041.0205.040697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 1997 թ. թիվ 205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Ոսկու և հազվագյուտ մետաղների արդյունահանման զարգացման նպատակով կառավարական հանձնաժողովի աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Յու. Գասպարյան - ՀՀ արդյունաբերության նախարարության
արդյունաբերության քաղաքականության և
գիտության վարչության պետ (խմբի ղեկավար)
Ս. Արզումանյան - «Հայգունմետնախագիծ» ինստիտուտի տնօրեն
Գ. Շեխյան - ՀՀ բնապահպանության նախարարության
գեոէկոնոմիկայի կենտրոնի տնօրեն
Ֆ. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարության
Զանգեզուրի արդյունաբերական տարածաշրջանում
ներկայացուցիչ
Ա. Մելքոնյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականի
աշխատակազմի առաջատար մասնագետ
Գ. Անդրեասյան - ՀՀ բնապահպանության նախարարության
գլխավոր մարկշեյդեր
Գ. Անանյան - ՀՀ կենտրոնական բանկի միջազգային
գործառնությունների վարչության արժութային
պահուստների կառավարման բաժնի պետ
2. Աշխատանքային խմբին` 10-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության ոսկու և հազվագյուտ մետաղների արդյունահանման զարգացման կառավարական հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել աշխատանքային խմբի ծրագիրը և, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, վարձատրման ու այլ անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը:
3. Աշխատանքային խմբի անդամների վարձատրությունը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` աշխատանքային խմբի գործունեության համար ապահովել անհրաժեշտ պայմաններ (աշխատասենյակ, համակարգիչներ և այլն):
5. Հայաստանի Հանրապետության ոսկու և հազվագյուտ մետաղների արդյունահանման զարգացման հետ առնչվող համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին` աշխատանքային խմբին ցույց տալ աջակցություն: