ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
18 նոյեմբերի 2004 թվականի N 47
23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թ. նոյեմբերի 18-ի N 47
նիստի արձանագրային որոշման
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ
Իրական հատված
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1243.2 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 10.3%, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը` 7.1%: ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2004 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 386760 դրամ կամ դոլարային արտահայտությամբ` 709.5 ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 17.9%-ով:
Արձանագրված աճին տնտեսության առանձին ճյուղերի նպաստման չափը բերված է ստորև.
------------------------------
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Ինչպես երևում է գծապատկերից, եթե 2003 թվականի հունվար-սեպտեմբերին մեծ է եղել արդյունաբերության և շինարարության ճյուղերի նպաստման չափը ՀՆԱ-ի աճին` 10.4 տոկոսային կետ, ապա 2004 թվականի հունվար-սեպտեմբերին այդ երկու ճյուղերի նպաստման չափը կազմել է ընդամենը 2.2 տոկոսային կետ: 2004 թվականի հունվար-սեպտեմբերին մեծ է եղել գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտի նպաստման չափը ՀՆԱ-ին` համապատասխանաբար 3.7 և 4.2 տոկոսային կետ:
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների ընդամենը 1.6% աճ: Նման ցածր աճը պայմանավորված է մշակող արդյունաբերության երկու խոշոր ճյուղերի` մետաղագործական արդյունաբերության և ոսկերչական արտադրատեսակների արտադրության թողարկման ծավալների անկմամբ` համապատասխանաբար 8.0 և 15.8 տոկոսով: Աճին նպաստել են սննդամթերքի, ներառյալ խմիչքների արտադրությունը, հանքագործական և քիմիական արդյունաբերությունները, ինչպես նաև մեքենաների և սարքավորանքի արտադրությունը, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների նկատմամբ աճել են համապատասխանաբար 5.5, 7.0, 75.5 և 10.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում ճյուղում արձանագրվել է 6.2% աճ: Արտահանվել է իրացված արդյունաբերության արտադրանքի 1*) 36.4%-ը, ընդ որում 9.3-ը` ԱՊՀ երկրներ, իսկ 27.2%-ը` այլ երկրներ:
-----------------------
1*) Ըստ 2124 արդյունաբերական կազմակերպություններից ստացված
հաշվետվությունների տվյալների:
Ֆինանսավորման բոլոր աղբյուրներից իրականացված կապիտալ շինարարության ծավալները 2004 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել են 166 մլրդ դրամ և նախորդ տարվա համեմատ ավելացել է 16.3%-ով: Եթե շինարարության աճի տեմպերի հաշվարկման ժամանակ բացառվի 2003 թվականի հունվար-սեպտեմբերին Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալը, ապա 2004 թվականի հունվար-սեպտեմբերին շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի աճը կկազմի 54.8% 2*): Ըստ ֆինանսավորման աղբյուրների իրականացված կապիտալ շինարարության կառուցվածքում բնակչության միջոցները կազմել են 67.6% և աճել 50.2%-ով, կազմակերպությունների միջոցները` 18.9% և աճել 86.7%-ով, իսկ Համաշխարհային բանկի վարկի և պետական բյուջեի միջոցները կազմել են համապատասխանաբար 6.5 և 5.8 տոկոս ու աճել 55.6 և 88.7 տոկոսով:
-----------------------
2*) «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թ.
հունվար-սեպտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցից:
Շինարարության ծավալներն ըստ տնտեսության ճյուղերի ունեցել են հետևյալ կառուցվածքը.
------------------------------
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Բնակարանային տնտեսությունում իրականացված շինարարական աշխատանքների ծավալներն ավելացել են 23.7%-ով, իսկ տրանսպորտի և կապի ոլորտում` նվազել 40.5%-ով` պայմանավորված Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող ֆինանսավորման ավարտմամբ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2004 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 17.2%-ով և կազմել 331.0 մլրդ դրամ: Բուսաբուծության համախառն արտադրանքն ավելացել է 25.6, իսկ անասնաբուծությունը` 7.5 տոկոսով: Բուսաբուծության համախառն արտադրանքի աճը պայմանավորված է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի ու կերային մշակաբույսերի համախառն բերքի ծավալների ավելացմամբ` համապատասխանաբար 56.0, 37.2, 57.5 և 34.5 տոկոսով: Աճ է արձանագրվել անասնաբուծական բոլոր մթերքների արտադրության գծով:
Ծառայությունները 2004 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 13.1%-ով և ապահովել տնտեսական աճի 4.2 տոկոսային կետը:
ՀՆԱ-ի դեֆլյատորի մակարդակի վրա մեծ է եղել արդյունաբերության դեֆլյատորի ազդեցությունը, որը կազմել է 12.8% և ապահովել ՀՆԱ-ի դեֆլյատորի 7.1% աճի 2.7 տոկոսային կետը:
2004 թվականի առաջին կիսամյակի տվյալներով սպառումը գերազանցել է ՀՆԱ-ի մակարդակը 5.3 տոկոսային կետով` նախորդ տարվա 4.0 տոկոսային կետի դիմաց: Նշված ժամանակահատվածում ներդրումներն անվանական արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են մոտ 11.8%-ով և կազմել ՀՆԱ-ի 21.5%-ը` նախորդ տարվա նույն ցուցանիշներին զիջելով 32.2 և 0.8 տոկոսային կետով:
Սպառողական գներ
2004 թվականի ինն ամիսների միջին սղաճը կազմել է 7.9%: Դա մեծապես պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:
Սպառողական գների ինդեքսը 2004 թվականի սեպտեմբերին 2003 թվականի սեպտեմբերի համեմատ կազմել է 98.7%, ինչը 2.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (101.1%): Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների ինդեքսը կազմել է 98.0%, ոչ պարենային ապրանքներինը` 99.6%, ծառայությունների սակագներինը` 100.8%:
Աշխատանքի շուկա
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբաղվածության մակարդակը կազմել է 90.6%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 89.9%-ի համեմատ: Տարեսկզբից գործազուրկի կարգավիճակ է ստացել 10.5 հազ. մարդ, հաշվառումից հանվել են 17.0 հազ. մարդ, որոնցից 4.9 հազարը` աշխատանքի տեղավորման պատճառով: Զբաղված բնակչության 76.3%-ը (845.0 հազ. մարդ) զբաղված է եղել տնտեսության մասնավոր հատվածում, 23.3%-ը (257.8 հազ. մարդ)` պետական հատվածում և կառավարման համակարգում, իսկ 0.4%-ը (4.8 հազ. մարդ)` հասարակական և կրոնական կազմակերպություններում և հիմնադրամներում: Հաշվետու ժամանակահատվածում միայն գյուղացիական տնտեսություններում զբաղվածները կազմել են 503.5 հազ. մարդ` 2003 թվականի միջին տարեկան ցուցանիշի նկատմամբ կրճատվելով 3.5 հազ. մարդով: Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում զբաղվածությունը 2003 թվականի տարեկան ցուցանիշի նկատմամբ ավելացել է 7.0 հազ. մարդով: Դա վկայում է այն մասին, որ տնտեսական այն մասին, որ տնտեսական ակտիվության բարձրացման հետևանքով տնտեսության մյուս ճյուղերը (բացի գյուղատնտեսությունից) կարողանում են կլանել աշխատուժի հարաբերական ավելցուկը, որի աճին նպաստում է նաև զբաղվածության կրճատումը գյուղատնտեսությունում: Զբաղվածության փոփոխությունը որոշակի ազդեցություն է թողնում նաև արտադրողականության վրա: Այսպես` հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համատեղ արտադրողականություն աճել է 7.7%-ով: Ընդ որում, գյուղացիական տնտեսություններում զբաղվածների թվաքանակի կրճատումը հանգեցրեց տնտեսության մասշտաբով արտադրողականության մակարդակների տարբերության որոշակի հարթեցման: Այսպես, եթե 2003 թվականին արտադրողականության միջին մակարդակը գերազանցում էր գյուղատնտեսության համապատասխան ցուցանիշը 1.9 անգամ, ապա 2004 հունվար-սեպտեմբերին` արդեն 1.6 անգամ:
Բնակչության դրամական եկամուտներ և ծախսեր
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ բնակչության դրամական եկամուտներն ավելացել են 17.1%-ով, իսկ դրամական ծախսերը` 16.8%-ով: Տնտեսական աճի բարձր տեմպը (10.3%` իրական և 18.1%` անվանական արտահայտությամբ) դրական ազդեցություն է թողնել նաև բնակչության դրամական եկամուտների և ծախսերի համամասնության վրա: Այսպես, կիսամյակային համապատասխան ժամանակահատվածի համեմատ բնակչության դրամական եկամուտների օգտագործման կառուցվածքն էապես չի փոխվել: Այսպես` ապրանքների գնման և ծառայությունների վճարման, ինչպես նաև պարտադիր վճարումների և կամավոր մուծումների ավելացումը արտացոլում է տնտեսական աճի միտումները, իսկ արտարժույթի գնման ծավալների հարաբերական կրճատումը` դրամի շարունակական արժեքավորումը:
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջետային և ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է համապատասխանաբար 25737 և 53202 դրամ, ի հաշիվ 39.5 և 26.4 տոկոս աճի: Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 30.1%-ով և կազմել 40744 դրամ: Բյուջետային կազմակերպություններում աշխատողների աշխատավարձի առաջանցիկ աճի արդյունքում կրճատվել է բյուջետային և ոչ բյուջետային կազմակերպություններում միջին աշխատավարձի տարբերությունը: Այսպես, եթե 2003 թվականի հունվար-սեպտեմբերին ոչ բյուջետային ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը 2.2 անգամ գերազանցում էր բյուջետային ոլորտի համապատասխան ցուցանիշը, ապա հաշվետու ժամանակահատվածում այդ հարաբերությունը դարձել է 2.1:
Դրամավարկային հատված
2004 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսված է տարվա ընթացքում սղաճը կառավարել մինչև 3.0% մակարդակի, իսկ միջին տարեկան սղաճը` 7.7%-ի սահմաններում` փողի զանգվածի 12.2% աճի և փողի բազայի 4.9%աճի պայմաններում:
2004 թվականի երրորդ եռամսյակի վերջում փողի բազան կազմել է 114.137 մլրդ դրամ` տարեսկզբի նկատմամբ նվազելով 3.8%-ով: Այդ նույն ժամանակահատվածում գրանցվել է ԿԲ-ից դուրս կանխիկի 4.8% նվազում: Եթե նախորդ տարվա երրորդ եռամսյակի վերջում ԿԲ-ից դուրս կանխիկը կազմել է փողի բազայի 82.7%-ը, ապա 2004 թվականի երրորդ եռամսյակի վերջում այն կազմել է 80.7%:
2004 թվականի երրորդ եռամսյակի վերջում փողի զանգվածը (առանց կուտակված տոկոսների) տարեսկզբի նկատմամբ աճել է 8.4%-ով: Շրջանառությունում կանխիկն այս ընթացքում նվազել է 6.1%-ով:
2004 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում փողի բազայի և փողի զանգվածի փաստացի ցուցանիշների աճը շեղումը տարվա սկզբում ծրագրավորված մակարդակներից կազմել են 0.4 և 4.1 տոկոսային կետ:
Ֆինանսական շուկա
Ընդհանուր առմամբ, 2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական արժեթղթերի շուկայում շարունակվեցին նախորդ տարիների ընթացքում ձևավորված դրական միտումները: Հաշվետու ժամանակահատվածում տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին ժամկետայնությունը կազմեց 947 օր` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ աճելով 529 օրով: Նկատվել է նաև պետական արժեթղթերի եկամտաբերության նվազման միտում: Այսպես, եթե 2003 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել էր 14.2%, ապա 2004 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել է 7.8%: Այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում տեղաբաշխված պետական արժեթղթերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազեց 30.7%-ով և կազմեց 32.5 մլրդ դրամ:
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը գերազանցել է տեղաբաշխման ցուցանիշը 2.55 անգամ, իսկ տեղաբաշխում/թողարկում հարաբերակցությունը կազմել է 1.0:
2004 թվական ինն ամիսների ընթացքում նկատվել է առևտրային բանկերի տոկոսադրույքների նվազում: Մասնավորապես, առևտրային բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքները հունվարին եղել են 21.09%, իսկ սեպտեմբերին` 18.9%, իսկ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքները` համապատասխանաբար 6.36% և 4.27%: Առևտրային բանկերի վարկերը 2004 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 137.6 մլրդ դրամ, որից 68.8%-ը արտարժույթով վարկերն են: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2004 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 217.3 մլրդ դրամ, որից 80.4%-ը արտարժույթով ավանդներն են: Առևտրային բանկերի վարկերը 2004 թվականի հունվար-սեպտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 42.3%-ով և ՀՆԱ-ի մեջ կազմել են 11.1%, ինչը 1.9 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (9.2%): Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2004 թվականի հունվար-սեպտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 30.1%-ով և ՀՆԱ-ի մեջ կազմել են 17.5%, ինչը 1.6 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (15.9%):
Աղյուսակ. Ֆինանսական շուկայի տոկոսադրույքները 2004 թվականի ինն
ամիսների ընթացքում.
._________________________________________________________________________.
|Ամիսներ |հունվար|փետրվար|մարտ |ապրիլ|մայիս|հունիս|հուլիս|օգոստոս|սեպտեմ|
| | | | | | | | | |բեր |
|__________|_______|_______|_____|_____|_____|______|______|_______|______|
|Առևտրային | 21.09| 18.73|18.26|18.30|15.76| 19.44| 18.63| 18.63| 18.90|
|բանկերի | | | | | | | | | |
|վարկեր | | | | | | | | | |
|__________|_______|_______|_____|_____|_____|______|______|_______|______|
|Առևտրային | 6.36| 5.02| 4.91| 5.23| 5.03| 4.53| 4.52| 4.82| 4.27|
|բանկերի | | | | | | | | | |
|ավանդներ | | | | | | | | | |
|__________|_______|_______|_____|_____|_____|______|______|_______|______|
|ՀՀ ԿԲ ռեպո| 7.0| 7.0| 6.0| 6.0| 6.0| 6.0| 5.0| 4.0| 4.0|
|գործառնու-| | | | | | | | | |
|թյուններ | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Փոխարժեք
2004 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար հաշվարկային փոխարժեքը դրսևորել է արժեքավորման վարքագիծ: 2004 թվականի սեպտեմբերին 2003 թվականի սեպտեմբերի համեմատ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար հաշվարկային փոխարժեքը նվազել է մոտ 9.2%-ով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար միջին փոխարժեքը կազմել է 545.12 դրամ, որի արդյունքում ՀՀ դրամը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեքավորվել է մոտ 6.6%-ով:
Արտաքին հատված
2004 թվականի հունվար-սեպտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.1%-ով և կազմել շուրջ 1485.6 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, արտահանումը կազմել է 511.1 մլն դոլար` աճելով 1.3%-ով, իսկ ներմուծումը կազմել է 974.5 մլն դոլար` աճելով 41%-ով: Արտաքին առևտրաշրջանառության աճը պայմանավորված էր հիմնականում ներմուծման մեծ տեսակարար կշռով ապրանքաշրջանառության մեջ և արտահանման համեմատ ներմուծման առաջանցիկ աճով 3*):
-----------------------
3*) Նախորդ երեք տարիների ինն ամիսների միջին ապրանքաշրջանառության համեմատ
2004 թվականի հունվար-սեպտեմբերին վերջինիս 34 տոկոս աճի 21 տոկոսային
կետը ապահովվել է ներմուծման և 13 տոկոսային կետը արտահանման հաշվին:
Արտաքին ապրանքաշրջանառության դինամիկան 1999-2004 թվականների հունվար-սեպտեմբեր ամիսներին բացարձակ արժեքով ներկայացվում է ստորև բերվող պատկերում:
---------------------------
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
2002-2003 թվականների հունվար-սեպտեմբերին արտահանման միջին տարեկան ծավալը մոտ երկու անգամ գերազանցել է 2000 թվականի ինն ամիսների մակարդակը` հիմնականում պայմանավորված «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» հոդվածի ցուցանիշների աճով, ընդհանուր արտահանման միջին տարեկան 44% աճի 33 տոկոսային կետը: Ընթացիկ տարվա ինն ամիսներին նշված ապրանքախմբի անկումը, կապված ոսկերչական արտադրության և ադամանդագործության ծավալների անկման հետ 4*), հակազդել է ընդհանուր արտահանման աճին: Եթե անտեսենք այն, ապա արտահանումը կաճեր մոտ 14%-ով: Արտահանման աճն այդ դեպքում տեղի կունենար հիմնականում ի հաշվի «հանքահումքային արտադրանք», «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր 5*)» և «մանածագործական իրեր» ապրանքային խմբերի: Առաջին խմբի աճն ապահովել է արտահանման աճի 479 տոկոսային կետը և հիմնականում գունավոր մետաղների, մասնավորապես` ալյումինի, մոլիբդենի և պղնձի, համաշխարհային գների աճի հետևանք է:
-----------------------
4*) Ռուսաստանի Դաշնությունից 2003 թվականին չմշակված ալմաստների քվոտայի
մասնակի սպառումը, որը շարունակվում է նաև այս տարի կապված մատակարար
«Ալրոսա»-ի կողմից գների կտրուկ բարձրացման և իրենց հումքի հիման վրա
մշակված ադամանդների վերաարտահանման արգելման հետ, հանգեցրել է ընթացիկ
տարվա առաջին ինն ամիսների արդյունքով մոտ 25 տոկոսով
ադամանդագործության անկմանը: Ըստ գնահատականների Ռուսաստանից 400 հազ.
կարատ տարեկան քվոտան կազմում է Հայաստանի ալմաստի հումքի նկատմամբ
ներկայիս պահանջարկի 50 տոկոսը, որից ընթացիկ տարվա ինն ամիսներին
իրացվել է ընդամենը 100 հազ. կարատ: 5*) Գլխավորապես սև և գունավոր մետաղե արտադրանք, ջարդոն և թափոն:
Առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը նախորդ տարվա ինն ամիսների համեմատ աճել է 7.3%-ով և կազմել 463.5 մլն դրամ: Առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդի աճին գլխավորապես նպաստել են «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», «մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ», «տրանսպորտի միջոցներ» և «սարքեր և ապարատներ» ապրանքախմբերի, ինչպես նաև սննդամթերքի արտաքին առևտրի արդյունքում ձևավորված բացասական մնացորդի աճը:
Առևտրային հաշվեկշռի արձանագրված աճին առանձին ապրանքախմբերի նպաստման չափը և ուղղությունը ունեցել է հետևյալ պատկերը.
---------------------------
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
Հաշվեկշռի բացասական մնացորդի (7.3% աճի) ձևավորմանը մեծամասամբ նպաստել է ԵՄ 15 երկրների մասնակցությունը` մոտ 11 տոկոսային կետով, այդ թվում Մեծ Բրիտանիայի` 9.3 տոկոսային կետով 6*): Տնտեսական անվտանգության աճի մասին է վկայում վերջին տարիների ընթացքում նորմալացված առևտրային հաշվեկշռի գործակցի 7*) աստիճանական բարելավումը` 2000 թվականի ինն ամիսների -0.5-ից 2004 թվականին հասնելով -0.3-ի:
-----------------------
6*) Մեծ Բրիտանիայից հիմնականում ներմուծվում են. «վառելանյութեր, նավթ և
նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր», «շաքար և հրուշակեղեն
շաքարից», ինչպես նաև «բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք և
կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ»: 2003 թվականին ՀՀ-ից Մեծ
Բրիտանիա են արտահանվել հիմնականում ժամացույցներ և դրանց մասեր: 7*) Առևտրային հաշվեկշռի և ապրանքաշրջանառության հարաբերակցություն:
Արտաքին առևտրի բնականոն զարգացման և արտահանման խթանման քաղաքականության դրական արդյունքների մասին է վկայում ներմուծման ծածկման գործակցի վերջին մի քանի տարիներին նկատվող աճի շարունակական միտումը, ըստ 2004 թվականի ինն ամիսների նախնական գնահատականների ներմուծման ծածկման գործակիցը կազմել է 60%, շուրջ 2 անգամ գերազանցելով 1997 թվականի ինն ամիսների մակարդակը:
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու գրանտները կազմել են 213.5 մլրդ դրամ` 2.9%-ով գերազանցելով նույն ժամանակահատվածի ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակը: Եթե հաշվի առնենք շուրջ 4.7 մլրդ դրամի մուտքերի առկայությունը, որոնց գծով ծրագրային ցուցանիշները պետական բյուջեում ընդգրկված չեն, ապա պետական բյուջեի եկամուտների կատարողականը կկազմի 100.7%:
-----------------------
8*) «ՀՀ 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 14, 15,
16-րդ մասերով, 11-րդ հոդվածի 3-րդ «ա», «գ», «դ», «ե», «զ» կետերով
սահմանված, ինչպես նաև Լինսի հիմնադրամի ծրագրերի շրջանակներում ստացված
գումարները:
---------------------------
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
2003 թվականի ինն ամիսների համեմատ 2004 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու գրանտներն աճել են 5.8%-ով կամ 11.7 մլրդ դրամով, ընդ որում այն պայմաններում, երբ 2003 թվականին խոշոր գումարներ էին հատկացվել Լինսի հիմնադրամի ծրագրերի շրջանակներում: Միայն սեփական եկամուտների աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 22.5% կամ ավելի քան 37.9 մլրդ դրամ, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների հաշվին:
---------------------------
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
2004 թվականի ինն ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտների կառուցվածքը զգալի փոփոխություն է կրել: Դրանց 88.6%-ը բաժին է ընկել հարկերին և տուրքերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 79.1%-ի դիմաց, ոչ հարկային և կապիտալի գործառնություններից ստացված եկամուտները կազմել են 8.1%` նախորդ տարվա 4.4%-ի դիմաց, իսկ պաշտոնական տրանսֆերտների կշիռը կազմել է 3.3%` նախորդ տարվա 16.5%-ի դիմաց:
---------------------------
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
Հարկային եկամուտներ
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են շուրջ 176,3 մլրդ դրամ` 1.1%-ով գերազանցելով ծրագրային մուտքերը, ինչի արդյունքում պետական բյուջեն համալրվել է լրացուցիչ 1.9 մլրդ դրամով: Ծրագրի գերազանցումը պայմանավորված է և՛ մաքսային, և՛ հարկային մարմինների կողմից ապահովված մուտքերի գերակատարմամբ: Հարկային եկամուտներն անցած ժամանակահատվածում ունեցել են կայուն աճ, առանց կտրուկ տատանումների, որը երևում է ստորև բերված գծապատկերից:
------------------------------
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
2003 թվականի ինն ամիսների համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 19.1%-ով: Հատկանշական է, որ գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել են աճի բարձր տեմպեր: Նշենք նաև, որ հարկային եկամուտների նման ցուցանիշներն ապահովվել են արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքի զգալի անկման պայմաններում, որի ազդեցությունը բյուջեի վրա մեծ է` կապված ներմուծման գծով ստացվող եկամուտների բարձր տեսակարար կշռի հետ: Ընթացիկ տարում դրական միտումներ են արձանագրվել ուղղակի հարկերի, հատկապես շահութահարկի վճարումների գծով, ինչի արդյունքում նախորդ տարվա ինն ամիսների համեմատ բարելավվել է հարկային եկամուտների կառուցվածքը, դրանում 4.9%-ով աճել է ուղղակի հարկերի տեսակարար կշիռը` ուղեկցվելով անուղղակի հարկերի բաժնի նվազմամբ:
---------------------------
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են 82.8 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 47.0%-ը և ընդհանուր բյուջետային եկամուտների 38.8%-ը: Նշված գումարից ավելի քան 56.7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, իսկ 26.1 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: 2003 թվականի ինն ամիսների համեմատ ավելացված արժեքի հարկի մուտքերն ավելացել են 8.5%-ով կամ 6.5 մլրդ դրամով:
Պետական բյուջեի հարկային եկամուտների կազմում ԱԱՀ-ից հետո իր կշռով երկրորդ հարկատեսակը ակցիզային հարկն է, որը հաշվետու ժամանակահատվածում ապահովել է 29.8 մլրդ դրամի մուտքեր` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների 16.9%-ը: Այս գումարի հիմնական մասը (83.4%) կազմել են վառելիքի և ծխախոտի համար գանձվող հաստատագրված վճարները: Ակցիզային հարկի գծով պետական բյուջեի մուտքերի 33.8%-ը ստացվել է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, իսկ 66.2%-ը` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից: Հանրապետություն ներմուծված ենթակացիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 19.7 մլրդ դրամ, որից 11.0 մլրդ դրամը` բենզինի և 7.3 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթակացիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 10.1 մլրդ դրամ, որից շուրջ 5.9 մլրդ դրամը գանձվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: 2003 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ակցիզային հարկի գծով պետական բյուջեի մուտքերն աճել են 6.8%-ով կամ 1.9 մլրդ դրամով: Ընդ որում, ավելացել են ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքներից ստացվող եկամուտները: Նախորդ տարվա համեմատ անկում է արձանագրվել գինիների, տեղական ծխախոտի և դիզելային վառելիքի ներմուծման համար գանձվող ակցիզային հարկի գծով:
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին շահութահարկից մուտքագրված պետական բյուջեի եկամուտները կազմել են 21.8 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 12.3%-ը և ընդհանուր բյուջետային եկամուտների 10.2%-ը: Նշենք, որ նախորդ տարի նշված ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 7.8% և 5.7%: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն, նվազագույն շահութահարկի վճարման պահանջից ելնելով, հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 973.9 մլն դրամ: 2003 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն ավելացել են 88.6%-ով կամ 10.2 մլրդ դրամով: Աճն ապահովվել է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական ձեռնարկությունների հարկման հաշվին: Նշենք, որ նախորդ տարվա համեմատ ավելացել են նաև ոչ ռեզիդենտների և ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարումները: Ընթացիկ տարվա ինն ամիսներին արդեն ապահովվել է շահութահարկի տարեկան նախատեսված մուտքերի ողջ ծավալը` նախորդ տարվա 52.9%-ի դիմաց:
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին եկամտահարկի գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են 14.6 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 8.3%-ը: 2003 թվականի համեմատ եկամտահարկի գանձումից պետական բյուջեի մուտքերն ավելացել են 26.3%-ով կամ ավելի քան 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատանքի վարձատրությունից ստացված եկամուտների հարկման աճով: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ ավելացել են նաև ձեռնարկատիրական գործունեությունից, ոչ ռեզիդենտներից և այլ եկամուտներից ստացված մուտքերը:
Հաշվետու ինն ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հաստատագրված վճարների գումարը կազմել է ավելի քան 8.7 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների 4.9%-ը` նախորդ տարվա 3.9%-ի դիմաց: Ըստ ոլորտների հաստատագրված վճարների բաշխվել են հետևյալ կերպ: Մուտքերի 59.2%-ը ստացվել է սպասարկման ոլորտից` ապահովելով շուրջ 5.2 մլրդ դրամի եկամուտներ, 27.4%-ը կամ 2.4 մլրդ դրամ` առևտրական գործունեությունից, 13.3%-ը կամ 1.2 մլրդ դրամը` հասարակական սննդի ոլորտից: Ընթացիկ տարվա ինն ամիսներին պետական բյուջե մուտքագրված հաստատագրված վճարները գերազանցել են 2003 թվականի համապատասխան ցուցանիշը 52.7%-ով ավելի քան 3.0 մլրդ դրամով: Աճը մեծ մասամբ պայմանավորված է խաղատնային գործունեության, տրանսպորտային միջոցների գազալցման և բենզինի ու դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպման համար գանձված գումարների ավելացմամբ` համապատասխանաբար 25.9, 2.1 և 16.7 անգամ: Նախորդ տարվա համեմատ աճ են ապահովել նաև գործունեության մի շարք այլ տեսակների, մասնավորապես, առևտրի իրականացման վայրի, վիճակախաղերի կազմակերպման, հանրային սննդի ոլորտների հարկումից ստացված եկամուտները: Հաստատագրված վճարների աճի գործոններից հիմնականը տարեսկզբից «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված որոշ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների բարձրացումն էր:
2004 թվականի ինն ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների 2.8%-ն ապահովվել է պարզեցված հարկի հաշվին: Այս հարկատեսակի գծով մուտքերը կազմել են 4.9 մլրդ դրամ 44.2%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Մուտքերի կեսից ավելին` 2.8 մլրդ դրամը, ստացվել է խանութների և կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեության, 11.4 մլն դրամ` նոտարական գործունեության, ավելի քան 2.1 մլրդ դրամ` գործունեության այլ տեսակների հարկումից: 2003 թվականի ինն ամիսների համեմատ նշված եկամուտներն ավելացել են համապատասխանաբար 29.4, 232.2 և 68.9 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեն մաքսատուրքի հաշվին համալրվել է 8.5 մլրդ դրամով` 18%-ով գերազանցելով 2003 թվականի նույն ցուցանիշը: Ներմուծման ծավալի 3% աճի պայմաններում (հունվար-օգոստոս) մաքսատուրքի գծով մուտքերի նման աճը հիմնականում բացատրվում է նրանով, որ ընթացիկ տարում փոխվել է ներմուծման կառուցվածքը, դրանում 6 տոկոսային կետով նվազել է «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի տեսակարար կշիռը: Բացի այդ, 38.7%-ով նվազել է մարդասիրական օգնության ծավալը: Առանց նշված ապրանքախմբի, հանքահումքային արտադրանքի և մարդասիրական օգնության, ներմուծման ծավալի աճը կազմում է 14.2%: Պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքից 812.3 մլն դրամը ստացվել է ծխախոտի արտադրանքի ներմուծումից, որը նախորդ տարվա ինն ամիսների համեմատ աճել է 12.1%-ով, իսկ այլ ապրանքների ներմուծումից ստացված մաքսատուրքն ավելացել է 18.6%-ով:
Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման վճարների գծով 2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 2.4 մլրդ դրամ` ապահովելով նախատեսված մուտքերի 70.6%-ը: Շեղումը հիմնականում առաջացել է մաքսային մարմինների կողմից գանձվող բնապահպանական վճարների գծով: Պետական բյուջե մուտքագրված բնապահպանական և բնօգտագործման վճարների հիմնական մասը մուտքագրվել է հետևյալ աղբյուրներից, 830.4 մլն դրամ է գանձվել օգտակար հանածոների արդյունահանման, 476.2 մլն դրամ` շրջակա միջավայրին վնաս պատճառով ապրանքների ներմուծման, 554.4 մլն դրամ` տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման համար և 254 մլն դրամ` մաքսային մարմինների կողմից, ավտոմեքենաներից արտանետվող վնասակար նյութերի համար: Բնապահպանական և բնօգտագործման վճարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 24.7%-ով` պայմանավորված մաքսային մարմինների կողմից ավտոմեքենաներից արտանետվող վնասակար նյութերի համար գանձվող վճարների նվազմամբ:
Պետական տուրք
Պետական տուրքի գծով բյուջեի մուտքերը 2004 թվականի հաշվետու ժամանակաշրջանում կազմել են մոտ 12.9 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի եկամուտների և գրանտների 6%-ը: Պետական տուրքերը 13.1%-ով գերազանցել են Կառավարության ծրագրով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշը, ինչի արդյունքում բյուջեն համալրվել է լրացուցիչ 1.5 մլրդ դրամով: Մուտքերի գերազանցումը մասամբ առաջացել է «ՀՀ 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն վճարված պետական տուրքերի գումարների ներառման հետևանքով: Դրանք հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 742.4 մլն դրամ, առանց որի պետական տուրքի ինն ամիսների կատարողականը կազմում է 106.6%: Վերջինս էլ հիմնականում պայմանավորված է ՀՀ տարածքից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման և ֆիզիկական անձանց տրվող փաստաթղթերի ու ծառայությունների համար գանձված մուտքերի գերակատարմամբ: Հիմնականում նշված եկամտատեսակների աճի արդյունքում 2003 թվականի ինն ամիսների համեմատ պետական տուրքի գծով բյուջեի մուտքերն ավելացել են 5.9%-ով: Միևնույն ժամանակ նվազել են դատարան տրվող դիմումների և հյուպատոսական ծառայությունների գծով եկամուտները:
Ոչ հարկային եկամուտներ
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ոչ հարկային եկամուտները կազմել են 9.6 մլրդ դրամ` 64.1%-ով գերազանցելով նախատեսվածը: Առանց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդերի եկամուտների, որոնք ինն ամիսների ընթացքում կազմել են մոտ 2.3 մլրդ դրամ, ոչ հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է 25.6%-ով: Վերջինս հիմնականում բացատրվում է նվիրատվությունների (պայմանավորված է «Զվարթնոց» բեռնային համալիր» վարկային ծրագրի սպասարկման նպատակով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նվիրատվությամբ) և բանկերում ու ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված մուտքերի բարձր մակարդակով, որոնք համապատասխանաբար 46.4 անգամ և 1.2 անգամ գերազանցել են ծրագրված ցուցանիշները: Անցած ինն ամիսների ընթացքում որպես պետական գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարներ պետական բյուջե է մուտքագրվել 240.1 մլն դրամ` 104.7%-ով ապահովելով ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.5%-ով: Պետական բյուջեի ազատ դրամական միջոցների դիմաց տոկոսավճարները և բաժնետիրական կապիտալում ներդրումներից ստացվող շահաբաժինները կազմել են համապատասխանաբար 722.6 մլն դրամ և 181.4 մլն դրամ: Բյուջետային միջոցների մնացորդի դիմաց ստացվող տոկոսավճարները գերազանցում են նաև նախորդ տարվա ինն ամիսների ցուցանիշը` մոտ 1.7 անգամ` պայմանավորված գանձապետական միասնական հաշվի խոշոր մնացորդի առկայությամբ: Շահաբաժինների գծով մուտքերը նույն ժամանակահատվածում նվազել են 20.2%-ով: Շուրջ 690.5 մլն դրամ են կազմել պետության տված վարկերի դիմաց վճարները` ապահովելով ծրագրի 116.9% կատարողական: Մասնավորապես, ռեզիդենտների կողմից վճարված տոկոսավճարների կատարողականը կազմել է 74.4%, ոչ ռեզիդենտների կողմից վճարված տոկոսներինը` 196.7%: Վերջինս պայմանավորված է Վրաստանի կողմից նախորդ տարեվերջին վճարված գումարը միասնական գանձապետական հաշվին այս տարվա սկզբին փոխանցելու, ինչպես նաև նախորդ տարի մայր գումարը չմարելու համար տույժերի գանձման հանգամանքներով: Ռեզիդենտների կողմից վճարումները նախորդ տարվա համեմատ նվազել են 59.5%-ով` հիմնականում պայմանավորված Համաշխարհային բանկի ձեռնարկությունների զարգացման ծրագրի և Լինսի հիմնադրամի վարկային ծրագրի գծով վճարումների նվազմամբ:
2003 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ հարկային եկամուտներն ավելացել են 1.5 անգամ կամ 3.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի շահույթից մուտքերի, իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից պատժամիջոցներից, այլ ոչ հարկային եկամուտներից և նվիրատվություններից ստացված եկամտի աճով:
Կապիտալի գործառնություններից եկամուտներ
Կապիտալի գործառնություններից պետական բյուջեի եկամուտները 2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 7.8 մլրդ դրամ, որից 6.9 մլրդ դրամը ստացվել է հողի, 892.4 մլն դրամը` հիմնական միջոցների օտարումից: Հողի վաճառքից եկամուտները հիմնականում ստացվել են Երևան քաղաքի տարածքից, որի` օրենքով նախատեսված գումարը գերազանցած մասը, համաձայն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության որոշմամբ, ուղղվել է Երևանի համաքաղաքային խնդիրների լուծմանը: 2003 թվականի ինն ամիսների համեմատ կապիտալի գործառնություններից եկամուտներն աճել են շուրջ 3 անգամ կամ 5.2 մլրդ դրամով` պայմանավորված հողի օտարումից եկամուտների ավելացմամբ: Իսկ հիմնական միջոցների վաճառքից եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 2.5 անգամ:
Պաշտոնական տրանսֆերտներ
2004 թվականի ինն ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են ավելի քան 7 մլրդ դրամի պաշտոնական տրանսֆերտներ, որոնք կազմել են ծրագրային մուտքերի 78.8%-ը: Նշված գումարից 1.33 մլրդ դրամը ստացվել է Լինսի հիմնադրամի ծրագրերի շրջանակներում: Քանի որ դրանց գծով 2004 թվականի պետական բյուջեում մուտքեր չեն նախատեսվել, համադրելիության նկատառումներով ծրագրված ցուցանիշի կատարողականը բերվում է առանց նշված գումարի, որը կազմում է 63.9% կամ շուրջ 5.7 մլրդ դրամ: Շեղումը հիմնական առաջացել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման և Եվրամիության Պարենային ապահովության ծրագրի թերակատարման հետևանքով: Մասնավորապես, Եվրամիության պարենային ապահովության ծրագրի գծով բյուջե է մուտքագրել 975.6 մլն դրամ (1.5 մլն եվրո)` նախատեսված 3.2 մլրդ դրամի (5.5 մլն եվրո) փոխարեն, որի ստացումը կանխատեսվում է չորրորդ եռամսյակում:
2003 թվականի ինն ամիսների համեմատ պաշտոնական տրանսֆերտներից պետական բյուջեի մուտքերը նվազել են 78.9%-ով կամ ավելի քան 26.2 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է Լինսի հիմնադրամի ծրագրերի ավարտով: Այս հանգամանքով պայմանավորված` նվազել է նաև ընդհանուր բյուջետային եկամուտներում պաշտոնական տրանսֆերտների բաժինը, 2003 թվականի ինն ամիսների 16.5%-ից հասնելով 3.3%-ի:
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ
2004 թվականի իննամսյա ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվել են ավելի քան 230.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով ինն ամիսների համար նախատեսված ծախսերի 91.6%-ը: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում նախատեսված հատկացումների սահմաններում պետական մարմինների կողմից գրանցված և սահմանված կարգով ներկայացված ֆինանսավորման հայտերն ամբողջությամբ բավարարվել են: Հարկ է նշել, որ ծախսերի կատարման վրա անդրադարձել է նաև դրամի փոխարժեքի աճը` կապված արտաքին պարտքի սպասարկման և այլ արտաքին վճարումների, ինչպես նաև վարկային միջոցների ստացման հետ:
2003 թվականի ինն ամիսների համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5%-ով կամ 10.9 մլրդ դրամով: Առանց 2003 թվականին Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացված ծրագրերը հաշվի առնելու, 2004 թվականի ինն ամիսներին բյուջետային ծախսերի աճը կազմում է 20.2%, ինչը հիմնականում պայմանավորված է պետական կառավարման համակարգում աշխատավարձերի բարձրացմամբ, պաշտպանության, կրթության, սոցիալական ապահովության և ճանապարհաշինության ոլորտների ծախսերի աճով:
2004 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեից 25.1 մլրդ դրամ տրամադրվել է ընդհանուր բնույթի պետական ծառայությունների ֆինանսավորմանը` կազմելով ծրագրի 103%-ը: Նշված գումարում ներառված են նաև ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդերից կատարված հատկացումները, որոնք կազմել են մոտ 2 մլրդ դրամ, առանց որի խմբի ծախսերի կատարողականը կազմել է 94.9%: Շեղումը հիմնականում առաջացել է օրենսդիր և պետական կառավարման մարմինների, պետական ֆինանսական կառավարման և արտաքին քաղաքական գործունեության ծրագրերի գծով:
Օրենսդիր մարմնի և պետական կառավարման ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 4.2 մլրդ դրամ` ապահովելով նախատեսված ծախսերի 94%, իսկ այս ուղղությամբ կատարված հատկացումները կազմել են նախատեսված միջոցների 96.6%-ը: Շեղումը հիմնականում առաջացել է գործադիր իշխանության մարմինների պահպանման ծախսերի գծով: 2003 թվականի ինն ամիսների համեմատ օրենսդիր մարմնի և պետական կառավարման ծախսերն ավելացել են 35.7%-ով` հիմնականում պայմանավորված պետական կառավարման համակարգում աշխատավարձերի բարձրացմամբ: Նույն փաստով է պայմանավորված նաև պետական ֆինանսական կառավարման համակարգի ծախսերի 43.6% աճը: Այս ուղղությամբ ինն ամիսներին ծախսվել է 6.5 մլրդ դրամ, որի կատարողականը (առանց ՀՊԾ և ՄՊԿ նյութական խրախուսման ֆոնդերի) կազմել է 91.5%:
Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր բնույթի պետական ծառայությունների գծով կատարված ծախսերի 18.5%-ն ուղղվել է արտաքին քաղաքական գործունեության ֆինանսավորմանը, որի ծախսերը կազմել են 4.6 մլրդ դրամ: Այս միջոցների մեծ մասը ծախսվել է ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման և միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության նպատակով և կազմել համապատասխանաբար 2.7 մլրդ դրամ և 917.1 մլն դրամ: Արտաքին քաղաքական գործունեության բնագավառում կատարվել է ինն ամիսներին նախատեսված ծախսերի 92.7%-ը, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ծախսերն ավելացել են 19.2%-ով կամ 734.3 մլն դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ դեսպանությունների պահպանման և միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության ծախսերի աճով:
Արտաքին տնտեսական աջակցության շրջանակներում ԼՂՀ-ին նախատեսված 8.7 մլրդ դրամի միջպետական վարկն ամբողջությամբ տրամադրվել է, որը 24.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հատկացումներից: 51.7 մլն դրամ վերադարձվել է Բելառուսի կողմից ՀՀ նկատմամբ պարտքի մարման գծով, որը փոխանցվել է Բելառուսում ՀՀ դեսպանության հաշվին` վերջինիս շենքի շինարարության ֆինանսավորման նպատակով:
Ընդհանուր բնույթի իրավական գործունեության ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 414.5 մլն դրամ` 91.8%-ով ապահովելով ծրագրի կատարումը և 41%-ով գերազանցելով 2003 թվականի նույն ժամանակահատվածի հատկացումները:
Այս տարի նշված խմբում իրականացվում են ՀԲ կողմից ֆինանսավորվող չորս դրամաշնորհային ծրագրեր, որոնց գծով ընդհանուր առմամբ ստացվել է 182 մլն դրամ կամ նախատեսվածից 6.1%-ով պակաս: Պետք է նշել, որ տարբեր ծրագրերի գծով արձանագրվել են կատարողականի տարբեր ցուցանիշներ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր բնույթի պետական ծառայությունների ծախսերն աճել են 26.7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի, ԼՂՀ-ի վարկավորման, դեսպանությունների ու ռազմական կցորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության ծախսերի աճով:
Հաշվետու ժամանակաշրջանում պաշտպանության բնագավառի ծախսերը կազմել են ավելի քան 39.2 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 99.4%-ը: Մասնավորապես, ռազմական կարիքներին հատկացվել է 37 մլրդ դրամ, որը 21.2%-ով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, իսկ պաշտպանության բնագավառի այլ ծախսերի գծով հատկացվել է ավելի քան 2.2 մլրդ դրամ, որը գրեթե չի տարբերվում նախորդ տարվա հատկացումներից: Պաշտպանության բնագավառի ծախսերի մակարդակը 203 թվականի ինն ամիսների համեմատ ընդհանուր առմամբ ավելացել է 19.8%-ով:
Հասարակական կարգի պահպանությանը և անվտանգությանը 2004 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 15.9 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրի 89.5%-ը: Խմբի ծախսերի 57.3%-ն ուղղվել է հասարակական կարգի պահպանման, 24.3%-ը` ազգային անվտանգության, 18.4%-ը` դատական գործունեության ծախսերի ֆինանսավորմանը: Բոլոր երեք ենթախմբերում առկա են ծրագրից շեղումներ, սակայն զգալի ցածր կատարողական է արձանագրվել դատական գործունեության գծով, որը հիմնականում պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների ծրագրի թերակատարմամբ: Նշված ծրագրի շրջանակներում ծախսվել է 999.8 մլն դրամ կամ նախատեսվածի 62%-ը:
2003 թվականի ինն ամիսների համեմատ խմբի ծախսերի աճը կազմել է 14.2% կամ 2 մլրդ դրամ: Ընդ որում, բոլոր երեք ուղղություններով էլ հատկացումներն ավելացել են, որի մեծ մասը բաժին է ընկել հասարակական կարգի պահպանության և դատական գործունեության բնագավառներին:
2004 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի 13.3%-ն ուղղվել է կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորմանը` կազմելով 34.8 մլրդ դրամ: Ինն ամսվա ծրագիրը կատարվել է 88%-ով: Շեղումը հիմնականում առաջացել է հանրակրթության, գիտության և լրացուցիչ կրթության ծրագրերի գծով: 2003 թվականի ինն ամիսների համեմատ կրթության և գիտության ծախսերն ավելացել են 30.9%-ով, որը հիմնականում պայմանավորված է հանրակրթության, հատուկ ընդհանուր կրթության և գիտության ուղղություններով կատարված ծախսերի աճով: Մյուս ուղղություններով ևս ֆինանսավորումն ավելացել է, բացառությամբ լրացուցիչ կրթության:
Խմբի ծախսերի 72.2%-ն ուղղվել է միջնակարգ կրթության համակարգին` կազմելով 22.1 մլրդ դրամ: Բնագավառի ծախսերից 1.2 մլրդ դրամը հատկացվել է ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում: Մասնավորապես, 283.1 մլն դրամ են կազմել Կրթության որակի և համապատասխանության ծրագրի գծով ծախսերը (38.6%) և 889.9 մլն դրամ` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացվող «Սոցիալական և տնտեսական փոքրամասշտաբ ենթակառուցվածքի վերականգնում կրթության ոլորտում» ենթածրագրի գծով ծախսերը (129.1%): Նախորդ տարվա համեմատ միջնակարգ կրթության վրա կատարված ծախսերն ավելացել են 40%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ուսուցիչների և վարչական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ:
Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ զգալիորեն ավելացել են նաև հատուկ ընդհանուր կրթության, արտադպրոցական դաստիարակության, նախնական և միջին մասնագիտական կրթության բնագավառներին կատարված հատկացումները, ինչը նույնպես հիմնականում բացատրվում է մանկավարժների և վարչական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեից շուրջ 2.1 մլրդ դրամ տրամադրվել է գիտության բնագավառին, որը կազմել է նախատեսվածի 91.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գիտության ոլորտի ծախսերն աճել են 11%-ով:
2004 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեից առողջապահության ոլորտի ծախսերն ուղղվել է շուրջ 15.4 մլրդ դրամ` կազմելով ծրագրի 82%-ը: Շեղումն առաջացել է հիմնականում հիվանդանոցային և առաջնային բուժօգնության ծրագրերի գծով, որոնք կազմում են ոլորտի ծախսերի հիմնական մասը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական առողջապահական ծախսերն ավելացել են 17.4%-ով կամ 2.3 մլրդ դրամով, որի հիմնականում մասն ուղղվել է հիվանդանոցային բուժօգնության ծրագրերի ֆինանսավորմանը` պայմանավորված այս բնագավառում պետական պատվերի ծավալների աճով և մեկ հիվանդի բուժման ծախսերի ավելացմամբ:
Հիվանդանոցային բուժօգնության ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է առողջապահական ծախսերի 52.8%-ը: Այն կազմել է 8.1 մլրդ դրամ կամ ծրագրվածի 81.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդանոցային բուժօգնության ծախսերն ավելացել են 20%-ով, որը հիմնականում պայմանավորված է անհետաձգելի բուժօգնության, մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության, հոգեկան հիվանդների բժշկական օգնության և խնամքի, ինչպես նաև մինչև 7 տարեկան երեխաներին բուժօգնության, հոգեկան հիվանդների բժշկական օգնության և խնամքի, ինչպես նաև մինչև 7 տարեկան երեխաներին բուժօգնության գծով ծախսերի աճով:
Հիվանդանոցային բուժօգնությունից հետո առողջապահության ոլորտում բյուջետային հատկացումների հաջորդ խոշոր ենթախումբը բնակչության առողջության առաջնային պահպանումն է: Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով հաշվետու ժամանակահատվածի պետական բյուջեով նախատեսված միջոցները հատկացվել են փաստացի պահանջներին համապատասխան, որը կազմել է 4.7 մլրդ դրամ կամ ծրագրի 79.4%-ը: Ծախսերի նման ցածր մակարդակը պայմանավորված է մատուցվող ծառայությունների գծով առկա խնայողություններով, որն արձանագրվել է ծրագրերի մեծամասնության գծով: Առաջնային բուժօգնության գծով պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա ցուցանիշից ավել են 4.4%-ով:
Աճի բարձր տեմպեր են գրանցվել հիգիենիկ-հակահամաճարակային ծառայությունների և առողջապահական այլ ծառայությունների ու ծրագրերի գծով, որոնք կազմել են համապատասխանաբար 169.7% և 139.9%:
2004 թվականին առողջապահության ոլորտում նախատեսվել է 1-ական վարկային և դրամաշնորհային ծրագրի իրականացում, սակայն միջոցներ են ստացվել նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահության ֆինանսավորման և առողջապահության առաջնային պահպանման ծրագրի գծով, որը նախատեսվել էր ավարտել 2003 թվականին: Արդյունքում վարկային ծրագրերի գծով ընդհանուր ֆինանսավորումը 75.4%-ով ավել է նախատեսվածից` կազմելով 172.7 մլն դրամ: 204.6 մլն դրամ է նախատեսվածից` կազմելով 172.7 մլն դրամ: 204.6 մլն դրամ է հատկացվել ՀԲ աջակցությամբ իրականացվող «Առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի նախապատրաստմամբ» գծով ճապոնական դրամաշնորհի գծով, որը 12.8%-ով պակաս է ծրագրված գումարից:
Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտի պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով բյուջեից հատկացվել է ավելի քան 25.2 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 93.8%-ով կատարում: Շեղումը հիմնականում պայմանավորված է աղքատության ընտանեկան նպաստների և կենսաթոշակների տնտեսումներով, ինչպես նաև մանկական խնամակալական կազմակերպություններին պետական աջակցության և որոշ այլ սոցիալական ծրագրերի թերակատարմամբ: 2003 թվականի ինն ամիսների համեմատ ոլորտի ծախսերի աճը կազմել է 25.4%, որը հիմնականում պայմանավորված է 2004 թվականի պետական բյուջեում նպաստների և կենսաթոշակների ավելացմամբ: Բացի այդ, սոցիալական մյուս ծրագրերի գծով ևս կատարվել է հատկացումների զգալի ավելացում:
Սոցիալական ծախսերի գերակշռող մասը բաժին է ընկնում նպաստներին ու կենսաթոշակային ապահովմանը: Նպաստների գծով պետական բյուջեի ծախսն ինն ամիսներին կազմել է ավելի քան 12.3 մլրդ դրամ կամ ծրագրված 97.5%-ը: Վերջինիս, ինչպես նշվեց, խնայողությունների արդյունք է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների գծով ծախսերն ավելացել են 31.3%-ով: Կենսաթոշակների գծով ծախսերը նույն ժամանակահատվածում կազմել են 9.7 մլրդ դրամ կամ նախատեսվածի 94.8%-ը: Շեղումը պայմանավորված է սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության գծով առկա խնայողություններով: Նախորդ տարվա համեմատ կենսաթոշակային հատկացումների աճը կազմել է 12.7%: Վերջինս պայմանավորված է սպայական անձնակազմի կենսաթոշակների ավելացմամբ` կապված դրանց բարձրացման և կենսաթոշակառուների թվաքանակի աճի հետ, ինչպես նաև սոցիալական թոշակների վճարմանն ուղղվող միջոցների ավելացմամբ:
Սոցիալական ապահովության միջոցառումների գծով նախատեսված հատկացումներն ուղղվել են թվով 11 սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը, որոնցում մեծ կշիռ ունեն տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվերի և հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման և դրանց վերանորոգման ծախսերը: Հաշվետու ժամանակաշրջանում այս ենթախմբի ծախսերը կազմել են ավելի քան 1.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 82.4%-ը: Շեղումը հիմնականում առաջացել է մանկական խնամակալական հաստատությունների շրջանավարտներին պետական աջակցության, հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման և դրանց վերանորոգման և տուն-ինտերնատների ծառայությունների գնման ծրագրերի գծով: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ սոցիալական ապահովության միջոցառումների ծախսերն աճել են 28.4%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է պրոթեզաօրթոպեդիկ պարագաների և տուն-ինտերնատների գծով ծախսերի ավելացմամբ:
Բյուջեով նախատեսված այլ սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը կազմել է շուրջ 1.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 75.6%-ը: 2003 թվականի ինն ամիսների համեմատ այլ սոցիալական ծրագրերի ծախսերի 74.3% աճը հիմնականում պայմանավորված է ընթացիկ տարում կատարողականի աճով, քանի որ նախորդ տարի նշված ցուցանիշը կազմել էր 39.6%:
Ընթացիկ տարվա ինն ամիսներին մշակույթի, տեղեկատվության, սպորտի և կրոնի ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվել է շուրջ 5.9 մլրդ դրամ` կազմելով ինն ամիսների համար նախատեսված ծախսերի 95.9%-ը: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ ոլորտի ծախսերը 35%-ով նվազել են` պայմանավորված Լինսի հիմնադրամի «Մշակութային օջախների վերականգնում» ծրագրի ավարտով: Առանց նշված ծրագրի (որի գծով 169.2 մլն դրամի հատկացում է կատարվել նաև այս տարի), ոլորտի 21.2%-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը, որը մեծ մասամբ պայմանավորված է արվեստի և հեռուստառադիոհաղորդումների գծով ծախսերի ավելացմամբ: Մյուս գրեթե բոլոր ծրագրերի գծով արձանագրվել է հատկացումների էական աճ, որը մասամբ պայմանավորված է բյուջեով նախատեսված միջոցների ավելացմամբ, մասամբ էլ` կատարողականի աճով:
Անցած ժամանակահատվածում գրադարանների, թանգարանների, մշակույթի տների, ակումբների ու կենտրոնների և այլ մշակութային հիմնարկների պահպանմանը հատկացվել է համապատասխանաբար 297.5, 393.9, 44.0 և 147.3 մլն դրամ, որոնք, ընդհանուր առմամբ, ապահովել են ինն ամիսների համար ծրագրված հատկացումների 84.9%-ը: 2003 նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 19.3%-ով:
Արվեստի ծրագրերի ֆինանսավորմանը պետական բյուջեից տրամադրվել է ավելի քան 1 մլրդ դրամ` կազմելով ծրագրի 116.1%-ը: Ծրագրի գերազանցումը պայմանավորված է Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող «Մշակութային օջախների վերականգնում» ծրագրի գծով միջոցների հատկացմամբ, առանց որի արվեստի ծախսերի կատարողականը կազմում է 96.8%: 2003 թվականի ինն ամիսների համեմատ արվեստի բնագավառում պետական բյուջեի փաստացի ծախսերն (առանց Լինսի հիմնադրամի հատկացումների) ավելացել են 48.1%-ով:
Կինեմատոգրաֆիային պետական բյուջեից նախատեսված 311.7 մլն դրամն ամբողջությամբ հատկացվել է: Ամբողջությամբ հատկացվել են նաև հեռուստառադիոհաղորդումների համար ինն ամիսներին նախատեսված միջոցները` կազմելով 2.2 մլրդ դրամ, որը 23%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ 22.3%-ով ավելացել է նաև հրատարակչություններին և խմբագրություններին պետական աջակցության գումարը, որը կազմել է 264.5 մլն դրամ կամ նախատեսվածի 90.5%-ը: 97.1%-ով կատարվել է սպորտային ծրագրերի ֆինանսավորումը, որը կազմել է 740.6 մլն դրամ: «Արմենպրես» ՓԲԸ-ի կողմից իրականացվող տեղեկատվության ձեռքբերման պետական պատվերի համեմատաբար փոքր ծավալի հետ կապված` նախատեսված և հատկացված 33.5 մլն դրամն ամբողջությամբ չի ծախսվել, և այս ուղղությամբ արձանագրվել է ծրագրի 88.7% կատարողական: Նույն հանգամանքով է պայմանավորված նաև երիտասարդական ծրագրերի սուբսիդավորման 88.7% կատարողականը, նախատեսված 132.3 մլն դրամի փոխարեն հատկացվել է 117.5 մլն դրամ:
Բնակարանային կոմունալ տնտեսության ոլորտի ծրագրերին 2004 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 7.6 մլրդ դրամ` կազմելով իննամսյա ծրագրի 65.9%-ը: Առանց Լինսի հիմնադրամի «Բնակարանաշինություն» ծրագրի գծով ծախսերի, որը 2004 թվականի բյուջեում նախատեսված չէ, ոլորտի ծախսերի կատարողականը կազմել է 61.8%: Նախատեսվածից պակաս է ֆինանսավորվել շուրջ 4.0 մլրդ դրամ, որը պայմանավորված է հիմնականում ջրային տնտեսության ոլորտի վարկային ծրագրերի և կադաստրային աշխատանքների թերակատարմամբ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտի ծախսերը (առանց Լինսի հիմնադրամի «Բնակարանաշինություն» ծրագրի) նվազել են 15.4%-ով` պայմանավորված բնակարանային շինարարության ծախսերի և ջրային տնտեսության բնագավառի վարկային ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ:
Բնակարանային տնտեսության և բնակարանային շինարարության ծրագրերի ֆինանսավորմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 1.1 մլրդ դրամ, իսկ առանց Լինսի հիմնադրամի «Բնակարանաշինություն» ծրագրի` 639.7 մլն դրամ, որը կազմում է ծրագրված 44.3%-ը: Թերակատարումը պայմանավորված է հիմնականում հետևյալ չորս ծրագրերի` բնակարանային շինարարության, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրի, Հայաստանի հանրային ծառայությունների վերակառուցման ծրագրի նախապատրաստման գծով դրամաշնորհային ծրագրի և Ճապոնական սոցիալական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման ծրագրի թերակատարմամբ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակարանային տնտեսության և բնակարանային շինարարության ծախսերը նվազել են 46.3%-ով (առանց Լինսի հիմնադրամի «Բնակարանաշինություն» ծրագրի):
Հաշվետու ժամանակահատվածում ռադիոակտիվ թափոնների վերամշակման և պահպանման միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսված 11.3 մլն դրամն ամբողջությամբ տրամադրվել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ծախսերն ավելացել են 10.8%-ով:
Ինն ամիսների ընթացքում բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառում կատարված ծախսերի մեծ մասը` 5.1 մլրդ դրամ, ուղղվել է ջրամատակարարման և կոյուղու համակարգերի շահագործման աշխատանքների ֆինանսավորմանը` կազմելով ծրագրի 65.2%-ը: Թերակատարումը պայմանավորված է Համաշխարհային բանկի և Գերմանիայի Զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի թերակատարմամբ: 2004 թվականի ինն ամիսների համար նախատեսված ողջ ծավալով հատկացվել են «Հայջրմուղկոյուղի» և Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ների նախատեսված սուբսիդիաները` կազմելով համապատասխանաբար 592 և 756 մլն դրամ: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ այս ենթախմբի ծախսերը նվազել են 9.1%-ով, որը հիմնականում պայմանավորված է 2004 թվականի պետական բյուջեով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի կրճատմամբ:
Բնակարանային կոմունալ տնտեսության այլ ծրագրերի գծով 2004 թվականի ինն ամիսներին կատարված ծախսերը կազմել են 1.46 մլրդ դրամ կամ նախատեսվածի 61.2%-ը: Սրանք հիմնականում կադաստրային և քարտեզագրման աշխատանքներն են, որոնք իրականացվում են Եվրահանձնաժողովի Պարենային ապահովության ծրագրի շրջանակներում: Թերակատարվել է նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Անշարժ գույքի գրանցման ծրագիրը, որի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում նախատեսված 114.9 մլն դրամի փոխարեն ստացվել է 5.6 մլն դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում էներգետիկայի բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 7.5 մլրդ դրամ և 13.2%-ով թերակատարել ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ էներգետիկայի ոլորտի ծախսերի աճը կազմել է 29.4%:
Ոլորտում կատարվող ներդրումները գրեթե ամբողջությամբ իրականացվում են արտաքին վարկային միջոցների հաշվին, որոնց թերակատարմամբ է պայմանավորված ոլորտի ծախսերի թերակատարումը: Վարկային ծրագրերի շրջանակներում անցած ժամանակահատվածում կատարվել են 7.2 մլրդ դրամի ծախսեր կամ նախատեսվածի 86.7%-ը: Թերակատարումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ չեն ֆինանսավորվել Ճապոնիայի կառավարության կողմից վարկավորվող էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիրը և Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգիայի տեղավորման սեկտորի վերակառուցման ծրագիրը: Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագրի և Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնման ծրագրի գծով ծախսերը համապատասխանաբար 55.3%-ով և 67.2%-ով գերազանցել են նախատեսված մակարդակը: Նշենք նաև, որ Գերմանիայի կառավարության Վերակառուցման վարկավորման բանկի կողմից «Կամո» և «Վանաձոր-2» ենթակայանների վերազինման ծրագրի գծով տրամադրվել է 315.7 մլն դրամ, որը պետական բյուջեում նախատեսված չէ:
Գյուղատնտեսության, անտառային և ջրային տնտեսության և ձկնաբուծության բնագավառներում 2004 թվականի ինն ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 12.6 մլրդ դրամ կամ ծրագրի 94.4%-ը: Թերակատարումը պայմանավորված է հիմնականում ձկնաբուծության և ջրային տնտեսության ծրագրերի, այդ թվում` Պատվարների անվտանգության վարկային ծրագրի թերակատարմամբ, 2003 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության, անտառային և ջրային տնտեսության բնագավառների ծախսերը մնացել են նույն մակարդակի վրա:
Հողերի բարելավման աշխատանքների գծով ծախսերը կազմել են շուրջ 2.3 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.1%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 19.2%-ով:
Ձկնաբուծության և ջրային տնտեսության բնագավառում պետական բյուջեից ծախսվել է 612 մլն դրամ` կազմելով նախատեսված ծավալի 40.4%-ը: Ցածր կատարողականը հիմնականում պայմանավորված է Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող միջոցներով իրականացվող Պատվարների անվտանգության ծրագրի թերակատարմամբ: Բացի այդ, թերակատարվել են «Որոտան-Արփա-Սևան ԹՇՎ» պետական հիմնարկի պահպանման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման, ինչպես նաև ջրամբարներում պահակային ծառայությունների իրականացման ծրագրերը, իսկ ձկան պաշարների համալրման ծրագիրը չի իրականացվել:
Բույսերի պաշտպանության ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները գրեթե ամբողջությամբ տրամադրվել են, որից ծախսվել է 96.9%-ը` 189.5 մլն դրամ:
Անասնաբուժության և հակահամաճարակային միջոցառումների գծով պետական բյուջեի ծախսերը կատարվել են 84.4%-ով: Դրանք կազմել են 620.8 մլն դրամ, որի հիմնական մասն ուղղվել է պատվաստուկների և հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ այլ պարագաների ձեռքբերմանը: Ծրագրից շեղումն առաջացել է հիմնականում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման գծով:
Անտառային տնտեսության բնագավառի հատկացումները, որոնք նախատեսվել են անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների ֆինանսավորման նպատակով, կատարվել են 92.9%-ով և կազմել 132.2 մլն դրամ: Ծրագրից շեղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ չեն իրականացվել Մեղրու տարածաշրջանի անտառներում հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները:
Տոհմաբուծության, սերմնաբուծության և այլ ծրագրերի գծով ծախսերը կազմել են ավելի քան 8.6 մլրդ դրամ և 4.0%-ով գերազանցել նախատեսված մակարդակը: Դա պայմանավորված է ԳԶՄՀ աջակցությամբ իրականացվող Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի գերակատարմամբ, որի շրջանակներում կատարվել են 2.9 մլրդ դրամի կամ նախատեսվածից 29.3%-ով ավելի ծախսեր: Միջոցներ են հատկացվել նաև մեկ այլ վարկային ծրագրի` Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում, որի կատարողականը կազմել է 66% (495.7 մլն դրամ):
2004 թվականի ինն ամիսների ընթացքում արդյունաբերության, հանքային հանածոների, շինարարության և բնապահպանության ոլորտների ծրագրերի գծով պետական բյուջեի ծախսերը կազմել են 1.7 մլրդ դրամ: Առանց Լինսի հիմնադրամի վարկային ծրագրի շրջանակներում նախկինում տրամադրված վարկերի վերադարձից մուտքերի, որոնք կազմել են 437.8 մլն դրամ և բյուջեով նախատեսված չեն, խմբի ծախսերի կատարողականը կազմել է 64.8%: Շեղումը հիմնականում առաջացել է արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրի գծով, որի համար տրամադրված գումարը հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ չի ծախսվել: 2003 թվականի ինն ամիսների համեմատ խմբի ծախսերն ավելացել են 22.5%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի, նախագծահետախուզական աշխատանքների, բնապահպանական միջոցառումների և արտաքին ֆինանսավորման աճով:
Լեռնահանքային արդյունաբերության և երկրաբանահետախուզության ծրագրերը ֆինանսավորվել են 31.2%-ով և կազմել 8.2 մլն դրամ: Շեղումը պայմանավորված է հանքավայրերի համար չափիչ սարքավորումների ձեռքբերման ծրագիրը չկատարվելու և երկրաբանահետախուզական աշխատանքների մասնակի կատարման հանգամանքներով:
86.6%-ով ֆինանսավորվել են նախագծահետախուզական աշխատանքները: Այս ուղղությամբ տրամադրվել է 210 մլն դրամ, որից 137 մլն դրամն ուղղվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների ֆինանսավորմանը: Ծրագրից շեղումը հիմնականում պայմանավորված է համայնքային կենտրոնների օրինակելի նախագծի մշակման աշխատանքները չիրականացնելու, ինչպես նաև համայնքների հատակագծի մշակման և նախագծման աշխատանքների և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքների թերակատարման հանգամանքներով:
Բնության հատուկ պահպանվող տարածքների գծով հաշվետու ժամանակաշրջանում ծախսվել է 116.6 մլն դրամ, որը կազմել է նախատեսվածի 85.2%-ը:
Բնապահպանական այլ միջոցառումների ֆինանսավորման համար պետական բյուջեից ծախսվել է 482.8 մլն դրամ կամ նախատեսվածի 42.6%-ը: Թերակատարումը հիմնականում պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման դրամաշնորհային և վարկային ծրագրերի, ինչպես նաև Ձեռնարկությունների ինկուբատորի վարկային ծրագրի թերակատարմամբ:
145.8 մլն դրամ են կազմել այլ ծրագրերի գծով ծախսերը, որոնց կատարողականի ցուցանիշը, առանց Լինսի հիմնադրամի վարկային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի վերադարձի, կազմել է 61.5%: Շեղումն առաջացել է հիմնականում 106.3 մլն դրամի չափով նախատեսված հակասողանքային միջոցառումները չիրականացնելու, ՀԲ աջակցությամբ իրականացվող Գործարար կապերի նախապատրաստման գծով դրամաշնորհային և Ձեռնարկությունների ինկուբատորի վարկային ծրագրերի թերակատարման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրի գծով տրամադրված միջոցներն ամբողջությամբ չծախսելու արդյունքում:
Տրանսպորտի, ճանապարհի տնտեսության և կապի բնագավառներում հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից ծախսվել է 12.2 մլրդ դրամ` 96.2%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Նշենք, որ ընթացիկ տարում միջոցներ են հատկացվել նաև Լինսի հիմնադրամի կողմից` «Ճանապարհաշինություն» ծրագրի շրջանակներում, որը պետական բյուջեով նախատեսված չէ: Առանց նշված ծրագրի, խմբի ծախսերի կատարողականը կազմում է 88.5%: Շեղումը հիմնականում բացատրվում է ճանապարհային տնտեսության բնագավառի ծրագրերի թերակատարմամբ: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ տվյալ խմբի գծով ծախսերը, առանց Լինսի հիմնադրամի ծրագրերից, աճել են 72.4%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տրանսպորտի ծրագրի, ինչպես նաև ճանապարհային տնտեսության մի շարք այլ ծրագրերի գծով ծախսերի աճով:
Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման գծով ինն ամիսներին նախատեսված 448.0 մլն դրամն ամբողջությամբ հատկացվել է: Ինը ամիսների ընթացքում նախատեսված էր «Հայկական ավիաուղիների» կողմից տրամադրված վարկի վերադարձ 250 մլն դրամի չափով, որը չի իրականացվել:
Տրանսպորտի, ճանապարհային տնտեսության և կապի բնագավառների ծախսերի գերակշիռ մասը ճանապարհային տնտեսությանն ուղղված գումարներն են, որոնք կազմել են 11.5 մլրդ դրամ, իսկ առանց Լինսի հիմնադրամի կողմից հատկացված գումարների` 10.5 մլրդ դրամ կամ ծրագրի 86.5%-ը: Շեղումն առաջացել է պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, պետական և մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման ու շահագործման ՀԲ Տրանսպորտի ծրագրերի գծով:
Կապի բնագավառում նախատեսված` Հայաստանի Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի ծրագրերի սփռումն ապահովող միջոցառումների ֆինանսավորման համար ինն ամիսների պետական բյուջեում նախատեսվել էին համապատասխանաբար 16.9 և 703 մլն դրամի հատկացումներ, որոնք ամբողջությամբ իրականացվել են:
Հաշվետու ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեից շուրջ 2.1 մլրդ դրամ տրամադրվել է տնտեսական այլ ծառայությունների ծրագրերի գծով` ապահովելով ինն ամսվա ծրագրի 86.9%-ով կատարում: Շեղումը հիմնականում առաջացել է նյութական ռեսուրսների պետական պահուստի ձևավորման և պահպանման ծրագրի գծով: Նշված ուղղությամբ հատկացվել է 1.65 մլրդ դրամ, որի իննամսյա ծրագիրը կատարվել է 84.5%-ով: Զբոսաշրջիկության համար նախատեսվել էր 63.6 մլն դրամ, որից 14.6 մլն դրամը` ՀՀ զբոսաշրջիկության զարգացման պետական ծրագրի, 49 մլն դրամը` Վայոց ձորում հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորմանը: Նախատեսված միջոցներին ամբողջությամբ հատկացվել են: Ամբողջությամբ իրականացվել է նաև Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության սուբսիդավորումը, որը կազմել է 175.8 մլն դրամ, իսկ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ գործունեության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվերի համար նախատեսված և տրամադրված 10.1 մլն դրամի փոխարեն վերջինիս ծախսերը կազմել են 9 մլն դրամ:
2003 թվականի ինն ամիսների համեմատ տնտեսական այլ ծառայությունների ծախսերն ավելացել են 7.4 անգամ` պայմանավորված նյութական ռեսուրսների պետական պահուստի ձևավորման և պահպանման ծախսերի աճով:
2004 թվականի ինն ամիսներին պետական բյուջեի հիմնական խմբին չդասվող ծախսերը կազմել են ավելի քան 29.5 մլրդ դրամ կամ ծրագրի 93.8%-ը: Առանց պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` պետական տուրքի և ԱԱՀ-ի փոխհատուցումների և ՀՀ ռեզիդենտների կողմից վարկերի վերադարձի, որոնց գծով բյուջեում ծրագրային ցուցանիշներ չեն ամրագրված, խմբի ծախսերի կատարողականը կազմում է 91.9%: Շեղումը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների տնտեսումներով:
Պետական պարտքային պարտավորությունների սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 7.6 մլրդ դրամ` կազմելով ծրագրի 84.4%-ը: Շեղումը հիմնականում արտաքին պարտքի սպասարկման ծախսերի տնտեսման արդյունք է:
Ամբողջությամբ հատկացվել են տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից տրամադրվող տրանսֆերտները` կազմելով շուրջ 7.6 մլրդ դրամ և 7.2%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հատկացումները:
Հիմնական խմբին չդասվող ծախսերի այլ ծրագրերի գծով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են շուրջ 14.3 մլրդ դրամի ծախսեր: Ծրագրի հետ համադրելի կատարողականի ցուցանիշը կազմել է 92.3%: Շեղումը հիմնականում առաջացել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի գծով, որի ծախսերը նախատեսված 13.2 մլրդ դրամի փոխարեն կազմել են 12.3 մլրդ դրամ: Շուրջ 372.9 մլն դրամ է տրամադրվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի շրջանակներում, որի ինն ամսվա ծրագրի կատարողականը կազմել է 65.8%:
2003 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հիմնական խմբին չդասվող ծախսերն աճել են 6.5%-ով, ինչը հիմնականում ապահովվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի, ինչպես նաև համայնքային բյուջեներին տրանսֆերտային վճարումների ավելացման հաշվին:
Ըստ տնտեսագիտական բովանդակության 2004 թվականի ինն ամիսներին պետական բյուջեի ծախսերի 80.2%-ն ուղղվել է ընթացիկ, 16.3%-ը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, 3.6%-ը` զուտ վարկավորմանը` ինն ամիսների ծրագրով նախատեսված համապատասխանաբար 77.2, 19.3 և 3.5 տոկոսների դիմաց: 2003 թվականի ինն ամիսների համեմատ ծախսերի կառուցվածքում ավելացել է ընթացիկ ծախսերի տեսակարար կշիռը և նվազել կապիտալ ծախսերի բաժինը:
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընթացիկ ծախսերին ուղղվել է 182.3 մլրդ դրամ, որից շուրջ 9.8 մլրդ դրամը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Ընթացիկ ծախսերի ինն ամիսների ծրագիրը կատարվել է 95.2%-ով: Շեղումը հիմնականում առաջացել է ծառայությունների ձեռքբերման գծով: 2003 թվականի ինն ամիսների համեմատ ընթացիկ ծախսերի մեջ ավելացել է աշխատավարձի, սուբսիդիաների և տրանսֆերտների տեսակարար կշիռը և նվազել` պետական պարտքի սպասարկման և ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գծով հատկացումների կշիռը:
Անցած ինն ամիսների ընթացքում ընթացիկ ծախսերի 8.8%-ը` շուրջ 16 մլրդ դրամ, հատկացվել է բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, որից 46.5 մլն դրամը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից: Աշխատավարձի գծով ինն ամիսների ծրագիրը, առանց ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայություն և Մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդերից և Կառավարության պահուստային ֆոնդից իրականացված հատկացումների, կատարվել է 95.9%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի գծով հատկացումներն ավել են 2 անգամ կամ 8.1 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է 2003 թվականի հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2004 թվականին, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության պահպանման ծախսերի հատկացումը կատարվում է ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների:
Պետական պարտքի սպասարկման ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 7.6 մլրդ դրամ, որից շուրջ 4.1 մլրդ դրամն ուղղվել է ներքին, իսկ 3.5 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Ինն ամիսների նախատեսված հատկացումների նկատմամբ 15.6% շեղումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքի սպասարկման գծով առաջացած խնայողություններով: Մասնավորապես, պետական արժեթղթերի եկամտաբերության անկման հետևանքով ներքին պարտքի սպասարկման ծախսերը տնտեսվել են մոտ 910.5 մլն դրամի չափով: Իսկ արտաքին պարտքի սպասարկման գծով խնայողություններն (495.2 մլն դրամ) առաջացել են ԱՄՆ դոլարի փոխարժեքի և Libor տոկոսադրույքի` ծրագրվածից ցածր մակարդակի հետևանքով: 2003 թվականի ինն ամիսների համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերը նվազել են 16%-ով կամ 1.5 մլրդ դրամով: Ընդ որում, ներքին պետական սպասարկման ծախսերը նվազել են 3.5%-ով կամ 151.8 մլն դրամով, իսկ արտաքին պարտքի սպասարկման ծախսերը` 27.2%-ով կամ շուրջ 1.3 մլրդ դրամով:
2004 թվականի ինն ամիսներին պետական բյուջեից տրամադրվել են 14.7 մլրդ դրամ սուբսիդիաներ, որը կազմել է ընթացիկ ծախսերի 8.1%-ը: Նշված գումարից 464.6 մլն դրամը տրամադրվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ջրային տնտեսության, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտների և որոշ այլ կազմակերպությունների: Եվս 159.1 մլն դրամի չափով պահուստային ֆոնդից սուբվենցիաներ են հատկացվել համայնքների բյուջեներին: Սուբսիդիաների գծով ինն ամիսների համար նախատեսված ծախսերը կատարվել են 101.6%-ով: Ծրագրի գերազանցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2003 թվականի պետական բյուջեի մնացորդի հաշվին ավելացված լրացուցիչ ծրագրերի ֆինանսավորումը ՀՀ կառավարության որոշմամբ իրականացվել է տարեկան հատկացումների սահմաններում` անկախ դրանց գծով ինն ամիսների համար նախատեսված հատկացումներից: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարն ավելացել է 34.4%-ով կամ 3.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության և մշակույթի ոլորտների կազմակերպություններին կատարված հատկացումների աճով:
Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ տրանսֆերտները կազմել են պետական բյուջեի ընթացիկ ծախսերի մոտ 24%-ը կամ 43.7 մլրդ դրամ, որից 7.8 մլրդ դրամը հատկացվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Նշված գումարից շուրջ 6.8 մլրդ դրամը, համաձայն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության որոշմամբ, հատկացվել է Երևանի քաղաքապետարանին` «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի և մի շարք այլ համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման նպատակով: Տրանսֆերտների իննամսյա ծրագիրը կատարվել է 96.8%-ով: Շեղումը հիմնականում նպաստների և թոշակների համար նախատեսված միջոցների տնտեսման արդյունք է: Տրանսֆերտային հատկացումների հիմնական մասը կատարվել է հետևյալ երեք ուղղություններով` 12.3 մլրդ դրամն ուղղվել է նպաստների, 9.7 մլրդ դրամը` թոշակների, 7.6 մլրդ դրամը` թոշակների, 7.6 մլրդ դրամը` համայնքների դոտացիաների ֆինանսավորմանը: Վերջինիս գծով հատկացումները կատարվել են հաշվետու ժամանակահատվածի համար նախատեսված ամբողջ ծավալով, իսկ նպաստների և թոշակների կատարողականը կազմել է համապատասխանաբար 97.3% և 94.8%: 2004 թվականի պետական բյուջեի սոցիալական ուղղվածության մասին է խոսում այն փաստը, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 5% աճի պայմաններում տրանսֆերտների ֆինանսավորումը (առանց պահուստային ֆոնդից հատկացումների) աճել է 21.2%-ով: Ընդ որում, գրեթե բոլոր տրանսֆերտային վճարների գծով արձանագրվել են աճի բարձր ցուցանիշներ:
2004 թվականի ինն ամիսներին ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 100.3 մլրդ դրամ, որը կազմել է պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 55.0%-ը` նախորդ տարվա 63.2%-ի դիմաց: Նշված գումարից 1.4 մլրդ դրամը տրամադրվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Ինն ամիսների ծրագիրը (առանց ՀՊԾ և ՄՊԿ նյութական խրախուսման ֆոնդերի և պահուստային ֆոնդի ծախսերի) կատարվել է 93.6%-ով: Ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի իննամսյա ծրագրից շեղումը կազմել է 6.8 մլրդ դրամ, որը հիմնականում առաջացել է հասարակական կարգի պահպանության և դատական գործունեության, կրթության, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների ծրագրերի գծով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերն աճել են 1%-ով կամ 1 մլրդ դրամով:
2004 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կապիտալ ծախսերի գծով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 39.9 մլրդ դրամ, որից 26.5 մլրդ դրամ կազմել են կապիտալ ներդրումների ծախսերը և շուրջ 13.5 մլրդ դրամ` կապիտալ նորոգումների ծախսերը: Առանց պահուստային ֆոնդից կատարված հատկացումների, որոնք կազմել են 2.4 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի կատարողականը 77.3% է` հիմնականում պայմանավորված կրթության, բնակարանային կոմունալ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում կապիտալ աշխատանքների ցածր մակարդակով, որը մասամբ առաջացել է արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով: Նախորդ տարվա համեմատ 2004 թվականի պետական բյուջեով թե՛ ներքին և թե՛ արտաքին աղբյուրների հաշվին նախատեսված կապիտալ ծախսերը կրճատվել են, ուստի ինն ամիսների փաստացի ցուցանիշը 29.2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հատկացումներից:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի զուտ վարկավորման ծախսերը կազմել են 8.3 մլրդ դրամ: Առանց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված գումարի, որը կազմել է 66.3 մլն դրամ, ապահովվել է ծրագրի 92.9% կատարողական: Ներքին վարկավորումը կազմել է 434.8 մլն դրամ: Մասնավորապես, տրամադրվել են շուրջ 740 մլն դրամի վարկեր, որից 638.8 մլն դրամը` ԳԶՄՀ աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում, 66.3 մլն դրամը հատկացվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ջրային տնտեսության բնագավառին, 34.8 մլն դրամ` բռնադատված քաղաքացիներին անհատական բնակարանային շինարարության նպատակով: 1.1 մլրդ դրամ է կազմել նախկինում տրամադրված վարկերի վերադարձը, որից 437.8 մլն դրամ վերադարձվել է Լինսի հիմնադրամի վարկային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերից: Արտաքին վարկավորումը կազմել է շուրջ 8.7 մլրդ դրամ: Մասնավորապես, ինն ամիսներին նախատեսված էր 8.748 մլրդ դրամի միջպետական վարկի տրամադրում ԼՂՀ-ին, որն ամբողջությամբ հատկացվել է: 51.7 մլն դրամ վերադարձվել է ՀՀ նկատմամբ Բելառուսի պարտավորությունների գծով: 2003 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ զուտ վարկավորման ծախսերն ավել են 32.1%-ով` ի հաշիվ 2004 թվականի պետական բյուջեով ԼՂՀ-ին տրամադրվող վարկի ավելացման:
Ամփոփելով նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում գրեթե բոլոր ծախսային ծրագրերի գծով կանխվել է պարտքերի կուտակումը, և նախատեսված հատկացումների սահմաններում պետական մարմինների կողմից գրանցված պարտավորությունները, որոնց համար սահմանված կարգով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվել են ֆինանսավորման հայտեր, ամբողջությամբ կատարվել են:
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ
2004 թվականի ինն ամիսներին պետական բյուջեն կատարվել է շուրջ 17 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով նախատեսված 44.1 մլրդ դրամի 38.5%-ը: Այն նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 3.8%-ով: Ծրագրից շեղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինն ամիսներին նախատեսվել էր բյուջետային միջոցների ազատ մնացորդից ժամանակավորապես ներգրավել 8.8 մլրդ դրամ, իսկ տարեսկզբի մնացորդից 9.4 մլրդ դրամ ուղղել «ՀՀ 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանված լրացուցիչ ծրագրի ֆինանսավորմանը, սակայն փաստացի արդյունքներով, եկամուտների գերակատարման և ծախսերի տնտեսման շնորհիվ, բյուջետային միջոցների ազատ մնացորդն ավելացել է 3.74 մլրդ դրամով: Արդյունքում ներքին աղբյուրներից պակասուրդի ֆինանսավորումը կազմել է շուրջ 1.65 մլրդ դրամ` նախատեսված 23.2 մլրդ դրամի փոխարեն: Պետական արժեթղթերի հաշվին բյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է 5.4 մլրդ դրամով: Ընդ որում, ֆինանսավորումն ապահովվել է միջին ժամկետայնության պարտատոմսերով` 13.2 մլրդ դրամի չափով, իսկ կարճաժամկետ պարտատոմսերի հաշվին պետական բյուջեն բացասաբար է ֆինանսավորվել շուրջ 7.8 մլրդ դրամով: Հարկ է նշել, որ պետական պարտատոմսերի միջին կշռված ժամկետն աճել է` ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ հասնելով 620-ի` նախորդ տարվա 340 օրվա դիմաց, միևնույն ժամանակ նվազել է պարտքի միջին կշված եկամտաբերությունը` 2003 թվականի սեպտեմբերի վերջի 14.87%-ի դիմաց կազմելով 9.8%: Մուրհակների մարմանն անցած ինն ամիսներին ուղղվել է 6.1 մլն դրամ` նախատեսված 6.4 մլն դրամի դիմաց: Պետական ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետ գնման նպատակով հատկացվել է 8.0 մլն դրամ` նախատեսված 18.8 մլն դրամի դիմաց:
Ընթացիկ տարվա ինն ամիսներին արտաքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է 15.34 մլրդ դրամով` նախատեսված շուրջ 20.9 մլրդ դրամի դիմաց: Արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է այս միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի ցածր կատարողականի արդյունքում, ստացված վարկերի` նախատեսվածից փոքր ծավալով: Այն 30.3 մլրդ դրամի փոխարեն կազմել է 26 մլրդ դրամ, որից 23.7 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններից և 2.3 մլրդ դրամը` օտարերկրյա պետություններից, ծրագրով նախատեսված համապատասխանաբար 23.04 և 7.26 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում առաջացել է երեք վարկային ծրագրերի գծով: Մասնավորապես, ծրագրերի չկատարման կամ թերակատարման արդյունքում չեն ստացվել Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագրի և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցները համապատասխանաբար 1.7 և 2.2 մլրդ դրամի չափով, իսկ Գերմանիայի Զարգացման վարկերի բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագրի գծով նախատեսված 2.95 մլրդ դրամի փոխարեն տրամադրվել է 1.3 մլրդ դրամ:
Արտաքին պարտքի մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է շուրջ 9.6 մլրդ դրամ կամ նախատեսվածից 1.7%-ով ավել, որը պայմանավորված է Լինսի հիմնադրամի վարկավորման ծրագրի գծով պարտքի` բյուջեով չնախատեսված մարմամբ: Այս նպատակով հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հատկացվել է 511.3 մլն դրամ` հատուկ այդ նպատակով ՀՀ կենտրոնական բանկում բացված հաշվին այս տարի մուտքագրված 437.8 մլն դրամի և նախորդ տարվա 73.5 մլն դրամ մնացորդի հաշվին: Շուրջ 4.65 մլրդ դրամ ուղղվել է Եվրամիության նկատմամբ 28 մլն Էքյու վարկի գծով պարտավորությունների` նախորդ տարի նախատեսված և փոխադարձ համաձայնությամբ 2004 թվական տեղափոխված գումարի մարմանը: Այդ նպատակով «ՀՀ 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կառավարության որոշմամբ 1.03 մլրդ դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից: 2.77 մլրդ դրամ տրամադրվել է ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման և «Զվարթնոց» բեռնահամալիրի ծրագրերի, 945.7 մլն դրամ` ԱՄՆ կառավարության կողմից 1995-1997 թթ. ցորենի առաքման գծով պարտքի մարմանը: Համապատասխանաբար 396.3 և 320.8 մլն դրամի չափով մարվել են ՀԲ Աղետի գոտու վերականգնման և Ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկային ծրագրերի գծով պարտքերը: 2003 թվականի ինն ամիսների համեմատ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը նվազել է 43.3%-ով կամ 11.7 մլրդ դրամով, որը մի կողմից պայմանավորված է վարկավորման նվազմամբ, մյուս կողմից` պարտքի մարման ավելացմամբ: Բացի այդ, արտաքին վարկային և դրամաշնորհային միջոցների մնացորդն անցած ժամանակահատվածում ավելացել է 1.08 մլրդ դրամով, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր նշված միջոցներից 1.67 մլրդ դրամի չափով օգտագործում:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի ինն ամիսների
եկամուտների կատարման վերաբերյալ
-----------------------------
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի ինն ամիսների
ծախսերի կատարման վերաբերյալ
(գործառական դասակարգմամբ)
-----------------------------
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի ինն ամիսների
ծախսերի կատարման վերաբերյալ
(տնտեսագիտական դասակարգմամբ)
-----------------------------
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների
սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2003 թվականին
չիրացված մնացորդի կատարման վերաբերյալ
-----------------------------
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ 2004 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 11-րդ
հոդվածներով սահմանված վճարումների վերաբերյալ
-----------------------------
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի ինն ամիսների
դեֆիցիտի կատարողականի վերաբերյալ
-----------------------------
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում