Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0160.300597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 1997 թ. թիվ 160

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանի դասընթացների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի թիվ 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության տակ գտնվող պետական բաժնեմասի նվազեցման հաշվին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնել 12311 հազար դրամ արժեքով գույքը (ցանկը կցվում է)` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանին հատկացնելու համար:

i

2. Սույն որոշման առաջին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնելու կապակցությամբ «Երևանի թիվ 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության տակ գտնվող պետական բաժնեմասը սահմանել 23.71 տոկոս:

(2-րդ կետը փոփ. 19.12.02 թիվ 2084-Ն որոշում)

3. Երևանի քաղաքապետին` «Երևանի թիվ 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության տարածքից 0.62 հեկտար սահմանված կարգով մշտական օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանին` ճշտելով դրա սահմանները:

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

(դրամ)

 

    Ցանկապատ-պարիսպ (երկաթբետոնե)        -       1552000

 

    Ցանկապատ-պարիսպ (մետաղյա)            -        702060

 

    Ջեռուցման ցանց                       -        506640

 

    Ջեռուցման ցանցի բաշխման տնակ         -         70120

 

    Հանգստյան գոտի                       -       2590560

 

    Լուսավորության ցանց                  -        167800

 

    Ասֆալտապատ տարածք                    -       4698000

 

    Օժանդակ տնտեսական վանդակներ          -        292630

 

    Մետաղական կոնստրուկցիա               -        350770

 

    Տնակ (պահակի)                        -        220800

 

    Գազի լցավորման ծածկ                  -        549580

 

    Տնակ (գազի լցավորման)                -        350070

 

    Մետաղյա ցանկապատ                     -        259590

 

_________________________________________________

         Ընդամենը                        -      12310620

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.1997
N 160
Որոշում