Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒ ...

 

 

040.0161.300597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 1997 թ. թիվ 161

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Շիրակի մարզպետի առաջարկությունը և Գյումրի քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը բարձրագույն ուսումնական հաստատությունների համար Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:

2. Շիրակի մարզպետին երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղին ուսումնական ու հանրակացարանային շենքերի հատկացման և նյութատեխնիկական ապահովման հարցերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.1997
N 161
Որոշում