Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ Դ ...

 

030.0746.090697

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ /ՔԱՂԱՔԱՅԻՆ/ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1997 թվականի հունիսի 6-ի «Գեղարքունիքի մարզի Սևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի նախագահ նշանակելու համար արդարադատության խորհրդի անդամների առաջադրած թեկնածության վերաբերյալ» և «Շրջանային /քաղաքային/ ժողովրդական դատարանների դատավորներ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ» եզրակացությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի տասնմեկերորդ և 95 հոդվածի առաջին մասի երրորդ կետով, որոշում եմ.

Գեղարքունիքի մարզի Սևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի նախագահ և շրջանային /քաղաքային ժողովրդական դատարանների դատավորներ նշանակել.

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

Սևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարան.

 

        1. Նադարյան Վարդան Հրաչիկի         -   նախագահ

        2. Ֆարխոյան Կարեն Սուրենի          -   դատավոր

 

ԼՈՌԻԻ ՄԱՐԶ

 

Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարան.

 

           Խաչատրյան Դանիել Վարդանի        -   դատավոր

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

Գյումրի քաղաքի Շիրակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարան.

 

           Մխիթարյան Արթուր Արամայիսի      -   դատավոր

 

9 հունիսի 1997 թ.

ՆՀ-746

 

 

pin
ՀՀ Նախագահ
09.06.1997
N ՆՀ-746
Հրամանագիր