ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Արդարադատության խորհրդի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով, որոշում ե մ.
1. Արդարադատության խորհրդի (այսուհետև` խորհուրդ) աշխատակազմի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժնի (այսուհետև` աշխատակազմ) վրա:
Բաժնի վարիչն աշխատակազմի ղեկավարն է:
Աշխատակազմի ղեկավարը մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:
2. Սահմանել, որ աշխատակազմն իրականացնում է խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդում քննարկվելիք հարցերի վերաբերյալ նյութերը նախապես ներկայացվում են աշխատակազմ:
Խորհրդի նախագահի հանձնարարությամբ աշխատակազմը խորհրդի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ նյութերն առաքում է խորհրդի անդամներին` դրանց ծանոթացնելու համար:
Խորհրդի նիստում հարցը քննարկվում է նյութերի` ըստ սահմանված կարգի ներկայացված լինելու մասին աշխատակազմի ղեկավարի հաղորդումը լսելուց հետո:
3. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և աշխատակազմի ղեկավարը:
4. Դատարանների և դատախազությունների աշխատանքների վերաբերյալ քաղաքացիներից ստացված առաջարկություններում, դիմումներում, գանգատներում բարձրացված հարցերի վերաբերյալ աշխատակազմը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփ զեկուցագիր է ներկայացնում խորհրդին:
5. Աշխատակազմը կատարում է նաև խորհրդի նախագահի` խորհրդի աշխատանքների հետ առնչվող այլ հանձնարարություններ:
6. Խորհրդի բոլոր աշխատանքային նյութերը պահվում են աշխատակազմում:
7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
21 նոյեմբերի 1995 թ.
ՆԿ-191