| |Ընդհանուր |U2 > 10% = 1 |և նրան նախորդող 3 շաբաթների |
| |կապիտալ | |օրական դիրքերի մեծությունները: |
| | | |Հարաբերակցության հաշվարկը |
| | | |կատարվում է համաձայն Կանոնակարգ |
| | | |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ |
| | | |1-ի: |
| | | |U2 հարաբերակցությունը U տարրի |
| | | |հաշվարկին չի մասնակցում, եթե U3 |
| | | |հարաբերակցությունը գնահատվել է 1: |
|______|______________|________________|__________________________________|
|Ս3 |Համախառն |U3 <= 5% = 5 |Որպես U3 վերցվում է չորս շաբաթների|
| |արտարժութային |5% < U3<= 6% = 4|միջին օրական դիրքի մեծությունը: |
| |դիրք/ |7% < U3<= 8% = 3|Ցուցանիշի հաշվարկում ներառվում են |
| |Ընդհանուր |8% < U3<=10% = 2|ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա |
| |կապիտալ |U3 > 10% = 1 |և նրան նախորդող 3 շաբաթների |
| | | |օրական դիրքերի մեծությունները: |
| | | |Հարաբերակցության հաշվարկը |
| | | |կատարվում է համաձայն Կանոնակարգ |
| | | |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ |
| | | |1-ի: |
|______|______________|________________|__________________________________|
|Ս4 |Տոկոսադրույքի |U4 <= 20% = 5 |Համարիչում վերցվում է մինչև 90 օր|
| |փոփոխման |40% <=U4<20% = 4|մարման ժամկետով տոկոսաբեր |
| |նկատմամբ |60% <=U4<40% = 3|ակտիվների և ծախսատար |
| |զգայուն` |80% <=U4<60% = 2|պարտավորությունների տարբերության |
| |ակտիվների և |U4 > 80% =1 |բացարձակ մեծությունը, որը |
| |պարտավորու- | |հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9|
| |թյունների | |հաշվետվության հիման վրա: |
| |տարբերություն/| |Հայտարարում Կանոնակարգ 3-ի թիվ 3 |
| |Ընդհանուր | |հաշվետվությունից վերցվում է |
| |կապիտալ | |նորմատիվային ընդհանուր կապիտալի |
| | | |միջին օրական մեծությունը: |
._________________________________________________________________________.
Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերի ցուցանիշների ամփոփ
գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման,
հաստատման և հրապարակման կարգի»
Ք - Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Կապիտալի | «Ք» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ք1-Ք6 |
|համարժեքությունը |բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ |
|ճշգրտող գործոններ|օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` ներառելով այն |
| |սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների (այդ |
| |թվում` արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների)|
| |բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն |
| |թողնել այդ ցուցանիշների վրա: |
| | Ք1-Ք6 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ |
| |օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և |
| |գնահատելով հետևյալը` |
| | 1. կապիտալի մակարդակի փոփոխությունները և միտումները,|
| |դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, ընդ |
| |որում, ճշգրտող գնահատականը կարող է նվազել կապիտալի |
| |մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում, |
| |մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը |
| |պայմանավորված է կապիտալի նվազմամբ, |
| | 2. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված |
| |ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր |
| |կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների |
| |ազդեցությունը կապիտալի մեծության վրա, |
| | 3. ռիսկով կշռված ակտիվների ընդհանուր ակտիվներում |
| |տեսակարար կշիռների փոփոխությունը, մասնավորապես մեծ |
| |ռիսկի կշիռ ունեցող ակտիվների ռիսկով կշռված ակտիվներում |
| |ունեցած տեսակարար կշիռների միտումները, |
| | 4. ակտիվների կենտրոնացվածությունը, մասնավորապես |
| |ճյուղային կենտրոնացվածությունը, միտումները և դրա հետ |
| |կապված հնարավոր կորուստները, |
| | 5. վարկային, գործառնական, իրացվելիության, շուկայական,|
| |տոկոսադրույքի և այլ ռիսկերի հետ կապված ակնկալվող |
| |կորուստների հավանականությունը և դրանց մեծությունը (այդ|
| |թվում` հաշվարկված տվյալ բանկի համար իր |
| |առանձնահատկություններից ելնելով` Հայաստանի |
| |Հանրապետության կենտրոնական բանկի |
| |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար |
| |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն |
| |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը|
| |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից, |
| | 6. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական|
| |ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի |
| |կապիտալի և մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի|
| |հետ, |
| | 7. խոշոր փոխառուների և/կամ բանկի հետ կապված անձանց |
| |ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը կապիտալի վրա, |
| | 8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի |
| |դարձած, սակայն բանկի հաշվետվություններում դեռևս |
| |չարտացոլված, բանկի հետ կապված անձանց |
| |պարտավորությունների ավելացման փաստերը և միտումները, |
| | 9. եթե բանկը խմբի անդամ է, ապա այդ խմբի ռիսկերի հետ |
| |կապված ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց|
| |մեծությունը: |
._________________________________________________________________________.
Ա - Ակտիվների որակը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Ակտիվների որակը | «Ա» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ա1-Ա6 |
|ճշգրտող գործոններ|հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող |
| |ցուցանիշները ճշգրտվում են` արտացոլելով բանկի ակտիվների`|
| |այդ թվում` վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային |
| |հոդվածների, վարկային և այլ ներդրումների իրական |
| |ծավալների և դրանց որակի փոփոխության կանխատեսումը: |
| |Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների |
| |հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, պետք |
| |է գնահատել` |
| | 1. ակտիվների դասակարգման և հաշվառման |
| |հուսալիությունը, ակտիվների դասերի սպասվող |
| |փոփոխությունները և միտումները, |
| | 2. տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը, |
| |որտեղ կատարվել են ներդրումները և կենտրոնացվել են |
| |ակտիվները, դրա փոփոխությունների և այլ |
| |իրադարձությունների հավանական հետևանքը բանկի ակտիվների |
| |որակի վրա, |
| | 3. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ երկրների և |
| |տարածաշրջանների, դրանց ռիսկը և հավանական |
| |իրադարձությունների ազդեցությունը ակտիվների որակի վրա, |
| | 4. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ փոխառուի, |
| |դրանց վարկունակությունը, նրա ֆինանսական վիճակի |
| |հավանական փոփոխությունները, դրանց ազդեցությունը բանկի |
| |ակտիվների որակի վրա, |
| | 5. ակտիվների վերաձևակերպումների հնարավորությունը, |
| |դրանց տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում, այն |
| |դեպքում, երբ վերաձևակերպման արդյունքում ակտիվները չեն |
| |դասակարգվում` համաձայն Հայաստանի Հանրապետության |
| |կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ |
| |63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության |
| |տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական |
| |պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների |
| |պահուստների ձևավորման կարգի», |
| | 6. ակտիվների կենտրոնացվածությունը` հաշվի առնելով |
| |թղթակցային հաշիվների միջոցների, ինչպես նաև այլ |
| |ակտիվներում բանկի ներդրումների բաշխվածությունը, |
| | 7. ակտիվների կառուցվածքի` բանկի ընդհանուր ակտիվներում|
| |հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների տեսակարար |
| |կշիռների փոփոխության միտումները, |
| | 8. եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի |
| |փոփոխությունները և միտումները, |
| | 9. ակտիվների ապահովվածության աստիճանի և այդ |
| |ապահովվածության որակի փոփոխությունները, |
| | 10. տնտեսության ընդհանուր զարգացման միտումները, |
| |իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն թողնել |
| |բանկի ակտիվների որակի վրա, |
| | 11. իրական արժեքով չափվող ակտիվների հաշվառման ճիշտ |
| |մոտեցումների կիրառումը: |
._________________________________________________________________________.
Ե - Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Եկամտաբերությունը| Եկամտաբերության` «Ե» տարրի գծով ըստ հավելված 1-ի |
|ճշգրտող գործոններ|հաշվարկվող Ե1-Ե5 հարաբերակցությունների հաշվարկման մեջ |
| |օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` արտացոլելով |
| |բանկի եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների |
| |կայունության և միտումների գնահատականը: Վերոհիշյալ |
| |հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող |
| |ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և գնահատելով |
| |հետևյալը` |
| | 1. եկամուտների մակարդակի փոփոխությունները և |
| |միտումները, դրանց կայունությունը և բնորոշությունը, |
| |մասնավորապես մասհանումների ազդեցությունը, |
| | 2. ծախսերի մակարդակի փոփոխությունները և միտումները, |
| |դրանք պայմանավորող գործոնների և բնույթի բացահայտումը, |
| | 3. եկամուտների կենտրոնացվածությունը. ելնելով |
| |ակտիվների կենտրոնացվածությունից` կարող է առաջանալ նաև |
| |եկամուտների կենտրոնացվածություն ըստ տնտեսության |
| |ճյուղերի, երկրի և փոխառուի և գնահատելով եկամուտների |
| |վրա որևէ բարենպաստ կամ անբարենպաստ իրադարձության |
| |ազդեցությունը` պայմանավորված այդ կենտրոնացումներով, |
| | 4. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված |
| |ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր |
| |կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների |
| |ազդեցությունը բանկի եկամտաբերության ցուցանիշների վրա, |
| | 5. եկամտաբեր ակտիվների ընդհանուր ակտիվներում |
| |տեսակարար կշիռների փոփոխությունները և միտումները, |
| |դրանց ազդեցությունները եկամուտների վրա, |
| | 6. զուտ մասհանումների միտումները և դրանց տեսակարար |
| |կշիռը եկամուտներում և ծախսերում, դրանց փոփոխության |
| |միտումները, |
| | 7. գործառնական եկամուտների և մինչև գործառնական |
| |ակտիվների և պարտավորությունների փոփոխությունը, |
| |դրամական հոսքերի հարաբերությունը և միտումները, |
| | 8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի |
| |դարձած սպասվող հնարավոր ծախսերը, որոնք կարող են |
| |բացասական ազդեցություն թողնել բանկի շահույթի մեծության |
| |վրա, |
| | 9. բանկի վարկունակության անկում, ինչը կարող է |
| |անդրադառնալ բանկի կողմից ներգրավվող միջոցների (այդ |
| |թվում` փոխառությունների) գնի վրա, |
| | 10. տարեկանացման արդյունքում ստացվող ցուցանիշների |
| |գնահատականները կարող են ճշգրտվել` հաշվի առնելով բանկի |
| |ռազմավարական ծրագրով նախատեսված ցուցանիշները, օրինակ` |
| |եթե շահույթի ցածր մակարդակը պայմանավորված է սեզոնային |
| |տատանումներով (կամ նոր ծառայությունների ներդրմամբ) և |
| |կանխատեսված է ռազմավարական ծրագրով, ապա այն կարող է |
| |չդիտարկվել որպես բացասական երևույթ, |
| | 11. ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց |
| |մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար, |
| |իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի |
| |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից |
| |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար |
| |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն |
| |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում` ինչը|
| |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից: |
._________________________________________________________________________.
Լ - Իրացվելիությունը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Իրացվելիությունը | «Լ» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Լ1-Լ4 |
|ճշգրտող գործոններ|հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող |
| |ցուցանիշները ճշգրտելիս հաշվի են առնվում բանկի` |
| |ժամանակին և առանց էական ծախսերի պարտավորությունների |
| |բավարարման և ակտիվների ֆինանսավորման իրական |
| |հնարավորությունների, դրանց միտումների և սպասվող |
| |փոփոխությունների վերլուծության արդյունքում: Որպեսզի |
| |իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման |
| |մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, վերլուծողը պետք |
| |է գնահատի` |
| | 1. բանկի բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի |
| |սպասվող փոփոխությունները և միտումները: Ճշգրտումները |
| |կարող են խստացվել բանկի բարձր իրացվելի ակտիվների |
| |տեսակարար կշռի բացասական միտումների դեպքում, եթե բանկի |
| |իրացվելիության նորմատիվները սահմանային արժեքներին |
| |մոտ են, |
| | 2. ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռի սպասվող|
| |փոփոխությունները և միտումները, ցպահանջ |
| |պարտավորությունների ամբողջ պարտավորություններում |
| |տեսակարար կշռի և դրան բարձր իրացվելի ակտիվների |
| |ծավալների միտումների համադրելիությունը, |
| | 3. բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ|
| |որոշ դեպքերում բանկն իրականում կարող է հնարավորություն |
| |չունենալ տիրապետել իր բարձր իրացվելի համարվող |
| |միջոցները: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան |
| |ճշգրտումներ իրականացնի իրացվելիության գնահատման |
| |օբյեկտիվ ցուցանիշների հաշվարկի մեջ` չներառելով տվյալ |
| |ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի|
| |մեջ, |
| | 4. տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը |
| |ըստ գործիքի տեսակի և թողարկողների: Այս առումով |
| |անհրաժեշտ է վերլուծել որևէ հնարավոր անբարենպաստ |
| |իրադարձության ազդեցությունը բանկի իրացվելիության իրական|
| |մակարդակի վրա, |
| | 5. ներգրավված միջոցների կենտրոնացվածությունը ըստ |
| |պարտատերերի, որևէ խոշոր պարտատիրոջ ավանդը հետ |
| |պահանջելու հնարավորության ազդեցությունը բանկի |
| |իրացվելիության մակարդակի վրա, |
| | 6. ակտիվների որակի` ակտիվների դասերի սպասվող |
| |խստացումների և դուրսգրումների ազդեցությունը բանկի |
| |իրացվելիության իրական մակարդակի վրա, |
| | 7. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական|
| |ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի |
| |իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով բանկի |
| |իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները, |
| | 8. բանկում իրացվելիության արտահերթ պահանջները |
| |բավարարելու հնարավորությունը, որի անհրաժեշտությունը |
| |կարող է ծագել եկամուտների նվազման, չաշխատող ակտիվների |
| |աճի, ավանդների կենտրոնացումների, գործառնություններն |
| |ընդլայնելու հնարավորություններն իրականացնելու |
| |դեպքերում, |
| | 9. բանկի լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու |
| |հնարավորությունը` բանկի իրացվելիության հնարավոր |
| |վատթարացման դեպքում, |
| | 10. բանկի հեղինակության ռիսկի արդյունքում ավանդների |
| |խոշոր արտահոսք, |
| | 11. վճարման հանձնարարականներով բանկի վճարումների |
| |կանոնավորությունը և հետաձգումների առկայությունը, |
| | 12. բանկի վարկունակության անկում, ինչը կարող է |
| |անդրադառնալ բանկի կողմից միջոցների (այդ թվում` |
| |փոխառությունների) ներգրավման վրա, |
| | 13. ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց |
| |մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար, |
| |իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի |
| |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից |
| |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար |
| |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն |
| |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում` ինչը|
| |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից: |
._________________________________________________________________________.
Ս - Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ
._________________________________________________________________________.
|Շուկայական ռիսկի | «Ս» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ս1-Ս3 |
|նկատմամբ |հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող |
|զգայունությունը |ցուցանիշները ճշգրտվում են` հաշվի առնելով վերահսկողի |
|ճշգրտող գործոններ|կարծիքը բանկի ռիսկերին ենթակա լինելու աստիճանի |
| |վերաբերյալ` կապված բանկի գործունեության |
| |առանձնահատկությունների և իրականացվող գործարքների |
| |բնույթի հետ: Այս բաժնի վերլուծությունն ընդհանուր առմամբ|
| |հիմնվում է նախորդ բաժիններում բացահայտված |
| |տեղեկությունների վրա: Վերոհիշյալ հարաբերությունների |
| |հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` |
| |վերլուծելով և գնահատելով հետևյալը` |
| | 1. ակտիվների կառուցվածքի փոփոխությունը և միտումները.|
| |ակտիվների դուրսգրումների հետևանքով գրավի տնօրինման |
| |արդյունքում սեփականացված հիմնական միջոցների, |
| |ապրանքանյութական պաշարների և այն ակտիվների տեսակարար |
| |կշիռների փոփոխությունը, որոնց արժեքը կախված է շուկայում|
| |գների փոփոխությունից, |
| | 2. արտարժութային ակտիվների կամ պարտավորությունների |
| |սպասվող փոփոխություններն ու միտումները, դրանց |
| |ազդեցությունը բանկի արտարժութային դիրքի վրա: Այստեղ |
| |պետք է ներառել նաև այն ակտիվները և/կամ |
| |պարտավորությունները, որոնք բանկը համարել է դրամային, |
| |բայց վերահսկողի հիմնավորված կարծիքով` դրանք պարունակում|
| |են արտարժութային ռիսկ, |
| | 3. ռիսկերի զսպման նպատակով օգտագործվող գործիքների |
| |արդյունավետությունը և հուսալիությունը, |
| | 4. տոկոսադրույքի նկատմամբ զգայուն ակտիվների և |
| |պարտավորությունների սպասվող փոփոխությունները և |
| |միտումները, դրանց փոփոխության հետևանքով տոկոսադրույքի |
| |նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների |
| |ճեղքվածքի իրական մեծությունը, |
| | 5. ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց |
| |մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար, |
| |իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի |
| |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից |
| |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար |
| |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն |
| |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը|
| |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից: |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 29.05.07 թիվ 157-Ն, 22.01.13 թիվ 17-Ն որոշումներ)
Հավելված 3
«Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերի ցուցանիշների ամփոփ
գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման,
հաստատման և հրապարակման կարգի»
Մ - Կառավարում
Կառավարման գնահատականն արտացոլում է բանկի կառավարման մարմինների ունակությունը կառավարել բանկի ռիսկերը, բանկի ներքին ակտերի համարժեքությունն է և ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը` բանկի գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով:
«Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է սույն հավելվածում սահմանվող հարցերին տրվող բալերի հանրագումարի միջոցով: Ընդ որում, յուրաքանչյուր հարցին տրվում է «0», «1», «2» կամ «3» բալ: Ամենաբարձր գնահատականը «3»-ն է, իսկ ամենացածրը` «0»-ն:
Բալային համակարգով գնահատելու ժամանակ վերահսկողը պետք է հաշվի առնի նաև այս կամ այն հարցի կարևորությունը: Օրինակ, եթե բանկն ամբողջությամբ բավարարում է որևէ հարցադրման պահանջներին, սակայն այն մեծ կարևորություն չի ներկայացնում կոնկրետ բանկի «Մ» տարրի գնահատականի որոշման համար, ապա վերահսկողը կարող է հարցին տալ 3-ից պակաս բալ, դրանով իսկ ցույց տալով հարցի հարաբերականորեն պակաս կարևորությունը:
Կախված բալերի հանրագումարի մեծությունից` «Մ» տարրին տրվում են ներքոհիշյալ գնահատականները.
ա) Մ-ին տրվում է «5» գնահատական, միայն եթե ներքոհիշյալ հարցերին տրվել են միայն «2» կամ «3» գնահատականներ: Ընդ որում, Մ-ին տրվում է «5» գնահատական, եթե բալերի հանրագումարը մեծ կամ հավասար է 81-ի:
բ) Մ-ին տրվում է «4» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 72-ից 80 միավոր:
գ) Մ-ին տրվում է «3» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 54-ից 71 միավոր:
դ) Մ-ին տրվում է «2» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 36-ից 53 միավոր:
ե) Մ-ին տրվում է «1» գնահատական, եթե բալերի հանրագումարը փոքր է 36-ից:
._________________________________________________________________________.
| N |Հարցադրումը |Բալեր |
| | |(0-ից |
| | |3 բալ)|
|___|______________________________________________________________|______|
| 1.|Որքանո՞վ է բանկի կառուցվածքը համապատասխանում բանկի կողմից | |
| |իրականացվող գործառնությունների առանձնահատկություններին: | |
|___|______________________________________________________________|______|
| 2.|գնահատել, թե որքանո՞վ են բանկի խորհրդի անդամները և գործադիր | |
| |մարմինը անկախ բանկի մասնակիցներից և/կամ խոշոր ավանդատուներից | |
| |(պետք է հաշվի առնել նաև արդյո՞ք արձանագրվել են ճնշումներ | |
| |մասնակիցների կողմից խորհրդի անդամների կամ գործադիր մարմնի | |
| |վրա): | |
|___|______________________________________________________________|______|
| 3.|որքանո՞վ է բանկի ղեկավարությունը ճանաչում բանկի իրական | |
| |մասնակիցներին: | |
|___|______________________________________________________________|______|
| 4.|արդյո՞ք բանկում առկա է կառավարման տարբեր մարմինների | |
| |(մասնավորապես` բանկի խորհուրդ, գործադիր տնօրեն և այլ) միջև | |
| |իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
| 5.|որքանո՞վ է բանկի խորհուրդը հետևում արտաքին աուդիտորների, | |
| |ներքին աուդիտի կամ ԿԲ վերահսկողների կողմից ստացված | |
| |դիտողությունների և առաջարկությունների իրականացմանը: | |
|___|______________________________________________________________|______|
| 6.|արդյո՞ք խորհուրդը ստանում է բավարար տեղեկատվություն բանկի | |
| |գործադիր մարմինը վերահսկելու, ինչպես նաև ողջամիտ և | |
| |արդյունավետ որոշումներ ընդունելու համար: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
| 7.|որքանո՞վ է բանկի կառավարման տեղեկատվական համակարգը ապահովում | |
| |բանկի գործադիր ղեկավարությանը այն տեղեկատվությամբ, որն | |
| |անհրաժեշտ է բանկի արդյունավետ կառավարման և բանկի | |
| |աշխատակիցների գործողությունները հսկելու համար: | |
|___|______________________________________________________________|______|
| 8.|գնահատել բանկի ստորաբաժանումների միջև տեղեկատվության | |
| |փոխանակման արդյունավետությունը (նաև բանկի գլխամասային | |
| |գրասենյակի ու մասնաճյուղի միջև): | |
|___|______________________________________________________________|______|
| 9.|արդյո՞ք բանկի գործադիր ղեկավարների համար առաջնային է բանկի | |
| |ֆինանսական գործունեության իրականացման հսկողությունը | |
| |(անվտանգությունը), քան ֆինանսական գործունեության արդյունքները | |
| |(այն է բանկը չի վտանգում իր ֆինանսական վիճակը կամ համբավը | |
| |չափից ավելի ռիսկային գործառնություններ իրականացնելով): | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
|10.|գնահատել բանկի գործադիր ղեկավարների աշխատավարձերի և բանկի | |
| |միջին աշխատավարձի մակարդակի միջև առկա տարբերությունը: | |
| |Գնահատել «0», եթե աշխատավարձերի մակարդակների միջև առկա | |
| |տարբերությունը չափազանց մեծ է | |
|___|______________________________________________________________|______|
|11.|որքանո՞վ է ապակենտրոնացված բանկում որոշումների ընդունման | |
| |գործընթացը` բանկի աշխատակիցների և տարբեր կառուցվածքային | |
| |ստորաբաժանումների ֆունկցիաներին համապատասխան: | |
|___|______________________________________________________________|______|
|12.|գնահատել որքանո՞վ են բանկի վարկավորման գործընթացի վերաբերյալ | |
| |ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում | |
| |վերջիններիս նկատմամբ ՀՀ ԿԲ իրավական ակտերով սահմանված | |
| |պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության | |
| |առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը| |
| |գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների | |
| |համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|13.|գնահատել որքանո՞վ են բանկի ներդրումային (ներդրումներ | |
| |արժեթղթերում) գործընթացի վերաբերյալ ներքին ակտերը և/կամ | |
| |գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ | |
| |Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով | |
| |սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի | |
| |գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և | |
| |որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր | |
| |քաղաքականությունների համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|14.|գնահատել որքանո՞վ են բանկի ակտիվների և պասսիվների | |
| |(իրացվելիության) կառավարման վերաբերյալ ներքին ակտերը և/կամ | |
| |գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ | |
| |Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով | |
| |սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի | |
| |գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և | |
| |որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր | |
| |քաղաքականությունների համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|15.|գնահատել որքանո՞վ են բանկի եկամտաբերության և կառավարման | |
| |վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները | |
| |բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության | |
| |կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, | |
| |որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության | |
| |առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը| |
| |գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների | |
| |համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|16.|գնահատել որքանո՞վ են բանկի շուկայական ռիսկերի կառավարման | |
| |վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները | |
| |բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության | |
| |կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, | |
| |որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության | |
| |առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը| |
| |գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների | |
| |համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|17.|գնահատել որքանո՞վ են բանկի անձնակազմի կառավարման վերաբերյալ | |
| |ներքին ակտերը (նաև ուսուցողական ծրագրեր անձնակազմի համար) | |
| |և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս | |
| |նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական | |
| |ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի | |
| |գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և | |
| |որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր | |
| |քաղաքականությունների համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|17.|գնահատել` որքանո՞վ են բանկի` փողերի լվացման և ահաբեկչության | |
|1. |ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ ներքին ակտերը և/կամ | |
| |գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ | |
| |օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական| |
| |ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի | |
| |գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և | |
| |որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր | |
| |քաղաքականությունների համաձայն: | |
|___|______________________________________________________________|______|
|18.|արդյո՞ք բանկում առկա են ղեկավարների մասնագիտական որակի | |
| |բարձրացման և ղեկավարների նոր «սերնդի» պատրաստման ծրագրեր: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
|19.|արդյո՞ք բանկի ղեկավարներն իրականացնում են ներքին ակտերի | |
| |պահանջների պահպանման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն և | |
| |որքանո՞վ է այն արդյունավետ: | |
|___|______________________________________________________________|______|
|20.|գնահատել բանկի ներքին հսկողության համակարգի | |
| |արդյունավետությունը, որքանո՞վ է այն բավարարում Հայաստանի | |
| |Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ներքին | |
| |հսկողության իրականացման նվազագույն պայմաններին: | |
|___|______________________________________________________________|______|
|21.|գնահատել բանկի ներքին աուդիտի արդյունավետությունը, արդյո՞ք | |
| |բանկի ներքին աուդիտը վերահսկում է տարբեր մակարդակների | |
| |ղեկավարների գործունեության համապատասխանությունը բանկում | |
| |ընդունված քաղաքականություններին և ընթացակարգերին: | |
|___|______________________________________________________________|______|
|22.|գնահատել բանկի աշխատակիցների, հատկապես միջին և բարձր օղակի | |
| |ղեկավարների մասնագիտական պատրաստվածությունը /կրթություն, | |
| |մասնագիտական փորձ, դասընթացներ/: | |
|___|______________________________________________________________|______|
|23.|գնահատել բանկի ղեկավար պաշտոններում ժամանակավոր | |
| |պաշտոնակատարների քանակը, ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու | |
| |տևողությունը, ժամանակավոր պաշտոնակատար լինելու պատճառները, | |
| |բանկում ղեկավարների փոփոխման հաճախականությունը, բանկի ղեկավար | |
| |պաշտոններում աշխատող անձանց կողմից որակավորման քննությունների | |
| |վերահանձնման հաճախականությունը: | |
|___|______________________________________________________________|______|
|24.|որքանո՞վ բանկի աշխատակիցների որակը և քանակը համապատասխանում | |
| |են բանկի կողմից իրականացվող գործառնությունների ծավալին և | |
| |բարդությանը: | |
|___|______________________________________________________________|______|
|25.|գնահատել բանկի ռազմավարական ծրագիրը, դրա իրատեսականությունը, | |
| |մասնավորապես, արդյո՞ք ռազմավարական ծրագրերով ծրագրավորված և | |
| |բանկի փաստացի ցուցանիշները ընդհանուր առմամբ համադրելի են: | |
|___|______________________________________________________________|______|
|26.|արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող | |
| |հաշվետվությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի | |
| |Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետին և | |
| |առանց սխալների: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
|27.|գնահատել հաշվետու ժամանակաշրջանում բանկի կողմից թույլ տրված | |
| |օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները: | |
| |Եթե հաշվետու ժամանակաշրջանում բանկը կատարել է ոչ ավել, քան 2 | |
| |խախտում, ապա տրվում է «3» գնահատական, 3-5 խախտում` «2», 6-10 | |
| |խախտում` «1», 10-ից ավել խախտումների դեպքում` «0» գնահատական | |
|___|______________________________________________________________|______|
|28.|գնահատել բանկի կողմից իրականացվող մարկետինգային | |
| |քաղաքականությունը` արդյունավետությունը շուկայում բանկի դիրքն | |
| |ուժեղացնելու առումով: | |
|___|______________________________________________________________|______|
|29.|արդյո՞ք առկա են բանկի գործադիր ղեկավարների կողմից բանկի | |
| |միջոցների օգտագործման և/կամ վարկերի ստացման փաստեր: | |
| |Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3» | |
|___|______________________________________________________________|______|
|30.|այս կետով պետք է սահմանվեն բանկի կառավարմանն առնչվող այն | |
| |խնդիրները (կամ խնդիրը), որոնք չեն բացահայտվում սույն | |
| |աղյուսակով, սակայն կարող են մենեջմենթը գնահատելիս: | |
| |Խնդիրը պետք է մանրամասն նկարագրվի: | |
|_________________________________________________________________________|
|Ընդամենը բալեր |
|_________________________________________________________________________|
|«Մ» տարրի գնահատականը |
._________________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 29.05.07 թիվ 157-Ն, 06.12.16 թիվ 228-Ն որոշումներ)