Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

040.0176.120697

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«12» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 1997 թ. թիվ 176

 

ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 4 վարչական նշանակության շենքի 2-րդ հարկի հանրակացարաններում բնակվող 9 ընտանիքի բնակարանային հարցերը կարգավորելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայներարտբանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 4 շենքի 2-րդ հարկի 219 քառ. մ տարածքը սեփականության իրավունքով հատկացնել Հայկական բաժնետիրական ներմուծման-արտահանման բանկին (Հայներարտբանկ)` նշված տարածքում բնակվող 9 ընտանիքից յուրաքանչյուրին, որպես փոխհատուցում, Երևան քաղաքում սեփականության իրավունքով մեկ սենյականոց բնակարան հատկացնելու կամ համարժեք դրամական փոխհատուցում տալու պայմանով:

2. Հայներարտբանկին` մեկամսյա ժամկետում նշված ընտանիքներից յուրաքանչյուրի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր` նրանց, որպես փոխհատուցում, բնակարան հատկացնելու կամ համարժեք դրամական փոխհատուցում տալու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.1997
N 176
Որոշում