Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱ ...

 

 

040.1899.190105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1899-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՄԵՂՐԻ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 402914.495 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 16588.322 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) մեկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) ապահովել «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1899-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՄԵՂՐԻ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |        Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները     |Հաշվեկշռային |

|ը/կ|                                                       |արժեքը (դրամ)|

|___|_______________________________________________________|_____________|

| 1 |                         2                             |      3      |

|_________________________________________________________________________|

|                         I. Ոռոգման համակարգեր                           |

|_________________________________________________________________________|

|1. |Վարչական շենք                                          |640000       |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Մեղրու բազա                                            |19680476     |

|___|_______________________________________________________|_____________|

|3. |Ջրաչափական դիտակետեր                                   |8760451      |

|___|_______________________________________________________|_____________|

|4. |Ալդարա-Շվանիձոր ոռոգման համակարգ                       |35949656     |

|___|_______________________________________________________|_____________|

|5. |Մեղրու N 1 պոմպակայան                                  |23804683     |

|___|_______________________________________________________|_____________|

|6. |Մեղրու N 2 պոմպակայան                                  |6901615      |

|___|_______________________________________________________|_____________|

|7. |Մեղրու N 3 պոմպակայան                                  |547942       |

|___|_______________________________________________________|_____________|

|8. |Մեղրու N 4 պոմպակայան                                  |794273       |

|___|_______________________________________________________|_____________|

|9. |Ալվանքի 1-ին աստիճանի պոմպակայան                       |5723955      |

|___|_______________________________________________________|_____________|

|10.|Ալվանքի 2-րդ աստիճանի պոմպակայան                       |24479745     |

|___|_______________________________________________________|_____________|

|11.|Շվանիձորի 1-ին աստիճանի պոմպակայան                     |29505704     |

|___|_______________________________________________________|_____________|

|12.|Շվանիձորի II աստիճանի պոմպակայան                       |4337127      |

|___|_______________________________________________________|_____________|

|13.|Ալվանքի խորքային հոր                                   |975880       |

|___|_______________________________________________________|_____________|

|14.|Շահաձորի պոմպակայան                                    |2745965      |

|___|_______________________________________________________|_____________|

|15.|Նյուվադիի 1-ին աստիճանի պոմպակայան                     |3919496      |

|___|_______________________________________________________|_____________|

|16.|Նյուվադիի II-րդ աստիճանի պոմպակայան                    |22050579     |

|___|_______________________________________________________|_____________|

|17.|Նյուվադիի III-րդ աստիճանի պոմպակայան                   |20601343     |

|___|_______________________________________________________|_____________|

|18.|Բուղդադուզի նոր պոմպակայան                             |15470262     |

|___|_______________________________________________________|_____________|

|19.|Ագարակի N 1 պոմպակայան                                 |42832336     |

|___|_______________________________________________________|_____________|

|20.|Ագարակի N 2 պոմպակայան                                 |8450190      |

|___|_______________________________________________________|_____________|

|21.|Կարճևանի  1-ին աստիճանի պոմպակայան                     |13242324     |

|___|_______________________________________________________|_____________|

|22.|Ագարակի խորքային հոր                                   |1307462      |

|___|_______________________________________________________|_____________|

|23.|Վարդանիձորի առու                                       |934860       |

|___|_______________________________________________________|_____________|

|24.|Թխկուտի առու                                           |109258171    |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |402914495    |

|_________________________________________________________________________|

|                               II. Գույք                                 |

|_________________________________________________________________________|

|1. |Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303»                                 |3022381      |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Ավտոմեքենա «ԳԱԶ-52»                                    |3164458      |

|___|_______________________________________________________|_____________|

|3. |Պահեստի գույք                                          |10401483     |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |16588322     |

|___|_______________________________________________________|_____________|

|   |Ընդամենը                                               |419502817    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1899-Ա
Որոշում