Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋ ...

 

040.0180.130697

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«13» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 1997 թ. թիվ 180

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մայիսի 5-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի ներկայացրած` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` համագործակցելով պետական հանձնաժողովի հետ` ապահովել ծրագրային միջոցառումների իրականացումը:

Միջոցառումների իրականացման պատասխանատու կատարողներ համարել`

ա) գրահրատարակչական միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը.

բ) գիտական համաժողովների (կոնֆերանսների) թեմատիկ ծրագրի մասով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան.

գ) մշակութային միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը.

դ) ընդհանուր ճանաչողական և քարոզչական բնույթի միջոցառումների մասով, ըստ առանձին միջոցառումների` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը:

/լրաց. 04.12.97 թիվ 558 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պետական հանձնաժողովի հետ համատեղ քննության առնել և երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի ՆԻՍՏՈՒՄ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 10

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 180 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

301 թվականին հայ ժողովրդի կյանքում կատարվեց պատմական մեծ շրջադարձ: Հայոց թագավորության հիմքերի ամրապնդման և հոգևոր զարթոնքի ակնկալությամբ, Տրդատ Երրորդի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Պատմական այդ ակտը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի, նրա ողջ հասարակական-քաղաքական կյանքի և հոգևոր մշակույթի հետագա զարգացման համար:

 

Աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, քրիստոնեական գաղափարներով տոգորված, մաքառեց դարեր շարունակ, հաղթահարեց բազում արհավիրքներ և, պահպանելով իր ինքնությունը, ցուցադրելով կենսունակության բացառիկ ուժ, արժեքավոր իր ավանդը ներդրեց համամարդկային քաղաքակրթության գանձարանում:

 

Մեծ է այդ ասպարեզում հայոց եկեղեցու դերը` նրա կազմավորման առաջին իսկ օրվանից: Լինելով հայ պետականության հուսալի հենարանը, իսկ բացակայության ժամանակահատվածում` ազգային կյանքի կազմակերպիչը, Հայոց եկեղեցին և հոգևորականությունն իրենց մեծ նպաստը բերեցին ժողովրդի միասնության ամրապնդմանը և հայ մշակույթի զարգացմանը: Անուրանալի է նրա դերը գրի և գրականության, արվեստի ու գիտության, կրթության և ազգային ինքնագիտակցության զարգացման ու պահպանման գործում:

 

Հայոց դարձը չամփոփվեց զուտ հայկական էթնիկական շրջանակով: Իր աշխարհագրական և պետական-քաղաքական դերի թելադրանքով Հայաստանը դարձավ կենտրոնատեղի` խթանելով քրիստոնեության տարածումը Անդրկովկասում, ազդեց ժամանակի խոշորագույն պետությունների` Պարսկաստանի և Բյուզանդիայի քաղաքական-մշակութային հարաբերությունների վրա: Ամրապնդելով ազգի միասնականությունը, Հայոց եկեղեցին իր որդեգրած ավանդապահության և հանդուրժողականության ոգու շնորհիվ դարեր շարունակ նպաստել է հարևան ժողովուրդների ու կրոնների հետ արդյունավետ մշակութային հարաբերությունների հաստատմանը, նրանց հոգևոր արժեքների ընկալմանը և զգալի մասի փրկմանը: Այժմ, հայ պատմագրության և փիլիսոփայության, պոեզիայի և վարքագրության, բժշկագիտության և մանրանկարչության հուշարձանների հետ միասին, հունարենից և ասորերենից, լատիներենից և արաբերենից կատարված բազմահարուստ թարգմանական գրականությամբ Հայաստանը հանդես է գալիս որպես մարդկության հոգևոր գանձարաններից մեկը: Ուստի, Հայաստանի տոնը` Հայոց դարձի 1700-ամյակը, դուրս է գալիս ազգային շրջանակներից:

 

Հայ ժողովրդի` համաշխարհային մշակույթի պատմության մեջ ունեցած ավանդի լիարժեք բացահայտումն ու քարոզումը, Հայաստանում քրիստոնեության ընդունման միջազգային նշանակության արժանավայել ներկայացումը, հայության հոգևոր վերազարթոնքի նոր խթանումը դառնում են 1700-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կարևորագույն խնդիրները:

 

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված պետական ծրագրում նախատեսվում են գիտական, հրատարակչական, մշակութային, ընդհանուր ճանաչողական-քարոզչական և բազմաթիվ այլ հոբելյանական միջոցառումներ: Դրանք կկազմակերպվեն Հայաստանում և արտասահմանում` միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա գիտնականների, պետական, հասարակական և եկեղեցիական գործիչների, մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների, համայն հայության մասնակցությամբ

 

Սույն ծրագիրը ներառում է 1997-2001 թվականների համար նախատեսված միջոցառումները:

 

ԳԻՏԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

ԲՆԱԳՐԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

 

     ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ       Լուսատիպ հրատարակություն:

                989 Թ.

 

Մատենադարան հանձնված է հրատարակության

Ավստրիա 1998

 

           ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ      Հայագետ բանասերների վեց հոգուց կազմված խումբ

                             (Մատենադարան) կազմում է Աստուածաշնչի բնագրի

      համեմատական բնագրի     նոր հրատարակություն` տասը լավագույն ձեռագրերի

         հրատարակություն     հիման վրա, համեմատելով այն հունարեն բնագրերի

             Մատենադարան     հետ, հաշվի առնելով Աստուածաշնչի գրքերին

            Երևան,  1999     վերաբերող բոլոր քննությունները, հայ

                             աստվածաշնչագիտության նվաճումները: Այս քննական

                             հրատարակությունը վերականգնում է հայերեն

                             Աստուածաշնչի բնագիրը, վերացնում այսօր

                             գոյություն ունեցող տպագիրների իմաստային

                             խաթարումները և բնագրական պակասները:

                             Գիրքը հասցեագրվում է հայ միջնադարյան

                             մատենագրության և գրական մշակույթով զբաղվող

                             բոլոր հետազոտողներին, մտավորականությանը և

                             ուսանողությանը:

 

               ԱՎԵՏԱՐԱՆ      Ավետարանը` որպես քրիստոնեական կրոնի և  հայ

                             թարգմանական գրականության կարևորագույն

         քննական բնագրի      հուշարձան, գիտական հրատարակությամբ առաջին

        հրատարակություն      անգամ լույս է ընծայվում Մատենադարանի և

8-11-րդ դարերի ձեռագրերի     արտասահմանյան հավաքածուներում պահպանված

          համեմատությամբ     8-11-րդ դարերի, այսինքն` հնագույն և

            Երևան,  1999     լավագույն ձեռագրերի հիման վրա: Այն

                             հասցեագրվում է գիտնականներին և ընթերցող

                             լայն շրջաններին:

 

             ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ    Հայ պատմագրության հնագույն ստեղծագործություն`

     «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»    Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը»

                            քրիստոնեության ընդունման և Հայոց եկեղեցու

  գրաբար բնագրի ճշգրտված    կազմավորման պատմությունը լուսաբանող հիմնական

     վերահրատարակություն    սկզբնաղբյուրն է: Այն կարևոր  տվյալներ է

աշխարհաբար թարգմանություն   պարունակում նաև հայ փիլիսոփայական մտքի առաջին

ռուսերեն թարգմանություն  շրջանի, ինչպես նաև հարևան երկրների քաղաքական

անգլերեն թարգմանություն  և հոգևոր-մշակութային կյանքի մասին: Լույս է

ընծայվելու չորս առանձին գրքերով.

Մատենադարան  - գրաբարյան բնագրի լրացված, ճշգրտված

              Երևան,1999      վերահրատարակություն,

                              20 մամուլ

                            - աշխարհաբար թարգմանության վերանայված,

                              խմբագրված հրատարակություն (թարգմ.

                              Ա. Տեր-Ղևոնդյան, խմբ. Ս. Արևշատյան),

                              16 մամուլ

                            - ռուսերեն թարգմանությունը հրատարակվում է

                              առաջին անգամ, Ք. Տեր-Դավթյանի և

                              Ս. Արևշատյանի աշխատասիրությամբ.

                              17 մամուլ

                            - անգլերեն թարգմանության վերահրատարակություն

                              (թարգմ. Ռ. Թոմսոն), 20 մամուլ

                              Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» (գրաբար,

                              աշխարհաբար, ռուսերեն և անգլերեն)

                              հոբելյանական հրատարակությունը հասցեագրված է

                              հայ և օտարազգի մասնագետներին, ինչպես և

                              ընթերցողների ամենալայն շրջաններին:

 

  ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՐԲԵՐԻ    Բազմահատոր հրատարակությունն ընդգրկում է Հայոց

              ՎԱՐՔԵՐ ԵՎ    եկեղեցու կողմից սրբացված բոլոր նշանավոր

     ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ    գործիչների կենսագրությունները և  հավատի համար

                           նահատակված անձանց վկայաբանությունները գիտական

     բազմահատոր գիտական    հրատարակությամբ, ձեռագրերի հիման վրա ճշտված

        հրատարակություն    բնագրերով, առաջաբաններով և

            Ս. Էջմիածին    ծանոթագրություններով: Իրականացվելու է

     Մատենադարան ՀՀ ԳԱԱ    եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ կազմված

            Երևան  1999    խմբի միջոցով:

 

     ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ    Ատլաս-մատյանն իր տեսակի մեջ առաջին

           ԱՏԼԱՍ-ՄԱՏՅԱՆ    հրատարակությունն է, որն արտացոլում է հայ

                           պաշտամունքային ճարտարապետության անցած

                           1700-ամյա ուղին` ամենավաղ շրջանից մինչև մեր

                           օրերը: Բազմահարուստ փաստական նյութը

                           քարտեզներով, լուսանկարներով (գունավոր,

                           սև-սպիտակ), գծագրերով և այլն, ներկայացվում է

                           գիտական սկզբունքներից ելնելով` հանրամատչելի

                           ձևով:

                           Ատլաս-մատյանում ըստ աշխարհամասերի և երկրների,

                           պայմանական նշաններով տեղադրված են բոլոր քիչ թե

                           շատ նշանակալից հուշարձանների պատկերները

                           (եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր և պաշտամունքի

                           այլ օբյեկտներ): Ամենանշանավոր և արժեքավոր

                           հուշարձանները` մեծադիր գունավոր նկարներով,

                           զետեղված են Ատլաս-մատյանում` համառոտ

                           տեղեկատվությամբ: Տեքստը և բացատրությունները

                           տրված են հայերեն, ռուսերեն և անգլերեն:

                           Գիտական ղեկավար պրոֆ. Գրիգոր Ավագյան:

 

     ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ    Առաջին անգամ հրատարակվող հանրագիտարանն

           հանրագիտական    ընդգրկում է քրիստոնեական Հայաստանի, Հայոց

                           եկեղեցու ողջ պատմությունը, դեպքերն ու դեմքերը,

    հայերեն և  անգլերեն    հոգևոր  և  նյութական մշակույթը`

 Հայկական հանրագիտարանի    քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու

  գլխավոր խմբագրություն    մասնակիցներից մինչև  մեր օրերը:

       հովանավորությամբ    Հանրագիտարանում հանգամանորեն արտացոլված են

             ՅՈՒՆԵՍԿՕ-ի    Հայոց եկեղեցու դերը, նրա կառուցվածքը,

                           նվիրապետությունը, գաղափարախոսությունը, իսկ

                           եկեղեցու երախտավորները, նշանավոր գործիչները,

                           սրբերն ու հանուն հավատքի իրենց կյանքը զոհաբերած

                           նահատակները մեծամասամբ ներկայացվում են նորովի

                           և սպառիչ տեղեկատվությամբ: Վանական համալիրները,

                           վարչապետարանները, համալսարանները, գրչության և

                           մանրանկարչության կենտրոնները, քրիստոնեական

                           մշակույթին ու իրողություններին վերաբերող

                           բազմաթիվ այլ փաստեր և երևույթներ ներկայացվում

                           են եկեղեցու պատմության ու նրա դերի վերահանման

                           լույսի ներքո` լրացնելով նախկինում հրատարակված

                           ընդարձակ և համառոտ հանրագիտարանների էական

                           բացերը:

 

        ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻ     14-15-րդ դարերի պատմիչ և  եկեղեցիական գործիչ

  «Պատմություն» և  այլ     Թովմա Մեծոփեցու «Պատմությունը» կարևոր

  երկեր                    սկզբնաղբյուր է Հայաստանի քաղաքական,

                           հասարակական և մշակութային կյանքի, ինչպես նաև

        Քննական բնագիր     Հայոց եկեղեցու պատմության համար Թ. Մեծոփեցու

          առաջաբանը և      ջանքերով իրագործվել է Հայոց եկեղեցու կյանքում

  ծանոթագրությունները`     կարևոր  նշանակություն ունեցող կաթողիկոսարանի

           Լ. Խաչիկյանի    փոխադրումը Կիլիկիայից Հայաստան և  նրա

           Մատենադարան     վերահաստատումը Էջմիածնում (1441 թ.): Բացի

           Երևան,1997      «Պատմությունից», հատորն ընդգրկում է Թ. Մեծոփեցու

                           նաև այլ գործեր և առաջին անգամ ամբողջությամբ

                           ընթերցողներին է ներկայացվում նրա մատենագրական

                           ժառանգությունը: Ծավալը` 30 հեղ. մամուլ:

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳՐՔԵՐ

 

        Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ     Ներկայացվող ուսումնասիրությունը պատմաքննական

 Քրիստոնեության մուտքը     տեսություն է, ուր քննվում են եկեղեցաքաղաքական

              Հայաստան     խնդիրներ, հատկապես` Հայոց դարձի քաղաքական

                           նախադրյալները, քրիստոնեության մուտքը Հայաստան

           Մատենադարան     և  ազգային եկեղեցու կազմակերպումը:

           Երևան,2000      Ուսումնասիրության մեջ մեծ տեղ է տրված

                           հեթանոսական և քրիստոնեական մշակույթների

                           հարաբերակցությանը, Թարգմանչաց

                           գաղափարախոսության, ազգային ինքնության հարցերի

                           վերլուծությանը: Խնդիրները քննվում են ազգային և

                           համաքրիստոնեական իրողությունների շրջանակում:

                           Ծավալը` 14 մամուլ:

 

           Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ    Հայկական և  օտար սկզբնաղբյուրների հիման վրա

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ    լուսաբանվում են Հայաստանում քրիստոնեական

       4-7-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ     կրոնի պետականորեն ընդունմանը, Արշակունյաց

                           Հայոց թագավորության և եկեղեցու

ԳԱԱ պատմության ինստիտուտ   փոխհարաբերություններին, լուսավորության տարածման

            Երևան,1999     գործում եկեղեցու կատարած կարևոր  դերին առնչվող

                           հանգուցային խնդիրները: Աղբյուրագիտական լայն

                           հիմքի վրա հետազոտվում են նաև ազգային միասնական

                           պետականության բացակայության պայմաններում Հայոց

                           եկեղեցու դավանական դիրքորոշման,

                           ինքնուրույնության համար նրա մղած պայքարի

                           դրվագները: Բացահայտվում են 5-6-րդ դարերում հայ

                           ժողովրդի մղած ազատագրական պայքարում Հայոց

                           եկեղեցու դերը, դավանական խորթ հոսանքների դեմ

                           նրա մղած պայքարը, Հայոց դավանանքի ձևավորման

                           գաղափարական և քաղաքական նախադրյալները:

                           Աշխատության մեջ քննության են առնվում նաև

                           Հայաստանի ու նրա եկեղեցու նկատմամբ Սասանյան

                           պետության վարած կրոնական և ազգային

                           քաղաքականությանն առնչվող հիմնահարցերը` նորովի

                           մեկնաբանությամբ:

                           Աշխատությունը նախատեսված է ընթերցող լայն

                           շրջանների և Հայոց եկեղեցու պատմությամբ

                           հետաքրքրվողների համար:

                           Ծավալը` 15 մամուլ:

 

  ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ     Աշխատությունը նվիրված է հայ ժողովրդի

     ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ     բազմադարյան պատմության մեջ քրիստոնեության և

           ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ     Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերի ու

                           գործառնությունների բացահայտմանը, դրանց

    Պատմափիլիսոփայական     պատմափիլիսոփայական և  մշակութաբանական

        վերլուծություն     վերլուծությանը: Մենագրության հիմնական խնդիրներն

կոլեկտիվ մենագրություն     են, նոր մեթոդաբանական համադրույթի տեսանկյունից

ԳԱԱ փիլիսոփայության և      լուսաբանել քրիստոնեության` որպես պետական կրոնի

   իրավունքի ինստիտուտ     ընդունման գործընթացը Հայաստանում,

          Երևան,  1999     եկեղեցի-պետականություն հարաբերության հարցը, հայ

                           եկեղեցու ազգային ընթացքի արտաքին և ներքին

                           գործոնները, նրա դերն ազգային գիտակցության,

                           մշակույթի և գաղափարախոսության ձևավորման ու

                           զարգացման գործում որպես ազգային ինքնության

                           պահպանման գլխավոր երաշխիք: Հատուկ ուշադրություն

                           է դարձվում աղանդավորականության և

                           հերետիկոսության պատմական և քաղաքական

                           վերլուծությանը` ազգային կեցության համատեքստում,

                           ինչպես նաև արդի պայմաններում: Աշխատության մեջ

                           փորձ է արվում նշմարել Հայ Առաքելական եկեղեցու

                           և քրիստոնեության դերն ու խնդիրները Հայոց

                           պետականության վերականգնման և քաղաքական

                           անկախության պայմաններում:

                           Ծավալը` 15 մամուլ:

 

        ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ     Հանրամատչելի ժողովածու, հրատարակվելու է երեք

           ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ     լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ծավալը`

                           16-18 մամուլ:

           Երևան,2000

 

     ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ     Հայաստանում քրիստոնեության ընդունման

   ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ     1700-ամյակի շեմին հետաքրքիր է գիտականորեն

  ՀԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ     պարզել, թե ինչպիսի ազդեցություն ունի

   ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ     քրիստոնեական կրոնն այսօրվա հայության կյանքում,

                           թե ժամանակակից հայ մարդու հոգևոր կյանքը

          սոցոլոգիական     որքանով է պայմանավորված նրա հավատքով: Այս

        հետազոտություն     հիմնահարցի ուսումնասիրմանն է նվիրված

          Սոցոլոգիական     սոցոլոգիական հետազոտությունը, որը նախատեսվում է

    հետազոտությունների     անցկացնել Հայաստանում և,  հնարավորության

               կենտրոն     դեպքում` նաև  հայ սփյուռքի մի քանի

     Ղեկավար` կենտրոնի     հատվածներում, պարզել կրոնի դերը Հայաստանի և

       տնօրեն, փիլ.գիտ.    սփյուռքի հայության սոցիալական  և  հոգևոր

   թեկնածու Գ. Պողոսյան    կյանքում: Սոցոլոգիական հետազոտության

           Երևան,  2000    արդյունքներն ու ամփոփումները զետեղվում են

                           կոլեկտիվ մենագրության մեջ: Ծավալը` 15 մամուլ:

 

        Ա. Բաղդասարյան,    Սույն հրատարակությունը ներկայացվում է Հայ

         Ա. Արևշատյան,     Առաքելական եկեղեցու պաշտոներգության հիմքը

              ԺԱՄԱԳԻՐՔ     կազմող երաժշտածիսական մատյաններից մեկը`

                           «Ժամագիրքը»: Ձևավորելով 5-րդ դ. հնագույն

 Կոմիտասի անվ. պետական     Սաղմոսարանի հիման վրա, այն դարերի ընթացքում

         կոնսերվատորիա     անընդհատ համալրվել է ու մշակվել` ստանալով

        ՀՀ ԳԱԱ արվեստի     ազգային ուրույն նկարագիր: «Ժամագիրքը» ընդգրկում

             ինստիտուտ     է ամենօրյա ժամերգությունների ընթացքում կատարվող

          Երևան,  1999     երգասացություններ, սաղմոս, քարոզ, կցուրդ, երգ

                           և այլն: «Ժամագրքի» եվրոպական նոտագրությամբ

                           առաջին լիակատար հրատարակությունը կոչված է

                           գիտական լայն շրջանառության մեջ դնելու հայ

                           հոգևոր երգարվեստի հուշարձանները: Ծավալը` 30

                           հեղ. մամուլ:

 

       Բ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ    Աշխատությունը նվիրված է Մեծ Հայքի

  IV-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ     վարչաքաղաքական բաժանման համակարգի ձևավորման  և

    ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ     զարգացման խնդիրներին, որը, քրիստոնեությունը

                           պետական կրոն հռչակելու նախօրյակի և

          Երևան,  1998     քրիստոնեությունը պետական կրոնի վերածելու

                           ժամանակաշրջանի կացությամբ, պահպանվել է վաղ

                           միջնադարյան հայկական աշխարհագրական երկում`

                           «Աշխարհացույցի» մեջ: Ցույց է տրվում, որ Հայոց

                           եկեղեցին իր թեմական բաժանումն իրականացնելիս

                           հենվում է Մեծ Հայկի թագավորության

                           վարչաքաղաքական բաժանման վրա, Հունա-հռոմեական,

                           հայկական և այլ սկզբնաղբյուրների հիման վրա

                           քննության են առնված Մեծ Հայքի` ըստ աշխարհների

                           վարչական բաժանման ձևավորումը, առանձին

                           աշխարհների վարչական զարգացումը, գավառաբաժանումը

                           և գավառների տրոհման գործընթացը` կապված

                           ավատականացման հետ: Տեղեկագրական,

                           ժամանակագրական, փաստագրական և բնագրային

                           բազմաթիվ ճշգրտումներով բացահայտվում է Հայոց

                           եկեղեցու թեմական բաժանման կացությունը 4-5-րդ

                           դարերում:

 

        Ե. ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ    Աշխատությունը նվիրված է Հայոց եկեղեցու

        ՀԱՅՈՑ-ԵԿԵՂԵՑՈՒ     պատմության ամենակարևոր  և  բովանդակալից էջերից

    ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ     մեկին` ասորական եկեղեցու, գրականության և

   ԱՍՈՐՎՈՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ     մշակույթի հետ ունեցած արդյունավետ կապերին և

                   ՀԵՏ     փոխազդեցությանը: Դեռևս  1908 թ. հրատարակված այդ

                           աշխատությունը, որն արգասիք է հմուտ հայագետի և

           Մատենադարան     ասորագետի գրչի, լրացնում է վերջին ութ

          Երևան,  1999     տասնամյակների ընթացքում անտեսված Հայոց եկեղեցու

                           և հոգևոր մշակույթի պատմության ուսումնասիրման

                           էական բացը: Այդ իսկ պատճառով նա ունի արդիական

                           գիտական հնչեղություն, և դրանով է պայմանավորված

                           նրա վերահրատարակությունը Հայոց դարձի

                           1700-ամյակի առթիվ: Ծավալը` 20 հեղ. մամուլ:

 

        ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ     Աշխատությունը նվիրված է Հայոց եկեղեցու

             ԺՈՂՈՎՆԵՐԸ     ժողովներին` հնագույն ժամանակներից մինչև  նոր

                           ժամանակաշրջանը: Լուսաբանվում են եկեղեցու և

        ԳԱԱ պատմության     ժողովրդի կյանքում եկեղեցիական ժողովների ունեցած

             ինստիտուտ     դերը, բացահայտվում են այդ ժողովներում ընդունված

          Երևան,  2000     որոշումների նշանակությունն աստվածաբանական,

                           կանոնական-իրավական, հասարակական, տնտեսական և

                           քաղաքական ոլորտների համար:

 

ԳԻՏԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

ՕԺԱՆԴԱԿ ՑԱՆԿ

 

ԿՆԻՔ ՀԱՎԱՏՈՅ

Ճշտված վերահրատարակություն

Գանձասար կենտրոն, Մատենադարան

 

ՇԱՐԱԿՆՈՑ

եվրոպական նոտագրությամբ ակադեմիական հրատարակություն

ԳԱԱ արվեստի ինստիտուտ

երեք հատոր

 

ՀԻՄՆԵՐԳՈՒԹՅԱՆ ԺԱՆՐԸ ՀԱՅ ԵՎ

ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մատենադարան, ԳԱԱ

 

ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ «ՃԱՌԵՐ»

քննական բնագրի հրատարակությունում

Մատենադարան

 

ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ «ՃԱՌԵՐ»

ռուսերեն թարգմանության հրատարակություն

Մատենադարան

 

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ «ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԳ ԵՐԳՈՑԻ»

քննական բնագիր

առաջաբան և ծանոթագրություններ` Ա. Ղազինյանի

ԳԱԱ գրականության ինստիտուտ

 

ՀԱՅՈՑ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ

ԳԱԱ արվեստի ինստիտուտ

 

ԶԵՆՈԲ ԳԼԱԿ-ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

 

ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑՈՒ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարան

 

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱԳՈՒՅՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳՐԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ»

Մատենադարան

 

ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԱԱ արևելագիտության և պատմության ինստիտուտներ

 

Ն. ՔՈԹԱՆՋՅԱՆ «ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ»

հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն

ԳԱԱ արվեստի ինստիտուտ

 

Գ. ՍԱՐԳՍՅԱՆ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ»

 

   Վերահրատարակություններ      Մ. ՕՐՄԱՆՅԱՆ

                               «ԱԶԳԱՊԱՏՈՒՄ»

 

Հ. ԱՆԱՍՅԱՆ «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

Գ. ԶԱՐԲՀԱՆԱԼՅԱՆ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՑ ՆԱԽՆԵԱՑ»

 

Ն. ԱԴՈՆՑ «ՀԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԸ»

 

Յ. ՄԱՐԿՎԱՐՏ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Յուրաքանչյուր միջոցառման համար մշակված է առանձին ենթածրագիր

 

       1997    Հոգևոր  մշակութային հուշարձանների վերականգնում

               1997-2001 թթ.

               Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ, առանձին ծրագրով

 

Հայ եկեղեցու գանձերի ցուցադրում

Մոսկվա, Կրեմլ

Եկեղեցիական հանձնաժողովի մասնակցությամբ

 

Վ. Սպիվակովի` «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի

հյուրախաղերը

Երևան

 

Կաթողիկոսներ

Ֆիլմաշարի ստեղծում

Եկեղեցիական հանձնաժողովի մասնակցությամբ

 

Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նվիրված

օպերայի պատվիրում

կոմպոզիտոր` Տիգրան Մանսուրյան

լիբրետտոն ընտրվում է մրցութային կարգով 1997-1999 թթ.

Եկեղեցիական հանձնաժողովի մասնակցությամբ

 

Մասնակցություն Ռավեննայի (Իտալիա) հոգևոր

երաժշտության փառատոնին

 

Մայրը մանկան հետ

ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

 

19-20-րդ դարերի հայ նկարիչները

ցուցահանդես Հունաստանի Աթենք, Սալոնիկ քաղաքներում

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

       1998    Հայոց դարձի մասին գեղարվեստական ֆիլմ

               լավագույն սցենարի մրցույթ և արդյունքների ամփոփում

 

Հայ գաղթօջախների եկեղեցիները

տեսաֆիլմի սցենարը ներկայացում և ֆիլմի նկարահանում

1998-2000 թթ.

 

               Խաչքարերի                ալբոմի հրատարակում

               1998-1999 թթ.

 

Կամերային երաժշտության փառատոն

մասնակցությամբ Մոսկվայի կամերային նվագախմբի,

արտասահմանյան երաժշտական կոլեկտիվների (նվագախմբի

գեղարվեստական ղեկավար Կ. Օրբելյանի համագործակցությամբ)

 

Աշխարհահռչակ դիրիժոր` Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր

դիրիժոր Կլաուդիո Աբադդոյի հյուրախաղերը Երևանում

 

Հայկական թագավորական դինաստիաներ

տեսաֆիլմի ստեղծում

 

ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ (ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ)

 

թեմատիկ ծրագիր

 

     1998      Հայաստանը և  Քրիստոնյա Արևելքը

    մայիս      միջազգային համաժողով

Երևան

ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք,

Մատենադարան, Երևանի պետհամալսարան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ

 

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն,

Հայոց եկեղեցու հարաբերությունները հարևան երկրների

եկեղեցիների հետ` Մերձավոր և Միջին Արևելք, Բյուզանդիա

և Կովկաս

 

Սեկցիաներ

Պատմություն, բանասիրություն, աստվածաբանություն,

արվեստ

 

Համաժողովին հրավիրվելու են հայագետներ և արևելագետներ`

               արտասահմանից                   25 հոգի

               Հայաստանից և  ԱՊՀ երկրներից    40 հոգի

 

Զեկուցումների թեզերը պետք է ներկայացվեն մինչև 1997 թ.

հոկտեմբերի 15-ը: Զեկուցման տևողությունը` 20 րոպե: Տեղի

կունենան լիագումար և սեկցիոն նիստեր` ԳԱԱ-ում, ինչպես նաև

Մատենադարանում և պետհամալսարանում: Կազմկոմիտեի ստեղծում

հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

 

     1998      Հայոց եկեղեցու դերը միջնադարյան արվեստի և

հոկտեմբեր      ճարտարապետության զարգացման մեջ

Միլան,

   Իտալիա      ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

               նախարարություն, ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտ, Երևանի

               ճարտարապետաշինարարական ինստիտուտ

 

     1999      Քրիստոնյա Հայաստանը միջեկեղեցիական

   Երևան       հարաբերություններում

 

Եկեղեցիական հանձնաժողով

 

     2000      Կրոնը և  արդի հասարակությունը

Երևան

Պետական և եկեղեցիական հանձնաժողովներ

 

     2000      Քրիստոնեություն-1700

    Հալլե,     միջազգային համաժողով

Գերմանիա

Լեպսիուսի անվան արխիվի հետ համատեղ

 

     2001      Հայոց դարձի 1700-ամյակը

Երևան

Պետական և եկեղեցիական հանձնաժողովներ

 

Հայ եկեղեցին և կերպարվեստը

ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

 

Հայոց սրբազան արվեստը

ցուցահանդեսի կազմակերպում Վատիկանի թանգարանում

 

Հայաստան

ցուցահանդես Դամասկոսի (Սիրիա) ազգային մատենադարանում

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Քրիստոնյա Հայաստան

ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդես Հայաստանի

ազգային պատկերասրահում

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Հայկական ճարտարապետություն

ցուցահանդես համաշխարհային բանկում, Վաշինգտոնում

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

     1999      Սեր, հավատ, միություն

               արվեստի համահայկական փառատոն

 

«Մկրտություն» պայմանական թեմայով քանդակի մրցույթ

Եկեղեցիական հանձնաժողովի մասնակցությամբ

 

Քրիստոնեության պատմության պետական թանգարանի բացում

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

«Մաշտոց» լիամետրաժ խաղարկային ֆիլմի ստեղծում

Եկեղեցիական հանձնաժողովի մասնակցությամբ

 

IV-XVII դդ. Հայ ժողովրդի քրիստոնեական ժառանգությունը

ցուցադրություն Լոնդոնի Բրիտանական թանգարանում

 

Հայկական ճարտարապետություն

ցուցահանդես ՄԱԿ-ում (նյու Յորք)

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Հայ եկեղեցին և արվեստը

ցուցահանդես Դետրոյթի Ա. Մանուկյան թանգարանում (ԱՄՆ)

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Հավատ, հույս, սեր

նկարչական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Էջմիածնի գանձերի ցուցադրում

Սանկտ-Պետերբուրգ (Էրմիտաժ)

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Աստվածաշունչը հայերեն

ցուցահանդես Հայաստանի պատմության պետական թանգարանում

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

     2000      Հայ եկեղեցիական ճարտարապետություն

               ալբոմի հրատարակում

 

Աշխարհի հայ նկարիչների ցուցահանդես` նվիրված

քրիստոնեության ընդունման 1700-ամյակին

Երևան

 

Հոգևոր երգի փառատոն

սփյուռքահայ և օտարազգի ճանաչված երգչախմբերի

մասնակցությամբ

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Հայաստան` բիբլիական երկիր

ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Կիլիկյան հայ մանրանկարչություն

ցուցահանդես Լոս-Անջելեսի Կեթիի թանգարանում (ԱՄՆ)

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Անիի հազարամյակը

ցուցահանդես Ֆրանսիայի հուշարձանների թանգարանում

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

     2001      Քրիստոնեություն-1700

               թատերականացված հանդես Խոր Վիրապում

               Եկեղեցիական հանձնաժողովի մասնակցությամբ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ

ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Յուրաքանչյուր միջոցառում կազմակերպվելու է հատուկ ենթածրագրով

և կոնկրետ պատասխանատուներով

 

Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հեռուստահաղորդաշար`

շաբաթական պարբերականությամբ

 

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի

տոնակատարության ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների օրացույցում

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մի քանի եկեղեցիների

առաջադրումը համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում

ընդգրկելու համար

Եկեղեցիական հանձնաժողովի մասնակցությամբ

 

Երևանի Մատենադարանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողությունը»

ծրագրում

 

Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված` Հայաստանում

զբոսաշրջիկության զարգացման ծրագրի իրականացում (առանձին ծրագրով)

 

«Քրիստոնեությունը և Հայոց պետականությունը» հոդվածաշար

Նախապատրաստում և հրապարակում հայկական ու արտասահմանյան

մամուլում: Էլեկտրոնային կապի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս

նյութերի առաքում «Ինտերնետ» համակարգչային ցանց

 

«Քրիստոնեություն-1700» լավագույն բուկլետների, պլակատների,

կրծքանշանների պատրաստման մրցույթ և թողարկում

 

«Քրիստոնեություն-1700» խորագրով շրջիկ ցուցահանդեսի կազմակերպում

աշխարհի տարբեր երկրներում (1998-2001 թթ.)

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Աշխարհի տարբեր երկրների քրիստոնյաների` Հայաստան ուխտագնացության

կազմակերպումը 1997 թվականից սկսած ամեն տարի

Եկեղեցիական հանձնաժողովի հետ համատեղ

 

Համահայկական Նավասարդյան խաղեր (1999 թ.)

 

«Քրիստոնեություն-1700» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես

Երևանում (2001 թ.)

 

«Մշակութային զբոսաշրջիկությունը` Հայաստանում քրիստոնեության

պետական կրոն հռչակման 1700-ամյակին ընդառաջ» հանրապետական

խորհրդաժողով (հուլիս, 1997 թ.)

ՀՀ արտաքին գործերի նախարարություն, մշակույթի, երիտասարդության

հարցերի և սպորտի նախարարություն, առևտրի, սպասարկումների և

զբոսաշրջիկության նախարարություն, գիտությունների ազգային ակադեմիա`

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.1997
N 180
Որոշում