Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0056.020205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2005 թվականի N 56-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում մշակված հայկական երկաթուղու 5-ամյա գործարար ծրագրում ներառված հայկական երկաթուղու համակարգի զարգացման և ֆինանսական կանխատեսումների ընդհանուր մոդելի վերաբերյալ առաջարկությունները, մասնավորապես, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության շարժակազմի որոշ մասի վերանորոգման աննպատակահարմարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` շահագործման ռեսուրսներն սպառած, տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող էլեկտրաքարշերի` 20 միավոր (այդ թվում` «ՎԼ 10» մակնիշի` 13, «ՎԼ 8» մակնիշի` 7), ջերմաքարշերի` 30 միավոր (այդ թվում` «ՉՄԷ 3» մակնիշի` 21, «2ՏԷ-10Մ» մակնիշի` 2, «ՏԳՄ-4» մակնիշի` 3, «ՏԳՄ-23» մակնիշի` 1, «ՏԳՄ-6Ա» մակնիշի` 2, «ՏԷՄ-2» մակնիշի` 1) , բեռնատար վագոնների` 1334 միավոր (այդ թվում` փակ վագոն` 260, հարթակային վագոն` 120, կիսավագոն` 80, տակառագլանային վագոն` 10, սառնախցիկային վագոն` 32, այլ տեսակի վագոններ` 832) և ուղևորատար վագոնների` 31 միավոր, անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության:

(1-ին կետը փոփ. 26.12.2019 թիվ 1934-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` օտարումից առաջացած ֆինանսական միջոցների 20 տոկոսը տրամադրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` հիմնական միջոցների վերազինման նպատակով օգտագործելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2005
N 56-Ա
Որոշում