Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՀՊ ...

 

 

040.0064.050205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2005 թվականի N 64-Ն

 

i

ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՋՐԱՊԱՀՊԱՆ, ԷԿՈՏՈՆԻ ԵՎ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 12-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հունվարի 20-ի

N 64-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՋՐԱՊԱՀՊԱՆ, ԷԿՈՏՈՆԻ ԵՎ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Սույն չափորոշիչներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները` բացառությամբ բնակչության կողմից խմելու, առողջարարական նպատակներով օգտագործվող ջրային ռեսուրսների սանիտարական պահպանման գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների, որոնք սահմանում է առողջապահության պետական լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների փաստացի չափերն ու սահմանագծերը, ելնելով յուրաքանչյուր ջրային ռեսուրսի առանձնահատկություններից, կսահմանվեն Ջրի ազգային ծրագրի շրջանակներում դաշտային աշխատանքների իրականացման միջոցով:

3. Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքների սահմանման չափորոշիչներն են`

ա) տարածքներ, որոնք պահպանվում են ջրային ռեսուրսների կենսաբանական, հիդրոլոգիական և ռեկրեացիոն արժեքների պահպանության համար.

բ) տարածքներ, որտեղ ապահովվում են մակերևութային ու ստորերկրյա ջրերի այնպիսի որակ և քանակ, որոնք կարող են պահանջվել մարդու առողջության ու բարեկեցության համար, ներառյալ խմելու ջուրը և այն ջրերը, որոնք օգտագործվում են բուժական ու էկոլոգիական ամբողջականության նպատակներով.

գ) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքները կարող են ընդգրկել գետի կամ լճի հատվածներ, գերխոնավ տարածքներ, լճակներ և լճեր, ինչպես նաև մերձակա տարածքներ, որոնք ենթակա են պահպանման` իրենց բնական վիճակով, որպես գործող առողջ էկոլոգիական համակարգեր և տարածքներ, որտեղ կարող է առաջանալ մարդու գործունեության կամ բնական շրջակա միջավայրի վերականգնման անհրաժեշտություն` ջրերի որակի և քանակի վրա հեղեղումների հետևանքով առաջացած աղտոտվածության, էրոզիոն և այլ բացասական ազդեցությունների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով.

դ) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքները սահմանվում են մինչև 90 մետր շառավղով:

4. Հոսքի ձևավորման տարածքների սահմանման չափորոշիչներն են`

ա) տարածքներ, որտեղ ապահովվում են մակերևութային և ստորերկրյա ջրերի այնպիսի որակ և քանակ, որոնք կարող են պահանջվել մարդու բարեկեցության, ինչպես նաև էկոլոգիական ամբողջականության նպատակներով.

բ) հոսքի ձևավորման տարածքներն ընդգրկում են գետի ակունքն ամբողջությամբ, ստորերկրյա ջրաղբյուրների և բնաղբյուրների ակունքներն ամբողջությամբ, ինչպես նաև մերձակա տարածքները, որոնք ենթակա են պահպանման` իրենց բնական վիճակով, որպես գործող առողջ և էկոլոգիական համակարգեր.

գ) հոսքի ձևավորման տարածքները սահմանվում են մինչև 4000 մետր շառավղով:

5. Ստորերկրյա ջրերի պահպանման տարածքների սահմանման չափորոշիչներն են`

ա) տարածքներ, որտեղ ապահովվում են հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական, կլիմայական պայմանները և ջրատար հորիզոնների պահպանությունը` չխախտելով էկոլոգիական ամբողջականությունը.

բ) ստորերկրյա ջրերի պահպանման տարածքները կարող են ընդգրկել նաև համայնքային սահմանագծային ջրհավաքները.

գ) ստորերկրյա ջրերի պահպանման տարածքները սահմանվում են մինչև 150 մետր շառավղով:

6. Ջրապահպան գոտիների տարածքների սահմանման չափորոշիչներն են`

ա) տարածքներ, որտեղ ապահովվում են ջրային ռեսուրսների աղբոտման, աղտոտման, տղմակալման և հյուծման կանխարգելումը, ինչպես նաև ջրային ռեժիմի համար բարենպաստ պայմանները.

բ) ջրապահպան գոտիների տարածքներն ընդգրկում են ջրային ռեսուրսների պահպանության համար նախատեսված բոլոր տարածքները.

գ) ջրապահպան գոտիների տարածքները սահմանվում են մինչև 32 մետր երկարությամբ շերտի տեսքով:

7. Էկոտոնի տարածքների սահմանման չափորոշիչներն են`

ա) ջրամերձ և ափամերձ առավել խոցելի տարածքներ, որոնք պահպանվում են մարդու գործունեության հետևանքով դրանց խախտումների նկատմամբ դրանց խոցելիության պատճառով.

բ) էկոտոնի տարածքներն ընդգրկում են գետերի, լճերի, լճակների, բնական ջրագոյացումների խոցելի ջրամերձ և ափամերձ հատվածները.

գ) էկոտոնի տարածքները սահմանվում են մինչև 150 մետր շառավղով:

8. Անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչներն են`

ա) տարածքներ, որտեղ ապահովվում են ջրամատակարարման, ջրահեռացման, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործումը, վերականգնումը և պահպանումը.

բ) տարածքներն ընդգրկում են ջրամատակարարման, ջրահեռացման և հիդրոտեխնիկական կառուցվածքներին անմիջապես հարող տարածքները.

գ) անօտարելի գոտիների տարածքները սահմանվում են մինչև 10 մետր երկարությամբ շերտի տեսքով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2005
N 64-Ն
Որոշում