Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ...

 

 

041.0245.170697

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 1997 թ. թիվ 245

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում որպես բնակելի ֆոնդ վերափոխման (հարմարեցման ենթակա այլ նշանակության շենքերի և շինությունների հաշվառում կազմակերպելու և հետագայում դրանք նպատակային օգտագործելու նպատակով`

1. Ստեղծել որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա շենքերի և շինությունների հաշվառման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին` մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը համապատասխան նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ ապահովել Հայաստանի Հանրապետությունում որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների ուսումնասիրումն ու հաշվառումը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին` մինչև 1997 թվականի հուլիսի 30-ը միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել տվյալներ որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈՒՆԻՍԻ 17-Ի

ԹԻՎ 245 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

       Ֆ. Փիրումյան          -     ՀՀ քաղաքաշինության նախարար

                                   (նախագահ)

 

       Ա. Մարկոսյան          -     ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

                                   (նախագահի տեղակալ)

 

       Ս. Կոտոլիկյան         -     ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

       Ա. Գևորգյան           -     ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

       Կ. Հակոբյան           -     ՀՀ կառավարության աշխատակազմի

                                   քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի

                                   վարչության շինարարության և քաղաքային

                                   տնտեսության բաժնի վարիչ

 

       Կ. Արեյան             -     Երևանի  քաղաքապետի տեղակալ

 

       Ա. Բաղդասարյան        -     ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և

                                   վերլուծության վարչության կապիտալ

                                   շինարարության և ներդրումների բաժնի պետ

 

       Ա. Աթաբեկյան          -     ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                                   կապիտալ շինարարության վարչության պետ

 

       Տ. Բարսեղյան          -     ՀՀ քաղաքաշինության նախարարության

                                   ճարտարապետության վարչության պետ

 

       Ա. Սիմոնյան           -     ՀՀ քաղաքաշինության նախարարության

                                   «Կոմունկապշին» ՊՁ-ի տնօրեն

 

       Ա. Արսենյան           -     ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                                   սոցիալական հարցերի վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.06.1997
N 245
Որոշում