Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱ ...

 

 

041.0067.070205

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2005 թվականի N 67-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան ու Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման և առկա սահմանային վիճելի հարցերը կարգավորելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.11.2018 թիվ 1510-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` ըստ պատրաստվածության` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների կամ առանձին տարածաշրջանների սահմանների նկարագրման նյութերը` տեղանշված 1:25000 կամ 1:50000 մասշտաբի կադաստրային հանույթի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի սահմանների նկարագրի տեքստային մասը.

բ) համայնքների միջև առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով:

(2-րդ կետը փոփ. 12.11.2018 թիվ 1510-Ա, 21.02.2020 թիվ 235-Ա որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովին`

ա) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` անհրաժեշտության դեպքում մասնակից դարձնելով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.

բ) քննարկման արդյունքները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(3-րդ կետը փոփ. 12.11.2018 թիվ 1510-Ա, 21.02.2020 թիվ 235-Ա որոշումներ)

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 13-ի N 667 որոշման 1, 2, 3 և 4-րդ կետերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2005 թվականի փետրվարի 7-ի

N 67-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

(հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

- ՀՀ Արագածոտնի մարզպետ

- ՀՀ Արարատի մարզպետ

- ՀՀ Արմավիրի մարզպետ

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

- ՀՀ Լոռու մարզպետ

- ՀՀ Կոտայքի մարզպետ

- ՀՀ Շիրակի մարզպետ

- ՀՀ Սյունիքի մարզպետ

- ՀՀ Վայոց ձորի մարզպետ

- ՀՀ Տավուշի մարզպետ

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

- «Գեոդեզիա ե քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

- ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության

հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

    (հավելվածը փոփ.       11.01.07 թիվ 6-Ա,    21.07.08 թիվ 531-Ա,

29.12.14 թիվ 1302-Ա, 22.12.15 թիվ 1243-Ա, 12.05.16 թիվ 401-Ա 12.11.2018 թիվ 1510-Ա, 21.02.2020 թիվ 235-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.02.2005
N 67-Ա
Որոշում