Սեղմել Esc փակելու համար:
1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

030.0753.180697

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով, որոշում եմ.

1. 1997 թվականի հունիսի 23-ին ժամը 10.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ կարգով.

ա/ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով.

բ/ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը /երկրորդ ընթերցում/.

գ/ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը /երկրորդ ընթերցում/.

դ/ «Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը /երկրորդ ընթերցում/.

ե/ «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը /երկրորդ ընթերցում/.

զ/ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

է/ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ը/ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

թ/ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժ/ «Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժա/ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժբ/ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժգ/ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժդ/ «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժե/ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացում`

 

- «Ապապետականացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիա»

/17 հունիսի 1994 թ./

 

- «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության

միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության

մասին» համաձայնագիր

/21 դեկտեմբերի 1995 թ., Երևան/

 

- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ

պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին»

համաձայնագիր

/22 ապրիլի 1996 թ., Լյուքսեմբուրգ/:

 

2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 հունիսի 1997 թ.

ՆՀ-753

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.06.1997
N ՆՀ-753
Հրամանագիր