Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0223.260697

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 1997 թ. թիվ 223

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով էլեկտրական էներգիայի հաշվառման առանձնահատկությունները և Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում էլեկտրական էներգիայի հաշվառման սարքերի տեղադրման, ապրանքային արտադրանքի և կորուստների լիարժեք հաշվառման ապահովման, նյութական պատասխանատուի համակարգի աստիճանաբար ձևավորման գործընթացը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններում բնակչությանն առաքված էլեկտրական էներգիայի իրացումից հասույթի որոշման կարգը /կցվում է/.

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված կարգով կատարել առաքված և դրա դիմաց չվճարված էլեկտրական էներգիայի ապրանքային արտադրանքի մնացորդի գույքագրում և դրա վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ մշակել և մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել էլեկտրական էներգիայի դիմաց վճարման արտոնությունների պատճառով էներգահամակարգին չվճարված գումարների փոխհատուցման կարգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 223 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԻՐԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՔՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Մինչև 1996 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններում բնակչությանն առաքված էլեկտրական էներգիայի իրացումից հասույթը որոշվում է տվյալ ժամանակաշրջանում բնակչությունից ստացված փաստացի վճարումների չափով, իսկ բնակչությանը էլեկտրամատակարարման գծով կատարված ծախսերն ամբողջությամբ ներառվում են ձեռնարկության կողմից իրացված արտադրանքի ընդհանուր ինքնարժեքի մեջ:

2. Մինչև 1996 թվականի հունվարի 1-ը բնակչությանն առաքված էլեկտրական էներգիայի դիմաց 1996 թվականի հունվարի 1-ից հետո վճարն ստանալիս, այդ չափով 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ և հետագայում` ապրանքային արտադրանքի մնացորդի վերահաշվարկ չի կատարվում:

3. Նախորդ տարիներին բնակչությանն առաքված էլեկտրական էներգիայի դիմաց 1996 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վճարները, բացառությամբ կանխավճարների, համարվում են իրացումից ստացված հասույթ և գումարվում են 1996 թվականի հունվարի 1-ից հետո առաքված արտադրանքի դիմաց տվյալ ժամանակաշրջանում իրացումից ստացված հասույթին: Եթե իրացման հանրագումարը գերազանցում է 1996 թվականի հունվարի 1-ից հետո իրացման գներով առաքված ապրանքային արտադրանքի չվճարված մնացորդին, ապա տվյալ ժամանակաշրջանի առաքված և դրա դիմաց չվճարված ապրանքային արտադրանքի ամբողջ ծախսերը ներառվում են իրացված արտադրանքի ծախսերում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.1997
N 223
Որոշում