041.0266.270697
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 հունիսի 1997 թ. թիվ 266
 
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Գորիս քաղաքում 1997 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած հորդառատ անձրևների և կարկտահարության պատճառած վնասներն ուսումնասիրելու, գնահատելու և տեղում օպերատիվ աշխատանքներ կազմակերպելու նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով.
 
          Գ. Գամազյան           -  ՀՀ տարածքային կառավարման նախարար
                                   (հանձնաժողովի նախագահ)
 
          Ս. Բադալյան           -  ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության
                                   պետ-նախարար
 
         Ս. Աբրահամյան          -  ՀՀ Սյունիքի մարզպետ
 
         Ս. Կարապետյան          -  ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
 
         Մ. Երանոսյան           -  ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի
                                   նախարարության պետական բյուջեի ծախսերի
                                   պլանավորման վարչության պետ
 
         Ա. Խաչատրյան           -  ՀՀ գյուղատնտեսության նախարարության
                                   բուսաբուծության վարչության պետ
 
         Ն. Ոսկանյան            -  ՀՀ տրանսպորտի նախարարության Գորիսի
                                   ճանապարհաշահագործման և շինարարության
                                   վարչության պետ
 
         Գ. Համբարձումյան       -  ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
                                   կառավարման վարչության գլխավոր մասնագետ
 
2. Կառավարական հանձնաժողովին` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հեղեղումների և կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիր: