Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ ...

 

 

040.0189.180697

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 1997 թ. թիվ 189

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին 1997 թվականի հունիսի 23-ին ժամը 10.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

 

ա/ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությունները և

առաջարկությունները.

 

բ/ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

նախագիծը (երկրորդ ընթերցում).

 

գ/ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

 

դ/ «Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության

օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

 

ե/ «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն

կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ

ընթերցում)

 

զ/ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

 

է/ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի նախագիծը.

 

ը/ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ

և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

նախագիծը.

 

թ/ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի նախագիծը.

 

ժ/ «Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության

քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

 

ժա/ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ

և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

նախագիծը.

 

ժբ/ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և

լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

նախագիծը.

 

ժգ/ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ

և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

նախագիծը.

 

ժդ/ «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ

շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման

1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի նախագիծը.

 

ժե/ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացում`

 

«Անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիա»

(17 հունիսի 1994 թ.)

 

«Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային

Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և

փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր

(21 դեկտեմբերի 1995 թ. Երևան).

 

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց

անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության

մասին» համաձայնագիր.

(22 ապրիլի 1996 թ. Լյուքսեմբուրգ):

 

    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի    - ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.1997
N 189
Որոշում