Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈ ...

 

 

040.0173.030305

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2005 թվականի N 173-Ն

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ստեղծել առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի հաստիք:

(1-ին կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

2. Հաստատել առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի փետրվարի 17-ի

N 173-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (այսուհետ` կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական շահերը կազմակերպությունում:

2. Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ) գործում է ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում` վերջինիս ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

(2-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

3. Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է միջազգային իրավունքի նորմերով, կազմակերպության համապատասխան փաստաթղթերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, անհրաժեշտության դեպքում` կազմակերպության նստավայր պետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

4. Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչն անհրաժեշտության դեպքում կարող է իրականացնել նաև Ժնևում տեղակայված Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործառույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ու ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեության հետ կապված անհրաժեշտ աշխատանքներ:

 

II. ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Կազմակերպությունում մշտական ներկայացուցչի խնդիրներն են`

ա) կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական շահերը ներկայացնելը.

բ) կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքների իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը.

գ) կազմակերպությունում ընթացող գործընթացների, ինչպես նաև կազմակերպության մասին այլ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնելը.

դ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հանձնարարությամբ կազմակերպության և Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմինների հետ աշխատանքային կապերի ապահովումը:

(5-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

 

III. ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Կազմակերպության մշտական ներկայացուցչի գործառույթներն են`

ա) կազմակերպության և կազմակերպությունում գործող մշտական խորհուրդների, աշխատանքային խմբերի և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցչությունների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

բ) կազմակերպության քարտուղարության հետ ամենօրյա աշխատանքների ապահովումը.

գ) կազմակերպության բանակցային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը (կազմակերպության ընթացիկ գործընթաց, դրա շրջանակներում լիբերալիզացման գործընթաց, նոր երկրների անդամակցության գործընթաց և այլն).

դ) կազմակերպությունում ընթացող գործընթացների մասին տեղեկությունների հավաքագրումը, ամփոփումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին.

ե) կազմակերպության անդամ երկրների արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին ամփոփ տեղեկատվության հավաքագրումն ու տրամադրումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին.

զ) կազմակերպության մշտական խորհուրդների և աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին մասնակցությունը և Հայաստանի Հանրապետության բանակցային տեսակետները կազմակերպությունում ներկայացնելը.

է) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից համապատասխան հանձնարարական և (կամ) լիազորություններ տրվելու դեպքում կազմակերպությանն առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանը ցուցաբերվող աջակցությունը.

ը) կազմակերպության հետ իրականացվող աշխատանքների շրջանակներում պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման աշխատանքների իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը.

թ) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չարգելված և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծմանն ուղղված այլ գործառույթներ:

(6-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

 

IV. ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

 

7. Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչն ունի`

ա) «Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ» անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և ձևաթուղթ.

բ) առանձին բանկային հաշիվ:

8. Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

(8-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

9. Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչը նշանակվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձանցից` գործուղվելով տվյալ պաշտոնին: Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ կարող են նշանակվել նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում առնվազն 2 տարի հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) զբաղեցնող անձինք: Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչը նշանակվում է մինչև 3 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

(9-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն, 21.08.2020 թիվ 1371-Ն որոշումներ)

10. Կազմակերպությունում մշտական ներկայացուցչի վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:

11. Կազմակերպությունում մշտական ներկայացուցչին տրամադրվում է հավելավճար` բնակարանի վարձակալության համար, ինչպես նաև` գրասենյակային, կապի, տրանսպորտի և այլ ծախսեր:

12. Կազմակերպությունում մշտական ներկայացուցչին տրվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր:

13. Կազմակերպությունում մշտական ներկայացուցչի նստավայրը տեղակայվում է ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում մշտական ներկայացուցչության շենքում:

14. Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչը սահմանված կարգով հավատարմագրվում է կազմակերպությունում, ինչպես նաև ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում և, անհրաժեշտության դեպքում, սույն կանոնադրության 4-րդ կետում նշված կազմակերպություններում:

 

V. ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչը գործում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հանձնարարականներով և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում` մշտական ներկայացուցչի ցուցումներով:

(15-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

16. Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչն իր ընթացիկ գործունեության մասին կանոնավոր տեղեկատվություն է ներկայացնում ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում` մշտական ներկայացուցչին:

17. Կազմակերպությունում մշտական ներկայացուցիչն իր կատարած աշխատանքի մասին հաշվետու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում` մշտական ներկայացուցչին:

(17-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

18. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները կազմակերպության մշտական ներկայացուցչին առաջադրանքներ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի միջոցով:

(18-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2005
N 173-Ն
Որոշում