Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԹԵ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ՌԱԶՄ ...

 

 

041.0256.230697

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 1997 թ. թիվ 256

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԹԵՔՈՒՄՈՎ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմամարզական թեքումով գիշերօթիկ վարժարանի` հանրակրթական դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանների ուսումնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմամբ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում հաստատել ռազմամարզական թեքումով գիշերօթիկ վարժարանի կանոնադրությունը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1997/98 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.06.1997
N 256
Որոշում