Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈ ...

 

 

040.1956.100305

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1956-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ ԱՄՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի ծառայության գծով ծախսի ամսական սահմանաչափերի նորմաները` համաձայն N 1 հավելվածի:

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 01.06.2023 թիվ 895-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 01.06.2023 թիվ 895-Ն որոշում)

1.1. Փոստային կապի ծառայության ծախսի ծրագրավորման համար հիմք է հանդիսանում տվյալ մարմնի կողմից իրականացվող նամակագրական թղթակցության կամ այլ փոստային առաքումների ծավալը, ինչպես նաև նշված ծառայությունների գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը:

(1.1-ին կետը լրաց. 01.06.2023 թիվ 895-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայանների ելից հեռախոսազանգերն ու դրանց տևողությունն ըստ ներքին հեռախոսահամարների հաշվառող ծրագրի մշակումը և տեղադրումն այդպիսի հեռախոսակայաններ շահագործող մարմինների կողմից` իրենց միջոցների հաշվին առանձնացված համակարգչում` ծրագիրը մշակող և տեղադրող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրում նախատեսելով համակարգչի հարակցումը հեռախոսակայանին, համակարգչային ծրագրի կարգաբերումն ու մեկտարյա երաշխիքային սպասարկումը:

3. Փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայաններ շահագործող մարմինների ղեկավարներին` ավտոմատ հեռախոսակայանի հետ հարակցման համար մեկամսյա ժամկետում` առկա միջոցների հաշվին առանձնացնել նվազագույնը Pentium III 800 Mhz դասի, RAM 128 Mb, HDD 10 Gb հնարավորություններ ունեցող մեկական համակարգիչ և UPS սարք` օժանդակելով սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կատարմանը` կապված իրենց կողմից շահագործվող հեռախոսակայանի հետ:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել մինչև 2,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին և մյուս պետական մարմինների ղեկավարներին` մինչև 2005 թվականի մայիսի 1-ը գործողության մեջ դնել իրենց ղեկավարած մարմիններում հեռախոսակապից օգտվելու կանոնները:

5.1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, արտաքին հետախուզության ծառայության, պետական պահպանության ծառայության, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ղեկավարներին` եռամսյա ժամկետում ներքին իրավական ակտերով կանոնակարգել տվյալ մարմնի կողմից օգտագործվող հեռախոսակապի ծառայության գծով ծախսի նորմաները` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ծրագրավորումն ապահովելու նպատակով:

(5.1-ին կետը լրաց. 01.06.2023 թիվ 895-Ն որոշում)

5.2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Սահմանադրական դատարանի, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանի, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հաշվեքննիչ պալատի, ինքնավար մարմինների գլխավոր քարտուղարներին (աշխատակազմերի ղեկավարներին), դատական դեպարտամենտի ղեկավարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ծրագրավորման նպատակով` եռամսյա ժամկետում ներքին իրավական ակտերով կանոնակարգել տվյալ մարմնի կողմից օգտագործվող հեռախոսակապի ծառայության գծով ծախսի նորմաները և փոստային կապի ծառայությունների նորմաները` հաշվի առնելով նշված ծառայությունների անհրաժեշտ ծավալը և դրանց գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը:

(5.2-րդ կետը լրաց. 01.06.2023 թիվ 895-Ն որոշում)

5.3. Սույն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելու նպատակով պետական մարմիններում`

1) առկա յուրաքանչյուր հեռախոսագծի համար տեղական ելից զանգեր իրականացնելու նպատակով նախատեսել ամսական 1000-ական դրամ (ցանցի ներսում և դեպի այլ օպերատորներ).

2) օգտագործվող հեռախոսագծերի քանակը հաշվարկել`

ա. սույն որոշման N 1 հավելվածով սահմանված հաստիքների համար մեկական հեռախոսագիծ,

բ. սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ստորաբաժանումների համար մեկական հեռախոսագիծ` յուրաքանչյուր 4 աշխատողի հաշվով,

գ. տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի համար` մեկական հեռախոսագիծ:

(5.3-րդ կետը լրաց. 01.06.2023 թիվ 895-Ն որոշում)

5.4. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված աղյուսակի «Ընդամենը» սյունակում նշված ամսական գումարների շրջանակներում, ըստ անհրաժեշտության, համապատասխան պաշտոնատար անձանց հատկացնել առանձին բջջային կապի հնարավորություն (փաթեթի կամ հեռախոսահամարի տեսքով):

(5.4-րդ կետը լրաց. 01.06.2023 թիվ 895-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 01.06.2023 թիվ 895-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1956-Ն որոշման

 

ՆՈՐՄԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ ԱՄՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հաստիքը կամ ստորաբաժանումը      |Միջքաղա-   |Միջազգային |Ընդամենը|

|ը/կ|                                |քային և    |ելից       |        |

|   |                                |դեպի       |հեռախոսային|        |

|   |                                |բջջային    |խոսակցու-  |        |

|   |                                |ցանց ելից  |թյուններ   |        |

|   |                                |հեռախոսային|(դրամ),    |        |

|   |                                |խոսակցու-  |առանց ԱԱՀ  |        |

|   |                                |թյուններ   |           |        |

|   |                                |(դրամ),    |           |        |

|   |                                |առանց ԱԱՀ  |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|1  |              2                 |     3     |    4      |   5    |

|___|________________________________|___________|___________|________|

|1. |Ղեկավար                         |   20,000.0|   10,000.0|30,000.0|

|___|________________________________|___________|___________|________|

|2. |Ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի, |    5,000.0|    5,000.0|10,000.0|

|   |խորհրդի անդամներ)               |           |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|3. |Ղեկավարի խորհրդական             |    2,000.0|           | 2,000.0|

|___|________________________________|___________|___________|________|

|4. |Ղեկավարի օգնական                |    2,000.0|           | 2,000.0|

|___|________________________________|___________|___________|________|

|5. |Ղեկավարի մամուլի քարտուղար      |    2,000.0|           | 2,000.0|

|___|________________________________|___________|___________|________|

|6. |Գլխավոր քարտուղար               |    5,000.0|    5,000.0|10,000.0|

|   |(աշխատակազմի ղեկավար)           |           |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|7. |Գլխավոր քարտուղարի տեղակալ      |    2,000.0|           | 2,000.0|

|   |(աշխատակազմի ղեկավարի տեղակալ)  |           |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|8. |Գրասենյակի (գործակալության)     |    3,000.0|    2,000.0| 5,000.0|

|   |ղեկավար                         |           |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|9. |Տարածքային մարմնի               |    3,000.0|           | 3,000.0|

|   |(ստորաբաժանման) ղեկավար         |           |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|10.|Գրասենյակ (գործակալություն)     |    3,000.0|           | 3,000.0|

|___|________________________________|___________|___________|________|

|11.|Տարածքային մարմին               |    3,000.0|           | 3,000.0|

|   |(ստորաբաժանում)                 |           |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|12.|Մասնագիտական և  աջակցող         |    5,000.0|           | 5,000.0|

|   |կառուցվածքային ստորաբաժանման    |           |           |        |

|   |ղեկավար                         |           |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|13.|Մասնագիտական և  աջակցող         |    3,000.0|           | 3,000.0|

|   |կառուցվածքային ստորաբաժանում    |           |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|14.|Միջազգային համագործակցությունն  |    5,000.0|    5,000.0|10,000.0|

|   |իրականացնող վարչություն (բաժին) |           |           |        |

|___|________________________________|___________|___________|________|

|15.|Փաստաթղթաշրջանառությունն        |    5,000.0|           | 5,000.0|

|   |ապահովող ստորաբաժանում          |           |           |        |

._____________________________________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 11.02.10 թիվ 122-Ն, 04.06.15 թիվ 610-Ն, 07.12.17 թիվ 1568-Ն, 01.06.2023 թիվ 895-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1956-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում են պետական մարմիններում հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները:

2. Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարը պետական մարմնի ղեկավարի տեղակալները (օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) անդամները), աշխատակազմի ղեկավարը, առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի ղեկավարը միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերը (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են իրենց աշխատասենյակներում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով, իսկ համապատասխան վերջնակետային սարքավորման բացակայության դեպքում նրանց (բացառությամբ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի, առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի ղեկավարի) ֆաքսիմիլային հաղորդագրություններն ուղարկվում են աշխատակազմի քարտուղարության առանձնացված վերջնակետային սարքավորման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» N 1956-Ն որոշման N 1 հավելվածով այդ ծառայությունների գծով իրենց համար սահմանված նորմաների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության պետական մարմնի աշխատակազմի արտաքին կապերի վարչության (բաժնի) աշխատողները միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերը (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կապի ծառայությունների վճարների հաշվարկման սկզբունքների համաձայն` իրենց աշխատասենյակներում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության պետական մարմնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կապի ծառայությունների վճարների հաշվարկման սկզբունքների համաձայն` իրենց հատկացված վերջնակետային սարքավորման միջոցով:

5. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման և առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի աշխատողները միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերը (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են ստորաբաժանման (մարմնի) ղեկավարի աշխատասենյակում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով`

ա) միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունները, այդ թվում` ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդագրությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածով այդ ծառայությունների գծով ստորաբաժանման (մարմնի) համար սահմանված նորմաների շրջանակներում,

բ) միջազգային ելից հեռախոսային խոսակցությունները, այդ թվում` ֆաքսիմիլային միջազգային հաղորդագրությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածով այդ ծառայությունների գծով ստորաբաժանման (մարմնի) համար սահմանված նորմաների շրջանակներում:

6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատողները, բացառությամբ սույն կանոնների 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի, միջազգային, միջքաղաքային (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունների) և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում են աշխատակազմի քարտուղարության առանձնացված հեռախոսագծից` նախապես լրացված հայտերով` համաձայն ձևի`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածով հեռախոսակապի ծառայությունների գծով նորմաներ սահմանված լինելու դեպքում` իրենց համար այդ ծառայությունների գծով սահմանված նորմաների շրջանակներում,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածով հեռախոսակապի ծառայությունների գծով նորմաներ սահմանված չլինելու դեպքում` նույն որոշման N 1 հավելվածով աշխատակազմի քարտուղարության համար այդ ծառայությունների գծով սահմանված նորմաների շրջանակներում:

7. Սույն կանոնների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված աշխատողները հեռախոսային ծառայություններից օգտվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի նորմաների սահմանաչափերի սահմաններում` միայն ծառայողական նպատակներով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սահմանաչափերից ավելի ելից հեռախոսային զանգերի արժեքը ենթակա է գանձման` նշված սահմանաչափերը գերազանցած անձանցից:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված անձինք սահմանված սահմանաչափից ավելի ելից զանգերի արժեքը վճարում են հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողին և համապատասխան անդորրագիրը ներկայացնում պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին:

9. Պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը սահմանում է վերահսկողություն`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի նորմաների սահմանաչափերը չգերազանցելու նկատմամբ,

բ) սահմանաչափերը գերազանցող աշխատողների կողմից գումարների վերականգնման գործընթացի նկատմամբ:

10. Հեռախոսակապից օգտվելու` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սահմանաչափերի և աշխատողների կողմից հեռախոսակապի փաստացի օգտագործման հաշվարկը կատարվում է տարեկան կտրվածքով:

 

Ձև

 

ՀԱՅՏ N ______

 

_____ ______________ 200 թ.

 

______________________________________________________________________

             (պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը)

 

______________________________________________________________________

        (ուր է զանգահարվում, ուղարկվում, հասցեն և հեռախոսահամարը)

 

______________________________________________________________________

                    (ուղարկվող նյութի ծավալը` էջերով)

 

_______________________________  __________________________________

        (նախատեսված ժամանակը)           (փաստացի օգտագործված ժամանակը)

 

   ______________________________    _______________________________

    (տրամադրողի ստորագրությունը)        (ստացողի ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2004
N 1956-Ն
Որոշում