Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՆՐԱՅԻՆ) ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ Բ ...

 

 

040.0191.180697

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«18» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 1997 թ. թիվ 191

 

i

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՆՐԱՅԻՆ) ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` իրենց հաշվեկշռում գտնվող` քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տները մեկամսյա ժամկետում հանձնել պետական կառավարման տարածքային մարմիններին:

3. Պետական կառավարման տարածքային մարմինները Գյումրի, Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տները, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը փախստականների համար կառուցվող բնակելի տները` շինարարությունը պարտադիր ավարտելու պայմանով կարող են հատկացնել բնակարանային պայմանների բարելավման համար հերթագրված` այդպիսի ցանկություն հայտնող քաղաքացիներին` համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգի:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 191 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՆՐԱՅԻՆ) ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության այն պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների (այսուհետև` անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներ) բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհման հիմնական դրույթները, որոնց համար մինչև 1993 թվականի հունիսի 22-ը նախկին պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներն ընդունել են բնակարան հատկացնելու վերաբերյալ համապատասխան որոշումներ:

Սույն կարգի գործողությունը չի տարածվում փախստականների համար նախատեսված, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաև հատկացված տարածքի իրացման կապակցությամբ քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների վրա:

2. Պետական կառավարման տարածքային մարմինները քաղաքացիներին սահմանված կարգով ամրակցված անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանները քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, երկամսյա ժամկետում, համապատասխան որոշումներով անհատույց սեփականության իրավունքով հատկացնում են դրանց ապագա բնակարանատերերին:

i

3. Անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների շինարարությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման 3-րդ կետով սահմանված կարգի.

i

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկ տարվա ընթացքում անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանների հատկացումից քաղաքացիների հրաժարվելու և սեփականատերերի միավորումներ չձևավորվելու դեպքում անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տները սահմանված կարգով ներկայացվում են աճուրդի` համաձայն սույն կարգի 8-րդ կետի:

5. Սեփականատերերի միավորումների կազմում ընդգրկված քաղաքացիների կողմից անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանի հատկացումից հրաժարվելու հետ կապված կամ սահմանված կարգով չամրակցված ազատ բնակարանների առկայության դեպքում նշված միավորումները կարող են համալրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջնահերթություն ունեցող այն քաղաքացիներով, որոնց ամրակցված անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներում չեն ձևավորվել սեփականատերերի միավորումներ:

6. Պետական կառավարման տարածքային մարմինները սեփականատերերի միավորումների և պատվիրատու կազմակերպությունների հետ համատեղ կատարում են անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գույքագրում ու հաշվառում և նշված բնակելի տները հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնում են սեփականատերերի միավորումներին` հիմք ընդունելով աշխատանքների կատարողական ակտերն ու ֆինանսավորումը:

7. Սեփականատերերի միավորումները կարող են սահմանված կարգով փոփոխություններ կատարել բնակելի տան նախագծում` այն համաձայնեցնելով համապատասխան մարմինների հետ:

i

8. Անավարտ շինարարության բազմաբնակարան այն բնակելի տները (բնակարանները), որոնք սեփականության իրավունքով ստանալուց հրաժարվել են քաղաքացիները, ներկայացվում են աճուրդի` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» թիվ 196 որոշման:

9. Անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներում իրենց ամրակցված բնակարանը սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` օրենքով սահմանված կարգով:

i

10. Աճուրդին մասնակցած` տվյալ բնակավայրում բնակարանային պայմանների բարելավման համար հերթագրված քաղաքացիներն իրավունք են ձեռք բերում բնակարանը գնելու` աճուրդի արդյունքով ձևավորված վաճառքի գնի նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 358 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված գործակիցները:

11. Պետական կառավարման տարածքային մարմինների` բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ որոշումները ենթակա են ձևակերպման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապագա բնակարանատերերի կողմից ստեղծված սեփականատերերի միավորումների հետ ճշտվում են տների տակ գտնվող ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանների, և ձևակերպվում են հողի նկատմամբ իրավունքի փաստաթղթերը:

i

13. Անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականության իրավունքն օտարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.1997
N 191
Որոշում