Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ

 

        2 դեկտեմբերի 1993 թ.                      ք. Երևան

 

Մաքսանենգության գործերով դատական

պրակտիկայի մասին

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 73 հոդվածի նոր խմբագրությամբ 16.08.1993 թ. օրենք/ կապակցությամբ դատական պրակտիկայում ծագած հարցերի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը

 

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Դատարանների ուշադրությունը հրավիրել մաքսանենգության վերաբերյալ օրենսդրության անշեղ կիրառման անհրաժեշտության վրա, նկատի ունենալով որ այն կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանությունը, տնտեսական անվտանգությունը, ներքին շուկայի պաշտպանվածությունը:

Այդ բնույթի գործեր քննելիս անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտել յուրաքանչյուր գործի հանգամանքները այն հաշվով, որպեսզի բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն մաքսանենգության և դրա հետ կապված այլ հանցագործություններ կատարած բոլոր անձինք, պարզվեն մաքսանենգության առարկաների ձեռք բերման աղբյուրները և իրացման ուղիները:

2. Ի տարբերություն վարչական կարգով պատժելի մաքսանենգության, ՀՀ քր. օր. 73 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվություն է առաջանում մաքսանենգության համար միայն հետևյալ մեկ կամ մի քանի հատկանիշների առկայության դեպքում, ապրանքների մշակութային կամ այլ արժեքների ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրայով առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե այն կատարվել է խոշոր չափերով:

Անկախ չափերից ՀՀ քր.օր. 73 հոդ. 2-րդ մասով պատասխանատվություն է առաջանում, երբ կատարվում է զենքի, զինամթերքի, թմրանյութերի խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների մաքսանենգություն, կամ մաքսանենգությունը կատարվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաև նախկինում նույն արարքի համար դատապարտված անձի կողմից:

Դատավճռում պետք է ցույց տրվի, թե վերը թվարկված հատկանիշներից, որը կամ որոնք են բովանդակում մաքսանենգության մեջ հանցավոր անձի գործողությունները: Եթե քննչական մարմինները առաջադրված մեղադրանքում չեն նշել հանցավորի գործողություններում քրեորեն պատժելի մաքսանենգության կոնկրետ հատկանիշներ, ապա գործը ենթակա է վերադարձման լրացուցիչ քննության:

3. Դատարաններին պարզաբանել, որ

ա/ ՀՀ մաքսային սահմանի վրայով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների ապօրինի տեղափոխումը առանց մաքսային հսկողության պետք է ճանաչվի այնպիսի տեղափոխումը, որը կատարվում է առանց համապատասխան թույլտվության, շրջանցելով մաքսային ծառայությունը, այսինքն այդ ծառայության կողմից չսահմանված տեղերում և ժամկետներում:

բ/ մաքսային հսկողությունից թաքցնել պետք է համարվի պարտադիր հայտարարագրման կամ ներկայացման ենթակա առարկաների վերաբերյալ տեղեկությունները մաքսային հսկողությանը չհաղորդելը, այսինքն, հայտարարագրում չնշելը և բանավոր հարցմանը չպատասխանելը, առարկաների տեղափոխումը այնպիսի միջոցներով, որոնք դժվարացնում են դրանք տեսնելն ու հայտնաբերելը, օրինակ, գաղտնի պահատեղերում տեղավորելը, առարկաները ոչ իրենց անվանումներով ներկայացնելը և այլն:

գ/ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելը պետք է հասկանալ անձի կողմից մաքսային հսկողությունը, որպես ապրանքներ կամ այլ արժեքներ տեղափոխելու հիմք, ակնհայտ կեղծ կամ անօրինական ճանապարհով ստացած, կամ սուտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելը:

դ/ մաքսանենգության չափերի հարցը որոշելիս մաքսանենգության առարկաների արժեքը հաշվվում է հանցագործության կատարման պահին գործող մանրածախ առևտրի գներով, իսկ մշակութային, պատմական և այլ արժեքները, երբ դրանց վաճառքի գինը բացակայում է, պետք է որոշվեն փորձագետների եզրակացության հիման վրա:

Պետք է հիշեցնել դատարաններին, որ դատական պրակտիկան մաքսանենգության խոշոր չափերի հարցը լուծում է ելակետ ընդունելով առարկայի ծավալը, քանակը, տնտեսական նշանակությունն ու կարևորությունը, սպառման մշակութային արժեքը: Համենայնդեպս, երբ մաքսանենգության առարկաները սովորական են, ապա խոշոր չափերի մաքսանենգություն պետք է համարել, եթե դրանց արժեքը հանցագործության կատարման պահին գերազանցում է հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկ չափը:

ե/ մաքսանենգությամբ զբաղվելու համար կազմակերպված խումբ ասելով պետք է հասկանալ Հայաստանի մաքսային սահմանի վրայով ապրանքների համատեղ և ով միանգամյա տեղափոխումը կատարելու նպատակով հատկապես միավորված երկու և ավելի անձինք:

Մաքսանենգության կատարմանը նպաստած անձինք հանցագործության համար ենթակա են քրեական պատասխանատվության, եթե նրանց գործողությունները համընկնում է օրենքում /ՀՀ քր.օր 73 հոդ./ նշված հատկանիշներից թեկուզև մեկին:

գ/ Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ մաքսանենգության սուբյեկտ կարող են հանդիսանալ ինչպես Հայաստանի Պետական և մաքսային սահմանի վրա ի հսկողություն իրականացնող, այնպես էլ այն պաշտոնատար անձինք, ովքեր ի պաշտոնե կարող են իրենց իշխանությանը կամ ծառայական դիրքի օգտագործմամբ ապրանքներ կամ այլ արժեքներ տեղափոխել սահմանի վրայով:

Պաշտոնատար անձի կողմից իր ծառայական դիրքի չարաշահմամբ կատարված մաքսանենգության դեպքում հանցավորի գործողությունները ՀՀ քր.օր. 182 հոդվածով լրացուցիչ որակում չեն պահանջում:

4. Մաքսանենգությունը ավարտված հանցագործություն է համարվում ՀՀ պետական սահմանի վրայով ապրանքների ապօրինի տեղափոխումը փաստացի կատարելու պահից: Այն անձի գործողությունները, ով փորձում է մաքսանենգ ճանապարհով ապրանքներ և այլ արժեքներ դուրս տանել ՀՀ սահմանային տարածքից, պետք է որակվեն որպես հանցափորձ` ՀՀ քր.օր. 15-73 հոդվածով:

5. Այն դեպքում երբ անձը մաքսանենգության հետ մեկտեղ կատարում է այլ հանցագործություններ /ապօրինաբար արտասահման մեկնելը և ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը, փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ պատրաստելը, օգտագործելը կամ վաճառելը, ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, գործածելը, փոխադրելը, առաքելը կամ վաճառելը և այլն/ ապա հանցավորի գործողությունները պետք է որակվեն հանցագործությունների համակցությամբ:

6. ՀՀ քր.դատ.օր. 72 հոդվածին համապատասխան մաքսանենգության առարկաները, որպես իրեղեն ապացույցներ ենթակա են բռնագրավման հօգուտ պետությանը: Որպես հանցագործության գործիք բռնագրավման ենթակա են նաև փոխադրական և այլ միջոցները, եթե դրանք օգտագործվել են որպես թաքստոց սահմանի վրայով ապրանքներ և այլ արժեքներ թաքցնելու նպատակով:

Այն դեպքում երբ մաքսանենգության առարկաները հայտնաբերվում են ավտոկցորդների վրա հարմարեցված հատուկ պահատեղերում, որպես միասնական փոխադրամիջոց, բռնագրավման ենթակա են ավտոկցորդը քարշացող ավտոմեքենայի հետ միասին:

Եթե հանցավորի կողմից մաքսանենգության առարկաները իրացվել են, ապա դատարանը պետք է լուծի դրանց արժեքը դատապարտյալից հօգուտ պետությանը բռնագանձելու հարցը:

7. Դատարանները պետք է ապահովեն մաքսանենգության մեջ մեղավոր անձանց նկատմամբ ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ճիշտ պատիժների նշանակումը: Ընդ որում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քր.օր. 73 հոդ. 1-ին մասով լրացուցիչ պատժի չնշանակումը պարտադիր կարգով պետք է պատճառաբանվի դատավճռում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով լրացուցիչ պատիժ կարող է չնշանակվել միայն ՀՀ քր.օր. 40 հոդվածի կիրառմամբ` դրա հիմքերի առկայության դեպքում:

Մաքսանենգություն կատարած անձանց նկատմամբ պատիժներ նշանակելիս դատարանները, ՀՀ քր.օր. 26 հոդվածի հիմքով, պետք է լուծեն այդ անձանց որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հարցը, եթե նրանք հանցագործությունը կատարել են դրանց օգտագործմամբ:

8. Մաքսանենգության վերաբերյալ գործեր քննելիս դատարանները պարտավոր են բացահայտել հանցագործության կատարմանը նպաստած պատճառներն ու պայմանները և մասնավոր որոշումներով համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել դրանց վերացման վրա:

9. Դատարանները պարտավոր են ապահովել, որպեսզի դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո օրենքով սահմանված կարգով տնօրինվեն առգրավված արժեքները, իրեղեն ապացույցները և կալանքի տակ գտնված գույքը:

10. Հանձնարարել ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիային` ուժեղացնել հսկողությունը մաքսանենգության գործերով դատարանների գործունեության վրա, հաճախակի ամփոփել այդ գործերով դատական պրակտիկան, պատշաճ միջոցներ ձեռնարկելով սխալներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ:

 

 

pin
ԳԴ պլենում մ
02.12.1993
Որոշում