Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀՀ-ԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ...

 

 

040.0346.060405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2005 թվականի N 346-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիաների ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.

գ) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիաներ ստանալու մասին հայտերի ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 346-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշմամբ հաստատված ցանկում նշված միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման վրա:

(2-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 216-Ն որոշում)

3. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ` ԱԷՄԳ) միջև «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան:

4. Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

(4-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 889-Ն, 01.03.18 թիվ 211-Ն որոշումներ)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունից միջուկային զենք չունեցող պետություններ միջուկային նյութերի արտահանումն իրականացվում է`

ա) եթե ներմուծող պետությունը միացել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին, ունի «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կնքված համաձայնագիր.

բ) եթե առկա է ներմուծող պետության համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված գրավոր պաշտոնական հավաստագիրը, որով հավաստվում է, որ տվյալ միջուկային նյութը, ինչպես նաև դրա օգտագործման ժամանակ ստացված նյութերը և (կամ) բաղադրամասերը`

չեն օգտագործվելու միջուկային զենք ստանալու, միջուկային պայթուցիկ սարքեր ստեղծելու կամ այլ ռազմական նպատակներով, ինչպես նաև`

դրանցով չեն իրականացվելու ուրանի հարստացում` 20 և ավելի տոկոսով,

ապահովված է լինելու դրանց ֆիզիկական պաշտպանությունը` ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան,

տվյալ երկրից վերաարտահանելիս պահպանվելու են նշված պայմանները:

6. Միջուկային նյութերի` միջուկային զենք ունեցող պետություններ արտահանումն իրականացվում է, եթե առկա է ներմուծող պետության համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված գրավոր պաշտոնական հավաստագիր, որով հավաստվում է, որ տվյալ միջուկային նյութը, ինչպես նաև դրա օգտագործման ժամանակ ստացված նյութերը և (կամ) բաղադրամասերը`

չեն օգտագործվելու միջուկային զենք ստանալու, միջուկային պայթուցիկ սարքեր ստեղծելու կամ այլ ռազմական նպատակներով, ինչպես նաև`

ապահովված է լինելու դրանց ֆիզիկական պաշտպանությունը` ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան,

տվյալ երկրից վերաարտահանելիս պահպանվելու են նշված պայմանները:

7. Միջուկային նյութեր ներմուծելու կամ արտահանելու նպատակով հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (այսուհետ` լիազորված մարմին) է ներկայացնում հայտ, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, միջուկային նյութերի անվանումը, քանակը, տեսակը, ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, փաթեթավորումը, տրանսպորտային միջոցը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ներմուծման դեպքում` առաքողը, օգտագործման վայրը, արտահանման դեպքում` ստացողը, ստացողի գտնվելու վայրը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը, տրանսպորտային միջոցը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը, հայտատուի պետական հաշվառման համարը, միջուկային նյութերի անվանումները, քանակը, տեսակը, ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, փաթեթավորումը, տրանսպորտային միջոցը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ներմուծման դեպքում` առաքողի անվանումը, գտնվելու, ինչպես նաև հետագա օգտագործման վայրերը, արտահանման դեպքում` ստացողի անվանումը, գտնվելու, ինչպես նաև հետագա օգտագործման վայրերը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամկետները, տրանսպորտային միջոցը:

(7-րդ կետը փոփ. 15.12.05 թիվ 2181-Ն, 16.11.06 թիվ 1664-Ն, 06.11.09 թիվ 1269-Ն, 24.01.13 թիվ 49-Ն, 06.03.14 թիվ 216-Ն, 02.09.16 թիվ 889-Ն որոշումներ)

7.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

8. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

բ) ներմուծման կամ արտահանման պայմանագրի պատճենը` բոլոր հավելվածներով` նշելով պայմանագրի բնօրինակի գտնվելու վայրը,

գ) ներմուծվող կամ արտահանվող միջուկային նյութերի օգտագործման կամ պահման գործունեության լիցենզիայի պատճենը,

դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ),

ե) արտահանման դեպքում` ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված` հավաստող փաստաթղթեր այն մասին, որ արտահանվող միջուկային նյութերը չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք:

(8-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 06.03.14 թիվ 242-Ն որոշումներ)

9. Միջուկային նյութերի ներմուծման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորման համար լիազորված մարմին պետք է ներկայացվեն մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրանք ներմուծելը, բայց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:

9.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(9.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

10. Եթե միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու մասին ներկայացված և դրան կից փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, ապա կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի հրամանով տրվում է լիցենզիա` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(10-րդ կետը փոփ. 01.03.18 թիվ 211-Ն որոշում)

11. Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, 5 տարի ժամկետով:

(11-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

12. Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Լիցենզիա ստանալու մասին մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու ընդհանուր կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 346-Ն որոշման

 

Ձև

 

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N _____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

Տրված` ______ __________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ___________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը ________________________________________________________

_________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ________________________________________

_________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև ____ __________ 200 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության կարգավորման պետական

կոմիտեի նախագահ

________________________________________

                                   (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 15.12.05 թիվ 2181-Ն, 06.11.09 թիվ 1269-Ն, 24.01.13 թիվ 49-Ն, 06.03.14 թիվ 216-Ն, 01.03.18 թիվ 211-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 346-Ն որոշման

 

Ձև

 

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N _____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

Տրված` ______ __________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ___________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը ________________________________________________________

_________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ________________________________________

_________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև ____ __________ 200 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության կարգավորման պետական

կոմիտեի նախագահ

________________________________________

    Կ.Տ.                           (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(3-րդ հավելվածը փոփ. 15.12.05 թիվ 2181-Ն, 06.11.09 թիվ 1269-Ն, 24.01.13 թիվ 49-Ն, 06.03.14 թիվ 216-Ն, 01.03.18 թիվ 211-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 346-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ ______

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու _____________________________________________________________

_________________________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ______________________________ գործունեության իրականացման վայրը ________________________________________ 3. Ներմուծվող միջուկային նյութերը ա) անվանումը ____________________________________________________________ բ) տեսակը _______________________________________________________________ գ) որ պետությունից է ներմուծվում ________________________________________ դ) առաքողը ______________________________________________________________ ե) քանակը _______________________________________________________________ զ) ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը ____________________________ է) փաթեթավորումը ________________________________________________________ 4. Ներմուծման նպատակը ___________________________________________________ 5. Օգտագործման վայրը ____________________________________________________ 6. Ներմուծման նախատեսվող ժամկետը և _____________________________________ տրանսպորտային միջոցը ____________________________________________________ 7. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը

կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված

անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու

դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ),

բ)

գ)

դ)

ե)

 

______________________________      _____________________________________

 (հայտը ներկայացնողի պաշտոնը)        (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(4-րդ հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 06.03.14 թիվ 242-Ն, 01.03.18 թիվ 211-Ն որոշումներ)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 346-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ ______

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու _____________________________________________________________

_________________________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ______________________________ գործունեության իրականացման վայրը ________________________________________ 3. Արտահանվող միջուկային նյութերը` ա) անվանումը ____________________________________________________________ բ) ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը ____________________________

_________________________________________________________________________

գ) տեսակը _______________________________________________________________ դ) որ պետությունից է արտահանվում ________________________________________ ե) ստացողը ______________________________________________________________ զ) քանակը _______________________________________________________________ է) փաթեթավորումը ________________________________________________________ 4. Արտահանման նպատակը ___________________________________________________ 5. Ստացողի գտնվելու վայրը _______________________________________________ 6. Արտահանման նախատեսվող ժամկետը և _____________________________________ տրանսպորտային միջոցը ____________________________________________________

_________________________________________________________________________

 

7. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը

կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված

անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված

լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ),

բ)

գ)

դ)

ե)

 

______________________________      _____________________________________

 (հայտը ներկայացնողի պաշտոնը)        (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(5-րդ հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 06.03.14 թիվ 242-Ն, 01.03.18 թիվ 211-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2005
N 346-Ն
Որոշում