040.0235.030797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 
 Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 
 «3» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 հուլիսի 1997 թ. թիվ 235
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997/98 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997/98 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի հիմունքներով մագիստրատուրայի ընդունելության տեղերի քանակն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1997/98 ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվեր տեղադրող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 3-ից:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 235 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997/98 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
 
________________________________________________________________________
                                                 այդ թվում`
                                      ____________________________________
     Ընդունելություն       Ընդամենը      արտադրությունից  արտադրությունից
                                             կտրված           չկտրված
________________________________________________________________________
     Մագիստրատուրա           111              111                -
 
     Ասպիրանտուրա            278              158               120
                                      (այդ թվում` 15 տեղ
                                          օտարերկրյա
                                      քաղաքացիների համար)
 
     Դոկտորանտուրա           5                 5                 -
________________________________________________________________________
       Ընդամենը             394               274               120