040.0236.030797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«3» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 1997 թ. թիվ 236
ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայ ճարտարապետության ազգային թանգարանի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հայ ճարտարապետության ազգային թանգարանը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի` գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով հաստատել ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կանոնադրությունը: