040.0239.030797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«3» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 1997 թ. թիվ 239
i
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ, ԲԵՐԴԱՇԵՆԻ, ՂԱԶԱՆՉԻԻ, ԳՈԳՀՈՎՏԻ, ԹՈՐՈՍԳՅՈՒՂԻ, ԲԱԳՐԱՎԱՆԻ, ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ, ՄԱՐՄԱՇԵՆԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ, ՂԶԼՋՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նշանակել և Շիրակի մարզի Ալվարի, Բերդաշենի, Ղազանչիի, Գոգհովտի, Թորոսգյուղի, Բագրավանի, Մուսայելյանի, Մարմաշենի և Սյունիքի մարզի Տեղի, Ղզլջուղի գյուղական համայնքների ընտրական տարածքներում անցկացնել ավագանու անդամների թափուր տեղերի արտահերթ ընտրություններ: