Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «0402 ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «0402 ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԳՈՐԾ», «0405 ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ», ...

 

 

110.0023.170205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         02           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11005103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 հունվարի 2005 թվականի N 23-Ն

 

i

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «0402 ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԳՈՐԾ», «0405 ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ», «0406 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ», «0407 ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ», «0415 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ», «0416 ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգի» 9-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0402 Մանկաբարձական գործ» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 1),

2. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0405 Դեղագործություն» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 2),

3. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0406 Քույրական գործ» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 3),

4. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0407 Լաբորատոր ախտորոշում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 4),

5. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 5),

6. Հաստատել միջին մասնագիտական կրթության «0416 Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը (հավելված 6):

 

       Համաձայնեցված է                         Հավելված N 1

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    առողջապահության նախարար                 կրթության և  գիտության նախարարի

    ____________ Ն. Դավիդյան                N 23-Ն հրամանի

    «29» դեկտեմբերի 2004 թ.                 «25» հունվարի 2005 թ.

                                            նախարար ___________ Ս. Երիցյան

 

ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

 

«0402 ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԳՈՐԾ»

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Երևան 2005

 

«0402 ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ.

 

1.1 «0402 Մանկաբարձական գործ» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշմամբ:

1.2 «0402 Մանկաբարձական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է առկա (ստացիոնար) ուսուցման ձևով:

1.3 Մասնագիտության կրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետը

- միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա` 2 տարի 10 ամիս,

- հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա` 3 տարի 10 ամիս:

1.4 Շրջանավարտի որակավորումը` մանկաբարձուհի:

1.5 Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

1.5.1. Մանկաբարձի մասնագիտական գործունեության բնագավառները.

- մանկաբարձուհու գործունեության օբյեկտը կինն է, նրա ընտանիքը և հասարակությունը: Նրա գործունեությունը նպատակաուղղված է ընտանիքի պլանավորմանը, առողջության պահպանմանը և վերարտադրողական ֆունկցիային,

- մանկաբարձուհին բուժկանխարգելիչ օգնություն է ցուցաբերում կնոջը նրա կյանքի բոլոր շրջաններում,

- հսկում և զննում է հղիներին, ծննդաբերներին, ծննդկաններին, նորածիններին,

- իրականացնում է անհետաձգելի օգնություն և խնամք մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանական իրավիճակներում,

- ցուցաբերում է ինքնուրույն օգնություն չբարդացած ծննդաբերության ժամանակ կամ մանկաբարձ-գինեկոլոգի հետ միասին` ախտաբանական ծննդաբերության ժամանակ, հետծննդյան շրջանում, կատարում է նորածնի առաջնային հարդարանք և անհրաժեշտության դեպքում` իրականացնում է նորածնի վերակենդանացում,

- մանկաբարձուհին ընտանիքին ցուցաբերում է խորհրդատվական օգնություն, օգնում և կրթում է կնոջը,

- մանկաբարձուհին կատարում է բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումները:

1.5.2. Մանկաբարձուհու մասնագիտական գործունեության ոլորտները:

Մանկաբարձական գործի մասնագետը պատրաստվում է աշխատելու որպես մանկաբարձ և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի բուժկանխարգելիչ, գիտահետազոտական, բնակչության սոցիալական պաշտպանության և բուժծառայություն իրականացնող այլ հիմնարկները:

1.5.3. Մանկաբարձուհու մասնագիտական գործունեության տեսակները:

«Մանկաբարձական գործ» մասնագիտությամբ մանկաբարձը իր պատրաստվածությանը համապատասխան կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները.

- բուժախտորոշիչ,

- բուժսպասարկման,

- բուժկանխարգելիչ,

- վարչակազմակերպչական,

- ուսուցողական:

1.6 Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները.

«0402 Մանկաբարձական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը.

պատրաստված է`

. յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,

. շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը,

. յուրացնելու միջին մասնագիտական շարունակական (հետդիպլոմային) կրթական ծրագրերը:

1.7 Կրթությանը ներկայացվող ընդհանուր պահանջները:

«Մանկաբարձական գործ» մասնագիտության պահանջներին համապատասխան.

մանկաբարձը պետք է գիտենա

- Հայաստանի Հանրապետության առողջապահության օրենսդրական և իրավական հիմունքները:

- Նոր տնտեսական պայմաններում բուժհաստատությունների աշխատանքի կազմակերպումը:

- Հայաստանի Հանրապետությունում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը բնորոշող օրենսդրական և հրահանգչական փաստաթղթերը:

- Մայրական և պերինատալ մահացության ցուցանիշները և մանկաբարձուհու դերը դրանց նվազեցման գործում:

- Մանկաբարձական գործի տեսական հիմունքները:

- Մասնագիտական հաղորդակցման հոգեբանությունը:

- Բժշկական էթիկայի և դեոնթոլոգիայի հիմունքները:

- Մանկաբարձագինեկոլոգիական պաթոլոգիայի հիմնական պատճառները, ռիսկի խմբերը, կլինիկական արտահայտությունները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, կանխարգելման, բուժման և խնամքի սկզբունքները:

- Մասնագետի գործընթացի փուլերը մանկաբարձագինեկոլոգիական ասպարեզում (հետազոտում, խնամյալի պրոբլեմների բացահայտում, մանկաբարձուհու գործունեության պլանավորում, իրականացում, արդյունքների գնահատում):

- Բուժհաստատությունների և ծննդօգնության հաստատությունների կառուցվածքը, ստորաբաժանումների դերը:

- Ռեաբիլիտացիայի տեսակները, ձևերը և մեթոդները:

- Դեղորայքների կիրառման ցուցումները և հակացուցումները, բարդությունները, բժշկական հաստատություններում դեղագործական կարգը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերը:

- Հիգիենիկ դաստիարակության մեթոդները և միջոցները, միջին բուժանձնակազմի դերը բնակչության (համայնքային, տարածքային) առողջության պահպանման ծրագրերում:

- Դիսպանսերիզացիայի հիմունքները, հիվանդությունների սոցիալական նշանակությունը:

- Ինֆեկցիոն հսկողություն, խնամյալների և բժշկական հաստատության անձնակազմի ինֆեկցիոն անվտանգության համակարգը:

- Վարակները հղիության ժամանակ, ներարգանդային վարակներ:

- Բուժծառայություն իրականացնող հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանման գործավարության և հաշվետվության կազմակերպումը, բժշկական փաստաթղթերի հիմնական տեսակները:

- Բժշկական հաստատություններում աշխատանքի պահպանման և անվտանգության տեխնիկայի կանոնները:

- Կրտսեր բուժանձնակազմի գործառութային պարտականությունները, իրավունքներն ու պատասխանատվությունը:

- Աղետների բժշկության հիմունքները:

- Առողջ կանանց մոտ և ռիսկի խմբերում հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի ֆիզիոլոգիան և պաթոլոգիան:

- Հետծննդյան մաստիտի կանխարգելման սկզբունքները:

- Շրջակա միջավայրի ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա:

- Ցավազրկման սկզբունքները մանկաբարձությունում, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման սկզբունքները կանանց ու նորածինների մոտ:

- Օպերատիվ մանկաբարձության և գինեկոլոգիական հիվանդների վիրահատական բուժման հիմնական մեթոդները, նախավիրահատական շրջանի և հետվիրահատական խնամքի առանձնահատկությունները:

- Մանկաբարձուհու դերը անվտանգ մայրության պահպանման գործում:

- Կանանց մոտ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման սկզբունքները:

- Հղի կնոջ հսկողության առանձնահատկությունները կանանց կոնսուլտացիայում:

- Ընտանիքի պլանավորումը և ժամանակակից հակաբեղմնավորիչները:

- Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, ՄԻԱՎ. ՁԻԱՀ:

- Մանկաբարձուհու աշխատանքի առանձնահատկությունները բուժակամանկաբարձական կետում, առկետում:

Պետք է կարողանա.

- ցուցաբերել անհապաղ մանկաբարձական և գինեկոլոգիական նախաբժշկական օգնություն,

- հետևել կրծքի հասակի երեխաների զարգացմանը և առողջական վիճակին (բուժակամանկաբարձական կետում),

- լրացնել տեղեկանքներ և բժշկական ոլորտի այլ փաստաթղթեր,

- դուրս գրել անձնական ստորագրությամբ դեղորայքներ անհապաղ օգնություն ցուցաբերելու համար (բուժակամանկաբարձական կետում),

- կատարել բժշկի նշանակումները,

- ճանաչել գինեկոլոգիական հիվանդությունները,

- կատարել գինեկոլոգիական հիմնական հետազոտությունները,

- նախապատրաստել կնոջը գինեկոլոգիական հետազոտության,

- նախապատրաստել կնոջը վիրահատության,

- տալ խորհրդատվություն ընտանիքի պլանավորման, ծննդաբերության նախապատրաստման, սեռական կյանքի հիգիենայի, կրծքով կերակրման առավելությունների վերաբերյալ,

- վերլուծել ստեղծված իրավիճակը և որոշումներ ընդունել մասնագիտական իրազեկության և իրավասության սահմաններում,

- տիրապետել հաղորդակցման հմտություններին,

- կատարել ախտորոշիչ, բուժական, վերակենդանացման, վերականգնողական, կանխարգելիչ, բուժական-առողջարանային, սանիտարալուսավորչական, միջոցառումներ` մասնագիտական պատրաստվածության և իրավասությունների սահմաններում, ինչպես նաև բժշկի նշանակումներին համապատասխան,

- հղիներին և մանկաբարձական ախտաբանությամբ տառապող հիվանդներին խնամելիս իրականացնել և փաստագրել քույրական գործընթացի հիմնական փուլերը,

- գնահատել ծանր և սահմանային իրավիճակում գտնվողների վիճակը և առանձնացնել հիմնական ախտանիշներն ու համախտանիշները, ցուցաբերել անհետաձգելի նախաբժշկական օգնություն անհետաձգելի վիճակների, վնասվածքների, թունավորումների ժամանակ, կատարել սիրտ-թոքային վերակենդանացում,

- գնահատել դեղամիջոցների ազդեցությունը կոնկրետ խնամյալների մոտ, ցուցաբերել անհետաձգելի նախաբժշկական օգնություն դեղորայքային թունավորման ժամանակ,

- հիվանդին նախապատրաստել լաբորատոր, ֆունկցիոնալ, գործիքային հետազոտությունների,

- կատարել ֆիզիոթերապևտիկ գործողությունների հիմնական տեսակները, անցկացնել բուժական մարմնամարզության պարապմունքներ, տիրապետել մերսման հնարքներին, հսկողություն սահմանել բժշկի կողմից նշանակված դիետայի պահպանման նկատմամբ,

- պահպանել դեղորայքի ստացման, պահպանման և օգտագործման կանոնները,

- բարձրացնել գիտելիքների, ունակությունների և հմտությունների մասնագիտական մակարդակը:

2. Բովանդակային պահանջներ մանկաբարձուհու պատրաստման մակարդակի նկատմամբ

2.1. Ընդհանուր պահանջներ

Մանկաբարձուհու կրթվածության մակարդակը համապատասխանում է հետևյալ պահանջներին.

- հասկանում է հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների հիմնական դրույթները և կարողանում է օգտագործել ստացած գիտելիքների սկզբունքները իր մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներում,

- գիտի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմունքները, տիրապետում է մարդու վերաբերմունքը այլ մարդու, հասարակության, շրջակա միջավայրի նկատմամբ կարգավորող բարոյական և իրավական նորմերին,

- գիտի մոր և մանկան առողջության պահպանումը կանոնակարգող փաստաթղթերի մասին և կարող է կիրառել այդ գիտելիքները մասնագիտական պրակտիկայում իր իրավասության սահմաններում,

- օժտված է մտածելակերպի կուլտուրայով, տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին, ունի մասնագիտական հարուստ բառապաշար, կարող է մասնագիտական ոլորտում օգտագործել օտար լեզվի իր իմացությունը,

- տիրապետում է մասնագիտական հաղորդակցման հմտություններին,

- պատկերացում ունի բնության և հասարակության մեջ կատարվող երևույթների և գործընթացների մասին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական խնդիրների լուծման համար` հաշվի առնելով տեխնիկատեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական և բնապահպանական գործոնները,

- պատկերացում ունի առողջ ապրելակերպի մասին, տիրապետում է ֆիզիկական ինքնակատարելագործման ունակություններին և հմտություններին,

- հասկանում է իր մասնագիտության էությունն ու սոցիալական նշանակությունը, ունի մասնագիտական պատասխանատվության զգացում,

- մասնագիտական գործունեության ընթացքում պատրաստ է տարբեր իրավիճակներում գտնել խնդիրների արագ և ճիշտ լուծում,

- գիտի և հարգում է պացիենտի իրավունքները, հետևում է բժշկական էթիկայի և դեոնթոլոգիայի չափանիշներին,

- կարող է հստակ կազմակերպել իր աշխատանքը, կատարել աշխատանքի պլանավորում, իրագործել այն և վերլուծել արդյունքները,

- կարող է իր մասնագիտական գործունեության ոլորտում կիրառել համակարգչային տեխնիկան,

- կարող է համագործակցել իր գործընկերների հետ, ծանոթանալ կոլեկտիվի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման մեթոդներին,

- հոգեբանորեն պատրաստ է իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, գիտակցում է մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման անհրաժեշտությունը,

- իր մասնագիտական գործունեության ոլորտում կարող է ինքնուրույն յուրացնել լրացուցիչ գիտելիքներ:

2.2 Պահանջներ մանկաբարձի պատրաստվածության մակարդակի նկատմամբ ըստ դասընթացների:

2.2.1. Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացի բնագավառում:

Մանկաբարձուհին պետք է.

Փիլիսոփայության հիմունքների բնագավառում.

- պատկերացում ունենա աշխարհի փիլիսոփայական, գիտական և հոգևոր արժեքների, մարդկային գիտելիքների ձևերի և ժամանակակից հասարակության մեջ դրանց արտահայտման առանձնահատկությունների մասին, հոգևոր և նյութական արժեքների փոխհարաբերությունների, մարդու, հասարակության կյանքում դրանց դերի մասին,

- պատկերացում ունենա մարդու մեջ կենսաբանական և սոցիալական, մարմնական և հոգևոր սկզբի, գիտակցության էության, մարդու վարքագծում գիտակցականի և ոչ գիտակցականի դրսևորման մասին,

- պատկերացում ունենա գիտության, նրա ճանաչողական դերի, ձևերի և մեթոդների, տեխնիկայի և տեխնոլոգիայի նվաճումների կիրառման հետ կապված սոցիալական և էթիկական խնդիրների մասին,

- պատկերացում ունենա անձի անհատականության ձևավորման, ազատության և կյանքի պայմանների, մշակույթի և շրջակա միջավայրի պահպանման պատասխանատվության վերաբերյալ,

- իմանա հասարակության մեջ իշխող հարաբերությունները կարգավորող բարոյական չափանիշները:

Տնտեսագիտության հիմունքների բնագավառում.

- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները,

- պատկերացում ունենա միկրո և մակրոտնտեսագիտության, հարկային, դրամավարկային և ներդրումային քաղաքականության մասին,

- պատկերացում ունենա տնտեսական իրավիճակի մասին մեր երկրում և արտերկրներում,

- պատկերացում ունենա արժեզրկման և գործազրկության խնդիրների մասին,

- պատկերացում ունենա գործարարության սկզբունքների մասին,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում բուժօգնության կազմակերպման համակարգը,

- իմանա առողջապահության կառավարման և շուկայական հարաբերությունների սկզբունքները,

- իմանա բուժկանխարգելիչ հիմնարկություններում բուժանձնակազմի վարձատրման սկզբունքները,

- իմանա բյուջետաապահովագրական բժշկության կազմակերպման սկզբունքները,

- կարողանա գտնել և օգտագործել մասնագիտական գործունեության մեջ կողմնորոշվելու համար անհրաժեշտ տնտեսական տեղեկատվություն:

Սոցիոլոգիայի հիմունքների բնագավառում.

- պատկերացում ունենա անհատի և հասարակության զարգացման ու գործունեության օրինաչափությունների սոցիոլոգիական մոտեցման մասին,

- պատկերացում ունենա հասարակության հիմնական սոցիալական կազմակերպությունների, սոցիալական շերտավորման և սոցիալական փոխազդեցությունների, սոցիալական կառուցվածքի մասին,

- պատկերացում ունենա սոցիալական շարժումների, փոփոխությունների ու զարգացման այլ գործոնների մասին,

- իմանա անհատի և ընտանիքի սոցիալական գործընթացների առանձնահատկությունները, սոցիալական վարքագծի կարգավորման և ինքնակարգավորման առանձնահատկությունների ձևերը:

Քաղաքագիտության հիմունքների բնագավառում.

- իմանա իշխանության, քաղաքական սուբյեկտների և քաղաքական հարաբերությունների և գործընթացների մասին (Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում),

- իմանա քաղաքական համակարգի, քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մասին,

- իմանա միջազգային հարաբերությունների մասին,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-քաղաքական գործընթացի զարգացման առանձնահատկությունների մասին:

Իրավունքի հիմունքների բնագավառում.

- իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթները,

- իմանա քաղաքացու իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում պետական, վարչական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները,

- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական և բարոյական էթիկայի չափանիշները,

- իմանա քաղաքացիների առողջության պահպանման մասին օրենսդրության հիմունքները,

- կարողանա օգտագործել մանկաբարձի մասնագիտական գործունեությունը կանոնակարգող իրավական չափորոշիչ փաստաթղթերը:

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների բնագավառում.

- տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին,

- հարստացնի մասնագիտական բառապաշարը,

- տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,

- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,

- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոնների համապատասխան, վերացնել սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,

- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հնարքներին:

Ռուսաց և այլ օտար լեզուների բնագավառում.

- տիրապետի բառապաշարին և քերականական այն նվազագույնին, որն անհրաժեշտ է մասնագիտական օտարալեզու տեքստերը կարդալու, թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),

- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,

- կարողանա կառուցել խոսքը լեզվական և հաղորդակցական չափանիշների համապատասխան,

- տիրապետի բառապաշարին (1200-1400 բառային միավոր) և քերականության նվազագույնին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական տեքստեր կարդալու և թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),

- տիրապետի ռուսաց և այլ օտար լեզուներով հաղորդակցվելու տարրական հիմունքներին:

Ֆիզիկական կուլտուրայի բնագավառում.

- պատկերացում ունենա ֆիզկուլտուրայի դերի մասին մարդու ընդհանուր, մշակութային, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում,

- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի հիմունքները,

- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցներ առողջության ամրապնդման, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:

2.2.2 Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացի բնագավառում.

Մանկաբարձուհին պետք է.

Համակարգչային օպերատորական գործի բնագավառում.

- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին,

- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման ու պահպանման մեթոդների և միջոցների մասին,

- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից:

2.2.3 Ընդհանուր մասնագիտական դասընթացի բնագավառում.

Մանկաբարձուհին պետք է.

«Լատիներեն լեզվի հիմունքներ բժշկական տերմինաբանությամբ» առարկայի բնագավառում.

- իմանա լատիներեն լեզվի քերականության հիմունքները և տերմինների կազմությունը,

- կարողանա ճիշտ կարդալ, գրել և թարգմանել բժշկական տերմինները, մանկաբարձագինեկոլոգիական տերմինաբանությունը, հիվանդությունների և դեղամիջոցների անվանումները:

«Անատոմիա, ֆիզիոլոգիա` պաթոլոգիայի հիմունքներով» առարկայի բնագավառում.

- իմանա օրգանիզմի զարգացման և կենսագործունեության հիմնական օրինաչափությունները,

- պատկերացում ունենա մարդու կենսական կարևոր պահանջների մասին,

- պատկերացում ունենա օրգանիզմի, օրգանների և օրգան-համակարգերի տեղագրական անատոմիայի մասին,

- պատկերացում ունենա օրգանիզմում ընթացող կենսաֆիզիկական, կենսաքիմիական գործընթացների մասին,

- պատկերացում ունենա հիվանդությունների և վնասվածքների մասին,

- իմանա բջջի, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը, դրանց ֆունկցիաների փոխհարաբերությունը նորմայում և պաթոլոգիայում,

- իմանա ֆիզիոլոգիական ֆունկցիաների կարգավորման հիմունքները,

- պատկերացում ունենա ուռուցքային հիվանդությունների և ուռուցքների տեսակների մասին,

- իմանա բորբոքման կլինիկական արտահայտման ձևերը, բորբոքման տեսակները,

- իմանա ուռուցքների կլինիկական պատկերը, նրանց առաջացման պատճառների ժամանակակից տեսակետները,

- պատկերացում ունենա ախտաբանական ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի մեթոդների մասին,

- իմանա օրգանիզմի ադապտացիոն մեխանիզմները,

- իմանա շնչական և սիրտ-անոթային համակարգի ախտաբանական փոփոխությունների արտահայտման կլինիկան:

«Ընդհանուր և բժշկական հոգեբանության հիմունքներ» առարկայի բնագավառում.

- պատկերացում ունենա հոգեբանության հիմնական խնդիրների և մեթոդների մասին,

- իմանա հոգեկան պրոցեսների առանձնահատկությունների մասին առողջ և հիվանդ մարդկանց մոտ,

- իմանա հաղորդակցման միջոցներն ու ֆունկցիաները,

- պատկերացում ունենա հաղորդակցման մոդելների, մակարդակների և միջոցների մասին,

- իմանա անհատի հոգեբանական կառուցվածքը,

- հոգեթերապևտիկ նպատակներով տիրապետի խոսքային և ոչ խոսքային շփման միջոցներին,

- պատկերացում ունենա հոգեթերապիայի, հոգեհիգիենայի և հոգեպրոֆիլակտիկայի մասին,

- պատկերացում ունենա հոգեսոմատիկայի մասին,

- իմանա գործնական հաղորդակցման հիմունքները,

- իմանա ստրեսային և կոնֆլիկտային իրավիճակների լուծման ուղիները,

- կարողանա որոշել աշխատակիցների և պացիենտների շրջանում վարքագծի գերակշռող տիպերը:

«Առողջ մարդը և նրա շրջակա միջավայրը» առարկայի բնագավառում.

- իմանա ժողովրդագրական իրավիճակը աշխարհում, Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում,

- իմանա մարդու կենսագործունեության փուլերը,

- իմանա մարդու հոգեբանական և անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները տարբեր սեռատարիքային խմբերում,

- իմանա մանկության և նրա շրջանների բնութագրումը,

- իմանա մանկան օրգանիզմի զարգացման օրինաչափությունները,

- իմանա կրծքով սնուցման առանձնահատկությունները, առավելությունները, կրծքով կերակրման խրախուսման, մայրերին ճիշտ տեխնիկայի ուսուցման, սնուցման այլ տեսակների և միջոցների ընտրության, նրանց ճիշտ պատրաստման եղանակները և իրականացումը, արհեստական և խառը սնուցման առանձնահատկությունները,

- կարողանա իրականացնել ծնողների և երեխաների շրջանում սանիտարալուսավորչական աշխատանքներ,

- իմանա մանկական հիմնարկներում (մսուր, մանկապարտեզ, դպրոց, մանկատուն, առողջարան, ճամբար) բուժքրոջ գործունեությունը, տարբեր տարիքային խմբերի երեխաների մերսում, մաշկի, բերանի, աչքի լորձաթաղանթների մշակում, խնամքին վերաբերող այլ գործունեություն,

- իմանա հասուն և անհաս նորածինների պահանջները, վիճակի գնահատումը նրանց անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները,

- իմանա մարդու բազմակողմանի պահանջները տարբեր սեռատարիքային խմբերում,

- պատկերացում ունենա սեռական դաստիարակության հիմունքների մասին,

- իմանա ընտանիքի պլանավորման աշխատանքների սկզբունքները,

- պատկերացում ունենա հղիության, ծննդաբերության ֆիզիոլոգիայի հիմունքների մասին, կնոջ, տղամարդու, ընտանիքի, ամուսնության պրոբլեմների մասին,

- կարողանա գնահատել մարդու ֆիզիկական և սոցիալ-հոգեբանական վիճակները,

- իմանա վաղաժամ ծերացման կանխարգելման հիմնական սկզբունքները (սնվելու առանձնահատկությունը, հիգիենան, ռեժիմը, ապրելակերպը),

- պատկերացում ունենա կլիմակտերիկ շրջանի առանձնահատկությունների և մենոպաուզայի մասին:

«Բժշկական գենետիկա» առարկայի բնագավառում.

- իմանա հատկանիշների ժառանգման օրինաչափությունները,

- իմանա բջջաբանության հիմունքները,

- իմանա ժառանգական հիվանդությունների հիմնական խմբերի, դրանց պատճառների և ախտորոշման եղանակների մասին,

- պատկերացում ունենա բժշկագենետիկական խորհրդատվության մասին:

«Ընդհանուր հիգիենա` մարդու էկոլոգիայի հիմունքներով» առարկայի բնագավառում.

- իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունները,

- իմանա մարդու առողջության վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցության օրինաչափությունները,

- պատկերացում ունենա աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի արդի վիճակի և էկոլոգիայի գլոբալ խնդիրների մասին,

- իմանա հիգիենայի հիմնական կանոնները,

- կարողանա տալ արտաքին միջավայրի գործոնների սանիտարահիգիենիկ գնահատականը,

- իմանա սանիտարալուսավորչական աշխատանքի անցկացման մեթոդիկան,

- իմանա էկոլոգիական անվտանգության իրավական հարցերը:

Մանրէաբանության, վիրուսաբանության, իմունաբանության հիմունքների բնագավառում.

- պատկերացում ունենա միկրոօրգանիզմների դերի և առանձնահատկությունների, դրանց տարածվածության և մարդու առողջության վրա ազդեցության մասին,

- իմանա իմունային համակարգի կառուցվածքը և ֆունկցիաները,

- պատկերացում ունենա իմունիտետի և օրգանիզմի իմունային խանգարումների մասին,

- պատկերացում ունենա մակաբուծային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կանխարգելման, զարգացման ցիկլերի, վարակի տարածման ուղիների և օրգանիզմում մակաբույծների տեղակայման մասին,

- պատկերացում ունենա մանրէաբանական հետազոտությունների մեթոդների մասին:

Դեղաբանության հիմունքների բնագավառում.

- իմանա դեղաձևերի տեսակները, դեղամիջոցները օրգանիզմ ներմուծելու ուղիները, դրանց ազդեցության և փոխազդեցության մեխանիզմները,

- իմանա դեղորայքային թերապիայի ընթացքում նրանց կողմնակի երևույթները և բարդությունները,

- իմանա հիմնական դեղորայքային խմբերը, դրանց ֆարմակոթերապևտիկ ազդեցությունն ըստ խմբերի,

- կարողանա գրել դեղատոմսեր` օգտվելով տեղեկատու գրականությունից:

Աղետների բժշկության բնագավառում.

- իմանա «Աղետ», «Վթար», «Արտակարգ իրավիճակ», «Աղետների բժշկություն» հիմնական հասկացությունները,

- իմանա արտակարգ իրավիճակների դասակարգումը,

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկամարտավարական բնութագիրը,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության կազմակերպման սկզբունքները, հիմնական խնդիրները, կառուցվածքը և հագեցվածությունը,

- իմանա արտակարգ իրավիճակներում աղետների բացասական գործոններից և զանգվածային ոչնչացման զենքից բնակչության, զորքերի, բուժհիմնարկների անձնակազմի, տուժածների և վիրավորների պաշտպանության կազմակերպումը,

- իմանա բուժօգնության կազմակերպումը բուժտարահանման փուլերում,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության հիմնական խնդիրները, դրանց կառուցվածքը և բուժհագեցվածությունը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները արտակարգ իրավիճակներում (բուժօգնության տեսակները և նրանց ծավալը, «բուժտարահանման փուլը» հասկացությունը, բուժտարահանման փուլերի քանակը արտակարգ իրավիճակներում, խաղաղ պայմաններում և մարտական գործողությունների ժամանակ,

- իմանա բուժտեսակավորման հիմնական նպատակը, ձևերը, հատկանիշները, կազմակերպման և անցկացման եղանակները,

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները տարբեր աղետների ժամանակ (քիմիական վթար, ճառագայթային վթար, համաճարակներ, տարերային աղետներ),

- իմանա զինված ուժերի բուժծառայության հիմնական խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա օգտվել անհատական և խմբակային պաշտպանիչ միջոցներից,

- կարողանա կազմակերպել բնակչության, անձնակազմի, բուժստորաբաժանումների, վիրավորների և տուժածների պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից,

- պատկերացում ունենա աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության կազմակերպման խնդիրների, սկզբունքների, դրանց կառուցվածքի, կազմավորումների, կառավարման օրգանների և հագեցվածության մասին,

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկամարտավարական բնութագիրը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները (ցուցաբերվող բուժօգնության փուլերը և պահանջները, բժշկական տեսակավորման ձևերը և հիմնական նպատակը, նրա կազմակերպման և անցկացման սկզբունքները, տեսակավորման հատկանիշները, առաջին բուժօգնության կազմակերպումը և ծավալը) արտակարգ իրավիճակներում, ճառագայթման վտանգի և ռազմական պայմաններում տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելիս,

- իմանա արտակարգ իրավիճակներում անցկացվող հիմնական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները,

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները աղետների ժամանակ,

- իմանա զինված ուժերի բժշկական ծառայության խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա օգտվել մասսայական և անհատական պաշտպանիչ միջոցներից,

- կարողանա տեղեկատվություն հավաքել հիմնական կենսական ցուցանիշների վիճակի մասին բժշկի կողմից հետագա տեսակավորման համար որոշումներ ընդունելու համար,

- կարողանա ցուցաբերել առաջին բժշկական և նախաբժշկական օգնություն էքստրեմալ պայմաններում, հատկապես ուշադրություն դարձնելով երկարատև ճնշման սինդրոմի դեպքում անհետաձգելի օգնության կազմակերպման վրա:

Համաճարակաբանության հիմունքների բնագավառում.

- ունենա ընդհանուր տեղեկություններ համաճարակաբանության մասին,

- իմանա համաճարակային գործընթացի, օղակների մասին,

- իմանա համաճարակաբանական ծառայության հիմունքները,

- իմանա պացիենտների և բուժաշխատողների ինֆեկցիոն անվտանգության կանոնները,

- իմանա տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների` տուբերկուլյոզի, ՁԻԱՀ-ի հատուկ վտանգավոր ինֆեկցիաների համաճարակաբանական առանձնահատկությունները,

- կարողանա համաճարակի օջախում կազմակերպել հակահամաճարակային միջոցառումներ:

2.2.4 Հատուկ մասնագիտական դասընթացի բնագավառում.

Մանկաբարձուհին պետք է.

Քույրական գործի հիմունքների բնագավառում.

- իմանա քույրական գործի տեսությունը և փիլիսոփայությունը,

- իմանա մարդու համակողմանի պահանջները,

- իմանա բուժքրոջ դերը մարդու և հասարակության առողջության պահպանման գործում,

- իմանա բուժկանխարգելիչ հիմնարկների կառուցվածքը,

- իմանա բուժքրոջ աշխատանքային գործառույթները ստացիոնարում,

- իմանա ընդունարանի և սոմատիկ բաժանմունքի բժշկական փաստաթղթերի հիմնական ձևերն ու նրանց լրացման կարգը,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հմտություններին,

- կարողանա իրագործել և փաստագրել քույրական գործընթացի առանձին փուլերը,

- իմանա քույրական ախտորոշման մասին,

- տիրապետի քույրական միջամտությունների տեխնիկային,

- կարողանա ապահովել հիվանդի և բուժքրոջ ինֆեկցիոն անվտանգությունը (պահպանել սանիտարահակահամաճարակային ռեժիմ),

- կարողանա պացիենտին սովորեցնել պահպանելու առողջության հնարավորին առավելագույն մակարդակը,

- կարողանա կատարել սիրտ-թոքային վերակենդանացում:

Մանկաբարձության բնագավառում.

- իմանա մանկաբարձի դերը հասարակության կյանքում և մանկաբարձական գործի փիլիսոփայության դրույթները,

- պատկերացում ունենա մանկաբարձության պատմության մասին,

- իմանա «ծննդօգնություն» համակարգի կառուցվածքը, յուրաքանչյուր օղակի նշանակությունը և մանկաբարձի դերը այդ համակարգում,

- իմանա մասնագիտական փոխհամագործակցության և շփման կապերը այլ ենթաբաժինների, կազմակերպությունների, հաստատությունների, գերատեսչությունների հետ,

- իմանա մայրության և մանկության պահպանության օրենսդրական հիմունքները,

- տիրապետի մանկաբարձության բնագավառում մասնագիտական շփման արվեստին, էթիկայի և դեոնթոլոգիայի հիմունքներին,

- իմանա ծննդօգնության հաստատությունների սանիտարահամաճարակային առանձնահատկությունները և բուժպահպանողական ռեժիմը,

- իմանա կնոջ օրգանիզմի անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները կյանքի տարբեր շրջաններում` ներառյալ հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը,

- իմանա պտղի` որպես պացիենտի, անատոմոֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները, մոր հետ նրա կապի դրսևորումները ներարգանդային զարգացման տարբեր շրջաններում, պտղի վրա ազդող գործոններն ու միջոցները,

- տիրապետի մոր և պտղի ֆիզիոլոգիական մանկաբարձական վիճակների ժամանակ նրանց հետազոտման, ախտորոշման, հսկողության, ծննդաբերության վարման հմտություններին և խնամքին,

- իմանա մանկաբարձի դերը անվտանգ մայրության ապահովման գործում,

- տիրապետի մոր և մանկան պերինատալ հիվանդացության և մահացության կանխարգելման հմտություններին,

- կարողանա տարբերակել մոր և պտղի ռիսկի գործոնները,

- պատկերացում ունենա մանկաբարձության մեջ ախտաբանական վիճակների պատճառաբանության և պաթոգենեզի մասին,

- կարողանա իրագործել քույրական գործընթացը մանկաբարձության մեջ (պացիենտի մասին տեղեկատվության հավաքում, տվյալների մեկնաբանում, մանկաբարձական ախտորոշում, համապատասխան օգնության պլանավորում, պլանի իրագործում, ցուցաբերված օգնության արդյունավետության գնահատում),

- կարողանա ճանաչել մանկաբարձական պաթոլոգիական իրավիճակները և որոշել մանկաբարձի հետագա գործողությունները,

- տիրապետի նախաբժշկական օգնության հմտություններին մանկաբարձական անհետաձգելի իրավիճակներում,

- տիրապետի խնամքի հմտություններին մանկաբարձական ախտաբանական պրոցեսների ժամանակ,

- բժշկի բացակայության ժամանակ իմանա և կարողանա պաթոլոգիական իրավիճակներում, կնոջ կյանքին սպառնացող վտանգի դեպքում, վարել ծննդաբերությունը բնական ուղիներով,

- կարողանա գործնականում իրագործել կոնսերվատիվ բուժման մեթոդները մանկաբարձական ախտաբանական պրոցեսների ժամանակ,

- տիրապետի մանկաբարձական պրակտիկայում նախավիրահատական նախապատրաստական և հետվիրահատական խնամքի հմտություններին,

- պատկերացում ունենա օպերատիվ մանկաբարձության մեթոդների մասին,

- կարողանա կիրառել ցավազրկման մեթոդները մանկաբարձական պրակտիկայում (բժշկի նշանակմամբ),

- կարողանա ձևակերպել մասնագիտական փաստաթղթերը:

Գինեկոլոգիայի բնագավառում.

- պատկերացում ունենա գինեկոլոգիայի պատմության մասին,

- իմանա գինեկոլոգիական ծառայության կառուցվածքը, մանկաբարձի և բուժքրոջ դերը այդ ծառայության բնագավառում,

- կարողանա համակարգել իր մասնագիտական և հասարակական գործունեությունը այլ կոլեկտիվների աշխատանքի հետ` ելնելով պացիենտի շահերից,

- իմանա էթիկայի և դեոնթոլոգիայի առանձնահատկությունները գինեկոլոգիայում,

- իմանա ընտանիքի պլանավորման եղանակները,

- կարողանա ճիշտ ուղղություն ցույց տալ ամուսնական զույգին ժամանակակից հակաբեղմնավորիչների ընտրության բնագավառում,

- պատկերացում ունենա գինեկոլոգիական հիվանդությունների, նրանց կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերականգնման մեթոդների մասին, իմանա քույրական խնամքի չափորոշիչները,

- կարողանա իրագործել և փաստագրել քույրական գործընթացի տարբեր փուլերը գինեկոլոգիական հիվանդների խնամքի ժամանակ,

- տիրապետի գինեկոլոգիական հետազոտությունների հմտություններին, տիրապետի հղիների, առողջ կանանց և գինեկոլոգիական հիվանդների արտաքին և հեշտոցային հիմնական հետազոտման մեթոդներին, տիրապետի հայելիներով զննման տեխնիկային, կաթնագեղձերի շոշափման տեխնիկային,

- տիրապետի բուժման կոնսերվատիվ մեթոդների կիրառման հմտություններին,

- իմանա կանանց մոտ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման սկզբունքները,

- իմանա արգանդի վզիկի, կրծքագեղձի քաղցկեղի, արգանդի և հավելումների ուռուցքանման գոյացությունների, արտարգանդային հղիության, «սուր որովայնի» վաղ ախտանիշները,

- իմանա հղի կնոջ հսկողության առանձնահատկությունները կանանց կոնսուլտացիայում,

- իմանա առողջ և գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց դիսպանսեր հսկողությունը,

- իմանա սանիտարահակահամաճարակաբանական ռեժիմի առանձնահատկությունները գինեկոլոգիական ստացիոնարում, կանանց կոնսուլտացիայում,

- իմանա վիրահատարանների, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակների և վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներն ու հագեցվածությունը,

- իմանա գինեկոլոգիական հիվանդությունների ընթացքը աղջիկների մոտ,

- կարողանա օգնել բժշկին գինեկոլոգիական հիվանդների բուժման և հետազոտման ընթացքում,

- կարողանա հայտնաբերել և ցուցաբերել նախաբժշկական օգնություն գինեկոլոգիական անհետաձգելի իրավիճակներում:

Մանկաբուժության բնագավառում.

- պատկերացում ունենա երեխաներին բուժկանխարգելիչ օգնության կազմակերպման հիմնական սկզբունքների և մեթոդների մասին,

- պատկերացում ունենա մոր և մանկան առողջության պահպանման օրենսդրության հիմունքների մասին,

- պատկերացում ունենա նեոնատոլոգիական ծառայության կազմակերպման և պտղի անտենատալ պաշտպանության մասին,

- իմանա նորածնային բաժանմունքների սանիտարահակահամաճարակային ռեժիմի առանձնահատկությունները և կարողանա պահպանել ներհիվանդանոցային վարակի կանխարգելման կանոնները,

- իմանա մանկաբարձի գործելակերպը նորածնային շրջանի տարբեր հիվանդությունների ժամանակ հիվանդությունների ախտանիշների զարգացման տարբեր աստիճաններում,

- իմանա պտղի ներարգանդային զարգացման հիմնական փուլերը, վնասակար գործոնների ազդեցությունը պտղի վրա,

- իմանա հասուն և անհաս նորածինների տարբերակումը, վիճակի գնահատումը, նրանց անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները,

- կարողանա կատարել նորածնի առաջին հարդարանքը,

- կարողանա գնահատել նորածնի վիճակը և ցուցաբերի անհետաձգելի օգնություն ասֆիքսիայի և այլ ծայրահեղ իրավիճակներում,

- կարողանա գնահատել երեխայի ֆիզիկական և հոգեկան զարգացումը, իմանա նրա կենցաղային պայմանները, բացահայտի երեխայի պրոբլեմները ընտանիքում,

- իմանա մանկաբարձի գործելակերպը տարբեր տարիքի երեխաների հիմնական հիվանդությունների ժամանակ,

- իմանա պտղի և նորածնի հիմնական հիվանդությունները, մանկաբարձուհու գործունեության տակտիկան,

- իմանա կանխարգելիչ պատվաստումների օրացույցը, ունենա գիտելիքներ պատվաստումների ցուցումների, հետպատվաստումային ռեակցիաների, նրանց կանխարգելման և ցուցաբերվող առաջին բուժօգնության, պատվաստանյութերի ճիշտ պահպանման և կիրառման վերաբերյալ,

- իմանա մանկաբարձուհու աշխատանքի առանձնահատկությունները կանանց և նորածինների հետ բուժակ-մանկաբարձական կետում,

- տիրապետի երեխայի խնամքի և քույրական միջամտությունների հմտություններին,

- կարողանա գնահատել հիվանդ երեխայի վիճակը մանկական հիվանդությունների ժամանակ, իրականացնել և փաստագրել քույրական գործընթացի տարբեր փուլերը,

- կարողանա իրականացնել քույրական գործընթացի փուլերը նեոնատոլոգիայում (երեխայի և ընտանիքի պրոբլեմների բացահայտում, մանկաբարձուհու գործունեության պլանավորում, իրականացում, արդյունքների գնահատում),

- տիրապետի պտղի ասֆիքսիայի դեմ պայքարի և նորածնի առաջնային վերակենդանացման հիմնական մեթոդներին,

- իմանա կրծքով կերակրման առանձնահատկությունները, առավելությունները, ինչպես նաև արհեստական և խառը սնուցման տեսակները, պարէնտերալ սնուցման կազմակերպումը, սննդամթերքների ընտրությունը, պատրաստման եղանակները,

- իմանա և կարողանա իրականացնել հիվանդ երեխաների սնուցման կազմակերպումը,

- տիրապետի նորածնին կրծքին վաղ մոտեցնելու մեթոդներին և ուսուցանի մորն ու ընտանիքի անդամներին կրծքով կերակրման անհրաժեշտությունը,

- կարողանա ցուցաբերել նախաբժշկական օգնություն երեխաներին անհետաձգելի իրավիճակներում,

- իմանա մանկաբուժության մեջ կանխարգելման և սանիտարալուսավորչական աշխատանքի սկզբունքները,

- տեղյակ լինի հանրապետությունում իրականացվող` միջին բուժանձնակազմի համար նախատեսված պերինատալ և մանկության այլ շրջաններին վերաբերող միջազգային ծրագրերի, կիրառվող ալգորիթմների մասին:

Թերապիայի բնագավառում.

- իմանա ներքին օրգանների առավել տարածված հիվանդությունները, նրանց ազդեցությունը հղիության և ծննդաբերության ընթացքի վրա,

- կարողանա նախապատրաստել թերապևտիկ հիվանդներին լրացուցիչ հետազոտությունների համար,

- իմանա բուժքրոջ կողմից իրականացվող պացիենտի սուբյեկտիվ և օբյեկտիվ հետազոտման մեթոդները,

- իմանա ներքին օրգանների հիվանդությունների պատճառները, ռիսկի գործոնները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման, խնամքի և կանխարգելման սկզբունքները,

- կարողանա իրագործել և փաստագրել ներքին օրգանների հիվանդությամբ տառապող հիվանդի խնամքի ժամանակ քույրական գործընթացի առանձին փուլերը, կատարել պացիենտի վիճակի առաջնային գնահատում, բացահայտել պացիենտների պրոբլեմները, կազմել քույրական խնամքի պլան, իրականացնել այն, կատարել խնամքի արդյունքների գնահատում,

- կարողանա նախապատրաստել պացիենտի ախտորոշիչ գործողություններ,

- կարողանա իրականացնել դեղորայքային բուժում` բժշկի նշանակման համաձայն, միաժամանակ իմանա դեղորայքների ազդեցությունը հղի կնոջ և պտղի վրա,

- կարողանա ուսուցանել պացիենտներին և նրա հարազատներին դեղորայքի ընդունման կանոնները և բուժական սնուցման կազմակերպումը,

- կարողանա կազմակերպել խորհրդատվություններ պացիենտի և հարազատների համար` հղիության ընթացքում հիվանդությունների կանխարգելման, սրացումների, հնարավոր բարդությունների վերաբերյալ,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում,

- կարողանա իրականացնել ամոքիչ բուժում,

- կարողանա պահպանել դեոնթոլոգիայի կանոնները,

- իմանա ռիսկի գործոնները, հիմնական կլինիկական դրսևորումները, բարդությունները, տուբերկուլյոզի կանխարգելման ձևերը (եղանակները), բուժքրոջ դերը բուժական-ախտորոշիչ միջոցառումների իրականացման գործում,

- կարողանա նախապատրաստել պացիենտին բուժախտորոշիչ միջոցառումներին, կատարել տուբերկուլինային ախտորոշում, ԲՑԺ վակցինացիա և ռեվակցինացիա,

- կարողանա ապահովել պացիենտների և բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգությունը, տուբերկուլյոզային ինֆեկցիայի օջախում իրականացնել հակաէպիդեմիկ համալիր միջոցառումներ,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

Վիրաբուժության բնագավառում.

- իմանա և կարողանա իրագործել վիրաբուժական վարակի կանխարգելումը,

- իմանա սուր վիրաբուժական հիվանդությունների պատճառները, կլինիկական պատկերը, ախտորոշման մեթոդները, կարողանա ցուցաբերել անհետաձգելի օգնություն,

- իմանա նախավիրահատական և հետվիրահատական շրջանների ընթացքի առանձնահատկությունները հղիների մոտ,

- կարողանա իրականացնել նախա- և հետվիրահատական հիվանդների խնամքը,

- իմանալ ծանր և անբուժելի հիվանդների խնամքի առանձնահատկությունները,

- պատկերացում ունենա ուռուցքաբանության, ուրոլոգիայի և վնասվածքաբանության մասին,

- պատկերացում ունենա բուժման վիրահատական մեթոդների մասին,

- տիրապետի դեսմուրգիայի և վերքերի մշակման հմտություններին,

- պատկերացում ունենա տրանսֆուզիոլոգիայի հիմունքների մասին,

- իմանա հղիների մոտ նախավիրահատական և հետվիրահատական խնամքի առանձնահատկությունները,

- տիրապետի վիրաբուժության մեջ քույրական միջամտություններին և կարողանա իրականացնել, փաստագրել վիրաբուժական և վնասվածքներով հիվանդների քույրական գործընթացի տարբեր փուլերը:

Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի բնագավառում.

- իմանա սահմանային վիճակների տեսակները և հիմնական ախտանիշները,

- կարողանա իրագործել ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի հիվանդների խնամքի քույրական գործընթացը,

- տիրապետի վերակենդանացման ժամանակ ցուցաբերվող քույրական միջամտություններին,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում,

- տիրապետի ծանր հիվանդների խնամքի առանձնահատկություններին,

- տիրապետի սիրտ-թոքային վերակենդանացման հմտություններին,

- պատկերացում ունենա վերակենդանացման, ցավազրկման, ինտենսիվ թերապիայի մեթոդների մասին,

- պատկերացում ունենա տրանսֆուզիոլոգիայի հիմունքների մասին,

- իմանա տրանսֆուզիոլոգիայի առանձնահատկությունները մանկաբարձության և նեոնատոլոգիայի բնագավառներում:

«Վարակիչ հիվանդություններ» առարկայի բնագավառում.

- իմանա «վարակ, վարակի տարածման գործընթաց, վարակիչ հիվանդություն, համաճարակային գործընթաց» հասկացողությունների սահմանումը,

- իմանա վարակիչ հիվանդներին բուժօգնություն կազմակերպելու համակարգը,

- իմանա վարակիչ հիվանդությունների հարուցիչների հիմնական հատկությունները, համաճարակաբանական առանձնահատկությունները, կլինիկական դրսևորումները, համախտանիշները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման ու խնամքի սկզբունքներն ու կանխարգելումը,

- կարողանա հավաքել կենսաբանական նյութ լաբորատոր փորձաքննությունների համար,

- իմանա ՁԻԱՀ-ի հարուցչի առանձնահատկությունները, փոխանցման ուղիները, կլինիկան, ռիսկի խմբերը, ախտորոշումը, խնամքը, բուժման և կանխարգելման սկզբունքները,

- կարողանա ապահովել պացիենտի և բուժքրոջ անվտանգությունը վարակից,

- կարողանա իրականացնել և փաստագրել քույրական գործընթացի փուլերը վարակիչ հիվանդությունների ժամանակ,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում,

- իմանա վարակիչ հիվանդությունների ազդեցությունը հղիության, ծննդաբերության ընթացքի և պտղի վրա:

«Նյարդային հիվանդություններ» առարկայի բնագավառում.

- իմանա նյարդաբանական օգնության կազմակերպման համակարգը,

- իմանա նևրոլոգիական հիմնական ախտանիշները և նրանց արտահայտման ձևերը,

- կարողանա իրագործել և փաստագրել նյարդաբանական հիվանդների խնամքի քույրական գործընթացի առանձին փուլերը,

- կարողանա խնամել նյարդային հիվանդություններով տառապող հղիներին,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

«Հոգեկան հիվանդություններ» առարկայի բնագավառում.

- իմանա հոգեբուժական օգնության կազմակերպման համակարգը,

- իմանա հոգեբուժական օգնության ցուցաբերման ձևերը` պահպանելով բժշկական էթիկայի և իրավական կանոնները,

- պատկերացում ունենա հիմնական հոգեկան հիվանդությունների պատճառների, կլինիկական դրսևորումների մասին և նրանց նշանակությունը մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում,

- իմանա ալկոհոլի, տոքսիկոմանիայի և թմրամոլության ազդեցությունը կնոջ և պտղի առողջության վրա,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում,

- պատկերացում ունենա մանկաբարձական պրակտիկայում առավել հաճախ հանդիպող հոգեկան հիվանդությունների մասին:

«Մաշկային և սեռավարակային հիվանդություններ» առարկայի բնագավառում.

- պատկերացում ունենա առավել տարածված մաշկային հիվանդությունների մասին,

- իմանա սեռավարակ հիվանդությունների մասին,

- իմանա վեներական հիվանդությունների պատճառները, վարակման ուղիները, կլինիկական ձևերը, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժումը, կանխարգելումն ու հղիների մոտ նրանց ընթացքի և բուժման առանձնահատկությունները,

- իմանա մաշկային և վեներական հիվանդությունների ազդեցությունը պտղի և մոր վրա,

- կարողանա իրագործել և փաստագրել մաշկային և վեներական հիվանդների խնամքի քույրական գործընթացի առանձին փուլերը,

- կարողանա ապահովել հիվանդների և բուժաշխատողների ինֆեկցիոն անվտանգությունը:

«Աչքի հիվանդություններ» առարկայի բնագավառում.

- իմանա տեսողական ֆունկցիաների փոփոխությունները հղիության ժամանակ,

- կարողանա հետազոտել տեսողական ֆունկցիաները,

- իմանա հղիության և ծննդաբերության ժամանակ տեսողության վատացման և կորստի ռիսկի գործոնները,

- պատկերացում ունենա պտղի տեսողական օրգանի զարգացման վրա հղի կնոջ վիրուսային հիվանդության ազդեցության մասին,

- տիրապետել գոնոբլենորեայի կանխարգելման հմտությանը,

- իմանա ակնաբուժական օգնություն ցույց տալու ձևերը,

- իմանա աչքի հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, բուժումն ու կանխարգելումը,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

«Քիթ, կոկորդ, ականջի հիվանդություններ» առարկայի բնագավառում.

- իմանա քթի, ականջի, կոկորդի հիվանդությունների պատճառները, կլինիկական ձևերը, ախտորոշման մեթոդները, բուժումը, խնամքը, բարդությունները, կանխարգելումը,

- կարողանա իրագործել քթի, ականջի, կոկորդի հիվանդների խնամքի քույրական գործընթացի փուլերը,

- կարողանա անհետաձգելի իրավիճակներում ցուցաբերել մինչբժշկական օգնություն:

Կլինիկական դեղաբանության բնագավառում.

- պատկերացում ունենա ֆարմակոդինամիկայի, ֆարմակոկինետիկայի և դեղանյութերի ֆարմակոլոգիական փոխազդեցությունների տեսակների մասին,

- իմանա դեղամիջոցների կողմնակի փոխազդեցությունները և դրանց կանխարգելումը,

- պատկերացում ունենա պոլիպրագմազիայի մասին (միաժամանակ մի քանի դեղամիջոցների ոչ հիմնավորված նշանակումը հիվանդին),

- իմանա մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում կիրառվող դեղերի ընդունման ցուցումները և հակացուցումները, նրանց ազդեցությունը հղիության, պտղի և նորածնի վրա,

- իմանա դեղանյութերի օգտագործման ցուցումներն ու հակացուցումները,

- իմանա դեղանյութերի կողմնակի ազդեցությունները և փոխազդեցությունների բնույթը,

- կարողանա անցկացնել դեղորայքային բուժում ըստ բժշկի նշանակման,

- կարողանա գնահատել դեղորայքի ազդեցությունը յուրաքանչյուր հիվանդի վրա,

- կարողանա ցուցաբերել առաջին, նախաբժշկական օգնություն սուր թունավորումների ժամանակ:

«Վերականգնողական, ավանդական բժշկության հիմունքներ» առարկայի բնագավառում.

- իմանա վերականգնման ձևերը, տեսակներն ու մեթոդները և նրանց կիրառման առանձնահատկությունները մանկաբարձությունում և գինեկոլոգիայում,

- իմանա ֆիզիոթերապիայի, մերսման և բուժական ֆիզկուլտուրայի դերը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում,

- տիրապետի մերսման հիմնական մեթոդներին,

- իմանա ֆիզիոթերապևտիկ միջամտությունների հիմնական տեսակների մասին և նրանց օգտագործման հնարավորությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում,

- իմանա ավանդական բժշկության մեթոդները:

2.2.5 Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ.

2.3 Պրակտիկայի բնագավառում.

Քույրական գործի հիմունքների բնագավառում.

Մանկաբարձուհին պետք է.

- իմանա տվյալ բուժկանխարգելիչ հիմնարկի կառուցվածքը և աշխատանքի կազմակերպման սկզբունքները,

- իմանա իր գործառնական պարտականությունները ըստ գործող բաժանմունքների,

- կարողանա ապահովել հիվանդի և բուժքրոջ ինֆեկցիոն անվտանգությունը,

- կարողանա կատարել քույրական միջամտություններ,

- կարողանա ձևակերպել բժշկական փաստաթղթեր,

- կարողանա իրագործել և փաստագրել քույրական գործընթացի բոլոր փուլերը:

Հղիների, ծննդկանների, նորածինների խնամքի բնագավառում.

Մանկաբարձուհին պետք է`

- իմանա ծննդօգնության հաստատությունների կառուցվածքն ու աշխատանքի կազմակերպումը,

- իմանա կանանց կոնսուլտացիայում աշխատող մանկաբարձուհու պարտականությունները,

- իմանա ընդունարանում, նախածննդյան բաժանմունքում, հղիների պաթոլոգիայի բաժնում, ծնարանում, հետծննդյան բաժանմունքում և նորածնային բաժանմունքում աշխատող մանկաբարձուհու պարտականությունները,

- իմանա հղիների ռիսկի խմբերը և նրանց պլանային հոսպիտալացման ժամկետները,

- իմանա ծննդաբերության նախապատրաստումը և ծննդաբերության բոլոր շրջանների վարման ձևերը,

- իմանա ֆիզիոլոգիական հետծննդյան շրջանի վարման սկզբունքները,

- իմանա արյունահոսության կանխարգելման մեթոդները ընկերքային և վաղ հետծննդյան շրջաններում,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հմտություններին,

- կարողանա հսկել առողջ հղիներին,

- կարողանա անցկացնել զրույցներ հղիների հետ առողջ ապրելակերպի և ծննդաբերությանը նախապատրաստվելու վերաբերյալ,

- կարողանա բացահայտել հղիության և ծննդաբերության բարդությունների նախնական ախտանիշները,

- կարողանա բացահայտել ռիսկի խմբերը հղիների մոտ և որոշել ռիսկի աստիճանը մոր և պտղի համար,

- կարողանա մասնակցել պացիենտների ամբուլատոր ընդունելությանը, մանկաբարձական ախտորոշմանը և պլանավորել մանկաբարձի գործելակերպը տվյալ իրավիճակում,

- կարողանա հետազոտել հղիներին, ծննդաբերներին և ծննդկաններին,

- կարողանա կատարել հղիների և ծննդկանների սանմշակումը և տեղափոխել համապատասխան բաժանմունք,

- կարողանա ցուցաբերել մասնագիտական օգնություն ֆիզիոլոգիական ծննդաբերության ժամանակ,

- կարողանա գնահատել նորածնի վիճակը կյանքի առաջին րոպեներին,

- կարողանա կատարել նորածնի առաջնային հարդարանքը,

- տիրապետի հղիների, ծննդկանների և ծննդաբերների խնամքի հմտություններին (ներառյալ կաթնագեղձերի խնամքը, կարերի մշակումը),

- տիրապետի նորածնի խնամքի հմտություններին,

- կարողանա կատարել բժշկի նշանակած բուժական և ախտորոշիչ միջամտությունները,

- կարողանա անցկացնել զրույց հղիների հետ` հիգիենայի, առողջ ապրելակերպի, ընտանիքի պլանավորման, կրծքով կերակրելու առավելությունների մասին:

Որակավորման պրակտիկայից հետո մանկաբարձուհին պետք է.

- իմանա առողջապահության կազմակերպման համակարգը,

- ծանոթ լինի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում կիրառվող նորագույն տեխնիկական միջոցներին, սարքավորումներին, որոնք կիրառվում են ախտորոշման, բուժման, կանխարգելման նպատակով,

- իմանա մանկաբարձուհու աշխատանքի կազմակերպման սկզբունքները ծննդատանը և կանանց կոնսուլտացիայում,

- իմանա գինեկոլոգիական հիվանդների և ռիսկի խմբի հղիների դիսպանսերիզացիայի սկզբունքները,

- իմանա ծննդաբերության բոլոր շրջանների վարումը (ֆիզիոլոգիական և պաթոլոգիական հետծննդյան շրջանի վարումը),

- իմանա գինեկոլոգիական հիվանդությունների ախտանիշները և կլինիկական ընթացքը,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման արվեստին,

- կարողանա իրագործել քույրական խնամք և փաստագրել գործընթացի փուլերը վիրաբուժական, թերապևտիկ, մանկական և այլ հիվանդությունների ժամանակ,

- կարողանա պրակտիկայում հետևել բժշկական էթիկայի և դեոնթոլոգիայի կանոններին, պահպանելով պացիենտի և ընտանիքի շահերը,

- կարողանա ձևակերպել բժշկական փաստաթղթերը,

- կարողանա կատարել բուժքույրական միջամտություններ,

- կարողանա կազմակերպել մանկաբարձուհու և հիվանդի ինֆեկցիոն անվտանգությունը,

- կարողանա տիրապետել հիվանդի խնամքի համար իրականացվող բուժքույրական միջամտությունների հմտություններին,

- կարողանա տիրապետել մոր և մանկան պերինատալ հիվանդացության և մահացության կանխարգելման հմտություններին,

- կարողանա իրականացնել առողջ հղիների հսկողությունը և տիրապետի նրանց դիտման և հետազոտման եղանակներին,

- կարողանա բացահայտել հղիների, ծննդաբերների և ծննդկանների հիմնական պրոբլեմները,

- կարողանա հայտնաբերել հղիության վաղ շրջանի բարդությունները, առանձնացնել ռիսկի խմբերը,

- պատկերացում ունենա կարդիոմոնիտորինգի աշխատանքի մասին,

- կարողանա վարել ֆիզիոլոգիական ծնունդ,

- կարողանա վարել տարբեր վարակիչ և ոչ վարակիչ հետծննդյան հիվանդություններով տառապող ծննդկաններին,

- տիրապետի նորածիններին ասֆիքսիայից դուրս բերելու և նրանց անհետաձգելի իրավիճակներում նախաբժշկական օգնություն ցուցաբերելու հմտություններին,

- կարողանա ցուցաբերել օգնություն հղիներին, ծննդաբերներին և ծննդկաններին (ինչպես նաև նախաբժշկական օգնություն ընկերքային և վաղ հետծննդյան շրջաններում արյունահոսությունների ժամանակ), մանկաբարձական անհետաձգելի իրավիճակներում,

- տիրապետի նորածնի առաջնային հարդարանքի հմտություններին,

- տիրապետի պացիենտի խնամքին և հոգեբանական աջակցմանը,

- կարողանա ճանաչել գինեկոլոգիական հիվանդությունները,

- կարողանա կատարել գինեկոլոգիական հետազոտությունների հիմնական տեսակները,

- տիրապետի գինեկոլոգիական հետազոտությունների և վիրահատությունների նախապատրաստման հմտություններին,

- կարողանա իրագործել բժշկի կողմից նշանակված բուժիչ և ախտորոշիչ նշանակումները,

- կարողանա հայտնաբերել անհետաձգելի գինեկոլոգիական իրավիճակներ և ցուցաբերել նախաբժշկական օգնություն,

- կարողանա ուսուցանել պացիենտին հնարավորության սահմաններում պահպանել առողջությունը,

- կարողանա անցկացնել պարապմունքներ պացիենտների հետ ընտանիքի պլանավորման, ծննդաբերության նախապատրաստման, ամուսնության հիգիենայի և կրծքով կերակրման վերաբերյալ,

- կարողանա համակարգել սեփական, հասարակական և մասնագիտական գործունեությունը այլ աշխատակիցների և գործընկերների հետ:

3. Պահանջներ «0402 Մանկաբարձական գործ» մասնագիտության հիմնական

կրթական ծրագրի բովանդակության նվազագույն ծավալի նկատմամբ ըստ

դասընթացների ու առարկաների, դրանց ուսուցման համար առավելագույն և

անհրաժեշտ ժամաքանակներով

 

._________________________________________________________________________.

|ԴԱՍԻՉ |    ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ    |ՈՒսում-|Այդ     |

|      |                                                 |նական  |թվում`  |

|      |                                                 |բեռնվա-|պարտադիր|

|      |                                                 |ծության|ուսում- |

|      |                                                 |առավե- |նական   |

|      |                                                 |լագույն|պարապ-  |

|      |                                                 |ժամա-  |մունքներ|

|      |                                                 |քանակը |(լսարա- |

|      |                                                 |       |նային)  |

|      |                                                 |       |ժամեր   |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ՀՍՏ 00|   Հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական առարկաներ  |720 ժամ|480 ժամ |

|      |                                                 |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.01|Փիլիսոփայության հիմունքներ.                      |       |38 ժամ  |

|      |Փիլիսոփայություն առարկան, իմաստասիրության        |       |        |

|      |համաշխարհային մտքի հիմնական դարաշրջանները, մարդու|       |        |

|      |էությունը և  նրա գոյության իմաստը, մարդը և       |       |        |

|      |Աստված, մարդը և  տիեզերքը: Մարդ, հասարակություն, |       |        |

|      |քաղաքակրթություն, մշակույթ: Անձի ազատություն և   |       |        |

|      |պատասխանատվություն, մարդկային իմացություն և      |       |        |

|      |գործունեություն: Գիտությունը և  նրա դերը:        |       |        |

|      |Հասկացողություն մանկաբարձական գործի              |       |        |

|      |փիլիսոփայության մասին: Առողջությունը և  առողջ    |       |        |

|      |ապրելակերպը, որպես հասարակության և  մարդու       |       |        |

|      |կուլտուրայի մաս:                                 |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.02|Քաղաքագիտության հիմունքներ.                      |       |36 ժամ  |

|      |Քաղաքագիտություն առարկան: Քաղաքական իշխանություն |       |        |

|      |և  իշխանական հարաբերություններ, քաղաքական        |       |        |

|      |համակարգ, քաղաքականության սուբյեկտներ, քաղաքական |       |        |

|      |գիտակցություն, քաղաքական կուլտուրա, միջազգային   |       |        |

|      |հարաբերություններ: Հայաստանի Հանրապետությունում  |       |        |

|      |սոցիալ-քաղաքական գործընթացը:                     |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.03|Տնտեսագիտության հիմունքներ.                      |       |32 ժամ  |

|      |Տնտեսագիտությունը և  նրա հիմնական խնդիրները`     |       |        |

|      |տնտեսական ռեսուրսներ, շուկայական գնագոյացման     |       |        |

|      |մեխանիզմներ, տնտեսական հիմքեր, բնակչության       |       |        |

|      |շահույթներ, սոցիալ-տնտեսական խնդիրների           |       |        |

|      |կարգավորում: Երկրի տնտեսական կառուցվածքը,        |       |        |

|      |ֆինանսներ, մակրո և  միկրոտնտեսագիտություն,       |       |        |

|      |հարկային, դրամավարկային համակարգեր, արժեզրկման   |       |        |

|      |գործընթացը, գործազրկություն, տնտեսական աճի       |       |        |

|      |խնդիրներ: Ապրանքների համաշխարհային շուկա, բիզնեսի|       |        |

|      |հիմունքներ: Առողջապահության կազմակերպում և       |       |        |

|      |էկոնոմիկա: Առողջապահության կազմակերպումը և       |       |        |

|      |կառուցվածքը: Բուժկանխարգելիչ հաստատությունների   |       |        |

|      |նոր տեսակները` հոսպիս, քույրական խնամքի տներ:    |       |        |

|      |Առողջապահության պլանավորման կառուցվածքները:      |       |        |

|      |Բյուջետաապահովագրական բժշկություն: Աշխատանքի     |       |        |

|      |կազմակերպումը և  վարձատրումը բուժկանխարգելիչ     |       |        |

|      |հիմնարկներում:                                   |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.04|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի հիմունքներ.       |       |72 ժամ  |

|      |Մասնագիտական գործարար լեզվի հիմունքներ,          |       |        |

|      |մասնագիտական բառապաշար և  տերմին, մասնագիտական   |       |        |

|      |տեքստի արտասանության տեխնիկա, մասնագիտական շփում:|       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.05|Իրավունքի հիմունքներ.                            |       |30 ժամ  |

|      |Իրավունք հասկացությունը, համակարգ, աղբյուրներ:   |       |        |

|      |Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:      |       |        |

|      |Անհատ, իրավունք, իրավական պետություն,            |       |        |

|      |իրավաբանական պատասխանատվություն և  նրա ձևերը,    |       |        |

|      |իրավունքի հիմնական բնագավառները, Հայաստանի       |       |        |

|      |Հանրապետության դատաիրավական համակարգը և  իրավապահ|       |        |

|      |օրգանները: Քաղաքացիների առողջության պահպանման    |       |        |

|      |օրենսդրական հիմունքները: Քաղաքացիների առողջության|       |        |

|      |պահպանման օրենսդրական հիմունքները: Պացիենտի և    |       |        |

|      |մանկաբարձի իրավունքները և  պարտականությունները:  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.06|Ռուսաց, այլ օտար լեզուներ.                       |       |150 ժամ |

|      |Մասնագիտական գործարար լեզվի հիմունքներ,          |       |        |

|      |մասնագիտական բառապաշար, լեզվաբանական դարձվածքներ |       |        |

|      |և  տերմիններ, մասնագիտական տեքստի թարգմանության  |       |        |

|      |տեխնիկա բառարանով, մասնագիտական շփում:           |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.07|Ֆիզիկական կուլտուրա.                             |       |90 ժամ  |

|      |Ֆիզիկական կուլտուրայի դերը մասնագետի պատրաստման  |       |        |

|      |և  նրա առողջ ապրելակերպի ձևավորման  գործում:     |       |        |

|      |Ֆիզիկական կուլտուրայի սոցիալ-կենսաբանական և      |       |        |

|      |հոգեֆիզիոլոգիական հիմքերը: Ֆիզիկական և  մարզական |       |        |

|      |ինքնակատարելագործման հիմունքները:                |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.08|Սոցիոլոգիայի հիմունքներ.                         |       |32 ժամ  |

|      |Սոցիոլոգիան որպես գիտություն, հասարակությունը    |       |        |

|      |որպես սոցիալ-մշակութային համակարգ, սոցիալական և  |       |        |

|      |էթնոազգային հարաբերություններ, սոցիալական        |       |        |

|      |գործընթացներ, սոցիալական հաստատություններ և      |       |        |

|      |կազմակերպություններ, անհատ, նրա սոցիալական դերը  |       |        |

|      |և  վարքագիծը, սոցիալական շարժումներ, սոցիալական  |       |        |

|      |ընդհարումներ և  դրանց լուծման ձևերը:             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ՄԲԴ 00|Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական դասընթացներ|108 ժամ|72 ժամ  |

|      |                                                 |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԲԴ.01|Համակարգչային օպերատորական գործի հիմունքներ.     |       |72 ժամ  |

|      |Համակարգչային տեխնիկայի ստեղծման պատմությունը,   |       |        |

|      |հաշվողական համակարգեր, համակարգիչների            |       |        |

|      |առանձնահատկությունները, հիմնական պարամետրերի և   |       |        |

|      |ծրագրերի ապահովումը: Օպերատորություն (փաստաթղթի  |       |        |

|      |ձևակերպում,  ֆորմատավորում, աղյուսակների մշակում |       |        |

|      |և  այլն):                                        |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ՄԸԴ 00|       Ընդհանուր մասնագիտական դասընթացներ        |1359   |906 ժամ |

|      |                                                 |ժամ    |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.01|Լատիներեն լեզվի հիմունքներ բժշկական              |       |40 ժամ  |

|      |տերմինաբանությամբ.                               |       |        |

|      |Լատիներենի քերականության հիմունքները, տերմինների |       |        |

|      |կազմության ձևերը,  օրգանների, հյուսվածքների,     |       |        |

|      |հիվանդությունների, դեղաձևերի  անվանումներ,       |       |        |

|      |ասացվածքներ, ասույթներ, ընթերցանություն և        |       |        |

|      |թարգմանություն, դեղատոմսերի դուրսգրում:          |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.02|Անատոմիա, ֆիզիոլոգիա` պաթոլոգիայի հիմունքներով.  |       |228 ժամ |

|      |Հասկացություն բջջի, հյուսվածքների, օրգանների և   |       |        |

|      |օրգան-համակարգերի մասին: Օրգանիզմը որպես         |       |        |

|      |միասնական ամբողջություն, օրգանների և             |       |        |

|      |օրգան-համակարգերի կառուցվածքը, գործունեությունը  |       |        |

|      |և  տեղագրությունը: Մաշկը, հենաշարժիչ, նյարդային, |       |        |

|      |շնչառական, սիրտ-անոթային, միզասեռական, մարսողական|       |        |

|      |համակարգեր, զգայարաններ, ներզատիչ համակարգ,      |       |        |

|      |օրգանիզմի ներքին միջավայր, ջրաէլեկտրոլիտային     |       |        |

|      |հաշվեկշիռ, նյութերի և  էներգիայի փոխանակություն, |       |        |

|      |սպիտակուցների, ճարպերի և  ածխաջրերի փոխանակության|       |        |

|      |կենսաքիմիական հիմքերը, հորմոններ, վիտամիններ,    |       |        |

|      |ֆիզիոլոգիական ֆունկցիաների կարգավորման           |       |        |

|      |հիմունքները, օրգանիզմի կենսաֆիզիկական պրոցեսները,|       |        |

|      |մկանների կծկում: Հասկացություն հիվանդության      |       |        |

|      |մասին: Վնասվածք, կոմպենսատոր-հարմարողական        |       |        |

|      |ռեակցիաներ, օրգանիզմի և  շրջակա միջավայրի        |       |        |

|      |փոխհարաբերությունները ախտաբանական պայմաններում,  |       |        |

|      |արյան և  ավշի շրջանառության խանգարումներ:        |       |        |

|      |Բորբոքում: Ջերմակարգավորման խանգարում, հիպօքսիա, |       |        |

|      |օրգանիզմի ընդհանուր հակազդեցությունը վնասվածքների|       |        |

|      |նկատմամբ: ՈՒռուցքներ:                            |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.03|Ընդհանուր և  բժշկական հոգեբանություն.            |       |72 ժամ  |

|      |Հոգեբանություն առարկան, հիմնական խնդիրները և     |       |        |

|      |մեթոդները: Անձի ձևավորումը  և  զարգացումը,       |       |        |

|      |զգացողություն, պատկերացում և  ընկալում,          |       |        |

|      |ուշադրություն, հիշողություն, մտածողություն,      |       |        |

|      |էմոցիաներ, կամք, եռանդ, ընդունակություններ, շփման|       |        |

|      |ֆունկցիաները և  միջոցները, հաղորդակցման խանգարման|       |        |

|      |պատճառները, խոսքային և  ոչ խոսքային              |       |        |

|      |հաղորդակցություն, հաղորդակցության                |       |        |

|      |առանձնահատկությունները հղիների հետ: Փսիխոհիգիենա,|       |        |

|      |փսիխոպրոֆիլակտիկա, փսիխոթերապիա: Փսիխոսոմատիկայի |       |        |

|      |հիմունքները:                                     |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.04|Առողջ մարդը և  նրա շրջակա միջավայրը.             |       |134 ժամ |

|      |Ժողովրդագրական վիճակը աշխարհում, Հայաստանում,    |       |        |

|      |տարածաշրջանում: Մարդու կյանքի փուլերը, և         |       |        |

|      |հոգեբանական առանձնահատկությունները տարբեր        |       |        |

|      |սեռատարիքային խմբերում: Մարդու կենսական կարևոր   |       |        |

|      |պահանջները: Միջին բուժաշխատողի դերը մարդու կյանքի|       |        |

|      |տարբեր փուլերում: Առողջ երեխա: Մանկան կյանքի     |       |        |

|      |շրջանները: Երեխայի տարբեր տարիքային շրջաններում  |       |        |

|      |(նորածին, մանուկ, պատանեկություն, դեռահասություն)|       |        |

|      |անատոմոֆիզիոլոգիական և  հոգեբանական              |       |        |

|      |առանձնահատկությունները: Նորածինը և  նրա խնամքը:  |       |        |

|      |Հիգիենան և  սննդակարգը երեխայի կյանքի տարբեր     |       |        |

|      |շրջաններում, վաղ տարիքի երեխայի կերակրման        |       |        |

|      |առանձնահատկությունները: Հասուն տարիքի առողջ կին  |       |        |

|      |և  տղամարդ: Վերարտադրման համակարգի կառուցվածքը և |       |        |

|      |գործունեությունը: Հիգիենա: Հակաբեղմնավորիչ       |       |        |

|      |միջոցներ: Ընտանիքի պլանավորում: Ընտանիք և        |       |        |

|      |ամուսնություն, հղիության ֆիզիոլոգիա, ախտորոշում: |       |        |

|      |Հղի կնոջ սնունդը, հիգիենան, օրվա ռեժիմը:         |       |        |

|      |Ծննդաբերություն, փուլերը:                        |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |Կլիմաքս կանանց և  տղամարդկանց մոտ:               |       |        |

|      |Տարեց և  ծերունական շրջանի անատոմոֆիզիոլոգիական  |       |        |

|      |և  հոգեբանական առանձնահատկությունները: Ծերացման  |       |        |

|      |հոգեբանությունը, վաղաժամ ծերացման կանխարգելումը: |       |        |

|      |Տարեց մարդու ապրելակերպը: Կենսական կարևոր        |       |        |

|      |պահանջների բավարարման ձևերը:  Ծերերի սոցիալական  |       |        |

|      |պաշտպանությունը, նրանց սնման                     |       |        |

|      |առանձնահատկությունները: Տարեցների դեղորայքային   |       |        |

|      |բուժման սկզբունքները: Բնական մահ: Հասկացողություն|       |        |

|      |էվթանազիայի մասին:                               |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.05|Բժշկական գենետիկա.                               |       |40 ժամ  |

|      |Ժառանգական կենսաքիմիական և  բջջաբանական          |       |        |

|      |հիմունքները: Հատկանիշի ժառանգման                 |       |        |

|      |օրինաչափությունները: Ժառանգականություն և         |       |        |

|      |միջավայր: Ժառանգական հիվանդություններ, մարդու    |       |        |

|      |ժառանգականության ուսումնասիրման մեթոդները:       |       |        |

|      |Բժշկագենետիկական խորհրդատվություն:               |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.06|Ընդհանուր հիգիենա` մարդու էկոլոգիայի հիմունքներով|       |76 ժամ  |

|      |Հիգիենա գիտության հիմնական բաժինները: Հիգիենիկ   |       |        |

|      |ուսումնասիրությունների մեթոդները: Օդի, հողի, ջրի,|       |        |

|      |սննդի, բնակավայրի, անձնական, աշխատանքային        |       |        |

|      |հիգիենա: Երեխաների և  դեռահասների հիգիենա:       |       |        |

|      |Բուժկանխարգելիչ հաստատությունների հիգիենա:       |       |        |

|      |Սանլուսաշխատանք: Էկոլոգիան որպես գիտություն:     |       |        |

|      |Օրգանիզմների էկոլոգիական դասակարգման             |       |        |

|      |սկզբունքները: Կենսոլորտ, էկոհամակարգեր,          |       |        |

|      |կենսացենոզ, պոպուլյացիա, մուտացիոն գործընթաց:    |       |        |

|      |Ջուրը, օդը, հողը որպես էկոլոգիական գործոններ,    |       |        |

|      |դրանց ֆիզիկական և  քիմիական հատկությունները: Օդի |       |        |

|      |աղտոտվածության կանխարգելումը, օդային ոլորտի,     |       |        |

|      |օվկիանոսի և  հողի պաշտպանությունը: Առողջ         |       |        |

|      |ապրելակերպը որպես մարդու առողջության էկոլոգիական |       |        |

|      |գործոն:                                          |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.07|Մանրէաբանություն, վիրուսաբանություն,             |       |76 ժամ  |

|      |իմունաբանության հիմունքներ.                      |       |        |

|      |Մանրէաբանությունը որպես գիտություն, նրա          |       |        |

|      |խնդիրները: Մանրէների դասակարգումը, մորֆոլոգիան և |       |        |

|      |ֆիզիոլոգիան, դրանց փոխհարաբերությունը մարդու     |       |        |

|      |օրգանիզմի հետ: Հետազոտման մեթոդները:             |       |        |

|      |Վիրուսաբանության հիմունքները: Վիրուսների         |       |        |

|      |դասակարգումը: Իմունիտետ, իմունոպաթոլոգիական      |       |        |

|      |վիճակներ: Բժշկական մակաբուծաբանության            |       |        |

|      |հիմունքները:                                     |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.08|Դեղաբանության հիմունքներ.                        |       |110 ժամ |

|      |Ընդհանուր դեղաբանություն, դեղատոմս: Հակամանրէային|       |        |

|      |միջոցներ: Նեյրոտրոպ միջոցներ: Սիրտ-անոթային,     |       |        |

|      |շնչառական, մարսողական համակարգերի վրա ազդող      |       |        |

|      |միջոցներ, արգանդի մկանի կծկողականության և        |       |        |

|      |տոնուսի վրա ազդող, արյան համակարգի վրա ազդող,    |       |        |

|      |դեզինտոքսիկացիոն և  պլազմափոխարինիչ լուծույթներ: |       |        |

|      |Վիտամինային, հորմոնալ և  ֆերմենտային պրեպարատներ:|       |        |

|      |Դեղորայքային սուր թունավորումների բուժումը:      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.09|Աղետների բժշկություն.                            |       |110 ժամ |

|      |Աղետների բժշկական բնութագիրը: Աղետների բժշկության|       |        |

|      |և  քաղաքացիական պաշտպանության բժշկական           |       |        |

|      |ծառայության խնդիրները և  կազմակերպումը:          |       |        |

|      |Բնակչության, հիվանդների և  ծառայության անձնակազմի|       |        |

|      |պաշտպանության կազմակերպումը արտակարգ             |       |        |

|      |իրավիճակներում: Արտակարգ իրավիճակներում բժշկական |       |        |

|      |օգնության ցուցաբերման և  կազմակերպման            |       |        |

|      |սկզբունքները: Բնակչության և  բուժանձնակազմի      |       |        |

|      |ուսուցումը:                                      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.10|Համաճարակաբանության հիմունքներ.                  |24 ժամ |24 ժամ  |

|      |Ընդհանուր տեղեկություններ համաճարակաբանության    |       |        |

|      |մասին: Համաճարակային գործընթաց, օղակները:        |       |        |

|      |Պացիենտների և  բուժաշխատողների ինֆեկցիոն         |       |        |

|      |անվտանգություն: Տարբեր ինֆեկցիոն                 |       |        |

|      |հիվանդությունների` տուբերկուլյոզի, ՁԻԱՀ-ի և      |       |        |

|      |հատուկ վտանգավոր ինֆեկցիաների համաճարակաբանական  |       |        |

|      |առանձնահատկությունները:                          |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ՀՄԴ 00|         Հատուկ մասնագիտական դասընթացներ         |3177   |2118 ժամ|

|      |                                                 |ժամ    |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.01|Քույրական գործի հիմունքներ.                      |       |322 ժամ |

|      |Քույրական գործի տեսությունը և  փիլիսոփայությունը:|       |        |

|      |Քույրական գործը որպես մասնագիտություն, բուժքրոջ  |       |        |

|      |մասնագիտական դերը: Հայաստանի առողջապահության     |       |        |

|      |ոլորտում քույրական գործի զարգացման հեռանկարները: |       |        |

|      |Հասկացություն քույրական խնամքի չափանիշների մասին:|       |        |

|      |Բուժքրոջ վարքագծի էթիկական չափանիշները:          |       |        |

|      |Բուժքրոջ իրավունքները և  պարտականությունները:    |       |        |

|      |Բժշկական փաստաթղթեր:                             |       |        |

|      |Հաղորդակցությունը քույրական գործում: Ընտանիքի    |       |        |

|      |անդամների և  հիվանդների ուսուցման սկզբունքները:  |       |        |

|      |Բուժանձնակազմի և  հիվանդների ինֆեկցիոն           |       |        |

|      |անվտանգությունը, ինֆեկցիոն վերահսկողություն:     |       |        |

|      |Միջամտությունների տեխնիկան: Մասնագիտական         |       |        |

|      |հաղորդակցման մեթոդները և  միջոցները: Քույրական   |       |        |

|      |գործընթացը որպես քույրական խնամքի իրագործման     |       |        |

|      |մեթոդ: Քույրական գործընթացի փուլերը: Քույրական   |       |        |

|      |գործի մոդելները: Սիրտ-թոքային վերակենդանացումը   |       |        |

|      |երեխաների և  մեծահասակների մոտ:                  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |Մանկաբարձություն.                                |       |480 ժամ |

|      |Մանկաբարձության պատմությունը: Մանկաբարձության    |       |        |

|      |փիլիսոփայությունը, նպատակները, նշանակությունը:   |       |        |

|      |Մանկաբարձուհու պարտականությունները:              |       |        |

|      |Մանկաբարձուհու աշխատանքային գործընթացը և  փուլերը|       |        |

|      |(հղիի, ծննդաբերի, ծննդկանի հետազոտումը,          |       |        |

|      |պրոբլեմների պարզաբանում, մանկաբարձական           |       |        |

|      |ախտորոշում, գործողությունների պլանավորում, պլանի |       |        |

|      |իրագործում, ցուցաբերված օգնության                |       |        |

|      |արդյունավետության գնահատում): Ծննդօգնության      |       |        |

|      |կառուցվածքը: Էթիկական և  դեոնթոլոգիան            |       |        |

|      |մանկաբարձական պրակտիկայում: Մանկաբարձի դերը      |       |        |

|      |մայրության անվտանգության ապահովման, մայրության և |       |        |

|      |մանկության պերինատալ հիվանդացության և            |       |        |

|      |մահացության իջեցման գործում: Ներհիվանդանոցային   |       |        |

|      |վարակի կանխարգելումը ծննդօգնության հիմնարկներում:|       |        |

|      |Սանիտարահակահամաճարակային ռեժիմ: Սեքսոլոգիայի    |       |        |

|      |հիմունքներ:                                      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.02|Բեղմանովորում: Պտղի ներարգանդային զարգացման      |       |        |

|      |հիմնական փուլերը: Վնասակար գործոնների            |       |        |

|      |ազդեցությունը պտղի վրա: Պտղի` որպես պացիենտի,    |       |        |

|      |անատոմոֆիզիոլոգիական և  հոգեբանական              |       |        |

|      |առանձնահատկությունները, նրա կապը մոր հետ:        |       |        |

|      |Հղիության ֆիզիոլոգիան, ախտորոշումը, հղիների      |       |        |

|      |հետազոտումը: Հղիների դիսպանսերիզացիան և          |       |        |

|      |նախապատրաստումը ծննդաբերության: Ծննդաբերությունը,|       |        |

|      |վարումը, ծննդաբերության ցավազրկումը: Նորածինը,   |       |        |

|      |նրա վիճակի որոշումը, առաջին հարդարանքը,          |       |        |

|      |օգնությունը ասֆիքսիայի դեպքում, կրծքին մոտեցնելը |       |        |

|      |և  կերակրելը: Հետծննդյան շրջան, նրա վարումը:     |       |        |

|      |Ռիսկի գործոնները հղիության ժամանակ: Բազմապտուղ   |       |        |

|      |հղիություն: Հետույքային առաջադրություն:          |       |        |

|      |Հեստոզներ: Արտասեռական ախտաբանություն և          |       |        |

|      |հղիություն: Պտղի և  պտղաձվի անոմալիաներ: Վաղաժամ |       |        |

|      |և  ժամկետանց ծննդաբերություններ: Ծննդաբերական    |       |        |

|      |գործունեության անոմալիաներ: Կոնքի անոմալիաներ:   |       |        |

|      |Ծննդաբերությունը ապախոնարհված առաջադրության      |       |        |

|      |ժամանակ:                                         |       |        |

|      |Պտղի միջաձիգ և  թեք դրություններ:                |       |        |

|      |Արյունահոսությունները հղիության, ծննդաբերության  |       |        |

|      |և  հետծննդյան շրջաններում: Մանկաբարձական         |       |        |

|      |վնասվածքների կանխարգելումը: Հետծննդյան           |       |        |

|      |հիվանդություններ: Մանկաբարձական                  |       |        |

|      |վիրահատություններ: Ցավազրկումը մանկաբարձության   |       |        |

|      |մեջ: Վերականգնում: Ծննդօգնության զարգացման       |       |        |

|      |հեռանկարները:                                    |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.03|Գինեկոլոգիա.                                     |       |200 ժամ |

|      |Գինեկոլոգիական ծառայության կառուցվածքը:          |       |        |

|      |Մանկաբարձուհու պարտականությունները և  նրա        |       |        |

|      |գործընթացի փուլերը գինեկոլոգիայում (պացիենտի     |       |        |

|      |հետազոտում, պրոբլեմի բացահայտում, մանկաբարձուհու |       |        |

|      |գործողությունների պլանավորում, պլանի իրագործում, |       |        |

|      |արդյունքների գնահատում): Դեոնթոլոգիայի           |       |        |

|      |առանձնահատկությունները գինեկոլոգիայում:          |       |        |

|      |Գինեկոլոգիական, սեռավարակ, օնկոլոգիական          |       |        |

|      |հիվանդությունների կանխարգելման խնդիրները:        |       |        |

|      |Գինեկոլոգիական հիվանդների հետազոտման մեթոդները:  |       |        |

|      |Հիմնական հիվանդությունները գինեկոլոգիայում       |       |        |

|      |(վերարտադրողական համակարգի զարգացման             |       |        |

|      |անոմալիաներ, սեռական օրգանների դիրքի անոմալիաներ,|       |        |

|      |վերարտադրողական համակարգի ֆունկցիայի             |       |        |

|      |խանգարումներ, սեռական օրգանների բորբոքային և     |       |        |

|      |սեպտիկ հիվանդություններ): Կանանց սեռական         |       |        |

|      |օրգանների ուռուցքային հիվանդություններ:          |       |        |

|      |Գինեկոլոգիական հիվանդություններն աղջիկների մոտ:  |       |        |

|      |Սեքսոպաթոլոգիայի հիմունքներ: Բուժման կոնսերվատիվ |       |        |

|      |մեթոդներ: Բուժման վիրահատական մեթոդներ:          |       |        |

|      |Նախավիրահատական և  հետվիրահատական շրջանների      |       |        |

|      |խնամքի առանձնահատկությունները: Ընտանիքի          |       |        |

|      |պլանավորում և  ժամանակակից հակաբեղմնավորիչներ:   |       |        |

|      |Անհետաձգելի իրավիճակներ:                         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.04|Մանկաբուժություն.                                |       |210 ժամ |

|      |Մանկաբուժության պատմությունը, երեխաների          |       |        |

|      |բուժկանխարգելիչ օգնության կազմակերպման հիմնական  |       |        |

|      |սկզբունքները: Նեոնատալ ծառայության կազմակերպումը |       |        |

|      |և  պտղի անտենատալ պահպանումը: Քույրական          |       |        |

|      |գործընթացը նեոնատոլոգիայում (հետազոտում, երեխայի |       |        |

|      |և  ընտանիքի պրոբլեմների բացահայտում,             |       |        |

|      |գործողությունների պլանավորում, պլանի իրագործում, |       |        |

|      |արդյունքների գնահատում): Նորածնային բաժանմունքի  |       |        |

|      |ինֆեկցիոն անվտանգությունը և                      |       |        |

|      |սանիտարահակահամաճարակային ռեժիմի                 |       |        |

|      |առանձնահատկությունները: Անհետաձգելի իրավիճակները |       |        |

|      |նորածինների մոտ: Նորածնային շրջանի հիմնական      |       |        |

|      |հիվանդությունները, նրանց արտահայտման ձևերը       |       |        |

|      |հասունության տարբեր շրջաններում և  մանկաբարձուհու|       |        |

|      |տակտիկան: Քույրական գործընթացը մանկական տարիքի   |       |        |

|      |հիմնական հիվանդությունների, մանկական             |       |        |

|      |ինֆեկցիաների, տուբերկուլյոզի և  ՁԻԱՀ-ի ժամանակ:  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |Կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները     |       |        |

|      |մանկական ինֆեկցիաների ժամանակ: Կանխարգելիչ       |       |        |

|      |պատվաստումների օրացույցը: Անհետաձգելի            |       |        |

|      |իրավիճակները մանկաբուժությունում:                |       |        |

|      |Սուբյեկտիվ և  օբյեկտիվ հետազոտության մեթոդները,  |       |        |

|      |երեխայի ֆիզիկական և  հոգեշարժական զարգացման      |       |        |

|      |գնահատումը քույրական պրակտիկայում: Երեխայի       |       |        |

|      |պրոբլեմները կապված առողջության հետ և  ընտանիքի   |       |        |

|      |պրոբլեմները: Մանկաբարձի աշխատանքի                |       |        |

|      |առանձնահատկությունները մինչև  մեկ տարեկան երեխայի|       |        |

|      |հետ աշխատելիս:                                   |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.05|Թերապիա.                                         |       |220 ժամ |

|      |Թերապիայի պատմությունը: Քույրական գործընթացը     |       |        |

|      |թերապիայում: Պացիենտների սուբյեկտիվ և  օբյեկտիվ  |       |        |

|      |հետազոտության մեթոդները: Քույրական գործընթացի    |       |        |

|      |առանձին փուլերը ներքին օրգանների հիմնական        |       |        |

|      |հիվանդությունների ժամանակ` շնչառական,            |       |        |

|      |սիրտ-անոթային, մարսողական, միզասեռական, արյան,   |       |        |

|      |էնդոկրին համակարգերի, հոդերի և  դեղորայքային     |       |        |

|      |հիվանդություններ:                                |       |        |

|      |Անհետաձգելի իրավիճակներում մինչբժշկական օգնության|       |        |

|      |կազմակերպումը: Սոմատիկ ախտաբանության             |       |        |

|      |ազդեցությունը հղիության ընթացքի վրա:             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.06|Վիրաբուժություն.                                 |       |204 ժամ |

|      |Վիրաբուժության զարգացման պատմությունը:           |       |        |

|      |Վիրաբուժական, օնկոլոգիական և  վնասվածքաբանական   |       |        |

|      |օգնության կազմակերպման համակարգը: Վիրաբուժական   |       |        |

|      |ախտաբանության հիմնական տեսակներն ու              |       |        |

|      |առանձնահատկությունները հղիների մոտ և             |       |        |

|      |գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ:        |       |        |

|      |Վիրաբուժական ախտաբանության ազդեցությունը         |       |        |

|      |հղիության ընթացքի վրա: Վիրաբուժական հետազոտության|       |        |

|      |և  բուժման մեթոդների նշանակությունը              |       |        |

|      |մանկաբարձությունում և  գինեկոլոգիայում:          |       |        |

|      |Վիրաբուժական վարակի կանխարգելումը: Քույրական     |       |        |

|      |գործընթացը նախավիրահատական և  հետվիրահատական     |       |        |

|      |շրջաններում: Ոչ վիրահատական վիրաբուժական տեխնիկա:|       |        |

|      |Օնկոլոգիայի հիմունքները: Վնասվածքաբանության,     |       |        |

|      |ուրոլոգիայի և  տրանսֆուզիոլոգիայի հիմունքները:   |       |        |

|      |Վիրաբուժական անհետաձգելի իրավիճակների ժամանակ    |       |        |

|      |առաջին մինչբժշկական օգնության ցուցաբերումը`      |       |        |

|      |կախված հղիության ժամկետից:                       |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.07|Վարակիչ հիվանդություններ.                        |       |70 ժամ  |

|      |Հասկացություն վարակի, ինֆեկցիոն պրոցեսի, վարակիչ |       |        |

|      |հիվանդության մասին: Ինֆեկցիայի արտահայտման       |       |        |

|      |ձևերը:  Հասկացություն գերինեկցիայի և             |       |        |

|      |դիսբակտերիոզի մասին: Վարակիչ հիվանդությունների   |       |        |

|      |ախտորոշման մեթոդները, կլինիկական                 |       |        |

|      |արտահայտությունները, կանխարգելիչ և               |       |        |

|      |հակահամաճարակաբանական միջոցառումները, քույրական  |       |        |

|      |գործընթացը: Ինֆեկցիոն հիվանդությունների          |       |        |

|      |ազդեցությունը կնոջ օրգանիզմի, հղիության և        |       |        |

|      |ծննդաբերության վրա:                              |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.08|Մաշկային և  սեռավարակ հիվանդություններ.          |       |60 ժամ  |

|      |Մաշկային և  սեռավարակ հիվանդություններով տառապող |       |        |

|      |պացիենտների օգնության կազմակերպման համակարգը:    |       |        |

|      |Մաշկային և  սեռավարակ հիվանդությունների          |       |        |

|      |էթիոլոգիայի և  ախտաբանության ընդհանուր հարցերը:  |       |        |

|      |Առավել հաճախ հանդիպող հիվանդությունների (սիֆիլիս,|       |        |

|      |գոնոռեա, քլամիդիոզ, դերմատիտներ, դերմատոզներ և   |       |        |

|      |այլն) կլինիկան, բուժումը, կանխարգելումը: Պացիենտի|       |        |

|      |պրոբլեմները և  քույրական գործընթացը:             |       |        |

|      |Դեոնթոլոգիայի առանձնահատկությունները: Պացիենտի և |       |        |

|      |բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգությունը:        |       |        |

|      |Մաշկային և  սեռավարակ հիվանդությունների          |       |        |

|      |ազդեցությունը կնոջ և  տղամարդու առողջության,     |       |        |

|      |վերարտադրողական ֆունկցիայի, հղիության և          |       |        |

|      |ծննդաբերության վրա:                              |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.09|Աչքի հիվանդություններ.                           |       |36 ժամ  |

|      |Ակնաբուժական օգնության կազմակերպման համակարգը:   |       |        |

|      |Տեսողական անալիզատորի ֆունկցիան, հետազոտման      |       |        |

|      |մեթոդները: Ռեֆրակցիա: Տեսողական օրգանի հիմնական  |       |        |

|      |հիվանդությունները, պացիենտի պրոբլեմները:         |       |        |

|      |Նախաբժշկական օգնությունը անհետաձգելի             |       |        |

|      |իրավիճակներում: Պացիենտի և  բուժանձնակազմի       |       |        |

|      |ինֆեկցիոն անվտանգությունը: Հղիության ընթացքում   |       |        |

|      |տարած վիրուսային վարակի ազդեցությունը երեխայի    |       |        |

|      |տեսողական օրգանի վրա:                            |       |        |

|      |Հղիության և  ծննդաբերության հետ կապված ռիսկի     |       |        |

|      |գործոնները (տեսողության վատացում կամ կորուստը),  |       |        |

|      |նրանց կանխարգելումը:                             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.10|Քիթ, կոկորդ, ականջի հիվանդություններ.            |       |36 ժամ  |

|      |Քթի, կոկորդի, ականջի հիվանդություններով          |       |        |

|      |տառապողներին օգնության կազմակերպման համակարգը:   |       |        |

|      |Քթի և  հավելյալ խոռոչների, ըմպանի, կոկորդի,      |       |        |

|      |ականջի հիվանդություններ, վնասվածքներ, օտար       |       |        |

|      |մարմիններ: Քույրական գործընթաց: Նախաբժշկական     |       |        |

|      |օգնություն անհետաձգելի իրավիճակներում:           |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.11|Նյարդային հիվանդություններ.                      |       |42 ժամ  |

|      |Նյարդային համակարգի ֆունկցիոնալ անատոմիան:       |       |        |

|      |Ընդհանուր նյարդաբանություն (ախտանիշներ,          |       |        |

|      |համախտանիշներ): Մասնավոր նյարդախտաբանություն     |       |        |

|      |(նյարդային համակարգի հիվանդություններ): Քույրական|       |        |

|      |գործընթացը նյարդային համակարգի հիվանդություններով|       |        |

|      |տառապող պացիենտների խնամքի դեպքում:              |       |        |

|      |Նախաբժշկական օգնությունը անհետաձգելի             |       |        |

|      |իրավիճակներում: Նյարդային ախտաբանության          |       |        |

|      |ազդեցությունը հղիության և  ծննդաբերության ընթացքի|       |        |

|      |վրա:                                             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.12|Հոգեկան հիվանդություններ.                        |       |34 ժամ  |

|      |Հասկացություն հոգեբուժության մասին, հոգեբուժական |       |        |

|      |օգնության կազմակերպումը: Ընդհանուր               |       |        |

|      |հոգեախտաբանություն (ախտանիշներ և  համախտանիշներ):|       |        |

|      |Մասնավոր հոգեախտաբանություն (փսիխոզներ,          |       |        |

|      |նևրոզներ,  ալկոհոլիզմ, նարկոմանիա, տոքսիկոմանիա, |       |        |

|      |բնավորության և  ինտելեկտի խանգարում):            |       |        |

|      |Քույրական գործընթացը հոգեկան հիվանդությունների և |       |        |

|      |հոգեկան ոլորտի առողջական խանգարումների ժամանակ,  |       |        |

|      |հատկապես հղի կանանց շրջանում:                    |       |        |

|      |Ալկոհոլի, տոքսիկոմանիայի և  թմրամոլության        |       |        |

|      |ազդեցությունը կնոջ և  պտղի առողջության վրա,      |       |        |

|      |մինչբժշկական օգնություն անհետաձգելի              |       |        |

|      |իրավիճակներում: Մանկաբարձուհու աշխատանքի         |       |        |

|      |առանձնահատկությունները հոգեբուժությունում:       |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.13|Կլինիկական դեղաբանություն.                       |       |40 ժամ  |

|      |Մանկաբարձական պրակտիկայում կիրառման              |       |        |

|      |թույլտվություն ստացած դեղամիջոցների              |       |        |

|      |ֆարմակոկինետիկան և  ֆարմակոդինամիկան:            |       |        |

|      |Դեղամիջոցների ազդեցությունը հղի կնոջ և  պտղի վրա:|       |        |

|      |Գինեկոլոգիական պրակտիկայում օգտագործվող          |       |        |

|      |դեղամիջոցներ, նրանց կիրառման                     |       |        |

|      |առանձնահատկությունները: Դեղորայքային             |       |        |

|      |թունավորումներ, մանկաբարձի գործելակերպը այդ      |       |        |

|      |դեպքում:                                         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.14|Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի հիմունքներ.  |       |100 ժամ |

|      |Ռեանիմացիոն օգնության կազմակերպումը: Սահմանային  |       |        |

|      |վիճակներ: Սիրտ-թոքային վերակենդանացում: Քույրական|       |        |

|      |գործընթացը վերակենդանացման և  ինտենսիվ թերապիայի |       |        |

|      |բաժանմունքի պացիենտների խնամքի դեպքում:          |       |        |

|      |Վերակենդանացման միջոցառումների                   |       |        |

|      |առանձնահատկությունները մանկաբարձության մեջ և     |       |        |

|      |նորածինների մոտ: Հասկացություն անեսթեզոլոգիայի   |       |        |

|      |մասին:                                           |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.15|Վերականգնողական, ավանդական բժշկության հիմունքներ.|       |60 ժամ  |

|      |Հասկացություն վերականգնման մասին: Վերականգնման   |       |        |

|      |տեսակները, մեթոդները, ձևերը  և  միջոցները:       |       |        |

|      |Վերականգնման առանձնահատկությունները              |       |        |

|      |մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում: Բուժական  |       |        |

|      |ֆիզկուլտուրայի, մերսման և  ֆիզիոթերապիայի        |       |        |

|      |ցուցումներն ու առանձնահատկությունները հղիների,   |       |        |

|      |ծննդաբերների, ծննդկանների և  գինեկոլոգիական      |       |        |

|      |հիվանդների մոտ: Դասական մերսման հիմնական         |       |        |

|      |մեթոդները, ֆիզիոլոգիական ազդեցությունները,       |       |        |

|      |բացարձակ հակացուցումները: Բժշկական հսկողությունը |       |        |

|      |բուժական ֆիզկուլտուրայում:                       |       |        |

|      |Ֆիզիոթերապևտիկ  միջամտությունների հիմնական       |       |        |

|      |տեսակները, նրանց ֆիզիոլոգիական ազդեցությունը,    |       |        |

|      |ցուցումները և  բացարձակ հակացուցումները:         |       |        |

|      |Ֆիզիոթերապևտիկ  բաժանմունքում աշխատանքի          |       |        |

|      |անվտանգության տեխնիկան:                          |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ԸԴ 00 |Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ:   |45 ժամ |30 ժամ  |

|      |                                                 |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |ԸՆԴԱՄԵՆԸ                                         |5409   |3606 ժամ|

|      |                                                 |ժամ    |        |

|_________________________________________________________________________|

|ՏՈՒ 00 |Ընդամենը տեսական ուսուցում                             |1488 ժամ |

|_______|_______________________________________________________|_________|

|ԳՈՒ 00 |Գործնական և  լաբորատոր պարապմունքներ                   |2088 ժամ |

|_______|_______________________________________________________|_________|

|ԸԱ 00  |Ընտրովի դասընթաց                                       |30 ժամ   |

|_______|_______________________________________________________|_________|

|ՊԺ 00  |Պահուստային ժամեր                                      |30 ժամ   |

|_______|_______________________________________________________|_________|

|Պ 00   |Պրակտիկա                                               |540 ժամ  |

|_______|_______________________________________________________|_________|

|Պ.01   |Ընդհանուր խնամք և  մանիպուլյացիոն տեխնիկա              |72 ժամ   |

|_______|_______________________________________________________|_________|

|Պ.02   |Մանկաբարձություն, գինեկոլոգիա (Հղիների,                |252 ժամ  |

|       |ծննդկանների, նորածինների խնամքի բնագավառում)           |         |

|_______|_______________________________________________________|_________|

|Պ.03   |Նախադիպլոմային պրակտիկա                                |216 ժամ  |

|_______|_______________________________________________________|_________|

|ԽԺ 00  |Խորհրդատվական ժամեր                                    |300 ժամ  |

|_______|_______________________________________________________|_________|

|ՆԱ 00  |Նախասիրական առարկաներ                                  |200 ժամ  |

|_______|_______________________________________________________|_________|

|Ը.Ժ.00 |Ընդհանուր ժամաքանակ                                    |4676 ժամ |

._________________________________________________________________________.

 

Պետական պահանջները կազմված են հետևյալ տվյալների հիման վրա.

 

- Տեսական, գործնական և լաբորատոր ուսուցումը (շաբաթական

  36 ժամ առավելագույն բեռնվածության դեպքում)                  - 101 շաբաթ

- Միջանկյալ ատեստավորման տևողությունը                         - 5 շաբաթ

- Միջանկյալ ամփոփիչ ատեստավորում «Քույրական գործի հիմունքներ»

  առարկայից                                                   - 0,5 շաբաթ

- Պրակտիկա առանց տեսական ուսուցման                            - 15 շաբաթ

- Ամփոփիչ ատեստավորման տևողությունը                           - 3 շաբաթ

- ՈՒսումնական հաստատության պահուստային ժամերը                 - 0,5 շաբաթ

- Արձակուրդների տևողությունը                                  - 22 շաբաթ

- Մասնագիտական հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա, առկա

  ուսուցմամբ` ընդամենը                                        - 147 շաբաթ

 

4. Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են «0402 Մանկաբարձական գործ» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջների նվազագույնը, կրթական հաստատությունների կողմից դրա իրացումը:

4.1. Ընդհանուր դրույթներ

4.1.1. Կրթական հիմնարկը` ելնելով սույն չափորոշիչից, ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը:

4.1.2. «0402 Մանկաբարձական գործ» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պրակտիկաների ծրագրերը, պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: ՈՒսումնական հաստատությունը ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտագործում է օրինակելի ուսումնական պլան ըստ մասնագիտության: ՈՒսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները` հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ: ՈՒսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ:

Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառած առարկաներից, այդ թվում` առարկաներ ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:

ՈՒսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է արտադրական պրակտիկայից, լաբորատոր և գործնական պարապմունքներից, կուրսային աշխատանքներից, որը պետք է կազմի տեսական ուսուցմանը և պրակտիկային հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելի:

4.2. Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ

4.2.1. Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ

Միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4.2.2. Կադրային ապահովություն և կադրային համապատասխանություն

Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին:

Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է.

բարձրագույն բժշկական կրթությամբ մասնագետների կողմից.

- տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար,

բժշկական միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետների կողմից.

- գործնական հմտություններ և կարողություններ սովորեցնելու համար:

4.2.3. ՈՒսումնամեթոդական ապահովվածություն

Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), ինչն ըստ բովանդակության պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական, արտադրական պրակտիկայի, կուրսային աշխատանքների և այլնի համար) պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ (գործնական պարապմունքի, ինքնուրույն արտադասարանական աշխատանքների կազմակերպման համար), գործնական խաղերի սցենարներ (դերային խաղեր), թեստային հանձնարարականների հավաքածու, ալգորիթմներ, մեթոդական մշակումներ ու երաշխավորություններ, դիդակտիկ նյութեր, ուսուցման տեխնիկական միջոցներ (ուսումնադիտողական և լսատեսողական նյութեր դասավանդվող բոլոր առարկաների և բոլոր տեսակի պարապմունքների վերաբերյալ` ուսանողների և դասատուների համար), ինչպես նաև ուսանողների միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր: ՈՒսանողների ուսումնական գրականությամբ ապահովումը պետք է հաշվարկվի 0,5 միավոր դասագիրք` յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով: ՈՒսումնական տեղեկատվության աղբյուրները պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին: ՈՒսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, նորմատիվ փաստաթղթերից և մասնագիտական կողմնորոշիչ պարբերականների նյութերից:

4.2.4. Նյութատեխնիկական ապահովվածություն

«0402 Մանկաբարձական գործ» մասնագիտության ուսուցում իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին:

ՈՒսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիաներ և կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված` կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության օրինակելի ցանկին համապատասխան դիդակտիկ նյութերով (պաստառներով, տեխնիկական միջոցներով, գործնական հմտությունները և ունակությունները վարժեցնող պարագաներով և այլն): Կրթական ծրագրի իրագործման ընթացքում պետք է ապահովվի ուսանողի կողմից սույն չափորոշիչով և առարկայական ծրագրերով նախատեսված բոլոր գործնական պարապմունքների և լաբորատոր աշխատանքների կատարումը:

 

  N                    Կաբինետներ և  լաբորատորիաներ

 

1. «Հումանիտար սոցիալ-տնտեսագիտական» առարկաների կաբինետ 2. Լեզուների կաբինետ 3. «Ֆիզիկական կուլտուրայի» կաբինետ 4. «Հոգեբանության» կաբինետ 5. «Քույրական գործի հիմունքներ» առարկային կաբինետ 6. «Թերապիա» առարկային նախակլինիկական կաբինետ 7. «Վիրաբուժություն» առարկային նախակլինիկական կաբինետ 8. «Մանկաբուժություն» առարկայի նախակլինիկական կաբինետ 9. «Մանկաբարձություն» առարկայի նախակլինիկական կաբինետ 10. «Գինեկոլոգիա» առարկայի նախակլինիկական կաբինետ 11. Նեղ մասնագիտական առարկաների կաբինետ 12. «Աղետների բժշկության» կաբինետ 13. «Վերակենդանացման, ինտենսիվ թերապիա» առարկայի կաբինետ 14. ՈՒսուցման տեխնիկական միջոցների կաբինետ 15. «Վարակիչ և մաշկավեներական հիվանդությունների» և համաճարակաբանության

նախակլինիկական կաբինետ 16. Համակարգչային օպերատորական գործի կաբինետ 17. Մեթոդական կաբինետ 18. «Անատոմիայի, ֆիզիոլոգիայի» լաբորատորիա 19. «Հիգիենայի» լաբորատորիա 20. «Դեղաբանության» լաբորատորիա 21. «Մանրէաբանության» լաբորատորիա

 

Մարզահամալիր`

. Սպորտային դահլիճ,

. Բացօթյա մարզահրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ստեղծել լրացուցիչ կաբինետներ և լաբորատորիաներ:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսուցման կազմակերպման դեպքում պետք է նախատեսվեն նաև ուսումնական պլանում առկա բոլոր առարկաների համապատասխան կաբինետները և լաբորատորիաները:

4.2.5. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները:

Մանկաբարձական գործ մասնագիտության մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությանը պետք է ապահովի արտադրական (մասնագիտական) պրակտիկայի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը: Պրակտիկան անց է կացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` հաստատությանը ամրագրված առողջապահության առաջնային պահպանման բժշկասանիտարական օղակներում, կլինիկաներում և առողջապահական այլ հիմնարկներում: Վերոհիշյալ բուժհաստատությունների և ուսումնական հաստատության միջև նախապես կնքվում է պայմանագիր:

4.2.6. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ

(Ատեստավորման պահանջները իրականացվում են գործող կանոնակարգի համաձայն):

- Միջանկյալ ատեստավորումը իրականացվում է ստուգելու համար ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին` ըստ առարկաների:

- Քննությունների քանակը մեկ ուսուցման ընթացքում չպետք է գերազանցի 8-ը, իսկ ստուգարքների թիվը 10-ը:

- ՈՒսումնառության ողջ ժամանակահատվածում նախատեսվում է 3-ից ոչ ավել կուրսային աշխատանք ընդհանուր և մասնագիտական առարկայախմբերից:

- Միջանկյալ ատեստավորման ժամկետներն ու առարկաների ցանկը որոշվում է ուսումնական հաստատության ուսումնական պլանների համապատասխան` ելնելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչներից:

- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չպետք է գերազանցի երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրածին:

- Միջանկյալ ատեստավորման տեսակներն են`

. քննություն,

. ստուգարք,

. տարբերակված ստուգարք,

. կուրսային աշխատանք:

Միջանկյալ ատեստավորման ձևը (բանավոր, գրավոր, խառը և այլն) սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում սովորողներին:

Պահանջներ պետական ամփոփիչ ատեստավորմանը`

«0402 Մանկաբարձական գործ» մասնագիտության գծով շրջանավարտը իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն:

- Պետական ամփոփիչ ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլ:

- Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է ստուգել և գնահատել շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

- Պետական ամփոփիչ ատեստավորմանը թույլատրվում են այն ուսանողները, որոնք կատարել են ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները` գնահատվել դրական և հանձնել ստուգարքները:

- Պետական ամփոփիչ ատեստավորում «Մանկաբարձական գործ» մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով`

. միջառարկայական ամփոփիչ պետական քննություն «Մանկաբարձական գործ» մասնագիտությունից`

ա) տեսական փորձություն (կարող է իրականացվել տեստային քննության ձևով),

բ) իրավիճակային խնդիրների լուծում և գործնական հմտությունների փորձություն.

. մասնագիտական առարկաներից

. անհետաձգելի օգնությունից:

4.3. ՈՒսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ

. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը, ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները:

. ՈՒսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական լսարանային պարապմունքներով չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամը, ընդ որում նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները և լրացուցիչ կրթական ծառայությունները:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա առկա ուսուցմամբ մասնագետների պատրաստումը ուսումնական հաստատությունը իրականացնում է հետևյալ սկզբունքներով.

- հիմնական ընդհանուր կրթության հիմքով ուսուցման համար պլանը լրացվում է «Հանրակրթական առարկաներ» առարկայախմբով: Այդ առարկայախմբում ընդգրկված պետք է լինի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Մաթեմատիկա և ինֆորմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Նախնական զինվորական պատրաստականություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները: Նշված առարկաներին հատկացվող ժամաքանակը պետք է կազմի ավագ դպրոցի հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված ժամաքանակի առնվազն 50%-ը միաժամանակ պետք է հաշվի առնել նաև միջին մասնագիտական բժշկական կրթության առանձնահատկությունները:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա մասնագիտական կրթության ուսուցման ժամկետը ավելանում է 52 շաբաթով (մեկ ուսումնական տարով), ելնելով հետևյալ հաշվարկից.

    - տեսական ուսուցում`               - 39 շաբաթ

    - միջանկյալ ատեստավորում`          - 2 շաբաթ

    - արձակուրդներ`                    - 11 շաբաթ

. Սահմանել խորհրդատվության ժամեր յուրաքանչյուր ուսումնական տարում 100 ժամ` յուրաքանչյուր ուսումնական խմբի համար: Խորհրդատվության ժամերը և ձևերը (խմբային, անհատական, գրավոր) որոշում է ուսումնական հաստատությունը:

. Նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը և ուսուցման ժամկետները, ոչ ավելի, քան շաբաթը 4 ժամ, որոշել ուսանողների ընտրությամբ: Ընտրությունը իրականացնելիս հաշվի առնել պետական ընդհանուր չափորոշիչի 12-րդ կետը` ուսանողներին տալ ազգային ու համաշխարհային մշակույթի որոշակի իմացություն: Նախասիրական առարկաների ծրագրերը հաստատում է քոլեջի ուսումնամեթոդական խորհուրդը:

. Մտցնել ուսումնական հաստատության կողմից ընտրված, ինչպես նաև ուսանողի անձնային պահանջմունքների և մասնագիտական հետաքրքրությունների բավարարմանն ուղղված ընտրովի առարկաներ` չափորոշիչով սահմանված ժամաքանակի սահմաններում:

ՈՒսումնական հաստատության կամ ուսանողի կողմից ընտրված և ընտրովի դասընթացում ընդգրկված առարկաները դառնում են պարտադիր ուսուցման համար:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի ժամկետը ուսուցման տարբեր ձևերի զուգորդման դեպքում սահմանում է ուսումնական հաստատությունը:

. ՈՒսումնական պլանում ներառած բոլոր տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքները, ինչպես նաև պրակտիկաները (մասնագիտական) ավարտելուց հետո դրվում են ամփոփիչ գնահատականներ («Գերազանց», «Լավ», «Բավարար» կամ «Ստուգված»):

. Մասնագիտացումը մտցվում է ուսումնական հաստատության հիմնադիրի կողմից հաշվի առնելով տարածքի առողջապահական հիմնարկների պահանջը: Մասնագիտացումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

4.4. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի մշակման ընթացքում ուսումնական հաստատությունը իրավունք ունի

. Ելնելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմաններից, համաձայն վերադաս մարմինների համապատասխան հրամանի (ուսուցման ժամկետի փոփոխման վերաբերյալ) ուսումնական գործընթացում կատարել փոփոխություն` ավելացնելով ուսանողի պարտադիր լսարանային ծանրաբեռնվածությունը շաբաթական մինչև 48 ժամ կիսամյակի ընթացքում (կրճատելով ուսման տևողությունը):

. Մինչև 5%-ի չափով փոփոխելու առարկայախմբերի համար ամբողջությամբ և տվյալ առարկայախմբի մեջ ընդգրկված առարկաների ուսումնական նյութի յուրացման համար նախատեսված ժամաքանակը` առանց գերազանցելու ուսանողների շաբաթական առավելագույն բեռնվածությունը և պահպանելով սույն փաստաթղթով ամրագրված բովանդակության նվազագույնը:

. Փոփոխել առանձին առարկաների ծրագրային նյութի բովանդակությունը` ընդլայնելով կամ խորացնելով տեսական և գործնական պատրաստվածությունը, հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը, ներդնելով (ավելացնելով) հիմնական առարկաներում լրացուցիչ արդիական թեմաներ կամ բաժիններ 15%-ի սահմանում, պահպանելով սույն փաստաթղթում նշված առարկաների նվազագույն ծավալը և չգերազանցելով սովորողի շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը:

. Սահմանել միջանկյալ ատեստավորման անցկացման ձևերը (ստուգարք, տարբերակված ստուգարք, քննություն) ու ժամկետները: Դրա ժամաքանակի հանրագումարային ծավալը պետք է կազմի ոչ պակաս, քան 5 շաբաթ ուսուցման ողջ ընթացքում: ՈՒսուցման ընթացքում անցկացնել մինչև 8 քննություն:

. Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև արտադրական (մասնագիտական) պրակտիկայի համար: Այդ ժամաքանակի հաշվին կարող է նաև ավելացվել ուսուցանվող առարկաների ժամաքանակը և միջանկյալ ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ ավելի, քան սույն չափորոշիչով սահմանածի 3%-ի չափով):

. Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

. Լաբորատոր աշխատանքներին, գործնական և սեմինար պարապմունքներին, ուսումնական պարապմունքներին, ինչպես նաև արտադրական պրակտիկայի ժամանակ ուսումնական խումբը բաժանել ենթախմբերի` յուրաքանչյուրում առնվազն 8 ուսանող:

. Ընտրել շրջանավարտների ամփոփիչ պետական ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ պակաս, քան 2 շաբաթ):

. Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով դրա առանձնահատկությունը:

. Մասնագետների պատրաստման գործում հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

. Կազմակերպել ուսանողների բացակայությունների լրացումը համաձայն սահմանված կարգի:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ընթացքում տարբեր տեսակի ուսուցման ձևերի զուգորդման դեպքում:

 

«0402 Մանկաբարձական գործ» մասնագիտության օրինակելի ուսումնական պլան

 

._________________________________________________________________________.

|    |         Դասընթացների անվանումը         |Սովորողի|Այդ թվում`|Կուրսեր|

|    |                                        |ուսում- |գործնական,|       |

|    |                                        |նական   |լաբորատոր |       |

|    |                                        |բեռնվա- |          |       |

|    |                                        |ծության |          |       |

|    |                                        |առավելա-|          |       |

|    |                                        |գույն   |          |       |

|    |                                        |ժամա-   |          |       |

|    |                                        |քանակը  |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |      1. Ընդհանուր հումանիտար և         |     480|       150|       |

|    |          սոցիալ-տնտեսագիտական          |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.1|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի          |      72|          |      2|

|    |հիմունքներ                              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.2|Փիլիսոփայության հիմունքներ              |      38|          |      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.3|Տնտեսագիտության հիմունքներ              |      32|          |      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.4|Քաղաքագիտության հիմունքներ              |      36|          |      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.5|Իրավունքի հիմունքներ                    |      30|          |      4|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.6|Սոցիոլոգիայի հիմունքներ                 |      32|          |      4|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.7|Ռուսաց                                  |      76|        76|    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.8|Այլ օտար լեզուներ                       |      74|        74|    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.9|Ֆիզիկական կուլտուրա                     |      90|          |    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

|    |2. Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական|      72|        58|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 2.1|Համակարգչային օպերատորական գործի        |      72|        58|      3|

|    |հիմունքներ                              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |      3. Ընդհանուր մասնագիտական         |     910|       470|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.1|Լատիներեն լեզվի հիմունքներ բժշկական     |      40|        40|      2|

|    |տերմինաբանությամբ                       |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.2|Անատոմիա, ֆիզիոլոգիա` պաթոլոգիայի       |     228|        90|      2|

|    |հիմունքներով                            |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.3|Բժշկական գենետիկա                       |      40|        20|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.4|Առողջ մարդը և  նրա շրջակա միջավայրը     |     134|        58|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.5|Մանրէաբանության, վիրուսաբանության,      |      76|        38|      2|

|    |իմունաբանության հիմունքներ              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.6|Դեղաբանության հիմունքներ                |     110|        50|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.7|Ընդհանուր հիգիենա` մարդու էկոլոգիայի    |      76|        38|      2|

|    |հիմունքներով                            |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.8|Ընդհանուր և  բժշկական հոգեբանություն    |      72|        34|    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.9|Համաճարակաբանության հիմունքներ          |      24|        10|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.0|Աղետների բժշկություն                    |     110|        88|      4|

|____|________________________________________|________|__________|_______|

|    |4. Հատուկ մասնագիտական                  |    2114|      1410|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.1|Քույրական գործի հիմունքներ              |     322|       304|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.2|Մանկաբարձություն                        |     480|       300|    3,4|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.3|Գինեկոլոգիա                             |     200|       120|    3,4|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.4|Մանկաբուժություն                        |     210|       130|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.5|Թերապիա                                 |     220|       130|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.6|Վիրաբուժություն                         |     204|       120|    3,4|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.7|Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի     |     100|        70|      4|

|    |հիմունքներ                              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.8|Վերականգնողական, ավանդական բժշկության   |      60|        40|      4|

|    |հիմունքներ                              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.9|Մաշկային և  սեռավարակ հիվանդությունների |      60|        40|      4|

|    |հիմունքներ                              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|4.10|Վարակիչ հիվանդություններ                |      70|        40|      4|

|____|________________________________________|________|__________|_______|

|4.11|Նյարդային հիվանդություններ              |      42|        24|      4|

|____|________________________________________|________|__________|_______|

|4.12|Հոգեկան հիվանդություններ                |      34|        20|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

|4.13|Աչքի հիվանդություններ                   |      36|        26|      4|

|____|________________________________________|________|__________|_______|

|4.14|Քիթ, կոկորդ, ականջի հիվանդություններ    |      36|        26|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

|4.15|Կլինիկական դեղաբանություն               |      40|        20|      4|

|____|________________________________________|________|__________|_______|

|    |  5. Դասընթաց հաստատության ընտրությամբ  |      30|        30|      4|

|____|________________________________________|________|__________|_______|

|    |         6. Պահուստային ժամեր           |      30|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                                |    3636|      2122|       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |       7. Նախասիրական առարկաներ         |     200|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    | 8. Խորհրդատվություն (տարեկան 100 ժամ)  |     300|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |Ընդամենը                                |    4136|          |       |

._________________________________________________________________________.

 

       Համաձայնեցված է                         Հավելված N 2

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    առողջապահության նախարար                 կրթության և  գիտության նախարարի

    ____________ Ն. Դավիդյան                N 23-Ն հրամանի

    «29» դեկտեմբերի 2004 թ.                 «25» հունվարի 2005 թ.

                                            նախարար ___________ Ս. Երիցյան

 

ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

 

«0405 ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Երևան 2005

 

«0402 ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ.

 

1.1 «0405 Դեղագործություն» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշմամբ:

1.2 «Դեղագործություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է առկա (ստացիոնար) ուսուցման ձևով:

1.3 Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը`

- միջնակարգ (լրիվ) կրթության հիմքի վրա 1 տարի 10 ամիս է,

- հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա 2 տարի 10 ամիս է:

1.4 Շրջանավարտի որակավորումը` դեղագործ:

1.5. Շրջանավարտի որակավորման բնութագիրը:

1.5.1. Շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտի բնութագիրը:

Մասնագիտական գործունեության ոլորտներն են.

- սեփականության տարբեր ձևերի, պրոֆիլի, իրավակազմակերպչական կարգավիճակի դեղատնային և դեղագործական կազմակերպությունները, ներառյալ փոքր բիզնեսի ոլորտը, դեղերի որակի հսկման լաբորատորիաները, պրոֆիլային գիտահետազոտական ինստիտուտները,

- դեղագործը կարող է սահմանված կարգով աշխատել դեղագործական պրոֆիլի կրթական հիմնարկներում:

1.5.2 Դեղագործի գործունեությունն ուղղված է`

- բնակչությանը դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովման կազմակերպմանը,

- դեղերի պահպանման գործընթացի կազմակերպմանը,

- դեղերի պատրաստման, որակի հսկման և բացթողման իրականացմանը,

- բնակչության և բուժկանխարգելիչ հիմնարկների մասնագետների շրջանում դեղագիտության բնագավառի տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքների իրականացմանը:

1.5.3 Դեղագործի մասնագիտական գործունեության տեսակներն են`

- արտադրական,

- վարչակազմակերպչական,

- առևտրային,

- տեղեկատվական:

1.6 Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները.

«0405 Դեղագործություն» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը.

պատրաստված է`

. յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,

. շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը,

. յուրացնելու միջին մասնագիտական շարունակական (հետդիպլոմային) կրթական ծրագրերը:

Մասնագիտության պահանջներին համապատասխան

Դեղագործը պետք է գիտենա.

- Հայաստանի Հանրապետության առողջապահության օրենսդրական և իրավական հիմունքները,

- նոր տնտեսական պայմաններում դԵղագործական գործունեության աշխատանքի կազմակերպումը,

- դեղատնային հիմնարկների կառավարման համակարգը, նորմավորման համակարգը և աշխատանքի կազմակերպումը,

- դեղագործական էթիկայի և դեոնթոլոգիայի, հոգեբանական և մասնագիտական շփման սկզբունքները,

- դեղատնային հիմնարկների աշխատողների աշխատանքի պահպանման և անվտանգության համակարգի, արտադրական սանիտարիայի և հակահրդեհային անվտանգության ապահովման կանոնները,

- գործարարության փաստաթղթերի տեսակները և ձևերը, կատարված աշխատանքի և արդյունքների փաստաթղթային ձևակերպման մեթոդները,

- արտակարգ իրավիճակներում մինչբժշկական օգնության իրականացման ձևերն ու մեթոդները,

- դեղագործական տեղեկատվության ձևերը և միջոցները,

- բնակչության դեղորայքային ապահովման, դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի ձևակերպման, պատվերների կազմման` մատակարարման բազաների և մատակարարների համար, դեղանյութերի տեղափոխման, հաշվառման, պահպանման և իրացման կանոնները,

- դեղաբույսերի ձևերը, հավաքման կարգը և ժամանակը, դեղաբուսահումքի մշակման և օգտագործման կարգը, դեղաբուսահումքի համար նորմավորող փաստաթղթերը, էկոլոգիայի և բնության պահպանման խնդիրները,

- դեղագործական հիմնարկների և դեղատների պայմաններում դեղերի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսների հիմունքները,

- դեղերի որակի հսկման կազմակերպման ձևերը և մեթոդները` տեղափոխման, պահպանման և իրացման փուլերում, նպատակ ունենալով ապահովել նրանց համապատասխանությունը նորմատիվային փաստաթղթերին.

- ժամանակակից դեղորայքների, բժշկական նշանակման ապրանքների և դեղագործական արտադրանքների տեսականու մասին,

- դեղերի օգտագործման ցուցումների, կողմնակի ազդեցության և հակացուցումների մասին,

- թունավոր և ուժեղ ազդող դեղանյութերի բարձրագույն միանվագ դեղաչափերի և բարձրագույն օրական դեղաչափերի, դեղատոմսերի դուրսգրման առանձնահատկությունների մասին,

- տարբեր դեղերով դեղատոմսերի ձևակերպման օրենքները, այդ թվում նաև անվճար և զեղչով բաց թողնվող դեղանյութերը,

- դեղատներում և առաջին կարգի դեղկրպակներում դեղերի որակին ներկայացվող հիմնական պահանջները:

Պետք է կարողանա`

- վերլուծել իրավիճակը և ընդունել որոշումներ, ելնելով մասնագիտական իրազեկությունից և իրավասությունից,

- իրականացնել դեղատնային հիմնարկության աշխատանքային, ֆինանսական և նյութական ռեսուրսների նպատակային օգտագործում,

- օգտագործել դեղագործական գործունեությունը չափակարգող օրենսդրական նորմատիվային և մեթոդական փաստաթղթեր,

- կիրառել արտադրական սանիտարիայի պահանջները,

- կարողանա տարբերել կեղծ դեղերը վիզուալ եղանակով,

- որոշել դեղատոմսի դուրս գրման ճշտությունը (պահանջները), բաղադրամասերի համատեղելիությունը, դեղաչափերի համապատասխանությունը հիվանդի տարիքին, օգտագործման առանձնահատկությունները,

- հայտնաբերել ֆիզիկաքիմիական, քիմիական և դեղաբանական անհամատեղելիությունը, դեղատոմսային գրություններում դեղաչափերի գերազանցումը,

- իրականացնել դեղատանը պատրաստվող պատրաստի դեղաձևերի և բժշկական միջոցների բացթողումը,

- իրականացնել դեղերի և բժշկական նշանակման ապրանքների ընդունումը մատակարարներից, կազմակերպել ճիշտ պահպանումը համաձայն նրանց ֆիզիկաքիմիական հատկությունների, ապահովել պահպանման պայմանները և հակահրդեհային անվտանգության կանոնները,

- պատրաստել դեղաձևեր` փոշիներ, հաբեր, ներքին և արտաքին օգտագործման հեղուկ դեղաձևեր, ներարկման լուծույթներ, աչքի կաթիլներ, քսուքներ, մոմիկներ այդ թվում նաև ըստ անհատական դուրսգրումների,

- հսկել Ա և Բ խմբի դեղանյութերի միանվագ և օրական դեղաչափերը, հաշվել ընդհանուր կշիռը և դեղի ծավալը, առանձին բաղադրամասերը ըստ կշռի, ծավալի և կաթիլների,

- պատրաստել տիտրման լուծույթներ,

- հսկել դեղերի պիտանիության ժամկետները,

- կարողանա վիզուալ ճանապարհով հայտնաբերել կեղծ դեղերը,

- իրականացնել ամանեղենի և օժանդակ նյութերի մանրէազերծում,

- իրականացնել դեղաբուսահումքի հավաք և չորացում,

- արդյունավետ օգտագործել սարքերը, ապարատները, փոքր մեքենայացման միջոցները, էլեկտրոնային հաշվիչ և համակարգչային տեխնիկան,

- իրականացնել դեղագործական գործունեության փաստաթղթերի ձևակերպում,

- արտակարգ իրավիճակներում մինչբժշկական օգնության ցուցաբերում,

- օգտվել տեղեկատվական գրականությունից, ֆարմակոպեայից:

 

2. ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԴԵՂԱԳՈՐԾԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

2.1 Ընդհանուր պահանջներ

Դեղագործի կրթվածության մակարդակը համապատասխանում է հետևյալ պահանջներին.

- տիրապետում է հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտությունների հիմնական դրույթներին, կարողանում է օգտագործել այդ գիտությունների ընդհանուր սկզբունքները իր մասնագիտական և սոցիալական գործունեության տարբեր բնագավառներում,

- գիտի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմունքները, տիրապետում է մարդու վերաբերմունքը այլ մարդու, հասարակության, շրջակա միջավայրի նկատմամբ կարգավորող բարոյական և իրավական նորմերին,

- օժտված է մտածելակերպի կուլտուրայով, տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին, ունի մասնագիտական հարուստ բառապաշար, կարող է մասնագիտական ոլորտում օգտագործել օտար լեզվի իր իմացությունը,

- ամբողջական պատկերացում ունի բնության և հասարակության մեջ կատարվող երևույթների և գործընթացների մասին (որոնք անհրաժեշտ են մասնագիտական խնդիրների լուծման համար), հաշվի առնելով տեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական, բնապահպանական և այլ գործոնները,

- պատկերացում ունի առողջ ապրելակերպի մասին, տիրապետում է ֆիզիկական ինքնակատարելագործման ունակություններին և հմտություններին,

- հասկանում է իր մասնագիտության էությունը և սոցիալական նշանակությունը, օժտված է պատասխանատվության զգացումով,

- մասնագիտական գործունեության ընթացքում պատրաստ է տարբեր իրավիճակներում գտնել խնդիրների արագ և ճիշտ լուծումը,

- կարող է իր աշխատանքը կազմակերպել գիտական հիմքերի վրա,

- կարող է իր մասնագիտական գործունեության ոլորտում կիրառել համակարգչային տեխնիկան,

- պատրաստված է համագործակցման իր գործընկերների հետ, պատրաստ է մասնագիտական գործունեության տեսակի և բնույթի փոփոխմանը, գիտակցում է որակավորման բարձրացման անհրաժեշտությունը,

- իր մասնագիտական գործունեության ոլորտում կարող է ինքնուրույն ձեռք բերել լրացուցիչ գիտելիքներ:

2.2. Պահանջներ դեղագործի պատրաստվածության մակարդակի նկատմամբ ըստ դասընթացների

2.2. 1 Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական դասընթացի բնագավառում`

Դեղագործը պետք է.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների բնագավառում.

- տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին,

- հարստացնի մասնագիտական բառապաշարը,

- տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,

- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,

- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոնների համապատասխան, վերացնել սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,

- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հնարքներին:

Տնտեսագիտության հիմունքների բնագավառում.

- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները,

- պատկերացում ունենա միկրո- և մակրոտնտեսագիտության, հարկային, դրամավարկային և ինվեստիցիոն (ներդրումային) քաղաքականության մասին,

- կարողանա գտնել և օգտագործել մասնագիտական գործունեության մեջ կողմնորոշվելու համար անհրաժեշտ տնտեսական տեղեկատվությունը,

- պատկերացում ունենա տնտեսական իրավիճակի մասին մեր երկրում և արտերկրներում,

- պատկերացում ունենա արժեզրկման և գործազրկության խնդիրների մասին,

- պատկերացում ունենա գործարարության սկզբունքների մասին,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում դեղօգնության կազմակերպման համակարգը և շուկայական հարաբերությունների սկզբունքները,

- իմանա դեղագործական հիմնարկներում անձնակազմի վարձատրման սկզբունքները:

Քաղաքագիտության հիմունքների բնագավառում.

- իմանա իշխանության, քաղաքական սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների մասին (Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում),

- իմանա քաղաքական համակարգի, քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մասին,

- իմանա միջազգային հարաբերությունների մասին,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-քաղաքական գործընթացի զարգացման առանձնահատկությունները:

Իրավունքի հիմունքների բնագավառում.

- իմանա քաղաքացու իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում պետական, վարչական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները,

- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական և բարոյական էթիկական նորմերը,

- կարողանա օգտագործել դեղագործի մասնագիտական գործունեությունը կանոնակարգող իրավական չափորոշիչ փաստաթղթերը,

- իմանա քաղաքացիների առողջության պահպանման մասին օրենսդրության հիմունքները:

Ռուսաց, այլ օտար լեզուների բնագավառում.

- տիրապետի բառապաշարին և քերականական այն նվազագույնին, որն անհրաժեշտ է մասնագիտական օտարալեզու տեքստերը կարդալու, թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),

- իմանա գրական լեզվի նորմերը, բանավոր և գրավոր առանձնահատկությունները,

- կարողանա կառուցել խոսքը լեզվական և հաղորդակցական չափանիշներին համապատասխան,

- տիրապետի բառապաշարին (1200-1400 բառային միավոր) և քերականության նվազագույնին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական տեքստեր կարդալու և թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),

- տիրապետի ռուսաց և այլ օտար լեզուներով հաղորդակցվելու տարրական հիմունքներին:

Ֆիզիկական կուլտուրայի բնագավառում.

- պատկերացում ունենա ֆիզիկական կուլտուրայի դերի մասին` մարդու ընդհանուր, մշակութային, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում,

- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզիկական կուլտուրայի հիմունքները,

- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցները` առողջության ամրապնդման, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:

2.2.2 Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացների բնագավառում.

Համակարգչային օպերատորական գործի բնագավառում.

- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին,

- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման, պահպանման մեթոդների և միջոցների մասին,

- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից,

- տիրապետի համակարգչային օպերատորական աշխատանքին:

2.2.3. Ընդհանուր մասնագիտական դասընթացի բնագավառում.

Դեղագործը պետք է`

Լատիներեն լեզվի բնագավառում.

- իմանա լատիներեն լեզվի քերականության հիմունքները և տերմինների կազմության ձևերը,

- կարողանա ճիշտ կարդալ և թարգմանել դեղանյութերի, դեղերի անվանումները և դեղատոմսերը,

- իմանա բժշկական և դեղագործական տերմինները:

«Անատոմիա, ֆիզիոլոգիա գենետիկայի տարրերով» առարկայի բնագավառում.

- պատկերացում ունենա գենետիկայի հիմունքների, ժառանգականության տիպերի, օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական պրոցեսների էության, օրգան-համակարգերի փոխադարձ կապի և արտաքին միջավայրի հետ նրանց փոխազդեցության մասին,

- իմանա ժառանգականության օրենքները և ժառանգական հիվանդությունները,

- իմանա օրգանիզմի զարգացման և կենսագործունեության հիմնական օրինաչափությունները,

- իմանա հյուսվածքների, օրգան-համակարգերի կառուցվածքը, նրանց ֆունկցիաները նորմայում և պաթոլոգիայում,

- կարողանա կողմնորոշվել օրգան-համակարգերի տեղադրության և ֆունկցիաների հարցում:

Մանրէաբանության բնագավառում.

- պատկերացում ունենա մանրէների կառուցվածքի ընդհանուր օրինաչափության, կենսագործունեության և տարածվածության մասին,

- պատկերացում ունենա իմունիտետի տեսության մասին,

- պատկերացում ունենա վարակի և վարակիչ հիվանդությունների մասին,

- իմանա քիմիոպրեպարատների սինթեզի մանրէաբանական հիմունքները,

- իմանա ապանեխման և հականեխման հիմնական մեթոդները:

«Ընդհանուր հիգիենա մարդու էկոլոգիայի հիմունքներով» առարկայի բնագավառում.

- պատկերացում ունենա դեղագործության բնագավառում հիգիենայի նշանակության մասին,

- իմանա բնակչության առողջության վրա բնական, արտադրական և սոցիալական ազդակների ազդեցության մասին,

- իմանա հիգիենայի և սանիտարիայի հիմնական դրույթները,

- կարողանա վարել և քարոզել առողջ ապրելակերպ,

- կարողանա տալ շրջակա միջավայրի և դեղատան արտադրական սենյակների սանիտարահիգիենիկ գնահատականը,

- պատկերացում ունենա տարբեր բուսական միջավայրերի էկոհամակարգի մասին (բիոցենոզ),

- պատկերացում ունենա մարդու ապրելակերպի, շրջակա միջավայրը աղտոտող և բնության վրա տեխնածին ծագում ունեցող ազդակների ազդեցության մասին,

- կարողանա գնահատել դեղատուն տեղակայելու համար նախատեսված միկրոշրջանի վիճակը,

- կարողանա հայտնաբերել և գնահատել օդի, ջրի և հողի աղտոտման աղբյուրները և աղտոտվածության աստիճանը,

- կարողանա կատարել շրջակա բնական միջավայրի վիճակի սանիտարահիգիենիկ հետազոտություն և մշակել բնապահպանական միջոցառումներ:

Կլինիկական պաթոլոգիայի բնագավառում.

- պատկերացում ունենա հիվանդության պատճառների, պաթոգենեզի և ռեակտիվության դերի մասին ախտաբանությունում,

- իմանա ախտաբանական պրոցեսների մասին,

- իմանա օրգանիզմի օրգան-համակարգերի գործունեության խանգարման օրինաչափությունները և ձևերը,

- կարողանա ցուցաբերել առաջին նախաբժշկական օգնություն:

Աղետների բժշկության բնագավառում.

- իմանա «Աղետ», «Վթար», «Արտակարգ իրավիճակ», «Աղետների բժշկություն» հիմնական հասկացությունները,

- իմանա արտակարգ իրավիճակների դասակարգումը,

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկամարտավարական բնութագիրը,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության կազմակերպման սկզբունքները, հիմնական խնդիրները, կառուցվածքը և հագեցվածությունը,

- իմանա արտակարգ իրավիճակներում աղետների բացասական գործոններից և զանգվածային ոչնչացման զենքից բնակչության, զորքերի, բուժհիմնարկների անձնակազմի, տուժածների և վիրավորների պաշտպանության կազմակերպումը,

- իմանա բուժօգնության կազմակերպումը բուժտարահանման փուլերում,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության հիմնական խնդիրները, դրանց կառուցվածքը և բուժհագեցվածությունը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները արտակարգ իրավիճակներում (բուժօգնության տեսակները և նրանց ծավալը, «բուժտարահանման փուլը» հասկացությունը, բուժտարահանման փուլերի քանակը արտակարգ իրավիճակներում, խաղաղ պայմաններում և մարտական գործողությունների ժամանակ,

- իմանա բուժտեսակավորման հիմնական նպատակը, ձևերը, հատկանիշները, կազմակերպման ու անցկացման եղանակները,

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները տարբեր աղետների ժամանակ (քիմիական վթար, ճառագայթային վթար, համաճարակներ, տարերային աղետներ),

- իմանա զինված ուժերի բուժծառայության հիմնական խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա օգտվել անհատական և խմբակային պաշտպանիչ միջոցներից,

- կարողանա կազմակերպել բնակչության, անձնակազմի, բուժստորաբաժանումների, վիրավորների և տուժածների պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից,

- պատկերացում ունենա աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության կազմակերպման խնդիրների, սկզբունքների, դրանց կառուցվածքի, կազմավորումների, կառավարման օրգանների և հագեցվածության մասին,

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկամարտավարական բնութագիրը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները (ցուցաբերվող բուժօգնության փուլերը և պահանջները, բժշկական տեսակավորման ձևերը և հիմնական նպատակը, նրա կազմակերպման և անցկացման սկզբունքները, տեսակավորման հատկանիշները, առաջին բուժօգնության կազմակերպումը և ծավալը) արտակարգ իրավիճակներում, ճառագայթման վտանգի և ռազմական պայմաններում տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելիս,

- իմանա արտակարգ իրավիճակներում անցկացվող հիմնական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները,

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները աղետների ժամանակ,

- իմանա զինված ուժերի բժշկական ծառայության խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա օգտվել մասսայական և անհատական պաշտպանիչ միջոցներից,

- կարողանա տեղեկատվություն հավաքել հիմնական կենսական ցուցանիշների վիճակի մասին` բժշկի կողմից հետագա տեսակավորման ուղղությամբ որոշումներ ընդունելու համար,

- կարողանա ցուցաբերել առաջին բժշկական և նախաբժշկական օգնություն էքստրեմալ պայմաններում, հատկապես ուշադրություն դարձնելով երկարատև ճնշման սինդրոմի դեպքում անհետաձգելի օգնության կազմակերպման վրա:

Օրգանական քիմիայի բնագավառում.

- իմանա Ա. Մ. Բուտլերովի տեսությունը,

- իմանա օրգանական միացությունների կառուցվածքը և միմյանց հետ ռեակցիայի մեջ մտնելու հատկությունները,

- պատկերացում ունենա օրգանական բնույթի դեղերի մասին,

- կարողանա տարբերակել օրգանական նյութերը (այդ թվում նաև դեղանյութերը) ըստ ֆիզիկաքիմիական հատկությունների:

Անօրգանական քիմիայի բնագավառում.

- իմանա քիմիական պրոցեսների տեսության հիմունքները,

- իմանա Դ. Ի. Մենդելեևի պարբերականության օրենքը և պարբերական համակարգի տարրերի բնութագիրը,

- իմանա անօրգանական բնույթի նյութերի կառուցվածքը,

- պատկերացում ունենա անօրգանական բնույթի դեղերի մասին,

- կարողանա քիմիական ռեակցիաների օգնությամբ ապացուցել անօրգանական բնույթի քիմիական նյութերի և դեղանյութերի քիմիական հատկությունները:

Անալիտիկ քիմիայի բնագավառում.

- իմանա անալիտիկ քիմիայի տեսության հիմունքները,

- իմանա օրգանական և անօրգանական նյութերի որակական և քանակական հետազոտության եղանակները,

- կարողանա որոշել իոնները, այդ թվում` այլ իոնների ներկայությամբ և կատարել քանակական հետազոտություն,

- կարողանա նյութերի և դեղանյութերի քիմիական հատկություններին համապատասխան, ընտրել քանակական և որակական հետազոտության եղանակները:

2.2.4.Հատուկ մասնագիտական դասընթացի բնագավառում.

Դեղագործը պետք է`

Դեղագործական քիմիայի բնագավառում.

- իմանա ՀՀ ԱՆ դեղգործակալության դերի և ֆունկցիաների մասին,

- պատկերացում ունենա դեղերի և դեղանյութերի որակի հսկող-թույլատրող համակարգի մասին,

- իմանա դեղերի դասակարգումը և հիմնական բնութագրերը,

- իմանա դեղագործական հետազոտության հիմունքները,

- իմանա դեղատանը պատրաստվող դեղերի ներդեղատնային հսկողության կանոնները,

- կարողանա պարզագույն եղանակներով ստուգել դեղերի և դեղաձևերի որակը, համաձայն գործող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի,

- կարողանա վիզուալ ճանապարհով հայտնաբերել կեղծ դեղերը:

Դեղաբանության բնագավառում.

- իմանա դեղերի դասակարգումը, հիմնական բնութագրերը, ֆարմակոկինետիկան և ֆարմակոդինամիկան,

- իմանա դեղերի նմանօրինակները և հոմանիշները (առևտրական անվանումները), օգտագործման ցուցումները, հակացուցումները և կողմնակի ազդեցությունը,

- իմանա դեղապատրաստուկների ընդունման կանոնները և հնարավոր բարդությունները,

- կարողանա հաճախորդի հետ անցկացնել խորհրդատվություն դեղերի ընդունման և ազդեցության վերաբերյալ:

Դեղաձևերի տեխնոլոգիայի բնագավառում.

- իմանա դեղերի և դեղաձևերի արտադրության և որակի հսկողության պետական չափանիշները,

- իմանա կարծր, փափուկ, հեղուկ, մանրէազերծված և ասեպտիկ պայմաններում պատրաստվող դեղաձևերի պատրաստման տեխնոլոգիան,

- պատկերացում ունենա դեղերի կենսատեխնոլոգիայի մասին,

- պատկերացում ունենա գործարանային պատրաստման դեղաձևերի մասին,

- պատկերացում ունենա հոմեոպաթիայի և ոչ ավանդական բժշկության դեղաձևերի մասին,

- կարողանա մանրէազերծված պայմաններում պատրաստել կարծր, փափուկ, հեղուկ դեղաձևեր, ձևավորել դրանք բացթողման համար,

- կարողանա օգտվել դեղաձևերի պատրաստման չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերից և տեղեկատու գրականությունից:

Դեղագործության կազմակերպման և էկոնոմիկայի բնագավառում.

- պատկերացում ունենա դեղորայքային ապահովման ծառայության կառավարման, կառուցվածքի, դեղագործական շուկայի ձևավորման և վիճակի մասին,

- պատկերացում ունենա դեղատնային կազմակերպություններին դեղերով և բժշկական նշանակության այլ ապրանքներով մատակարարման կարգի մասին,

- պատկերացում ունենա դեղատնային կազմակերպությունների հայտագրման և արտոնագրման մասին,

- իմանա դեղագործական գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտերի մասին,

- իմանա դեղերի և բժշկական նշանակության այլ ապրանքների պահպանման պայմանները և կարգը,

- իմանա սկզբնական հաշվառման փաստաթղթերի վարման կարգը,

- իմանա գնագոյացման սկզբունքները,

- իմանա դեղատնային կազմակերպություններին ներկայացված սանիտարական ռեժիմի, աշխատանքի անվտանգության պահպանման տեխնիկայի պահանջները,

- կարողանա կատարել դեղերի և դեղատնային տեսականու այլ ապրանքների բացթողումը դեղատոմսերով և առանց դեղատոմսերի,

- կարողանա սկզբնական փաստաթղթերի հիման վրա կազմել դեղատնային պահեստի, դեղատան բաժինների և մանրածախ ցանցի հաշվետվություններ,

- կարողանա վերլուծել դեղատան բաժինների և դեղատնային կրպակների ֆինանսատնտեսական գործունեությունը:

«Ֆարմակոգնոզիա բուսաբանության հիմունքներով» առարկայի բնագավառում.

- պատկերացում ունենա բուսական աշխարհի պաշտպանության և ռացիոնալ բնօգտագործման մասին,

- իմանա բույսերի կառուցվածքը, անատոմիան և համակարգումը,

- իմանա դեղաբուսական հումքը, նրա քիմիական կազմը և ստանդարտացումը,

- իմանա բնական ծագման դեղերի ստացման աղբյուրները.

- կարողանա գտնել բույսեր, այդ թվում դեղորայքային, տարբեր ֆիտոցենոզներում,

- կարողանա ընդունել դեղաբուսական հումքը մշակողից և որոշել նրա որակը, համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի:

2.3. Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ

2.4. Արտադրական պրակտիկայի բնագավառում:

Դեղագործը պետք է`

Դեղատան աշխատանքի կազմակերպման բնագավառում.

- իմանա դեղատան աշխատանքի կազմակերպման սկզբունքները,

- իմանա դեղատների սանիտարական ռեժիմին, անվտանգության տեխնիկային և աշխատանքի պահպանմանը, ինչպես նաև աշխատատեղերի կազմակերպմանը ներկայացված պահանջները,

- կարողանա կատարել դեղերի, վիրակապական նյութերի և դեղաբույսերի մանրակշռում:

Դեղաբուսական հումքի մթերման բնագավառում.

- իմանա դեղաբույսերը և նրանց խառնուրդները,

- իմանա դեղաբուսական հումքի պահպանման կանոնները,

- իմանա դեղաբուսական հումքի հավաքման ժամանակը,

- տիրապետի դեղաբուսական հումքի մթերման և չորացման հմտություններին` ելնելով բնապահպանման միջոցառումներից,

- տիրապետի դեղաբուսական հումքի ընդունման և այն այլ ապրանքի վերածելու հմտություններին,

- կարողանալ կատարել դեղաբուսական ապրանքագիտական հետազոտություն:

Դեղաձևերի պատրաստման բնագավառում.

- իմանա դեղաձևերի պատրաստմամբ զբաղվող դեղագործի աշխատանքի կազմակերպման տեխնիկական և ֆունկցիոնալ պարտականությունները,

- իմանա դեղաձևերի պատրաստման պետական նորմավորումը,

- տիրապետի մասնագիտական շփման հմտություններին,

- կարողանա պատրաստել խիտ լուծույթներ, ներդեղատնային պատրաստուկներ, հեղուկ, կարծր, փափուկ մանրէազերծված, ապանեխված դեղաձևեր և ձևակերպել դրանց բացթողումը:

Նախադիպլոմային (որակավորող) պրակտիկայից հետո դեղագործը պետք է`

- իմանա դեղորայքային ապահովման կազմակերպման համակարգը,

- իմանա դեղատնային ձեռնարկություններում դեղագործի աշխատանքի կազմակերպումը և ֆունկցիոնալ պարտականությունները,

- իմանա դեղերի պատրաստման և որակի հսկման նորագույն տեխնիկան և սարքավորումները,

- իմանա դեղագործի աշխատանքը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը,

- տիրապետի մասնագիտական շփման հմտություններին,

- տիրապետի ամբուլատոր դեղատոմսերի և բուժական հիմնարկների պահանջագրերի ընդունման, բնակիչներին և բուժկանխարգելիչ հիմնարկներին դեղամիջոցների բացթողման հմտություններին,

- կարողանա պատրաստել և ձևավորել դեղաձևերը բացթողման համար,

- կարողանա պարզագույն եղանակներով կատարել դեղաձևերի, խիտ լուծույթների և ներդեղատնային պատրաստուկների հետազոտություն,

- կարողանա դեղատնային ձեռնարկություններում համապատասխան փաստաթղթերով իրագործել և ձևակերպել ապրանքանյութական արժեքների հաշվառումը և հաշվետվությունը:

- կարողանա ապահովել ապրանքների պահպանման կազմակերպումը և կարգը, կախված նրանց ֆիզիկաքիմիական հատկություններից,

- կարողանա համապատասխանեցնել սեփական, հասարակական և մասնագիտական գործունեությունը գործընկերների և բնակչության հետ:

 

3. ՊԱՀԱՆՋՆԵՐ «0405 ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՍՏ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ` ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐՈՎ

 

._________________________________________________________________________.

|ԴԱՍԻՉ |    ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ    |ՈՒսում-|Այդ     |

|      |                                                 |նական  |թվում`  |

|      |                                                 |բեռնվա-|պարտադիր|

|      |                                                 |ծության|ուսում- |

|      |                                                 |առավե- |նական   |

|      |                                                 |լագույն|պարապ-  |

|      |                                                 |ժամա-  |մունքներ|

|      |                                                 |քանակը |(լսարա- |

|      |                                                 |       |նային)  |

|      |                                                 |       |ժամեր   |

|______|_________________________________________________|_______|________|

|  1   |                        2                        |   3   |    4   |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ՀՍՏ.00|  Հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական դասընթացներ |616 ժամ|411 ժամ |

|      |                                                 |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.01|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի հիմունքներ.       |       |72 ժամ  |

|      |Ընդհանուր գաղափար հայոց լեզվի և  նրա հետագա      |       |        |

|      |զարգացման մասին: Հայոց լեզվի զարգացման փուլերը:  |       |        |

|      |Արևելահայ  և  արևմտահայ  գրական լեզուներ: Գրավոր |       |        |

|      |խոսքը իբրև  մշակված և  կանոնակարգված համակարգ:   |       |        |

|      |Բանավոր խոսքի առանձնահատկությունները:            |       |        |

|      |ՈՒղղախոսություն: Ժամանակակից հայերենի            |       |        |

|      |ուղղախոսությունը: Լեզվաբանական դարձվածքներ, նրանց|       |        |

|      |կիրառությունը խոսքում: Հնչյունաբանություն: Վանկ: |       |        |

|      |Վանկատման կանոնները: Հնչյունափոխություն:         |       |        |

|      |ՈՒղղագրություն: Հայերենի ուղղագրության           |       |        |

|      |սկզբունքները: Ժամանակակից հայերենի               |       |        |

|      |ուղղախոսությունը: Բառագիտություն: Բառ: Բառի      |       |        |

|      |տարբերակները: Բառակազմություն: Ձևաբանություն:    |       |        |

|      |Շարահյուսություն: Անհատական, իրադրական և         |       |        |

|      |գործառական ոճեր: Լեզվի պատկերավորման և           |       |        |

|      |արտահայտչական միջոցները: Խոսքի արժանիքները:      |       |        |

|      |Մասնագիտական գործարար լեզվի հիմունքներ,          |       |        |

|      |մասնագիտական բառապաշար:                          |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.02|Տնտեսագիտության հիմունքներ.                      |       |36 ժամ  |

|      |Տնտեսագիտությունը և  նրա հիմնական խնդիրները`     |       |        |

|      |տնտեսական ռեսուրսներ, շուկայական գնագոյացման     |       |        |

|      |մեխանիզմներ, տնտեսական հիմքեր, բնակչության       |       |        |

|      |շահույթներ, սոցիալ-տնտեսական խնդիրների           |       |        |

|      |կարգավորում, երկրի տնտեսական կառուցվածքը,        |       |        |

|      |ֆինանսներ, մակրո- և  միկրո- տնտեսագիտություն,    |       |        |

|      |հարկային, դրամավարկային համակարգեր, արժեզրկման   |       |        |

|      |գործընթաց, գործազրկություն, տնտեսական աճի        |       |        |

|      |խնդիրներ: Ապրանքների համաշխարհային շուկա, բիզնեսի|       |        |

|      |հիմունքներ:                                      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.03|Քաղաքագիտության հիմունքներ.                      |       |36 ժամ  |

|      |Քաղաքագիտություն առարկան, քաղաքական իշխանություն |       |        |

|      |և  իշխանական հարաբերություններ, քաղաքական        |       |        |

|      |համակարգ, քաղաքականության սուբյեկտներ, քաղաքական |       |        |

|      |գիտակցություն, քաղաքական կուլտուրա, միջազգային   |       |        |

|      |հարաբերություններ: Սոցիալ-քաղաքական գործընթացը   |       |        |

|      |Հայաստանի Հանրապետությունում:                    |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.04|Իրավունքի հիմունքներ.                            |       |33 ժամ  |

|      |Իրավունք հասկացություն, համակարգ, աղբյուրներ:    |       |        |

|      |Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:      |       |        |

|      |Անհատի իրավունք, իրավական պետություն,            |       |        |

|      |իրավաբանական պատասխանատվություն և  նրա ձևերը,    |       |        |

|      |իրավունքի հիմնական բնագավառները, Հայաստանի       |       |        |

|      |Հանրապետության դատաիրավական համակարգը և  իրավապահ|       |        |

|      |օրգանները: Քաղաքացիների առողջության պահպանման    |       |        |

|      |օրենսդրության հիմունքները: Դեղագործի և  հաճախորդի|       |        |

|      |իրավունքները և  պարտականությունները:             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.05|Ռուսաց և  այլ օտար լեզուներ.                     |       |144 ժամ |

|      |Մասնագիտական գործարար լեզվի հիմունքներ,          |       |        |

|      |մասնագիտական բառապաշար, լեզվաբանական դարձվածքներ |       |        |

|      |և  տերմիններ, մասնագիտական տեքստի թարգմանության  |       |        |

|      |տեխնիկա` բառարանով, մասնագիտական շփում:          |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.06|Ֆիզիկական կուլտուրա.                             |       |90 ժամ  |

|      |Ֆիզիկական կուլտուրայի դերը մասնագետի պատրաստման  |       |        |

|      |և  նրա առողջ ապրելակերպի ձևավորման  գործում:     |       |        |

|      |Ֆիզիկական կուլտուրայի սոցիալ-կենսաբանական և      |       |        |

|      |հոգեֆիզիոլոգիական հիմքերը, մասնագիտական,         |       |        |

|      |կիրառական, ֆիզիկական պատրաստվածություն:          |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԲ.00|      Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական      |108 ժամ|72 ժամ  |

|      |            դասընթացների բնագավառում             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԲ.06|Համակարգչային օպերատորական գործի հիմունքներ.     |       |72 ժամ  |

|      |Համակարգչային տեխնիկայի ստեղծման պատմությունը,   |       |        |

|      |հաշվողական համակարգեր: Համակարգիչների            |       |        |

|      |առանձնահատկություններն ու հիմնական պարամետրերը և |       |        |

|      |ծրագրային ապահովումը: Օպերատորություն (փաստաթղթի |       |        |

|      |ձևավորում,  ֆորմատավորում, աղյուսակների մշակում  |       |        |

|      |և  այլն):                                        |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ՄԸԱ.00|       Ընդհանուր մասնագիտական դասընթացներ        |1041   |694 ժամ |

|      |                                                 |ժամ    |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.01|Լատիներեն լեզու.                                 |       |72 ժամ  |

|      |Լատիներեն լեզվի քերականության հիմունքները,       |       |        |

|      |տերմինների կազմավորման միջոցները: Դեղագործական և |       |        |

|      |բժշկական տերմինաբանություն և  բառապաշար: Դեղերի, |       |        |

|      |դեղաձևերի,  դեղատոմսերի ընթերցում և              |       |        |

|      |թարգմանություն:                                  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.02|Մարդու անատոմիա, ֆիզիոլոգիա գենետիկայի տարրերով. |       |108 ժամ |

|      |Գենետիկայի հիմունքները: Ժառանգականության         |       |        |

|      |բջջաբանական հիմունքները: Գեների փոխազդեցություն, |       |        |

|      |գենետիկ կոդ, գենետիկ ինֆորմացիայի պահպանում և    |       |        |

|      |փոխանցում: Ժառանգականության օրենքները և          |       |        |

|      |ժառանգական հիվանդությունները:                    |       |        |

|      |Հասկացություն հյուսվածքների, օրգանների և         |       |        |

|      |օրգան-համակարգերի մասին: Օրգանիզմի հենաշարժական, |       |        |

|      |շնչառական, մարսողական, արտազատման, բազմացման,    |       |        |

|      |սիրտ-անոթային և  նյարդային համակարգեր: Ներզատական|       |        |

|      |և  զգայական համակարգեր: Ֆիզիոլոգիական            |       |        |

|      |գործընթացների օրինաչափությունները:               |       |        |

|      |Հարմարվողականություն արտաքին միջավայրի           |       |        |

|      |պայմաններում անհատի զարգացման տարբեր փուլերում:  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.03|Մանրէաբանություն.                                |       |36 ժամ  |

|      |Մանրէաբանությունը, որպես գիտություն, նրա         |       |        |

|      |խնդիրները: Մանրէների դասակարգումը, կառուցվածքը և |       |        |

|      |ֆիզիոլոգիան: Հասկացություն ինֆեկցիայի և          |       |        |

|      |իմունիտետի մասին: Բժշկական իմունոպատրաստուկներ:  |       |        |

|      |Ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ:         |       |        |

|      |Սանիտարական և  դեղագործական մանրէաբանություն:    |       |        |

|      |Քիմիոթերապիայի մանրէաբանական հիմունքները:        |       |        |

|      |Ապանեխում, հականեխում:                           |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.04|Ընդհանուր հիգիենա մարդու էկոլոգիայի հիմունքներով.|       |36 ժամ  |

|      |Հիգիենայի և  էկոլոգիայի դերն ու խնդիրները:       |       |        |

|      |Կենսոլորտի, արտադրական, սոցիալական, մարդածին     |       |        |

|      |ծագում ունեցող ազդակների դերը և  ազդեցությունը   |       |        |

|      |բնակչության առողջության վրա: Ջուրը, օդը, հողը,   |       |        |

|      |որպես էկոլոգիական գործոններ, դրանց ֆիզիկաքիմիական|       |        |

|      |հատկությունները: Մթնոլորտի, օվկիանոսի և  հողի    |       |        |

|      |պաշտպանությունը: Առողջ ապրելակերպ: Դեղագործի     |       |        |

|      |աշխատանքի առանձնահատկություններ:                 |       |        |

|      |Դեղատնային սենյակներին, նրանց լուսավորությանը,   |       |        |

|      |տեղադրմանը, օդափոխմանը, արտադրական սանիտարիային, |       |        |

|      |անձնական հիգիենային ներկայացվող պահանջները և     |       |        |

|      |հիգիենիկ նորմավորման սկզբունքները:               |       |        |

|      |Սանիտարահիգիենիկ միջոցառումների անցկացման բնույթը|       |        |

|      |և  իրավական հիմքերը:                             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.05|Կլինիկական պաթոլոգիա.                            |       |66 ժամ  |

|      |ՈՒսմունք հիվանդության մասին, պատճառականությունը, |       |        |

|      |պաթոգենեզը: Ռեակտիվականության դերը պաթոլոգիայում:|       |        |

|      |Տիպիկ պաթոլոգիական պրոցեսներ: Օրգանների և        |       |        |

|      |օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարման         |       |        |

|      |օրինաչափությունները:                             |       |        |

|      |Անհետաձգելի իրավիճակներում և  հանկարծահաս        |       |        |

|      |հիվանդությունների դեպքում ցուցաբերվող առաջին     |       |        |

|      |նախաբժշկական օգնության հիմնական եղանակները:      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.06|Աղետների բժշկություն.                            |       |88 ժամ  |

|      |Աղետների կանխարգելման պետական համակարգի          |       |        |

|      |կազմակերպման հիմունքները և  խնդիրները: Տարերային |       |        |

|      |աղետների, արտադրական վթարների բնորոշում: Տարբեր  |       |        |

|      |աղետների ժամանակ մարդու վրա ազդող որոշակի        |       |        |

|      |ազդակներ: Արտակարգ իրավիճակներում, բնակչությանը  |       |        |

|      |և  բուժհիմնարկներին դեղորայքային մատակարարման և  |       |        |

|      |օգնության կազմակերպում: Աշխատանք ճառագայթային և  |       |        |

|      |քիմիական հետախուզության սարքերով: Ճառագայթային,  |       |        |

|      |քիմիական, բակտերիոլոգիական օջախներում տարբեր     |       |        |

|      |մակերեսներից հետազոտվող նյութի վերցնում: Առաջին  |       |        |

|      |օգնության կազմակերպում վնասվածքների,             |       |        |

|      |կոտրվածքների, հոդախախտերի, այրվածքների, տրավմատիկ|       |        |

|      |շոկի, երկարատև  ճնշման համախտանիշի ժամանակ:      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.07|Օրգանական քիմիա.                                 |       |108 ժամ |

|      |Օրգանական միացությունների կառուցվածքային         |       |        |

|      |հիմունքները և  ռեակցիոն ունակությունները:        |       |        |

|      |Ա. Մ. Բուտլերովի տեսությունը: Հոմոֆունկցիոնալ և  |       |        |

|      |հետերոֆունկցիոնալ ածխաջրածիններ, բնական օրգանական|       |        |

|      |միացություններ: Պատկերացում օրգանական բնույթի    |       |        |

|      |դեղերի մասին:                                    |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.08|Անօրգանական քիմիա.                               |       |108 ժամ |

|      |Անօրգանական նյութերի կառուցվածքը: Հիմնական       |       |        |

|      |օրենքները: Քիմիական պրոցեսների տեսության         |       |        |

|      |հիմունքները: Դ. Ի. Մենդելեևի  պարբերական         |       |        |

|      |աղյուսակի խմբերի, տարրերի և  նրանց               |       |        |

|      |միացությունների ընդհանուր բնութագիրը: Տարրերի    |       |        |

|      |տարածվածությունը բնության մեջ: Պատկերացում       |       |        |

|      |անօրգանական բնույթի դեղամիջոցների մասին:         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԴ.09|Անալիտիկ քիմիա.                                  |       |72 ժամ  |

|      |Անալիտիկ քիմիայի տեսական հիմունքները: Որակական և |       |        |

|      |քանակական հետազոտության եղանակները: Իոնների      |       |        |

|      |դասակարգումը և  բաժանման եղանակները: Անօրգանական |       |        |

|      |և  օրգանական բնույթի նյութերի հետազոտություն:    |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ՀՄԴ.00|         Հատուկ մասնագիտական դասընթացներ         |1695   |1130 ժամ|

|      |                                                 |ժամ    |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.01|Դեղագործական քիմիա.                              |       |180 ժամ |

|      |Դեղերի և  դեղաձևերի  որակը կարգավորող պետական    |       |        |

|      |սկզբունքները և  դրույթները: Անօրգանական և        |       |        |

|      |օրգանական բնույթի դեղերի հիմնական խմբերը: Դեղերի |       |        |

|      |որակի հսկող թույլատրողական համակարգը:            |       |        |

|      |Դեղագործական հետազոտություն: Ներդեղատնային       |       |        |

|      |հսկողություն:                                    |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.02|Դեղաբանություն.                                  |       |162 ժամ |

|      |Դեղերի դասակարգումը և  հիմնական բնութագիրը:      |       |        |

|      |Օգտագործման ցուցումները և  հակացուցումները:      |       |        |

|      |Դեղերի բացասական ազդեցությունները և  դեղաբանական |       |        |

|      |անհամատեղելիությունները: Դեղերի ֆարմակոկինետիկա  |       |        |

|      |և  ֆարմակոդինամիկա:                              |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.03|Դեղաձևերի  տեխնոլոգիա.                           |       |376 ժամ |

|      |Դեղերի արտադրման պետական նորմավորում: Կարծր,     |       |        |

|      |հեղուկ և  փափուկ դեղաձևեր:  Մանրէազերծված        |       |        |

|      |պայմաններում պատրաստված դեղաձևեր:  Դեղագործական  |       |        |

|      |անհամատեղելիություններ: Դեղերի կենսատեխնոլոգիա:  |       |        |

|      |Գործարանային պատրաստման դեղաձևեր:  Հոմեոպաթիա: Ոչ|       |        |

|      |ավանդական դեղաձևեր:                              |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.04|Դեղագործության կազմակերպում և  էկոնոմիկա.        |       |210 ժամ |

|      |Դեղագործական գործունեության նորմատիվ-իրավական    |       |        |

|      |կարգավորում: Դեղատնային կազմակերպությունների     |       |        |

|      |դեղերով և  բժշկական նշանակության ապրանքներով     |       |        |

|      |բնակչության սպասարկումը և  արտադրական, առևտրային |       |        |

|      |գործունեության կազմակերպումը: Դեղերի և  բժշկական |       |        |

|      |նշանակության այլ ապրանքների որակը ապահովող       |       |        |

|      |հսկող-թույլատրող համակարգ: Կեղծված դեղեր:        |       |        |

|      |Դեղատնային ձեռնարկության տնտեսությունը կարգավորող|       |        |

|      |համակարգ, հաշվառում և  հաշվետվություն:           |       |        |

|      |Դեղագործական մենեջմենթ: Դեղերի և  բժշկական       |       |        |

|      |նշանակության ապրանքների իրացման մեծածախ          |       |        |

|      |կազմակերպությունների դեղագործական և  առևտրային   |       |        |

|      |գործունեություն: Շուկայի պայմաններում դեղատնային |       |        |

|      |տեսականու ապրանքների գնագոյացում: Շահույթ և      |       |        |

|      |շահութաբերություն: Սպառման ուղիներ: Առևտրական    |       |        |

|      |միջնորդներ: Դեղագործական մարկետինգ: Դեղագործական |       |        |

|      |ապրանքների և  ծառայությունների վիճակի            |       |        |

|      |ազդեցությունը դեղագործի գործունեության           |       |        |

|      |դեոնթոլոգիական տեսանկյան վրա: Աշխատանքի          |       |        |

|      |պաշտպանություն: Անվտանգության տեխնիկա:           |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.05|Ֆարմակոգնոզիա բուսաբանության հիմունքներով.       |       |202 ժամ |

|      |Բույսերի կառուցվածքը և  անատոմիան: Բույսերի      |       |        |

|      |համակարգումը: Բուսական աշխարհի պաշտպանություն և  |       |        |

|      |ռացիոնալ օգտագործում: Դեղաբուսական հումքի        |       |        |

|      |դասակարգում: Դեղաբուսական հումքի քիմիական կազմը  |       |        |

|      |և  դրա օգտագործումը: Դեղաբուսական հումքի հավաքման|       |        |

|      |ժամկետները, մթերումը, ընդունումը և  պահպանումը:  |       |        |

|      |Ստանդարտիզացիա: Դեղաբուսական հումքի              |       |        |

|      |ապրանքագիտական հետազոտություն: Հայաստանի         |       |        |

|      |տարածքում աճող դեղաբույսեր:                      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸԴ.00 |Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ    |33 ժամ |22 ժամ  |

|______|_________________________________________________|_______|________|

|      |ԸՆԴԱՄԵՆԸ                                         |3493   |2329    |

|      |                                                 |ժամ    |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|      |ԸՆԴԱՄԵՆԸ                                         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՏՈՒ.00|Ընդամենը տեսական ուսուցում                       |1143   |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|ԳՈՒ.00|Գործնական և  լաբորատոր պարապմունքներ             |1164   |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸԱ.00 |Ընտրովի դասընթաց                                 |22     |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|ՊԺ.00 |Պահուստային ժամեր                                |30     |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|Պ.00  |Պրակտիկա                                         |396    |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|Պ.01  |Դեղատան աշխատանքի կազմակերպման բնագավառում       |108    |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|Պ.02  |Դեղահումքի հավաքման և  դեղաձևերի  պատրաստման     |108    |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|Պ.03  |Նախադիպլոմային պրակտիկա                          |180    |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|ԽԺ.00 |Խորհրդատվական ժամեր (տարեկան 100 ժամ)            |200    |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|ՆԱ.00 |Նախասիրական առարկաներ                            |130    |ժամ     |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸԺ.00 |Ընդհանուր ժամաքանակ                              |3085   |ժամ     |

._________________________________________________________________________.

 

Պետական պահանջները կազմված են հետևյալ տվյալների հիման վրա

Տեսական, գործնական և լաբորատոր ուսուցումը (շաբաթական

    36 ժամ առավելագույն բեռնվածության դեպքում)                   65 շաբաթ

    Միջանկյալ ատեստավորման ժամանակը                              5 շաբաթ

    Պրակտիկա առանց տեսական ուսուցման                             11 շաբաթ

    Ամփոփիչ ատեստավորման ժամանակը                                3 շաբաթ

    ՈՒսումնական հաստատության պահուստային ժամեր                   1 շաբաթ

    Արձակուրդային ժամանակը                                       12 շաբաթ

    Ընդամենը`                                                    97 շաբաթ

 

4. Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են «0405 Դեղագործություն» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջների նվազագույնը, կրթական հաստատությունների կողմից դրա իրացումը:

4.1. Ընդհանուր դրույթներ

4.1.1. Կրթական հիմնարկը ելնելով սույն չափորոշիչից ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը:

4.1.2. «0405 Դեղագործություն» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պրակտիկաների ծրագրերը, պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: ՈՒսումնական հաստատությունը ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտագործում է օրինակելի ուսումնական պլան ըստ մասնագիտության: ՈՒսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները` հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ: ՈՒսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ:

Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառած առարկաներից, այդ թվում` առարկաներ ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:

ՈՒսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է արտադրական պրակտիկայից, լաբորատոր և գործնական պարապմունքներից, կուրսային աշխատանքներից, որը պետք է կազմի տեսական ուսուցմանը և պրակտիկային հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելի:

4.2. Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ

4.2.1. Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ

Միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը`

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4.2.2 Կադրային ապահովություն և կադրային համապատասխանություն

Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին:

Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է.

բարձրագույն բժշկական կրթությամբ մասնագետների կողմից.

- տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար,

բժշկական միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետների կողմից.

- գործնական հմտություններ և կարողություններ սովորեցնելու համար:

4.2.3. ՈՒսումնամեթոդական ապահովվածություն

Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), ինչն ըստ բովանդակության պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական, արտադրական պրակտիկայի, կուրսային աշխատանքների և այլնի համար) պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ (գործնական պարապմունքի, ինքնուրույն արտադասարանական աշխատանքների կազմակերպման համար), գործնական խաղերի սցենարներ (դերային խաղեր), տեստային հանձնարարականների հավաքածու, ալգորիթմ, մեթոդական մշակումներ ու երաշխավորություններ, դիդակտիկ նյութեր, ուսուցման տեխնիկական միջոցներ (ուսումնադիտողական և լսատեսողական նյութեր դասավանդվող բոլոր առարկաների և բոլոր տեսակի պարապմունքների վերաբերյալ` ուսանողների և դասատուների համար), ինչպես նաև ուսանողների միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր: ՈՒսանողների ուսումնական գրականությամբ ապահովումը պետք է հաշվարկվի 0,5 միավոր դասագիրք` յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով: ՈՒսումնական տեղեկատվության աղբյուրները պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին: ՈՒսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, նորմատիվ փաստաթղթերից և մասնագիտական կողմնորոշիչ պարբերականների նյութերից:

4.2.4. Նյութատեխնիկական ապահովություն

«0405 Դեղագործություն» մասնագիտության ուսուցում իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին:

ՈՒսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիաներ և կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված` կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության օրինակելի ցանկին համապատասխան դիդակտիկ նյութերով (պաստառներով, տեխնիկական միջոցներով, գործնական հմտությունները և ունակությունները վարժեցնող պարագաներով և այլն): Կրթական ծրագրի իրագործման ընթացքում պետք է ապահովվի ուսանողի կողմից սույն չափորոշիչով և առարկայական ծրագրերով նախատեսված բոլոր գործնական պարապմունքների և լաբորատոր աշխատանքների կատարումը:

 

Կաբինետներ

 

._________________________________________________________________________.

| 1.|Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական | 5.|ՈՒսուցման տեխնիկական միջոցների |

|   |դասընթացների                     |   |                               |

|___|_________________________________|___|_______________________________|

| 2.|Լեզուների                        | 6.|Ֆիզիկական կուլտուրա            |

|___|_________________________________|___|_______________________________|

| 3.|Համակարգչային օպերատորական       | 7.|Դեղագործության կազմակերպման և  |

|   |գործի հիմունքների                |   |էկոնոմիկայի                    |

|___|_________________________________|___|_______________________________|

| 4.|Աղետների բժշկության              | 8.|1. Մեթոդական                   |

._________________________________________________________________________.

 

Լաբորատորիաներ

 

._________________________________________________________________________.

| 1.|Անատոմիայի, ֆիզիոլոգիայի և       | 6.|Օրգանական քիմիայի              |

|   |կլինիկական պաթոլոգիայի           |   |                               |

|___|_________________________________|___|_______________________________|

| 2.|Հիգիենայի և  էկոլոգիայի          | 7.|Անալիտիկ քիմիայի               |

|___|_________________________________|___|_______________________________|

| 3.|Մանրէաբանության                  | 8.|Դեղագործական քիմիայի           |

|___|_________________________________|___|_______________________________|

| 4.|Դեղաբանության                    | 9.|Դեղաձևերի  տեխնոլոգիայի        |

|___|_________________________________|___|_______________________________|

| 5.|Անօրգանական քիմիայի              |10.|Ֆարմակոգնոզիայի և              |

|   |                                 |   |բուսաբանության                 |

._________________________________________________________________________.

 

Մարզահամալիր`

. Սպորտային դահլիճ,

. Բացօթյա մարզահրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ստեղծել լրացուցիչ կաբինետներ և լաբորատորիաներ:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսուցման կազմակերպման դեպքում պետք է նախատեսվեն նաև ուսումնական պլանում առկա բոլոր առարկաների համապատասխան կաբինետները և լաբորատորիաները:

4.2.5. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները:

Դեղագործություն մասնագիտության մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությանը պետք է ապահովի արտադրական (մասնագիտական) պրակտիկայի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը: Պրակտիկան անց է կացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` հաստատությանը ամրագրած առողջապահության առաջնային պահպանման բժշկասանիտարական օղակներում, կլինիկաներում և առողջապահական այլ հիմնարկներում: Վերոհիշյալ բուժհիմնարկների և ուսումնական հաստատության միջև նախապես կնքվում է պայմանագիր:

4.2.6. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ

(Ատեստավորման պահանջները իրականացվում են գործող կանոնակարգի համաձայն):

- Միջանկյալ ատեստավորումը իրականացվում է ստուգելու համար ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին` ըստ առարկաների:

- Քննությունների քանակը մեկ ուսուցման ընթացքում չպետք է գերազանցի 8-ը, իսկ ստուգարքների թիվը` 10-ը:

- ՈՒսումնառության ողջ ժամանակահատվածում նախատեսվում է 3-ից ոչ ավել կուրսային աշխատանք ընդհանուր և մասնագիտական առարկայախմբերից:

- Միջանկյալ ատեստավորման ժամկետներն ու առարկաների ցանկը որոշվում է ուսումնական հաստատության ուսումնական պլաններին համապատասխան` ելնելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչներից:

- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չպետք է գերազանցի երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրածին,

- Միջանկյալ ատեստավորման տեսակներն են`

. քննություն,

. ստուգարք,

. տարբերակված ստուգարք,

. կուրսային աշխատանք:

Միջանկյալ ատեստավորման ձևը (բանավոր, գրավոր, խառը և այլն) սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում սովորողներին:

Պահանջներ պետական ամփոփիչ ատեստավորմանը`

«0405 Դեղագործություն» մասնագիտության գծով շրջանավարտը իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն:

- Պետական ամփոփիչ ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլ:

- Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է ստուգել և գնահատել շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

- Պետական ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են այն ուսանողները, որոնք կատարել են ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները` գնահատվել դրական և հանձնել ստուգարքները:

- Պետական ամփոփիչ ատեստավորումը «Դեղագործություն» մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով`

ա) միջառարկայական ամփոփիչ պետական քննության տեսական փորձություն (կարող է իրականացվել տեստային քննության ձևով)

բ) քննություն մասնագիտական առարկաներից.

1. Դեղաձևերի տեխնոլոգիա

2. Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա

3. Ֆարմակոգնոզիա բուսաբանության հիմունքներով

4.3. ՈՒսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ

. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը, ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները:

. ՈՒսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական պարապմունքներով չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամը, ընդ որում նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները և լրացուցիչ կրթական ծառայությունները:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա առկա ուսուցմամբ մասնագետների պատրաստումը ուսումնական հաստատությունը իրականացնում է հետևյալ սկզբունքներով.

- հիմնական ընդհանուր կրթության հիմքով ուսուցման համար պլանը լրացվում է «Հանրակրթական առարկաներ» առարկայախմբով: Այդ առարկայախմբում ընդգրկված պետք է լինի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Մաթեմատիկա և ինֆորմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Նախնական զինվորական պատրաստականություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները: Նշված առարկաներին հատկացվող ժամաքանակը պետք է կազմի ավագ դպրոցի հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված ժամաքանակի առնվազն 50-ը, միաժամանակ պետք է հաշվի առնել նաև միջին մասնագիտական բժշկական կրթության առանձնահատկությունները:

. Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա մասնագիտական կրթության ուսուցման ժամկետը ավելանում է 52 շաբաթով (մեկ ուսումնական տարով), ելնելով հետևյալ հաշվարկից.

    - տեսական ուսուցում`                       - 39 շաբաթ

    - միջանկյալ ատեստավորում`                  - 2 շաբաթ

    - արձակուրդներ`                            - 11 շաբաթ:

. Սահմանել խորհրդատվության ժամեր յուրաքանչյուր ուսումնական տարում 100 ժամ` յուրաքանչյուր ուսումնական խմբի համար: Խորհրդատվության ժամերը և ձևերը (խմբային, անհատական, գրավոր) որոշում է ուսումնական հաստատությունը:

. Նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը և ուսուցման ժամկետները, ոչ ավելի, քան շաբաթը 4 ժամ, որոշել ուսանողների ընտրությամբ: Ընտրությունը իրականացնելիս հաշվի առնել պետական ընդհանուր չափորոշիչի 12-րդ կետը` ուսանողներին տալ ազգային ու համաշխարհային մշակույթի որոշակի իմացություն: Նախասիրական առարկաների ծրագրերը հաստատում է քոլեջի ուսումնամեթոդական խորհուրդը:

. Մտցնել ուսումնական հաստատության կողմից ընտրված, ինչպես նաև ուսանողի անձնային պահանջմունքների և մասնագիտական հետաքրքրությունների բավարարմանն ուղղված ընտրովի առարկաներ` չափորոշիչով սահմանված ժամաքանակի սահմաններում:

. ՈՒսումնական հաստատության կամ ուսանողի կողմից ընտրված և ընտրովի դասընթացում ընդգրկված առարկաները դառնում են պարտադիր ուսուցման համար:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի ժամկետը ուսուցման տարբեր ձևերի զուգորդման դեպքում սահմանում է ուսումնական հաստատությունը:

. ՈՒսումնական պլանում ներառած բոլոր տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքները, ինչպես նաև պրակտիկաները (մասնագիտական) ավարտելուց հետո դրվում են ամփոփիչ գնահատականներ («Գերազանց», «Լավ», «Բավարար», կամ «Ստուգված»):

. Մասնագիտացումը մտցվում է ուսումնական հաստատության հիմնադրի կողմից հաշվի առնելով տարածքի առողջապահական հիմնարկների պահանջը: Մասնագիտացումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

4.4. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի մշակման ընթացքում ուսումնական հաստատությունը իրավունք ունի

. Ելնելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմաններից, համաձայն վերադաս մարմինների համապատասխան հրամանի (ուսուցման ժամկետի փոփոխման վերաբերյալ) ուսումնական գործընթացում կատարել փոփոխություն` ավելացնելով ուսանողի պարտադիր լսարանային ծանրաբեռնվածությունը շաբաթական մինչև 48 ժամ կիսամյակի ընթացքում (կրճատելով ուսման տևողությունը):

. Մինչև 5%-ի չափով փոփոխելու առարկայախմբերի համար ամբողջությամբ և տվյալ առարկայախմբի մեջ ընդգրկված առարկաների ուսումնական նյութի յուրացման համար նախատեսված ժամաքանակը` առանց գերազանցելու ուսանողների շաբաթական առավելագույն բեռնվածությունը և պահպանելով սույն փաստաթղթով ամրագրված բովանդակության նվազագույնը:

. Փոփոխել առանձին առարկաների ծրագրային նյութի բովանդակությունը` ընդլայնելով կամ խորացնելով տեսական և գործնական պատրաստվածությունը, հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը, ներդնելով (ավելացնելով) հիմնական առարկաներում լրացուցիչ արդիական թեմաներ կամ բաժիններ 15%-ի սահմանում, պահպանելով սույն փաստաթղթում նշված առարկաների նվազագույն ծավալը և չգերազանցելով սովորողի շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը:

. Սահմանել միջանկյալ ատեստավորման անցկացման ձևերը (ստուգարք, տարբերակված ստուգարք, քննություն) ու ժամկետները: Դրա ժամաքանակի հանրագումարային ծավալը պետք է կազմի ոչ պակաս, քան 4 շաբաթ ուսուցման ողջ ընթացքում: ՈՒսուցման ընթացքում անցկացնել մինչև ութ քննություն:

. Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև արտադրական (մասնագիտական) պրակտիկայի համար: Այդ ժամաքանակի հաշվին կարող է նաև ավելացվել ուսուցանվող առարկաների ժամաքանակը և միջանկյալ ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ ավելի, քան սույն չափորոշիչով սահմանածի 3-ի չափով):

. Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

. Լաբորատոր աշխատանքներին, գործնական և սեմինար պարապմունքներին, ուսումնական պարապմունքներին, ինչպես նաև արտադրական պրակտիկայի ժամանակ ուսումնական խումբը բաժանել ենթախմբերի` յուրաքանչյուրում առնվազն 8 ուսանող:

. Ընտրել շրջանավարտների ամփոփիչ պետական ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ պակաս, քան 2 շաբաթ):

. Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով դրա առանձնահատկությունը:

. Մասնագետների պատրաստման գործում հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

. Կազմակերպել ուսանողների բացակայությունների լրացումը համաձայն սահմանված կարգի:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ընթացքում տարբեր տեսակի ուսուցման ձևերի զուգորդման դեպքում:

 

«0405 ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

._________________________________________________________________________.

| N  |         Դասընթացների անվանումը         |ՈՒսանողի|Այդ թվում`|Կուր-  |

|    |                                        |ուսում- |պարտադիր  |սերը   |

|    |                                        |նական   |լսարանային|       |

|    |                                        |բեռնվա- |սեմինար,  |       |

|    |                                        |ծության |գործնական,|       |

|    |                                        |առավելա-|լաբորատոր |       |

|    |                                        |գույն   |          |       |

|    |                                        |ժամա-   |          |       |

|    |                                        |քանակը  |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |1. Ընդհանուր հումանիտար և               |     411|       144|       |

|    |սոցիալ-տնտեսգիտական                     |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.1|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի          |      72|          |      2|

|    |հիմունքներ                              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.2|Տնտեսագիտության հիմունքներ              |      36|          |      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.3|Քաղաքագիտության հիմունքներ              |      36|          |      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.4|Իրավունքի հիմունքներ                    |      33|          |      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.6|Ռուսաց լեզու                            |      72|        72|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

|    |Այլ օտար լեզու                          |      72|        72|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.7|Ֆիզիկական կուլտուրա                     |     101|          |    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

|    |2. Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական|      72|        58|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 2.1|Համակարգչային օպերատորական գործի        |      72|        58|      2|

|    |հիմունքներ                              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |3. Ընդհանուր մասնագիտական               |     694|       362|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.1|Լատիներեն լեզու                         |      72|        72|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.2|Մարդու անատոմիա, ֆիզիոլոգիա գենետիկայի  |     108|        36|      2|

|    |տարրերով                                |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.3|Մանրէաբանություն                        |      36|        18|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.4|Կլինիկական պաթոլոգիա                    |      66|        44|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.5|Ընդհանուր հիգիենա մարդու էկոլոգիայի     |      36|        18|      2|

|    |հիմունքներով                            |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.6|Օրգանական քիմիա                         |     108|        36|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.7|Անօրգանական քիմիա                       |     108|        36|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.8|Անալիտիկ քիմիա                          |      72|        36|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.9|Աղետների բժշկություն                    |      88|        66|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

|    |4. Հատուկ մասնագիտական                  |    1130|       600|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.1|Դեղագործական քիմիա                      |     180|       108|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.2|Դեղաբանություն                          |     162|        60|    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.3|Դեղաձևերի  տեխնոլոգիա                   |     376|       210|    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.4|Դեղագործության կազմակերպում և  էկոնոմիկա|     210|       116|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.5|Ֆարմակոգնոզիա բուսաբանության            |     202|       106|    2,3|

|    |հիմունքներով                            |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |4. Դասընթաց ուսումնական հաստատության    |      22|        22|      3|

|    |ընտրությամբ                             |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |5. Պահուստային ժամեր                    |      36|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |Ընդամենը                                |    2359|      1164|       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |6. Նախասիրական առարկաներ                |     130|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |6. Խորհրդատվություն (տարեկան 100 ժամ)   |     200|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |Ընդամենը                                |    2689|          |       |

._________________________________________________________________________.

 

       Համաձայնեցված է                         Հավելված N 3

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    առողջապահության նախարար                 կրթության և  գիտության նախարարի

    ____________ Ն. Դավիդյան                N 23-Ն հրամանի

    «29» դեկտեմբերի 2004 թ.                 «25» հունվարի 2005 թ.

                                            նախարար ___________ Ս. Երիցյան

 

ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

 

«0406 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ»

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Երևան 2005

 

«0406 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ.

 

1.1 «0406 Քույրական գործ» մասնագիտությունը հաստատված է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», N 1646-Ն որոշմամբ:

1.2 «0406 Քույրական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է առկա (ստացիոնար) ուսուցման ձևով:

1.3 Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը`

    միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա     2 տարի 10 ամիս

    հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա             3 տարի 10 ամիս

1.4 Շրջանավարտի որակավորումը` բուժքույր:

1.5. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

1.5.1 Շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտի բնութագիրը`

Քույրական գործի մասնագետը պատրաստվում է աշխատելու որպես բուժքույր և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի առողջապահական, գիտահետազոտական, բնակչության սոցիալական պաշտպանություն և բուժծառայություն իրականացնող այլ հիմնարկները:

1.5.2. Նրա գործունեությունը ուղղված է առանձին անձանց, ընտանիքներին, բնակչության խմբերին օգնություն ցուցաբերելուն և ներառում է.

- բնակչության առողջության պահպանումը և ամրապնդումը,

- հիվանդությունների կանխարգելումը,

- բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարումը,

- հիվանդների համալիր խնամքը,

- առողջության վերականգնումը:

1.5.3 Բուժքրոջ մասնագիտական գործունեության տեսակները.

«Քույրական գործ» մասնագիտությամբ բուժքույրը իր պատրաստվածությանը համապատասխան կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

- բուժախտորոշիչ,

- բուժսպասարկման,

- բուժկանխարգելիչ,

- վարչակազմակերպչական,

- ուսուցողական:

1.6 Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները.

«0406 Քույրական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը.

պատրաստված է`

. յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,

. շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը,

. յուրացնելու միջին մասնագիտական շարունակական (հետդիպլոմային) կրթական ծրագրերը:

1.7 Կրթությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ.

«Քույրական գործ» մասնագիտության պահանջներին համապատասխան,

բուժքույրը պետք է գիտենա.

- Հայաստանի Հանրապետության առողջապահության օրենսդրական և իրավական հիմունքները:

- Բուժհաստատությունների աշխատանքի կազմակերպումը նոր տնտեսական պայմաններում:

- Առողջապահության հիմնարկների գործունեությունն ու բնակչության առողջության վիճակը բնութագրող վիճակագրական տվյալները:

- Քույրական գործի տեսական հիմունքները:

- Քույրական գործի փիլիսոփայությունն ու էթիկան:

- Մասնագիտական հաղորդակցման հոգեբանությունը:

- Հիվանդությունների և վնասվածքների հիմնական պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման և կանխարգելման սկզբունքները:

- Ծերունաբանության և ծերախտաբանության (հերոնտոլոգիա և հերիատրիա) հիմունքները:

- Հիվանդների խնամքի կազմակերպումը քույրական գործընթացի փուլերի հիման վրա:

- Քույրական օգնության հիմունքները ամոքիչ բուժման ժամանակ:

- Ռեաբիլիտացիայի տեսակները, ձևերը և մեթոդները: Պացիենտների ռեաբիլիտացիայի վերաբերյալ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:

- Դեղերի հիմնական խմբերը, օգտագործման ցուցումներն ու հակացուցումները, փոխազդման բնույթը, դեղամիջոցների ընդունումից առաջացած բարդությունները: Բուժհաստատություններում դեղագիտական կարգը կանոնավորող նորմատիվ փաստաթղթերը:

- Վալեոլոգիայի և սանալոգիայի հիմունքները: Սանիտարական լուսաբանման ձևերն ու մեթոդները: Քույրական անձնակազմի դերը բնակչության առողջության պահպանման գլոբալ, ժողովրդագրական և տարածքային ծրագրերում:

- Դեոնթոլոգիայի հիմունքները:

- Ռացիոնալ և բուժական սնուցման հիմունքները:

- Դիսպանսերիզացիայի հիմունքները, հիվանդությունների սոցիալական նշանակությունը:

- Բուժհաստատությունների անձնակազմի և հիվանդների ինֆեկցիոն անվտանգության, ինֆեկցիոն հսկողության կանոնները: Բուժհաստատությունների և սանիտարահակահամաճարակային տիպի հիմնարկների միջև համագործակցության համակարգը:

- Բուժհաստատությունների կառուցվածքային ստորաբաժանումների հաշվառահաշվետվական գործունեությունը: Բժշկական փաստաթղթերի հիմնական ձևերը: Բուժհաստատություններում անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանման կանոնները:

- Կրտսեր բուժական անձնակազմի պարտականությունները, իրավունքներն ու պատասխանատվությունը:

- Աղետների բժշկության հիմունքները:

Պետք է կարողանա`

- Վերլուծել ստեղծված իրավիճակը և որոշումներ կայացնել սեփական մասնագիտության լիազորությունների և իրավասության սահմաններում:

- Տիրապետել հաղորդակցման հմտություններին:

- Մասնակցել և կատարել ստացիոնարի և պոլիկլինիկայի պայմաններում բժշկի նշանակման և սեփական մասնագիտական իրավասության և լիազորությունների սահմաններում` տարբեր սեռատարիքային խմբերի պացիենտներին ախտորոշիչ, բուժական, վերակենդանացման, վերականգնողական, կանխարգելիչ, բուժառողջարարական, սանիտարահիգիենիկ, սանիտարալուսավորչական միջոցառումներ:

- Իրականացնել և փաստաթղթերով հիմնավորել քույրական գործընթացի փուլերը հիվանդների խնամքի ժամանակ:

- Ստացիոնարի և տնային պայմաններում իրականացնել և կազմակերպել քույրական խնամք:

- Գնահատել իրավիճակը և առանձնացնել առաջնային ախտանիշները ու համախտանիշները ծանր և սահմանային իրավիճակում գտնվող հիվանդների և տուժածների մոտ: Ցուցաբերել հրատապ նախաբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

- Իրականացնել և փաստաթղթերով հիմնավորել քույրական գործընթացի հիմնական փուլերը` անբուժելի հիվանդներին ամոքիչ քույրական օգնություն ցուցաբերելիս:

- Գնահատել դեղամիջոցների արդյունավետությունը` կոնկրետ հիվանդի մոտ: Դեղորայքային թունավորման ժամանակ ցուցաբերել նախաբժշկական օգնություն:

- Նախապատրաստել հիվանդին լաբորատոր, ֆունկցիոնալ և գործիքային հետազոտման:

- Կատարել ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հիմնական տեսակները, անցկացնել բուժական մարմնամարզության դասընթացներ, տիրապետել մերսման մեթոդներին, հսկել աշխատանքային բուժման առաջարկների կատարումը, օգտագործել հոգեթերապիայի տարրերը, հսկել բժշկի նշանակած դիետայի պահպանումը, գնահատել անցկացվող միջոցառումների արդյունավետությունը:

- Տիրապետել սանիտարական լուսաբանման մեթոդներին և միջոցներին, պլանավորել և գնահատել` առողջության պահպանման և ամրապնդման համար առանձին անհատների, ընտանիքների և բնակչության խմբերի կրթմանը ու ուսուցմանը ուղղված կանխարգելման համալիր ծրագրերին:

- Հետևել դեղամիջոցների ստացման, պահպանման և օգտագործման դեղագործական կարգին:

- Բժշկական փաստաթղթերի վարումը:

- Կատարել ինֆեկցիոն հսկողության պահանջները, հիվանդների և բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգության պահպանումը:

- Անցկացնել բնակչության, հիվանդների, տուժածների, աղետների բժշկության ծառայության անձնակազմի, քաղաքացիական պաշտպանության ծառայության բուժանձնակազմի պաշտպանությանը վերաբերող միջոցառումներ:

- Արտակարգ իրավիճակներում կատարել պացիենտի վիճակի գնահատում և ցուցաբերել նախաբժշկական օգնություն:

- Կարողանա կիրառել նոր տեղեկատվական տեխնոլոգիական մեթոդներ, հնարքներ և միջոցներ, իրականացնել տեղեկատվության փոխանցում և պահպանում:

- Բարձրացնել գիտելիքների, կարողությունների, հմտությունների մասնագիտական մակարդակը:

- Նախապատրաստել գործիքներ և օգնել բժշկին բարդ միջամտությունների կատարման ժամանակ:

- Տիրապետել հիվանդների նախապատրաստմանը ախտորոշիչ հետազոտությունների և շտապ վիրահատությունների:

- Իրականացնել բժշկական ապարատների ու սարքավորումների պահպանման և օգտագործման, դրանց ժամանակին վերանորոգման և դուրսգրման հսկողություն:

- Կատարել նյութերի հավաքում, տեղափոխում և պահպանում մանրէաբանական հետազոտության համար:

- Հիվանդների և նրանց հարազատների շրջանում իրականացնել սանիտարալուսավորչական աշխատանք, որը իր մեջ ներառում է նաև բժշկական գիտելիքներ` վնասվածքների ժամանակ ինքնօգնության և փոխադարձ օգնության կազմակերպման ուսուցում, օգնություն թունավորումների և այլ անհետաձգելի իրավիճակներում, հիվանդի խնամքի մեթոդների ուսուցում, առաջին նախաբժշկական օգնության ուսուցում, ուսուցանել հիգիենիկ դաստիարակություն և առողջ ապրելակերպ:

- Կատարել քույրական միջամտություններ:

2. ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԲՈՒԺՔՐՈՋ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ

2.1 Ընդհանուր պահանջներ.

Բուժքրոջ կրթվածության մակարդակը համապատասխանում է հետևյալ պահանջներին.

- տիրապետում է հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների հիմունքներին և կարողանում է օգտագործել ստացած գիտելիքների ընդհանուր սկզբունքները իր մասնագիտական և այլ գործունեության ոլորտում,

- գիտի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմունքները, տիրապետում է մարդու վերաբերմունքը այլ մարդու, հասարակության, շրջակա միջավայրի նկատմամբ կարգավորող բարոյական և իրավական նորմերին,

- օժտված է մտածելակերպի կուլտուրայով, տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին, գրագետ օգտագործում է մասնագիտական բառապաշարը, կարողանում է մասնագիտական ոլորտում օգտագործել օտար լեզվի իր իմացությունը,

- ամբողջական պատկերացում ունի բնության և հասարակության մեջ կատարվող երևույթների և գործընթացների մասին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական խնդիրների լուծման համար` հաշվի առնելով տեխնիկատեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական և էկոլոգիական գործոնները,

- հասկանում է մասնագիտության էությունը և սոցիալական նշանակությունը, օժտված է մասնագիտական պատասխանատվության զգացումով,

- մասնագիտական գործունեության ընթացքում պատրաստ է տարբեր իրավիճակներում գտնել խնդիրների արագ և ճիշտ լուծումը,

- կարող է ռացիոնալ ձևով կազմակերպել իր աշխատանքը, կատարել աշխատանքի պլանավորումը, վերլուծել դրա արդյունքները,

- կարող է մասնագիտական գործունեության ոլորտում կիրառել համակարգչային տեխնիկա,

- պատրաստ է համագործակցել իր աշխատանքային գործընկերների հետ, ծանոթ է կոլեկտիվ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման մեթոդներին,

- հոգեբանորեն պատրաստ է իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, գիտակցում է մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման անհրաժեշտությունը,

- իր մասնագիտական գործունեության բնագավառում ընդունակ է ինքնուրույն յուրացնել լրացուցիչ գիտելիքներ:

2.2. Պահանջներ բուժքրոջ պատրաստվածության մակարդակի նկատմամբ ըստ դասընթացների

2.2.1 Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական դասընթացի բնագավառում

Բուժքույրը պետք է.

Փիլիսոփայության հիմունքների բնագավառում.

- պատկերացում ունենա աշխարհի փիլիսոփայական, գիտական և հոգևոր արժեքների, մարդկային գիտելիքների ձևերի և ժամանակակից հասարակության մեջ դրանց արտահայտման առանձնահատկությունների մասին, հոգևոր և նյութական արժեքների փոխհարաբերության, մարդու, հասարակության կյանքում դրանց դերի մասին,

- պատկերացում ունենա մարդու մեջ կենսաբանական և սոցիալական, մարմնական և հոգևոր սկզբի, գիտակցության էության, մարդու վարքագծում գիտակցականի և ոչ գիտակցականի դրսևորման մասին,

- պատկերացում ունենա գիտության, նրա ճանաչողական դերի, ձևերի և մեթոդների, տեխնիկայի և տեխնոլոգիայի նվաճումների կիրառման հետ կապված սոցիալական և էթիկական խնդիրների մասին,

- պատկերացում ունենա փիլիսոփայության և բժշկության կապի մասին, հասկանա փիլիսոփայաէթիկական խնդիրները բժշկության մեջ (բիոէթիկա):

- պատկերացում ունենա անձի անհատականության ձևավորման, ազատության և կյանքի պայմանների, մշակույթի և շրջակա միջավայրի պահպանման պատասխանատվության վերաբերյալ,

- իմանա հասարակության մեջ իշխող հարաբերությունները կարգավորող բարոյական նորմերը:

Տնտեսագիտության հիմունքների բնագավառում.

- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները,

- պատկերացում ունենա միկրո և մակրոտնտեսագիտության, հարկային, դրամավարկային և ներդրումային քաղաքականության մասին,

- պատկերացում ունենա տնտեսական իրավիճակի մասին մեր երկրում և արտերկրներում,

- պատկերացում ունենա արժեզրկման և գործազրկության խնդիրների մասին,

- պատկերացում ունենա գործարարության սկզբունքների մասին,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում բուժօգնության կազմակերպման համակարգը,

- իմանա առողջապահության կառավարման և շուկայական հարաբերությունների սկզբունքները,

- իմանա բուժհաստատություններում բուժանձնակազմի վարձատրման սկզբունքները,

- իմանա բյուջետաապահովագրական բժշկության կազմակերպման սկզբունքները,

- կարողանա գտնել և օգտագործել մասնագիտական գործունեության մեջ կողմնորոշվելու համար անհրաժեշտ տնտեսական տեղեկատվություն:

Սոցիոլոգիայի հիմունքների բնագավառում.

- պատկերացում ունենա անհատի և հասարակության զարգացման ու գործունեության օրինաչափությունների սոցիոլոգիական մոտեցման մասին,

- պատկերացում ունենա հասարակության հիմնական սոցիալական կազմակերպությունների, սոցիալական շերտավորման և սոցիալական փոխազդեցությունների, սոցիալական կառուցվածքի մասին,

- պատկերացում ունենա սոցիալական շարժումների, փոփոխությունների ու զարգացման այլ գործոնների մասին,

- իմանա անհատի և ընտանիքի սոցիալական գործընթացների առանձնահատկությունները, սոցիալական վարքագծի կարգավորման և ինքնակարգավորման առանձնահատկությունների ձևերը:

Քաղաքագիտության հիմունքների բնագավառում.

- իմանա իշխանության, քաղաքական սուբյեկտների և քաղաքական հարաբերությունների և գործընթացների մասին (Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում),

- իմանա քաղաքական համակարգի, քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մասին,

- իմանա միջազգային հարաբերությունները,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-քաղաքական գործընթացի զարգացման առանձնահատկությունները:

Իրավունքի հիմունքների բնագավառում.

- իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթները,

- իմանա քաղաքացու իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում պետական, վարչական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները,

- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական և բարոյական էթիկայի նորմերը,

- իմանա քաղաքացիների առողջության պահպանման մասին օրենսդրության հիմունքները,

- կարողանա օգտագործել բուժքրոջ մասնագիտական գործունեությունը կանոնակարգող իրավական չափորոշիչ փաստաթղթերը:

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների բնագավառում.

- տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին,

- հարստացնի մասնագիտական բառապաշարը,

- տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,

- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,

- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոններին համապատասխան, վերացնել սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,

- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հնարքներին:

Ռուսաց և այլ օտար լեզուների բնագավառում

- տիրապետի բառապաշարին և քերականական այն նվազագույնին, որն անհրաժեշտ է մասնագիտական օտարալեզու տեքստերը կարդալու, թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),

- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,

- կարողանա կառուցել խոսքը լեզվական և հաղորդակցական նորմերին համապատասխան,

- տիրապետի բառապաշարին (1200-1400 բառային միավոր) և քերականության նվազագույնին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական տեքստեր կարդալու և թարգմանելու համար (բառարանի օգնությամբ),

- տիրապետի ռուսաց և այլ օտար լեզուներով հաղորդակցվելու տարրական հիմունքներին:

Ֆիզիկական կուլտուրայի բնագավառում.

- պատկերացում ունենա ֆիզկուլտուրայի դերի մասին` մարդու ընդհանուր, մշակութային, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում,

- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի հիմունքները,

- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցներ` առողջության ամրապնդման, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:

2.2.2 Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացի բնագավառում

Բուժքույրը պետք է`

Համակարգչային օպերատորական գործի բնագավառում.

- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին,

- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման ու պահպանման մեթոդների և միջոցների մասին,

- տիրապետի համակարգչային օպերատորական աշխատանքին,

- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից:

2.2.3. Ընդհանուր մասնագիտական դասընթացի բնագավառում.

Բուժքույրը պետք է`

«Լատիներեն լեզվի հիմունքներ` բժշկական տերմինաբանությամբ» առարկայի բնագավառում.

- իմանա լատիներեն լեզվի քերականության հիմունքները և տերմինների կազմության ձևերը,

- կարողանա ճիշտ կարդալ, գրել և թարգմանել բժշկական տերմինները, հիվանդությունների և դեղանյութերի անվանումները:

«Անատոմիա, ֆիզիոլոգիա` պաթոլոգիայի հիմունքներով» առարկայի բնագավառում.

- իմանա օրգանիզմի զարգացման և կենսագործունեության հիմնական օրինաչափությունները,

- պատկերացում ունենա մարդու կենսական կարևոր պահանջների մասին,

- պատկերացում ունենա օրգանիզմի, օրգանների և օրգան-համակարգերի տեղագրական անատոմիայի մասին,

- պատկերացում ունենա օրգանիզմում ընթացող կենսաֆիզիկական, կենսաքիմիական գործընթացների մասին,

- պատկերացում ունենա հիվանդությունների և վնասվածքների մասին,

- իմանա բջջի, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը, դրանց ֆունկցիաների փոխհարաբերությունը նորմայում և պաթոլոգիայում,

- իմանա ֆիզիոլոգիական ֆունկցիաների կարգավորման հիմունքները,

- պատկերացում ունենա ուռուցքային հիվանդությունների և ուռուցքների տեսակների մասին,

- իմանա բորբոքման կլինիկական արտահայտման ձևերը, բորբոքման տեսակները,

- իմանա ուռուցքների կլինիկական պատկերը, նրանց առաջացման պատճառների ժամանակակից տեսակետները,

- պատկերացում ունենա ախտաբանական ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի մեթոդների մասին,

- իմանա օրգանիզմի ադապտացիոն մեխանիզմները,

- իմանա շնչական և սիրտ-անոթային համակարգի ախտաբանական փոփոխությունների արտահայտման կլինիկան:

«Ընդհանուր և բժշկական հոգեբանության հիմունքներ» առարկայի բնագավառում.

- պատկերացում ունենա հոգեբանության հիմնական խնդիրների և մեթոդների մասին,

- պատկերացում ունենա հոգեթերապիայի, հոգեհիգիենայի և հոգեկանխարգելման մասին,

- պատկերացում ունենա հոգեսոմատիկայի մասին,

- իմանա հոգեկան պրոցեսների առանձնահատկությունների մասին առողջ և հիվանդ մարդկանց մոտ,

- իմանա հաղորդակցման միջոցները և ֆունկցիաները,

- իմանա անհատի հոգեբանական կառուցվածքը,

- տիրապետի խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման միջոցներին,

- իմանա սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակների լուծման ուղիները,

- կարողանա որոշել աշխատակիցների և պացիենտների շրջանում գերակշռող վարքագծի տիպերը:

«Առողջ մարդը և նրա շրջակա միջավայրը» առարկայի բնագավառում.

- իմանա ժողովրդագրական իրավիճակն աշխարհում, Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում,

- իմանա մարդու կենսագործունեության փուլերը,

- իմանա մարդու հոգեբանական և անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները տարբեր սեռատարիքային խմբերում,

- իմանա մանկության և նրա շրջանների բնութագրումը,

- իմանա մանկան օրգանիզմի զարգացման օրինաչափությունները,

- իմանա կրծքով սնուցման առանձնահատկությունները, առավելությունները, կրծքով կերակրման խրախուսման, մայրերին ճիշտ տեխնիկայի ուսուցման, սնուցման այլ տեսակների և միջոցների ընտրության, նրանց ճիշտ պատրաստման եղանակները և իրականացումը, արհեստական և խառը սնուցման առանձնահատկությունները,

- կարողանա իրականացնել ծնողների և երեխաների շրջանում սանիտարալուսավորչական աշխատանքներ,

- իմանա մանկական հիմնարկներում (մսուր, մանկապարտեզ, դպրոց, մանկատուն, առողջարան, ճամբար) բուժքրոջ գործունեությունը, տարբեր տարիքային խմբերի երեխաների մերսում, մաշկի, բերանի, աչքի լորձաթաղանթների մշակում, խնամքին վերաբերող այլ գործունեություն,

- իմանա հասուն և անհաս նորածինների պահանջները, վիճակի գնահատումը նրանց անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները,

- իմանա մարդու բազմակողմանի պահանջները տարբեր սեռատարիքային խմբերում,

- պատկերացում ունենա սեռական դաստիարակության հիմունքների մասին,

- պատկերացում ունենա սթրեսի, աուտոթրենինգի մասին,

- պատկերացում ունենա կլիմակտերիկ շրջանի առանձնահատկությունների և մենոպաուզայի մասին,

- պատկերացում ունենա հղիության, ծննդաբերության ֆիզիոլոգիայի հիմունքների մասին, կնոջ, տղամարդու, ընտանիքի, ամուսնության պրոբլեմների մասին,

- իմանա ընտանիքի պլանավորման աշխատանքների սկզբունքները,

- իմանա վաղաժամ ծերացման կանխարգելման հիմնական սկզբունքները (սնվելու առանձնահատկությունը, հիգիենան, ռեժիմը, ապրելակերպը),

- կարողանա գնահատել մարդու ֆիզիկական և սոցիալ-հոգեբանական վիճակները:

«Բժշկական գենետիկա» առարկայի բնագավառում.

- պատկերացում ունենա ժառանգականության կենսաքիմիական և բջջաբանական հիմունքների մասին,

- իմանա հատկանիշների ժառանգման օրինաչափությունները,

- պատկերացում ունենա ժառանգականության կենսաքիմիական և բջջաբանական հիմունքների մասին,

- իմանա ժառանգական հիվանդությունների հիմնական խմբերի, դրանց պատճառների և ախտորոշման եղանակների մասին,

- պատկերացում ունենա բժշկագենետիկական խորհրդատվության մասին:

«Ընդհանուր հիգիենա` մարդու էկոլոգիայի հիմունքներով» առարկայի բնագավառում.

- իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունները,

- իմանա մարդու առողջության վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցության օրինաչափությունները,

- պատկերացում ունենա աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի արդի վիճակի և էկոլոգիական գլոբալ խնդիրների մասին,

- իմանա սանիտարալուսավորչական աշխատանքի անցկացման մեթոդիկան,

- իմանա էկոլոգիական անվտանգության իրավական հարցերը,

- կարողանա տալ արտաքին միջավայրի գործոնների սանիտարահիգիենիկ գնահատականը:

Մանրէաբանության, վիրուսաբանության, իմունաբանության հիմունքների բնագավառում.

- պատկերացում ունենա միկրոօրգանիզմների դերի և առանձնահատկությունների, դրանց տարածվածության և մարդու առողջության վրա ազդեցության մասին,

- պատկերացում ունենա իմունիտետի և օրգանիզմի իմունային խանգարումների մասին,

- պատկերացում ունենա մակաբուծային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կանխարգելման, զարգացման ցիկլերի, վարակի տարածման ուղիների և օրգանիզմում մակաբույծների տեղակայման մասին,

- պատկերացում ունենա մանրէաբանական հետազոտությունների մեթոդների մասին,

- իմանա իմունային համակարգի կառուցվածքը և ֆունկցիաները:

Դեղաբանության հիմունքների բնագավառում.

- իմանա դեղաձևերի տեսակները, դեղամիջոցները օրգանիզմ ներմուծելու ուղիները, դրանց ազդեցության և փոխազդեցության մեխանիզմները,

- իմանա դեղորայքային թերապիայի ընթացքում նրանց կողմնակի երևույթները և բարդությունները,

- իմանա հիմնական դեղորայքային խմբերը, դրանց ֆարմակոթերապևտիկ ազդեցությունն ըստ խմբերի,

- կարողանա գրել դեղատոմսեր` օգտվելով տեղեկատու գրականությունից:

Աղետների բժշկության բնագավառում.

- իմանա «Աղետ», «Վթար», «Արտակարգ իրավիճակ», «Աղետների բժշկություն» հիմնական հասկացությունները,

- իմանա արտակարգ իրավիճակների դասակարգումը,

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկամարտավարական բնութագիրը,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության կազմակերպման սկզբունքները, հիմնական խնդիրները, կառուցվածքը և հագեցվածությունը,

- իմանա արտակարգ իրավիճակներում աղետների բացասական գործոններից և զանգվածային ոչնչացման զենքից բնակչության, զորքերի, բուժհիմնարկների անձնակազմի, տուժածների և վիրավորների պաշտպանության կազմակերպումը,

- իմանա բուժօգնության կազմակերպումը բուժտարահանման փուլերում,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության հիմնական խնդիրները, դրանց կառուցվածքը և բուժհագեցվածությունը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները արտակարգ իրավիճակներում (բուժօգնության տեսակները և նրանց ծավալը, «բուժտարահանման փուլը» հասկացությունը, բուժտարահանման փուլերի քանակը արտակարգ իրավիճակներում խաղաղ պայմաններում և մարտական գործողությունների ժամանակ,

- իմանա բուժտեսակավորման հիմնական նպատակը, ձևերը, հատկանիշները, կազմակերպման և անցկացման եղանակները.

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները տարբեր աղետների ժամանակ (քիմիական վթար, ճառագայթային վթար, համաճարակներ, տարերային աղետներ),

- իմանա զինված ուժերի բուժծառայության հիմնական խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա օգտվել անհատական և խմբակային պաշտպանիչ միջոցներից,

- կարողանա կազմակերպել բնակչության, անձնակազմի, բուժստորաբաժանումների, վիրավորների և տուժածների պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից,

- պատկերացում ունենա աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության կազմակերպման խնդիրների, սկզբունքների, դրանց կառուցվածքի, կազմավորումների, կառավարման օրգանների և հագեցվածության մասին,

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկամարտավարական բնութագիրը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները (ցուցաբերվող բուժօգնության փուլերը և պահանջները, բժշկական տեսակավորման ձևերը և հիմնական նպատակը, նրա կազմակերպման և անցկացման սկզբունքները, տեսակավորման հատկանիշները, առաջին բուժօգնության կազմակերպումը և ծավալը) արտակարգ իրավիճակներում, ճառագայթման վտանգի և ռազմական պայմաններում տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելիս,

- իմանա արտակարգ իրավիճակներում անցկացվող հիմնական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները,

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները աղետների ժամանակ,

- իմանա զինված ուժերի բժշկական ծառայության խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա օգտվել մասսայական և անհատական պաշտպանիչ միջոցներից,

- կարողանա տեղեկատվություն հավաքել հիմնական կենսական ցուցանիշների վիճակի մասին բժշկի կողմից հետագա տեսակավորման համար որոշումներ ընդունելու համար,

- կարողանա ցուցաբերել առաջին բժշկական և նախաբժշկական օգնություն էքստրեմալ պայմաններում, հատկապես ուշադրություն դարձնելով երկարատև ճնշման սինդրոմի դեպքում անհետաձգելի օգնության կազմակերպման վրա:

2.2.4. Հատուկ մասնագիտական դասընթացի բնագավառում.

Բուժքույրը պետք է`

«Քույրական գործի հիմունքներ» առարկայի բնագավառում.

- իմանա քույրական գործի տեսությունը և փիլիսոփայությունը,

- իմանա մարդու համակողմանի պահանջները,

- իմանա բուժքրոջ դերը մարդու և հասարակության առողջության պահպանման գործում,

- իմանա բուժկանխարգելիչ հիմնարկների կառուցվածքը,

- իմանա բուժքրոջ աշխատանքային գործունեությունը ստացիոնարում,

- իմանա ընդունարանի և սոմատիկ բաժանմունքի բժշկական փաստաթղթերի հիմնական ձևերն ու նրանց լրացման կարգը,

- իմանա քույրական ախտորոշման և նրա կիրառման մասին,

- իմանա անբուժելի հիվանդների խնամքի առանձնահատկությունները,

- իմանա վշտի շրջանները,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հմտություններին,

- կարողանա իրագործել և փաստագրել քույրական գործընթացի առանձին փուլերը,

- տիրապետի քույրական միջամտությունների տեխնիկային,

- կարողանա ապահովել հիվանդի և բուժքրոջ ինֆեկցիոն անվտանգությունը (պահպանել սանիտարահակահամաճարակային ռեժիմ),

- կարողանա պացիենտին սովորեցնել պահպանելու առողջության հնարավորին առավելագույն մակարդակը,

- կարողանա կատարել սիրտ-թոքային վերակենդանացում,

- կարողանա հաստատել մահվան նշանները և իմանա դիակի հետ վարվելու կարգը,

- իմանա էֆթանազիայի մասին:

«Քույրական գործը թերապիայում» առարկայի բնագավառում.

- իմանա թերապևտիկ օգնության կազմակերպման համակարգը,

- իմանա ներքին օրգանների հիվանդությունների պատճառները, ռիսկի գործոնները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման, խնամքի և կանխարգելման սկզբունքները,

- կարողանա իրագործել և փաստագրել ներքին օրգանների հիվանդությամբ տառապող հիվանդի խնամքի ժամանակ քույրական գործընթացի առանձին փուլերը, կատարել պացիենտի վիճակի առաջնային գնահատում, բացահայտել պացիենտների պրոբլեմները, կազմել քույրական խնամքի պլան, իրականացնել այն, կատարել խնամքի արդյունքների գնահատում,

- կարողանա նախապատրաստել պացիենտին ախտորոշիչ գործողությունների,

- կարողանա իրականացնել դեղորայքային բուժում` բժշկի նշանակման համաձայն,

- կարողանա ուսուցանել պացիենտներին և նրա հարազատներին դեղորայքի ընդունման կանոնները և բուժական սնուցման կազմակերպումը,

- կարողանա կազմակերպել խորհրդատվություններ պացիենտի և հարազատների համար` հիվանդությունների կանխարգելման, սրացումների, հնարավոր բարդությունների վերաբերյալ,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում,

- կարողանա իրականացնել ամոքիչ բուժում,

- կարողանա պահպանել դեոնթոլոգիայի կանոնները,

- իմանա ռիսկի գործոնները, հիմնական կլինիկական դրսևորումները, բարդությունները, տուբերկուլյոզի կանխարգելման ձևերը (եղանակները), բուժքրոջ դերը բուժական-ախտորոշիչ միջոցառումների իրականացման գործում,

- կարողանա նախապատրաստել պացիենտին բուժախտորոշիչ միջոցառումներին, կատարել տուբերկուլինային ախտորոշում, վակցինացիա և ռեվակցինացիա,

- կարողանա ապահովել պացիենտների և բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգությունը, տուբերկուլյոզային ինֆեկցիայի օջախում իրականացնել հակաէպիդեմիկ համալիր միջոցառումներ,

- կարողանա իրականացնել քույրական մանիպուլյացիաներ:

«Քույրական գործը մանկաբուժությունում» առարկայի բնագավառում.

- իմանա երեխաներին ցուցաբերվող բժշկական օգնության կազմակերպման համակարգը,

- իմանա 0-1 տարեկան և 1 տարեկանից բարձր երեխաների տեղամասում վարման և հսկման սկզբունքները,

- իմանա հիվանդությունների կանխարգելումը և առողջության պահպանման խնդիրները,

- իմանա մանկական հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման և խնամքի սկզբունքները և կանխարգելումը,

- իմանա հիվանդ երեխաների սնուցման առանձնահատկությունները,

- կարողանա երեխային նախապատրաստել ախտորոշման հատուկ մեթոդներին,

- կարողանա քույրական գործընթացում իրագործել և փաստագրել երեխայի խնամքի առանձին փուլերը,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում,

- կարողանա իրականացնել ուսուցում ծնողների և երեխաների շրջանում,

- տիրապետի տարաբնույթ միջամտությունների` դեղորայքների ներմուծման տարբեր եղանակներ, հոգնաներ և այլ միջամտություններ, լոգանքներ, տարբեր տարիքային խմբերի երեխաների մերսում, մաշկի, բերանի, աչքի լորձաթաղանթների մշակում, խնամքին վերաբերող հարցեր,

- տիրապետի և կիրառի հանրապետությունում ներդրված ԱՀԿ միջին բուժանձնակազմի համար նախատեսված ժամանակակից ծրագրերը և ալգորիթմները:

«Քույրական գործը վիրաբուժությունում» առարկայի բնագավառում.

- իմանա վիրաբուժական օգնության կազմակերպման համակարգը,

- իմանա վիրաբուժական հիվանդությունների և վնասվածքների պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման և խնամքի սկզբունքներն ու կանխարգելումը,

- իմանա նախավիրահատական և հետվիրահատական շրջանների ընթացքը և խնամքի առանձնահատկությունները,

- պատկերացում ունենա տրանսֆուզիոլոգիայի հիմունքների մասին,

- կարողանա իրագործել և փաստագրել վիրաբուժական և վնասվածքներով հիվանդների խնամքի գործընթացի առանձին փուլերը,

- իմանա ուռուցքաբանական օգնության կազմակերպման համակարգը,

- կարողանա իրականացնել ուռուցքով հիվանդների քույրական գործընթացի առանձին փուլերը,

- տիրապետի քույրական միջամտությունների տեխնիկային` վիրաբուժությունում,

- կարողանալ ցուցաբերել մինչբժշկական օգնություն վիրաբուժական անհետաձգելի իրավիճակներում:

Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի բնագավառում.

- իմանա սահմանային վիճակների տեսակները և հիմնական ախտանիշները,

- իմանա ինֆուզիոն թերապիայի հիմունքները,

- պատկերացում ունենա տրանսֆուզիոլոգիայի հիմունքներից,

- իմանա սուր սիրտ-անոթային անբավարարության, սուր շնչական անբավարարության, շոկային, կոմատոզ վիճակների, էկզոգեն թունավորումների ռիսկի գործոնները, կլինիկական դրսևորումները և դրանց զարգացման կանխարգելումը,

- կարողանա իրագործել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի (ՎԻԹ) բաժանմունքի հիվանդի խնամքի քույրական գործընթացը,

- իմանա ՎԻԹ բաժանմունքի աշխատանքի իրավական և էթիկայի ասպեկտները,

- տիրապետի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում կատարվող քույրական միջամտություններին և իրականացնի դեղորայքային բուժումը ըստ բժշկի նշանակման,

- կարողանա ցուցաբերել առաջին բժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակների դեպքում,

- տիրապետի ծանր հիվանդների խնամքի առանձնահատկություններին,

- կարողանա ապահովել պացիենտի և բուժանձնակազմի վարակային անվտանգությունը,

- կարողանա իրականացնել ներհիվանդանոցային վարակի կանխարգելումն ու անվտանգ միջավայրի ապահովումը,

- տիրապետի սիրտ-թոքային վերակենդանացման հմտություններին կլինիկայում և կլինիկայից դուրս,

- կարողանա հաստատել կենսաբանական մահը,

- իմանա դիակի հետ վարվելու կարգը:

«Քույրական գործը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» առարկայի բնագավառում.

- իմանա հղիների և գինեկոլոգիական հիվանդների բուժօգնության համակարգի կազմակերպումը,

- իմանա ծննդաբերության ընթացքը, նորածինների առաջին հարդարանքը,

- իմանա գինեկոլոգիական հիվանդությունների պատճառները, կլինիկան, ախտորոշման մեթոդները, կանխարգելումը, բուժման ու խնամքի մեթոդները,

- իմանա բուժքրոջ պարտականությունները պացիենտին բուժական-ախտորոշիչ գործողություններ կատարելու ժամանակ,

- կարողանա իրականացնել և փաստագրել քույրական գործընթացի տարբեր փուլերը գինեկոլոգիական հիվանդների խնամքի ժամանակ,

- կարողանա նախապատրաստել հիվանդին ախտորոշիչ գործողությունների,

- կարողանա ապահովել հիվանդի և բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգությունը,

- կարողանա իրականացնել հղիների խորհրդատվությունը,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն մանկաբարձագինեկոլոգիական անհետաձգելի իրավիճակներում,

- կարողանա ընդունել ծնունդ էքստրեմալ դեպքերում:

«Քույրական գործը վարակիչ հիվանդությունների ժամանակ` մասնավոր համաճարակաբանությամբ» առարկայի բնագավառում.

- իմանա վարակ, վարակի տարածման գործընթաց, վարակիչ հիվանդություն, համաճարակային գործընթաց հասկացությունների սահմանումը,

- իմանա վարակիչ հիվանդների բուժօգնություն կազմակերպելու համակարգը,

- իմանա համաճարակաբանական ծառայության հիմունքները,

- իմանա վարակիչ հիվանդությունների հարուցիչների հիմնական հատկությունները, համաճարակաբանական առանձնահատկությունները, կլինիկական դրսևորումները, համախտանիշները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման ու խնամքի սկզբունքները, կանխարգելումը,

- կարողանա հավաքել կենսաբանական նյութ լաբորատոր հետազոտությունների համար,

- կարողանա վարակի օջախում կազմակերպել հակահամաճարակային միջոցառումներ,

- իմանա ՁԻԱՀ-ի հարուցչի առանձնահատկությունները, փոխանցման ուղիները, կլինիկան, ռիսկի խմբերը, ախտորոշումը, խնամքը, բուժման և կանխարգելման սկզբունքները,

- կարողանա ապահովել պացիենտի և բուժքրոջ անվտանգությունը վարակից,

- կարողանա իրականացնել և փաստագրել քույրական գործընթացի փուլերը վարակիչ հիվանդությունների ժամանակ,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

«Քույրական գործը նյարդախտաբանությունում» առարկայի բնագավառում.

- իմանա նյարդաբանական օգնության կազմակերպման համակարգը,

- իմանա նյարդային հիվանդությունների և վնասվածքների ռիսկի գործոնների պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման, խնամքի սկզբունքները և կանխարգելումը,

- կարողանա նախապատրաստել հիվանդին ախտորոշիչ պրոցեդուրաների,

- կարողանա իրագործել և փաստագրել նյարդային հիվանդություններով տառապող հիվանդների քույրական գործընթացի առանձին փուլերը,

- կարողանա իրականացնել քույրական միջամտություններ,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

«Քույրական գործը հոգեբուժությունում» առարկայի բնագավառում.

- իմանա հոգեբուժական օգնության կազմակերպման համակարգը,

- իմանա հոգեբուժական օգնության ցուցաբերման բժշկական, էթիկական և իրավական ասպեկտները,

- իմանա հոգեկան հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները բուժման և խնամքի սկզբունքները,

- կարողանա փաստագրել և իրականացնել հոգեկան հիվանդների և հոգեկան առողջական խանգարումներով անձանց խնամքի քույրական գործընթացի փուլերը,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

Քույրական գործը մաշկային և սեռավարակ հիվանդությունների ժամանակ.

- իմանա մաշկային և սեռավարակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժօգնության կազմակերպման համակարգը,

- իմանա մաշկային և սեռավարակ հիվանդությունների պատճառները, վարակման ուղիները, կլինիկական ախտանիշները, ախտորոշման ձևերը, բարդությունները, բուժման սկզբունքները, կանխարգելումը,

- կարողանա իրականացնել և փաստագրել մաշկային և սեռավարակ հիվանդություններով տառապող հիվանդների խնամքի քույրական գործընթացի առանձին փուլերը,

- կարողանա կազմակերպել պացիենտների և բուժաշխատողների անվտանգությունը վարակի նկատմամբ:

«Քույրական գործը ակնաբուժությունում» առարկայի բնագավառում.

- իմանա ակնաբուժական օգնության կազմակերպման համակարգը,

- իմանա աչքի հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, բուժման և խնամքի սկզբունքները, կանխարգելումը,

- կարողանա իրականացնել և փաստագրել աչքի հիվանդություններով և տեսողական խանգարումներով պացիենտների խնամքը, քույրական գործընթացի փուլերը,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

«Քույրական գործը օթորինոլարինգոլոգիայում» առարկայի բնագավառում.

- իմանա օթորինոլարինգոլոգիական ծառայության համակարգի կազմակերպումը,

- իմանա քիթ, կոկորդ, ականջի հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման և խնամքի սկզբունքները,

- կարողանա իրականացնել և փաստագրել քիթ, կոկորդ, ականջի հիվանդություններով և լսողության խանգարումներով անձանց խնամքի քույրական գործընթացի փուլերը,

- իմանա բուժքրոջ պարտականությունները բուժախտորոշիչ գործողությունների կատարման ժամանակ,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

Կլինիկական դեղաբանության բնագավառում.

- պատկերացում ունենա ֆարմակոդինամիկայի և ֆարմակոկինետիկայի և դեղանյութերի ֆարմակոլոգիական փոխազդեցությունների տեսակների մասին,

- իմանա դեղամիջոցների կողմնակի փոխազդեցությունները և դրանց կանխարգելումը,

- պատկերացում ունենա պոլիպրագմազիայի մասին (միաժամանակ մի քանի դեղամիջոցների ոչ հիմնավորված նշանակումը հիվանդին),

- իմանա դեղանյութերի օգտագործման ցուցումներն ու հակացուցումները,

- իմանա դեղանյութերի կողմնակի ազդեցությունները և փոխազդեցությունների բնույթը,

- կարողանա անցկացնել դեղորայքային բուժում ըստ բժշկի նշանակման,

- կարողանա գնահատել դեղորայքի ազդեցությունը յուրաքանչյուր հիվանդի վրա,

- կարողանա ցուցաբերել առաջին նախաբժշկական օգնություն սուր թունավորումների ժամանակ:

«Քույրական գործը հերիատրիայում» առարկայի բնագավառում.

- իմանա ծեր և տարեց հասակում հիվանդությունների առաջացման և ընթացքի առանձնահատկությունները,

- իմանա տարեց և ծերունական տարիքում դեղորայքի օգտագործման առանձնահատկությունները,

- կարողանա իրագործել և փաստագրել տարեց և ծեր հիվանդների խնամքի քույրական գործընթացի առանձին փուլերը:

Վերականգնողական, ավանդական բժշկության բնագավառում.

- իմանա վերականգնողական բուժման ձևերը, տեսակները և մեթոդները, իրականացման փուլերը,

- իմանա վերականգնողական բուժման կոմպլեքս միջոցառումների շարքում բնաբուժության, մերսման, բուժական ֆիզկուլտուրայի և ֆիզիոթերապիայի դերը,

- տիրապետի դասական մերսման հիմնական մեթոդներին,

- իմանա ֆիզիոթերապևտիկ միջամտությունների հիմնական տեսակները,

- կարողանա կազմել հիգիենիկ մարմնամարզական վարժությունների կոմպլեքս` բժշկի նշանակմամբ,

- իմանա ավանդական բժշկության մեթոդները` կարողանա պատրաստել թուրմեր, եփուկներ, ոգեթուրմեր բուսական հումքից և նրանց հավաքակազմերից:

2.2 5 Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ

2.3 Արտադրական պրակտիկայի բնագավառում.

Բուժքույրը պետք է`

Քույրական գործի բնագավառում.

- իմանա տվյալ բուժկանխարգելիչ հիմնարկի կառուցվածքը և աշխատանքի կազմակերպման սկզբունքները,

- իմանա ընդունարանի, քույրական բուժկետի և պրոցեդուրային կաբինետի բուժքույրերի պարտականությունները,

- կարողանա ապահովել հիվանդի և բուժքրոջ ինֆեկցիոն անվտանգությունը,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման եղանակներին,

- կարողանա կատարել քույրական միջամտություններ,

- կարողանա իրագործել և փաստագրել քույրական գործընթացի բոլոր փուլերը:

Քույրական գործը թերապիայում.

- իմանա թերապևտիկ ստացիոնարի և պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքների կառուցվածքը,

- իմանա քույրական բուժկետի, պրոցեդուրային և պոլիկլինիկայի տեղամասային բուժքրոջ պարտականությունները,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման եղանակներին,

- կարողանա իրականացնել բուժքույրական միջամտություններ ներքին օրգանների հիվանդություններով հիվանդների խնամքի ժամանակ,

- կարողանա ձևակերպել բժշկական փաստաթղթերը,

- կարողանա իրականացնել ներքին օրգանների հիվանդություններով տառապող պացիենտների խնամքի քույրական գործընթացը տանը, պոլիկլինիկայում և ստացիոնարում,

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն թերապևտիկ անհետաձգելի իրավիճակներում:

Քույրական գործը վիրաբուժությունում.

- իմանա վիրաբուժական (ստացիոնար և պոլիկլինիկա) բաժանմունքի կառուցվածքը և այդ բաժանմունքներում աշխատող բուժքրոջ պարտականությունները,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման եղանակներին,

- կարողանա ձևակերպել բժշկական փաստաթղթերը,

- կարողանա կատարել բուժքույրական միջամտությունները վիրաբուժությունում,

- կարողանա իրագործել վիրաբուժական հիվանդների խնամքի բուժքույրական գործընթացը,

- կարողանա վիրաբուժական անհետաձգելի իրավիճակներում ցուցաբերել մինչբժշկական օգնություն:

Քույրական գործը մանկաբուժությունում.

- իմանա մանկական բուժկանխարգելիչ հիմնարկների կառուցվածքը, ինչպես նաև պոլիկլինիկայի տեղամասային և ստացիոնարի մանկական բաժանմունքի բուժքրոջ պարտականությունները,

- իմանա երեխաների և նրանց հարազատների հետ տարվող աշխատանքի սկզբունքները և իրավական ասպեկտները,

- ուսուցանի մորը երեխայի խնամքի և բուժման սկզբունքները,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման եղանակներին,

- կարողանա ձևակերպել բժշկական փաստաթղթեր,

- տիրապետի մանկաբուժության մեջ կատարվող քույրական միջամտություններին,

- ապահովի հիվանդ երեխայի խնամքի բուժքույրական գործընթացը տանը, ստացիոնարում, պոլիկլինիկայում,

- կարողանա երեխաների մոտ անհետաձգելի իրավիճակներում ցուցաբերել մինչբժշկական օգնություն:

Որակավորման պրակտիկայից հետո.

- իմանա առողջապահության կազմակերպման համակարգը,

- ծանոթ լինի նորագույն տեխնիկական միջոցներին և սարքավորումներին, որոնք կիրառվում են ախտորոշման, բուժման, կանխարգելման նպատակով,

- իմանա միջին բուժանձնակազմի աշխատանքի կազմակերպումը,

- տիրապետի մասնագիտական շփման եղանակներին,

- կարողանա ձևակերպել բժշկական փաստաթղթերը,

- կարողանա կատարել բուժքույրական միջամտություններ,

- կարողանա կազմակերպել բուժքրոջ և հիվանդի ինֆեկցիոն անվտանգությունը,

- կարողանա տիրապետել հիվանդի խնամքի համար իրականացվող բուժքույրական միջամտությունների հմտություններին,

- կարողանա իրագործել և փաստագրել բուժքույրական գործընթացի բոլոր փուլերը ստացիոնարում, պոլիկլինիկայում և տանը հիվանդին խնամելիս,

- կարողանա համակարգել սեփական, հասարակական և մասնագիտական գործունեությունը այլ աշխատակիցների և գործընկերների հետ:

 

3. ՊԱՀԱՆՋՆԵՐ «0406 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՍՏ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ` ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐՈՎ

 

._________________________________________________________________________.

|ԴԴ    |   ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ   |ՈՒսում-|Այդ     |

|      |                                                 |նական  |թվում`  |

|Դասիչ |                                                 |բեռնվա-|պարտադիր|

|      |                                                 |ծության|ուսում- |

|      |                                                 |առավե- |նական   |

|      |                                                 |լագույն|պարապ-  |

|      |                                                 |ժամերը |մունքներ|

|      |                                                 |       |(լսարա- |

|      |                                                 |       |նային)  |

|      |                                                 |       |ժամեր   |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ՀՍՏ.00|   Հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական առարկաներ  |747 ժամ|498 ժամ |

|      |                                                 |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.01|Փիլիսոփայության հիմունքներ.                      |       |38 ժամ  |

|      |Փիլիսոփայություն առարկան, փիլիսոփայության        |       |        |

|      |համաշխարհային մտքի հիմնական փուլերը, մարդու      |       |        |

|      |էությունը և  նրա գոյության իմաստը, մարդ և        |       |        |

|      |Աստված, մարդ և  տիեզերք: Մարդ, հասարակություն,   |       |        |

|      |քաղաքակրթություն, մշակույթ: Անհատի ազատություն և |       |        |

|      |պատասխանատվություն, մարդկային իմացություն և      |       |        |

|      |գործունեություն: Գիտությունը և  նրա դերը:        |       |        |

|      |Մարդկությունը գլոբալ խնդիրների առջև:             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.02|Տնտեսագիտության հիմունքներ.                      |       |32 ժամ  |

|      |Տնտեսագիտությունը և  նրա հիմնական խնդիրները,     |       |        |

|      |տնտեսական ռեսուրսները, շուկայական գնագոյացման    |       |        |

|      |մեխանիզմներ, տնտեսական հիմքեր, բնակչության       |       |        |

|      |շահույթներ, սոցիալ-տնտեսական խնդիրների           |       |        |

|      |կարգավորում, երկրի տնտեսագիտություն, հարկային,   |       |        |

|      |դրամավարկային համակարգեր, արժեզրկման գործընթաց,  |       |        |

|      |գործազրկություն, տնտեսական աճի խնդիրներ:         |       |        |

|      |Ապրանքների համաշխարհային շուկա, բիզնեսի          |       |        |

|      |հիմունքներ: Առողջապահության կազմակերպումը և      |       |        |

|      |էկոնոմիկան: Առողջապահության կազմակերպումը և      |       |        |

|      |կառուցվածքը: Բուժհաստատությունների նոր տեսակները`|       |        |

|      |հոսպիս, քույրական խնամքի տներ: Առողջապահության   |       |        |

|      |պլանավորման կառուցվածքները: Բյուջետաապահովագրական|       |        |

|      |բժշկություն: Աշխատանքի կազմակերպումը և           |       |        |

|      |վարձատրումը բուժկանխարգելիչ հիմնարկներում:       |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.03|Սոցիոլոգիայի հիմունքներ.                         |       |32 ժամ  |

|      |Սոցիոլոգիան որպես գիտություն, հասարակությունը    |       |        |

|      |որպես սոցիալ-մշակութային համակարգ, սոցիալական և  |       |        |

|      |էթնոազգային հարաբերություններ, սոցիալական        |       |        |

|      |գործընթացներ, սոցիալական հաստատություններ և      |       |        |

|      |կազմակերպություններ, անհատ, նրա սոցիալական դերը  |       |        |

|      |և  վարքագիծը, սոցիալական շարժումներ, սոցիալական  |       |        |

|      |ընդհարումներ և  դրանց լուծման ձևերը:             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.04|Իրավունքի հիմունքներ.                            |       |30 ժամ  |

|      |Իրավունք հասկացությունը, համակարգ, աղբյուրներ:   |       |        |

|      |Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:      |       |        |

|      |Անհատ, իրավունք, իրավական պետություն,            |       |        |

|      |իրավաբանական պատասխանատվություն և  նրա ձևերը,    |       |        |

|      |իրավունքի հիմնական բնագավառները, Հայաստանի       |       |        |

|      |Հանրապետության դատաիրավական համակարգը և  իրավապահ|       |        |

|      |օրգանները: Քաղաքացիների առողջության պահպանության |       |        |

|      |օրենսդրական հիմունքները: Պացիենտի և  բուժքրոջ    |       |        |

|      |իրավունքները և  պարտականությունները:             |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.05|Ռուսաց, այլ օտար լեզուներ.                       |       |150 ժամ |

|      |Մասնագիտական գործարար լեզվի հիմունքներ,          |       |        |

|      |մասնագիտական բառապաշար, լեզվաբանական դարձվածքներ |       |        |

|      |և  տերմիններ, մասնագիտական տեքստի թարգմանություն |       |        |

|      |բառարանով, մասնագիտական շփում:                   |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.06|Ֆիզիկական կուլտուրա.                             |       |108 ժամ |

|      |Ֆիզիկական կուլտուրայի դերը մասնագետի պատրաստման  |       |        |

|      |և  նրա առողջ ապրելակերպի ձևավորման  գործում:     |       |        |

|      |Ֆիզկուլտուրայի սոցիալ-կենսաբանական և             |       |        |

|      |հոգեֆիզիոլոգիական հիմքերը, ֆիզիկական և  մարզական |       |        |

|      |ինքնակատարելագործման հիմունքները:                |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.07|Քաղաքագիտության հիմունքներ.                      |       |36 ժամ  |

|      |Քաղաքագիտություն առարկան: Քաղաքական իշխանություն |       |        |

|      |իշխանական հարաբերություններ, քաղաքական համակարգ, |       |        |

|      |քաղաքականության սուբյեկտներ, քաղաքական           |       |        |

|      |գիտակցություն, քաղաքական կուլտուրա, միջազգային   |       |        |

|      |հարաբերություններ: Հայաստանի Հանրապետությունում  |       |        |

|      |սոցիալ քաղաքական գործընթացը:                     |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.08|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի հիմունքներ.       |       |72 ժամ  |

|      |Ընդհանուր գաղափար հայոց լեզվի և  նրա հետագա      |       |        |

|      |զարգացման մասին: Հայոց լեզվի զարգացման փուլերը:  |       |        |

|      |Արևելահայ  և  արևմտահայ  գրական լեզուներ: Գրավոր |       |        |

|      |խոսքը իբրև  մշակված և  կանոնակարգված համակարգ:   |       |        |

|      |Բանավոր խոսքի առանձնահատկությունները:            |       |        |

|      |ՈՒղղախոսություն: Ժամանակակից հայերենի            |       |        |

|      |ուղղախոսությունը: Լեզվաբանական դարձվածքներ, նրանց|       |        |

|      |կիրառությունը խոսքում: Հնչյունաբանություն: Վանկ: |       |        |

|      |Վանկատման կանոնները: Հնչյունափոխություն:         |       |        |

|      |ՈՒղղագրություն: Հայերենի ուղղագրության           |       |        |

|      |սկզբունքները: Ժամանակակից հայերենի               |       |        |

|      |ուղղախոսությունը: Բառագիտություն: Բառ: Բառի      |       |        |

|      |տարբերակները: Բառակազմություն: Ձևաբանություն:    |       |        |

|      |Շարահյուսություն: Անհատական, իրադրական և         |       |        |

|      |գործառական ոճեր: Լեզվի պատկերավորման և           |       |        |

|      |արտահայտչական միջոցները: Խոսքի արժանիքները:      |       |        |

|      |Մասնագիտական գործարար լեզվի հիմունքներ,          |       |        |

|      |մասնագիտական բառապաշար:                          |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԲ.00|      Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական      |108 ժամ|72 ժամ  |

|      |                  դասընթացներ                    |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՄԸԲ.01|Համակարգչային օպերատորական գործի հիմունքներ.     |       |72 ժամ  |

|      |Համակարգչային տեխնիկայի ստեղծման պատմությունը,   |       |        |

|      |հաշվողական համակարգեր, համակարգիչների            |       |        |

|      |առանձնահատկությունները, հիմնական պարամետրերի և   |       |        |

|      |ծրագրային ապահովումը: Օպերատորություն (փաստա-    |       |        |

|      |թղթերի ձևակերպում,  ֆորմատավորում, աղյուսակների  |       |        |

|      |մշակում և  այլն):                                |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ԸՄԴ.00|       Ընդհանուր մասնագիտական դասընթացներ        |1326   |884 ժամ |

|      |                                                 |ժամ    |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.01|Լատիներեն լեզվի հիմունքներ` բժշկական             |       |40 ժամ  |

|      |տերմինաբանությամբ.                               |       |        |

|      |Լատիներեն քերականության հիմունքները, տերմինների  |       |        |

|      |կազմության ձևերը:  Օրգանների, հյուսվածքների,     |       |        |

|      |հիվանդությունների, դեղաձևերի  անունների,         |       |        |

|      |ասացվածքների, ասույթների թարգմանություն և        |       |        |

|      |ընթերցանություն: Դեղատոմսերի դուրսգրում:         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.02|Անատոմիա, ֆիզիոլոգիա` պաթոլոգիայի հիմունքներով.  |       |228 ժամ |

|      |Հասկացություն բջջի, հյուսվածքների, օրգանների և   |       |        |

|      |օրգան-համակարգերի մասին: Օրգանիզմը որպես         |       |        |

|      |միասնական ամբողջություն: Օրգանների և             |       |        |

|      |օրգան-համակարգերի կառուցվածքը, գործունեությունը  |       |        |

|      |և  տեղագրությունը: Մաշկը, հենաշարժիչ, նյարդային, |       |        |

|      |շնչառական, սիրտ-անոթային, միզասեռական, մարսողական|       |        |

|      |համակարգեր, զգայարաններ, ներզատիչ համակարգ,      |       |        |

|      |օրգանիզմի ներքին միջավայր, ջրաէլեկտրոլիտային     |       |        |

|      |հաշվեկշիռ, նյութերի և  էներգիայի փոխանակություն, |       |        |

|      |սպիտակուցների, ճարպերի և  ածխաջրերի փոխանակության|       |        |

|      |կենսաքիմիական հիմքերը, հորմոններ, վիտամիններ:    |       |        |

|      |Ֆիզիոլոգիական ֆունկցիաների կարգավորման           |       |        |

|      |հիմունքները, օրգանիզմի կենսաֆիզիկական պրոցեսները,|       |        |

|      |մկանների կծկում: Հասկացություն հիվանդության      |       |        |

|      |մասին: Վնասվածք, կոմպենսատոր-հարմարողական        |       |        |

|      |ռեակցիաներ, օրգանիզմի և  շրջակա միջավայրի        |       |        |

|      |փոխհարաբերությունները ախտաբանական պայմաններում,  |       |        |

|      |արյան և  ավշի շրջանառության խանգարումներ:        |       |        |

|      |Բորբոքում: Ջերմակարգավորման խանգարում: Հիպօքսիա: |       |        |

|      |Օրգանիզմի ընդհանուր հակազդեցությունը վնասվածքների|       |        |

|      |նկատմամբ: ՈՒռուցքներ:                            |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.03|Ընդհանուր և  բժշկական հոգեբանության հիմունքներ.  |       |70 ժամ  |

|      |Հոգեբանություն առարկան, հիմնական խնդիրները և     |       |        |

|      |մեթոդները: Անձի ձևավորումը  և  զարգացումը,       |       |        |

|      |զգացողություն, պատկերացում և  ընկալում,          |       |        |

|      |ուշադրություն, հիշողություն, մտածողություն,      |       |        |

|      |էմոցիաներ, կամք, եռանդ, ընդունակություններ, շփման|       |        |

|      |ֆունկցիաները և  միջոցները, հաղորդակցման խանգարման|       |        |

|      |պատճառները, խոսքային և  ոչ խոսքային              |       |        |

|      |հաղորդակցություն: Փսիխոհիգիենա,                  |       |        |

|      |փսիխոպրոֆիլակտիկա, փսիխոթերապիա: Փսիխոսոմատիկայի |       |        |

|      |հիմունքները:                                     |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.04|Առողջ մարդը և  շրջակա միջավայրը.                 |       |134 ժամ |

|      |Ժողովրդագրական վիճակը աշխարհում, Հայաստանում,    |       |        |

|      |տարածաշրջանում: Մարդու կյանքի փուլերը, և         |       |        |

|      |հոգեբանական առանձնահատկությունները տարբեր        |       |        |

|      |սեռատարիքային խմբերում: Մարդու կենսական կարևոր   |       |        |

|      |պահանջները: Միջին բուժաշխատողի դերը մարդու կյանքի|       |        |

|      |տարբեր փուլերում: Առողջ երեխա: Մանկան կյանքի     |       |        |

|      |շրջանները: Երեխայի տարբեր տարիքային շրջաններում  |       |        |

|      |(նորածին, մանուկ, պատանեկություն, դեռահասություն)|       |        |

|      |անատոմոֆիզիոլոգիական և  հոգեբանական              |       |        |

|      |առանձնահատկությունները: Նորածինը և  նրա խնամքը:  |       |        |

|      |Հիգիենան և  սննդակարգը երեխայի կյանքի տարբեր     |       |        |

|      |շրջաններում, վաղ տարիքի երեխայի կերակրման        |       |        |

|      |առանձնահատկությունները: Հասուն տարիքի առողջ կին  |       |        |

|      |և  տղամարդ:                                      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.05|Բժշկական գենետիկայի հիմունքներ.                  |       |40 ժամ  |

|      |Ժառանգականության կենսաքիմիական և  բջջաբանական    |       |        |

|      |հիմունքները: Հատկանիշի ժառանգման                 |       |        |

|      |օրինաչափությունները: Ժառանգականություն և         |       |        |

|      |միջավայր: Ժառանգական հիվանդություններ, մարդու    |       |        |

|      |ժառանգականության ուսումնասիրման մեթոդները:       |       |        |

|      |Բժշկագենետիկական խորհրդատվություն:               |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.06|Ընդհանուր հիգիենա` մարդու էկոլոգիայի             |       |76 ժամ  |

|      |հիմունքներով.                                    |       |        |

|      |Հիգիենա գիտության հիմնական բաժինները: Հիգիենիկ   |       |        |

|      |ուսումնասիրությունների մեթոդները: Օդի, հողի, ջրի,|       |        |

|      |սննդի, բնակավայրի, անձնական, աշխատանքային        |       |        |

|      |հիգիենա: Երեխաների և  դեռահասների հիգիենա:       |       |        |

|      |Բուժկանխարգելիչ հաստատությունների հիգիենա:       |       |        |

|      |Սանլուսաշխատանք: Էկոլոգիան որպես գիտություն:     |       |        |

|      |Օրգանիզմների էկոլոգիական դասակարգման             |       |        |

|      |սկզբունքները: Կենսոլորտ, էկոհամակարգեր,          |       |        |

|      |կենսացենոզ, պոպուլյացիա, մուտացիա: Ջուրը, օդը,   |       |        |

|      |հողը որպես էկոլոգիական գործոններ, դրանց ֆիզիկական|       |        |

|      |և  քիմիական հատկությունները: Օդի աղտոտվածության  |       |        |

|      |կանխարգելումը, օդային ոլորտի, օվկիանոսի և  հողի  |       |        |

|      |պահպանման կանոնները: Առողջ ապրեկալերպը որպես     |       |        |

|      |մարդու առողջության էկոլոգիական գործոն: Միջազգային|       |        |

|      |կոնվենցիաները:                                   |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.07|Մանրէաբանության, վիրուսաբանության,               |       |76 ժամ  |

|      |իմունաբանության հիմունքներ.                      |       |        |

|      |Մանրէաբանությունը որպես գիտություն, նրա          |       |        |

|      |խնդիրները: Մանրէների դասակարգումը, մորֆոլոգիան և |       |        |

|      |ֆիզիոլոգիան, դրանց փոխհարաբերությունը մարդու     |       |        |

|      |օրգանիզմի հետ: Հետազոտման մեթոդները: Վիրուսների  |       |        |

|      |դասակարգումը և  ֆիզիոլոգիան: Վիրուսաբանության    |       |        |

|      |հիմունքները: Իմունիտետ, իմունոպաթոլոգիական       |       |        |

|      |վիճակներ: Բժշկական իմունոլոգիական պատրաստուկներ: |       |        |

|      |Բժշկական մակաբուծաբանության հիմունքները:         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.08|Դեղաբանության հիմունքներ.                        |       |110 ժամ |

|      |Ընդհանուր ռեցեպտուրա: Հակամանրէային միջոցներ:    |       |        |

|      |Նեյրոտրոպ միջոցներ: Սիրտ-անոթային, շնչառական,    |       |        |

|      |մարսողական համակարգերի ֆունկցիայի վրա ազդող      |       |        |

|      |միջոցներ, արգանդի մկանի կծկողականության և        |       |        |

|      |տոնուսի վրա ազդող միջոցներ, արյան համակարգի վրա  |       |        |

|      |ազդող միջոցներ, դեզինտոքսիկացիոն և               |       |        |

|      |պլազմափոխարինող լուծույթներ: Վիտամինային,        |       |        |

|      |հորմոնալ և  ֆերմենտային պրեպարատներ: Առաջին      |       |        |

|      |բուժօգնությունը դեղորայքային սուր թունավորումների|       |        |

|      |ժամանակ:                                         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.09|Աղետների բժշկություն.                            |       |110 ժամ |

|      |Աղետների բժշկական ընդհանուր բնութագիրը: Աղետներ, |       |        |

|      |դրանց տեսակները և  դասակարգումը: Հասկացողություն |       |        |

|      |աղետների բժշկության և  քաղաքացիական պաշտպանության|       |        |

|      |բժշկական ծառայության խնդիրների և  կազմակերպման   |       |        |

|      |մասին: Բնակչության, հիվանդների և  ծառայության    |       |        |

|      |անձնակազմի պաշտպանության կազմակերպումը արտակարգ  |       |        |

|      |իրավիճակներում: Արտակարգ իրավիճակներում բժշկական |       |        |

|      |օգնության ցուցաբերման և  կազմակերպման            |       |        |

|      |սկզբունքները:                                    |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ՀՄԴ.00|        Հատուկ մասնագիտական դասընթացներ          |3129   |2086    |

|      |                                                 |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.01|Քույրական գործի հիմունքներ.                      |       |322 ժամ |

|      |Քույրական գործի տեսությունը և  փիլիսոփայությունը:|       |        |

|      |Քույրական գործը որպես մասնագիտություն, բուժքրոջ  |       |        |

|      |մասնագիտական դերը: Հայաստանում առողջապահության   |       |        |

|      |ոլորտում քույրական գործի զարգացման հեռանկարները: |       |        |

|      |Հասկացություն քույրական խնամքի չափանիշների մասին:|       |        |

|      |Բուժքրոջ վարքագծի էթիկական նորմերը: Բուժքրոջ     |       |        |

|      |իրավունքները և  պարտականությունները:             |       |        |

|      |Բժշկական փաստաթղթեր: Հաղորդակցությունը քույրական |       |        |

|      |գործում: Ընտանիքի անդամների և  հիվանդների        |       |        |

|      |ուսուցման սկզբունքները: Բուժանձնակազմի և         |       |        |

|      |հիվանդների ինֆեկցիոն անվտանգությունը, ինֆեկցիոն  |       |        |

|      |վերահսկողություն: Միջամտությունների տեխնիկան:    |       |        |

|      |Մասնագիտական հաղորդակցման մեթոդները և  միջոցները:|       |        |

|      |Քույրական գործընթացը որպես քույրական խնամքի      |       |        |

|      |իրագործման մեթոդ: Քույրական գործընթացի փուլերը:  |       |        |

|      |Քույրական գործի մոդելները: Սիրտ-թոքային          |       |        |

|      |վերակենդանացումը երեխաների և  չափահասների մոտ:   |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.02|Քույրական գործը թերապիայում.                     |       |340 ժամ |

|      |Թերապիայի պատմությունը: Թերապևտիկ  օգնության     |       |        |

|      |կազմակերպման համակարգը: Հետազոտման մեթոդները,    |       |        |

|      |հիմնական կլինիկական ախտանիշները և                |       |        |

|      |համախտանիշները, նրանց նշանակությունը պացիենտների |       |        |

|      |վիճակի գնահատման և  ներքին օրգանների             |       |        |

|      |հիվանդությունների ախտորոշման հարցում: Քույրական  |       |        |

|      |գործընթացի իրականացումը տարբեր տարիքային խմբերի  |       |        |

|      |պացիենտների խնամքի ժամանակ: Բուժքրոջ դերը        |       |        |

|      |հիմնական բուժախտորոշիչ և  վերականգնողական        |       |        |

|      |միջոցառումներին նախապատրաստվելու և  իրականացնելու|       |        |

|      |հարցում: Քույրական միջամտությունների և  խնամքի   |       |        |

|      |մեթոդների իրականացումն է ըստ ալգորիթմի:          |       |        |

|      |Առաջին մինչբժշկական օգնություն:                  |       |        |

|      |Կանխարգելման սկզբունքները տարբեր տարիքային       |       |        |

|      |խմբերում, ռիսկի խմբերի բացահայտումը, դիսպանսեր   |       |        |

|      |հսկողությունը, ներքին օրգանների սուր և  խրոնիկ   |       |        |

|      |հիվանդությունների ժամանակ քույրական օգնության    |       |        |

|      |պլանավորման, կազմակերպման, իրականացման և         |       |        |

|      |արդյունավետության անալիզ, անհետաձգելի            |       |        |

|      |իրավիճակներում առաջին նախաբժշկական օգնություն,   |       |        |

|      |ամոքիչ բուժում:                                  |       |        |

|      |Շնչառական, սիրտ-անոթային, մարսողական,            |       |        |

|      |միզասեռական, արյունաստեղծ և  ներզատիչ համակարգերի|       |        |

|      |և  հոդերի հիվանդությունները, դեղորայքային        |       |        |

|      |հիվանդություններ, էթիոպաթոգենեզ, կլինիկան,       |       |        |

|      |բուժումը, խնամքը: Քույրական գործընթացը այդ       |       |        |

|      |հիվանդությունների ժամանակ: Մինչբժշկական օգնության|       |        |

|      |կազմակերպումը անհետաձգելի իրավիճակներում:        |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.03|Քույրական գործը մանկաբուժությունում.             |       |290 ժամ |

|      |Մանկաբուժության պատմությունը, մանկաբուժական      |       |        |

|      |օգնության կազմակերպման սկզբունքները: Սուբյեկտիվ  |       |        |

|      |և  օբյեկտիվ հետազոտությունների մեթոդները:        |       |        |

|      |Երեխաների ֆիզիկական և  հոգեշարժական զարգացման    |       |        |

|      |գնահատումը: Նորածնային հիվանդություններ,         |       |        |

|      |ջրաէլեկտրոլիտային հաշվեկշռի խախտման երևույթներ,  |       |        |

|      |վաղ հասակի երեխաների հիվանդությունները`          |       |        |

|      |շնչառական, մարսողական, սիրտ-անոթային, միզային    |       |        |

|      |օրգանների, արյան, ներզատիչ համակարգերի           |       |        |

|      |հիվանդությունները, մանկական վարակիչ              |       |        |

|      |հիվանդություններ, քույրական գործընթացը երեխաներին|       |        |

|      |խնամելիս: Մինչբժշկական օգնության կազմակերպումը   |       |        |

|      |երեխաների մոտ` անհետաձգելի իրավիճակներում:       |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.04|Քույրական գործը վիրաբուժությունում.              |       |280 ժամ |

|      |Վիրաբուժական, վնասվածքաբանական և  ուռուցքաբանական|       |        |

|      |օգնության կազմակերպման համակարգը: Ապանեխում և    |       |        |

|      |հականեխում: Բուժանձնակազմի և  հիվանդների         |       |        |

|      |վարակելիության անվտանգության ապահովումը:         |       |        |

|      |Ցավազրկման մեթոդները: Դեսմուրգիա: Հեմոստազ:      |       |        |

|      |Տրանսֆուզիոլոգիայի հիմնական հարցերը: Քույրական   |       |        |

|      |գործընթացը նախավիրահատական և  հետվիրահատական     |       |        |

|      |շրջաններում: Մաշկի և  ենթամաշկի բորբոքային       |       |        |

|      |հիվանդություններ: Կրծքագեղձի հիվանդություններ:   |       |        |

|      |Որովայնի սուր հիվանդություններ: Անոթների         |       |        |

|      |հիվանդություններ: Աղիների և  ուղիղ աղիքի         |       |        |

|      |հիվանդություններ: Շագանակագեղձի հիվանդություններ:|       |        |

|      |Վնասվածքաբանության հիմունքները: Վիրաբուժական և   |       |        |

|      |վնասվածքներով տառապող հիվանդների խնամքի քույրական|       |        |

|      |գործընթացի կազմակերպումը: Քույրական գործընթացի   |       |        |

|      |կազմակերպումը: Քույրական գործընթացի              |       |        |

|      |առանձնահատկությունները երեխաների մոտ վիրաբուժական|       |        |

|      |հիվանդությունների և  վնասվածքների ժամանակ:       |       |        |

|      |ՈՒռուցքային հիվանդությունների ռիսկի գործոնները:  |       |        |

|      |ՈՒռուցքների դասակարգումը, վաղ ախտորոշումը,       |       |        |

|      |բուժման սկզբունքները:                            |       |        |

|      |Քույրական գործընթացը ուռուցքով հիվանդներին       |       |        |

|      |խնամելիս:                                        |       |        |

|      |Մինչբժշկական օգնությունը վիրաբուժական և          |       |        |

|      |վնասվածքներից առաջացած անհետաձգելի               |       |        |

|      |իրավիճակներում:                                  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.05|Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի հիմունքներ.  |       |100 ժամ |

|      |Վերակենդանացման և  ինտենսիվ թերապիայի ծառայության|       |        |

|      |կազմակերպումը: Սահմանային վիճակներ: Սիրտ-թոքային |       |        |

|      |վերակենդանացում, սուր սիրտ-անոթային              |       |        |

|      |անբավարարություն (սրտամկանի ինֆարկտ և            |       |        |

|      |բարդությունները), սուր շնչառական անբավարարություն|       |        |

|      |(ասթմատիկ վիճակ և  ախտաբանական շնչառության       |       |        |

|      |տիպերը), շոկեր, կոմաներ, սուր էկզոգեն            |       |        |

|      |թունավորումներ, վերակենդանացման և  ինտենսիվ      |       |        |

|      |թերապիայի (ՎԻԹ) բաժանմունքի հիվանդներին          |       |        |

|      |ցուցաբերվող բուժօգնության քույրական գործընթացը և |       |        |

|      |ծանր հիվանդների խնամքի քույրական գործընթացի      |       |        |

|      |առանձնահատկությունները: ՎԻԹ բաժանմունքում        |       |        |

|      |կատարվող բուժական-ախտորոշիչ միջոցառումներում     |       |        |

|      |բուժքրոջ դերը: ՎԻԹ բաժանմունքում կատարվող        |       |        |

|      |հիմնական բժշկական գործողությունների կատարման     |       |        |

|      |ալգորիթմը: Առաջին բժշկական օգնությունը           |       |        |

|      |անհետաձգելի իրավիճակների զարգացման ժամանակ:      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.06|Քույրական գործը մանկաբարձությունում և            |       |110 ժամ |

|      |գինեկոլոգիայում.                                 |       |        |

|      |Մանկաբարձության և  գինեկոլոգիայի զարգացման       |       |        |

|      |պատմությունը: Մանկաբարձագինեկոլոգիական օգնության |       |        |

|      |կազմակերպում, բնակչության վերարտադրողական        |       |        |

|      |առողջության պահպանում, ընտանիքի պլանավորում:     |       |        |

|      |Հետազոտության եղանակները մանկաբարձությունում և   |       |        |

|      |գինեկոլոգիայում: Պտղի նախածննդյան (անտենատալ)    |       |        |

|      |պահպանություն: Հղի կնոջ, ծննդաբերի, ծննդկանի     |       |        |

|      |հիմնական պրոբլեմները, օգնությունը ծննդաբերության |       |        |

|      |ժամանակ, նորածնի առաջին հարդարանքը: Բուժքրոջ դերը|       |        |

|      |կանխարգելիչ և  բուժական-ախտորոշիչ միջոցառումների |       |        |

|      |ժամանակ կանանց կոնսուլտացիայում և  գինեկոլոգիական|       |        |

|      |ստացիոնարում: Քույրական գործընթացը ուռուցքային և |       |        |

|      |բորբոքային հիվանդությունների ժամանակ, ուռուցքային|       |        |

|      |հիվանդությունների ռիսկի գործոնները,              |       |        |

|      |գինեկոլոգիական հիվանդների դիսպանսեր              |       |        |

|      |հսկողությունը: Անպտղություն: Դաշտանային ցիկլի    |       |        |

|      |խանգարումներ: Կանանց սեռական օրգանների           |       |        |

|      |նորագոյացություններ, չբերություն: Հիմնական       |       |        |

|      |միջամտությունների և  խնամքի մեթոդների            |       |        |

|      |իրականացումը ըստ ալգորիթմի:                      |       |        |

|      |Գինեկոլոգիական հիվանդությունների պատճառը,        |       |        |

|      |կլինիկան, ախտորոշման մեթոդները, բուժքրոջ         |       |        |

|      |պարտականությունները բուժական ախտորոշիչ           |       |        |

|      |գործողությունների ժամանակ: Մինչբժշկական          |       |        |

|      |օգնությունը մանկաբարձագինեկոլոգիական անհետաձգելի |       |        |

|      |իրավիճակներում:                                  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.07|Քույրական գործը վարակիչ հիվանդությունների        |       |136 ժամ |

|      |ժամանակ, մասնավոր համաճարակաբանություն.          |       |        |

|      |Հասկացություն վարակի, վարակիչ հիվանդությունների, |       |        |

|      |ինֆեկցիոն պրոցեսի մասին: Վարակի արտահայտման      |       |        |

|      |ձևերը:  Հասկացություն ինֆեկցիայի և  դիսբակտերիոզի|       |        |

|      |մասին: Համաճարակաբանության հիմունքները:          |       |        |

|      |Հասկացություն համաճարակային գործընթացի և         |       |        |

|      |օղակների մասին: Վարակիչ հիվանդությունների        |       |        |

|      |ախտորոշման մեթոդները, բուժման սկզբունքները,      |       |        |

|      |կանխարգելումը:                                   |       |        |

|      |Պացիենտի և  բուժաշխատողի ինֆեկցիոն               |       |        |

|      |անվտանգություն: Ինֆեկցիայի վերահսկողություն:     |       |        |

|      |Կաթիլային և  աղիքային վարակներ: Վիրուսային       |       |        |

|      |հեպատիտներ: Կարանտինային և  հատուկ-վտանգավոր     |       |        |

|      |վարակներ: Մալարիա, պրկախտ, ՄԻԱՎ: Քույրական       |       |        |

|      |գործընթացը վարակիչ հիվանդությունների ժամանակ:    |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.08|Քույրական գործը նյարդախտաբանությունում.          |       |45 ժամ  |

|      |Հասկացություն նյարդաբանության մասին:             |       |        |

|      |Նյարդաբանական հիմնական համախտանիշների կլինիկական |       |        |

|      |արտահայտությունները: Ծայրամասային նյարդային      |       |        |

|      |համակարգի հիվանդություններ: Կենտրոնական նյարդային|       |        |

|      |համակարգի ինֆեկցիոն հիվանդություններ: Կենտրոնական|       |        |

|      |նյարդային համակարգի վնասվածքներ (ցնցում և        |       |        |

|      |սալջարդ, ճնշում): Գլխուղեղի արյան շրջանառություն |       |        |

|      |սուր խանգարումներ: Գլխուղեղի ուռուցքներ:         |       |        |

|      |Վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդություններ:  |       |        |

|      |Պարկինսոնիզմ: Էպիլեպսիա: Քույրական գործընթացը    |       |        |

|      |նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ:   |       |        |

|      |Մինչբժշկական օգնություն անհետաձգելի              |       |        |

|      |իրավիճակներում:                                  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.09|Քույրական գործը հոգեբուժությունում.              |       |40 ժամ  |

|      |Հասկացություն հոգեբուժության մասին, հոգեբուժական |       |        |

|      |օգնության կազմակերպումը: Հոգեբուժական            |       |        |

|      |բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժքրոջ աշխատանքի |       |        |

|      |բուժական, իրավական և  էթիկական սկզբունքները:     |       |        |

|      |Հիմնական հոգեախտաբանական ախտանիշների կլինիկական  |       |        |

|      |բնութագիրը: Հոգեկան հիվանդների հետազոտման        |       |        |

|      |հիմնական սկզբունքները: Հոգեկան հիվանդությունների |       |        |

|      |բուժման ժամանակակից մեթոդների հիմնական           |       |        |

|      |բնութագիրը: Շիզոֆրենիա: Հոգեկան խանգարումները    |       |        |

|      |առանձին սոմատիկ հիվանդությունների, գլխուղեղի     |       |        |

|      |անոթային հիվանդությունների ժամանակ: Սահմանային   |       |        |

|      |վիճակներ: Հոգեկան խանգարումները գլխուղեղի        |       |        |

|      |ատրոֆիկ պրոցեսի ժամանակ (ծերունական փսիխոզներ)`  |       |        |

|      |ձևերը:  Ալկոհոլիզմ, թմրամոլություն,              |       |        |

|      |թունամոլություն: Քույրական գործընթացը հոգեկան    |       |        |

|      |հիվանդությունների և  հոգեկան ոլորտի առողջական    |       |        |

|      |խանգարումների ժամանակ: Բուժքրոջ դերը             |       |        |

|      |բուժախտահանիչ և  վերականգնողական միջոցառումների  |       |        |

|      |ժամանակ:                                         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.10|Քույրական գործը մաշկային և  սեռավարակ            |       |45 ժամ  |

|      |հիվանդությունների ժամանակ.                       |       |        |

|      |Մաշկային և  սեռավարակ հիվանդություններով տառապող |       |        |

|      |հիվանդների օգնության կազմակերպման համակարգը:     |       |        |

|      |Մաշկի ոչ վարակիչ հիվանդություններ: Մաշկի սնկային |       |        |

|      |հիվանդություններ: Եղունգների հիվանդություններ:   |       |        |

|      |Կերատոզ: Բազալիոմա: Մաշկի և  լորձաթաղանթի        |       |        |

|      |նախաքաղցկեղային հիվանդություններ: Բուժաշխատողների|       |        |

|      |և  պացիենտների ինֆեկցիոն անվտանգությունը:        |       |        |

|      |Քույրական գործընթացը մաշկային և  սեռավարակ       |       |        |

|      |հիվանդություններով տառապող հիվանդների խնամքի     |       |        |

|      |ժամանակ:                                         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.11|Քույրական գործը ակնաբուժությունում.              |       |45 ժամ  |

|      |Ակնաբուժական օգնության կազմակերպման համակարգ:    |       |        |

|      |Աչքի լուսաբեկում (ռեֆրակցիա) և                   |       |        |

|      |հարմարողականություն (ակոմոդացիա): Կոպերի,        |       |        |

|      |շաղկապենու, արցունքագեղձի, եղջերաթաղանթի և       |       |        |

|      |ոսպնյակի հիվանդություններ: Գլաուկոմա: Ակնագնդի   |       |        |

|      |վնասվածք: Քույրական գործընթացը աչքի              |       |        |

|      |հիվանդությունով տառապող հիվանդի խնամքի ժամանակ:  |       |        |

|      |Մինչբժշկական օգնություն անհետաձգելի              |       |        |

|      |իրավիճակներում:                                  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.12|Քույրական գործը օթորինոլարինգոլոգիայում.         |       |45 ժամ  |

|      |Օթորինոլարինգոլոգիական օգնության կազմակերպման    |       |        |

|      |համակարգը Հայաստանի Հանրապետությունում: Քթի և    |       |        |

|      |հավելյալ խոռոչների, ըմպանի, կոկորդի, ականջի      |       |        |

|      |հիվանդություններ: Քույրական գործընթացը քիթ,      |       |        |

|      |կոկորդ, ականջի օրգանների հիվանդությունների       |       |        |

|      |ժամանակ: Քիթ, կոկորդ, ականջի օրգանների օտար      |       |        |

|      |մարմիններ, վնասվածքներ: Անհետաձգելի              |       |        |

|      |բուժօգնություն քթի, կոկորդի, ականջի              |       |        |

|      |ախտահարումների ժամանակ:                          |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.13|Կլինիկական դեղաբանություն.                       |       |48 ժամ  |

|      |Ֆարմակոկինետիկա, ֆարմակոդինամիկա: Դեղամիջոցների  |       |        |

|      |ֆարմակոլոգիական փոխազդեցությունը: Պոլիպրագմազիա: |       |        |

|      |Դեղամիջոցների կողմնակի ազդեցություններ, դրանց    |       |        |

|      |կանխարգելումը: Դեղորայքային թունավորումներ և     |       |        |

|      |բուժքրոջ գործելակերպը տվյալ իրավիճակում:         |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.14|Քույրական գործը հերիատրիայում.                   |       |30 ժամ  |

|      |Հերիատրիկ ծառայության կառուցվածքը և  խնդիրները:  |       |        |

|      |Հիվանդությունների առանձնահատկությունները տարեց և |       |        |

|      |ծերունական հասակում: Ծերերի հիվանդությունների    |       |        |

|      |ընթացքը և  առանձնահատկությունները: Վնասվածքները  |       |        |

|      |տարեց և  ծերունական հասակում: Քույրական          |       |        |

|      |գործընթացը տարեցներին և  ծերունիներին խնամելիս:  |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.15|Վերականգնողական, ավանդական բժշկության հիմունքներ.|       |100 ժամ |

|      |Վերականգնողական բուժումը որպես միջոցառումների    |       |        |

|      |համալիր, որոնք ուղղված են օրգանիզմի խախտված      |       |        |

|      |ֆունկցիաների և  աշխատունակության կոմպենսացմանը:  |       |        |

|      |Բժշկական վերականգնողական բուժման ցուցումները,    |       |        |

|      |անցկացման փուլերը, բուժքրոջ դերը վերականգնողական |       |        |

|      |բուժման գործում: Վերականգնողական բուժման հիմնական|       |        |

|      |միջոցները` ֆիզիոթերապիա, բուժական ֆիզկուլտուրա և |       |        |

|      |մերսում, մանուալ թերապիա, բուսաբուժություն,      |       |        |

|      |ռեֆլեքսոթերապիա, աշխատանքային թերապիա:           |       |        |

|      |Ֆիզիոթերապիայի, բուժական ֆիզկուլտուրայի և        |       |        |

|      |մերսման, ավանդական բժշկության նշանակությունը:    |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |Տարբեր ֆիզիկական գործոնների ընդհանուր և  տեղային |       |        |

|      |ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա: Բուժական  |       |        |

|      |մարմնամարզության և  մերսման կիրառման օգտագործման |       |        |

|      |ցուցումները և  հակացուցումները, հիմնական         |       |        |

|      |մեթոդները: Պացիենտի վերականգնողական              |       |        |

|      |միջոցառումներին նախապատրաստման                   |       |        |

|      |առանձնահատկությունները և  այդ միջոցառումների     |       |        |

|      |արդյունավետության գնահատումը: Ավանդական          |       |        |

|      |բժշկության սկզբունքները: Հայկական դեղաբույսեր,   |       |        |

|      |օգտագործման ցուցումները և  հակացուցումները:      |       |        |

|______|_________________________________________________|_______|________|

|      |                                                 |       |        |

|ԸԴ 00 |Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ:   |63 ժամ |42 ժամ  |

|      |                                                 |       |        |

|________________________________________________________|_______|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՄԱՆԱԿԸ               |5373   |3582 ժամ|

|         |                                              |ժամ    |        |

|_________|______________________________________________|________________|

|         |ԸՆԴԱՄԵՆԸ                                      |                |

|_________|______________________________________________|________________|

|ՏՈՒ.00   |Տեսական ուսուցման:                            |1312 ժամ        |

|_________|______________________________________________|________________|

|ԳՈՒ.00   |Գործնական և  լաբորատոր պարապմունքներ:         |2118 ժամ        |

|_________|______________________________________________|________________|

|ԸԱ.00    |Ընտրովի դասընթաց:                             |42 ժամ          |

|_________|______________________________________________|________________|

|ՊԺ.00    |Պահուստային ժամեր:                            |62 ժամ          |

|_________|______________________________________________|________________|

|Պ.00     |Պրակտիկա                                      |576 ժամ         |

|_________|______________________________________________|________________|

|Պ.01     |Ընդհանուր խնամք և  մանիպուլյացիոն տեխնիկա     |72 ժամ          |

|_________|______________________________________________|________________|

|Պ.02     |Քույրական գործը թերապիայում,                  |288 ժամ         |

|         |վիրաբուժությունում և  մանկաբուժությունում     |                |

|_________|______________________________________________|________________|

|Պ.03     |Նախադիպլոմային պրակտիկա                       |216 ժամ         |

|_________|______________________________________________|________________|

|ԽԺ.00    |Խորհրդատվության ժամեր (տարեկան 100 ժամ):      |300 ժամ         |

|_________|______________________________________________|________________|

|ՆԱ.00    |Նախասիրական առարկաներ:                        |200 ժամ         |

|_________|______________________________________________|________________|

|ԸԺ.00    |Ընդհանուր ժամաքանակ:                          |4610 ժամ        |

._________________________________________________________________________.

 

Պետական պահանջները կազմված են հետևյալ տվյալների հիման վրա.

 

Տեսական, գործնական և լաբորատոր ուսուցումը (շաբաթական

    36 ժամ լսարանային առավելագույն բեռնվածության դեպքում)      98 շաբաթ

    Միջանկյալ ատեստավորման տևողությունը                        6 շաբաթ

Միջանկյալ ամփոփիչ ատեստավորում «Քույրական գործի

    հիմունքներ» առարկայից                                      1 շաբաթ

    Պրակտիկա առանց տեսական ուսուցման                           16 շաբաթ

    Ամփոփիչ ատեստավորման տևողությունը                          3 շաբաթ

    ՈՒսումնական հաստատության պահուստային ժամերը                1 շաբաթ

    Արձակուրդների տևողությունը                                 22 շաբաթ

Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ժամկետը միջնակարգ

(լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա, առկա ուսուցմամբ

    Ընդամենը`                                                  147 շաբաթ

 

4. Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են «0406 Քույրական գործ» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջների նվազագույնը, կրթական հաստատությունների կողմից դրա իրացումը:

4.1. Ընդհանուր դրույթներ

4.1.1. Կրթական հաստատությունը, ելնելով սույն չափորոշիչներից, ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը:

4.1.2. «0406 Քույրական գործ» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պրակտիկաների ծրագրերը, պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: ՈՒսումնական հաստատությունը ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտագործում է օրինակելի ուսումնական պլան ըստ մասնագիտության: ՈՒսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները` հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ: ՈՒսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ պահանջներ:

Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառած առարկաներից, այդ թվում` առարկաներ ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:

ՈՒսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է արտադրական պրակտիկայից, լաբորատոր և գործնական պարապմունքներից, կուրսային աշխատանքներից, որը պետք է կազմի տեսական ուսուցմանը և պրակտիկային հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելի:

4.2. Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ

4.2.1. Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ

Միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը`

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4.2.2. Կադրային ապահովություն և կադրային համապատասխանություն

Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին:

Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է

բարձրագույն բժշկական կրթությամբ մասնագետների կողմից.

- տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար,

բժշկական միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետների կողմից.

- գործնական հմտություններ և կարողություններ սովորեցնելու համար:

4.2.3. ՈՒսումնամեթոդական ապահովվածություն

Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), ինչն ըստ բովանդակության պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական, արտադրական պրակտիկայի, կուրսային աշխատանքների և այլնի համար) պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ (գործնական պարապմունքի, ինքնուրույն արտադասարանական աշխատանքների կազմակերպման համար), գործնական խաղերի սցենարներ (դերային խաղեր), տեստային հանձնարարականների հավաքածու, ալգորիթմներ, մեթոդական մշակումներ ու երաշխավորություններ, դիդակտիկ նյութեր, ուսուցման տեխնիկական միջոցներ (ուսումնադիտողական և լսատեսողական նյութեր դասավանդվող բոլոր առարկաների և բոլոր տեսակի պարապմունքների վերաբերյալ` ուսանողների և դասատուների համար), ինչպես նաև ուսանողների միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր: ՈՒսանողների ուսումնական գրականությամբ ապահովումը պետք է հաշվարկվի 0,5 միավոր դասագիրք` յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով: ՈՒսումնական տեղեկատվության աղբյուրները պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին: ՈՒսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, նորմատիվ փաստաթղթերից և մասնագիտական կողմնորոշիչ պարբերականների նյութերից:

4.2.4. Նյութատեխնիկական ապահովություն

«0406 Քույրական գործ» մասնագիտության ուսուցում իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին:

ՈՒսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիաներ և կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված` կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության օրինակելի ցանկին համապատասխան դիդակտիկ նյութերով (պաստառներով, տեխնիկական միջոցներով, գործնական հմտությունները և ունակությունները վարժեցնող պարագաներով և այլն): Կրթական ծրագրի իրագործման ընթացքում պետք է ապահովվի ուսանողի կողմից սույն չափորոշիչով և առարկայական ծրագրերով նախատեսված բոլոր տեսական, գործնական պարապմունքների և լաբորատոր աշխատանքների կատարումը:

 

               Կաբինետներ                          լաբորատորիաներ

 

1. «Սոցիալ-տնտեսագիտական» դասընթացների     1. «Անատոմիա և  ֆիզիոլոգիա» և

2. Հասարակագիտական դասընթացների               «Բժշկական գենետիկա»

3. Հայոց լեզվի                                առարկաների

4. Օտար լեզուների                          2. «Հիգիենա` մարդու էկոլոգիայի

5. «Ֆիզիկական կուլտուրայի»                    հիմունքներով» առարկայի

6. «Ընդհանուր և  բժշկական                  3. «Դեղաբանություն» առարկայի

   հոգեբանություն» առարկայի                4. «Մանրէաբանություն» առարկայի

7. «Քույրական գործի հիմունքներ»            5. Համակարգչային օպերատորական

   առարկայի                                   գործի

8. «Քույրական գործը թերապիայում»

առարկայի 9. «Քույրական գործը

վիրաբուժությունում» առարկայի 10. «Քույրական գործը

մանկաբուժությունում» առարկայի 11. «Քույրական գործը

մանկաբարձությունում և

գինեկոլոգիայում» առարկայի 12. «Քույրական գործը վարակիչ, մաշկային

և սեռավարակ հիվանդությունների

ժամանակ» առարկաների կաբինետ 13. «Աղետների բժշկություն» առարկայի 14. «Նեղ մասնագիտական» առարկաների 15. «Վերակենդանացման և ինտենսիվ

թերապիայի հիմունքներ» առարկայի 16. ՈՒսուցման տեխնիկական միջոցների 17. Մեթոդական

Մարզահամալիր`

. Սպորտային դահլիճ,

. Բացօթյա մարզահրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ստեղծել լրացուցիչ կաբինետներ և լաբորատորիաներ:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսուցման կազմակերպման դեպքում պետք է նախատեսվեն նաև ուսումնական պլանում առկա բոլոր առարկաների համապատասխան կաբինետները և լաբորատորիաները:

4.2.5. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները:

«Քույրական գործ» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ապահովի արտադրական (մասնագիտական) պրակտիկայի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը: Պրակտիկան անց է կացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` հաստատությանը ամրագրած առողջապահության առաջնային պահպանման բժշկասանիտարական օղակներում, կլինիկաներում և առողջապահական այլ հիմնարկներում: Վերոհիշյալ բուժհաստատությունների և ուսումնական հաստատության միջև նախապես կնքվում է պայմանագիր:

4.2.6. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ

(Ատեստավորման պահանջները իրականացվում են գործող կանոնակարգի համաձայն)

- Միջանկյալ ատեստավորումը իրականացվում է ստուգելու համար ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին` ըստ առարկաների:

- Քննությունների քանակը ուսուցման ընթացքում չպետք է գերազանցի 8-ը, իսկ ստուգարքների թիվը` 10-ը:

- ՈՒսումնառության ողջ ժամանակահատվածում կարող է նախատեսվել 3-ից ոչ ավել կուրսային աշխատանք ընդհանուր և մասնագիտական առարկայախմբերից:

- Միջանկյալ ատեստավորման ժամկետներն ու առարկաների ցանկը որոշվում է ուսումնական հաստատության ուսումնական պլաններին համապատասխան` ելնելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչներից:

- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չպետք է գերազանցի երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրածին:

- Միջանկյալ ատեստավորման տեսակներն են`

. քննություն,

. ստուգարք,

. տարբերակված ստուգարք,

. կուրսային աշխատանք:

Միջանկյալ ատեստավորման ձևը (բավարար, գրավոր, խառը և այլն) սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում սովորողներին:

Պահանջներ պետական ամփոփիչ ատեստավորմանը`

«0406 Քույրական գործ» մասնագիտության գծով շրջանավարտը իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն:

- Պետական ամփոփիչ ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլ:

- Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է ստուգել և գնահատել շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

- Պետական ամփոփիչ ատեստավորմանը թույլատրվում են այն ուսանողները, որոնք կատարել են ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները` գնահատվել դրական և հանձնել ստուգարքները:

Պետական ամփոփիչ ատեստավորում «Քույրական գործ» մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով`

. միջառարկայական ամփոփիչ պետական քննություն «Քույրական գործ» մասնագիտությունից`

ա) տեսական փորձություն (կարող է իրականացվել տեստային քննության ձևով),

բ) իրավիճակային խնդիրների լուծում և գործնական հմտությունների փորձություն,

. մասնագիտական առարկաներից

. անհետաձգելի օգնությունից:

4.3. ՈՒսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ

. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը, ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները:

. ՈՒսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական լսարանային պարապմունքներով չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամը, ընդ որում, նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները և լրացուցիչ կրթական ծառայությունները:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա առկա ուսուցմամբ մասնագետների պատրաստումը ուսումնական հաստատությունը իրականացնում է հետևյալ սկզբունքներով.

- հիմնական ընդհանուր կրթության հիմքով ուսուցման համար պլանը լրացվում է «Հանրակրթական առարկաներ» առարկայախմբով: Այդ առարկայախմբում ընդգրկված պետք է լինեն «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Մաթեմատիկա և ինֆորմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Նախնական զինվորական պատրաստականություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները: Նշված առարկաներին հատկացվող ժամաքանակը պետք է կազմի ավագ դպրոցի հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված ժամաքանակի առնվազն 50-ը միաժամանակ պետք է հաշվի առնել նաև միջին մասնագիտական բժշկական կրթության առանձնահատկությունները:

. Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա մասնագիտական կրթության ուսուցման ժամկետը ավելանում է 52 շաբաթով (մեկ ուսումնական տարով), ելնելով հետևյալ հաշվարկից.

- տեսական ուսուցում` - 39 շաբաթ

- միջանկյալ ատեստավորում` - 2 շաբաթ

- արձակուրդներ` - 11 շաբաթ:

. Սահմանել խորհրդատվության ժամեր յուրաքանչյուր ուսումնական տարում 100 ժամ` յուրաքանչյուր ուսումնական խմբի համար: Խորհրդատվության ժամերը և ձևերը (խմբային, անհատական, գրավոր) որոշում է ուսումնական հաստատությունը:

. Նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը և ուսուցման ժամկետները, ոչ ավելի քան շաբաթը 4 ժամ, որոշել ուսանողների ընտրությամբ: Ընտրությունը իրականացնելիս հաշվի առնել պետական ընդհանուր չափորոշիչի 12-րդ կետը` ուսանողներին տալ ազգային ու համաշխարհային մշակույթի որոշակի իմացություն: Նախասիրական առարկաների ծրագրերը հաստատում է քոլեջի ուսումնամեթոդական խորհուրդը:

. Մտցնել ուսումնական հաստատության կողմից ընտրված, ինչպես նաև ուսանողի անձնային պահանջմունքների և մասնագիտական հետաքրքրությունների բավարարմանն ուղղված ընտրովի առարկաներ` չափորոշիչով սահմանված ժամաքանակի սահմաններում:

ՈՒսումնական հաստատության կամ ուսանողի կողմից ընտրված և ընտրովի դասընթացում ընդգրկված առարկաները դառնում են պարտադիր ուսուցման համար:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի ժամկետը ուսուցման տարբեր ձևերի զուգորդման դեպքում սահմանում է ուսումնական հաստատությունը:

. ՈՒսումնական պլանում ներառած բոլոր տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքները, ինչպես նաև պրակտիկաները (մասնագիտական) ավարտելուց հետո դրվում են ամփոփիչ գնահատականներ («Գերազանց», «Լավ», «Բավարար» կամ «Ստուգված»):

. Մասնագիտացումը մտցվում է ուսումնական հաստատության հիմնադրի կողմից` հաշվի առնելով տարածքի առողջապահական հիմնարկների պահանջը: Մասնագիտացումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

4.4. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի մշակման ընթացքում

ուսումնական հաստատությունը իրավունք ունի

 

. Ելնելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմաններից, համաձայն վերադաս մարմինների համապատասխան հրամանի (ուսուցման ժամկետի փոփոխման վերաբերյալ) ուսումնական գործընթացում կատարել փոփոխություն` ավելացնելով ուսանողի պարտադիր լսարանային ծանրաբեռնվածությունը շաբաթական մինչև 48 ժամ կիսամյակի ընթացքում (կրճատելով ուսման տևողությունը):

. Մինչև 5%-ի չափով փոփոխելու առարկայախմբերի համար ամբողջությամբ և տվյալ առարկայախմբի մեջ ընդգրկված առարկաների ուսումնական նյութի յուրացման համար նախատեսված ժամաքանակը` առանց գերազանցելու ուսանողների շաբաթական առավելագույն բեռնվածությունը և պահպանելով սույն փաստաթղթով ամրագրված բովանդակության նվազագույնը:

. Փոփոխել առանձին առարկաների ծրագրային նյութի բովանդակությունը` ընդլայնելով կամ խորացնելով տեսական և գործնական պատրաստվածությունը, հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը, ներդնելով (ավելացնելով) հիմնական առարկաներում լրացուցիչ արդիական թեմաներ կամ բաժիններ 15%-ի սահմանում, պահպանելով սույն փաստաթղթում նշված առարկաների նվազագույն ծավալը և չգերազանցելով սովորողի շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը:

. Սահմանել միջանկյալ ատեստավորման անցկացման ձևերն (ստուգարք, տարբերակված ստուգարք, քննություն) ու ժամկետները: Դրա ժամաքանակի հանրագումարային ծավալը պետք է կազմի ոչ պակաս քան 5 շաբաթ ուսուցման ողջ ընթացքում: ՈՒսուցման ընթացքում անցկացնել մինչև 8 քննություն:

. Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև արտադրական (մասնագիտական) պրակտիկայի համար: Այդ ժամաքանակի հաշվին կարող է նաև ավելացվել ուսուցանվող առարկաների ժամաքանակը և միջանկյալ ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ ավելի, քան սույն չափորոշիչով սահմանածի 3%-ի չափով):

. Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

. Լաբորատոր աշխատանքներին, գործնական և սեմինար պարապմունքներին, ուսումնական պարապմունքներին, ինչպես նաև արտադրական պրակտիկայի ժամանակ ուսումնական խումբը բաժանել ենթախմբերի` յուրաքանչյուրում առնվազն 8 ուսանող:

. Ընտրել շրջանավարտների ամփոփիչ պետական ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ պակաս, քան 2 շաբաթ):

. Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով դրա առանձնահատկությունը:

. Մասնագետների պատրաստման գործում` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

. Կազմակերպել ուսանողների բացակայությունների լրացումը համաձայն սահմանված կարգի:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ընթացքում տարբեր տեսակի ուսուցման ձևերի զուգորդման դեպքում:

 

«0406 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

._________________________________________________________________________.

| N  |         Դասընթացների անվանումը        |Սովորողի|Այդ թվում`|Կուրսերը|

|    |                                       |ուսում- |գործնական,|        |

|    |                                       |նական   |լաբորատոր |        |

|    |                                       |բեռնվա- |          |        |

|    |                                       |ծության |          |        |

|    |                                       |առավելա-|          |        |

|    |                                       |գույն   |          |        |

|    |                                       |ժամա-   |          |        |

|    |                                       |քանակը  |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

|  1.|Հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական     |     498|       150|        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 1.1|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի         |      72|          |       2|

|    |հիմունքներ                             |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 1.2|Փիլիսոփայության հիմունքներ             |      38|          |       2|

|____|_______________________________________|________|__________|________|

| 1.3|Տնտեսագիտության հիմունքներ             |      32|          |       3|

|____|_______________________________________|________|__________|________|

| 1.4|Քաղաքագիտության հիմունքներ             |      36|          |       3|

|____|_______________________________________|________|__________|________|

| 1.5|Իրավունքի հիմունքներ                   |      30|          |       4|

|____|_______________________________________|________|__________|________|

| 1.6|Սոցիոլոգիայի հիմունքներ                |      32|          |       4|

|____|_______________________________________|________|__________|________|

| 1.7|Ռուսաց լեզու                           |      76|        76|     2,3|

|____|_______________________________________|________|__________|________|

| 1.8|Այլ օտար լեզուներ                      |      74|        74|     2,3|

|____|_______________________________________|________|__________|________|

| 1.9|Ֆիզիկական կուլտուրա                    |     108|          |     2,3|

|____|_______________________________________|________|__________|________|

|  2.|Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական  |      72|        58|        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 2.1|Համակարգչային օպերատորական գործի       |      72|        58|       3|

|    |հիմունքներ                             |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

|  3.|Ընդհանուր մասնագիտական                 |     884|       454|        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 3.1|Լատիներեն լեզվի հիմունքներ` բժշկական   |      40|        40|       2|

|    |տերմինաբանությամբ                      |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 3.2|Անատոմիա, ֆիզիոլոգիա` պաթոլոգիայի      |     228|        90|       2|

|    |հիմունքներով                           |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 3.3|Բժշկական գենետիկայի հիմունքներ         |      40|        20|       2|

|____|_______________________________________|________|__________|________|

| 3.4|Առողջ մարդը և  նրա շրջակա միջավայրը    |     134|        58|       2|

|____|_______________________________________|________|__________|________|

| 3.5|Մանրէաբանության, վիրուսաբանության,     |      76|        38|       2|

|    |իմունաբանության հիմունքներ             |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 3.6|Դեղաբանության հիմունքներ               |     110|        50|       2|

|____|_______________________________________|________|__________|________|

| 3.7|Ընդհանուր հիգիենա` մարդու էկոլոգիայի   |      76|        38|       2|

|    |հիմունքներով                           |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 3.8|Ընդհանուր և  բժշկական հոգեբանության    |      70|        32|     2,3|

|    |հիմունքներ                             |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.0|Աղետների բժշկություն                   |     110|        88|       4|

|____|_______________________________________|________|__________|________|

|  4.|Հատուկ մասնագիտական                    |    1976|      1456|        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.1|Քույրական գործի հիմունքներ             |     322|       304|       2|

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.2|Քույրական գործը թերապիայում            |     340|       250|     3,4|

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.3|Քույրական գործը մանկաբուժությունում    |     290|       210|     3,4|

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.4|Քույրական գործը վիրաբուժությունում     |     280|       200|     3,4|

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.5|Քույրական գործը մանկաբարձությունում և  |     110|        70|       3|

|    |գինեկոլոգիայում                        |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.6|Քույրական գործը վարակիչ                |     136|        96|       3|

|    |հիվանդությունների ժամանակ, մասնավոր    |        |          |        |

|    |համաճարակաբանություն                   |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.7|Քույրական գործը նյարդախտաբանությունում |      45|        30|       4|

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.8|Քույրական գործը հոգեբուժությունում     |      40|        26|       4|

|____|_______________________________________|________|__________|________|

| 4.9|Քույրական գործը մաշկային և  սեռավարակ  |      45|        30|       4|

|    |հիվանդությունների ժամանակ              |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

|4.10|Քույրական գործը օտորինոլարինգոլոգիայում|      45|        30|       4|

|____|_______________________________________|________|__________|________|

|4.11|Քույրական գործը ակնաբուժությունում     |      45|        30|       4|

|____|_______________________________________|________|__________|________|

|4.12|Քույրական գործը հերիատրիայում          |      30|        20|       4|

|____|_______________________________________|________|__________|________|

|4.13|Վերակենդանացման ինտենսիվ թերապիայի     |     100|        70|       4|

|    |հիմունքներ                             |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

|4.14|Վերականգնողական, ավանդական բժշկության  |     100|        70|       4|

|    |հիմունքներ                             |        |          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

|4.15|Կլինիկական դեղաբանություն              |      48|        20|       4|

|____|_______________________________________|________|__________|________|

|  5.|Դասընթաց հաստատության ընտրությամբ      |      42|        42|       3|

|____|_______________________________________|________|__________|________|

|  6.|Պահուստային ժամեր                      |      62|          |        |

|____|_______________________________________|________|__________|________|

|    |Ընդամենը                               |    3534|      2160|        |

|____|_______________________________________|________|__________|________|

|  7.|Խորհրդատվություններ - (տարեկան 100 ժամ)|     300|          |     2-4|

|____|_______________________________________|________|__________|________|

|  8.|Նախասիրական առարկաներ                  |     200|          |     2-4|

|____|_______________________________________|________|__________|________|

|    |Ընդամենը                               |    4034|          |        |

._________________________________________________________________________.

 

       Համաձայնեցված է                         Հավելված N 4

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    առողջապահության նախարար                 կրթության և  գիտության նախարարի

    ____________ Ն. Դավիդյան                N 23-Ն հրամանի

    «29» դեկտեմբերի 2004 թ.                 «25» հունվարի 2005 թ.

                                            նախարար ___________ Ս. Երիցյան

 

ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

 

«0407 ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ»

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Երևան 2005

 

«0407 ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1.1 «0407 Լաբորատոր ախտորոշում» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշմամբ:

1.2 «0407 Լաբորատոր ախտորոշում» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է առկա /ստացիոնար/ ուսուցման ձևով:

1.3 Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը`

- միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա 1 տարի 10 ամիս է,

- հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա 2 տարի 10 ամիս է:

1.4 Շրջանավարտի որակավորումը` բուժակ-լաբորանտ:

1.5 Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

Որպես լաբորատոր ախտորոշման մասնագետ կարող են աշխատել այն անձինք, ովքեր ունեն միջին մասնագիտական բժշկական կրթություն «Լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ:

1.5.1 Շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտի բնութագիրը

Լաբորատոր ախտորոշման մասնագետը պատրաստվում է աշխատելու որպես բուժակ-լաբորանտ /ըստ «Լաբորատոր ախտորոշում» գործող անվանացանկի բոլոր բնագավառներում/ և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի առողջապահական և սոցիալական պաշտպանության հիմնարկների լաբորատոր ծառայության համակարգը, պետսանտեսչության լաբորատորիաները, մասնագիտական կրթական հիմնարկները և գիտահետազոտական ինստիտուտների ճյուղային լաբորատորիաները:

1.5.2 Բուժակ-լաբորանտի գործունեությունն ուղղված է`

- հիվանդությունների լաբորատոր ախտորոշման, կանխարգելման, մարդու շրջակա միջավայրի ազդակների ուսումնասիրման նպատակով լաբորատոր հետազոտությունների իրականացմանը:

1.5.3 Բուժակ-լաբորանտի գործունեության տեսակներն են`

անալիտիկ

- կլինիկոախտորոշիչ լաբորատորիաներում անցկացվող բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունները, օգտագործած կենսանյութի վնասազերծումը,

- հետազոտությունների համար անհրաժեշտ սպասքի, նմուշների, սարքերի, գործիքների պատրաստում, աշխատատեղի կազմակերպում:

օպերատորական

- նյութի ընդունում, պիտակավորում, գրանցում /այդ թվում` համակարգչի կիրառումով/, հաշվառման և հաշվետվական փաստաթղթերի վարում,

- կենսաբանական նյութի վերցնում, պահպանում և տեղափոխում:

1.6 Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները

«0407 Լաբորատոր ախտորոշում» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը պատրաստված է`

. յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,

. շարունակելու հարակից մասնագիտության բարձրագույն կրթական ծրագրերը,

. յուրացնելու միջին մասնագիտական շարունակական /հետդիպլոմային/ կրթական ծրագրերը:

1.7 Կրթությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

«0407 Լաբորատոր ախտորոշում» մասնագիտության պահանջներին համապատասխան,

բուժակ-լաբորանտը պետք է իմանա.

- Հայաստանի Հանրապետության առողջապահության օրենսդրական և իրավական հիմունքները:

- Երկրում լաբորատոր ծառայության կազմակերպումը և դրա խնդիրները:

- Մարդը մարդու, հասարակության, շրջապատող միջավայրի հետ շփման էթիկան և իրավական նորմերը:

- Կլինիկոախտորոշիչ լաբորատորիաների գործավարության կազմակերպման հիմնական պահանջները:

- Կլինիկոախտորոշիչ լաբորատորիաներում աշխատանքի անվտանգության տեխնիկայի կանոնները:

- Կլինիկոախտորոշիչ լաբորատորիաներում սանիտարահակահամաճարակային ռեժիմների կանոնների պահպանման մասին հրահանգչական նյութեր,

- Հիվանդին տարբեր տեսակի լաբորատոր հետազոտություններին նախապատրաստելու կանոնները:

- Լաբորատոր, ախտորոշիչ հիմնական մեթոդները:

- Լաբորատոր հետազոտությունների անցկացման ժամանակ գերվերլուծական և վերլուծական սխալների առաջացման պայմաններն ու պատճառները:

- Առողջ ապրելակերպի հիմունքները:

- Ախտորոշիչ լաբորատորիաների պաշտոնական հրահանգները, բուժկանխարգելիչ հիմնարկությունների ներքին կարգ ու կանոնը և կանոնադրությունը:

- Ընդհանուր հիգիենայի և գործավարական սանիտարիայի հիմունքները:

- Մանրէաբանության հիմունքները:

- Անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմունքները:

- Արյունաստեղծ, ներվային, մարսողական, մեզարտադրման և այլ օրգանների կառուցվածքն ու ֆունկցիաները:

- Բջիջների կառուցվածքը և ֆունկցիան:

- Կենսաբանական գործոնների ազդեցությունը /տարիքը, սեռը, օրվա տատանումները, հորմոնալ տեղաշարժերը, սեզոնային փոփոխությունը և այլն/ հետազոտման արդյունքների վրա:

- Ֆիզիկական ծանրաբեռնվածության, սննդի, ալկոհոլի, դեղամիջոցների և բժշկական պրոցեդուրաների ազդեցությունը հետազոտման արդյունքների վրա:

- Սպիտակուցների, լիպիդների, ածխաջրերի, ջրաէլեկտրոլիտային փոխանակությունը, թթվային, հիմնային վիճակը, հորմոնների, ֆերմենտների և հեմոստազի համակարգի փոխանակության հիմունքները:

- Նյութափոխանակության խանգարման հիմնական ախտաֆիզիոլոգիական մեխանիզմները:

- Մարդու օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցության հիմնական սկզբունքները:

- Աղետների բժշկության հիմունքները:

Պետք է կարողանա`

- Վերցնել կենսաբանական նյութ լաբորատոր հետազոտության համար:

- Նախապատրաստել աշխատատեղը կենսաքիմիական, կլինիկական, հյուսվածքաբանական, բջջաբանական, իմունաբանական, գենետիկական և այլ լաբորատոր հետազոտությունների անցկացման համար:

- Կազմակերպել կրտսեր բժշկական անձնակազմի աշխատանքները կլինիկոախտորոշիչ լաբորատորիայում:

- Նախապատրաստել լաբորատոր սպասքը, գործիքները և սարքավորումները լաբորատոր հետազոտությունների համար:

- Կատարել լաբորատոր սպասքի, գործիքների և այլ նյութերի վարակազերծում:

- Անցկացնել կենսանյութերի ախտահանում:

- Ստանալ, պիտակավորել և գրանցել լաբորատորիա մուտք գործած նյութերը և ապահովել պահպանումը:

- Տիրապետել հաշվառահաշվետվական փաստաթղթերի գրանցման կարգին:

- Գրանցել անցկացված հետազոտությունների արդյունքները:

- Օգտվել լաբորատոր սարքավորումներից` լաբորատոր հետազոտությունների և նախապատրաստական միջոցառումների կատարման ժամանակ:

- Տալ հետազոտությունների որակական և քանակական գնահատականը, հիմնվելով արդյունքների վրա:

- Տարբերակել լաբորատոր հետազոտությունների նորմալ և ախտաբանական ցուցանիշները:

- Հայտնաբերել օրգաններում և հյուսվածքներում տիպային ախտաբանական պրոցեսները հետազոտությունների արդյունքների հիման վրա:

- Կառուցել տրամաչափական կորագծեր:

- Պատրաստել, ֆիքսել և ներկել պատրաստուկները բջջային տարրերի հետազոտման համար:

- Տիրապետել մանրադիտակային հետազոտման տեխնիկային:

- Ընտրել նյութեր մանրադիտակային հետազոտման համար:

- Համապատասխանորեն գնահատել արտակարգ և անհետաձգելի իրավիճակները և ցուցաբերել նախաբժշկական օգնություն:

- Տիրապետել մանրէապատճենահանման տեխնիկային:

- Աշխատել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հետ օգտագործողի մակարդակով:

- Բարձրացնել մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը:

Բուժակ-լաբորանտը պետք է կարողանա տիրապետել լաբորատոր աշխատանքի հետևյալ հմտություններին

- Վերցնել արյուն տարբեր տեսակի հետազոտությունների համար, ստանալ շիճուկը, արյան պլազման, էրիթրոցիտար մասսան:

- Հավաքել մեզը և այլ կենսաբանական հեղուկներ` լաբորատոր հետազոտման համար:

- Պատրաստել ռեակտիվները:

- Մշակել լաբորատոր սպասքը:

- Կառուցել տրամաչափական կորագծեր:

- Աշխատել լաբորատորիայի սարքերով (ֆոտոէլեկտրոկոլորիմետր, սպեկտրոֆոտոմետր, ցենտրիֆուգ, անցկացնել սպիտակուցների էլեկտրոֆորեզ):

- Կլինիկական կենսաքիմիայի մեթոդների համար ընտրել համապատասխան ռեակտիվներ:

- Կատարել անհրաժեշտ հաշվարկներ:

- Որոշել արյան խմբային պատկանելիությունը և ռեզուս գործոնը:

- Հետազոտել կենսաբանական նյութերը (արյունը, ոսկրածուծը, խորխը, մեզը, ստամոքսահյութը, ողնուղեղային հեղուկը, դուոդենալ պարունակությունը, սեռական ուղիների արտադրուկները, կղանքը, բիոպսիայի նյութերը):

- Անցկացնել բժշկական սարքավորումների, գործիքների, տարածքի համապատասխան սանիտարական մշակում:

- Կարողանալ վերցնել հետազոտման նյութ տարբեր օբյեկտներից և կատարել դրանց սանիտարահիգիենիկ հետազոտություն:

- Տիրապետել բակտերիոլոգիական լաբորատորիայի հետազոտման մեթոդներին և վերցնել հետազոտման նյութ:

- Ցուցաբերել նախաբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

 

2. ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԲՈՒԺԱԿ-ԼԱԲՈՐԱՆՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

2.1 Ընդհանուր պահանջներ

Բուժակ-լաբորանտի կրթվածության մակարդակը համապատասխանում է հետևյալ պահանջներին

- տիրապետում է հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտությունների հիմունքներին և կարողանում է օգտագործել այդ գիտությունների ընդհանուր սկզբունքները իր մասնագիտական և այլ գործունեության ոլորտներում,

- գիտի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմունքները. տիրապետում է մարդու վերաբերմունքը այլ մարդու, հասարակության, շրջակա միջավայրի նկատմամբ կարգավորող բարոյական և իրավական նորմերին,

- օժտված է մտածելակերպի կուլտուրայով, տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին, գրագետ օգտագործում է մասնագիտական բառապաշարը, կարողանում է մասնագիտական ոլորտում օգտագործել օտար լեզվի իր իմացությունը,

- ամբողջական պատկերացում ունի բնության և հասարակության մեջ կատարվող երևույթների և գործընթացների մասին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական խնդիրների լուծման համար` հաշվի առնելով տեխնիկատեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական և էկոլոգիական գործոնները,

- հասկանում է մասնագիտության էությունը և սոցիալական նշանակությունը, օժտված է մասնագիտական պատասխանատվության զգացումով իր աշխատանքի արդյունքների նկատմամբ,

- մասնագիտական գործունեության ընթացքում պատրաստ է տարբեր իրավիճակում գտնել խնդիրների արագ և ճիշտ լուծումը,

- կարող է ռացիոնալ ձևով կազմակերպել իր աշխատանքը, կատարել աշխատանքի պլանավորում, վերլուծել դրա արդյունքները,

- կարող է մասնագիտական գործունեության ոլորտում կիրառել համակարգչային տեխնիկա,

- պատրաստված է համագործակցել իր աշխատանքային գործընկերների հետ, ծանոթ է կոլեկտիվ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման մեթոդներին,

- հոգեբանորեն պատրաստ է իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, գիտակցում է մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման անհրաժեշտությունը,

- իր մասնագիտական գործունեության բնագավառում ընդունակ է ինքնուրույն յուրացնել լրացուցիչ գիտելիքներ:

2.2 Պահանջներ բուժակ-լաբորանտի պատրաստվածության մակարդակի նկատմամբ ըստ դասընթացների:

2.2.1 Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական դասընթացի բնագավառում

Բուժակ-լաբորանտը պետք է.

«Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայի բնագավառում

- տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին, հարստացնի մասնագիտական բառապաշարը.

- տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,

- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության տեխնիկային,

- տիրապետի մասնագիտական շփման արվեստին:

«Տնտեսագիտության հիմունքներ» առարկայի բնագավառում

- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները,

- պատկերացում ունենա միկրո և մակրոտնտեսագիտության, հարկային, դրամավարկային և ինվեստիցիոն /ներդրումային/ քաղաքականության մասին,

- կարողանա գտնել և օգտագործել տնտեսական տեղեկատվությունը, որը անհրաժեշտ է մասնագիտական գործունեության մեջ կողմնորոշվելու համար,

- պատկերացում ունենա տնտեսական իրավիճակի մասին մեր երկրում և արտերկրներում,

- պատկերացում ունենա արժեզրկման և գործազրկության խնդիրների մասին,

- իմանա Հայաստանի Հանրապետության բուժօգնության կազմակերպման համակարգը.

- իմանա առողջապահության կառավարման և շուկայական հարաբերությունների սկզբունքները,

- իմանա բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժանձնակազմի վարձատրման սկզբունքները,

- իմանա բյուջետաապահովագրական բժշկության կազմակերպման սկզբունքները:

«Քաղաքագիտության հիմունքներ» առարկայի բնագավառում

- իմանա իշխանության, քաղաքական սուբյեկտների և քաղաքական հարաբերությունների և գործընթացների մասին /Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում/,

- իմանա քաղաքական համակարգի, քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մասին,

- իմանա միջազգային հարաբերությունների մասին,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-քաղաքական գործընթացը:

«Իրավունքի հիմունքներ» առարկայի բնագավառում

- իմանա մարդու և քաղաքացու իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում պետական, վարչական, քաղաքացիական աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները,

- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական և բարոյաէթիկական նորմերը,

- կարողանա օգտագործել բուժակ-լաբորանտի մասնագիտական գործունեությունը կարգավորող իրավական-չափորոշիչ փաստաթղթերը,

- իմանա քաղաքացիների առողջության պահպանման մասին օրենսդրության հիմունքները:

«Ռուսաց և օտար լեզուների» բնագավառում

- տիրապետի բառապաշարին (1200-1400 բառային միավոր) և քերականական այն նվազագույնին, որն անհրաժեշտ է մասնագիտական օտարալեզու տեքստեր կարդալու և թարգմանելու (բառարանի օգնությամբ) համար,

- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,

- կարողանա կառուցել խոսքը, լեզվական և հաղորդակցական նորմերի համապատասխան,

- տիրապետի ռուսաց և օտար լեզուներով հաղորդակցվելու տարրական հիմունքներին:

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի բնագավառում

- պատկերացում ունենա ֆիզիկական կուլտուրայի դերի մասին` մարդու ընդհանուր, մշակութային, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում,

- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզիկական կուլտուրայի հիմունքները,

- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցները առողջության ամրապնդման, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:

2.2.2 Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացի բնագավառում

Բուժակ-լաբորանտը պետք է`

«Համակարգչային օպերատորական գործի հիմունքներ» առարկայի բնագավառում

- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին,

- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման, պահպանման մեթոդների և միջոցների մասին,

- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից,

- տիրապետի համակարգչային օպերատորական աշխատանքին:

2.2.3 Ընդհանուր մասնագիտական դասընթացի բնագավառում

Բուժակ-լաբորանտը պետք է`

«Լատիներեն լեզվի հիմունքներ` բժշկական տերմինաբանությամբ» առարկայի բնագավառում.

- իմանա լատիներեն լեզվի քերականության հիմունքները և տերմինների կազմության ձևերը,

- իմանա բժշկական տերմինները,

- կարողանա ճիշտ կարդալ, գրել և թարգմանել բժշկական տերմինները, հիվանդությունների և դեղանյութերի անվանումները:

«Մարդու նորմալ անատոմիա, ֆիզիոլոգիա» առարկայի բնագավառում

- իմանա մարդկային օրգանիզմի կառուցվածքային մակարդակները,

- իմանա օրգանիզմի ֆունկցիոնալ կառուցվածքը, նրա հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիաները և կարգավորման մեխանիզմները,

- իմանա օրգանիզմի ներքին միջավայրի քանակական և որակական ցուցանիշների վիճակը, նրա կարգավորման և պաշտպանության մեխանիզմները,

- իմանա մարդու օրգանիզմի փոխազդեցությունը արտաքին միջավայրի պայմանների հետ և հարմարվողականության սկզբունքները,

- կարողանա օգտագործել անատոմիայից և ֆիզիոլոգիայից ստացած գիտելիքները մասնագիտական առարկաների ուսումնասիրման ժամանակ:

«Ախտաբանական անատոմիա և ֆիզիոլոգիա» առարկայի բնագավառում

- պատկերացում ունենա հիվանդության պատճառականության, պաթոգենեզի և ռեակտիվականության մասին,

- իմանա խախտված ֆունկցիաների վերականգնման մեխանիզմները.

- իմանա տիպային ախտաբանական պրոցեսների զարգացման մեխանիզմները /ստրես, ռեակցիա, շոկ/, ուռուցքների զարգացման մեխանիզմները,

- իմանա արյան և արյունատար համակարգի, շնչական, սիրտ-անոթային, մարսողական, միզասեռական համակարգերի ախտաբանական փոփոխությունները, արտաքին ազդակների ներգործության հետևանքով օրգանիզմում զարգացող պաթոլոգիկ պրոցեսները:

«Դեղաբանության հիմունքներ» առարկայի բնագավառում

- իմանա հիմնական դեղախմբերը և դրանց ֆարմակոթերապեվտիկ ազդեցությունը,

- իմանա դեղամիջոցները, դրանց օրգանիզմ ներմուծելու ուղիները, ազդեցության և փոխազդեցության մեխանիզմները,

- իմանա դեղորայքային բուժման ընթացքում դրանց կողմնակի ազդեցությունները և բարդությունները:

«Բժշկական գենետիկա» առարկայի բնագավառում

- պատկերացում ունենա ժառանգական հիվանդությունների հիմնական խմբերի, նրանց պատճառների և ախտորոշման մեթոդների մասին,

- իմանա գենետիկայի օրենքները,

- իմանա փոփոխականության պատճառները,

- իմանա մուտացիաների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

«Աղետների բժշկություն» առարկայի բնագավառում

- իմանա «Աղետ», «Վթար», «Արտակարգ իրավիճակ», «Աղետների բժշկություն» հիմնական հասկացությունները,

- իմանա արտակարգ իրավիճակների դասակարգումը,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության կազմակերպման սկզբունքները, հիմնական խնդիրները, կառուցվածքը և հագեցվածությունը,

- իմանա արտակարգ իրավիճակներում աղետների բացասական գործոններից և զանգվածային ոչնչացման զենքից բնակչության, զորքերի, բուժհիմնարկների անձնակազմի, տուժածների և վիրավորների պաշտպանության կազմակերպումը,

- իմանա բուժօգնության կազմակերպումը բուժտարահանման փուլերում,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության հիմնական խնդիրները, դրանց կառուցվածքը և բուժհագեցվածությունը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները արտակարգ իրավիճակներում (բուժօգնության տեսակները և նրանց ծավալը, «բուժտարահանման փուլը» հասկացությունը, բուժտարահանման փուլերի քանակը արտակարգ իրավիճակներում խաղաղ պայմաններում և մարտական գործողությունների ժամանակ,

- իմանա բուժտեսակավորման հիմնական նպատակը, ձևերը, հատկանիշները, կազմակերպման և անցկացման եղանակները,

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները տարբեր աղետների ժամանակ (քիմիական վթար, ճառագայթային վթար, համաճարակներ, տարերային աղետներ),

- իմանա զինված ուժերի բուժծառայության հիմնական խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա կազմակերպել բնակչության, անձնակազմի, բուժստորաբաժանումների, վիրավորների և տուժածների պաշտպանությանը զանգվածային ոչնչացման զենքից:

- պատկերացում ունենա աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության կազմակերպման խնդիրների, սկզբունքների, դրանց կառուցվածքի, կազմավորումների, կառավարման օրգանների և հագեցվածության մասին,

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկամարտավարական բնութագիրը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները (ցուցաբերվող բուժօգնության փուլերը և պահանջները, բժշկական տեսակավորման ձևերը և հիմնական նպատակը, նրա կազմակերպման և անցկացման սկզբունքները, տեսակավորման հատկանիշները, առաջին բուժօգնության կազմակերպումը և ծավալը) արտակարգ իրավիճակներում, ճառագայթման վտանգի և ռազմական պայմաններում տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելիս,

- իմանա արտակարգ իրավիճակներում անցկացվող հիմնական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները,

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները աղետների ժամանակ,

- իմանա զինված ուժերի բժշկական ծառայության խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա օգտվել մասսայական և անհատական պաշտպանիչ միջոցներից,

- կարողանա տեղեկատվություն հավաքել հիմնական կենսական ցուցանիշների վիճակի մասին` բժշկի կողմից հետագա տեսակավորման համար որոշումներ ընդունելու համար,

- կարողանա ցուցաբերել առաջին բժշկական և նախաբժշկական օգնություն էքստրեմալ պայմաններում, հատկապես ուշադրություն դարձնելով երկարատև ճնշման սինդրոմի դեպքում անհետաձգելի օգնության կազմակերպման վրա:

2.2.4 Հատուկ մասնագիտական դասընթացի բնագավառում

Բուժակ-լաբորանտը պետք է`

«Լաբորատոր աշխատանքների տեխնիկա» առարկայի բնագավառում

- իմանա լաբորատորիաներում աշխատանքի անվտանգության տեխնիկայի կանոնները,

- տիրապետի լաբորատոր աշխատանքների հմտություններին,

- իմանա լաբորատոր սարքերի հետ աշխատանքի սկզբունքները և կանոնները,

- կարողանա տալ կատարված հետազոտությունների արդյունքների որակական և քանակական գնահատականը:

«Անալիտիկ քիմիա» առարկայի բնագավառում

- իմանա անալիտիկ քիմիայի տեսական հիմունքները,

- իմանա անօրգանական և օրգանական նյութերի որակական և քանակական հետազոտության մեթոդները,

- կարողանա որոշել իոնները և կատարել քիմիական հետազոտություն տարբեր եղանակներով:

«Կլինիկական լաբորատոր հետազոտությունների մեթոդներ» առարկայի բնագավառում

- իմանա կլինիկական լաբորատորիաների կառուցվածքը, հագեցվածությունը և հետազոտությունների որակի հսկողության մեթոդները,

- կարողանա կազմակերպել աշխատատեղը տարբեր հետազոտությունների համար,

- կարողանա վերցնել, ընդունել, գրանցել, պիտակավորել հետազոտվող նյութը,

- կարողանա հետազոտել նյութերը համապատասխան մեթոդներով,

- տիրապետի վարակված նյութի հետ աշխատելու տեխնիկային և ախտահանման մեթոդներին, պահպանելով աշխատանքի անվտանգության կանոնները,

- իմանա հետազոտվող նյութին ներկայացվող նորմաները, հասակային, ֆիզիոլոգիական և պաթոլոգիական շեղումները,

- տիրապետի նյութի հետազոտման արագացված մեթոդներին,

- տիրապետի ոչ լաբորատոր պայմաններում կլինիկական հետազոտման մեթոդներին,

- կարողանա գնահատել հետազոտման արդյունքները,

- կարողանա կատարել համապատասխան գրանցումներ, անհրաժեշտ փաստաթղթերում,

- տիրապետի աշխատանքի անվտանգության տեխնիկայի կանոններին:

«Կենսաքիմիա, կլինիկոկենսաքիմիական հետազոտությունների մեթոդներ» առարկայի բնագավառում

- իմանա մարդու օրգանիզմում ընթացող կենսաքիմիական գործընթացների էությունը նորմայում և հիվանդությունների ժամանակ,

- իմանա նյութափոխանակության մեխանիզմները և նրանց կարգավորումը,

- իմանա նյութափոխանակության հետազոտության հիմնական մեթոդները /սպիտակուցների, ածխաջրերի, հորմոնների, ֆերմենտների/ հեմոստազի համակարգը,

- տիրապետի կենսաբանական հեղուկների հետազոտման միասնական մեթոդներին,

- կարողանա աշխատել ֆոտոկոլորիմետրի, կենսաբանական, մակարդող ֆունկցիա իրականացնող սարքերի հետ: Կիրառել ավտոմատ կաթուցիչներ, դոզատորներ և այլն,

- կարողանա գնահատել կենսաբանական հետազոտությունների արդյունքները:

«Մանրէաբանություն` համաճարակաբանության հիմունքներով և մանրէաբանական հետազոտությունների մեթոդներ» առարկայի բնագավառում

- իմանա մանրէների կառուցվածքը, կենսագործունեության և տարածվածության ընդհանուր օրինաչափությունները,

- իմանա մանրէների հիմնական հատկությունները և դրանց նշանակությունը լաբորատոր ախտորոշման համար,

- տիրապետի մանրէաբանական հետազոտությունների մեթոդներին,

- ունենա պատկերացում ընդհանուր իմունաբանության հիմունքների մասին,

- իմանա վարակի և համաճարակաբանական գործընթացի, անընկալության մասին,

- տիրապետի շճաբանական ռեակցիաների ունակություններին,

- ունենա պատկերացում սանիտարական մանրէաբանության հիմունքների մասին,

- ունենա պատկերացում վիրուսների մասին,

- ունենա պատկերացում ՄԻԱՎ-ի իմունաբանության և կանխարգելման մասին:

«Հիգիենա, սանիտարահիգիենիկ հետազոտությունների մեթոդներ» առարկայի բնագավառում

- իմանա սանհիգիենիկ լաբորատորիաների տեղադրմանը, կահավորմանը, շահագործմանը ներկայացվող պահանջները,

- իմանա աշխատանքի անվտանգության տեխնիկայի կանոնները,

- իմանա գործիքների, սարքերի, լաբորատոր սպասքի և քիմիական նյութերի հետ աշխատանքի կանոնները,

- իմանա նորմատիվ փաստաթղթերը,

- տիրապետի նմուշների վերցման և լաբորատոր հետազոտության մեթոդներին, համապատասխան փաստաթղթերի լրացման կարգին,

- իմանա տարբեր նշանակության օբյեկտների հատակագծմանը, միկրոկլիմային, ջեռուցմանը, լուսավորվածությանը, օդափոխությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները և դրանց ընթացիկ հսկողության կարգը,

- իմանա անձնական հիգիենայի կանոնները,

- իմանա սանիտարալուսավորչական մեթոդները և կիրառման ձևերը:

«Հյուսվածքաբանություն և հյուսվածքաբանական հետազոտությունների տեխնիկա» առարկայի բնագավառում

- պատկերացում ունենա հյուսվածքաբանության դերի մասին բժշկական առարկաների համակարգում,

- իմանա տարբեր օրգան-համակարգերի և հյուսվածքների կառուցվածքը նորմայում,

- կարողանա ինքնուրույն վերցնել հետազոտման նյութ տարբեր օրգաններից,

- տիրապետի հյուսվածքաբանական պատրաստուկների պատրաստման տեխնիկային,

- իմանա հյուսվածքաբանական լաբորատորիայում աշխատանքի անվտանգության տեխնիկայի կանոնները:

«Բժշկական մակաբուծաբանություն, միջատաբանություն» առարկայի բնագավառում

- իմանա մակաբույծների զարգացման ցիկլերը, նրանց հիվանդածին նշանակությունը.

- իմանա մակաբույծ նախակենդանիների բնութագիրը, դասակարգումը.

- իմանա մակաբույծ որդերի դասակարգումը, բնութագիրը.

- իմանա հոդվածոտանիների դասակարգումը, կենսաբանական հատկությունները, պայքարի միջոցները.

- տիրապետի լաբորատոր ախտորոշման մեթոդներին.

- տիրապետի հիվանդից հետազոտման նյութի վերցման տեխնիկային.

- կարողանա ընդունել և հաշվառել հետազոտվող նյութը.

- կարողանա աշխատել վարակիչ նյութերի հետ.

- կարողանա ախտահանել լաբորատոր ամանեղենը.

- կարողանա պատրաստել և ներկել արյան հաստ կաթիլը.

- կարողանա տարբերակել պատրաստուկների մեջ հոդվածոտանիների ներկայացուցիչներին,

- կարողանա կղանքի մեջ հայտնաբերել մակաբույծ որդերի ձվիկները:

«Առաջին բուժօգնություն` ընդհանուր խնամքով» առարկայի բնագավառում

- ունենա պատկերացում անհետաձգելի օգնության ցուցաբերման ընդհանուր սկզբունքների մասին,

- տիրապետի առաջին և նախաբժշկական օգնության հնարքներին,

- տիրապետի հիվանդին լաբորատոր հետազոտություններին նախապատրաստելու հմտություններին,

- տիրապետի երակից արյան վերցման տեխնիկային:

2.2.5 Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ

2.3 Արտադրական պրակտիկայի բնագավառում

Բուժակ-լաբորանտը պետք է`

- ունենա պատկերացում կլինիկոախտորոշիչ լաբորատորիաների կառուցվածքի մասին,

- իմանա տեխնիկայի անվտանգության կանոնները, սանիտարահամաճարակային ռեժիմի ապահովումը լաբորատորիաներում,

- կարողանա կատարել կենսանյութերի ընդունում, հաշվառում և առաջնային մշակում,

- կարողանա պատրաստել լաբորատոր հետազոտությունների համար անհրաժեշտ նյութերը և սպասքը,

- կարողանա օգտվել անհրաժեշտ սարքավորումներից,

- տիրապետի լաբորատոր աշխատանքների տեխնիկային,

- ունենա պատկերացում հետազոտությունների որակի հսկողության ներլաբորատորիային մեթոդների մասին:

- իմանա տարբեր տեսակի կլինիկական լաբորատորիաներում աշխատանքի առանձնահատկությունները և կանոնները,

- կարողանա ապահովել սանիտարահամաճարակային ռեժիմը լաբորատորիաներում,

- կարողանա կատարել լաբորատոր հետազոտություններ միասնական մեթոդներով,

- իմանա հետազոտվող նյութի նորմալ ցուցանիշները:

Որակավորման պրակտիկայից հետո

- իմանա բուժակ-լաբորանտի պաշտոնական պարտականությունները,

- տիրապետի լաբորատորիաների սանիտարահամաճարակային ռեժիմի պահպանման հմտություններին,

- տիրապետի լաբորատոր հետազոտությունների միասնական մեթոդներին` կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական, հիգիենայի լաբորատորիաներում,

- կարողանա տարբերակել լաբորատոր հետազոտությունների նորմալ և ախտաբանական ցուցանիշները,

- կարողանա անցկացնել ներլաբորատորիային որակի հսկողություն,

- կարողանա ձևակերպել հետազոտությունների արդյունքները,

- տիրապետի մասնագիտական շփման եղանակներին,

- կարողանա համակարգել սեփական, հասարակական և մասնագիտական գործունեությունը այլ աշխատակիցների և գործընկերների հետ:

 

3. ՊԱՀԱՆՋՆԵՐ «0407 ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

._________________________________________________________________________.

| ԴԱՍԻՉ |  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ  |ՈՒսում-|Այդ     |

|       |                                                |նական  |թվում`  |

|       |                                                |բեռնվա-|պարտադիր|

|       |                                                |ծության|ուսում- |

|       |                                                |առավե- |նական   |

|       |                                                |լագույն|պարապ-  |

|       |                                                |ժամա-  |մունքներ|

|       |                                                |քանակը |        |

|_______|________________________________________________|_______|________|

|   1   |                      2                         |   3   |    4   |

|_______|________________________________________________|_______|________|

|       |                                                |       |        |

|ՀՍՏԴ 00|  Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական դասընթացներ  |  612  |   408  |

|       |                                                |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 01|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի հիմունքներ       |       |    72  |

|       |Ընդհանուր տեղեկություններ հայոց լեզվի ծագման    |       |        |

|       |վերաբերյալ: ՈՒղղագրության, ձևաբանության,        |       |        |

|       |շարահյուսության, բառագիտության և  բառակազմության|       |        |

|       |սկզբունքները: Մասնագիտական գործարար լեզվի       |       |        |

|       |հիմունքներ, մասնագիտական բառապաշար և  տերմին,   |       |        |

|       |մասնագիտական տեքստի արտասանության տեխնիկա,      |       |        |

|       |մասնագիտական շփում:                             |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 02|Տնտեսագիտության հիմունքներ                      |       |    36  |

|       |Տնտեսագիտությունը և  նրա հիմնական խնդիրները,    |       |        |

|       |տնտեսական ռեսուրսներ, շուկայական գնագոյացման    |       |        |

|       |մեխանիզմներ, տնտեսական հիմքեր, բնակչության      |       |        |

|       |շահույթներ, սոցիալ-տնտեսական խնդիրների          |       |        |

|       |կարգավորում, երկրի տնտեսական կառուցվածքը,       |       |        |

|       |ֆինանսներ, մակրո և  միկրոտնտեսագիտություն,      |       |        |

|       |հարկային, դրամավարկային համակարգեր, արժեզրկման  |       |        |

|       |գործընթաց, գործազրկություն, տնտեսական աճի       |       |        |

|       |խնդիրներ: Ապրանքների համաշխարհային շուկա,       |       |        |

|       |բիզնեսի հիմունքներ: Առողջապահության             |       |        |

|       |կազմակերպումը և  էկոնոմիկան: Առողջապահության    |       |        |

|       |կազմակերպումը և  կառուցվածքը: Բուժկանխարգելիչ   |       |        |

|       |հաստատությունների տեսակները: Առողջապահության    |       |        |

|       |պլանավորման կառուցվածքները:                     |       |        |

|       |Բյուջետաապահովագրական բժշկություն: Աշխատանքի    |       |        |

|       |կազմակերպումը և  վարձատրումը բուժկանխարգելիչ    |       |        |

|       |հիմնարկներում:                                  |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 03|Քաղաքագիտության հիմունքներ                      |       |    36  |

|       |Քաղաքագիտություն առարկան, քաղաքական իշխանություն|       |        |

|       |և  իշխանական հարաբերություններ, քաղաքական       |       |        |

|       |համակարգ, քաղաքականության սուբյեկտներ, քաղաքական|       |        |

|       |գիտակցություն, քաղաքական կուլտուրա, միջազգային  |       |        |

|       |հարաբերություններ: Սոցիալ-քաղաքական գործընթացը  |       |        |

|       |Հայաստանի Հանրապետությունում:                   |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 04|Իրավունքի հիմունքներ                            |       |    30  |

|       |Իրավունք հասկացությունը, համակարգ, աղբյուրներ:  |       |        |

|       |Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:     |       |        |

|       |Անհատ, իրավունք, իրավական պետություն,           |       |        |

|       |իրավաբանական պատասխանատվություն և  նրա ձևերը,   |       |        |

|       |իրավունքի հիմնական բնագավառները, Հայաստանի      |       |        |

|       |դատաիրավական համակարգը և  իրավապահ օրգանները:   |       |        |

|       |Քաղաքացիների առողջության պահպանության           |       |        |

|       |օրենսդրության հիմունքները: Պացիենտի և           |       |        |

|       |բուժակ-լաբորանտի իրավունքները և                 |       |        |

|       |պարտականությունները:                            |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 05|Ռուսաց և  օտար լեզուներ                         |       |   144  |

|       |Մասնագիտական գործարար լեզվի հիմունքներ,         |       |        |

|       |մասնագիտական բառապաշար, լեզվաբանական դարձվածք և |       |        |

|       |տերմիններ, մասնագիտական տեքստի թարգմանության    |       |        |

|       |տեխնիկա` բառարանով, մասնագիտական շփում:         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 06|Ֆիզիկական կուլտուրա                             |       |    90  |

|       |Ֆիզիկական կուլտուրայի դերը մասնագետի պատրաստման |       |        |

|       |և  նրա առողջ ապրելակերպի ձևավորման  գործում:    |       |        |

|       |Ֆիզիկական կուլտուրայի սոցիալ-կենսաբանական և     |       |        |

|       |հոգեֆիզիոլոգիական հիմքերը, ֆիզիկական և  մարզական|       |        |

|       |ինքնակատարելագործման հիմունքները:               |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՄԸԲԴ 00|Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական           |  108  |    72  |

|       |դասընթացներ                                     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՄԸԲԴ 01|Համակարգչային օպերատորական գործի հիմունքներ     |       |    72  |

|       |Համակարգչային տեխնիկայի ստեղծման պատմությունը,  |       |        |

|       |հաշվողական համակարգեր, համակարգիչների           |       |        |

|       |առանձնահատկությունները, հիմնական պարամետրերի և  |       |        |

|       |ծրագրերի ապահովումը: Օպերատորություն:           |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 00 |Ընդհանուր մասնագիտական դասընթացներ              |  657  |   438  |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 01 |Լատիներեն լեզվի հիմունքներ և  բժշկական          |       |    36  |

|       |տերմինաբանություն                               |       |        |

|       |Լատիներենի քերականության հիմունքները, տերմինների|       |        |

|       |կազմության ձևերը:  Օրգանների, հյուսվածքների,    |       |        |

|       |հիվանդությունների, դեղաձևերի,  ասույթների,      |       |        |

|       |ասացվածքների թարգմանություն և  ընթերցանություն: |       |        |

|       |Դեղատոմսերի դուրսգրում:                         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 02 |Մարդու նորմալ անատոմիա, ֆիզիոլոգիա              |       |   126  |

|       |Մարդու մարմնի կառուցվածքը: Հասկացություն        |       |        |

|       |հյուսվածքների, օրգանների և  օրգան-համակարգերի   |       |        |

|       |մասին: Օրգան-համակարգերի և  օրգանների           |       |        |

|       |կառուցվածքը և  տեղադրությունը: Օրգանիզմի        |       |        |

|       |զարգացման և  կենսագործունեության հիմնական       |       |        |

|       |օրինաչափությունները` բջիջների, հյուսվածքների,   |       |        |

|       |օրգանների կառուցվածքային կազմության հիմքի վրա:  |       |        |

|       |Արտաքին միջավայրի ազդեցության տակ, մարդու       |       |        |

|       |օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերի կարգավորումը  |       |        |

|       |և  ինքնակարգավորումը: Առանձին օրգանների և       |       |        |

|       |համակարգերի գործունեության օրինաչափությունները: |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 03 |Ախտաբանական անատոմիա և  ֆիզիոլոգիա              |       |   108  |

|       |Ախտաբանական անատոմիա և  ֆիզիոլոգիա առարկան, նրա |       |        |

|       |խնդիրները: Առանձին օրգան-համակարգերի ախտաբանական|       |        |

|       |պրոցեսների առաջացման պատճառները, խախտված        |       |        |

|       |ֆունկցիաների վերականգնման մեխանիզմները:         |       |        |

|       |Բորբոքում, բնորոշ ախտաբանական պրոցեսներ,        |       |        |

|       |ջերմակարգավորում, ուռուցքներ, նրանց             |       |        |

|       |ուսումնասիրման մեթոդները:                       |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 04 |Դեղաբանության հիմունքներ                        |       |    54  |

|       |Դեղաբանություն առարկան, նրա խնդիրները: Ընդհանուր|       |        |

|       |դեղաբանություն, դեղատոմս: Հակամանրէային         |       |        |

|       |միջոցներ, նեյրոտրոպ միջոցներ, սիրտ-անոթային,    |       |        |

|       |շնչառական, մարսողական, միզասեռական, արգանդի     |       |        |

|       |մկանի կծկողականության և  տոնուսի վրա ազդող,     |       |        |

|       |արյան համակարգի վրա ազդող դեղամիջոցներ:         |       |        |

|       |Դեզինտոքսիկացիոն և  պլազմափոխարինող լուծույթներ:|       |        |

|       |Վիտամինային, հորմոնալ և  ֆերմենտային            |       |        |

|       |պրեպարատներ:                                    |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 05 |Բժշկական գենետիկա                               |       |    54  |

|       |Ժառանգականության կենսաքիմիական և  բջջաբանական   |       |        |

|       |հիմունքները: Հատկանիշի ժառանգման                |       |        |

|       |օրինաչափությունները: Ժառանգականություն և        |       |        |

|       |միջավայր: Ժառանգական հիվանդություններ, մարդու   |       |        |

|       |ժառանգականության ուսումնասիրման մեթոդները:      |       |        |

|       |Բժշկագենետիկական խորհրդատվություն:              |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 06 |Աղետների բժշկություն                            |       |    60  |

|       |Աղետների բժշկական ընդհանուր բնութագիրը: Աղետներ,|       |        |

|       |դրանց տեսակները և  դասակարգումը: Հասկացողություն|       |        |

|       |աղետների բժշկության և  քաղաքացիական             |       |        |

|       |պաշտպանության բժշկական ծառայության խնդիրների և  |       |        |

|       |կազմակերպման մասին: Բնակչության, հիվանդների և   |       |        |

|       |ծառայության անձնակազմի պաշտպանության            |       |        |

|       |կազմակերպումը արտակարգ իրավիճակներում: Արտակարգ |       |        |

|       |իրավիճակներում բժշկական օգնության ցուցաբերման և |       |        |

|       |կազմակերպման սկզբունքները:                      |       |        |

._________________________________________________________________________.

|ՀՄԴ 00 |Հատուկ մասնագիտական դասընթացներ                 | 2019  |  1346  |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 01 |Լաբորատոր աշխատանքների տեխնիկա                  |       |    72  |

|       |Անվտանգության տեխնիկայի կանոններ: Աշխատատեղի    |       |        |

|       |կահավորում: Սարքավորումներ, սպասք, ռեակտիվներ,  |       |        |

|       |լուծույթներ: Որակական և  քանակական              |       |        |

|       |հետազոտությունների մեթոդներ: Արդյունքների       |       |        |

|       |վիճակագրական վերլուծություն: Տարբեր տեսակի      |       |        |

|       |աշխատանքների տեխնիկա:                           |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 02 |Անալիտիկ քիմիա                                  |       |    72  |

|       |Անալիտիկ քիմիա առարկան, խնդիրները, տեսական      |       |        |

|       |հիմունքները: Նյութերի որակական և  քանակական     |       |        |

|       |հետազոտության տեսակները: Իոնների դասակարգումը և |       |        |

|       |բաժանման եղանակները: Անօրգանական և  օրգանական   |       |        |

|       |նյութերի հետազոտության եղանակները:              |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 03 |Կլինիկական լաբորատոր հետազոտությունների մեթոդներ|       |   304  |

|       |Կլինիկական հետազոտությունների համար նյութերի    |       |        |

|       |վերացման տեխնիկան: Լաբորատորիայի                |       |        |

|       |հակահամաճարակային ռեժիմ: Կլինիկական             |       |        |

|       |հետազոտությունների միասնական մեթոդներ: Լաբորատոր|       |        |

|       |հետազոտությունների ցուցանիշները նորմայում և     |       |        |

|       |հիվանդության ժամանակ: Հետազոտությունների որակի  |       |        |

|       |ներլաբորատորիային հսկողություն:                 |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 04 |Կենսաքիմիայի հիմունքներ և  կլինիկոկենսաքիմիական |       |   144  |

|       |հետազոտությունների մեթոդներ                     |       |        |

|       |Կենսաքիմիա առարկայի խնդիրները:                  |       |        |

|       |Նյութափոխանակություն, նրա մեխանիզմները:         |       |        |

|       |Կենսաբանական հեղուկների կենսաքիմիական           |       |        |

|       |հետազոտություն: Կենսաբանական հետազոտությունների |       |        |

|       |որակի ներլաբորատորիային հսկողություն:           |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 05 |Մանրէաբանություն` համաճարակաբանության           |       |   300  |

|       |հիմունքներով և  մանրէաբանական հետազոտությունների|       |        |

|       |մեթոդներ                                        |       |        |

|       |Մանրէաբանությունը որպես գիտություն, նրա         |       |        |

|       |խնդիրները: Մանրէների դասակարգումը,              |       |        |

|       |ձևաբանությունը  և  ֆիզիոլոգիան: Մանրէների       |       |        |

|       |փոխազդեցությունը մարդու օրգանիզմի և  արտաքին    |       |        |

|       |միջավայրի հետ: Մանրէների հատկությունների        |       |        |

|       |նշանակությունը լաբորատոր ախտորոշման համար:      |       |        |

|       |Մանրէաբանական հետազոտությունների մեթոդները և    |       |        |

|       |վարակիչ հիվանդությունների հարուցիչների          |       |        |

|       |հայտնաբերումը: Վարակ և  համաճարակային գործընթաց:|       |        |

|       |Ընդհանուր իմունոլոգիայի հիմունքները: Շճաբանական |       |        |

|       |ռեակցիաներ: Սանիտարական մանրէաբանության         |       |        |

|       |հիմունքներ:                                     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 06 |Հիգիենա և  սանիտարահիգիենիկ հետազոտության       |       |   202  |

|       |մեթոդներ                                        |       |        |

|       |Հիգիենա առարկայի խնդիրները, հետազոտման          |       |        |

|       |մեթոդները: Օդի, հողի, ջրի, սննդի, աշխատանքի,    |       |        |

|       |անձնական, երեխաների և  դեռահասների և            |       |        |

|       |բնակավայրերի հիգիենա: Բուժկանխարգելիչ           |       |        |

|       |հիմնարկների հիգիենա: Սանիտարահիգիենիկ           |       |        |

|       |ծառայության խնդիրները և  լաբորատորիաների        |       |        |

|       |տեղադրմանը, կահավորմանը, շահագործմանը           |       |        |

|       |ներկայացվող հիգիենիկ պահանջները և  աշխատանքի    |       |        |

|       |տեխնիկայի անվտանգության կանոնները: Հետազոտման   |       |        |

|       |արդյունքների համեմատական բնութագիրը ըստ նորմատիվ|       |        |

|       |փաստաթղթերի:                                    |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 07 |Հյուսվածքաբանություն և  հյուսվածքաբանական       |       |    90  |

|       |հետազոտությունների տեխնիկա                      |       |        |

|       |ՈՒսմունք բջջի և  հյուսվածքի մասին: Հյուսվածքների|       |        |

|       |դասակարգումը: Օրգանիզմի և  օրգան-համակարգերի    |       |        |

|       |հյուսվածքաբանական կառուցվածքը:                  |       |        |

|       |ՈՒսումնասիրություններից ստացված տվյալների       |       |        |

|       |գնահատում, գրանցում, համապատասխան փաստաթղթերի   |       |        |

|       |գրանցում:                                       |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 08 |Բժշկական մակաբուծաբանություն և  միջատաբանություն|       |    66  |

|       |Մակաբուծային հիվանդությունների դասակարգման      |       |        |

|       |ընդհանուր սկզբունքները: Մակաբուծային            |       |        |

|       |հիվանդությունների պաթոգենեզը: Մարդու            |       |        |

|       |մակաբույծների տարբերակման մեթոդները:            |       |        |

|       |Հոդվածոտանիների դասակարգումը, նրանց             |       |        |

|       |ազդեցությունը մարդու վրա, դրանց դեմ պայքարի և   |       |        |

|       |պաշտպանության միջոցները: Հոդվածոտանիների        |       |        |

|       |լաբորատոր հետազոտությունների մեթոդները:         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 09 |Առաջին բուժօգնություն` ընդհանուր խնամքով        |       |    96  |

|       |Առաջին և  նախաբժշկական օգնության ցուցաբերման    |       |        |

|       |ընդհանուր սկզբունքները: Պացիենտի նախապատրաստումը|       |        |

|       |լաբորատոր հետազոտություններին: Լաբորատոր        |       |        |

|       |հետազոտությունների համար նյութի վերացման        |       |        |

|       |կանոնները և  մեթոդները:                         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸԴ 00  |Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ   |   45  |    30  |

|_______|________________________________________________|_______|________|

|       |Ընդամենը                                        |  3441 |  2294  |

|_______|________________________________________________|_______|________|

|ՏՈՒ 00 |Ընդամենը տեսական ուսուցում                      |   830 |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԳՈՒ 00 |Գործնական և  լաբորատոր պարապմունքներ            |  1464 |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸԴ 00  |Ընտրովի դասընթաց                                |   30  |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՊԺ 00  |Պահուստային ժամեր                               |   10  |        |

|_______|________________________________________________|_______|________|

|Պ 00   |Պրակտիկա (պրակտիկա առանց տեսական ուսուցման) և   |  432  |        |

|       |նախադիպլոմային պրակտիկա                         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|Պ 01   |ՈՒս. արտադրական պրակտիկա                        |  144  |        |

|_______|________________________________________________|_______|________|

|Պ 02   |Նախադիպլոմային պրակտիկա                         |  288  |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԽԺ 00  |Խորհրդատվական ժամեր (տարեկան 100 ժամ)           |  200  |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՆԴ 00  |Նախասիրական դասընթացներ                         |  128  |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸԺ 00  |Ընդհանուր ժամաքանակ                             |  3094 |        |

._________________________________________________________________________.

 

Պետական պահանջները կազմված են հետևյալ տվյալների հիման վրա.

 

Տեսական, գործնական և լաբորատոր ուսուցումը (շաբաթական

    36 ժամ լսարանային առավելագույն բեռնվածության դեպքում)        64 շաբաթ

    Միջանկյալ ատեստավորման տևողությունը                          4 շաբաթ

    Պրակտիկա առանց տեսական ուսուցման                             12 շաբաթ

    Ամփոփիչ ատեստավորման տևողությունը                            3 շաբաթ

    ՈՒսումնական հաստատության պահուստային ժամեր                   1 շաբաթ

    Արձակուրդների տևողությունը                                   12 շաբաթ

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրի յուրացման

ժամկետը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի

    վրա, առկա ուսուցմամբ ընդամենը`                               96 շաբաթ:

 

4. Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են «0407 Լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջների նվազագույնը, կրթական հիմնարկների կողմից դրա իրացումը:

 

4.1 Ընդհանուր դրույթներ

 

4.1.1 Կրթական հաստատությունը ելնելով սույն չափորոշիչից ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագրերը:

4.1.2 «0407 Լաբորատոր ախտորոշում» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պրակտիկաների ծրագրերը, պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: ՈՒսումնական հաստատությունը ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտագործում է օրինակելի ուսումնական պլան ըստ մասնագիտության: ՈՒսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները` հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները և ուսումնական գործընթացի կազմակերպման, ապահովման նկատմամբ պահանջները:

Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառված առարկաներից, այդ թվում առարկաներ ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:

ՈՒսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է արտադրական պրակտիկայից, լաբորատոր և գործնական պարապմունքներից, կուրսային աշխատանքներից, որը պետք է կազմի տեսական ուսուցմանը և պրակտիկային հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելի:

 

4.2 Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման և

ապահովման նկատմամբ

 

4.2.1 Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմանները

Միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսանողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը`

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4.2.2 Կադրային ապահովվածություն և կադրային համապատասխանություն

Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին: Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է բարձրագույն բժշկական կրթությամբ մասնագետների կողմից.

- տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար:

 

4.2.3 ՈՒսումնամեթոդական ապահովվածություն

 

Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով /գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն/, ինչն ըստ բովանդակության պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով /տեսական, գործնական, արտադրական պրակտիկայի, կուրսային աշխատանքների և այլնի համար/ պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ /գործնական պարապմունքի, ինքնուրույն արտադասարանական աշխատանքների կազմակերպման համար/, գործնական խաղերի սցենարներ /դերային խաղեր/, տեստային հանձնարարականների հավաքածու, ալգորիթմներ, մեթոդական մշակումներ և երաշխավորություններ, դիտողական նյութեր, ուսուցման տեխնիկական միջոցներ /ուսումնադիտողական, լսատեսողական նյութեր դասավանդվող բոլոր առարկաների և բոլոր տեսակի պարապմունքների վերաբերյալ` ուսանողների և դասատուների համար/, ինչպես նաև ուսանողների միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր: ՈՒսանողների ուսումնական գրականությամբ ապահովումը պետք է հաշվարկվի 0.5 միավոր դասագիրք յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով: ՈՒսումնական տեղեկատվության աղբյուրները պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին: ՈՒսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, նորմատիվ փաստաթղթերից և մասնագիտական կողմնորոշիչ պարբերականների նյութերից:

 

4.2.4 Նյութատեխնիկական ապահովվածություն

 

«0407 Լաբորատոր ախտորոշում» մասնագիտության ուսուցում իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին:

ՈՒսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիաներ և կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված` կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության օրինակելի ցանկին համապատասխան դիտողական նյութերով /պաստառներով, տեխնիկական միջոցներով, գործնական հմտությունները և ունակությունները վարժեցնող պարագաներով և այլն/: Կրթական ծրագրի իրագործման ընթացքում պետք է ապահովվի ուսանողի կողմից սույն չափորոշիչով և առարկայական ծրագրերով նախատեսված բոլոր գործնական պարապմունքների և լաբորատոր աշխատանքների կատարումը:

 

               Կաբինետներ                          Լաբորատորիաներ

 

1. Սոցիալ-տնտեսագիտական առարկաների         1. Լաբորատոր աշխատանքների

2. Հասարակագիտական առարկաների                 տեխնիկայի

3. Անատոմիայի, ֆիզիոլոգիայի և              2. Անալիտիկ քիմիայի

   պաթոլոգիայի հետազոտությունների          3. Կլինիկոկենսաքիմիական

4. Դեղաբանության                           4. Կլինիկական լաբորատոր

5. Օտար լեզուների                             հետազոտությունների

6. Հայոց լեզվի                             5. Մանրէաբանության

7. Նախակլինիկական պրակտիկայի               6. Հիգիենայի

8. Համակարգչային օպերատորական գործի        7. Հյուսվածքաբանության

9. Աղետների բժշկության                     8. Բժշկական մակաբուծաբանության

10. ՈՒսուցման տեխնիկական միջոցների            և  միջատաբանության

11. Մեթոդական 12. Ֆիզիկական կուլտուրայի

 

Մարզահամալիր

. Սպորտային դահլիճ

. Բացօթյա մարզահրապարակ

Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ և լաբորատորիաներ:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսուցման կազմակերպման դեպքում պետք է նախատեսվեն նաև ուսումնական պլանում առկա բոլոր առարկաների համապատասխան կաբինետները և լաբորատորիաները:

 

4.2.5 Պահանջներ պրակտիկայի նկատմամբ

 

Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:

Լաբորատոր ախտորոշում մասնագիտության մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ապահովի արտադրական /մասնագիտական/ պրակտիկայի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը: Պրակտիկան անց է կացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` հաստատությանը ամրագրած առողջապահության առաջնային պահպանման բժշկասանիտարական օղակների, կլինիկաների և առողջապահական այլ հիմնարկների լաբորատոր ծառայությունում: Վերոհիշյալ բուժհիմնարկների և ուսումնական հաստատության միջև նախապես կնքվում է պայմանագիր:

 

4.2.6 Պահանջներ միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նկատմամբ

 

(Ատեստավորման պահանջները իրականացվում են գործող կանոնակարգի համաձայն)

- Միջանկյալ ատեստավորումը իրականացվում է ստուգելու համար ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին` ըստ առարկաների:

- Քննությունների քանակը մեկ ուսումնական տարվա ընթացքում չպետք է գերազանցի 8-ը, իսկ ստուգարքների թիվը 10-ը:

- ՈՒսումնառության ողջ ժամանակահատվածում նախատեսվում է 3-ից ոչ ավել կուրսային աշխատանք ընդհանուր և մասնագիտական առարկայախմբերից:

- Միջանկյալ ատեստավորման ժամկետներն ու առարկաների ցանկը որոշվում է ուսումնական հաստատության պլանների համապատասխան` հիմնվելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչների վրա:

- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չպետք է գերազանցի երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրվածը:

- Միջանկյալ ատեստավորման տեսակներն են`

. քննություն

. ստուգարք

. տարբերակված ստուգարք

. կուրսային աշխատանք

Միջանկյալ ատեստավորման ձևը /բանավոր, գրավոր, խառը և այլն/ սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում ուսանողներին:

 

Պահանջներ պետական ամփոփիչ ատեստավորմանը

 

«0407 Լաբորատոր ախտորոշում» մասնագիտության գծով շրջանավարտը իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն`

- Ամփոփիչ պետական ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլ: Ամփոփիչ ատեստավորման նպատակն է շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

- Ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են այն ուսանողները, որոնք լրիվ ուսումնասիրել են ուսումնական պլանով նախատեսված առարկաները և ստացել դրական գնահատականներ, հանձնել են ստուգարքները:

 

Ամփոփիչ պետական ատեստավորում «Լաբորատոր ախտորոշում»

մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով`

 

ա/ տեստային փորձություն,

բ/ մասնագիտական առարկաներից`

1. Կլինիկական լաբորատոր հետազոտությունների մեթոդներ

2. Հիգիենա, սանիտարահիգիենիկ հետազոտությունների մեթոդներ

3. Մանրէաբանություն` համաճարակաբանության հիմունքներով և մանրէաբանական հետազոտությունների մեթոդներ:

 

4.3 ՈՒսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ

 

. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը, ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները:

. ՈՒսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական պարապմունքներով չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամը, ընդ որում, նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները, և լրացուցիչ կրթական ծառայությունները:

. Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա առկա ուսուցմամբ մասնագետների պատրաստումը ուսումնական հաստատությունը իրականացնում է հետևյալ սկզբունքներով

- հիմնական ընդհանուր կրթության հիմքով ուսուցման դեպքում ուսումնական պլանը լրացվում է «հանրակրթական առարկաներ» առարկայախմբով: Այդ առարկայախմբում ընդգրկված պետք է լինեն «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Մաթեմատիկա և ինֆորմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները: Նշված առարկաներին հատկացվող ժամաքանակը պետք է կազմի ավագ դպրոցի հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված ժամաքանակի առնվազն 50%-ը: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև միջին մասնագիտական բժշկական կրթության առանձնահատկությունները:

- Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա մասնագիտական կրթության ուսուցման ժամկետը ավելանում է 52 շաբաթով /մեկ ուսումնական տարով/, ելնելով հետևյալ հաշվարկից

    - տեսական ուսուցում                    39 շաբաթ

    - ամփոփիչ ատեստավորում                 2 շաբաթ

    - արձակուրդներ                         11 շաբաթ

. Սահմանել խորհրդատվության ժամեր յուրաքանչյուր ուսումնական տարում 100 ժամ` յուրաքանչյուր ուսումնական խմբի համար: Խորհրդատվության ժամերը և ձևերը (խմբային, անհատական, գրավոր) որոշում է ուսումնական հաստատությունը:

. Նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը և ուսուցման ժամկետները, ոչ ավելի, քան շաբաթը 4 ժամ, որոշել ուսանողների ընտրությամբ: Նախասիրական առարկաների ծրագրերը հաստատում է քոլեջի ուսումնամեթոդական խորհուրդը:

. Մտցնել ուսումնական հաստատության կողմից ընտրված, ինչպես նաև ուսանողի անձնային պահանջմունքների և մասնագիտական հետաքրքրությունների բավարարմանն ուղղված ընտրովի առարկաներ` չափորոշիչով սահմանված ժամաքանակի սահմաններում:

ՈՒսումնական հաստատության կամ ուսանողի կողմից ընտրված և ընտրովի առարկայախմբում ընդգրկված առարկաները դառնում են պարտադիր ուսուցման համար:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի ժամկետը, ուսուցման տարբեր ձևերի զուգորդման դեպքում, սահմանում է ուսումնական հաստատությունը:

. ՈՒսումնական պլանում ներառած բոլոր տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքները, ինչպես նաև պրակտիկաները (մասնագիտական) ավարտելուց հետո, դրվում են ամփոփիչ գնահատականներ («Գերազանց», «Լավ», «Բավարար», «Անբավարար» և «Ստուգված»):

. Մասնագիտացումը մտցվում է ուսումնական հաստատության հիմնադրի կողմից` հաշվի առնելով տարածքի առողջապահական հիմնարկների պահանջը: Մասնագիտացումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

4.4 Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի մշակման ընթացքում

ուսումնական հաստատությունը իրավունք ունի

 

. Ելնելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմաններից, համաձայն վերադաս մարմինների համապատասխան հրամանի (ուսուցման ժամկետի փոփոխման վերաբերյալ) ուսումնական գործընթացում կատարել փոփոխություն` ավելացնելով ուսանողի պարտադիր լսարանային ծանրաբեռնվածությունը շաբաթական մինչև 48 ժամ կիսամյակի ընթացքում (կրճատելով ուսման տևողությունը):

. Մինչև 5%-ի չափով փոփոխելու առարկայախմբերի համար ամբողջությամբ և տվյալ առարկայախմբի մեջ ընդգրկված առարկաների ուսումնական նյութի յուրացման համար նախատեսված ժամաքանակը` առանց գերազանցելու ուսանողների շաբաթական առավելագույն բեռնվածությունը և պահպանելով սույն փաստաթղթով ամրագրված բովանդակության նվազագույնը:

. Փոփոխել առանձին առարկաների ծրագրային նյութի բովանդակությունը` ընդլայնելով կամ խորացնելով տեսական և գործնական պատրաստվածությունը, հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը, ներդնելով (ավելացնելով) հիմնական առարկաներում լրացուցիչ արդիական թեմաներ կամ բաժիններ 15%-ի սահմանում, պահպանելով սույն փաստաթղթում նշված առարկաների նվազագույն ծավալը և չգերազանցելով սովորողի շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը:

. Սահմանել միջանկյալ ատեստավորման անցկացման ձևերն (ստուգարք, տարբերակված ստուգարք, քննություն) ու ժամկետները: Դրա ժամաքանակի հանրագումարային ծավալը պետք է կազմի ոչ պակաս, քան 4 շաբաթ ուսուցման ողջ ընթացքում: ՈՒսումնական տարվա ընթացքում չի թույլատրվում անցկացնել 8 քննությունից ավել:

. Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև արտադրական (մասնագիտական) պրակտիկայի համար: Այդ ժամաքանակի հաշվին կարող է նաև ավելացվել ուսուցանվող առարկաների ժամաքանակը և միջանկյալ ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ ավելի, քան սույն չափորոշիչով սահմանածի 3%-ի չափով):

. Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

. Լաբորատոր աշխատանքներին, գործնական և սեմինար պարապմունքներին, ուսումնական պարապմունքներին, ինչպես նաև արտադրական պրակտիկայի ժամանակ ուսումնական խումբը բաժանել ենթախմբերի` յուրաքանչյուրում առնվազն 8 ուսանող:

. Ընտրել շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ պակաս, քան 2 շաբաթ):

. Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով դրա առանձնահատկությունը:

. Մասնագետների պատրաստման գործում հաշվի առնել տարածաշրջանային առանձնահատկությունները և արտացոլել դրանք /ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած/ առարկաների աշխատանքային ծրագրերում:

. Կազմակերպել ուսանողների բացակայությունների լրացումը` համաձայն սահմանված կարգի:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ընթացքում զուգորդել տարբեր տեսակի ուսուցման ձևերը:

 

5. «0407 ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

._________________________________________________________________________.

| N |         Առարկաների անվանումը         |ՈՒսանողի|ՈՒսանողի|Այդ   |Կուր-|

|   |                                      |ուսում- |պարտադիր|թվում`|սեր  |

|   |                                      |նական   |պարապ-  |գործ- |     |

|   |                                      |բեռնվա- |մունք-  |նական,|     |

|   |                                      |ծության |ների    |լաբո- |     |

|   |                                      |առավելա-|ժամա-   |րատոր |     |

|   |                                      |գույն   |քանակը  |      |     |

|   |                                      |ժամա-   |        |      |     |

|   |                                      |քանակը  |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|   | 1. Հումանիտար և  սոցիալ-տնտեսգիտական |     612|     408|   144|     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|1.1|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի        |        |      72|      |    2|

|   |հիմունքներ                            |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|1.2|Տնտեսագիտության հիմունքներ            |        |      36|      |    2|

|___|______________________________________|________|________|______|_____|

|1.3|Քաղաքագիտության հիմունքներ            |        |      36|      |    2|

|___|______________________________________|________|________|______|_____|

|1.4|Իրավունքի հիմունքներ                  |        |      30|      |    3|

|___|______________________________________|________|________|______|_____|

|1.5|Ռուսաց լեզու                          |        |      72|    72|    2|

|___|______________________________________|________|________|______|_____|

|1.6|Օտար լեզու                            |        |      72|    72|    2|

|___|______________________________________|________|________|______|_____|

|1.7|Ֆիզիկական կուլտուրա                   |        |      90|     0|  2,3|

|___|______________________________________|________|________|______|_____|

|   |    2. Մաթեմատիկական և  ընդհանուր     |     108|      72|    58|     |

|   |            բնագիտական                |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|2.1|Համակարգչային օպերատորական գործի      |        |      72|    58|    2|

|   |հիմունքներ                            |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|   |      3. Ընդհանուր մասնագիտական       |     657|     438|   220|     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|3.1|Լատիներեն լեզվի հիմունքներ` բժշկական  |        |      36|    36|    2|

|   |տերմինաբանությամբ                     |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|3.2|Մարդու նորմալ անատոմիա-ֆիզիոլոգիա     |        |     126|    54|    2|

|___|______________________________________|________|________|______|_____|

|3.3|Ախտաբանական անատոմիա և  ֆիզիոլոգիա    |        |     108|    72|    2|

|___|______________________________________|________|________|______|_____|

|3.4|Դեղաբանության հիմունքներ              |        |      54|    18|    2|

|___|______________________________________|________|________|______|_____|

|3.5|Բժշկական գենետիկա                     |        |      54|     0|    3|

|___|______________________________________|________|________|______|_____|

|3.6|Աղետների բժշկություն                  |        |      60|    40|    3|

|___|______________________________________|________|________|______|_____|

|   |       4. Հատուկ մասնագիտական         |    2019|    1346|   960|     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|4.1|Լաբորատոր աշխատանքների տեխնիկա        |        |      72|    72|    2|

|___|______________________________________|________|________|______|_____|

|4.2|Անալիտիկ քիմիա                        |        |      72|    72|    2|

|___|______________________________________|________|________|______|_____|

|4.3|Կլինիկական լաբորատոր հետազոտման       |        |     304|   240|  2,3|

|   |մեթոդներ                              |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|4.4|Կենսաքիմիա և  կլինիկոկենսաքիմիական    |        |     144|   108|    3|

|   |հետազոտությունների մեթոդներ           |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|4.5|Մանրէաբանություն` համաճարակաբանության |        |     300|   204|  2,3|

|   |հիմունքներով և  մանրէաբանական         |        |        |      |     |

|   |հետազոտությունների մեթոդներ           |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|4.6|Հիգիենա և  սանիտարահիգիենիկ           |        |     202|   102|  2,3|

|   |հետազոտությունների մեթոդներ           |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|4.7|Հյուսվածքաբանություն և                |        |      90|    54|    2|

|   |հյուսվածքաբանական հետազոտությունների  |        |        |      |     |

|   |տեխնիկա                               |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|4.8|Բժշկական մակաբուծաբանություն և        |        |      66|    30|    3|

|   |միջատաբանություն                      |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|4.9|Առաջին բուժօգնություն` ընդհանուր      |        |      96|    78|    3|

|   |խնամքով                               |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

| 5.|Դասընթաց ուսումնական հաստատության     |      45|      30|    30|    3|

|   |ընտրությամբ                           |        |        |      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|   |Ընդամենը                              |    3441|    2294|  1412|     |

|___|______________________________________|________|________|______|_____|

| 6.|Պահուստային ժամեր                     |        |      10|      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

| 7.|Խորհրդատվություններ /տարեկան 100 ժամ/ |        |     200|      |     |

|___|______________________________________|________|________|______|_____|

|   |Ընդամենը                              |    3441|    2504|      |     |

._________________________________________________________________________.

 

       Համաձայնեցված է                         Հավելված N 5

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    առողջապահության նախարար                 կրթության և  գիտության նախարարի

    ____________ Ն. Դավիդյան                N 23-Ն հրամանի

    «29» դեկտեմբերի 2004 թ.                 «25» հունվարի 2005 թ.

                                            նախարար ___________ Ս. Երիցյան

 

ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

 

«0415 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Երևան 2005

 

«0415 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1.1 «0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1646-Ն որոշմամբ:

 

1.2 «Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության հիմնական կրթական

ծրագրի յուրացումն իրականացվում է առկա /ստացիոնար/ ուսուցման ձևով:

1.3 Մասնագիտության կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը

միջնակարգ (լրիվ) կրթության հիմքի վրա 3 տարի 10 ամիս է:

1.4 Շրջանավարտի որակավորումը` քույրական գործի կազմակերպիչ:

1.5 Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

1.5.1 Շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտի բնութագիրը`

Քույրական գործի կազմակերպման մասնագետը պատրաստվում է աշխատելու որպես քույրական գործի կազմակերպիչ և նրա գործունեության ոլորտը ներառում է`

- տարբեր սեփականության ձևերի առողջապահական հիմնարկները.

- առողջապահության կառավարման մարմինները` ներառյալ կենտրոնական, տեղական և գերատեսչական.

- բժշկասոցիալական պաշտպանության հիմնարկները.

- բժշկական միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունները.

- բուժքույրական գործի բնագավառում հետազոտություններ կատարող գիտահետազոտական հիմնարկները և կազմակերպությունները:

1.5.2 Քույրական գործի կազմակերպչի գործունեությունը ուղղված է

- միջին և կրտսեր բուժանձնակազմի կառավարման ապահովում առողջապահական հիմնարկներում.

- բուժքույրական ծառայությունների կառավարման համակարգի կազմակերպում և հետագա կատարելագործում` սոցիալ - տնտեսական զարգացման ուղղություններին համապատասխան.

- բուժքույրական որակյալ անձնակազմի պատրաստման և վերապատրաստման աշխատանքների ապահովում.

- մասնագիտական բարձրորակ բուժքույրական օգնության և խնամքի իրականացում առանձին անհատների, ընտանիքների, հանրության տարբեր խմբերի մակարդակով.

- հանրային առողջության ցուցանիշների ուսումնասիրում, հիվանդությունների ախտորոշման, բուժման, կանխարգելման, հակահամաճարակային, վերականգնողական միջոցառումների իրականացում.

- ազգաբնակչության առողջ ապրելակերպի ձևավորման գործում առանձին անհատների, ընտանիքների, հանրության տարբեր խմբերի կրթում, բժշկասանիտարական գիտելիքների քարոզչություն.

- առողջապահության կազմակերպման և բուժքույրական գործի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների կատարում.

- մանկավարժական գործունեության իրականացում:

1.5.3 Քույրական գործի կազմակերպչի մասնագիտական գործունեության

տեսակները

«Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությամբ բուժքույր կազմակերպիչը իր պատրաստվածությանը համապատասխան կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

- կազմակերպական-կառավարչական

- կլինիկական

- առաջնային բուժկանխարգելիչ, բժշկասանիտարական

- տեղեկատվական-վերլուծական

- դաստիարակչական-մանկավարժական

- մեթոդական

- խորհրդատվական

- մարկետինգային

- գիտահետազոտական - նորարարական

1.6 Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները

«0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը պատրաստված է

- յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը

- շարունակելու հարակից մասնագիտության բարձրագույն կրթության կրթական ծրագրերը

- յուրացնելու միջին մասնագիտական շարունակական /հետդիպլոմային/ կրթական ծրագրերը

1.7 Կրթությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

«Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության պահանջներին համապատասխան, քույրական գործի կազմակերպիչը պետք է գիտենա`

- Հայաստանի Հանրապետության առողջապահության օրենսդրական և իրավական հիմունքները:

- Հայաստանի Հանրապետության առողջապահության կազմակերպման և ղեկավարման հիմունքները:

- Բժշկական ապահովագրության հիմունքները:

- Ֆինանսավորման տնտեսական բնատիպերը: Նոր տնտեսական պայմաններում բժշկական հիմնարկությունների պլանային-տնտեսական և ֆինանսական գործունեության կազմակերպումը:

- Բժշկական օգնության որակի փորձաքննության կազմակերպումը և հիմնական սկզբունքները:

- Մենեջմենտի և մարկետինգի հիմունքներն առողջապահության մեջ:

- Քույրական գործի տեսական հիմունքները:

- Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում քույրական գործի կազմակերպումը:

- Բժշկական էթիկան և դեոնթոլոգիան, մասնագիտական շփման հոգեբանությունը, մանկավարժության հիմունքները:

- Ազգաբնակչության առողջության գնահատման և առողջապահական հիմնարկությունների գործունեության գնահատման վիճակագրական ցուցանիշները:

- Ազգաբնակչության առողջության վիճակագրությունը, ժողովրդագրական և բուժսոցիալական բնութագիրը:

- Քաղաքային բնակչության բժշկական օգնության կազմակերպման հիմունքները, քույրական գործի կազմակերպումը քաղաքային բնակչությանը սպասարկող բժշկական հիմնարկություններում:

- Գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման հիմունքները, քույրական գործի կազմակերպումը գյուղական բնակչությանը սպասարկող բժշկական հիմնարկություններում:

- Մոր և մանկան բժշկական օգնության կազմակերպման հիմունքները, քույրական գործի կազմակերպումը մոր և մանկան առողջության պահպանման բժշկական հիմնարկություններում:

- Բժշկասոցիալական օգնության կազմակերպման հիմունքները: Ծերունաբանության (հերոնտոլոգիա) և ծերախտաբանության (հերիատրիա) հիմունքները: Քույրական գործի կազմակերպումը բժշկասոցիալական օգնության բժշկական հիմնարկություններում:

- Առողջապահության հիմնարկների փոխգործունեության համակարգը սանիտարահամաճարակաբանական պրոֆիլի հիմնարկությունների հետ:

- Բժշկական և սոցիալական վերականգնման կազմակերպման հիմունքները:

- Անաշխատունակության փորձաքննության կազմակերպումը:

- Ազգաբնակչության դիսպանսերացման հիմունքները:

- Հիվանդանոցային միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումների համակարգը:

- Բժշկական հիմնարկության դեղամիջոցների ապահովվածության կազմակերպումը:

- Բժշկական հիմնարկության գործավարության համակարգը, բժշկական հիմնարկությունների հաշվառահաշվետվական գործունեության կազմակերպումը էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի միջոցով:

- Քույրական անձնակազմի դերը ազգաբնակչության առողջության պահպանման պետական և տարածքային ծրագրերում: Վալեոլոգիայի և սանոլոգիայի հիմունքները, հիգիենիկ դաստիարակության մեթոդներն ու միջոցները, ազգաբնակչության հիգիենիկ դաստիարակության կազմակերպումը և առողջ ապրելակերպի քարոզումը:

- Բժշկական հիմնարկություններում աշխատանքի և տեխնիկայի անվտանգության պահպանումը:

- Աղետների բժշկության հիմունքները:

- Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ գործունեությունը քույրական գործի ոլորտում:

- Բժշկական հիմնարկության և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը, պայմանները, դերը, խնդիրները որոշող փաստաթղթերը:

- Բժշկական հաստատության, միջին բժշկական կադրերով համալրվածությունն ու պահանջարկը կարգավորող փաստաթղթեր: Միջին բժշկական կադրերի որակավորման գնահատում, որակավորման բարձրացում և վերապատրաստում, իրավունքներն ու պատասխանատվությունը, մասնագիտական պարտականությունները, հաստիքային նորմատիվները, հաստիքային կարգացուցակները:

- Բժշկական ապահովագրության պայմաններում բժշկական հաստատության գործունեությունը որոշող փաստաթղթերը:

- Բժշկական հաստատության տեղեկատվական ապահովման համակարգը, հաշվառման և հաշվետվական փաստաթղթերը, մաքրագրման, պահպանման, մշակման, վերլուծման և արխիվ հանձնելու կարգը:

- Բժշկական հիմնարկության շենքի շահագործման, նյութական միջոցներով զինելու աշխատանքի և տեխնիկայի անվտանգության պահպանման միջոցառումների կատարման վերաբերյալ փաստաթղթերը:

- Բուժքույրերի հասարակական խորհրդի աշխատանքի կազմակերպման կարգը:

- Ազգաբնակչության սոցիալ-ժողովրդագրական բնութագիրը:

- Ազգաբնակչության առողջության ձևավորման, պահպանման, ամրապնդման ոլորտում միջին բուժանձնակազմի գործունեությունը կարգավորող փաստաթղթերը:

- Անհետաձգելի բուժօգնության կազմակերպում:

- Քույրական խնամքի կազմակերպումը քույրական գործընթացի հիման վրա:

- Բժշկական հիմնարկությունների վերականգնողական բուժման և ռեաբիլիտացիոն աշխատանքների կազմակերպումը:

- Բժշկական և սոցիալ-վերականգնման մեջ քույրական անձնակազմի դերն ու ֆունկցիաները:

- Քույրական խնամքի տների, հիվանդանոցների, աշխատանքի կազմակերպումը, քույրական օգնության դերն ու հիմունքները:

- Ազգաբնակչության մեջ հակահամաճարակային աշխատանքները որոշող փաստաթղթերը:

- Բուժպաշտպանողական ռեժիմի և հիվանդանոցային տրավմատիզմի կանխման աշխատանքները որոշող փաստաթղթերը:

- Հիվանդանոցների ինֆեկցիոն հսկողության, պացիենտների ու բժշկական հիմնարկության բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգությունն ապահովող փաստաթղթերը:

- Վարակի օջախում հակահամաճարակային աշխատանքների կազմակերպման փաստաթղթեր:

- Ազգաբնակչության իմունոկանխարգելման վերաբերյալ փաստաթղթեր:

- Բժշկական հիմնարկության գործունեության բժշկական և դեղագործական ապահովման վերաբերյալ փաստաթղթերը:

- Բժշկական հիմնարկությունում դիետիկ և բուժական սնուցման կազմակերպման փաստաթղթեր:

- Ռացիոնալ և հաշվեկշռված սնուցման հիմունքները:

- Վաղ հասակի, առողջ և հիվանդ երեխաների սնուցման առանձնահատկությունները:

- Սննդային թունավորումների կանխարգելում և հիմնական պատճառները:

- Աշխատանքի կազմակերպումը, կաթնային խոհանոցների աշխատանքների ռեժիմի կազմակերպման համար սանիտարահամաճարակային, սանիտարահիգիենիկ պահանջները:

- Մանկական կաթնամթերքի արտադրման տեխնոլոգիաներին և արտադրություններին ներկայացվող սանիտարահամաճարակային և սանիտարահիգիենիկ պահանջները:

- Վտանգավոր իրավիճակներում բժշկական հիմնարկությունների գործունեությունը որոշող փաստաթղթերը:

- Տարերային աղետների և պատահարների ժամանակ վիրավորներին և վնասվածներին հատուկ նախաբժշկական առաջին օգնության ցուցաբերման կազմակերպումը:

Պետք է կարողանա`

- Վարչական գործունեության մեջ կատարել պլանավորման, կազմակերպման, շարժառիթների, հսկողության և կոորդինացիայի կառավարման դեր:

- Տիրապետել կառավարման գործունեության մեթոդներին:

- Ռացիոնալ օգտագործել բուժհիմնարկի կարողությունները:

- Օգտագործել շփման հաղորդակցական ունակությունները:

- Գնահատել կառավարչական գործունեության արդյունավետությունը:

- Գնահատել քույրական օգնության որակը և արդյունավետությունը:

- Կազմակերպել քույրական ասոցիացիաների և հասարակական կազմակերպությունների համագործակցություն:

- Ապահովել փոխգործակցության համակարգ հարակից բժշկական հիմնարկությունների, բուժհիմնարկի կառուցվածքային ստորաբաժանմունքների միջև:

- Կազմակերպել բժշկական հիմնարկություններում միջին բժշկական կրթությամբ մասնագետների կադրային տեղաբաշխման պլանավորումը:

- Կազմակերպել միջին բժշկական կադրերի տեղաբաշխման, օգտագործման, ուսուցման և որակավորման գնահատման աշխատանքները:

- Աշխատել կազմակերպչական - նորմատիվային փաստաթղթերով:

- Վերլուծել առողջապահության հիմնարկությունների գործունեության գնահատման, ազգաբնակչության առողջության գնահատման վիճակագրական ցուցանիշները:

- Իրականացնել մանկավարժական և դաստիարակչական գործունեություն:

- Բարձրացնել մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը:

- Օգտագործել գիտական և վարչական մոտեցումներ բնակչությանը` քույրական օգնության որակի` կատարելագործման համար:

- Պլանավորել միջոցառումների համակարգ բժշկական հիմնարկությունների քույրական ծառայության զարգացման հեռանկարների համար:

- Վերլուծել բժշկական հիմնարկությունների գործունեության սոցիալական, բժշկական և տնտեսական արդյունավետության ցուցանիշները:

- Օգտագործել, նոր տնտեսական պայմաններում, բժշկական հիմնարկությունների գործունեությունը կանխորոշող, հիմնադրական դիրեկտիվ փաստաթղթերը:

- Որոշել բնակչության տարբեր տեսակի քույրական օգնության պահանջարկը բնակչության առողջության վիճակի ցուցանիշների և չափանիշների վերլուծման հիման վրա:

- Վերլուծել միջին և կրտսեր բժշկական կադրերի գործունեությունը արտացոլող տարեկան վիճակագրական հաշվետվությունների և նախնական բժշկական փաստաթղթերի ձևերը: Բժշկական հիմնարկությունների կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացնել բժշկական փաստաթղթերի ճիշտ տնօրինության հսկողություն:

- Կազմակերպել միջին բժշկական կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման, մասնագիտական աստիճանի զարգացման, ատեստավորման և հավատարմագրման աշխատանքը: Բժշկական և խորհրդատվական օգնություն ցուցաբերել քույրական և կրտսեր բժշկական անձնակազմին:

- Կազմել, հաստատման ներկայացնել և հսկել քույրական և կրտսեր բժշկական անձնակազմի անհատական պաշտոնամասնագիտական պահանջների կատարողականը:

- Կազմակերպել քույրական խնամք հիվանդների նկատմամբ` հիմնվելով քույրական գործընթացի վրա:

- Կազմակերպել և հսկել բժշկական հիմնարկություններում բուժպաշտպանողական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային ռեժիմների ապահովումը:

- Կազմակերպել հսկողություն միջին բժշկական անձնակազմի կողմից բնակչության շրջանում հակահամաճարակային, սանիտարալուսավորչական աշխատանքի կատարման վրա:

- Ապահովել ուսուցողական դասընթացների անցկացումը` բժշկական տեխնիկայի և սարքավորումների, աշխատանքի անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության վերաբերյալ:

- Կազմակերպել բժշկական անձնակազմի դիսպանսերիզացիան:

- Կազմակերպել բուժքույրերի խորհրդի աշխատանքները:

- Օգտագործել փաստաթղթեր աշխատանքում դեղանյութերի դուրս գրման կարգի, ստացման, հաշվառման, պահպանման, օգտագործման մասին:

- Կատարել բնակչության ընդունելություն և աշխատանք տանել քաղաքացիների հետ ըստ դիմումների և նամակների:

- Օգտագործել ժամանակակից տեխնիկան բժշկական հիմնարկությունների գործունեության մեջ:

- Օգտագործել նորմատիվ փաստաթղթեր կաթնախոհանոցների գործունեության վերաբերյալ:

- Տիրապետել քույրական միջամտությունների տեխնիկային:

- Ցուցաբերել նախաբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակների, վնասվածքների, թունավորումների դեպքում: Անցկացնել սիրտ-թոքային վերակենդանացում:

- Կազմակերպել ուսուցողական միջոցառումներ բժշկական ապահովության վերաբերյալ:

- Կազմակերպել ուսուցողական միջոցառումներ բնակչության, հիվանդների, բժշկական անձնակազմի պաշտպանության և արտակարգ իրավիճակներում նախաբժշկական օգնության ցուցաբերման մասին:

- ՈՒսումնասիրել, օգտագործել և մասսայականացնել քույրական գործի կազմակերպման լավագույն հայրենական և արտասահմանյան փորձը բուժկանխարգելիչ հիմնարկություններում:

 

2. ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

2.1 Ընդհանուր պահանջներ

 

Քույրական գործի կազմակերպչի կրթվածության մակարդակը համապատասխանում է հետևյալ պահանջներին`

- ծանոթ է հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների հիմնական դրույթներին և օգտագործում է այդ գիտությունների մեթոդներն իր մասնագիտական գործունեության մեջ.

- գիտի ՀՀ Սահմանադրությունը, բարոյաիրավական այն նորմերը, որոնք կարգավորում են մարդու վերաբերմունքը այլ մարդու, հասարակության, շրջապատող միջավայրի հանդեպ և կարող է հաշվի առնել դրանք սոցիալական և մասնագիտական խնդիրներ լուծելիս.

- ամբողջական պատկերացում ունի կենդանի և անկենդան բնության մեջ կատարվող երևույթների, բնության ճանաչման գիտական մեթոդների մասին.

- գիտի կյանքի ծագման և զարգացման ընդհանուր օրինաչափությունները, բջիջների, հյուսվածքների, օրգանների, համակարգերի կառուցվածքը և աշխատանքը.

- պատկերացում ունի առողջության ձևավորման գործոնների մասին, պաշտպանական-հարմարողական, կարգավորման և ինքնակարգավորման պրոցեսների մասին նորմայում և պաթոլոգիայում, օգտագործում է իր գիտելիքները ազգաբնակչության տարբեր խմբերի, ընտանիքների և անհատների առողջության վերականգնման, ամրապնդման, հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ նպատակային միջոցառումների իրականացման համար.

- տիրապետում է հանրային առողջության վիճակի վերլուծության մեթոդներին, գիտի ազգաբնակչության պահանջները բժշկական, բժշկասոցիալական, բժշկասանիտարական օգնության գործում, օգտագործում է այդ գիտելիքները իր մասնագիտական խնդիրները լուծելիս:

- տիրապետում է պացիենտի առողջության ցուցանիշների հավաքման և գնահատման մեթոդներին, բուժքույրական գործընթացի մեթոդոլոգիային, կարողանում է որակյալ խնամք ապահովել պացիենտին և գնահատել նրան ցուցաբերած բժշկական, բժշկասոցիալական օգնության արդյունավետությունը:

- ունի գիտական պատկերացում առողջ ապրելակերպի, այն քարոզելու մեթոդների մասին, տիրապետում է ֆիզիկական ինքնակատարելագործման հմտություններին:

- ցուցաբերում է բժշկական օգնություն անհետաձգելի և կյանքին սպառնացող վիճակներում:

- կարողանում է գիտականորեն կազմակերպել իր աշխատանքը, տիրապետում է տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին:

- հասկանում է իր մասնագիտության էությունը և սոցիալական կարևորությունը, առողջապահության և քույրական գործի հիմնահարցերը, տեսնում է դրանց փոխադարձ կապը սոցիալական քաղաքականության այլ ոլորտների հետ:

- ունակ է նպատակ դնել, մասնագիտական խնդիրներ ձևակերպել, անձնական պատասխանատվություն կրել ճիշտ բժշկական միջամտության ընտրության և ելքի համար, քննադատական գնահատական տալ գոյություն ունեցող բուժական մեթոդներին, առաջարկել և փորձարկել նորերը:

- պատրաստ է աշխատել ինչպես ինքնուրույն, այնպես էլ որպես կոլեկտիվի անդամ, պատրաստ է համագործակցել իր գործընկերների հետ, կազմակերպել նրանց աշխատանքը, ընդունել կառավարչական որոշումներ` կապված կազմակերպության աշխատանքային ներուժի հետ.

- հասկանում է կառավարչական գործունեության էությունը և առանձնահատկությունները առողջապահության մեջ, աշխատում է նորմատիվ փաստաթղթերի հետ, կիրառում է տնտեսագիտական և իրավական գիտելիքները առողջապահության մեջ իր մասնագիտական գործունեության իրականացման համար:

- կարող է վերլուծության ենթարկել բուժքույրական օգնության ցուցաբերման համակարգում կազմակերպության աշխատանքը, վեր հանել սահմանափակումները և պոտենցիալ հնարավորությունները, մշակել աշխատանքի արդյունավետության բարձրացման ծրագիր և ապահովել իրականացումը:

- գիտի բժշկական հիմնարկության բուժպաշտպանական, սանիտարահիգիենիկ, սանիտարահամաճարակային ռեժիմի պահանջները, կարող է կազմակերպել և ապահովել դրանց կատարումը:

- տիրապետում է հաղորդակցման մեթոդներին և կիրառում է ինչպես անհատի, այնպես էլ ընտանիքի, հանրույթի անդամների հետ, գիտի զրուցել, հետաքրքրվել, ապրումակից լինել, օգտագործում է հոգեբանությունից ստացած գիտելիքները կազմակերպության մեջ ծագած կոնֆլիկտների լուծման, ստրեսների, նորարարությունների կառավարման համար:

- առողջապահական հիմնարկում անցկացնում է դեղամիջոցների, վիրակապական նյութերի, բժշկական գործիքների և բժշկական նշանակության այլ միջոցների ապրանքագիտական վերլուծություն, կիրառում է մարկետինգի մեթոդներ, իրականացնում է նյութական ներուժի արդյունավետ օգտագործման կառավարում:

- գնահատում է բուժքույրերի մասնագիտական պատրաստվածության մակարդակը, անցկացնում է դասավանդման դիտողական նյութերի մեթոդական վերլուծություն, ձևակերպում է ուսուցման նպատակը, կազմակերպում և անցկացնում է ուսումնական դասեր:

- ըմբռնում է գիտական հետազոտության դերը բուժքույրական գործի զարգացման մեջ և անց է կացնում բուժքույրական հետազոտական աշխատանքներ:

2.2 Պահանջներ քույրական գործի կազմակերպչի պատրաստվածության մակարդակի նկատմամբ ըստ դասընթացների

 

2.2.1 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՊԵՏՔ Է`

 

«Փիլիսոփայության հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- պատկերացում ունենա աշխարհի փիլիսոփայական, գիտական ըմբռնման, հոգևոր արժեքների, մարդու կյանքի իմաստի մասին, հոգևոր և նյութական արժեքների փոխհարաբերության, մարդու կյանքում, հասարակության, քաղաքակրթության մեջ դրանց դերի վերաբերյալ.

- պատկերացում ունենա մարդու կենսաբանական և սոցիալական, մարմնական և հոգևոր էության, գիտակցության, մարդու վարքագծում գիտակցականի և ոչ գիտակցականի փոխհարաբերության վերաբերյալ.

- պատկերացում ունենա գիտության և նրա ճանաչողական դերի, կառուցվածքի, ձևերի և մեթոդների, գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի նվաճումների կիրառման հետ կապված սոցիալական և էթիկական խնդիրների մասին.

- պատկերացում ունենա անձի անհատականության ձևավորման պայմանների, նրա ազատության և կյանքի, մշակույթի և շրջակա միջավայրի պահպանման պատասխանատվության մասին.

- իմանա հասարակության մեջ մարդկանց միջև փոխհարաբերությունները կառավարող բարոյական նորմերը:

 

«Տնտեսագիտության հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները.

- պատկերացում ունենա առողջապահության տնտեսագիտության հիմնահարցերի մասին.

- պատկերացնի շուկայական հարաբերությունների զարգացումը առողջապահության ոլորտում.

- իմանա տնտեսության մեխանիզմների բնութագիրը.

- իմանա բժշկական մարկետինգի, գնագոյացման, բուժծառայությունների և բժշկական ապրանքների շուկայի գործառնությունների էությունը.

- պատկերացում ունենա ինֆլյացիայի, գործազրկության մասին.

- իմանա բուժկազմակերպությունների տնտեսական գործունեությունը բնութագրող ցուցանիշների էությունը և հաշվարկման ձևերը.

- պատկերացում ունենա առողջապահության ֆինանսավորման, պետբյուջեի կազմավորման, դեֆիցիտի, պետական պարտքի մասին.

- իմանա բուժանձնակազմի վարձատրման համակարգի, աշխատանքի նյութական խթանման ժամանակակից դրույթների և ուղիների մշակման մասին.

- պատկերացում ունենա բժշկական ապահովագրության, տարիֆների, պոլիսի էության մասին.

- կարողանա գտնել և օգտվել անհրաժեշտ տնտեսագիտական տեղեկատվությունից:

 

«Քաղաքագիտության հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- իմանա կառավարության, իշխանության էությունը, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների մասին Հայաստանում և ամբողջ աշխարհում.

- կարողանա օգտագործել քաղաքագիտության հասկացությունները և սկզբունքները իրական քաղաքական կյանքում, ազգաբնակչության իր առողջության նկատմամբ վերաբերմունքի փոփոխման, առողջապահության մեջ պետության դերի բարձրացման համար.

- իմանա քաղաքական համակարգի, գիտակցության և կուլտուրայի մասին.

- իմանա միջազգային հարաբերությունների մասին:

 

«Իրավունքի հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- իմանա քաղաքացու իրավունքները, դրանց իրականացման մեխանիզմները.

- իմանա ՀՀ պետական, վարչական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները.

- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական, բարոյական, էթիկական նորմերը.

- կարողանա օգտագործել այն իրավական չափորոշիչ փաստաթղթերը, որոնք կանոնակարգում են մասնագետի արհեստավարժ գործունեությունը.

- իմանա քաղաքացիների առողջության պահպանման օրենսդրության հիմունքները.

- իմանա հիվանդի իրավունքները, իր մասնագիտական իրավունքներն ու պարտականությունները և կարողանա վերականգնել իր խախտված իրավունքները:

 

«Սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- պատկերացում ունենա անհատի և հասարակության զարգացման ու գործունեության օրինաչափությունների սոցիոլոգիական մոտեցման մասին.

- պատկերացում ունենա հասարակության հիմնական սոցիալական կազմակերպությունների, սոցիալական շերտավորման, սոցիալական կառուցվածքի, սոցիալական փոխազդեցությունների մասին.

- իմանա անհատի և ընտանիքի սոցիալական գործընթացների, սոցիալական վարքագծի կարգավորման և ինքնակարգավորման առանձնահատկությունների ձևերը.

- պատկերացում ունենա սոցիալական շարժումների փոփոխությունների ու զարգացման այլ գործոնների մասին:

 

«Մշակութաբանություն» առարկայի բնագավառում

 

- իմանա «մշակույթ» հասկացությունը, նրա էությունն ու բովանդակությունը.

- իմանա մշակույթի պատմական զարգացման փուլերը.

- իմանա մշակույթի արտահայտման հիմնական ձևերը.

- իմանա արվեստի ծագումը, տեսակները.

- պատկերացում ունենա կրոնի և նրա ձևերի մասին.

- պատկերացում ունենա հայկական մշակույթի մասին` որպես համամարդկային մշակույթի բաղկացուցիչ մաս:

 

«Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- տիրապետի ՀՀ պետական լեզվին` հայերենին, հարստացնի իր մասնագիտական բառապաշարը,

- ծանոթ լինի խոսքի մշակույթի հիմնական հասկացություններին, լեզվաոճական բնորոշ օրինաչափություններին.

- իմանա ուղղագրական-ուղղախոսական, կետադրական կանոնները.

- ունենա մտքերը բանավոր ու գրավոր, կապակցված և տրամաբանված շարադրելու կարողություն.

- կարողանա կազմել գործնական գրություններ.

- խորացնի լեզվական իմացությունը.

- յուրացնի մասնագիտական բառապաշարը, տերմինները.

- տիրապետի մասնագիտական շփման արվեստին.

- խորացնի բառագիտության, բառակազմության, ձևաբանության, շարահյուսության գիտելիքները, լեզվաոճական հմտությունները:

 

«Ռուսաց, այլ օտար լեզուներ» առարկաների բնագավառում

 

- տիրապետի օտար լեզվի բառապաշարին (2000-2400 լեքսիկ միավոր) և քերականության հիմնական օրենքներին.

- կարողանա մասնագիտական ուղղվածության օտարալեզու տեքստերը կարդալ, թարգմանել և ինքնուրույն արտահայտել մտքերը.

- տիրապետի ռուսաց և այլ լեզուներով հաղորդակցման կարողություններին.

- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,

- կարողանա կառուցել խոսքը` լեզվական և հաղորդակցական նորմերին համապատասխան:

 

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի բնագավառում

 

- պատկերացում ունենա ֆիզիկական կուլտուրայի դերի մասին մարդու ընդհանուր, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում.

- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի սկզբունքները.

- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցները առողջության ամրապնդման համար, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:

 

2.2.2 ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ` ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՊԵՏՔ Է`

 

«Բարձրագույն մաթեմատիկայի հիմունքներ և ինֆորմատիկա»

առարկայի բնագավառում

 

- իմանա մաթեմատիկայի, ինֆորմատիկայի տեսական հիմունքները.

- իմանա մաթեմատիկայի օրինաչափությունների դերը առողջապահության բնագավառում.

- ունենա մաթեմատիկական տրամաբանություն բուժքույրական գործի բնագավառում.

- տեղյակ լինի համակարգչային տեխնիկայի ստեղծման պատմությանը.

- տարբերի համակարգիչների սերունդների առանձնահատկությունները.

- իմանա համակարգիչների հիմնական պարամետրերը և ծրագրային ապահովումը.

- կարողանա օգտագործել հաշվողական տեխնիկան առողջապահության բնագավառում:

 

«Համակարգչային օպերատորական գործի հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, ծրագրերի նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին.

- պատկերացում ունենա մոնիտորների մասին.

- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման, պահպանման մեթոդների և միջոցների մասին.

- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից.

- տիրապետի օպերատորական աշխատանքին:

 

«Ընդհանուր կենսաբանություն» առարկայի բնագավառում

 

- իմանա կենսական երևույթների օրինաչափությունները, մարդու օրգանիզմի աճը, զարգացումը, բազմացումը, նյութափոխանակությունը, փոփոխականությունը: Կենսաբանությունը դիտի որպես բժշկության տեսական հիմք.

- իմանա օրգանիզմի բջջային կառուցվածքը, բջջի քիմիական կազմը, սաղմնային զարգացման ժամանակ բջիջների տարբերակման օրինաչափությունները.

- հասկանա ռեգեներացիայի մեխանիզմները, ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառները:

 

«Ընդհանուր քիմիա» առարկայի բնագավառում

 

- ծանոթանա նյութերի քիմիական բնույթին, քիմիական երևույթներին և գործընթացներին.

- իմանա քիմիայի ընդհանուր օրենքներն ու հասկացությունները, քիմիայի և բժշկության կապը.

- պատկերացում ունենա օրգանիզմում կատարվող քիմիական երևույթների մասին:

 

2.2.3 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՊԵՏՔ Է`

 

«Լատիներեն լեզվի հիմունքներ և բժշկական տերմինաբանություն»

առարկայի բնագավառում

 

- իմանա լատիներենի քերականության հիմունքները և տերմինների կազմության ձևերը.

- իմանա բժշկական տերմինները կարդալու և գրելու կանոնները, հիվանդությունների և դեղանյութերի անվանումները.

- կարդա և թարգմանի բժշկական մատչելի տեքստեր, ասացվածքներ:

 

«Կենսաֆիզիկա և բժշկական սարքավորումներ» առարկայի բնագավառում

 

- իմանա ֆիզիկայի հիմնական օրենքները, կենսաֆիզիկայի հիմնական դրույթները.

- ծանոթանա կենդանի օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների հետ.

- ծանոթանա բժշկական սարքավորումների կառուցվածքի և դերի հետ.

- իմանա ֆիզիկական և կենսաֆիզիկական խնդիրների լուծման համար մաթեմատիկական մեթոդները:

 

«Օրգանական քիմիա» առարկայի բնագավառում

 

- իմանա օրգանական միացությունների դասակարգումը, օրգանական նյութերի մոլեկուլների տարածական կառուցվածքները, ռեակցիաների տեսակները.

- իմանա ածխաջրերի, սպիտակուցների, ճարպերի դասակարգումը, առանձին ներկայացուցիչների կառուցվածքը, հատկությունները, ստացումը և կիրառումը.

- իմանա լուծույթների բժշկակենսաբանական նշանակությունը.

- պահպանի աշխատանքի անվտանգությունը քիմիական լաբորատորիաներում:

 

«Կենսաքիմիա» առարկայի բնագավառում

 

- իմանա կենսաքիմիական պրոցեսները, նշանակությունը մարդու կենսագործունեության համար.

- իմանա տարբեր հիվանդությունների ժամանակ առաջացած կառուցվածքային-ֆունկցիոնալ փոփոխությունները.

- պատկերացնի սպիտակուցների, ածխաջրատների, ճարպերի փոխանակությունը, ֆերմենտների, վիտամինների դերն ու նշանակությունը օրգանիզմում:

 

«Բժշկական գենետիկա» առարկայի բնագավառում

 

- իմանա հատկանիշի ժառանգման օրինաչափությունները.

- պատկերացում ունենա բժշկածագումնաբանական խորհրդատվության մասին.

- իմանա ժառանգականության բջջաբանական հիմունքները.

- պատկերացում ունենա ժառանգական հիվանդությունների պատճառների և ախտորոշման հիմնական խմբերի մասին.

- պատկերացում ունենա ժառանգման կենսաքիմիական և բջջաբանական հիմունքների մասին.

- պատկերացում ունենա գենետիկական տեղեկատվության պահպանման և փոխանցման մասին:

 

«Մարդու նորմալ անատոմիա` պաթոլոգիայի հիմունքներով»

առարկայի բնագավառում

 

- իմանա և մարդուն դիտի որպես կենսասոցիալական էակ.

- իմանա մարդու կենսագործունեության ընդհանուր կենսաբանական օրինաչափությունները.

- իմանա բջջի, հյուսվածքների, օրգանների և համակարգերի կազմությունը նորմայում և ախտաբանության ժամանակ.

- պատկերացում ունենա օրգանների և օրգան-համակարգերի տեղագրական անատոմիայի մասին որպես մի ամբողջություն.

- իմանա օրգանների լատինական անվանումները և այն բառերը, որոնք օգտագործվում են կլինիկական տերմինոլոգիայում.

- իմանա օրգան-համակարգերի գործունեության խանգարման ձևերն ու օրինաչափությունները.

- պատկերացում ունենա հիվանդության, նրա փուլերի, ընթացքի և ելքերի մասին:

 

«Նորմալ ֆիզիոլոգիա» առարկայի բնագավառում

 

- իմանա ֆիզիոլոգիա առարկայի դերը, խնդիրները և նշանակությունը.

- իմանա մարդու օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերը, կարգավորումը, ինքնակարգավորումը արտաքին ազդակներից.

- իմանա տարբեր օրգանների և համակարգերի գործունեության օրինաչափությունները.

- իմանա օրգանիզմի զարգացման և կենսագործունեության հիմնական օրինաչափությունները.

- պատկերացում ունենա մարդու կենսական պահանջների մասին:

 

«Ախտաբանական ֆիզիոլոգիա» առարկայի բնագավառում

 

- պատկերացնի օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական գործընթացների էությունը.

- պատկերացում ունենա հիվանդության, նրա պատճառագիտության և պաթոգենեզի մասին.

- իմանա օրգանիզմի պաշտպանական, հարմարվողական գործընթացները, դրանց դերը հիվանդությունների կանխման և լավացման գործում.

- իմանա օրգանների գործունեության խանգարման ձևերն ու օրինաչափությունները.

- իմանա օրգանիզմի ֆիզիոլոգիական գործընթացների հիմնական ցուցանիշները և նրանց փոփոխությունները տարբեր ֆիզիոլոգիական վիճակներում:

 

«Բժշկական մանրէաբանության, վիրուսաբանության, իմունաբանության

հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- պատկերացում ունենա մանրէների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի առանձնահատկությունների մասին.

- իմանա մանրէների ազդեցության ձևերը օրգանիզմի վրա.

- պատկերացում ունենա մանրէների տարածման մասին արտաքին աշխարհում.

- տիրապետի վարակիչ հիվանդությունների ախտորոշման մանրէաբանական հետազոտությունների տեխնիկային.

- պատկերացում ունենա օրգանիզմի անընկալության մասին, իմուն համակարգի գործունեության և կառուցվածքի մասին.

- իմանա վարակի օրգանիզմ թափանցման ուղիները, փոխանցման մեխանիզմները.

- իմանա վիրուսների դասակարգումը և տեսակները:

 

«Համաճարակաբանություն» առարկայի բնագավառում

 

- տիրապետի համաճարակաբանության մեթոդներին.

- իմանա ինչ է վարակը, վարակիչ գործընթացը և վարակիչ հիվանդությունները.

- կարողանա մասնակցել վարակիչ հիվանդությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքներին.

- կարողանա ազգաբնակչության մեջ տանել սանիտարալուսավորչական աշխատանք վարակիչ հիվանդությունների վերաբերյալ.

- պատկերացում ունենա էպիդգործընթացի մասին և կարողանա աշխատել վարակի օջախում:

 

«Բժշկական մակաբուծաբանություն» առարկայի բնագավառում

 

- իմանա առարկայի խնդիրները, նշանակությունը, ուսումնասիրության մեթոդները.

- պատկերացում ունենա մակաբույծ օրգանիզմների կառուցվածքի, զարգացման, կենսագործունեության առանձնահատկությունների, մակաբույծների և տիրոջ օրգանիզմի ու միջավայրի փոխհարաբերությունների մասին.

- իմանա մակաբուծաբանության հետազոտությունների դերը, լաբորատորիայի խնդիրները և նյութեր վերցնելու տեխնիկան.

- իմանա մակաբույծների դերը մարդու պաթոլոգիայում և դրանց կանխարգելումը:

 

«Ընդհանուր հիգիենա` էկոլոգիայի հիմունքներով» առարկայի բնագավառում

 

- հասկանա էկոլոգիան որպես գիտություն.

- իմանա մարդու առողջության վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցության օրինաչափությունները.

- իմանա արտաքին միջավայրի պահպանության և աղտոտումից կանխելու միջոցները.

- կարողանա տալ արտաքին միջավայրի գործոնների սանիտարահիգիենիկ գնահատականը.

- իմանա սանիտարալուսավորչական աշխատանքի անցկացման ձևերն ու մեթոդները.

- իմանա էկոլոգիական անվտանգության հիմնական իրավական հարցերը.

- իմանա հիգիենայի, սանիտարիայի, վալեոլոգիայի հիմնական դրույթները:

 

«Դեղաբանություն» առարկայի բնագավառում

 

- իմանա դեղաձևերի օրգանիզմ ներմուծման ուղիները, օրգանիզմում կատարվող տեղաշարժերը դեղանյութերի կրկնակի և զուգորդված ներմուծումների ժամանակ.

- իմանա հիմնական դեղախմբերը, դրանց դեղաբուժական ազդեցությունը.

- իմանա դեղանյութերի կողմնակի ազդեցությունները, ռեակցիաների տեսակները և բարդությունները դեղորայքային բուժման ժամանակ.

- կարողանա դուրս գրել դեղաձևերը դեղատոմսերում` օգտագործելով տեղեկատու գրականություն:

 

«Ընդհանուր հոգեբանություն» առարկայի բնագավառում

 

- իմանա անձի, անհատի հատկությունները, վարքը, գործունեությունը, անհատական հատկանիշները, միջանձնյա հարաբերությունները.

- պատկերացում ունենա ճանաչողության, ուշադրության, մտածողության, ընկալման, հիշողության, էմոցիաների, գիտակցության գործընթացների մասին նորմայում.

- պատկերացում ունենա հոգեթերապիայի, հոգեհիգիենայի և հոգեպրոֆիլակտիկայի մասին.

- իմանա մարդու հոգեսոմատիկ վիճակների մասին.

- կարողանա որոշել աշխատակիցների և հիվանդների շրջանում գերակշռող վարքագծի տիպերը:

 

«Բժշկական հոգեբանություն» առարկայի բնագավառում

 

- իմանա հոգեկանի և մարմնականի կապը, հոգեկան և մարմնական հիվանդությունների փոխկապվածությունը: Բուժքրոջը դիտել որպես հոգեբանի.

- իմանա բուժքրոջ վարքագծի առանձնահատկությունները տարբեր հիվանդների հետ /վիրաբուժական, վեներական, հոգեկան, մանկական և այլն/ շփվելիս.

- իմանա բուժքրոջ վերաբերմունքի առանձնահատկությունները մտածողության, հիշողության, գիտակցության խանգարում ունեցող հիվանդների հետ շփվելիս.

- հասկանա բժշկական գաղտնիքի էությունը:

 

«Մանկավարժական հոգեբանություն» առարկայի բնագավառում

 

- իմանա մանկավարժական հոգեբանության խնդիրները և ուսումնասիրության մեթոդները.

- իմանա ուսումնական գործունեության կառուցվածքը, էությունը, տեսակները.

- իմանա դաստիարակության հոգեբանության հիմունքները, ուսումնադաստիարակչական աշխատանքների նպատակը, բովանդակությունը.

- իմանա ուսուցչի անձի, հոգեկան որակների ազդեցությունը ուսուցման և դաստիարակության գործում.

- պատկերացում ունենա մանկավարժական տակտի և էթիկայի հոգեբանական հիմունքների մասին:

 

«Կառավարման հոգեբանություն» առարկայի բնագավառում

 

- իմանա առարկայի խնդիրները, նշանակությունը, ուսումնասիրության մեթոդները.

- պատկերացում ունենա հոգեբանական խմբերի, նրանց հատկանիշների մասին.

- իմանա կոլեկտիվի ընդհանուր բնութագիրը, ձևավորումը, զարգացման փուլերը.

- ծանոթ լինի ղեկավարման ոճի տեսակներին.

- տիրապետի ղեկավարման հոգեբանական սկզբունքներին.

- ծանոթ լինի մենեջերի անհատական առանձնահատկությունների հետ.

- տիրապետի իմիջի ձևավորման սկզբունքներին:

 

«Մանկավարժության հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- իմանա մանկավարժական գիտության կառուցվածքը, առարկան և մեթոդները.

- ծանոթ լինի մանկավարժական գիտության հիմնահարցերին.

- պատկերացում ունենա ուսուցման, նրա տեսակների և մակարդակների մասին.

- իմանա մանկավարժի դերը կրթության և դաստիարակության գործում, ուսուցչի մանկավարժական գործունեության հիմնական խնդիրները.

- տիրապետի մանկավարժական գործունեության հաջող կատարման սկզբունքներին.

- ձեռք բերի մանկավարժական գործունեության վարպետություն և ունենա համակարգային մոտեցում դաստիարակության հարցերում:

 

«Դասավանդման մեթոդիկա» առարկայի բնագավառում

 

- իմանա դասավանդման սկզբունքները, կազմակերպական ձևերը, մեթոդները.

- տիրապետի դասավանդման տարբեր մեթոդների` հոսքային, զննական, գործնական.

- ծանոթանա տարբեր առարկաների դասավանդման առանձնահատկություններին.

- կարողանա նախապատրաստվել դասին, վարել դասի գործընթացը.

- տիրապետի բուժքույրական առանձին առարկաների դասավանդման մեթոդիկային:

 

«Աղետների բժշկություն» առարկայի բնագավառում

 

- կազմակերպման խնդիրների, սկզբունքների, դրանց կառուցվածքի, կազմավորումների, կառավարման օրգանների և հագեցվածության մասին.

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկատակտիկական բնութագիրը.

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները (ցուցաբերվող բուժօգնության փուլերը և պահանջները, բժշկական տեսակավորման ձևերը և հիմնական նպատակը), հատկանիշները, առաջին բուժօգնության կազմակերպումը և ծավալը արտակարգ իրավիճակներում, ճառագայթման վտանգի և ռազմական պայմաններում տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելիս.

- իմանա արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և մեթոդները.

- կարողանա օգտվել մասսայական և անհատական պաշտպանության միջոցներից.

- կարողանա ցուցաբերել առաջին նախաբժշկական օգնություն էքստրեմալ պայմաններում, հատկապես երկարատև ճնշման համախտանիշի դեպքում.

- իմանա արտակարգ և ռազմական իրավիճակներում անցկացվող հիմնական սանհիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ.

- իմանա զինված ուժերի բժշկական ծառայության խնդիրները և կառուցվածքը:

 

2.2.4. ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Քույրական գործի կազմակերպիչը պետք է`

 

«Քույրական գործի հիմունքներ» առարկայի բնագավառում /մաս I/

(քույրական միջամտություններ)

 

- իմանա բուժքրոջ ծառայողական պարտականությունները.

- իմանա բուժպրոֆիլակտիկ հիմնարկությունների տիպերը և կառուցվածքը.

- իմանա հականեխման մեթոդները, ախտահանման տեսակները.

- տիրապետի բուժքույրական միջամտությունների տեխնիկային.

- տիրապետի տարբեր օրգան-համակարգերի հիվանդություններով տառապող հիվանդների խնամքի առանձնահատկություններին.

- կարողանա նախապատրաստել հիվանդին լաբորատոր և գործիքային հետազոտությունների կատարման համար.

- պատկերացում ունենա աղետների ժամանակ քաղպաշտպանության բժշկական ծառայության նախաբժշկական և առաջին բուժօգնություն անհետաձգելի իրավիճակներում, կարողանա կատարել սիրտ-թոքային վերակենդանացում.

- ծանոթ լինի սոմատիկ բաժանմունքի և ընդունարանի բժշկական փաստաթղթերի հիմնական ձևերին ու լրացման կարգին.

- իմանա դեղամիջոցների դուրս գրման, պահպանման, բաժանման կարգը.

- իմանա բուժպաշտպանողական, սանիտարահակահամաճարակային ռեժիմը, այն պահպանել բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում, ապահովել հիվանդի և բուժքրոջ ինֆեկցիոն անվտանգությունը:

 

«Քույրական գործի հիմունքներ» առարկայի բնագավառում /մաս II/

(քույրական գործընթաց)

 

- իմանա քույրական գործի պատմությունը, տեսությունը և փիլիսոփայությունը.

- իմանա բուժքրոջ առաքելությունները և դերը մարդու և հանրության առողջության պահպանման գործում.

- իմանա առողջության սահմանումը ըստ ԱՀԿ-ի և առողջության վրա ազդող գործոնները.

- գաղափար ունենա մարդու համակողմանի պահանջմունքների մասին ըստ Մասլոուի.

- իմանա մարդու կենսագործունեության հիմնական ցուցանիշները.

- իմանա քույրական գործընթացի փուլերը.

- կարողանա իրագործել քույրական գործընթացի առանձին փուլերը, կազմել քույրական խնամքի պլան.

- տիրապետի մասնագիտական շփման հմտություններին.

- իմանա ուսուցման դերն ու նշանակությունը բուժքույրական գործում.

- կարողանա գնահատել հիվանդի ինքնախնամքի հնարավորությունները և նրան ուսուցանել ինքնախնամքի հմտություններ:

 

«Հիվանդի ֆիզիկական քննություն և գնահատում» առարկայի բնագավառում

 

- նկարագրի հիվանդության պատմությունը.

- տիրապետի անամնեզի հավաքման մեթոդներին.

- իմանա ֆիզիկական քննության սուբյեկտիվ, օբյեկտիվ մեթոդները.

- կարողանա ճիշտ օգտագործել ֆիզիկական քննության համար նախատեսված գործիքները.

- տիրապետի ֆիզիկական քննության մեթոդներին և կարողանա գնահատել հիվանդի ֆիզիկական վիճակը` ոտքից գլուխ հետազոտման միջոցով:

 

«Հիվանդի հետ հաղորդակցման հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- իմանա հաղորդակցման ձևերը, բնույթը, բաղադրիչները, հաղորդակցման վրա ազդող գործոնները.

- տիրապետի հիվանդին լսելու, ցավակցելու, վստահություն ներշնչելու կարողություններին.

- տիրապետի հարցազրույց վարելու տեխնիկային.

- կարողանա կիրառել հաղորդակցման սկզբունքները հիվանդի, նրա հարազատների, ընտանիքի անդամների, բնակչության հետ աշխատանքի ընթացքում:

 

«Գիտական հետազոտությունը քույրական գործում» առարկայի բնագավառում

 

- հասկանա քույրական հետազոտության դերը և խնդիրները.

- հասկանա քույրական հետազոտության առավելությունները և թերությունները.

- իմանա գիտական հետազոտության համար տվյալներ հավաքելու և վերլուծելու մեթոդներն ու ձևերը.

- իմանա ինչպես են օգտագործում մարդկանց որպես քույրական հետազոտության առարկա.

- իմանա բժշկական էթիկայի նորմերի պահպանման կանոնները քույրական հետազոտության ժամանակ:

 

«Մենեջմենթ և լիդերություն» առարկայի բնագավառում

 

- իմանա կազմակերպության ընդհանուր բնութագիրը, կառավարման անհրաժեշտությունը.

- իմանա առողջապահության, բուժկազմակերպությունների կառուցվածքը, կառավարման մակարդակները, բուժքույրական անձնակազմի կառուցվածքը ըստ կառավարման մակարդակների.

- կարողանա կազմակերպել բուժքույրական գործը առողջապահական հիմնարկներում, մշակել և իրագործել կառավարման ֆունկցիաները.

- կարողանա արդյունավետ կառավարել ժամանակը, տեղեկատվությունը և փոփոխությունները.

- իմանա և արդյունավետ կիրառի բուժօգնության որակի ապահովման համար մշակված մոտեցումները.

- իմանա ղեկավարի իշխանության դերը, ղեկավարման ոճերը և տարբեր իրավիճակներում դրանց արդյունավետ օգտագործման ուղիները.

- պատկերացում ունենա կոլեկտիվում կոնֆլիկտային իրավիճակների պատճառների և դրանց վերացման ուղիների մասին.

- ծանոթ լինի ստրեսների բնույթին, առաջացման պատճառներին և կառավարման մեթոդներին:

 

«Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում»

առարկայի բնագավառում

 

- իմանա բնակչության առողջության պահպանման սկզբունքները, հանրային առողջապահական համակարգի մոդելները.

- իմանա առողջության վրա ազդող գործոնները.

- իմանա առողջապահության քաղաքականությունը, միջազգային գործոնները և դրանց տեղը հանրային առողջապահության մեջ.

- տիրապետի դեմոգրաֆիկ ցուցանիշները հաշվելու մեթոդներին.

- կարողանա գնահատել ազգաբնակչության առողջության ցուցանիշները:

 

«Հանրային առողջության պահպանում» առարկայի բնագավառում

 

- իմանա հանրային առողջապահության պատմական զարգացումը, խնդիրները, ուսումնասիրման մեթոդները.

- իմանա հանրային առողջապահության քաղաքականության հիմնական ուղղությունները.

- իմանա հանրության տարբեր խմբերին ցուցաբերվող խնամքի առանձնահատկությունները` կիրառելով քույրական գործընթացը.

- կազմակերպի և անցկացնի ուսուցողական պարապմունքներ հանրության տարբեր խմբերի համար.

- անցկացնի առաջնային, երկրորդային, երրորդային կանխարգելիչ միջոցառումներ առողջ ապրելակերպի ստեղծման, մասնագիտական առողջության պահպանման ուղղությամբ.

- կատարի տնային այցելություններ, ցուցաբերի և կազմի քույրական խնամքի պլան երեխաների, հասուն կնոջ, տղամարդու, ծեր և տարեց մարդկանց, հաշմանդամների, հոգեկան հիվանդների համար.

- գնահատի անտուն անձանց խնամքի պահանջները.

- ցուցաբերի քույրական օգնություն բնական աղետների ժամանակ:

 

«Քույրական գործը թերապիայում» առարկայի բնագավառում

 

- իմանա թերապևտիկ օգնության կազմակերպման համակարգը.

- իմանա ներքին օրգանների հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման և կանխարգելման սկզբունքները.

- կարողանա իրագործել և փաստագրել քույրական գործընթացի առանձին փուլերը հիվանդի խնամքի ժամանակ.

- տիրապետի քույրական միջամտությունների տեխնիկային թերապիայում.

- կարողանա նախապատրաստել հիվանդին հետազոտությունների համար.

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի վիճակներում:

 

«Քույրական գործը վիրաբուժությունում» առարկայի բնագավառում

 

- իմանա վիրաբուժական օգնության կազմակերպման համակարգը.

- իմանա վիրաբուժական հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման սկզբունքները և կանխարգելումը.

- տիրապետի ասեպտիկայի, անտիսեպտիկայի մեթոդներին և դրանք կիրառի պրակտիկ աշխատանքում.

- իմանա հիվանդի խնամքի նախավիրահատական և հետվիրահատական շրջանների առանձնահատկությունները.

- տիրապետի վիրաբուժական և վնասվածքով հիվանդների խնամքի ձևերին ու մեթոդներին, կարողանա իրագործել խնամքի գործընթացի առանձին փուլերը.

- տիրապետի դեսմուրգիայի հմտություններին, տրանսֆուզիոլոգիայի հիմնական հարցերին.

- իմանա ուռուցքաբանական օգնության կազմակերպման համակարգը.

- կարողանա իրականացնել ուռուցքային հիվանդությունների քույրական գործընթացի առանձին փուլերը.

- տիրապետի քույրական միջամտությունների տեխնիկային վիրաբուժությունում.

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն վիրաբուժական անհետաձգելի իրավիճակներում:

 

«Քույրական գործը մանկաբուժությունում` առողջ մանկան դասընթացով»

առարկայի բնագավառում

 

- իմանա մանկական հասակի շրջանները և առանձնահատկությունները.

- իմանա հասուն նորածնի նշանները, նրա խնամքի և սնուցման առանձնահատկությունները.

- գնահատի տարբեր տարիքի երեխաների օրգան-համակարգերի անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները.

- իմանա սնուցման տեսակները և դրանց բնութագիրը.

- իմանա երեխաներին ցուցաբերվող բժշկական օգնության կազմակերպման համակարգը.

- իմանա մանկական հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման սկզբունքները և կանխարգելումը.

- իմանա մանկական վարակիչ հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման սկզբունքները և կանխարգելումը.

- կարողանա երեխային նախապատրաստել ախտորոշման հատուկ մեթոդներին.

- կարողանա իրագործել և փաստագրել քույրական գործընթացի առանձին փուլերը երեխայի խնամքի ժամանակ.

- իմանա մոր և մանկան պաշտպանության օրենսդրական ակտերը.

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի դեպքերում.

- իմանա նորածնային բաժնի սանիտարահակահամաճարակային ռեժիմի առանձնահատկությունները և ներհիվանդանոցային վարակի կանխարգելումը:

 

«Քույրական գործը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում` ընտանիքի

պլանավորման դասընթացով» առարկայի բնագավառում

 

- իմանա մանկաբարձության և գինեկոլոգիայի պատմությունը.

- իմանա ծննդօգնության կազմակերպման համակարգը.

- իմանա մանկաբարձուհու մասնագիտության դերը հասարակության կյանքում և այդ գործի փիլիսոփայական տեսակետները.

- իմանա կնոջ օրգանիզմի անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները կյանքի տարբեր շրջաններում (հղիություն, ծննդաբերություն, հետծննդյան շրջան).

- իմանա պտղի ներարգանդային զարգացման շրջանները.

- կարողանա առանձնացնել մոր և պտղի համար ռիսկի գործոնները.

- իմանա ծննդաբերության ընթացքը, նորածինների առաջին հարդարանքը.

- կարողանա ընդունել ֆիզիոլոգիական ծնունդ նորմալ և արտակարգ իրավիճակներում.

- ծանոթ լինի պտղի անտենատալ պաշտպանության հարցերին.

- իմանա մանկաբարձուհու դերը մայրական և մանկական մահացության իջեցման գործում.

- տիրապետի մանկաբարձական պրակտիկայում նախավիրահատական և հետվիրահատական խնամքի մեթոդներին.

- իմանա գինեկոլոգիական հիվանդությունների պատճառները, կլինիկան, ախտորոշման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը.

- կարողանա իրականացնել և փաստագրել քույրական գործընթացի տարբեր փուլերը գինեկոլոգիական հիվանդների խնամքի ժամանակ.

- իմանա ընտանիքի պլանավորման բնութագիրը և նշանակությունը.

- իմանա հակաբեղմնավորիչ մեթոդներին ներկայացվող հիմնական պահանջները, տեսակները և ազդեցության մեխանիզմները.

- կարողանա ամուսնական զույգերին կողմնորոշել հղիությունից պաշտպանվելու համար ժամանակակից պաշտպանական միջոցների ուղղությամբ.

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի դեպքերում:

 

«Քույրական գործը վարակիչ հիվանդություններում» առարկայի բնագավառում

 

- իմանա վարակիչ հիվանդների բժշկական օգնության կազմակերպման համակարգը.

- իմանա վարակ, վարակիչ գործընթաց, վարակիչ հիվանդություն, համաճարակային գործընթաց հասկացողությունների սահմանումը.

- իմանա վարակիչ հիվանդությունների հարուցիչների առանձնահատկությունները, համաճարակային բնութագիրը, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, բուժման սկզբունքներն ու կանխարգելումը.

- իմանա ՁԻԱՀ հարուցիչի առանձնահատկությունները, փոխանցման ուղիները, ախտորոշումը, կլինիկան, ռիսկի խմբերը, կանխարգելման սկզբունքները, բուժքրոջ անվտանգությունը վարակից.

- կարողանա հավաքել կենսաբանական նյութեր լաբորատոր քննությունների համար.

- ապահովի հիվանդի և բուժքրոջ անվտանգությունը վարակից.

- կարողանա իրականացնել և փաստագրել քույրական գործընթացի փուլերը վարակիչ հիվանդությունների ժամանակ.

- իրականացնի ինֆեկցիոն հսկողությունը բուժկանխարգելիչ հիմնարկություններում.

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի դեպքերում:

 

«Քույրական գործը նյարդախտաբանությունում» առարկայի բնագավառում

 

- իմանա նյարդաբանական օգնության կազմակերպման համակարգը.

- իմանա նյարդային հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, նյարդաբանական ախտանիշները, բուժման սկզբունքները և կանխարգելումը.

- կարողանա իրագործել և փաստագրել նյարդային համակարգի հիվանդների խնամքի քույրական գործընթացը.

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի դեպքերում:

 

«Քույրական գործը հոգեբուժությունում» առարկայի բնագավառում

 

- իմանա հոգեբուժական օգնության կազմակերպման համակարգը.

- իմանա հոգեբուժական օգնություն ցուցաբերելու բժշկական, էթիկական և իրավական կողմերը.

- իմանա հոգեկան հիվանդությունների պատճառները, կլինիկական դրսևորումները, հոգեպաթոլոգիական համախտանիշները, բուժման և խնամքի սկզբունքները.

- կարողանա փաստագրել և իրականացնել հոգեկան հիվանդների և հոգեկան առողջության խանգարումներով անձանց խնամքի քույրական գործընթացի փուլերը.

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի դեպքերում:

 

«Քույրական գործը օտորինոլարինգոլոգիայում» առարկայի բնագավառում

 

- իմանա քիթ - կոկորդ - ականջի հիվանդությունների օգնության կազմակերպման համակարգը.

- իմանա քիթ - կոկորդ - ականջի հիվանդությունները, առաջացման պատճառները, ախտորոշման մեթոդները, կլինիկական դրսևորումները, բուժման և խնամքի սկզբունքները.

- կարողանա իրականացնել և փաստագրել քիթ - կոկորդ - ականջի հիվանդությունների և լսողության խանգարումներով անձանց խնամքի քույրական գործընթացի փուլերը.

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի վիճակներում:

 

«Քույրական գործը ակնաբուժությունում» առարկայի բնագավառում

 

- իմանա ակնաբուժական օգնության կազմակերպման համակարգը.

- իմանա աչքի հիվանդությունների պատճառները, կլինիկական ձևերը, ախտորոշման մեթոդները, բուժման սկզբունքները, խնամքը.

- կարողանա իրականացնել և փաստագրել աչքի հիվանդություններ ունեցողների, տեսողության խանգարումներով հիվանդների խնամքի, քույրական գործընթացի փուլերը.

- կարողանա որոշել տեսողական ֆունկցիան.

- իմանա անհետաձգելի օգնության ձևերը, գոնոբլենորեայի կանխարգելումը:

 

«Քույրական գործը մաշկային և սեռավարակ հիվանդություններում»

առարկայի բնագավառում

 

- իմանա մաշկային և վեներական հիվանդների օգնության կազմակերպման համակարգը.

- իմանա մաշկային և վեներական հիվանդությունների պատճառները, վարակման ուղիները, կլինիկական նշանները, ախտորոշման ձևերը, բարդությունները, բուժման սկզբունքները, կանխարգելումը.

- իմանա սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կլինիկական նշանները և կանխարգելումը.

- կարողանա կազմել և փաստագրել մաշկային, վեներական հիվանդություններով տառապող հիվանդների խնամքը, քույրական գործընթացի առանձին փուլերը.

- կարողանա ապահովել հիվանդների և բուժաշխատողների անվտանգությունը վարակի նկատմամբ:

 

«Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի հիմունքներ»

առարկայի բնագավառում

 

- իմանա սահմանային վիճակների տեսակները և հիմնական ախտանիշները.

- կարողանա իրագործել ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի հիվանդների խնամքի քույրական գործընթացը.

- տիրապետի վերակենդանացման ժամանակ ցուցաբերվող քույրական միջամտություններին.

- տիրապետի սիրտ-թոքային վերակենդանացման հմտություններին.

- տիրապետի ծանր հիվանդների խնամքի առանձնահատկություններին.

- պատկերացում ունենա տրանսֆուզիոլոգիայի հիմունքների մասին.

- կարողանա ցուցաբերել մինչբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակներում:

 

«Կլինիկական դեղաբանություն» առարկայի բնագավառում

 

- պատկերացում ունենա ֆարմակոդինամիկայի և ֆարմակոկինետիկայի մասին.

- իմանա դեղանյութերի հիմնական խմբերի օգտագործման ցուցումներն ու հակացուցումները հիվանդ օրգանիզմի վրա.

- իմանա դեղանյութերի կողմնակի ազդեցությունները և փոխազդեցությունների բնույթը հիվանդի օրգանիզմի վրա.

- ճանաչի դեղորայքային թունավորման նշանները, ցուցաբերի առաջին նախաբժշկական օգնություն:

 

«Հերիատրիա» առարկայի բնագավառում

 

- իմանա ծեր և տարեց հասակում հիվանդությունների առաջացման և ընթացքի առանձնահատկությունները.

- իմանա տարեց և ծերունական հասակում դեղորայքի օգտագործման առանձնահատկությունները.

- իրագործի ծեր և տարեց հիվանդների խնամքի քույրական գործընթացի առանձին փուլերը:

 

«Վերականգնողական և ավանդական բժշկության հիմունքներ»

առարկայի բնագավառում

 

- իմանա առողջության վերականգնման ձևերը, տեսակները, մեթոդները.

- իմանա բուժական ֆիզկուլտուրայի, ֆիզիոթերապիայի, բնաբուժության և մերսման դերը վերականգնման գործում.

- տիրապետի մերսման հիմնական մեթոդներին.

- կարողանա կիրառել ավանդական բժշկական միջոցները:

 

2.2.5 ԴԱՍԸՆԹԱՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ

 

2.3 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Քույրական գործի կազմակերպիչը պետք է

 

Քույրական գործի բնագավառում

 

- իմանա առողջապահության կազմակերպման համակարգը.

- իմանա բուժկանխարգելիչ հիմնարկների կառուցվածքը և աշխատանքի կազմակերպման սկզբունքները.

- ծանոթ լինի նորագույն տեխնիկական միջոցներին և սարքավորումներին, որոնք կիրառվում են ախտորոշման, բուժման և կանխարգելման նպատակով.

- կարողանա կատարել բուժքույրական միջամտություններ.

- իմանա ընդունարանի, քույրական բուժկետի, պրոցեդուրային կաբինետի, պոլիկլինիկայի բուժքույրերի գործառնական պարտականությունները.

- կարողանա իրագործել և փաստագրել քույրական գործընթացի բոլոր փուլերը` հիվանդի ֆիզիկական քննություն և վիճակի գնահատում, քույրական ախտորոշում, խնամքի պլանավորում, քույրական միջամտությունների ցանկի կազմում, խնամքի պլանի իրագործում և քույրական խնամքի արդյունավետության գնահատում.

- կարողանա ապահովել հիվանդի և բուժքրոջ ինֆեկցիոն անվտանգությունը.

- իմանա հիվանդանոցի էպիդ. ռեժիմին ներկայացվող պահանջները.

- տիրապետի մասնագիտական շփման եղանակներին.

- իրականացնի տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների խնամքը ստացիոնարում.

- կարողանա իրականացնել խնամքի քույրական գործընթացը ստացիոնարից դուրս` ընտանիքներում, պոլիկլինիկայում, կանանց կոնսուլտացիաներում, բժշկասոցիալական պաշտպանության հիմնարկներում:

 

Մանկավարժության և հոգեբանության բնագավառում

 

- գնահատի դասախոսի մանկավարժական վարպետությունը` հետևելով ուսումնական խմբերում նրա մանկավարժական գործընթացին.

- վերլուծի ուսանողների ուշադրությունը գրավելու համար դասախոսի կողմից օգտագործվող մեթոդները.

- գնահատի ուսանողների հետ դասախոսի մանկավարժական հաղորդակցման ոճը.

- կարողանա մեթոդապես ապահովել և անցկացնել ուսումնական պարապմունքը`

- ձևակերպի պարապմունքի նպատակը.

- պլանավորի պարապմունքի կառուցվածքը.

- մշակի պարապմունքի ժամանակ ուսանողին տրվող ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները.

- մշակի արտալսարանային ինքնուրույն աշխատանքի առաջադրանքներ ուսանողների համար:

 

Մենեջմենթի բնագավառում

 

- ծանոթ լինի ստացիոնարի թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքների, մանկական բուժկանխարգելիչ հիմնարկների, ծննդօգնության հաստատությունների, կանանց կոնսուլտացիաների, պոլիկլինիկայի ավագ բուժքրոջ աշխատանքային գործունեությանը` որպես ավագ բուժքրոջ օգնական.

- ձեռք բերի հիմնական մասնագիտական հմտություններ ավագ բուժքրոջ որակավորման պահանջներին և պաշտոնական պարտականություններին համապատասխան.

- ծանոթ լինի կազմակերպչական նորմատիվային փաստաթղթերի հետ.

- կարողանա ձևակերպել բժշկական փաստաթղթեր.

- ծանոթ լինի բժշկական հիմնարկության դեղորայքային ապահովվածության հարցերի հետ.

- կարողանա գնահատել բուժքույրական օգնության որակն ու արդյունավետությունը:

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՑ ՀԵՏՈ

 

- իմանա բուժկանխարգելիչ հիմնարկության գլխավոր բուժքրոջ որակավորման պահանջները, պաշտոնական պարտականությունները.

- իմանա բուժկանխարգելիչ հիմնարկության նյութական, ֆինանսական, ներուժի ռացիոնալ օգտագործման ձևերը.

- կարողանա կազմակերպել միջին և կրտսեր բուժանձնակազմի աշխատանքը.

- կարողանա իրականացնել աշխատանքային կարգապահության հսկողությունը, մասնագիտական շփման բարոյաիրավական նորմերի պահպանումը.

- իրականացնի բուժքույրական անձնակազմի ղեկավարում և կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կառավարչական որոշումների մշակում.

- կատարի հիմնարկության բուժքույրական ծառայության աշխատանքի որակի վերլուծություն և զարգացման պոտենցիալ հնարավորությունների գնահատում.

- ապահովի առողջ սոցիալ-հոգեբանական մթնոլորտ աշխատանքային կոլեկտիվում.

- կատարի ազգաբնակչության առողջության ցուցանիշների վերլուծություն, կանխարգելիչ, առողջարարական միջոցառումների կազմակերպում և իրականացում.

- իրականացնի արտակարգ, անհետաձգելի իրավիճակների ախտորոշում և անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերում.

- կազմակերպի և իրականացնի բուժքույրական գործի բնագավառում գիտապրակտիկ հետազոտություններ.

- կարողանա հսկել միջին բուժանձնակազմի ազգաբնակչության հետ սանլուսավորչական, հակահամաճարակային աշխատանքները.

- կարողանա ապահովել բնակչության առողջության առաջնային պահպանման օղակում բժշկասոցիալական օգնության իրականացում.

- ընտանիքի տարբեր սեռատարիքային և մասնագիտական խմբերի առողջ ապրելակերպի ուսուցում, անհատին և ընտանիքին հոգեբանական, մասնագիտական աջակցություն.

- կատարի ինքնուրույն աշխատանք տեղեկատվության հետ (ուսումնական, տեղեկագրային, նորմատիվ, գիտական).

- իրականացնի մանկավարժական և դաստիարակչական գործունեություն:

 

3. ՊԱՀԱՆՋՆԵՐ «0415 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

._________________________________________________________________________.

| Դասիչ |  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ  |ՈՒսում-|Այդ     |

|       |                                                |նական  |թվում`  |

|       |                                                |բեռնվա-|պարտադիր|

|       |                                                |ծության|ուսում- |

|       |                                                |առավե- |նական   |

|       |                                                |լագույն|պարապ-  |

|       |                                                |ժամա-  |մունքներ|

|       |                                                |քանակը |        |

|_______|________________________________________________|_______|________|

|   1   |                      2                         |   3   |    4   |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 00|Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական դասընթացներ    |   1209|     806|

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 01|Փիլիսոփայության հիմունքներ                      |       |      38|

|       |Փիլիսոփայության առարկան, փիլիսոփայական          |       |        |

|       |համաշխարհային մտքի հիմնական դարաշրջանները:      |       |        |

|       |Հասկացություն հոգու, մատերիայի, գիտակցության,   |       |        |

|       |տարածության, ժամանակի և  շարժման մասին:         |       |        |

|       |Ճանաչողությունը որպես արտաքին աշխարհի արտացոլում|       |        |

|       |գիտակցության մեջ: Ճշմարտությունը և  նրա         |       |        |

|       |չափանիշները: Գիտական ճանաչողության կառուցվածքը, |       |        |

|       |մեթոդները և  ձևերը:  Փիլիսոփայության և          |       |        |

|       |բժշկության կապը: Բժշկության փիլիսոփայական       |       |        |

|       |մեթոդոլոգիական հիմքերը:                         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 02|Տնտեսագիտության հիմունքներ                      |       |      36|

|       |Տնտեսագիտության տեսության ծագումը և  զարգացման  |       |        |

|       |փուլերը: Տնտեսագիտության կազմակերպման հիմնական  |       |        |

|       |խնդիրները, արտադրության ռեսուրսները, ծախսերը,   |       |        |

|       |տնտեսության արտադրողական և  ոչ արտադրողական     |       |        |

|       |ոլորտները: Առողջապահությունը որպես ոչ           |       |        |

|       |արտադրողական ոլորտ:                             |       |        |

|       |Առողջապահության տնտեսագիտության                 |       |        |

|       |կազմակերպման և  զարգացման սկզբունքները:         |       |        |

|       |Շուկայական, հրամայական, խառը տնտեսություններ:   |       |        |

|       |Շուկայական հարաբերությունների զարգացումը        |       |        |

|       |առողջապահական ոլորտում: Բուժծառայությունների և  |       |        |

|       |բժշկական ապրանքների շուկայի առաջարկը և          |       |        |

|       |պահանջարկը, հիմնական գործառնությունները,        |       |        |

|       |մարկետինգի էությունը: Բժշկական համալիրի մասնավոր|       |        |

|       |բաժնի ստեղծման պատճառները: Առողջապահության      |       |        |

|       |կազմակերպչական, տնտեսական ցուցանիշների էությունը|       |        |

|       |և  վերափոխումները ժամանակակից պայմաններում:     |       |        |

|       |Բժշկական կազմակերպությունների ֆինանսատնտեսական  |       |        |

|       |գործունեության արդյունավետությունը բնութագրող   |       |        |

|       |ցուցանիշների համակարգը: Բժշկական                |       |        |

|       |ծառայությունների ինքնարժեքը և  գնագոյացումը:    |       |        |

|       |Առողջապահության ֆինանսավորումը, պետբյուջեն,     |       |        |

|       |դեֆիցիտը և  պետական պարտքը, արժեզրկման          |       |        |

|       |գործընթացը, ինֆլյացիա, գործազրկություն: Բժշկական|       |        |

|       |ապահովագրության կազմակերպման հիմնական մոդելները,|       |        |

|       |տարիֆները, պոլիսի էությունը և  ֆունկցիաները:    |       |        |

|       |Աշխատավարձի էությունը և  հիմնական ձևերը:        |       |        |

|       |Բուժանձնակազմի վարձատրման համակարգը և  դրա հետ  |       |        |

|       |կապված հիմնահարցերը: Աշխատանքի նյութական խթանման|       |        |

|       |ուղիները ժամանակակից առողջապահական              |       |        |

|       |կազմակերպություններում: Նյութական խթանման       |       |        |

|       |համակարգի մշակումը և  հիմնական դրույթների       |       |        |

|       |ուսումնասիրությունը:                            |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 03|Քաղաքագիտության հիմունքներ                      |       |      36|

|       |Քաղաքագիտություն առարկան: Քաղաքագիտությունը     |       |        |

|       |որպես հասարակական երևույթ:  Պետությունը որպես   |       |        |

|       |հասարակական կազմակերպություն, քաղաքական         |       |        |

|       |կուսակցությունները, կազմակերպություններ և       |       |        |

|       |քաղաքական շարժում: Քաղաքական էլիտա,             |       |        |

|       |կոնֆլիկտներ, դրանց լուծման միջոցները: Քաղաքական |       |        |

|       |իշխանություն, իշխանական հարաբերություններ,      |       |        |

|       |քաղաքական համակարգ, քաղաքականության սուբյեկտներ,|       |        |

|       |քաղաքական գիտակցություն, կուլտուրա,             |       |        |

|       |համաշխարհային քաղաքականություն, միջազգային      |       |        |

|       |հարաբերություններ: Հայաստանի սոցիալ-քաղաքական   |       |        |

|       |գործընթացները:                                  |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 04|Իրավունքի հիմունքներ                            |       |      38|

|       |Իրավունքի հասկացությունը: ՀՀ Սահմանադրությունը: |       |        |

|       |Անհատ, իրավունք, իրավական պետության իրավաբանական|       |        |

|       |պատասխանատվությունը և  նրա ձևերը,  իրավունքի    |       |        |

|       |հիմնական ձևերը,  իրավունքի հիմնական             |       |        |

|       |բնագավառները: Հայաստանի դատաիրավական համակարգ,  |       |        |

|       |իրավապահ օրգաններ: Քաղաքացիների առողջության     |       |        |

|       |պահպանությունը: Օրենսդրության հիմունքները:      |       |        |

|       |Պացիենտի և  բուժքրոջ իրավունքները և             |       |        |

|       |պարտականությունները:                            |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 05|Սոցիոլոգիայի հիմունքներ                         |       |      38|

|       |Սոցիոլոգիան որպես գիտություն, հասարակությունը   |       |        |

|       |որպես սոցիալ-մշակութային համակարգ, սոցիալական և |       |        |

|       |էթնոազգային հարաբերություններ, սոցիալական       |       |        |

|       |գործընթացներ, սոցիալական հաստատություններ և     |       |        |

|       |կազմակերպություններ, անհատ, նրա սոցիալական դերը |       |        |

|       |և  վարքագիծը, սոցիալական շարժումներ, սոցիալական |       |        |

|       |ընդհարումներ և  դրանց լուծման ձևերը:  Փոքր խմբեր|       |        |

|       |և  կոլեկտիվներ: Մշակույթը որպես սոցիալական      |       |        |

|       |փոփոխությունների գործոն: Սոցիոլոգիական          |       |        |

|       |հետազոտությունների մեթոդները:                   |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 06|Մշակութաբանություն                              |       |      36|

|       |Մշակույթ հասկացողությունը, էությունը,           |       |        |

|       |բովանդակությունը, առարկայի հիմնական             |       |        |

|       |գործառնությունները, արտահայտման հիմնական ձևերը: |       |        |

|       |Մշակութաբանական հետազոտությունների մեթոդները:   |       |        |

|       |Էթնիկական, ազգային, էլիտար և  մասսայական        |       |        |

|       |մշակույթ: Մշակույթի արևմտյան  և  արևելյան       |       |        |

|       |տիպերը: Կրոնը` մշակույթի արտահայտման ձև:        |       |        |

|       |Մշակույթի պատմական զարգացման փուլերը: Հայկական  |       |        |

|       |մշակույթը համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ   |       |        |

|       |մաս:                                            |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 07|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի հիմունքներ       |       |      72|

|       |Հայոց լեզվի կազմավորումը և  զարգացումը, փուլերը:|       |        |

|       |Հայ գրերի գյուտը: Բժշկական տերմինաբանություն,   |       |        |

|       |մասնագիտական գործարար լեզվի հիմունքները,        |       |        |

|       |մասնագիտական բառապաշար և  տերմիններ: Դասական    |       |        |

|       |ուղղագրություն, բառակազմություն, բառապաշար:     |       |        |

|       |Մասնագիտական տեքստի արտասանություն, տեխնիկա,    |       |        |

|       |մասնագիտական շփում:                             |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 08|Ռուսաց և  օտար լեզուներ                         |       |     364|

|       |Արտասանության կանոնները, քերականության հիմնական |       |        |

|       |կանոնների կրկնություն և  խորացում: Մասնագիտական |       |        |

|       |գործարար լեզվի հիմունքներ, մասնագիտական         |       |        |

|       |բառապաշար, լեզվաբանական դարձվածք և  տերմին,     |       |        |

|       |մասնագիտական տեքստի թարգմանության տեխնիկա,      |       |        |

|       |դերային խաղեր, երկխոսություններ, մասնագիտական   |       |        |

|       |շփում: Լեզվաքերականական նոր նյութի              |       |        |

|       |ուսումնասիրում, որն անհրաժեշտ է մասնագիտական    |       |        |

|       |օտարալեզու գրականություն կարդալու, թարգմանելու, |       |        |

|       |գրավոր և  բանավոր ձևով  հաղորդակցվելու համար:   |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏԴ 09|Ֆիզիկական կուլտուրա                             |       |     148|

|       |Մարմնակրթության դերը մասնագետի պատրաստման       |       |        |

|       |գործում, նրա առողջ ապրելակերպի ձևավորման  մեջ:  |       |        |

|       |Ֆիզկուլտուրայի սոցիալ-կենսաբանական և            |       |        |

|       |հոգեֆիզիոլոգիական հիմքերը, ֆիզիկական և  մարզական|       |        |

|       |ինքնակատարելագործման հիմքերը, մասնագիտական,     |       |        |

|       |կիրառական, ֆիզիկական պատրաստվածություն:         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՄԸԲԴ 00|Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական           |    489|     326|

|       |դասընթացներ                                     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՄԸԲԴ 01|Բարձրագույն մաթեմատիկայի հիմունքներ և           |       |      36|

|       |ինֆորմատիկա                                     |       |        |

|       |Մաթեմատիկայի նշանակությունը բժշկական,           |       |        |

|       |բժշկակենսաբանական գիտությունների, դեղանյութերի  |       |        |

|       |տեխնոլոգիաների համար: Գծային հավասարումներ,     |       |        |

|       |անհավասարություններ: Հաստատուն և  փոփոխական     |       |        |

|       |մեծություններ, ֆունկցիաներ, տիպերը, բնական      |       |        |

|       |լոգարիթմ: Դիֆերենցիալ հավասարություններ,        |       |        |

|       |հավանականությունների տեսության տարրերը,         |       |        |

|       |պատահական մեծություններ:                        |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՄԸԲԴ 02|Համակարգչային օպերատորական գործի հիմունքներ     |       |     110|

|       |Համակարգչային տեխնիկայի ստեղծման պատմությունը,  |       |        |

|       |հաշվողական համակարգեր: Համակարգիչների           |       |        |

|       |առանձնահատկությունները և  ծրագրային ապահովումը: |       |        |

|       |Տեղեկատվության հավաքում, պահպանում, փնտրում,    |       |        |

|       |վերամշակում, վերափոխում, տարածում:              |       |        |

|       |Համակարգիչների օգտագործումը առողջապահության մեջ:|       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՄԸԲԴ 03|Ընդհանուր կենսաբանություն                       |       |      72|

|       |Առարկան, խնդիրները, մեթոդները, բջջաբանություն,  |       |        |

|       |բջջի կազմությունը: Օրգանական, անօրգանական       |       |        |

|       |նյութեր, նշանակությունը, ՌՆԹ, ԴՆԹ կառուցվածքը:  |       |        |

|       |Օնտոգենեզ, միտոզ, մեյոզ, գամետոգենեզ: Կյանքի    |       |        |

|       |ծագման և  զարգացման ընդհանուր                   |       |        |

|       |օրինաչափությունները:                            |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՄԸԲԴ 04|Ընդհանուր քիմիա                                 |       |     108|

|       |Նյութերի քիմիական բնույթը: Քիմիական երևույթներ  |       |        |

|       |և  պրոցեսներ: Քիմիայի հիմնական օրենքները և      |       |        |

|       |հասկացությունները: Քիմիական համարժեք, օքսիդների,|       |        |

|       |թթուների, հիմքերի, աղերի համարժեքների որոշումը, |       |        |

|       |լուծույթներ, գազեր: Թերմոդինամիկայի             |       |        |

|       |սկզբունքները, քիմիական հավասարակշռություն:      |       |        |

|       |Էլեկտրոլիտիկ դիսոցում, բուֆերային համակարգեր,   |       |        |

|       |օքսիդավերականգնման ռեակցիաներ: Քիմիան և         |       |        |

|       |բժշկությունը:                                   |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 00 |Ընդհանուր մասնագիտական դասընթացներ              |   2193|    1462|

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 01 |Լատիներեն լեզվի հիմունքներ` բժշկական            |       |      40|

|       |տերմինաբանությամբ                               |       |        |

|       |Լատիներենի քերականության հիմունքները, տերմինների|       |        |

|       |կազմության ձևերը,  օրգանների, հյուսվածքների,    |       |        |

|       |հիվանդությունների, դեղերի, ասացվածքների,        |       |        |

|       |ասույթների թարգմանություն և  ընթերցանություն,   |       |        |

|       |դեղատոմսերի դուրսգրում:                         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 02 |Կենսաֆիզիկա և  բժշկական սարքավորումներ          |       |      38|

|       |Ֆիզիկայի հիմնական օրենքները: Ֆիզիկական          |       |        |

|       |երևույթներ:  Տատանողական պրոցեսները, մեխանիկական|       |        |

|       |ալիքներ, ակուստիկա, ձայնային, ուլտրաձայնային,   |       |        |

|       |կիրառումը բժշկության մեջ: Աուդիոմետրիա:         |       |        |

|       |Հիդրոդինամիկա, արյան մածուցիկությունը,          |       |        |

|       |հեմոդինամիկա, պուլսային ալիք: Սրտի աշխատանքը,   |       |        |

|       |արյան ճնշման չափման կլինիկական մեթոդի ֆիզիկական |       |        |

|       |հիմունքները, էլեկտրական դաշտ,                   |       |        |

|       |էլեկտրասրտագրություն: Հոսանքի ուժ, գալվանիզացիա,|       |        |

|       |էլեկտրոֆորեզ, փոփոխական հոսանք, մագնիսական դաշտ,|       |        |

|       |օպտիկա, ռենտգենային ճառագայթում: Բժշկական       |       |        |

|       |սարքավորումների գործունեության ֆիզիկական        |       |        |

|       |հիմքերը: Բժշկական սարքավորումների կառուցվածքը և |       |        |

|       |կիրառումը:                                      |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 03 |Օրգանական քիմիա                                 |       |      76|

|       |Աշխատանքի անվտանգությունը քիմիական              |       |        |

|       |լաբորատորիայում: ՈՒսմունք լուծույթների մասին,   |       |        |

|       |դրանց բժշկակենսաբանական նշանակությունը:         |       |        |

|       |Թթվահիմնային բուֆերային լուծույթներ: Օրգանական  |       |        |

|       |միացություններ, օքսիդացման ռեակցիաներ, ածխաջրեր,|       |        |

|       |ճարպաթթուներ, լիպիդներ:                         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 04 |Կենսաքիմիա                                      |       |      72|

|       |Կենսաքիմիա առարկան, խնդիրները, դերը բժշկության  |       |        |

|       |մեջ: Սպիտակուցներ, դասակարգումը, վիտամիններ,    |       |        |

|       |ֆերմենտներ, բիոէներգետիկա, ածխաջրատների         |       |        |

|       |փոխանակությունը, գլիկոլիզ: Օրգանիզմի լիպիդները, |       |        |

|       |նրանց կենսաբանական ֆունկցիան: Սպիտակուցների     |       |        |

|       |փոխանակությունը: Քրոմոպրոտեինների սինթեզը:      |       |        |

|       |Սպիտակուցների բիոսինթեզը: Ջրաէլեկտրոլիտային     |       |        |

|       |հաշվեկշիռ, նյութերի և  էներգիայի փոխանակություն,|       |        |

|       |սպիտակուցների, ճարպերի և  ածխաջրերի             |       |        |

|       |փոխանակության կենսաքիմիական հիմքերը, հորմոններ, |       |        |

|       |վիտամիններ, ֆիզիոլոգիական ֆունկցիաների          |       |        |

|       |կարգավորման հիմունքները, հետադարձ կապի          |       |        |

|       |հիմունքներ, օրգանիզմի կենսաէլեկտրիկ             |       |        |

|       |գործընթացները, մկանների կծկում:                 |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 05 |Բժշկական գենետիկա                               |       |      76|

|       |Ժառանգականության կենսաքիմիական և  բջջաբանական   |       |        |

|       |հիմունքները: Հատկանիշի ժառանգման                |       |        |

|       |օրինաչափությունները: Ժառանգականություն և        |       |        |

|       |միջավայր: Ժառանգական հիվանդություններ, մարդու   |       |        |

|       |ժառանգականության ուսումնասիրման մեթոդները:      |       |        |

|       |Բժշկածագումնաբանական կոնսուլտացիա:              |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 06 |Մարդու նորմալ անատոմիա` պաթոլոգիայի հիմունքներով|       |     260|

|       |Հասկացողություն հյուսվածքների, օրգանների և      |       |        |

|       |օրգան-համակարգերի մասին, օրգանիզմը որպես        |       |        |

|       |միասնական ամբողջություն, օրգանների և            |       |        |

|       |համակարգերի կառուցվածքը, գործունեությունը և     |       |        |

|       |տեղագրությունը, մաշկը, հենաշարժիչ, նյարդային    |       |        |

|       |համակարգ, զգայարաններ, ներզատիչ համակարգ,       |       |        |

|       |սիրտ-անոթային համակարգ, շնչառական համակարգ,     |       |        |

|       |մարսողական համակարգ, միզասեռական համակարգ,      |       |        |

|       |օրգանիզմի ներքին միջավայրը: Հասկացողություն     |       |        |

|       |ախտանիշի, համախտանիշի, հիվանդության մասին:      |       |        |

|       |Պաթոլոգիական պրոցեսների առաջացման, զարգացման    |       |        |

|       |հիմնական մեխանիզմները և  ելքերը:                |       |        |

|       |Օրգան-համակարգերի գործունեության խանգարման      |       |        |

|       |օրինաչափությունները և  ձևերը:                   |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 07 |Նորմալ ֆիզիոլոգիա                               |       |     222|

|       |Ֆիզիոլոգիայի առարկան, խնդիրները, դերը: Մարդու   |       |        |

|       |օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերը, արտաքին      |       |        |

|       |միջավայրի ազդեցության տակ դրանց կարգավորումը և  |       |        |

|       |ինքնակարգավորումը: Առանձին օրգան-համակարգերի    |       |        |

|       |գործունեության օրինաչափությունները: Արյան       |       |        |

|       |նշանակությունը, կազմությունը, գունային ցուցանիշ,|       |        |

|       |ԷՆԱ-ի որոշումը: Լեյկոցիտային բանաձև,  արյան     |       |        |

|       |խմբերը, ռեզուս գործոն: Գրգռականություն,         |       |        |

|       |դրդունակություն, գրգռիչների դասակարգում:        |       |        |

|       |Մկանների, նյարդաթելերի դասակարգումը: Գեղձեր,    |       |        |

|       |սեռական ցիկլ: Սրտի ֆիզիոլոգիան, ավտոմատիզմը:    |       |        |

|       |Օրգան-համակարգերի նորմալ ֆիզիոլոգիական          |       |        |

|       |գործունեությունը:                               |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 08 |Ախտաբանական ֆիզիոլոգիա                          |       |      76|

|       |Ախտաֆիզիոլոգիա առարկայի խնդիրները, ընդհանուր    |       |        |

|       |նոզոլոգիայի հիմունքները: Հասկացողություն        |       |        |

|       |էթիոլոգիայի, պաթոգենեզի մասին: Ռեակտիվականության|       |        |

|       |դերը պաթոլոգիայում: Ալերգիա, բորբոքում, տենդ,   |       |        |

|       |ուռուցքներ, հիպօքսիա, արյան համակարգի           |       |        |

|       |ախտաֆիզիոլոգիա, անեմիաներ: Լեյկոցիտոզ,          |       |        |

|       |լեյկոպենիա, լեյկոզ: Սրտի ախտաֆիզիոլոգիան, շոկ,  |       |        |

|       |կոլապս, կոմա: Շնչառական, մարսողական, լյարդի,    |       |        |

|       |երիկամների, էնդոկրին համակարգի, մակերիկամների և |       |        |

|       |նյարդային համակարգի ախտաֆիզիոլոգիան:            |       |        |

|       |Հասկացողություն հիվանդության մասին, վնասվածք,   |       |        |

|       |կոմպենսատոր-հարմարողական ռեակցիաներ, օրգանիզմի  |       |        |

|       |և  շրջակա միջավայրի փոխհարաբերություններն       |       |        |

|       |ախտաբանական պայմաններում, հիպօքսիա, օրգանիզմի   |       |        |

|       |ընդհանուր հակազդեցությունը, վնասման, ուռուցքների|       |        |

|       |նկատմամբ:                                       |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 09 |Բժշկական մանրէաբանության, վիրուսաբանության,     |       |      76|

|       |իմունաբանության հիմունքներ                      |       |        |

|       |Մանրէաբանությունը որպես գիտություն: Մանրէների   |       |        |

|       |դասակարգումը, մորֆոլոգիան և  ֆիզիոլոգիան,       |       |        |

|       |մանրէների կենսաբանական հատկությունները: Դրանց   |       |        |

|       |փոխհարաբերությունը մարդու օրգանիզմի հետ:        |       |        |

|       |Հետազոտման մեթոդները, վարակ, վարակիչ գործընթաց, |       |        |

|       |վարակիչ հիվանդություն հասկացությունները         |       |        |

|       |վիրուսաբանության հիմունքները: Իմունիտետ,        |       |        |

|       |իմունոլոգիական վիճակներ: Բժշկական իմունոլոգիական|       |        |

|       |պատրաստուկներ:                                  |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 10 |Համաճարակաբանություն                            |       |      68|

|       |Առարկայի խնդիրները, հետազոտման մեթոդները:       |       |        |

|       |Համաճարակ, համաճարակային գործընթաց, շարժիչ      |       |        |

|       |ուժերը: Վարակի աղբյուր, փոխանցման մեխանիզմ,     |       |        |

|       |ուղիները, գործոնները: Վարակիչ հիվանդությունների |       |        |

|       |դասակարգումը, համաճարակաբանությունը,            |       |        |

|       |սեզոնականությունը, պարբերականությունը: Սպեցիֆիկ |       |        |

|       |կանխարգելում, պատվաստանյութեր, դեզինֆեկցիա,     |       |        |

|       |դեզինսեկցիա, դեռատիզացիա: Օդակաթիլային,         |       |        |

|       |աղիքային, արյունային, արտաքին ծածկույթների      |       |        |

|       |վարակների, համաճարակաբանական                    |       |        |

|       |առանձնահատկությունները: Հակահամաճարակային       |       |        |

|       |միջոցառումներ վարակի օջախներում:                |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 11 |Բժշկական մակաբուծություն                        |       |        |

|       |Առարկան, խնդիրները, հիմնական հասկացությունները, |       |        |

|       |դերը առողջապահության բնագավառում: Մակաբույծ-տեր |       |        |

|       |փոխհարաբերությունները: Մակաբույծների            |       |        |

|       |դասակարգումը, ընդհանուր բնութագիրը, լաբորատոր   |       |        |

|       |ախտորոշման մեթոդները, առաջացած հիվանդությունները|       |        |

|       |և  դրանց կանխարգելումը: Մակաբույծների բժշկական  |       |        |

|       |նշանակությունը:                                 |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 12 |Ընդհանուր հիգիենա` էկոլոգիայի հիմունքներով      |       |      72|

|       |Հիգիենա գիտության հիմնական բաժինները: Հիգիենիկ  |       |        |

|       |ուսումնասիրությունների մեթոդները: Օդի, հողի,    |       |        |

|       |ջրի, սննդի, կենցաղի, անձնական և  աշխատանքի      |       |        |

|       |հիգիենա: Երեխաների և  դեռահասների հիգիենա:      |       |        |

|       |Բուժկանխարգելիչ հաստատությունների հիգիենա:      |       |        |

|       |Սանլուսաշխատանք: Էկոլոգիան որպես գիտություն:    |       |        |

|       |Օրգանիզմների էկոլոգիական դասակարգման            |       |        |

|       |սկզբունքները: Կենսոլորտ, էկոհամակարգեր,         |       |        |

|       |կենսացենոզ, պոպուլյացիա, մուտացիոն գործընթաց:   |       |        |

|       |Ջուրը, օդը, հողը որպես էկոլոգիական գործոններ,   |       |        |

|       |դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները: Օդի       |       |        |

|       |աղտոտվածության կանխարգելումը, օդային ոլորտի,    |       |        |

|       |օվկիանոսի և  հողի պաշտպանությունը: Առողջ        |       |        |

|       |ապրելակերպը որպես մարդու էկոլոգիական գործոն:    |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 13 |Դեղաբանություն                                  |       |     108|

|       |Ընդհանուր դեղաբանություն, դեղորայքային ձևեր,    |       |        |

|       |դեղատոմս, դուրսգրման կանոնները: Մասնավոր        |       |        |

|       |դեղաբանություն: Հակամանրէային դեղամիջոցներ:     |       |        |

|       |Նյարդային համակարգի վրա ազդող դեղամիջոցներ:     |       |        |

|       |Սիրտ-անոթային, շնչառական, աղեստամոքսային        |       |        |

|       |համակարգերի, արգանդամկանի կծկողունակության,     |       |        |

|       |արյան համակարգի վրա ազդող դեղանյութերի խմբեր:   |       |        |

|       |Դեզինտոքսիկացիոն և  պլազմափոխարինիչ միջոցներ,   |       |        |

|       |վիտամիններ, հորմոնալ և  ֆերմենտային դեղանյութեր:|       |        |

|       |Դեղորայքային սուր թունավորումների բուժումը:     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 14 |Ընդհանուր հոգեբանություն                        |       |      36|

|       |Հոգեբանություն առարկան, հիմնական խնդիրները և    |       |        |

|       |մեթոդները: Անձնավորություն, ձևավորումը  և       |       |        |

|       |զարգացումը, զգացմունքներ և  ընկալում,           |       |        |

|       |ուշադրություն, հիշողություն, մտածողություն,     |       |        |

|       |էմոցիաներ, ընդունակություններ, խառնվածք,        |       |        |

|       |բնավորություն, շփման ֆունկցիաները և  միջոցները, |       |        |

|       |հաղորդակցման պատճառները, խոսքային և  ոչ խոսքային|       |        |

|       |հաղորդակցություն: Շփվելու և  հաղորդակցվելու     |       |        |

|       |հոգեբանությունը, խմբերի հոգեբանությունը:        |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 15 |Բժշկական հոգեբանություն                         |       |      38|

|       |Առարկայի խնդիրները, դերը բժշկության մեջ: Անձի   |       |        |

|       |ձևավորումը  և  զարգացումը: Անձ, անհատ, անհատական|       |        |

|       |հատկանիշներ: Ճանաչողականություն, ուշադրություն, |       |        |

|       |մտածողություն, ընկալում, հիշողություն, հույզեր, |       |        |

|       |գիտակցություն-այս գործընթացները նորմայում և     |       |        |

|       |պաթոլոգիայում: Մարդկային վարքագծի տիպերը:       |       |        |

|       |Հոգեսոմատիկայի հիմունքները: Բուժաշխատողի        |       |        |

|       |վարքագծի առանձնահատկությունները տարբեր          |       |        |

|       |հիվանդների, հիվանդների հարազատների,             |       |        |

|       |գործընկերների հետ: Հոգեթերապիա, հոգեհիգիենա,    |       |        |

|       |հոգեպրոֆիլակտիկա: Հետվնասվածքային ստրեսային     |       |        |

|       |խանգարումներ: Հոգեբանական պաշտպանական           |       |        |

|       |մեխանիզմներ:                                    |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 16 |Մանկավարժական հոգեբանություն                    |       |      18|

|       |Մանկավարժական հոգեբանության առարկան, խնդիրները  |       |        |

|       |և  մեթոդները: ՈՒսուցման կառավարման էությունն ու |       |        |

|       |տեսակները: ՈՒսումնական գործունեության           |       |        |

|       |կառուցվածքը, հոգեբանությունը և  մոտիվացիան:     |       |        |

|       |ՈՒսումնական հիմնական տեսակների հոգեբանական      |       |        |

|       |առանձնահատկությունները: ՈՒսուցման գործընթացի վրա|       |        |

|       |ազդող գործոնները: Դաստիարակության               |       |        |

|       |հոգեբանություն: Կոլեկտիվի ձևավորման  հոգեբանական|       |        |

|       |առանձնահատկությունները: Անձի բարոյական ոլորտի   |       |        |

|       |ձևավորման  հոգեբանական հիմքերը: ՈՒսուցչի անձի   |       |        |

|       |հոգեբանություն, ազդեցությունը սովորողի անձի վրա:|       |        |

|       |Մանկավարժական տակտի և  մանկավարժական էթիկայի    |       |        |

|       |հոգեբանական հիմունքները:                        |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 17 |Կառավարման հոգեբանություն                       |       |      18|

|       |Կառավարման հոգեբանություն առարկան և  խնդիրները: |       |        |

|       |Հաջողակ մենեջերի առանձնահատկությունները: Իմիջ:  |       |        |

|       |Այլ անձանց վարքի կառավարման հոգեբանություն:     |       |        |

|       |Գործնական շփման հոգեբանություն: Կազմակերպության |       |        |

|       |մեջ աշխատանքի հոգեբանություն: Կառավարման        |       |        |

|       |հոգեբանական կողմերը: Կոլեկտիվի ընդհանուր        |       |        |

|       |բնութագիրը, կառավարման անհրաժեշտությունը, ոճի   |       |        |

|       |տեսակները: Ղեկավարի իշխանության դերը: Կոլեկտիվի |       |        |

|       |ձևավորումը,  զարգացման փուլերը, լիդերներ, նրանց |       |        |

|       |առանձնահատկությունները:                         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 18 |Մանկավարժության հիմունքներ                      |       |      36|

|       |Մանկավարժության առարկան, հիմնական               |       |        |

|       |հասկացությունները: Մանկավարժական գիտության      |       |        |

|       |կառուցվածքը: Մանկավարժական պրոցեսի փուլերը:     |       |        |

|       |Մանկավարժական մտքի պատմությունը: Ժամանակակից    |       |        |

|       |կրթության տեսական-մեթոդոլոգիական հիմքերը:       |       |        |

|       |Կրթական հաստատության գործունեության իրավական    |       |        |

|       |հիմքերը: Մանկավարժությունը որպես                |       |        |

|       |մարդաճանաչության ասպարեզ: Մարդու համակողմանի    |       |        |

|       |զարգացման վրա ազդող գործոնները: Դաստիարակության |       |        |

|       |էությունը, ձևերը  և  մեթոդները: Համակարգային    |       |        |

|       |մոտեցում դաստիարակության հարցերին,              |       |        |

|       |ինքնադաստիարակում: ՈՒսումնական գործունեության   |       |        |

|       |կազմակերպման ձևերը:  ՈՒսուցման սկզբունքները և   |       |        |

|       |դրանց բնութագրությունը:                         |       |        |

|       |Մանկավարժական գործունեություն և  վարպետություն: |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 19 |Դասավանդման մեթոդիկա                            |       |      34|

|       |Դասավանդման տեսությունը: Կրթության և            |       |        |

|       |դասավանդման նպատակները, բովանդակությունը:       |       |        |

|       |ՈՒսուցման մեթոդները, կազմակերպման ձևերը:        |       |        |

|       |Մանկավարժական հսկողության և  դասավանդման        |       |        |

|       |միջոցները: Դասավանդման գործընթացի հսկողությունն |       |        |

|       |ու կառավարումը: Բուժքույրական առանձին առարկաների|       |        |

|       |դասավանդման մեթոդիկան:                          |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ 20 |Աղետների բժշկություն                            |       |     108|

|       |Աղետների բժշկության ընդհանուր բնութագիրը:       |       |        |

|       |Աղետների բժշկության և  քաղաքացիական             |       |        |

|       |պաշտպանության բժշկական ծառայության              |       |        |

|       |կազմակերպումը: Բնակչության, հիվանդների և        |       |        |

|       |ծառայող անձնակազմի պաշտպանության կազմակերպումը  |       |        |

|       |արտակարգ իրավիճակներում: Բնակչության և          |       |        |

|       |բուժանձնակազմի ուսուցումը: Արտակարգ իրավիճակների|       |        |

|       |դասակարգումը /բնական, տեխնածին, էկոլոգիական,    |       |        |

|       |տարերային/, քաղաքացիական պաշտպանության          |       |        |

|       |համակարգը, խնդիրները: Ատոմային, քիմիական,       |       |        |

|       |բակտերիոլոգիական զենքերի պատճառած վնասները:     |       |        |

|       |Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության      |       |        |

|       |ցուցաբերման և  կազմակերպման սկզբունքները:       |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 00 |Հատուկ մասնագիտական դասընթացներ                 |   3765|    2510|

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 01 |Քույրական գործի հիմունքներ /մաս I/              |       |     296|

|       |(քույրական միջամտություններ)                    |       |        |

|       |Բուժքրոջ իրավունքներն ու պարտականությունները,   |       |        |

|       |վարքագծի էթիկական նորմերը: Բուժկանխարգելիչ      |       |        |

|       |հիմնարկությունների կառուցվածքը:                 |       |        |

|       |Ներհիվանդանոցային վարակ: Անվտանգ հիվանդանոցային |       |        |

|       |միջավայր: Բուժանձնակազմի և  հիվանդների ինֆեկցիոն|       |        |

|       |անվտանգությունը, ինֆեկցիոն վերահսկողություն:    |       |        |

|       |Պացիենտի անձնական հիգիենան, ֆունկցիոնալ վիճակի  |       |        |

|       |գնահատումը: Դեղանյութերի օգտագործման ուղիները,  |       |        |

|       |դուրսգրումը, պահպանումը, բաժանումը պացիենտին,   |       |        |

|       |տարբեր ներարկումների կատարման տեխնիկան,         |       |        |

|       |ցուցումները, հակացուցումները, հնարավոր          |       |        |

|       |բարդությունները: Տարբեր օրգան-համակարգերի       |       |        |

|       |հիվանդություններով տառապող հիվանդների խնամքը,   |       |        |

|       |ցուցաբերվող նախաբժշկական օգնությունը, անհրաժեշտ |       |        |

|       |միջամտությունների կատարման տեխնիկան,            |       |        |

|       |ցուցումները, հակացուցումները, հնարավոր          |       |        |

|       |բարդությունները: Առաջին օգնությունը անհետաձգելի |       |        |

|       |իրավիճակներում, սիրտ-թոքային վերակենդանացման    |       |        |

|       |տեխնիկան երեխաների և  չափահասների մոտ,          |       |        |

|       |ցուցումները, հակացուցումները, հնարավոր          |       |        |

|       |բարդությունները:                                |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 02 |Քույրական գործի հիմունքներ /մաս II/             |       |      72|

|       |(քույրական գործընթաց)                           |       |        |

|       |Քույրական գործի տեսությունը և                   |       |        |

|       |իմաստասիրությունը: Քույրական գործը որպես        |       |        |

|       |մասնագիտություն, բուժքրոջ մասնագիտական դերը:    |       |        |

|       |ՈՒսուցման դերը քույրական գործում: Ընտանիքի      |       |        |

|       |անդամներին և  հիվանդներին ուսուցանելու          |       |        |

|       |սկզբունքները: Մասնագիտական շփման մեթոդները և    |       |        |

|       |միջոցները: Քույրական գործընթացը որպես քույրական |       |        |

|       |խնամքի իրագործման մեթոդ: Քույրական գործընթացի   |       |        |

|       |փուլերը` հիվանդի ֆիզիկական քննություն և  վիճակի |       |        |

|       |գնահատում, քույրական ախտորոշում, խնամքի         |       |        |

|       |պլանավորում, քույրական միջամտությունների ցանկի  |       |        |

|       |կազմում, խնամքի պլանի իրագործում և  քույրական   |       |        |

|       |խնամքի արդյունավետության գնահատում: Ստրեսը և    |       |        |

|       |քույրական օգնությունը ստրեսի ժամանակ: Քույրական |       |        |

|       |խնամքի պլանի իրագործումը ցավի ժամանակ:          |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 03 |Հիվանդի ֆիզիկական քննություն և  գնահատում       |       |     180|

|       |Հիվանդության պատմություն: Անամնեզ, սուբյեկտիվ և |       |        |

|       |օբյեկտիվ քննություն, գործիքային հետազոտություն: |       |        |

|       |Մաշկային ծածկույթի, գլխի, պարանոցի, ավշային     |       |        |

|       |հանգույցների, վահանագեղձի, կրծքագեղձերի,        |       |        |

|       |անութափոսերի, կրծքավանդակի, թոքերի,             |       |        |

|       |սիրտ-անոթային համակարգի, որովայնի, նյարդային    |       |        |

|       |համակարգի, մկանային համակարգի, սեռական          |       |        |

|       |օրգանների, հետանցքի, ուղիղ աղու ֆիզիկական       |       |        |

|       |քննություն: Տվյալների գրանցումը, գնահատումը,    |       |        |

|       |քույրական ախտորոշումը:                          |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 04 |Հիվանդի հետ հաղորդակցման հիմունքներ             |       |      36|

|       |Հիմնական խնդիրները, հաղորդակցության տեսությունը,|       |        |

|       |հիվանդի խնամքի հոգեբանական բաղադրիչները:        |       |        |

|       |Բուժքույր - հիվանդ փոխհարաբերությունը,          |       |        |

|       |օգնություն ցուցաբերելու ունակություն, հույսի    |       |        |

|       |ներշնչում, տարբեր մարդկանց բնավորությունների հետ|       |        |

|       |շփումներ, շփումն ու փոքր դինամիկ խմբերը,        |       |        |

|       |քույրական խնամքի կարողություն:                  |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 05 |Գիտական հետազոտությունը քույրական գործում       |       |      68|

|       |Քույրական հետազոտության առարկան, խնդիրները,     |       |        |

|       |նպատակները, ձևերը:  Բուժքրոջ դերը բուժքույրական |       |        |

|       |հետազոտության մեջ: Երեխան որպես քույրական       |       |        |

|       |հետազոտության մասնակից: Քույրական հետազոտության |       |        |

|       |բաղկացուցիչ մասերը: Հիմնահարցերի որոշում: Թեմայի|       |        |

|       |մշակում, գրականության տեսություն, աշխատանքի     |       |        |

|       |պլանը, մեթոդոլոգիան, մոդելները, նյութի հավաքում,|       |        |

|       |տվյալների անալիզ և  արդյունքների ներկայացում:   |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 06 |Մենեջմենթ և  լիդերություն                       |       |     102|

|       |Մենեջմենթի առարկան և  խնդիրները քույրական       |       |        |

|       |գործում: Մենեջմենթի տեսության և  պրակտիկայի     |       |        |

|       |զարգացումը: Կազմակերպության ընդհանուր           |       |        |

|       |բնութագիրը, տեսակները: Առողջապահական            |       |        |

|       |կազմակերպությունների կառուցվածքը, կառավարման    |       |        |

|       |մակարդակները, արդյունավետ և  ճիշտ կառավարման    |       |        |

|       |ուղիները, քույրական անձնակազմի կառուցվածքը ըստ  |       |        |

|       |կառավարման մակարդակների: Կառավարման             |       |        |

|       |մոտեցումները` գործընթացային, համակարգային,      |       |        |

|       |իրավիճակային: Կառավարման ֆունկցիաները`          |       |        |

|       |պլանավորում, կազմակերպում, մոտիվացիա և          |       |        |

|       |վերահսկողություն: Բուժքույր - ղեկավարի          |       |        |

|       |կառավարման գործընթացը, հաղորդակցության էությունը|       |        |

|       |և  դերը բուժքրոջ աշխատանքում: Ժամանակի          |       |        |

|       |կառավարումը և  դերը բուժքույր - ղեկավարի        |       |        |

|       |աշխատանքում: Բուժօգնության որակի կառավարում:    |       |        |

|       |Քույրական պրակտիկայի միջազգային դասակարգումը,   |       |        |

|       |բուժքույրական չափորոշիչների և  տեխնոլոգիաների   |       |        |

|       |էությունը, մշակման անհրաժեշտությունը և          |       |        |

|       |նշանակությունը բուժօգնության որակի ապահովման    |       |        |

|       |գործընթացի մեջ: Տեղեկատվության և                |       |        |

|       |փոփոխությունների կառավարման էությունը և  դերը   |       |        |

|       |բուժքույր - ղեկավարի աշխատանքում: Ղեկավարում,   |       |        |

|       |առաջնորդություն, ղեկավարման ոճեր, իշխանության   |       |        |

|       |ձևեր,  դերը և  ներգործությունը կազմակերպության  |       |        |

|       |վրա: Կոնֆլիկտների և  ստրեսների առաջացման        |       |        |

|       |պատճառները, դրանց կառավարման անհրաժեշտությունը  |       |        |

|       |և  միջոցները, ստրեսների հանման հմտություն,      |       |        |

|       |ծառայողական փոխատվություններ:                   |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 07 |Սոցիալական հիգիենա և  առողջապահության           |       |     102|

|       |կազմակերպում                                    |       |        |

|       |Սոցհիգիենա և  առողջապահության կազմակերպում      |       |        |

|       |առարկայի սահմանումը, խնդիրները, զարգացումը,     |       |        |

|       |ուսումնասիրման մեթոդները: Բնակչության           |       |        |

|       |առողջությունը որպես սոցիալ-տնտեսական կատեգորիա: |       |        |

|       |Բնակչության առողջության վիճակը և  նրա           |       |        |

|       |ուսումնասիրման մեթոդները: Ժողովրդագրական        |       |        |

|       |վիճակագրություն, բնակչության ստատիկա, դինամիկա, |       |        |

|       |մեխանիկական և  բնական շարժում: Առողջության      |       |        |

|       |վիճակագրություն, ցուցանիշները: Բնակչության      |       |        |

|       |հիվանդացության և  հաշմանդամության ցուցանիշները: |       |        |

|       |Անտրոպոմետրիա: Վիճակագրական հետազոտություն,     |       |        |

|       |վիճակագրական մեթոդների կիրառումը միջին          |       |        |

|       |բուժանձնակազմի աշխատանքային գործունեության մեջ: |       |        |

|       |Քաղաքային և  գյուղական բնակչության              |       |        |

|       |բուժկանխարգելիչ օգնության կազմակերպումը:        |       |        |

|       |Մայրության և  մանկության առողջության պահպանումը:|       |        |

|       |Առողջ ապրելակերպի ձևավորման  գործում ընտանեկան  |       |        |

|       |բժշկության նշանակությունը: ԱՀԿ-ի                |       |        |

|       |/Առողջապահության համաշխարհային                  |       |        |

|       |կազմակերպություն/, Կարմիր խաչի և  Կարմիր մահիկի |       |        |

|       |ընկերությունների դերը:                          |       |        |

|       |Հիգիենիկ-հակահամաճարակային աշխատանքների         |       |        |

|       |կազմակերպումը: Բժշկական և  հիգիենիկ գիտելիքների |       |        |

|       |քարոզչությունը բնակչության շրջանում: Նորարարական|       |        |

|       |բարեփոխումները ՀՀ առողջապահության համակարգում:  |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 08 |Հանրային առողջության պահպանում                  |       |     102|

|       |Առողջություն բոլորի համար 21-րդ դարում: Կյանքի  |       |        |

|       |առողջ ապրելակերպի դաստիարակումը: Հանրային       |       |        |

|       |առողջապահության պատմական զարգացումը:            |       |        |

|       |Առողջապահական համակարգը Հայաստանում և  մի շարք  |       |        |

|       |այլ երկրներում: Մշակույթը և  հանրային           |       |        |

|       |առողջապահությունը, քաղաքական, տնտեսական և       |       |        |

|       |էթնիկական գործոնները: Հիվանդների խնամքը         |       |        |

|       |բուժկանխարգելիչ հիմնարկություններում: Տնային    |       |        |

|       |այցելություն: Երեխաների խնամքը դպրոցական        |       |        |

|       |պայմաններում: Կնոջ առողջության, տղամարդու       |       |        |

|       |առողջության պահպանումը: Տարեց մարդկանց, հոգեկան |       |        |

|       |հիվանդների, անտուն անձանց խնամքը: Մասնագիտական  |       |        |

|       |առողջություն: Տուժածների խնամքը բնական աղետների |       |        |

|       |գոտիներում:                                     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 09 |Քույրական գործը թերապիայում                     |       |     280|

|       |Թերապիայի պատմությունը: Թերապևտիկ  օգնության    |       |        |

|       |կազմակերպման համակարգը: Շնչառական,              |       |        |

|       |սիրտ-անոթային, մարսողական, միզասեռական, արյան,  |       |        |

|       |ներզատիչ համակարգերի հիվանդությունների          |       |        |

|       |բնութագրումը, պատճառագիտությունը, դասակարգումը, |       |        |

|       |կլինիկան, ախտորոշման մեթոդները, բուժման և       |       |        |

|       |կանխարգելման, քույրական խնամքի սկզբունքները:    |       |        |

|       |Քույրական գործընթացը ներքին օրգանների           |       |        |

|       |հիվանդությունների ժամանակ: Անհետաձգելի դեպքերում|       |        |

|       |մինչբժշկական օգնության կազմակերպումը:           |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 10 |Քույրական գործը վիրաբուժությունում              |       |     244|

|       |Վիրաբուժական, վնասվածքաբանական և                |       |        |

|       |ուռուցքաբանական օգնության կազմակերպման          |       |        |

|       |համակարգը: Ապանեխում և  հականեխում:             |       |        |

|       |Բուժանձնակազմի և  հիվանդի վարակելիության        |       |        |

|       |անվտանգությունը: Ցավազրկման մեթոդները:          |       |        |

|       |Դեսմուրգիա: Հեմոստազ: Տրանսֆուզիոլոգիայի        |       |        |

|       |հիմնական հարցերը: Քույրական գործընթացը          |       |        |

|       |նախավիրահատական և  հետվիրահատական շրջաններում:  |       |        |

|       |Մաշկի և  ենթամաշկի բորբոքային հիվանդություններ: |       |        |

|       |Կրծքագեղձի հիվանդություններ: Որովայնի սուր      |       |        |

|       |հիվանդություններ: Անոթների հիվանդություններ:    |       |        |

|       |Աղիների և  ուղիղ աղիքի հիվանդություններ:        |       |        |

|       |Շագանակագեղձի հիվանդություններ:                 |       |        |

|       |Վնասվածքաբանության հիմունքները: Վիրաբուժական    |       |        |

|       |հիվանդների և  վնասվածքներով հիվանդների խնամքի   |       |        |

|       |քույրական գործընթացը: Երեխաների մոտ վիրաբուժական|       |        |

|       |հիվանդությունների և  վնասվածքների ժամանակ       |       |        |

|       |քույրական գործի առանձնահատկությունները:         |       |        |

|       |ՈՒռուցքային հիվանդությունների ռիսկի գործոնները, |       |        |

|       |դասակարգումը, վաղ ախտորոշումը, բուժման          |       |        |

|       |սկզբունքները: ՈՒռուցքներով հիվանդների խնամքի    |       |        |

|       |քույրական գործընթացը: Մինչբժշկական օգնությունը  |       |        |

|       |վիրաբուժական և  վնասվածքներից առաջացած          |       |        |

|       |անհետաձգելի իրավիճակներում:                     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 11 |Քույրական գործը մանկաբուժությունում` առողջ      |       |     246|

|       |մանկան դասընթացով                               |       |        |

|       |Մանկաբուժության պատմությունը, մանկաբուժական     |       |        |

|       |օգնության կազմակերպման սկզբունքները: Երեխաների  |       |        |

|       |ֆիզիկական և  հոգեշարժական զարգացման գնահատումը: |       |        |

|       |Մանկական հասակի շրջանները և                     |       |        |

|       |առանձնահատկությունները: Երեխայի                 |       |        |

|       |օրգան-համակարգերի անատոմոֆիզիոլոգիական          |       |        |

|       |առանձնահատկությունները: Սնուցման տեսակները:     |       |        |

|       |Բնական սնուցման առավելությունները: Հասուն       |       |        |

|       |նորածին, անհաս նորածին, խնամքը և  կերակրումը:   |       |        |

|       |Նորածնային շրջանի հիվանդություններ,             |       |        |

|       |ջրաէլեկտրոլիտային հաշվեկշռի խախտման երևույթներ, |       |        |

|       |վաղ հասակի երեխաների հիվանդությունները,         |       |        |

|       |շնչառական, մարսողական, սիրտ-անոթային,           |       |        |

|       |միզասեռական, արյան, ներզատիչ համակարգերի        |       |        |

|       |հիվանդությունները, մանկական վարակիչ             |       |        |

|       |հիվանդությունները, քույրական գործընթացը         |       |        |

|       |երեխաներին խնամելիս, անհետաձգելի դեպքերում      |       |        |

|       |մինչբժշկական օգնության կազմակերպումը երեխաների  |       |        |

|       |մոտ:                                            |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 12 |Քույրական գործը մանկաբարձությունում և           |       |     258|

|       |գինեկոլոգիայում` ընտանիքի պլանավորման դասընթացով|       |        |

|       |Մանկաբարձագինեկոլոգիական օգնության              |       |        |

|       |կազմակերպումը: Հետազոտման մեթոդները: Պտղի       |       |        |

|       |նախածննդյան պահպանություն: Հղի կնոջ, ծննդկանի,  |       |        |

|       |ծննդաբերի հիմնական խնդիրները: Օգնությունը       |       |        |

|       |ծննդաբերության ժամանակ, նորածնի առաջին          |       |        |

|       |հարդարանքը: Դաշտանային ցիկլի խանգարումներ:      |       |        |

|       |Կանանց սեռական օրգանների բորբոքային             |       |        |

|       |հիվանդություններ, նորագոյացություններ,          |       |        |

|       |էնդոմետրիոզ, չբերություն: Քույրական գործընթացը  |       |        |

|       |գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ:       |       |        |

|       |Մինչբժշկական օգնությունը                        |       |        |

|       |մանկաբարձագինեկոլոգիական անհետաձգելի            |       |        |

|       |իրավիճակներում: Ընտանիքի պլանավորման բնութագիրը |       |        |

|       |և  նշանակությունը: Հակաբեղմնավորիչ մեթոդներին   |       |        |

|       |ներկայացվող հիմնական պահանջները, տեսակները և    |       |        |

|       |ազդեցության մեխանիզմները: Ամուսնական զույգերի   |       |        |

|       |կողմնորոշումը հղիությունից պաշտպանվելու համար   |       |        |

|       |ժամանակակից պաշտպանական միջոցների ուղղությամբ:  |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 13 |Քույրական գործը վարակիչ հիվանդություններում     |       |      68|

|       |Հասկացողություն վարակի, վարակիչ հիվանդության,   |       |        |

|       |նրա գործընթացի մասին: Վարակի արտահայտման ձևերը: |       |        |

|       |Հասկացողություն գերվարակի և  դիսբակտերիոզի      |       |        |

|       |մասին: Հասկացողություն համաճարակային գործընթացի |       |        |

|       |և  օղակների մասին: Վարակիչ հիվանդությունների    |       |        |

|       |ախտորոշման մեթոդները, բուժման սկզբունքները,     |       |        |

|       |վարակիչ հիվանդությունների կանխարգելումը:        |       |        |

|       |Ինֆեկցիոն անվտանգություն: Վարակի                |       |        |

|       |վերահսկողություն: Օդակաթիլային և  աղիքային      |       |        |

|       |վարակներ: Վիրուսային հեպատիտներ: Կարանտինային և |       |        |

|       |հույժ վտանգավոր վարակներ` մալարիա, փայտացում,   |       |        |

|       |խոլերա, ժանտախտ, ՄԻԱՎ, ՁԻԱՀ: Քույրական          |       |        |

|       |գործընթացը վարակիչ հիվանդության ժամանակ:        |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 14 |Քույրական գործը նյարդախտաբանությունում          |       |      36|

|       |Հասկացողություն նյարդաբանության մասին: Հիմնական |       |        |

|       |նյարդաբանական համախտանիշների կլինիկական         |       |        |

|       |արտահայտությունները: Ծայրամասային նյարդային     |       |        |

|       |համակարգի հիվանդություններ: Կենտրոնական         |       |        |

|       |նյարդային համակարգի հիվանդություններ:           |       |        |

|       |Կենտրոնական նյարդային համակարգի տրավմաներ       |       |        |

|       |/ցնցում և  սալջարդ, ճնշում/: Գլխուղեղի          |       |        |

|       |ուռուցքներ: Վեգետատիվ նյարդային համակարգի       |       |        |

|       |հիվանդություններ: Պարկինսոնիզմ: Էպիլեպսիա:      |       |        |

|       |Նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ   |       |        |

|       |հիվանդի խնամքի քույրական գործընթացը:            |       |        |

|       |Նյարդաբանության մեջ անհետաձգելի դեպքերի         |       |        |

|       |մինչբժշկական օգնությունը:                       |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 15 |Քույրական գործը հոգեբուժությունում              |       |      72|

|       |Հասկացողություն հոգեբուժության մասին,           |       |        |

|       |հոգեբուժական օգնության կազմակերպումը:           |       |        |

|       |Հոգեբուժական բուժկանխարգելիչ                    |       |        |

|       |հիմնարկություններում բուժքրոջ աշխատանքի         |       |        |

|       |բուժական, իրավական և  էթիկական սկզբունքները:    |       |        |

|       |Հիմնական հոգեախտաբանական ախտանիշների կլինիկական |       |        |

|       |բնութագիրը: Հոգեկան հիվանդությունների բուժման   |       |        |

|       |ժամանակակից մեթոդների հիմնական բնութագիրը:      |       |        |

|       |Շիզոֆրենիա: Հոգեկան խանգարումներն առանձին       |       |        |

|       |մարմնական հիվանդությունների գլխուղեղի անոթների  |       |        |

|       |հիվանդությունների ժամանակ: Սահմանային վիճակներ: |       |        |

|       |Գլխուղեղի ատրոֆիկ գործընթացի ժամանակ հոգեկան    |       |        |

|       |հիվանդությունների ձևերը  /ծերունական փսիխոզներ/:|       |        |

|       |Ալկոհոլիզմ, թմրամոլություն, թունամոլություն:    |       |        |

|       |Հոգեկան հիվանդությունների և  հոգեկան ոլորտի     |       |        |

|       |առողջական խախտումների ժամանակ հիվանդի խնամքի    |       |        |

|       |քույրական գործընթացը:                           |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 16 |Քույրական գործը օտորինոլարինգոլոգիայում         |       |      36|

|       |Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների օգնության|       |        |

|       |կազմակերպման համակարգը:                         |       |        |

|       |Քթի և  հավելյալ խոռոչների, ըմպանի, կոկորդի,     |       |        |

|       |ականջի հիվանդություններ: Հիվանդների խնամքի      |       |        |

|       |քույրական գործընթացը: ՕՌԼ օրգանների օտար        |       |        |

|       |մարմիններ, վնասվածքներ: Անհետաձգելի             |       |        |

|       |բուժօգնություն քթի, կոկորդի, ականջի             |       |        |

|       |հիվանդությունների ժամանակ:                      |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 17 |Քույրական գործը ակնաբուժությունում              |       |      36|

|       |Ակնաբուժական օգնության կազմակերպման համակարգը:  |       |        |

|       |Աչքի լուսաբեկում /ռեֆրեկցիա/ և                  |       |        |

|       |հարմարողականություն /ակոմոդացիա/: Կոպերի,       |       |        |

|       |շաղկապենու, արցունքագեղձի, եղջերաթաղանթի և      |       |        |

|       |ոսպնյակի հիվանդությունները: Գլաուկոմա: Ակնագնդի |       |        |

|       |վնասվածք: Քույրական գործընթացը աչքի             |       |        |

|       |հիվանդություններով տառապող հիվանդի խնամքի       |       |        |

|       |ժամանակ: Մինչբժշկական օգնությունը անհետաձգելի   |       |        |

|       |իրավիճակներում:                                 |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 18 |Քույրական գործը մաշկային և  սեռավարակ           |       |      36|

|       |հիվանդություններում                             |       |        |

|       |Մաշկային և  սեռավարակ հիվանդություններով        |       |        |

|       |տառապող հիվանդների օգնության կազմակերպման       |       |        |

|       |համակարգը: Մաշկի ոչ վարակիչ, վարակիչ            |       |        |

|       |մակաբուծային, սնկային հիվանդություններ:         |       |        |

|       |Եղունգների հիվանդություններ: Կերատոզ: Մաշկի և   |       |        |

|       |լորձաթաղանթի նախաքաղցկեղային հիվանդություններ:  |       |        |

|       |Բազալիոմա: Սեռական ճանապարհով փոխանցվող         |       |        |

|       |հիվանդություններ: Աշխատողների և  հիվանդների     |       |        |

|       |ինֆեկցիոն անվտանգությունը: Մաշկային և  վեներական|       |        |

|       |հիվանդների խնամքի քույրական գործընթացը:         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 19 |Վերակենդանացման և  ինտենսիվ թերապիայի հիմունքներ|       |     102|

|       |Սահմանային վիճակներ: Սիրտ-թոքային               |       |        |

|       |վերակենդանացում: Ինտենսիվ թերապիայի և           |       |        |

|       |վերակենդանացման բաժանմունքի հիվանդների խնամքի   |       |        |

|       |քույրական գործընթացը: Ծանր հիվանդների խնամքի    |       |        |

|       |քույրական գործընթացը և  նրա                     |       |        |

|       |առանձնահատկությունները: Մինչբժշկական օգնությունը|       |        |

|       |անհետաձգելի իրավիճակներում:                     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 20 |Կլինիկական դեղաբանություն                       |       |      34|

|       |Ֆարմակոկինետիկա, ֆարմակոդինամիկա: Դեղորայքային  |       |        |

|       |հիմնական խմբերի կիրառման առանձնահատկությունները |       |        |

|       |տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ,       |       |        |

|       |դեղանյութերի փոխազդեցության բնույթը, նշանակման  |       |        |

|       |ցուցումները և  հակացուցումները: Օրգանիզմի       |       |        |

|       |տարիքային և  ֆունկցիոնալ առանձնահատկությունների |       |        |

|       |ազդեցությունը դեղամիջոցների նշանակման, դեղաչափի |       |        |

|       |վրա:                                            |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 21 |Հերիատրիա                                       |       |      36|

|       |Ծերունաբանական ծառայությունը, կառուցվածքը, նրա  |       |        |

|       |խնդիրները: Տարեց և  ծեր մարդկանց օրգանիզմի      |       |        |

|       |անատոմիական և  ֆիզիոլոգիական                    |       |        |

|       |առանձնահատկությունները, հիվանդությունների       |       |        |

|       |ընթացքի և  բուժման առանձնահատկությունները: Տարեց|       |        |

|       |մարդկանց հարմարվողականության սոցիալական և       |       |        |

|       |հոգեբանական կողմերը: Վնասվածքները տարեց և       |       |        |

|       |ծերունական հասակում: Քույրական գործընթացը       |       |        |

|       |ծերունիներին խնամելիս: Բժշկական էթիկայի,        |       |        |

|       |դեոնթոլոգիայի հարցերը ծեր հիվանդների խնամքի     |       |        |

|       |ընթացքում:                                      |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ 22 |Վերականգնողական և  ավանդական բժշկության         |       |      68|

|       |հիմունքներ                                      |       |        |

|       |Ֆիզիոթերապիայի խնդիրները, նշանակությունը:       |       |        |

|       |Հիվանդների առողջության վերականգնման գործում     |       |        |

|       |ֆիզիոթերապիայի տարբեր մեթոդների կիրառումը       |       |        |

|       |/ցեխաբուժություն, լուսաբուժություն, արևային     |       |        |

|       |լոգանքներ, ջրաբուժություն և  այլն/: Մերսման և   |       |        |

|       |բուժական ֆիզկուլտուրայի նշանակությունը,         |       |        |

|       |մեթոդների կիրառումը: Ավանդական բժշկական         |       |        |

|       |միջոցները, կիրառումը:                           |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸԴ 00  |Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ   |     24|      16|

|________________________________________________________|_______|________|

| Ընդամենը |   Դասընթացների ընդհանուր ժամաքանակը         |   7752|    5168|

._________________________________________________________________________.

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

._________________________________________________________________________.

|ՏՈՒ 00  |Տեսական ուսուցում                               |      1918     |

|________|________________________________________________|_______________|

|ԳՈՒ 00  |Գործնական և  լաբորատոր պարապմունքներ            |      3214     |

|________|________________________________________________|_______________|

|ԸԴ 00   |Ընտրովի դասընթաց                                |       36      |

|________|________________________________________________|_______________|

|ՊԺ 00   |Պահուստային ժամեր                               |       16      |

|________|________________________________________________|_______________|

|Պ 00    |Պրակտիկա                                        |      576      |

|________|________________________________________________|_______________|

|Պ 01    |Ընդհանուր խնամք և  մանիպուլյացիոն տեխնիկա       |      108      |

|________|________________________________________________|_______________|

|Պ 02    |Մանկավարժահոգեբանական                           |      108      |

|________|________________________________________________|_______________|

|Պ 03    |Մենեջերական                                     |      144      |

|________|________________________________________________|_______________|

|Պ 04    |Որակավորող                                      |      216      |

|________|________________________________________________|_______________|

|ԽԺ 00   |Խորհրդատվության ժամեր /տարեկան 100 ժամ/         |      400      |

|________|________________________________________________|_______________|

|ՆԴ 00   |Նախասիրական դասընթացներ                         |      576      |

|________|________________________________________________|_______________|

|ԸԺ 00   |Ընդհանուր ժամաքանակ                             |      6736     |

._________________________________________________________________________.

 

Պետական պահանջները կազմված են հետևյալ տվյալների հիման վրա.

 

Տեսական, գործնական և լաբորատոր ուսուցումը

(շաբաթական 36 ժամ լսարանային առավելագույն

    բեռնվածության դեպքում)                                     143 շաբաթ

    Միջանկյալ ատեստավորման տևողությունը                        10 շաբաթ

Միջանկյալ ամփոփիչ ատեստավորում

    «Քույրական գործի հիմունքներ» առարկայից                     1 շաբաթ

    Պրակտիկա առանց տեսական ուսուցման                           16 շաբաթ

    Ամփոփիչ ատեստավորման տևողությունը                          1 շաբաթ

    ՈՒսումնական հաստատության պահուստային ժամերը                1 շաբաթ

    Արձակուրդների տևողությունը                                 30 շաբաթ

Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ժամկետը

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա,

    առկա ուսուցմամբ: Ընդամենը`                                 202 շաբաթ

 

4. Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են «0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջների նվազագույնը, կրթական հիմնարկների կողմից դրա իրացումը

 

4.1 Ընդհանուր դրույթներ

 

4.1.1 Կրթական հաստատությունը` ելնելով չափորոշիչից, ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը:

4.1.2 «0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պրակտիկաների ծրագրերը, պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: ՈՒսումնական հաստատությունը ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտվում է օրինակելի ուսումնական պլանից ըստ մասնագիտության: ՈՒսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները` հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները:

Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառած առարկաներից, այդ թվում` առարկաներ ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:

ՈՒսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է արտադրական պրակտիկայից, լաբորատոր և գործնական պարապմունքներից, կուրսային աշխատանքներից, որը պետք է կազմի տեսական ուսուցմանը և պրակտիկային հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելի:

 

4.2 Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման

նկատմամբ

 

4.2.1 Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ

Միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը`

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4.2.2 Կադրային ապահովվածություն և կադրային համապատասխանություն

Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին:

Մասնագիտական առարկաների դասավանդումը իրականացվում է`

բարձրագույն բժշկական կրթությամբ և «0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությամբ մասնագետների կողմից`

- տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար:

Հիմնական միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետների կողմից`

- գործնական հմտություններ և ունակություններ սովորեցնելու համար:

4.2.3 ՈՒսումնամեթոդական ապահովվածություն

Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով /գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն/, ինչն ըստ բովանդակության պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով /տեսական, գործնական, արտադրական պրակտիկայի, կուրսային աշխատանքների և այլնի համար/ պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ /գործնական պարապմունքի, ինքնուրույն արտադասարանական աշխատանքների կազմակերպման համար/, գործնական խաղերի սցենարներ /դերային խաղեր/, տեստային հանձնարարականների հավաքածու, ալգորիթմներ, մեթոդական մշակումներ և երաշխավորություններ, դիտողական նյութեր, տեխնիկական միջոցներ /ուսումնադիտողական և տեխնիկական ուսուցման, լսատեսողական նյութեր դասավանդվող բոլոր առարկաների և բոլոր տեսակի պարապմունքների վերաբերյալ, ուսանողների և դասախոսների համար/, ինչպես նաև ուսանողների միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր: ՈՒսանողների ուսումնական գրականությամբ ապահովումը պետք է հաշվարկվի 0.5 միավոր դասագիրք յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով: ՈՒսումնական տեղեկատվության աղբյուրները պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին: ՈՒսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, նորմատիվ փաստաթղթերից և մասնագիտական կողմնորոշիչ պարբերականների նյութերից:

4.2.4 Նյութատեխնիկական ապահովություն

«0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության ուսուցում իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին:

ՈՒսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիաներ և կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության օրինակելի ցանկին համապատասխան դիտողական նյութերով /պաստառներով, տեխնիկական միջոցներով, գործնական հմտությունները և ունակությունները վարժեցնող պարագաներով և այլն/: Կրթական ծրագրի իրագործման ընթացքում պետք է ապահովվի ուսանողի կողմից սույն չափորոշիչով և առարկայական ծրագրերով նախատեսված բոլոր տեսական, գործնական պարապմունքների և լաբորատոր աշխատանքների կատարումը:

 

ԿԱԲԻՆԵՏՆԵՐ

 

1. Սոցիալ - տնտեսագիտական առարկաների

2. Հասարակագիտական առարկաների

3. Հայոց լեզվի

4. Օտար լեզուների

5. Ֆիզիկական կուլտուրայի

6. Հոգեբանության

7. «Քույրական գործի հիմունքներ» առարկայի

8. «Քույրական գործը թերապիայում» առարկայի

9. «Քույրական գործը վիրաբուժությունում» առարկայի

10. «Քույրական գործը մանկաբուժությունում» առարկայի

11. «Քույրական գործը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» առարկայի

12. «Քույրական գործը վարակիչ, մաշկային և սեռավարակ հիվանդություններում» առարկաների

13. «Աղետների բժշկություն» առարկայի

14. «Նեղ մասնագիտական» առարկաների

15. «Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի հիմունքներ» առարկայի

16. ՈՒսուցման տեխնիկական միջոցների

17. Մեթոդական

 

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

 

«Անատոմիա և ֆիզիոլոգիա», «Բժշկական գենետիկայի և կենսաբանության» առարկաների

1. «Հիգիենա` մարդու էկոլոգիայի հիմունքներով» առարկայի

2. «Դեղաբանություն» առարկայի

3. «Մանրէաբանություն» առարկայի

4. Քիմիայի

5. Համակարգչային օպերատորական գործի

Մարզահամալիր

. Սպորտային դահլիճ

. Բացօթյա մարզահրապարակ

Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ և լաբորատորիաներ:

4.2.5 Պահանջներ պրակտիկայի նկատմամբ

Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները:

«Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ապահովի արտադրական /մասնագիտական/ պրակտիկայի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը: Պրակտիկան անց է կացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` հաստատությանը ամրագրած առողջապահական բուժկանխարգելիչ, բժշկասոցիալական հիմնարկներում, առողջության պահպանման առաջնային բժշկասանիտարական օղակներում, առողջապահական այլ հիմնարկներում և բժշկական միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում: Վերոհիշյալ կազմակերպությունների և ուսումնական հաստատության միջև նախապես կնքվում է պայմանագիր:

4.2.6 Պահանջներ միջանկյալ և ամփոփիչ ատեստավորմանը

(Ատեստավորման պահանջները իրականացվում են գործող կանոնակարգի համաձայն)

- Միջանկյալ ատեստավորումը իրականացվում է ստուգելու համար ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին` ըստ առարկաների:

- Քննությունների քանակը մեկ ուսումնական տարվա ընթացքում չպետք է գերազանցի 8-ը, իսկ ստուգարքների թիվը` 10-ը:

- ՈՒսումնառության ողջ ժամանակահատվածում կարող է նախատեսվել 3-ից ոչ ավել կուրսային աշխատանք ընդհանուր և մասնագիտական առարկայախմբերից:

- Միջանկյալ ատեստավորման ժամկետներն ու առարկաների ցանկը որոշվում է ուսումնական հաստատության ուսումնական պլաններին համապատասխան` ելնելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչներից:

- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չպետք է գերազանցի երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրվածը:

Միջանկյալ ատեստավորման տեսակներն են`

. քննություն

. ստուգարք

. տարբերակված ստուգարք

. կուրսային աշխատանք

Միջանկյալ ատեստավորման ձևը /բանավոր, գրավոր, խառը և այլն/ սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում ուսանողներին:

 

Պահանջներ պետական ամփոփիչ ատեստավորմանը

 

«0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությամբ գծով շրջանավարտը իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն:

- Ամփոփիչ պետական ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլը:

- Ամփոփիչ պետական ատեստավորման նպատակն է ստուգել և գնահատել շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

- Ամփոփիչ պետական ատեստավորմանը թույլատրվում են այն ուսանողները, որոնք կատարել են ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները` գնահատվել դրական և հանձնել ստուգարքները:

Ամփոփիչ պետական ատեստավորումը «0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով`

. միջառարկայական ամփոփիչ պետական քննություն «0415 Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությունից`

ա/ տեստային փորձություն,

բ/ միջառարկայական ամփոփիչ պետական քննություն

. մասնագիտական առարկաներից

. իրավիճակային խնդիրների լուծում և գործնական հմտությունների փորձություն:

 

4.3 ՈՒսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ

 

. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը, ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները:

. ՈՒսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական լսարանային պարապմունքներով չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամը, ընդ որում, նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները և խորհրդատվությունները և լրացուցիչ կրթական ծառայությունները:

. Սահմանել խորհրդատվության ժամեր յուրաքանչյուր ուսումնական տարում 100 ժամ` յուրաքանչյուր ուսումնական խմբի համար: Խորհրդատվության ժամերը և ձևերը (խմբային, անհատական, գրավոր) որոշում է ուսումնական հաստատությունը:

. Նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը և ուսուցման ժամկետները, ոչ ավելի քան շաբաթը 4 ժամ, որոշել ուսանողների ընտրությամբ: Ընտրությունը իրականացնելիս հաշվի առնել պետական ընդհանուր չափորոշիչի 12-րդ կետը` ուսանողներին տալ ազգային ու համաշխարհային մշակույթի որոշակի իմացություն: Նախասիրական առարկաների ծրագրերը հաստատում է քոլեջի ուսումնամեթոդական խորհուրդը:

. Մտցնել ուսումնական հաստատության կողմից ընտրված, ինչպես նաև ուսանողի անձնային պահանջմունքների և մասնագիտական հետաքրքրությունների բավարարմանն ուղղված ընտրովի առարկաներ` չափորոշիչով սահմանված ժամաքանակի սահմաններում:

ՈՒսումնական հաստատության կամ ուսանողի կողմից ընտրված և ընտրովի դասընթացում ընդգրկված առարկաները դառնում են պարտադիր` ուսուցման համար:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի ժամկետը ուսուցման տարբեր ձևերի զուգորդման դեպքում սահմանում է ուսումնական հաստատությունը:

. ՈՒսումնական պլանում ներառած բոլոր տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքները, ինչպես նաև պրակտիկաները (մասնագիտական) ավարտելուց հետո դրվում են ամփոփիչ գնահատականներ («Գերազանց», «Լավ», «Բավարար» կամ «Ստուգված»):

. Մասնագիտացումը մտցվում է ուսումնական հաստատության հիմնադրի կողմից` հաշվի առնելով տարածքի առողջապահական հիմնարկների պահանջը: Մասնագիտացումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

4.4 Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի մշակման ընթացքում

ուսումնական հաստատությունը իրավունք ունի

 

. Ելնելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմաններից, համաձայն վերադաս մարմինների համապատասխան հրամանի (ուսուցման ժամկետի փոփոխման վերաբերյալ) ուսումնական գործընթացում կատարել փոփոխություն` ավելացնելով ուսանողի պարտադիր լսարանային ծանրաբեռնվածությունը շաբաթական մինչև 48 ժամ կիսամյակի ընթացքում (կրճատելով ուսման տևողությունը):

. Մինչև 5%-ի չափով փոփոխելու առարկայախմբերի համար ամբողջությամբ և տվյալ առարկայախմբի մեջ ընդգրկված առարկաների ուսումնական նյութի յուրացման համար նախատեսված ժամաքանակը` առանց գերազանցելու ուսանողների շաբաթական առավելագույն բեռնվածությունը և պահպանելով սույն փաստաթղթով ամրագրված բովանդակության նվազագույնը:

. Փոփոխել առանձին առարկաների ծրագրային նյութի բովանդակությունը` ընդլայնելով կամ խորացնելով տեսական և գործնական պատրաստվածությունը, հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը, ներդնելով (ավելացնելով) հիմնական առարկաներում լրացուցիչ արդիական թեմաներ կամ բաժիններ 15%-ի սահմանում, պահպանելով սույն փաստաթղթում նշված առարկաների նվազագույն ծավալը և չգերազանցելով սովորողի շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը:

. Սահմանել միջանկյալ ատեստավորման անցկացման ձևերն (ստուգարք, տարբերակված ստուգարք, քննություն, կուրսային աշխատանք) ու ժամկետները: Դրա ժամաքանակի հանրագումարային ծավալը պետք է կազմի ոչ պակաս քան 4 շաբաթ ուսուցման ողջ ընթացքում: ՈՒսումնական տարվա ընթացքում չի թույլատրվում անցկացնել 8 քննությունից ավել:

. Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև արտադրական (մասնագիտական) պրակտիկայի համար: Այդ ժամաքանակի հաշվին կարող է նաև ավելացվել ուսուցանվող առարկաների ժամաքանակը և միջանկյալ ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ ավելի, քան սույն չափորոշիչով սահմանածի 3%-ի չափով):

. Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

. Լաբորատոր աշխատանքներին, գործնական և սեմինար պարապմունքներին, ուսումնական պարապմունքներին, ինչպես նաև արտադրական պրակտիկայի ժամանակ ուսումնական խումբը բաժանել ենթախմբերի` յուրաքանչյուրում առնվազն 8 ուսանող:

. Ընտրել շրջանավարտների ամփոփիչ պետական ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ պակաս, քան 2 շաբաթ):

. Կազմակերպել ուսանողների բացակայությունների լրացումը` համաձայն սահմանված կարգի:

. Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ընթացքում կարելի է զուգորդել ուսուցման տարբեր ձևեր:

 

«0405 ուսումնական պլան»-ում համարակալումը խախտված է`

ա) «1.4» կետից հետո գալիս է «1.6» կետը.

բ) կա 2 հատ «4» կետ.

գ) կա 2 հատ «6» կետ:

 

5. «0415 ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

._________________________________________________________________________.

| N  |        Առարկաների անվանումը         |ՈՒսանողի|ՈՒսանողի|Այդ   |Կուր-|

|    |                                     |ուսում- |պարտադիր|թվում`|սեր  |

|    |                                     |նական   |պարապ-  |գործ- |     |

|    |                                     |բեռնվա- |մունք-  |նական,|     |

|    |                                     |ծության |ների    |լաբո- |     |

|    |                                     |առավելա-|ժամա-   |րատոր |     |

|    |                                     |գույն   |քանակը  |      |     |

|    |                                     |ժամա-   |        |      |     |

|    |                                     |քանակը  |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|  1.|Հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական   |    1209|     806|   364|     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 1.1|Փիլիսփայության հիմունքներ            |        |      38|      |    1|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 1.2|Տնտեսագիտության հիմունքներ           |        |      36|      |    4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 1.3|Քաղաքագիտության հիմունքներ           |        |      36|      |    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 1.4|Իրավունքի հիմունքներ                 |        |      38|      |    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 1.5|Սոցիոլոգիայի հիմունքներ              |        |      38|      |    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 1.6|Մշակութաբանություն                   |        |      36|      |    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 1.7|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի       |        |      72|      |    1|

|    |հիմունքներ                           |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 1.8|Ռուսաց լեզու                         |        |      74|    74|  1,2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 1.9|Օտար լեզուներ                        |        |     290|   290|1,2,3|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|1.10|Ֆիզիկական կուլտուրա                  |        |     148|      |  1,2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|  2.|Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական|     489|     326|   216|     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 2.1|Բարձրագույն մաթեմատիկայի հիմունքներ  |        |      36|    16|    1|

|    |և  ինֆորմատիկա                       |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 2.2|Համակարգչային օպերատորական գործի     |        |     110|    92|    2|

|    |հիմունքներ                           |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 2.3|Ընդհանուր կենսաբանություն            |        |      72|    36|    1|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 2.4|Ընդհանուր քիմիա                      |        |     108|    72|    1|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|  3.|Ընդհանուր մասնագիտական               |    2229|    1486|   804|     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 3.1|Լատիներեն լեզվի հիմունքներ` բժշկական |        |      40|    40|    1|

|    |տերմինաբանությամբ                    |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 3.2|Կենսաֆիզիկա և  բժշկական              |        |      38|    18|    1|

|    |սարքավորումներ                       |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 3.3|Օրգանական քիմիա                      |        |      76|    38|    1|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 3.4|Կենսաքիմիա                           |        |      72|    36|    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 3.5|Բժշկական գենետիկա                    |        |      76|    38|    1|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 3.6|Մարդու նորմալ անատոմիա` պաթոլոգիայի  |        |     260|   148|    1|

|    |հիմունքներով                         |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 3.7|Նորմալ ֆիզիոլոգիա                    |        |     222|   148|    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 3.8|Ախտաբանական ֆիզիոլոգիա               |        |      76|    38|    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 3.9|Բժշկական մանրէաբանության,            |        |      76|    38|    2|

|    |վիրուսաբանության, իմունաբանության    |        |        |      |     |

|    |հիմունքներ                           |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.10|Համաճարակաբանություն                 |        |      68|    34|    3|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.11|Բժշկական մակաբուծաբանություն         |        |      32|    18|    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.12|Ընդհանուր հիգիենա` էկոլոգիայի        |        |      72|    36|    2|

|    |հիմունքներով                         |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.13|Դեղաբանություն                       |        |     108|    54|    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.14|Ընդհանուր հոգեբանություն             |        |      36|    18|    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.15|Բժշկական հոգեբանություն              |        |      38|    18|    2|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.16|Մանակավարժական հոգեբանություն        |        |      18|     0|    3|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.17|Կառավարման հոգեբանություն            |        |      18|     0|    4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.18|Մանկավարժության հիմունքներ           |        |      36|    18|    3|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.19|Դասավանդման մեթոդիկա                 |        |      34|    16|    3|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|3.20|Աղետների բժշկություն                 |        |      84|    50|    4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|  4.|Հատուկ մասնագիտական                  |    3771|    2514|  1830|     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 4.1|Քույրական գործի հիմունքներ /մաս I/   |        |     296|   296|    1|

|    |(քույրական միջամտություններ)         |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 4.2|Քույրական գործի հիմունքներ /մաս II/  |        |      72|    36|    3|

|    |(քույրական գործընթաց)                |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 4.3|Հիվանդի ֆիզիկական քննություն և       |        |     180|   144|    3|

|    |գնահատում                            |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 4.4|Հիվանդի հետ հաղորդակցման հիմունքներ  |        |      36|    18|    3|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 4.5|Գիտական հետազոտությունը քույրական    |        |      68|    34|    4|

|    |գործում                              |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 4.6|Մենեջմենթ և  լիդերություն            |        |     102|    68|    4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 4.7|Սոցիալական հիգիենա և  առողջապահության|        |     102|    68|    4|

|    |կազմակերպում                         |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 4.8|Հանրային առողջության պահպանում       |        |     102|    68|    4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

| 4.9|Քույրական գործը թերապիայում          |        |     280|   210|    3|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.10|Քույրական գործը վիրաբուժությունում   |        |     244|   174|  3,4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.11|Քույրական գործը մանկաբուժությունում` |        |     246|   176|  3,4|

|    |առողջ մանկան դասընթացով              |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.12|Քույրական գործը մանկաբարձությունում  |        |     258|   184|  2,3|

|    |և  գինեկոլոգիայում` ընտանիքի         |        |        |      |     |

|    |պլանավորման դասընթացով               |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.13|Քույրական գործը վարակիչ              |        |      68|    44|    3|

|    |հիվանդություններում                  |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.14|Քույրական գործը                      |        |      36|    24|    4|

|    |նյարդախտաբանությունում               |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.15|Քույրական գործը հոգեբուժությունում   |        |      72|    48|    4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.16|Քույրական գործը                      |        |      36|    24|    4|

|    |օտորինոլարինգոլոգիայում              |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.17|Քույրական գործը ակնաբուժությունում   |        |      36|    24|    4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.18|Քույրական գործը մաշկային և  սեռավարակ|        |      36|    24|    4|

|    |հիվանդություններում                  |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.19|Վերակենդանացման և  ինտենսիվ թերապիայի|        |     108|    72|    4|

|    |հիմունքներ                           |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.20|Կլինիկական դեղաբանություն            |        |      34|    22|    4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.21|Հերիատրիա                            |        |      34|    22|    4|

|____|_____________________________________|________|________|______|_____|

|4.22|Վերականգնողական և  ավանդական         |        |      68|    50|    4|

|    |բժշկության հիմունքներ                |        |        |      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|  5.|Դասընթաց հաստատության ընտրությամբ    |      54|      36|    24|     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|  6.|Պահուստային ժամեր                    |        |      16|      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                             |    7752|    5184|  3460|     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|  7.|Խորհդատվություններ /տարեկան 100 ժամ/ |        |     400|      |     |

|____|_____________________________________|________|________|______|_____|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                             |    7752|    5584|  3460|     |

._________________________________________________________________________.

 

       Համաձայնեցված է                         Հավելված N 6

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    առողջապահության նախարար                 կրթության և  գիտության նախարարի

    ____________ Ն. Դավիդյան                N 23-Ն հրամանի

    «29» դեկտեմբերի 2004 թ.                 «25» հունվարի 2005 թ.

                                            նախարար ___________ Ս. Երիցյան

 

ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

 

«0416 ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾ»

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Երևան 2005

 

«0416 Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության

 

I. Ընդհանուր բնութագիրը

 

1.1. «0416 Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշմամբ:

1.2. «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է առկա (ստացիոնար) ուսուցման ձևով:

1.3. Մասնագիտական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը.

. միջնակարգ (լրիվ) կրթության հիմքի վրա` 1 տարի 10 ամիս,

. հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա` 2 տարի 10 ամիս:

1.4. Շրջանավարտի որակավորումը` ատամնատեխնիկ:

1.5. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

1.5.1. Շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտի բնութագիրը`

Մասնագետը պատրաստվում է աշխատելու որպես ատամնատեխնիկ առողջապահության համակարգի տարբեր սեփականության տիպի բուժկանխարգելիչ հիմնարկների ատամնատեխնիկական լաբորատորիաներում:

1.5.2. Ատամնատեխնիկի գործունեությունն ուղղված է բնակչությանը

. օրթոպեդիկ ստոմատոլոգիական օգնություն ցուցաբերելուն և իր մեջ ընդգրկում է`

. ստոմատոլոգիական հիվանդությունների օրթոպեդիկ բուժման կազմակերպման նպատակով` ատամնատեխնիկական արտադրություն,

. ատամնածնոտային համակարգի վերականգնում և ֆունկցիայի ապահովում:

1.6. Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները.

«0416 Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած շրջանավարտը.

պատրաստված է`

. յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,

. շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը,

. յուրացնելու միջին մասնագիտական շարունակական (հետդիպլոմային) կրթական ծրագրերը:

1.7. Կրթությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ.

Մասնագիտության պահանջներին համապատասխան, ատամնատեխնիկը պետք է գիտենա`

- Հայաստանի Հանրապետության առողջապահության օրենսդրական և իրավական հիմունքները,

- նոր տնտեսական պայմաններում բժշկական հիմնարկների աշխատանքի կազմակերպումը,

- ատամնատեխնիկական լաբորատորիայում արտադրության կազմակերպումը,

- ատամնածնոտային համակարգի կառուցվածքի և ֆունկցիաների հիմունքները, ծամիչ ապարատի բիոմեխանիկան,

- պատկերացում ունենա հիմնական ատամնաբուժական հիվանդությունների մասին,

- օրթոդոնտիկ բուժման տեսական հիմունքները,

- օրթոդոնտիկ բուժման կլինիկական հիմունքները,

- սխեմաների, ֆորմուլաների և նկարների ընթերցման կանոնները,

- ատամնապրոթեզավորման տեխնիկայում կիրառվող հիմնական և օգնական նյութերի բնութագրերը,

- կիրառվող նյութերի և կիսաֆաբրիկատների տեսականին` մարկիրովկա, հիմնական հատկությունները,

- ատամնատեխնիկական լաբորատորիայում օգտագործվող ապարատների, գործիքների և հարմարանքների նշանակությունը և օգտագործման կանոնները,

- ատամնային պրոթեզների, օրթոդոնտիկ ապարատների կլինիկոլաբորատոր փուլերը (շարժական, անշարժ, բյուգելային),

- ձուլման հիմնական սկզբունքները,

- պրոթեզների մետաղական կոնստրուկցիաների ճշգրիտ ձուլման սկզբունքները,

- տեխնիկական պրակտիկայում ճենապակու և մետաղակերամիկայի կիրառման տեխնոլոգիան,

- խոտանի պատճառների ուսումնասիրում, վերացում,

- բժշկական էթիկայի կանոնները,

- աղետների բժշկության հիմունքները,

- առաջին նախաբժշկական օգնությունը անհետաձգելի իրավիճակներում:

Պետք է կարողանա`

- ինքնուրույն պատրաստել արհեստական պսակների տարբեր տեսակներ` շտիֆտային ատամներ, կամրջաձև պրոթեզներ, շարժական թիթեղային պրոթեզներ, բյուգելային (աղեղային) պրոթեզներ, օրթոդոնտիկ և դիմածնոտային կոնստրուկցիաներ,

- պատրաստել անհատական գդալներ, կոշտ հենքեր, մոմե գլանակներով արհեստական ատամների շարվածք,

- կենտրոնական օկլյուզիայի դիրքում ֆիքսում օկլյուդատորում,

- մոմից պատրաստել պրոթեզների, օրթոդոնտիկ ապարատների կմախքը,

- ամրացնի մոմի մեջ պրոթեզների և ապարատների մետաղական հիմքը և շարել արհեստական ատամները բազիսների վրա` հաշվի առնելով գոյություն ունեցող կանոնները,

- փոխարինել մոմե կոմպոզիցիան պլաստմասսայի կամ մետաղական ձուլվածքի,

- աշխատել կերամիկայի հետ,

- տիրապետել ատամնատեխնիկական սարքերի աշխատանքին,

- պողպատից և այլ մետաղներից դրոշմահատում,

- կատարել զոդում, ձուլում, քիմիական մշակում, նախնական և վերջնական մշակում,

- գնահատել դրոշմը և տարբեր գիպսերով ստանալ աշխատանքային մոդելներ,

- ձևակերպել ատամնատեխնիկական նյութերի հայտերը, հաշվի առնելով դրանց պիտակավորումը և տեսականին,

- վերագրել նյութերը` սահմանված կարգով:

 

2. Բովանդակային պահանջներ ատամնատեխնիկի պատրաստման մակարդակի նկատմամբ

 

2.1. Ընդհանուր պահանջներ.

Ատամնատեխնիկի կրթվածության մակարդակը համապատասխանում է հետևյալ պահանջներին.

- տիրապետում է հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների հիմունքներին և կարողանում է օգտագործել այդ ստացած գիտելիքների ընդհանուր սկզբունքները իր մասնագիտական և այլ գործունեության ոլորտում,

- գիտի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմունքները, տիրապետում է մարդու վերաբերմունքը այլ մարդու, հասարակության, շրջակա միջավայրի նկատմամբ կարգավորող բարոյական և իրավական չափանիշներին,

- օժտված է մտածելակերպի կուլտուրայով, տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին, գրագետ օգտագործում է մասնագիտական բառապաշարը,

- ամբողջական պատկերացում ունի բնության և հասարակության մեջ կատարվող երևույթների և գործընթացների մասին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական խնդիրների լուծման համար` հաշվի առնելով տեխնիկատեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական և էկոլոգիական գործոնները,

- հասկանում է մասնագիտության էությունը և սոցիալական նշանակությունը, օժտված է մասնագիտական պատասխանատվության զգացումով,

- մասնագիտական գործունեության ընթացքում պատրաստ է տարբեր իրավիճակներում գտնել խնդիրների արագ և ճիշտ լուծում,

- կարող է ռացիոնալ ձևով կազմակերպել իր աշխատանքը, կատարել աշխատանքի պլանավորումը, վերլուծել դրա արդյունքները, կարգավորել աշխատատեղը,

- կարող է մասնագիտական գործունեության ոլորտում կիրառել համակարգչային տեխնիկա,

- պատրաստ է համագործակցել իր աշխատանքային գործընկերների հետ, ծանոթ է կոլեկտիվ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման մեթոդներին,

- հոգեբանորեն պատրաստ է իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, գիտակցում է մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման անհրաժեշտությունը,

- իր մասնագիտական գործունեության բնագավառում ընդունակ է ինքնուրույն յուրացնել լրացուցիչ գիտելիքներ:

 

2.2. Պահանջներ ատամնատեխնիկի պատրաստվածության մակարդակի նկատմամբ

ըստ դասընթացների.

 

. Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական դասընթացի բնագավառում

ատամնատեխնիկը պետք է.

 

Փիլիսոփայության հիմունքների բնագավառում.

 

- պատկերացում ունենա աշխարհի փիլիսոփայական, գիտական և հոգևոր արժեքների, մարդկային գիտելիքների ձևերի և ժամանակակից հասարակության մեջ դրանց արտահայտման առանձնահատկությունների մասին, հոգևոր և նյութական արժեքների փոխհարաբերակցության, մարդու, հասարակության կյանքում դրանց դերի մասին,

- պատկերացում ունենա մարդու մեջ կենսաբանական և սոցիալական, մարմնական և հոգևոր սկզբի մասին, գիտակցության էության, մարդու վարքագծում գիտակցականի և ոչ գիտակցականի դրսևորման մասին,

- պատկերացում ունենա գիտության, նրա ճանաչողական դերի, ձևերի և մեթոդների, տեխնիկայի և տեխնոլոգիայի նվաճումների կիրառման հետ կապված սոցիալական և էթիկական խնդիրների մասին,

- պատկերացում ունենա փիլիսոփայության և բժշկության կապի մասին, հասկանա փիլիսոփայաէթիկական խնդիրները բժշկության մեջ (բիոէթիկա),

- պատկերացում ունենա անձի անհատականության ձևավորման, ազատության և կյանքի պայմանների, մշակույթի և շրջակա միջավայրի պահպանման պատասխանատվության վերաբերյալ,

- իմանա հասարակության մեջ իշխող հարաբերությունները կարգավորող բարոյական չափանիշները:

 

Տնտեսագիտության հիմունքների բնագավառում.

 

- իմանա տնտեսագիտության տեսության ընդհանուր դրույթները,

- պատկերացում ունենա միկրո և մակրոտնտեսագիտության, հարկային, դրամավարկային և ներդրումային քաղաքականության մասին,

- կարողանա գտնել և օգտագործել մասնագիտական գործունեության մեջ կողմնորոշվելու համար անհրաժեշտ տնտեսական տեղեկատվություն,

- պատկերացում ունենա տնտեսական իրավիճակի մասին մեր երկրում և արտերկրներում,

- պատկերացում ունենա արժեզրկման և գործազրկության խնդիրների մասին,

- պատկերացում ունենա գործարարության սկզբունքների մասին,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում բուժօգնության կազմակերպման համակարգը,

- իմանա առողջապահության կառավարման և շուկայական հարաբերությունները,

- իմանա բուժկանխարգելիչ հիմնարկություններում բուժանձնակազմի վարձատրման սկզբունքները,

- իմանա բյուջետաապահովագրական բժշկության կազմակերպման սկզբունքները:

 

Քաղաքագիտության հիմունքների բնագավառում.

 

- իմանա իշխանության, քաղաքական սուբյեկտների և քաղաքական հարաբերությունների ու գործընթացների մասին (Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում),

- իմանա քաղաքական համակարգի, քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մասին,

- իմանա միջազգային հարաբերությունների մասին,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-քաղաքական գործընթացի զարգացման առանձնահատկությունները:

 

Իրավունքի հիմունքների բնագավառում.

 

- իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթները,

- իմանա քաղաքացու իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները,

- իմանա Հայաստանի Հանրապետությունում պետական, վարչական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան իրավունքի հիմունքները,

- իմանա մասնագիտական գործունեության բնագավառում իրավական և բարոյական էթիկայի չափանիշները,

- կարողանա օգտագործել ատամնատեխնիկի մասնագիտական գործունեությունը կանոնակարգող իրավական - չափորոշիչ փաստաթղթերը,

- իմանա քաղաքացիների առողջության պահպանման օրենսդրության հիմունքները:

 

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների բնագավառում.

 

- տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին,

- հարստացնի մասնագիտական բառապաշարը,

- տիրապետի մասնագիտական դարձվածքներին և տերմիններին,

- իմանա գրական լեզվի կանոնները, բանավոր և գրավոր խոսքի առանձնահատկությունները,

- կարողանա խոսքը կառուցել լեզվական և հաղորդակցման կանոնների համապատասխան, վերացնել սխալներն ու թերությունները գրավոր և բանավոր խոսքում,

- տիրապետի մասնագիտական տեքստի արտասանության հնարքներին,

- տիրապետի մասնագիտական հաղորդակցման հնարքներին:

 

Ֆիզիկական կուլտուրայի բնագավառում.

 

- պատկերացում ունենա ֆիզկուլտուրայի դերի մասին` մարդու ընդհանուր, մշակութային, մասնագիտական և սոցիալական զարգացման գործում,

- իմանա առողջ ապրելակերպի և ֆիզկուլտուրայի հիմունքները,

- կարողանա կիրառել մարմնամարզական միջոցներ` առողջության ամրապնդման, ինչպես նաև կենսական և մասնագիտական նպատակներին հասնելու համար:

 

2.2.2 Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացի բնագավառում

 

Համակարգչային օպերատորական գործի հիմունքների բնագավառում.

 

- պատկերացում ունենա ժամանակակից համակարգիչների դերի, նշանակության և աշխատանքի սկզբունքների մասին,

- պատկերացում ունենա տեղեկատվության հավաքման, կուտակման, մշակման, պահպանման մեթոդների և միջոցների մասին,

- կարողանա օգտվել համակարգչից և մասնագիտական գործունեության համար նախատեսված ծրագրային ներդրումներից,

- տիրապետի համակարգչային օպերատորական աշխատանքին:

 

2.2.3 Ընդհանուր մասնագիտական դասընթացի բնագավառում

 

Ատամնատեխնիկը պետք է.

 

«Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա ատամնածնոտային համակարգի բիոմեխանիկայի հիմունքներ» առարկայի բնագավառում

 

- պատկերացում ունենա անատոմիայի և ֆիզիոլոգիայի, նրանց փոխադարձ կապի և նշանակության մասին բժշկության մեջ,

- պատկերացում ունենա հյուսվածքների, օրգան-համակարգերի կառուցվածքի և ֆունկցիայի մասին,

- հասկանա մարդու օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական պրոցեսների էությունը,

- իմանա ատամնածնոտային համակարգի անատոմիական կառուցվածքը,

- իմանա ատամնածնոտային համակարգի ֆիզիոլոգիան և բիոմեխանիկան:

 

Առաջին բժշկական օգնության բնագավառում

 

- պատկերացում ունենա ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնների մասին,

- իմանա առաջին բուժօգնության ցուցաբերման հիմնական սկզբունքները,

- կարողանա ցուցաբերել առաջին բուժօգնություն:

 

Աղետների բժշկության բնագավառում.

 

- իմանա «Աղետ», «Վթար», «Արտակարգ իրավիճակ», «Աղետների բժշկություն» հիմնական հասկացությունները,

- իմանա արտակարգ իրավիճակների դասակարգումը,

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկամարտավարական բնութագիրը,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության կազմակերպման սկզբունքները, հիմնական խնդիրները, կառուցվածքը և հագեցվածությունը,

- իմանա արտակարգ իրավիճակներում աղետների բացասական գործոններից և զանգվածային ոչնչացման զենքից բնակչության, զորքերի, բուժհիմնարկների անձնակազմի, տուժածների և վիրավորների պաշտպանության կազմակերպումը,

- իմանա բուժօգնության կազմակերպումը բուժտարահանման փուլերում,

- իմանա աղետների բժշկության ծառայության և քաղաքացիական պաշտպանության բուժծառայության հիմնական խնդիրները, դրանց կառուցվածքը և բուժհագեցվածությունը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները արտակարգ իրավիճակներում (բուժօգնության տեսակները և նրանց ծավալը, «բուժտարահանման փուլը» հասկացությունը, բուժտարահանման փուլերի քանակը արտակարգ իրավիճակներում խաղաղ պայմաններում և մարտական գործողությունների ժամանակ,

- իմանա բուժտեսակավորման հիմնական նպատակը, ձևերը, հատկանիշները, կազմակերպման ու անցկացման եղանակները,

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները տարբեր աղետների ժամանակ (քիմիական վթար, ճառագայթային վթար, համաճարակներ, տարերային աղետներ),

- իմանա զինված ուժերի բուժծառայության հիմնական խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա օգտվել անհատական և խմբակային պաշտպանիչ միջոցներից,

- կարողանա կազմակերպել բնակչության, անձնակազմի, բուժստորաբաժանումների, վիրավորների և տուժածների պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից,

- պատկերացում ունենա աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության կազմակերպման խնդիրների, սկզբունքների, դրանց կառուցվածքի, կազմավորումների, կառավարման օրգանների և հագեցվածության մասին,

- իմանա տարբեր տեսակի աղետների օջախների բժշկամարտավարական բնութագիրը,

- իմանա բուժտարահանման ապահովման սկզբունքները (ցուցաբերվող բուժօգնության փուլերը և պահանջները, բժշկական տեսակավորման ձևերը և հիմնական նպատակը, նրա կազմակերպման և անցկացման սկզբունքները, տեսակավորման հատկանիշները, առաջին բուժօգնության կազմակերպումը և ծավալը) արտակարգ իրավիճակներում, ճառագայթման վտանգի և ռազմական պայմաններում տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելիս,

- իմանա արտակարգ իրավիճակներում անցկացվող հիմնական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները,

- իմանա բնակչության պաշտպանության հիմնական սկզբունքները և միջոցները աղետների ժամանակ,

- իմանա զինված ուժերի բժշկական ծառայության խնդիրները և կառուցվածքը,

- կարողանա օգտվել մասսայական և անհատական պաշտպանիչ միջոցներից,

- կարողանա տեղեկատվություն հավաքել հիմնական կենսական ցուցանիշների վիճակի մասին բժշկի կողմից հետագա տեսակավորման ուղղությամբ որոշումներ ընդունելու համար,

- կարողանա ցուցաբերել առաջին բժշկական և նախաբժշկական օգնություն էքստրեմալ պայմաններում, հատկապես ուշադրություն դարձնելով երկարատև ճնշման սինդրոմի դեպքում անհետաձգելի օգնության կազմակերպման վրա:

 

2.2.4. Հատուկ մասնագիտական դասընթացի բնագավառում

 

Ատամնատեխնիկը պետք է.

 

«Ատամնատեխնիկական նյութագիտության, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի հիմունքներ» առարկայի բնագավառում.

 

- իմանա աշխատանքի ընթացքում կիրառվող նյութերի դասակարգումը, նրանց մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և տեխնոլոգիական հատկությունները,

- իմանա կիրառվող պլաստմասսաների և մետաղական համաձուլվածքների ազդեցությունը բերանի խոռոչի հյուսվածքների և մարդու օրգանիզմի վրա,

- իմանա ատամնատեխնիկական լաբորատորիայի արտադրության կազմակերպումը` հաշվի առնելով պրոֆեսիոնալ վնասակարությունը,

- իմանա անվտանգության տեխնիկան քիմիական ակտիվ, դյուրավառ և պայթյունավտանգ նյութերի հետ աշխատելիս,

- իմանա ատամնատեխնիկական նյութերի ծախսման չափերը և դրանց դուրս գրման կարգը,

- իմանա պրոթեզների և ձուլվածքների անտիսեպտիկ մշակման կանոնները,

- կարողանա նախապատրաստել ատամնատեխնիկի աշխատատեղը:

 

Ստոմատոլոգիական հիվանդությունների բնագավառում.

 

- իմանա բնակչության ստոմատոլոգիական օգնության կառուցվածքը,

- իմանա ստոմատոլոգիական գործիքները և նյութերը,

- պատկերացում ունենա հիմնական ստոմատոլոգիական հիվանդությունների էթիոլոգիայի, կլինիկայի ու բուժման հիմնախնդիրների և կանխարգելման մասին,

- գիտենա և կարողանա կիրառել բերանի խոռոչի հիգիենայի անհատական միջոցները:

 

Շարժական պրոթեզների պատրաստման տեխնիկայի բնագավառում.

 

- իմանա շարժական պրոթեզների պատրաստման ատամնատեխնիկական արտադրության կազմակերպումը,

- իմանա թիթեղային պրոթեզների պատրաստման ցուցումները, նրանց տեսակները և կառուցվածքային առանձնահատկությունները,

- իմանա շարժական թիթեղային պրոթեզների դրական և բացասական հատկությունները,

- իմանա շարժական թիթեղային պրոթեզների պատրաստման կլինիկական փուլերը,

- տիրապետի շարժական թիթեղային պրոթեզների պատրաստման տեխնիկային` ատամների մասնակի և լրիվ բացակայության դեպքում,

- տիրապետի շարժական թիթեղային պրոթեզների վերանորոգման տեխնիկային,

- պատկերացում ունենա պլաստմասսե շարժական պրոթեզների պատրաստման տեխնիկայի մասին ձուլման և մամլման մեթոդով:

 

Անշարժ պրոթեզների պատրաստման տեխնիկայի բնագավառում.

 

- իմանա անշարժ պրոթեզների պատրաստման ատամնատեխնիկական արտադրության կազմակերպումը,

- պատկերացում ունենա բերանի խոռոչի նախապատրաստման մասին` անշարժ պրոթեզով պրոթեզավորելու համար,

- իմանա անշարժ պրոթեզների տեսակները և կառուցվածքային առանձնահատկությունները,

- իմանա անշարժ պրոթեզի պատրաստման ցուցումները և հակացուցումները,

- իմանա անշարժ պրոթեզների պատրաստման կլինիկական փուլերը,

- տիրապետի անշարժ պրոթեզների պատրաստման տեխնիկային ատամների պսակային մասի զգալի կամ մասնակի դեֆեկտների դեպքում,

- տիրապետի անշարժ պրոթեզների պատրաստման տեխնիկային ատամնաշարի դեֆեկտի դեպքում:

 

Բյուգելային պրոթեզների պատրաստման տեխնիկայի բնագավառում.

 

- իմանա բյուգելային պրոթեզների տեսակները և կառուցվածքային առանձնահատկությունները,

- իմանա բյուգելային պրոթեզների դրական և բացասական հատկությունները, կիրառման ցուցումները և հակացուցումները,

- տիրապետի զուգահեռաչափության տեխնիկային,

- իմանա պարոդոնտի հիվանդությունների բուժման և ատամների պաթոլոգիական մաշվածության ժամանակ կիրառվող բյուգելային պրոթեզների պատրաստման տեխնիկան,

- տիրապետի հասարակ կառուցվածքով բյուգելային պրոթեզների պատրաստման տեխնիկային:

 

Օրթոդոնտիկ ապարատների պատրաստման տեխնիկայի բնագավառում.

 

- պատկերացում ունենա երեխայի ատամնածնոտային համակարգի անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունների մասին նրա զարգացման տարբեր փուլերում,

- իմանա ատամնածնոտային անոմալիաների դասակարգումը, նրանց առաջացման պատճառները,

- իմանա երեխաների ատամների պրոթեզավորման սկզբունքները,

- իմանա օրթոդոնտիկ ապարատների դասակարգումը և նրանց կառուցվածքային տարրերը,

- իմանա հասարակ կոնստրուկցիայով շարժական և անշարժ օրթոդոնտիկ ապարատների պատրաստման կլինիկական փուլերը,

- տիրապետի հասարակ կոնստրուկցիայով անշարժ և շարժական օրթոդոնտիկ ապարատների պատրաստման տեխնիկային` կծվածքի, առանձին ատամների անոմալ դիրքի բուժման ժամանակ:

 

Դիմածնոտային պրոթեզների պատրաստման տեխնիկայի բնագավառում.

 

- պատկերացում ունենա դիմածնոտային շրջանի վնասվածքների և դեմքի դեֆեկտների մասին,

- իմանա ծնոտների կոտրվածքների դասակարգումը և բեկորների տեղաշարժման օրինաչափությունը,

- իմանա ծնոտային շրջանի վնասվածքների և դեֆեկտների բուժման ժամանակ կիրառվող ապարատների դասակարգումը,

- տիրապետի ծնոտների կոտրվածքների ժամանակ կիրառվող ֆիքսող, ուղղող, ձևավորող և փոխարինող ապարատների պատրաստման տեխնիկային,

- տիրապետի քիմքի ճեղքի դեպքում օգտագործվող փակօղակների պատրաստման տեխնիկային,

- իմանա ծալովի պրոթեզների պատրաստման տեխնիկան:

 

Ձուլման գործի բնագավառում.

 

- պատկերացում ունենա օրթոպեդիկ ստոմատոլոգիայում ձուլման արտադրության կազմակերպման մասին,

- պատկերացում ունենա պրոթեզավորման մեջ գալվանիկայի և էլեկտրաքիմիայի կիրառման մասին,

- իմանա ձուլման լաբորատորիայի սարքավորումը և հագեցվածությունը,

- իմանա ատամնատեխնիկական գործում կիրառվող ձուլածոների ֆիզիկաքիմիական և տեխնոլոգիական հատկությունները,

- տիրապետի ձուլածո կոնստրուկցիաների պատրաստման համար նախապատրաստական տեխնոլոգիական գործողությունների տեխնիկային, տիրապետի ձուլման եղանակով պրոթեզների պատրաստման տեխնիկային:

 

2.3. Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ

 

2.4. Պրակտիկայի բնագավառում.

 

Ատամնատեխնիկը պետք է.

 

Առաջնային մասնագիտական ունակությունների ձեռքբերման բնագավառում.

 

- կարողանա օգտվել ատամնատեխնիկական աշխատանքների ձևակերպման փաստաթղթերից,

- կարողանա գնահատել դրոշմը և ստանալ գիպսային մոդել,

- կարողանա պատրաստել կոշտ հենք, և մոմե գլանակներով գիպսավորել մոդելները օկլյուդատորում,

- տիրապետի մասնակի շարժական թիթեղային պրոթեզի լաբորատոր փուլերին,

- կարողանա վերանորոգել շարժական պրոթեզը կոտրվածքի դեպքում,

- տիրապետի արհեստական ձուլովի պսակների և կոմբինացված պսակների լաբորատոր փուլերին:

 

Մասնագիտական ուղղվածության բնագավառում.

 

- տիրապետի պարզ և կոմբինացված մոդելների պատրաստման տեխնիկային,

- տիրապետի արհեստական պլաստմասսե պսակների, ձուլովի և կոմբինացված պսակների պատրաստման տեխնիկային,

- տիրապետի շտիֆտային ատամների պատրաստման տեխնիկային,

- տիրապետի անշարժ կամրջաձև պրոթեզների պատրաստման տեխնիկային,

- տիրապետի շարժական թիթեղյա պրոթեզի պատրաստման տեխնիկային ատամների լրիվ բացակայության դեպքում,

- կարողանա վերանորոգել մասնակի շարժական պրոթեզը կլամերի կոտրվածքի դեպքում և կլամերի տեղափոխումով կարողանա կատարել արհեստական ատամի ավելացում:

 

Նախադիպլոմային (որակավորող) պրակտիկայի բնագավառում.

 

- կարողանա կազմակերպել ատամնատեխնիկի աշխատանքային տեղը` հաշվի առնելով էրգոնոմիկայի սկզբունքները,

- տիրապետի բարդացած կոնստրուկցիայով շարժական և անշարժ պրոթեզների պատրաստման տեխնիկային,

- կարողանա կատարել ատամնաշարվածք արտիկուլյատորի մեջ անատամ ծնոտի վրա,

- կարողանա պատրաստել պարզունակ օրթոդոնտիկ ապարատներ,

- տիրապետի բյուգելային պրոթեզների պատրաստման տեխնիկային:

 

Պահանջներ «0416 Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության հիմնական

կրթական ծրագրի բովանդակության նվազագույն ծավալի նկատմամբ ըստ

դասընթացների և առարկաների` դրանց ուսուցման համար առավելագույն և

անհրաժեշտ ժամաքանակներով

 

._________________________________________________________________________.

| ԴԱՍԻՉ |  Դասընթացների անվանումը և  հիմնական բաժինները  |ՈՒսում-|Այդ     |

|       |                                                |նական  |թվում`  |

|       |                                                |բեռնվա-|պարտադիր|

|       |                                                |ծության|ուսում- |

|       |                                                |առավե- |նական   |

|       |                                                |լագույն|պարապ-  |

|       |                                                |ժամա-  |մունքներ|

|       |                                                |քանակը |(լսարա- |

|       |                                                |       |նային)  |

|       |                                                |       |ժամեր   |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.00 |Հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական դասընթացներ  |453 ժամ|302 ժամ |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.01 |Փիլիսոփայության հիմունքներ                      |       |38 ժամ  |

|       |Իմաստասիրություն առարկան, նրա համաշխարհային մտքի|       |        |

|       |հիմնական փուլերը, մարդու էությունը և  նրա       |       |        |

|       |գոյության իմաստը, մարդը և  Աստված, մարդը և      |       |        |

|       |տիեզերքը: Մարդ, հասարակություն,                 |       |        |

|       |քաղաքակրթություն, մշակույթ: Անձի ազատություն և  |       |        |

|       |պատասխանատվություն, մարդկային իմացություն և     |       |        |

|       |գործունեություն: Գիտությունը և  նրա դերը:       |       |        |

|       |Առողջությունը և  առողջ ապրելակերպը, որպես       |       |        |

|       |հասարակության և  մարդու կուլտուրայի մաս:        |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.02 |Տնտեսագիտության հիմունքներ                      |       |32 ժամ  |

|       |Տնտեսագիտությունը և  նրա հիմնական խնդիրները`    |       |        |

|       |տնտեսական ռեսուրսներ, շուկայական գնագոյացման    |       |        |

|       |մեխանիզմներ, տնտեսական հիմքեր, բնակչության      |       |        |

|       |շահույթներ, սոցիալ-տնտեսական խնդիրների          |       |        |

|       |կարգավորում: Երկրի տնտեսական կառուցվածքը,       |       |        |

|       |ֆինանսներ, մակրո և  միկրոտնտեսագիտություն,      |       |        |

|       |հարկային, դրամավարկային համակարգեր, արժեզրկման  |       |        |

|       |գործընթացը, գործազրկություն, տնտեսական աճի      |       |        |

|       |խնդիրներ, ապրանքների համաշխարհային շուկա,       |       |        |

|       |բիզնեսի հիմունքներ:                             |       |        |

|       |Առողջապահության կազմակերպում և  էկոնոմիկա:      |       |        |

|       |Առողջապահության կազմակերպումը և  կառուցվածքը:   |       |        |

|       |Առողջապահության պլանավորման կառուցվածքները:     |       |        |

|       |Բյուջետաապահովագրական բժշկություն: Աշխատանքի    |       |        |

|       |կազմակերպումը և  վարձատրումը բուժկանխարգելիչ    |       |        |

|       |հիմնարկներում:                                  |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.03 |Իրավունքի հիմունքներ                            |       |30 ժամ  |

|       |Մարդու և  քաղաքացու իրավունքները և  դրանց       |       |        |

|       |իրականացման մեխանիզմները: Հայաստանի             |       |        |

|       |Հանրապետությունում պետական, վարչական,           |       |        |

|       |քաղաքացիական, աշխատանքային, քրեական, ընտանեկան  |       |        |

|       |իրավունքի հիմունքները: Մասնագիտական             |       |        |

|       |գործունեության բնագավառում իրավական և  բարոյական|       |        |

|       |էթիկայի նորմերը: Ատամնատեխնիկի մասնագիտական     |       |        |

|       |գործունեությունը կանոնակարգող իրավական չափորոշիչ|       |        |

|       |փաստաթղթերը: Քաղաքացիների առողջության պահպանման |       |        |

|       |օրենսդրության հիմունքները:                      |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.04 |Ֆիզիկական կուլտուրա                             |       |92 ժամ  |

|       |Ֆիզիկական կուլտուրայի դերը մասնագետի պատրաստման |       |        |

|       |և  նրա առողջ ապրելակերպի ձևավորման  գործում:    |       |        |

|       |Ֆիզկուլտուրայի սոցիալ-կենսաբանական և            |       |        |

|       |հոգեֆիզիոլոգիական հիմքերը, ֆիզիկական և  մարզական|       |        |

|       |ինքնակատարելագործման հիմքերը, մասնագիտական,     |       |        |

|       |կիրառական, ֆիզիկական պատրաստվածություն:         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.05 |Քաղաքագիտության հիմունքներ                      |       |38 ժամ  |

|       |Քաղաքագիտություն առարկան: Քաղաքական իշխանություն|       |        |

|       |և  իշխանական հարաբերություններ, քաղաքական       |       |        |

|       |համակարգ, քաղաքականության սուբյեկտներ, քաղաքական|       |        |

|       |գիտակցություն, քաղաքական կուլտուրա, միջազգային  |       |        |

|       |հարաբերություններ: Հայաստանի Հանրապետությունում |       |        |

|       |սոցիալ-քաղաքական գործընթացը:                    |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՍՏ.06 |Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի հիմունքներ       |       |72 ժամ  |

|       |Ընդհանուր գաղափար հայոց լեզվի և  նրա հետագա     |       |        |

|       |զարգացման մասին: Հայոց լեզվի զարգացման փուլերը: |       |        |

|       |Արևելահայ  և  արևմտահայ  գրական լեզուներ:       |       |        |

|       |Գրավոր խոսքը իբրև  մշակված և  կանոնակարգված     |       |        |

|       |համակարգ: Բանավոր խոսքի առանձնահատկությունները: |       |        |

|       |ՈՒղղախոսություն: Ժամանակակից հայերենի           |       |        |

|       |ուղղախոսությունը: Լեզվաբանական դարձվածքներ,     |       |        |

|       |նրանց կիրառությունը խոսքում: Հնչյունաբանություն:|       |        |

|       |Վանկ: Վանկատման կանոնները: Հնչյունափոխություն:  |       |        |

|       |ՈՒղղագրություն: Հայերենի ուղղագրության          |       |        |

|       |սկզբունքները: Ժամանակակից հայերենի              |       |        |

|       |ուղղախոսությունը: Բառագիտություն: Բառ: Բառի     |       |        |

|       |տարբերակները: Բառակազմություն: Ձևաբանություն:   |       |        |

|       |Շարահյուսություն: Անհատական, իրադրական և        |       |        |

|       |գործառական ոճեր: Լեզվի պատկերավորման և          |       |        |

|       |արտահայտչական միջոցները: Խոսքի արժանիքները:     |       |        |

|       |Մասնագիտական գործարար լեզվի հիմունքներ,         |       |        |

|       |մասնագիտական բառապաշար:                         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՄԸԲ.00 |Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական           |108 ժամ|72 ժամ  |

|       |դասընթացներ                                     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՄԸԲ.01 |Համակարգչային օպերատորական գործի հիմունքներ     |       |72 ժամ  |

|       |Համակարգչային տեխնիկայի ստեղծման պատմությունը,  |       |        |

|       |հաշվողական համակարգեր, համակարգիչների           |       |        |

|       |առանձնահատկությունները, հիմնական պարամետրերի և  |       |        |

|       |ծրագրերի ապահովումը: Օպերատորություն (փաստաթղթի |       |        |

|       |ձևավորում,  ֆորմատավորում, աղյուսակների մշակում |       |        |

|       |և  այլն):                                       |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.00 |Ընդհանուր մասնագիտական դասընթացներ              |285 ժամ|190 ժամ |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.01 |Աղետների բժշկություն                            |       |60 ժամ  |

|       |Աղետների բժշկության ընդհանուր բնութագիրը:       |       |        |

|       |Աղետներ, դրանց տեսակները և  դասակարգումը:       |       |        |

|       |Հասկացություն աղետների բժշկության և             |       |        |

|       |քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության |       |        |

|       |խնդիրների և  կազմակերպման մասին: Բնակչության    |       |        |

|       |հիվանդների և  ծառայության անձնակազմի            |       |        |

|       |պաշտպանության կազմակերպումը արտակարգ            |       |        |

|       |իրավիճակներում: Արտակարգ իրավիճակներում բժշկական|       |        |

|       |օգնության ցուցաբերման և  կազմակերպման           |       |        |

|       |սկզբունքները                                    |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.02 |Մարդու անատոմիա և  ֆիզիոլոգիա ատամնածնոտային    |       |90 ժամ  |

|       |համակարգի բիոմեխանիկայի հիմունքներով            |       |        |

|       |Հասկացություն բջջի, հյուսվածքների, օրգանների և  |       |        |

|       |օրգան-համակարգերի մասին: Օրգանիզմը որպես        |       |        |

|       |միասնական ամբողջություն, օրգանների և  օրգան-    |       |        |

|       |համակարգերի կառուցվածքը, գործունեությունը և     |       |        |

|       |տեղագրությունը: Մաշկը, հենաշարժիչ, նյարդային,   |       |        |

|       |շնչառական, սիրտ-անոթային, միզասեռական,          |       |        |

|       |մարսողական համակարգեր, զգայարաններ, ներզատիչ    |       |        |

|       |համակարգ, օրգանիզմի ներքին միջավայր,            |       |        |

|       |ջրաէլեկտրոլիտային հաշվեկշիռ, նյութերի և         |       |        |

|       |էներգիայի փոխանակություն, սպիտակուցների, ճարպերի|       |        |

|       |և  ածխաջրերի փոխանակություն: Ատամնածնոտային     |       |        |

|       |համակարգի անատոմիական կառուցվածքը, մկանների և   |       |        |

|       |բերանի խոռոչի ֆունկցիոնալ անատոմիան,            |       |        |

|       |ատամնածնոտային համակարգի արյան և  ավշի          |       |        |

|       |մատակարարումը, ներվավորումը, մարսողական         |       |        |

|       |ֆունկցիան, արտիկուլացիա օկլյուզիա, կծվածք,      |       |        |

|       |ատամնածնոտային համակարգի բիոմեխանիկան,          |       |        |

|       |ատամնածնոտային համակարգի սենսորային ֆունկցիան:  |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸՄԴ.03 |Առաջին բժշկական օգնություն                      |       |40 ժամ  |

|       |Ասեպտիկա և  անտիսեպտիկա: Առաջին բուժօգնությունը |       |        |

|       |շոկի, արյունահոսությունների, վերքերի,           |       |        |

|       |կոտրվածքների, հոդախախտերի, այրվածքների,         |       |        |

|       |ցրտահարությունների ժամանակ: Առաջին              |       |        |

|       |բուժօգնությունը դժբախտ պատահարների և            |       |        |

|       |հանկարծահաս հիվանդությունների դեպքում`          |       |        |

|       |ջերմահարություն և  արևահարություն,  քթի, ականջի,|       |        |

|       |աչքի, շնչուղիների, մարսողական համակարգի,        |       |        |

|       |որովայնի խոռոչի սուր հիվանդություններ, էպիլեպտիկ|       |        |

|       |և  հիստերիկ նոպա, սուր սիրտ-անոթային            |       |        |

|       |անբավարարություն:                               |       |        |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|ՀՄԴ.00 |Հատուկ մասնագիտական դասընթացներ                 |2797   |1865 ժամ|

|       |                                                |ժամ    |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.01 |Ատամնատեխնիկական նյութագիտություն, աշխատանքի    |       |72 ժամ  |

|       |պաշտպանության անվտանգության տեխնիկայի           |       |        |

|       |հիմունքներով                                    |       |        |

|       |Ատամնատեխնիկական նյութերի հիմնական              |       |        |

|       |հատկությունները: Դրոշմների և  մոդելների         |       |        |

|       |նյութերը, նրանց նկատմամբ ներկայացվող պահանջները,|       |        |

|       |դասակարգումը, ձևավորող  նյութերը, կազմությունը, |       |        |

|       |ֆիզիկական և  մեխանիկական հատկությունները:       |       |        |

|       |Ատամնատեխնիկական պլաստմասսաների դասակարգումը,   |       |        |

|       |պոլիմերիզացիայի ռեժիմը և  նրա նշանակությունը:   |       |        |

|       |Ատամնաբուժական ճենապակյա զանգվածներ, մետաղներ և |       |        |

|       |համաձուլվածքներ, նրանց ֆիզիկական, մեխանիկական և |       |        |

|       |տեխնոլոգիական հատկությունները, զոդանյութեր,     |       |        |

|       |մետաղ-ճենապակի և  մետաղ-պլաստմասսա, օժանդակ     |       |        |

|       |նյութեր, կաղապարային նյութեր, հղկող, փայլեցնող  |       |        |

|       |նյութեր, բաղադրությունը, հատկությունները,       |       |        |

|       |կիրառումը, ֆլյուսներ, անօրգանական թթուներ և     |       |        |

|       |սպիտակեցնող խառնուրդներ, զատիչներ և  մեկուսացնող|       |        |

|       |լաքեր, մոլդին, ասբեստ, էթիլային սպիրտ, բենզին,  |       |        |

|       |էլեկտրոլիտներ, նրանց հատկությունները,           |       |        |

|       |կիրառությունը: Նյութերի ազդեցությունը բերանի    |       |        |

|       |խոռոչի հյուսվածքների վրա, նրանց հատկությունների |       |        |

|       |փոփոխությունը մեխանիկական և  քիմիական           |       |        |

|       |գրգռիչներից: Ատամնատեխնիկական նյութերի ծախսի    |       |        |

|       |նորմերը և  դուրսգրման կարգը: Ատամնապրոթեզային   |       |        |

|       |արտադրության կազմակերպումը: Ատամնատեխնիկական    |       |        |

|       |լաբորատորիայի սարքավորումների տեխնիկական        |       |        |

|       |բնութագիրը և  շահագործման կանոնները:            |       |        |

|       |Անվտանգության տեխնիկայի կազմակերպումը           |       |        |

|       |ատամնատեխնիկական լաբորատորիաներում` անձնակազմի  |       |        |

|       |և  սովորողների հրահանգավորման կազմակերպումը     |       |        |

|       |սարքավորումների շահագործման կանոնների           |       |        |

|       |վերաբերյալ, տեխնիկական փաստաթղթերի, աշխատանքային|       |        |

|       |տեղի հագեցվածությունը աշխատանքի գիտական         |       |        |

|       |կազմակերպմանը համապատասխան, օրգանիզմին վնասող   |       |        |

|       |աղբյուրների ազդեցությունից պաշտպանող անհատական  |       |        |

|       |և  կոլեկտիվ միջոցների, հատուկ տարածքում         |       |        |

|       |աշխատանքի անվտանգության տեխնիկայի (զոդման,      |       |        |

|       |հալման, պոլիմերիզացիոն և  փայլեցման սենյակ),    |       |        |

|       |օրգանիզմի վրա հնարավոր վնասակար ազդեցությամբ    |       |        |

|       |նյութերի հետ վարվելու կանոնները (թթուներ,       |       |        |

|       |հիմքեր, եթերներ, բենզին, հալվածք կամ տաք        |       |        |

|       |ձուլվածքներ, բաց կրակ), այդ նյութերի պահպանման  |       |        |

|       |միջոցները, պրոթեզների և  դրոշմների անտիսեպտիկ   |       |        |

|       |մշակման կանոնները:                              |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.02 |Ստոմատոլոգիական հիվանդություններ                |       |45 ժամ  |

|       |Բնակչության ստոմատոլոգիական օգնության           |       |        |

|       |կազմակերպումը: Թերապևտիկ,  վիրաբուժական,        |       |        |

|       |օրթոպեդիկ ստոմատոլոգիական ընդունելության ժամանակ|       |        |

|       |օգտագործվող գործիքները և  նյութերը: Ատամների    |       |        |

|       |կարիեսի, ոչ կարիեսային ախտահարումների,          |       |        |

|       |պարոդոնտի, բերանի լորձաթաղանթի հիվանդությունների|       |        |

|       |ախտորոշման սկզբունքները, բուժումը և             |       |        |

|       |կանխարգելումը: Ատամնապրոթեզներից առաջացած բերանի|       |        |

|       |խոռոչի հիվանդություններ, դիմածնոտային մասի      |       |        |

|       |բորբոքային պրոցեսների, նորագոյացությունների և   |       |        |

|       |վնասվածքների բնութագիրը, բերանի խոռոչի հիգիենա, |       |        |

|       |բերանի խոռոչի անհատական հիգիենայի ձևերը,        |       |        |

|       |պրոթեզների և  օրթոդոնտիկ ապարատների խնամքի      |       |        |

|       |կանոնները:                                      |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.03 |Շարժական պրոթեզների պատրաստման տեխնիկա          |       |634 ժամ |

|       |Շարժական թիթեղային պրոթեզների պատրաստման        |       |        |

|       |ատամնատեխնիկական արտադրության կազմակերպումը:    |       |        |

|       |Շարժական թիթեղային պրոթեզների պատրաստման        |       |        |

|       |ցուցումները և  հակացուցումները, նրանց դրական և  |       |        |

|       |բացասական հատկությունները: Մասնակի և  լրիվ      |       |        |

|       |շարժական թիթեղային պրոթեզների պատրաստման        |       |        |

|       |տեխնիկան` ատամնաշարի լրիվ կամ մասնակի դեֆեկտների|       |        |

|       |դեպքում: Շարժական թիթեղային պրոթեզների          |       |        |

|       |վերանորոգումը: Շարժական թիթեղային պրոթեզների    |       |        |

|       |պատրաստման ժամանակակից տեխնոլոգիական մեթոդները, |       |        |

|       |ձուլովի, մետաղական հենարանով պրոթեզների         |       |        |

|       |պատրաստում, էլաստիկ ներդիրով պրոթեզների         |       |        |

|       |պատրաստում, պլաստմասսաների ձուլովի մամլում:     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.04 |Անշարժ պրոթեզների պատրաստման տեխնիկա.           |       |630 ժամ |

|       |Անշարժ պրոթեզների պատրաստման ատամնատեխնիկական   |       |        |

|       |արտադրության կազմակերպումը: Անշարժ պրոթեզների   |       |        |

|       |պատրաստման ցուցումները և  հակացուցումները, նրանց|       |        |

|       |դրական և  բացասական հատկությունները: Անշարժ     |       |        |

|       |պրոթեզների տեսակները և  կառուցվածքային          |       |        |

|       |առանձնահատկությունները: Բերանի խոռոչի           |       |        |

|       |նախապատրաստման առանձնահատկությունները անշարժ    |       |        |

|       |պրոթեզով պրոթեզավորելու համար: Անշարժ պրոթեզների|       |        |

|       |պատրաստման տեխնիկան ատամների կարծր հյուսվածքի   |       |        |

|       |մասնակի դեֆեկտների դեպքում` ներդիրներ,          |       |        |

|       |կիսապսակներ: Պսակներ` օրթոդոնտիկ (ձուլովի       |       |        |

|       |պսակներ), վերականգնող պսակներ, ձուլովի          |       |        |

|       |կոմբինացված, մետաղ-պլաստմասսե, մետաղ-ճենապակյա, |       |        |

|       |լրիվ ճենապակյա, անշարժ պրոթեզների պատրաստման    |       |        |

|       |տեխնիկան ատամի պսակի զգալի քայքայվածության      |       |        |

|       |դեպքում, շտիֆտային ատամների պատրաստման          |       |        |

|       |տեսակները և  տեխնիկան, ձուլովի շտիֆտային        |       |        |

|       |ատամներ, կիսապսակներ, կամրջաձև  պրոթեզների      |       |        |

|       |պատրաստման տեխնիկան` պլաստմասսայից,             |       |        |

|       |թանկարժեք և  ոչ թանկարժեք մետաղների ձուլվածքից, |       |        |

|       |ձուլովի մետաղակրիլային և  մետաղ-կերամիկական     |       |        |

|       |կամրջաձև  պրոթեզներ, շարժական կամրջաձև          |       |        |

|       |պրոթեզներ:                                      |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.05 |Բյուգելային (աղեղային) պրոթեզների պատրաստման    |       |260 ժամ |

|       |տեխնիկա                                         |       |        |

|       |Բյուգելային պրոթեզների տեսակները և              |       |        |

|       |կառուցվածքները առանձնահատկությունները:          |       |        |

|       |Բիոմեխանիկա: Բյուգելային պրոթեզների պատրաստման  |       |        |

|       |ցուցումները և  հակացուցումները, նրանց դրական և  |       |        |

|       |բացասական հատկությունները, զուգահեռաչափություն, |       |        |

|       |դիզայն: Բյուգելային պրոթեզների պատրաստման       |       |        |

|       |տեխնիկան ատամնաշարի մասնակի դեֆեկտի դեպքում,    |       |        |

|       |շինավորող բյուգելային պրոթեզների պատրաստման     |       |        |

|       |տեխնիկան պարոդոնտի հիվանդությունների ժամանակ:   |       |        |

|       |Բյուգելային պրոթեզների պատրաստման տեխնիկան      |       |        |

|       |ատամների պաթոլոգիական մաշվածության դեպքում:     |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.06 |Օրթոդոնտիկ ապարատների պատրաստման տեխնիկա        |       |80 ժամ  |

|       |Ատամնածնոտային համակարգի անատոմոֆիզիոլոգիական   |       |        |

|       |առանձնահատկությունները երեխաների մոտ` զարգացման |       |        |

|       |տարբեր փուլերում: Ատամնածնոտային անոմալիաներ,   |       |        |

|       |նրանց առաջացման պատճառները, դասակարգումը, հատուկ|       |        |

|       |տերմինաբանությունը: Ատամնածնոտային անոմալիաների |       |        |

|       |բուժման և  կանխարգելման համար օգտագործվող       |       |        |

|       |ապարատների և  նրանց տարրերի ընդհանուր           |       |        |

|       |բնութագիրը, առանձին ատամների դիրքի և  կծվածքի   |       |        |

|       |անոմալիաների ժամանակ օգտագործվող օրթոդոնտիկ     |       |        |

|       |ապարատների կառուցվածքային առանձնահատկությունները|       |        |

|       |և  պատրաստման տեխնիկան: Ատամնածնոտային          |       |        |

|       |պրոթեզավորում երեխաների մոտ:                    |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.07 |Դիմածնոտային պրոթեզների պատրաստման տեխնիկա      |       |80 ժամ  |

|       |Հասկացություն դիմածնոտային օրթոպեդիայի մասին,   |       |        |

|       |նրա խնդիրները նպատակները: Ծնոտների հրազենային և |       |        |

|       |ոչ հրազենային կոտրվածքներ, դասակարգումը,        |       |        |

|       |բեկորների տեղաշարժի մեխանիզմը, ծնոտների         |       |        |

|       |կոտրվածքների օրթոպեդիկ բուժումը ֆիքսող և  ուղղող|       |        |

|       |ապարատներով: Ծնոտի բնածին և  հետվիրահատական     |       |        |

|       |դեֆեկտների պրոթեզավորումը: Անմիջական և  ոչ      |       |        |

|       |անմիջական փոխարինող պրոթեզներ, պրոթեզներ կեղծ   |       |        |

|       |հոդերի դեպքում, էկզոպրոթեզներ, կոմբինացված      |       |        |

|       |դիմածնոտային պրոթեզներ:                         |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ՀՄԴ.08 |Ձուլման գործ                                    |       |64 ժամ  |

|       |Ձուլման լաբորատորիայի կառուցվածքը և             |       |        |

|       |սարքավորումները: Հալման և  ձուլման ապարատներ:   |       |        |

|       |Մետաղների համաձուլվածքի ֆիզիկաքիմիական և        |       |        |

|       |տեխնոլոգիական հատկությունները: Մետաղների        |       |        |

|       |համաձուլվածքի հալում, ձուլման մեթոդները`        |       |        |

|       |հրակայուն նյութից կաղապարի մեջ հանվող մոդելով և |       |        |

|       |հրակայուն նյութից կաղապարի մեջ տեղադրված        |       |        |

|       |հրակայուն մոդելի վրա: Ձուլում ճնշման տակ:       |       |        |

|       |Կենտրոնախույս և  այլ ձուլման ձևեր:              |       |        |

|       |Հասկացություն մետաղների բարձր հաճախականության   |       |        |

|       |տաքացման մասին: Մոմային կոմպոզիցիայի կաղապարումը|       |        |

|       |ձուլման կյուվետի մեջ: Չժանգոտվող պողպատների և   |       |        |

|       |ազնիվ մետաղների համաձուլվածքների ձուլումը,      |       |        |

|       |փոփոխությունները համաձուլվածքների կառուցվածքում |       |        |

|       |հալման և  սառեցման ժամանակ, կրճատումը, նրա      |       |        |

|       |հավասարակշռման ձևերը:  Մեխանիկական և            |       |        |

|       |էլեկտրաքիմիական մշակման համար անհրաժեշտ         |       |        |

|       |ապարատները, գործիքները և  նյութերը: Գալվանիկան  |       |        |

|       |և  էլեկտրաքիմիան ատամնատեխնիկական               |       |        |

|       |արտադրությունում:                               |       |        |

|_______|________________________________________________|_______|________|

|ԸԴ 00  |Դասընթաց ուսումնական հաստատության ընտրությամբ   |30 ժամ |20 ժամ  |

|_______|________________________________________________|_______|________|

|       |ԸՆԴԱՄԵՆԸ                                        |3668   |2449 ժամ|

|       |                                                |ժամ    |        |

|_______|________________________________________________|________________|

|ՏՈՒ.00 |Տեսական ուսուցում                               |711 ժամ         |

|_______|________________________________________________|________________|

|ԳՈՒ.00 |Գործնական և  լաբորատոր պարապմունքներ            |1718 ժամ        |

|_______|________________________________________________|________________|

|ԸԱ.00  |Ընտրովի դասընթաց                                |20 ժամ          |

|_______|________________________________________________|________________|

|ՊԺ.00  |Պահուստային ժամեր                               |35 ժամ          |

|_______|________________________________________________|________________|

|Պ.00   |Պրակտիկա                                        |324 ժամ         |

|_______|________________________________________________|________________|

|Պ.01   |Առաջնային մասնագիտական ունակությունների         |72 ժամ          |

|       |ձեռքբերման բնագավառում                          |                |

|_______|________________________________________________|________________|

|Պ.02   |Մասնագիտական ուղղվածության բնագավառում          |72 ժամ          |

|_______|________________________________________________|________________|

|Պ.03   |Նախադիպլոմային պրակտիկա                         |180 ժամ         |

|_______|________________________________________________|________________|

|ԽԺ.00  |Խորհրդատվական ժամեր (յուրաքանչյուր ուսանողական  |200 ժամ         |

|       |խմբին ամբողջ ուսումնառության ընթացքում)         |                |

|_______|________________________________________________|________________|

|ՆԱ.00  |Նախասիրական առարկաներ                           |200 ժամ         |

|_______|________________________________________________|________________|

|ԸԺ.00  |Ընդհանուր ժամաքանակը                            |3208 ժամ        |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Պետական պահանջները կազմված են հետևյալ  տվյալների հիման վրա.              |

|_________________________________________________________________________|

|Տեսական, գործնական և  լաբորատոր ուսուցումը (շաբաթական   |68 շաբաթ        |

|36 ժամ առավելագույն բեռնվածության դեպքում)              |                |

|________________________________________________________|________________|

|Միջանկյալ ատեստավորման տևողությունը                     |4 շաբաթ         |

|________________________________________________________|________________|

|Պրակտիկա առանց տեսական ուսուցման                        |9 շաբաթ         |

|________________________________________________________|________________|

|Ամփոփիչ ատեստավորման տևողությունը                       |2,5 շաբաթ       |

|________________________________________________________|________________|

|ՈՒսումնական հաստատության պահուստային ժամերը             |0,5 շաբաթ       |

|________________________________________________________|________________|

|Արձակուրդների տևողությունը                              |12 շաբաթ        |

|________________________________________________________|________________|

|Ընդամենը`                                               |                |

|________________________________________________________|________________|

|մասնագիտական հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը  |96 շաբաթ        |

|միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա,         |                |

|առկա ուսուցմամբ                                         |                |

._________________________________________________________________________.

 

Հիմնական մասնագիտական ծրագրի մշակմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են «0416 Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ շրջանավարտի պատրաստվածության բովանդակության և մակարդակի վերաբերյալ պետական պահանջների նվազագույնը, կրթական հաստատությունների կողմից դրա իրացումը:

 

Ընդհանուր դրույթներ

 

Կրթական հիմնարկը` ելնելով սույն չափորոշիչից, ինքնուրույն մշակում և հաստատում է մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը:

«0416 Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը մշակվում է շրջանավարտի պատրաստվածության բովանդակությանը և մակարդակին ներկայացվող պետական պահանջների նվազագույնի հիման վրա և իր մեջ ներառում է շրջանավարտի պատրաստվածության մակարդակի պահանջները, ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, պրակտիկաների ծրագրերը, միջանկյալ և պետական ամփոփիչ ատեստավորման ծրագրերը: ՈՒսումնական հաստատությունը ուսումնական պլանի հաստատման ժամանակ օգտագործում է օրինակելի ուսումնական պլան ըստ մասնագիտության: ՈՒսումնական պլանի պարզաբանումների ժամանակ կիրառվում են տվյալ բաժնի դրույթները` հաշվի առնելով կոնկրետ կրթական հաստատության կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ:

 

Պահանջներ ուսումնական գործընթացի կազմակերպման և ապահովման նկատմամբ

 

Տեսական ուսուցումը նախատեսված է ուսումնական պլանում ներառած առարկաներից, այդ թվում` առարկաներ ուսանողների ընտրությամբ, ինչպես նաև նախասիրական առարկաներ և խորհրդատվություններ:

ՈՒսանողի գործնական պատրաստվածության ծավալը կազմված է արտադրական պրակտիկայից, լաբորատոր և գործնական պարապմունքներից, կուրսային աշխատանքներից, որը պետք է կազմի տեսական ուսուցմանը և պրակտիկային հատկացված ժամանակի ընդհանուր ծավալի 60% և ավելի:

 

Ընդունելության գործընթացի կազմակերպման պայմաններ

 

Միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Կադրային ապահովվածություն և կադրային համապատասխանություն

 

Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվում է մանկավարժական կադրերով, որոնց հիմնական կրթությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում է դասավանդվող առարկաների մասնագիտական բնույթին:

Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է.

բարձրագույն բժշկական կրթությամբ մասնագետների կողմից.

տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ և կարողություններ սովորեցնելու համար,

բժշկական միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետների կողմից.

գործնական հմտություններ և կարողություններ սովորեցնելու համար:

 

ՈՒսումնամեթոդական ապահովվածություն

 

Մասնագիտության կրթական հիմնական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), ինչն ըստ բովանդակության պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին: Այդ առարկաների, նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական, արտադրական պրակտիկայի, կուրսային աշխատանքների և այլնի համար) պետք է առկա լինեն համապատասխան դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ (գործնական պարապմունքի, ինքնուրույն արտադասարանական աշխատանքների կազմակերպման համար), գործնական խաղերի սցենարներ (դերային խաղեր), թեստային հանձնարարականների հավաքածու, ալգորիթմներ, մեթոդական մշակումներ ու երաշխավորություններ, դիդակտիկ նյութեր, ուսուցման տեխնիկական միջոցներ (ուսումնադիտողական և լսատեսողական նյութեր դասավանդվող բոլոր առարկաների և բոլոր տեսակի պարապմունքների վերաբերյալ` ուսանողների և դասատուների համար), ինչպես նաև ուսանողների միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր: ՈՒսանողների ուսումնական գրականությամբ ապահովումը պետք է հաշվարկվի 0,5 միավոր դասագիրք` յուրաքանչյուր երկու ուսանողի համար սկզբունքով: ՈՒսումնական տեղեկատվության աղբյուրները պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին: ՈՒսումնական գործընթացում պետք է օգտվել օրենսդրական ակտերից, նորմատիվ փաստաթղթերից և մասնագիտական կողմնորոշիչ պարբերականների նյութերից:

 

4.2.4. Նյութատեխնիկական ապահովություն

 

«0416 Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության ուսուցում իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա այնպիսի նյութատեխնիկական բազա, որը կապահովի մասնագիտության լիարժեք ուսուցման նկատմամբ պետական պահանջները և կհամապատասխանի գործող կրթական չափորոշիչների, կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության ցանկի և սանիտարահիգիենիկ պահանջներին: ՈՒսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիաներ և կաբինետներ, որոնք պետք է ապահովված լինեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված կաբինետների և լաբորատորիաների հագեցվածության օրինակելի ցանկին համապատասխան դիդակտիկ նյութերով (պաստառներով, տեխնիկական միջոցներով, գործնական հմտությունները և ունակությունները վարժեցնող պարագաներով և այլն): Կրթական ծրագրի իրագործման ընթացքում պետք է ապահովվի ուսանողի կողմից սույն չափորոշիչով և առարկայական ծրագրերով նախատեսված բոլոր գործնական պարապմունքների և լաբորատոր աշխատանքների կատարումը:

 

Կաբինետներ և լաբորատորիաներ

 

1. «Հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական» դասընթացների կաբինետ

2. Լեզուների կաբինետ

3. «Ֆիզիկական կուլտուրայի» կաբինետ

4. Ատամնաբուժական կաբինետ

5. «Նյութաբանության» կաբինետ

6. Մեթոդական կաբինետ

7. ՈՒսուցման տեխնիկական միջոցների կաբինետ

8. «Համակարգչային օպերատորական գործի» լաբորատորիա

9. Ատամնատեխնիկական գործի լաբորատորիա

10. Գիպսավորման լաբորատորիա

11. «Ձուլման գործի» լաբորատորիա

12. Պոլիմերիզացիայի լաբորատորիա

13. Փայլեցման լաբորատորիա

14 «Անատոմիայի» լաբորատորիա

 

Մարզահամալիր`

 

- Սպորտային դահլիճ,

- Բացօթյա մարզահրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ստեղծել լրացուցիչ կաբինետներ և լաբորատորիաներ:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսուցման կազմակերպման դեպքում պետք է նախատեսվեն նաև ուսումնական պլանում առկա բոլոր առարկաների համապատասխան կաբինետները և լաբորատորիաները:

 

4.2.5. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Պրակտիկայի ժամանակ ուսանողը պարտավոր է ամրապնդել և խորացնել ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները:

«Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ապահովի արտադրական (մասնագիտական) պրակտիկայի պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը: Պրակտիկան անց է կացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` հաստատությանը ամրագրած առողջապահության առաջնային պահպանման բժշկական օղակներում, կլինիկաներում և առողջապահական այլ հիմնարկներում: Վերոհիշյալ բուժհաստատությունների և ուսումնական հաստատության միջև նախապես կնքվում է պայմանագիր:

 

4.2.6. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ

 

(Ատեստավորման պահանջները իրականացվում են գործող կանոնակարգի համաձայն):

- Միջանկյալ ատեստավորումը իրականացվում է ստուգելու համար ուսանողների պատրաստվածության մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին` ըստ առարկաների:

- Քննությունների քանակը մեկ ուսուցման ընթացքում չպետք է գերազանցի 8-ը, իսկ ստուգարքների թիվը` 10-ը:

- ՈՒսումնառության ողջ ժամանակահատվածում նախատեսվում է 3-ից ոչ ավել կուրսային աշխատանք ընդհանուր և մասնագիտական առարկայախմբերից:

- Միջանկյալ ատեստավորման ժամկետներն ու առարկաների ցանկը որոշվում է ուսումնական հաստատության ուսումնական պլաններին համապատասխան` ելնելով տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչներից:

- Ատեստավորման ենթակա ուսումնական նյութի ծավալը չպետք է գերազանցի երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրածին

Միջանկյալ ատեստավորման տեսակներն են`

- քննություն,

- ստուգարք,

- տարբերակված ստուգարք,

- կուրսային աշխատանք:

Միջանկյալ ատեստավորման ձևը (բանավոր, գրավոր, խառը և այլն) սահմանվում է ուսումնական հաստատության կողմից և տեղեկացվում սովորողներին:

Պահանջներ պետական ամփոփիչ ատեստավորմանը`

«0416 Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության գծով շրջանավարտը իր գիտելիքների և ունակությունների մակարդակով պետք է պատրաստ լինի կատարել որակավորման բնութագրին համապատասխան գործունեություն:

- Պետական ամփոփիչ ատեստավորումը համարվում է մասնագետների պատրաստման գործընթացի եզրափակիչ փուլ:

- Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է ստուգել և գնահատել շրջանավարտի պատրաստման մակարդակի և որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

- Պետական ամփոփիչ ատեստավորմանը թույլատրվում են այն ուսանողները, որոնք կատարել են ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները` գնահատվել դրական և հանձնել ստուգարքները:

Պետական ամփոփիչ ատեստավորում «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունից կազմակերպվում է հետևյալ ձևով`

1) միջառարկայական ամփոփիչ պետական քննություն տեստերի ձևով,

2) «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունից`

ա) գործնական քննություն մասնագիտական հմտությունների և ունակությունների ստուգման նպատակով,

բ) տեսական գիտելիքների ստուգում համալիր քննության ձևով`

- շարժական պրոթեզների պատրաստման տեխնիկան

- անշարժ պրոթեզների պատրաստման տեխնիկան

- բյուգելային պրոթեզավորում

- ատամնատեխնիկական նյութագիտություն առարկաներից:

ՈՒսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր չափանիշներ.

- ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը, ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները:

- ՈՒսուցման ընթացքում ուսանողի բեռնվածությունը պարտադիր ուսումնական լսարանային պարապմունքներով չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամը, ընդ որում, նշված ծավալը չի ներառում նախասիրական առարկաների պարապմունքները, խորհրդատվությունները և լրացուցիչ կրթական ծառայությունները:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա առկա ուսուցմամբ մասնագետների պատրաստումը ուսումնական հաստատությունը իրականացնում է հետևյալ սկզբունքներով.

- հիմնական ընդհանուր կրթության հիմքով ուսուցման համար պլանը լրացվում է «Հանրակրթական առարկաներ» առարկայախմբով: Այդ առարկայախմբում ընդգրկված պետք է լինի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Մաթեմատիկա և ինֆորմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Նախնական զինվորական պատրաստականություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները: Նշված առարկաներին հատկացվող ժամաքանակը պետք է կազմի ավագ դպրոցի հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված ժամաքանակի առնվազն 50%-ը միաժամանակ պետք է հաշվի առնել նաև միջին մասնագիտական բժշկական կրթության առանձնահատկությունները:

- Հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա մասնագիտական կրթության ուսուցման ժամկետը ավելանում է 52 շաբաթով (մեկ ուսումնական տարով), ելնելով հետևյալ հաշվարկից.

    տեսական ուսուցում`                         . 39 շաբաթ

    միջանկյալ ատեստավորում`                    . 2 շաբաթ

    արձակուրդներ`                              . 11 շաբաթ

- Սահմանել խորհրդատվության ժամեր յուրաքանչյուր ուսումնական տարում 100 ժամ` յուրաքանչյուր ուսումնական խմբի համար: Խորհրդատվության ժամերը և ձևերը (խմբային, անհատական, գրավոր) որոշում է ուսումնական հաստատությունը:

- Նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը և ուսուցման ժամկետները, ոչ ավելի, քան շաբաթը 4 ժամ, որոշել ուսանողների ընտրությամբ: Նախասիրական առարկաների ծրագրերը հաստատում է քոլեջի ուսումնամեթոդական խորհուրդը:

- Մտցնել ուսումնական հաստատության կողմից ընտրված, ինչպես նաև ուսանողի անձնային պահանջմունքների և մասնագիտական հետաքրքրությունների բավարարմանն ուղղված ընտրովի առարկաներ` չափորոշիչով սահմանված ժամաքանակի սահմաններում:

- ՈՒսումնական հաստատության կամ ուսանողի կողմից ընտրված և ընտրովի դասընթացում ընդգրկված առարկաները դառնում են պարտադիր ուսուցման համար:

- Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի ժամկետը ուսուցման տարբեր ձևերի զուգորդման դեպքում սահմանում է ուսումնական հաստատությունը:

- ՈՒսումնական պլանում ներառած բոլոր տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքները, ինչպես նաև պրակտիկաները (մասնագիտական) ավարտելուց հետո դրվում են ամփոփիչ գնահատականներ («Գերազանց», «Լավ», «Բավարար» կամ «Ստուգված»):

- Մասնագիտացումը մտցվում է ուսումնական հաստատության հիմնադիրի կողմից հաշվի առնելով տարածքի առողջապահական հիմնարկների պահանջը: Մասնագիտացումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի մշակման ընթացքում ուսումնական հաստատությունը իրավունք ունի.

- Ելնելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմաններից, համաձայն վերադաս մարմինների համապատասխան հրամանի (ուսուցման ժամկետի փոփոխման վերաբերյալ) ուսումնական գործընթացում կատարել փոփոխություն` ավելացնելով ուսանողի պարտադիր լսարանային ծանրաբեռնվածությունը շաբաթական մինչև 48 ժամ կիսամյակի ընթացքում (կրճատելով ուսման տևողությունը):

- Մինչև 5%-ի չափով փոփոխելու առարկայախմբերի համար ամբողջությամբ և տվյալ առարկայախմբի մեջ ընդգրկված առարկաների ուսումնական նյութի յուրացման համար նախատեսված ժամաքանակը` առանց գերազանցելու ուսանողների շաբաթական առավելագույն բեռնվածությունը և պահպանելով սույն փաստաթղթով ամրագրված բովանդակության նվազագույնը:

- Փոփոխել առանձին առարկաների ծրագրային նյութի բովանդակությունը` ընդլայնելով կամ խորացնելով տեսական և գործնական պատրաստվածությունը, հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը, ներդնելով (ավելացնելով) հիմնական առարկաներում լրացուցիչ արդիական թեմաներ կամ բաժիններ 15%-ի սահմանում, պահպանելով սույն փաստաթղթում նշված առարկաների նվազագույն ծավալը և չգերազանցելով սովորողի շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը:

- Սահմանել միջանկյալ ատեստավորման անցկացման ձևերը (ստուգարք, տարբերակված ստուգարք, քննություն) ու ժամկետները: Դրա ժամաքանակի հանրագումարային ծավալը պետք է կազմի ոչ պակաս, քան 4 շաբաթ ուսուցման ողջ ընթացքում: ՈՒսումնական տարվա ընթացքում չի թույլատրվում անցկացնել 8 քննությունից ավել:

- Օգտագործել ուսումնական հաստատության պահուստային ժամաքանակը մասնագիտացման, ինչպես նաև արտադրական (մասնագիտական) պրակտիկայի համար: Այդ ժամաքանակի հաշվին կարող է նաև ավելացվել ուսուցանվող առարկաների ժամաքանակը և միջանկյալ ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ ավելի, քան սույն չափորոշիչով սահմանածի 3%-ի չափով):

- Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

- Լաբորատոր աշխատանքներին, գործնական և սեմինար պարապմունքներին, ուսումնական պարապմունքներին, ինչպես նաև արտադրական պրակտիկայի ժամանակ ուսումնական խումբը բաժանել ենթախմբերի` յուրաքանչյուրում առնվազն 8 ուսանող:

- Ընտրել շրջանավարտների ամփոփիչ պետական ատեստավորման ժամաքանակը (բայց ոչ պակաս, քան 2 շաբաթ):

- Սահմանել ուսումնական բեռնվածության (լսարանային և արտալսարանային) ընդհանուր ծավալը յուրաքանչյուր առարկայից` հաշվի առնելով դրա առանձնահատկությունը:

- Մասնագետների պատրաստման գործում` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները` արտացոլելով դրանք ինչպես պետական պահանջներով, այնպես էլ ինքնուրույնաբար սահմանած առարկաների աշխատանքային ծրագրերում:

- Կազմակերպել ուսանողների բացակայությունների լրացումը համաձայն սահմանված կարգի:

- Հիմնական մասնագիտական կրթական ծրագրի յուրացման ընթացքում տարբեր տեսակի ուսուցման ձևերի զուգորդման դեպքում:

 

«0416 ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

._________________________________________________________________________.

| N  |         Դասընթացների անվանումը         |Սովորողի|Այդ թվում`|Կուրսեր|

|    |                                        |ուսում- |գործնական,|       |

|    |                                        |նական   |լաբորատոր |       |

|    |                                        |բեռնվա- |          |       |

|    |                                        |ծության |          |       |

|    |                                        |առավելա-|          |       |

|    |                                        |գույն   |          |       |

|    |                                        |ժամա-   |          |       |

|    |                                        |քանակը  |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|  1.|Հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական      |     302|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.1|Հայոց լեզվի և  խոսքի մշակույթի          |      72|          |      2|

|    |հիմունքներ                              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.2|Փիլիսոփայության հիմունքներ              |      38|          |      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.3|Քաղաքագիտության հիմունքներ              |      38|          |      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.4|Տնտեսագիտության հիմունքներ              |      32|          |      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.5|Իրավունքի հիմունքներ                    |      30|          |      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 1.6|Ֆիզիկական կուլտուրա                     |      92|          |    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

|  2.|Մաթեմատիկական և  ընդհանուր բնագիտական   |      72|        58|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 2.1|Համակարգչային օպերատորական գործի        |      72|        58|      2|

|    |հիմունքներ                              |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|  3.|Ընդհանուր մասնագիտական                  |     190|       102|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.1|Մարդու անատոմիա, ֆիզիոլոգիա`            |      90|        32|      2|

|    |ատամնածնոտային համակարգի բիոմեխանիկայի  |        |          |       |

|    |հիմունքներով                            |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.2|Առաջին բժշկական օգնություն              |      40|        30|      2|

|____|________________________________________|________|__________|_______|

| 3.3|Աղետների բժշկություն                    |      60|        40|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

|  4.|Հատուկ մասնագիտական                     |    1865|      1558|       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.1|Ատամնատեխնիկական նյութագիտության,       |      72|          |      2|

|    |աշխատանքի պաշտպանության և               |        |          |       |

|    |անվտանգության տեխնիկայի հիմունքներ      |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.2|Ստոմատոլոգիական հիվանդություններ        |      45|        30|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.3|Շարժական պրոթեզների պատրաստման տեխնիկա  |     634|       574|    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.4|Անշարժ պրոթեզների պատրաստման տեխնիկա    |     630|       574|    2,3|

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.5|Բյուգելային պրոթեզների պատրաստման       |     260|       230|      3|

|    |տեխնիկա                                 |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.6|Օրթոդոնտիկ ապարատների պատրաստման        |      80|        50|      3|

|    |տեխնիկա                                 |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.7|Դիմածնոտային պրոթեզների պատրաստման      |      80|        50|      3|

|    |տեխնիկա                                 |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

| 4.8|Ձուլման գործ                            |      64|        50|      3|

|____|________________________________________|________|__________|_______|

|  5.|Դասընթաց ուսումնական հաստատության       |      20|        20|      3|

|    |ընտրությամբ                             |        |          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|  6.|Պահուստային ժամեր                       |      35|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |Ընդամենը                                |    2484|      1738|       |

|____|________________________________________|________|__________|_______|

|  7.|Նախասիրական առարկաներ                   |     200|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |Խորհրդատվություններ /տարեկան 100 ժամ/   |     200|          |       |

|____|________________________________________|________|__________|_______|

|    |Ընդամենը                                |    2884|          |       |

._________________________________________________________________________.

 

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.01.2005
N 23-Ն
Հրաման