041.0290.070797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 1997 թ. թիվ 290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի` Երևանի Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող շենքերը և շինությունները հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքերի և շինությունների սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշտել նշված շենքերով և շինություններով կառուցապատված հողամասի սահմանները և ձևակերպել համապատասխան փաստաթղթերը:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ 7-Ի
ԹԻՎ 290 ՈՐՈՇՄԱՆ
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Պահպանության գնդի վարչական շենք
Խանութ
Միակողմանի ավտոտնակ` 1 հատ
Ավտոտնակ` 5 հատ