041.0292.070797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 1997 թ. թիվ 292
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ` ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ԱՎԵՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում սեփական միջոցների հաշվին ապահովել կամրջին հարող հաղորդակցուղիների տեղափոխումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` կամրջային անցման վերականգնման աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը հատկացնել 20.0 մլն. դրամ, որից 5.0 մլն դրամը կանխավճար` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Կամրջային անցման վերականգնման աշխատանքներն ավարտել մինչև 1997 թվականի սեպտեմբերի 30-ը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ապահովել հեղեղատների վերականգնման աշխատանքների կատարումը նախարարությանը Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների հաշվին: