041.0293.080797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 1997 թ. թիվ 293
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին հատկացնել 50 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ապահովելով ըստ հերթափոխների մանկապատանեկան առողջարարական ճամբարների ֆինանսավորումը:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` մինչև 1997 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել մանկապատանեկան առողջարարական ճամբարների փաստացի կատարած ծախսերի վերաբերյալ հաշվետվություն: