041.0295.080797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 1997 թ. թիվ 295
Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ` ազատելով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տասներորդ վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից:
Գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանի աշխատանքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի պաշտոնում համարել իսկական զինվորական ծառայություն: