Սեղմել Esc փակելու համար:
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ...

 

 

040.0517.110505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2005 թվականի N 517-Ն

 

i

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 517-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

 

Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա

 

Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի

սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

 

Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն

 

Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ

 

Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի

երևույթներով)

 

Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ)

 

Տուբերկուլյոզի բաց ձևեր

 

Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում,

անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ

 

Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ

 

Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ

 

(ցանկը փոփ. 30.06.11 թիվ 895-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2005
N 517-Ն
Որոշում