Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2005 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2005 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆ ...

 

 

110.0191.040505

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         05           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11005177

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 ապրիլի 2005 թվականի N 191-Ա/Ք

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2005 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005 թվականի ընդունելությունը կազմակերպված անցկացնելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2005 թ. ընդունելության առարկայական ծրագրերը և գիտելիքների գնահատման չափանիշները:

2. Մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով 2005 թ. ընդունելության առարկայական ծրագրերը և գիտելիքների գնահատման չափանիշները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

2005 թ. բուհական ընդունելության քննության ծրագիր

 

Հայ գրականության զարգացման շրջանները:

Գրական սեռեր և ժանրեր:

Առասպել և էպոս: Հայ հնագույն առասպելներն ու վիպերգերը` «Վահագն», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Արտաշես և Արտավազդ», «Հայկ և Բել»:

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը:

5-րդ դարի մատենագրության ընդհանուր բնութագիրը. Ագաթանգեղոս, Եզնիկ Կողբացի, Փավստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, Կորյուն: Մովսես Խորենացի. կյանքը, «Հայոց պատմություն»:

«Սասունցի Դավիթ» էպոսը. սյուժեն, գաղափարը, գլխավոր կերպարները: Էպոսի գեղարվեստական մշակումները:

Գրիգոր Նարեկացի. կյանքը, տաղերը, «Մատյան ողբերգության» պոեմը:

Միջնադարի հայ բանաստեղծները /թվարկել/: Ներսես Շնորհալի. «Ողբ Եդեսիո» պոեմը»: Հայ առակագիրներ. Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի: Ֆրիկի կյանքը, պոեզիայի ընդհանուր բնութագիրը. «Բան պիտանի», «Գանգատ» բանաստեղծությունները: Նահապետ Քուչակ. «Հայրեններ»:

Սայաթ-Նովա. կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը /4-5 բանաստեղծության վերլուծություն/:

Խաչատուր Աբովյան. կյանքը, ստեղծագործությունները: Աբովյանը հայ նոր գրականության հիմնադիր: «Վերք Հայաստանի» վեպը. սյուժեն, գաղափարը, կերպարները:

Միքայել Նալբանդյան. գրողը, քննադատը և հրապարակախոսը: Նալբանդյանը բանաստեղծ /2-3 բանաստեղծության վերլուծություն/:

Գաղափար գրական հիմնական ուղղությունների մասին` կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ:

Պետրոս Դուրյան. կյանքը, ստեղծագործությունը, բանաստեղծության հիմնական թեմաները. վերլուծել «Սիրել», «Դրժել», «Տրտունջք» բանաստեղծությունները:

Հակոբ Պարոնյան. կյանքը, ստեղծագործությունները /թվարկել թեմաները/, երգիծանքը: «Մեծապատիվ մուրացկաններ» վիպակի սյուժեն, կերպարները:

Րաֆֆի. ստեղծագործության /թվարկում/ ընդհանուր բնութագիրը: «Սամվել» պատմավեպ. պատմական ժամանակաշրջանը, սյուժեն, գաղափարը, կերպարները:

Ալ. Շիրվանզադե. կյանքը, ստեղծագործությունը: «Քաոս» վեպը. սյուժեն, կերպարները: Համեմատություն «Պատվի համար» դրամայի հետ:

Մուրացան. ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, Կամսարյանի կերպարը «Առաքյալը» վիպակում: «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը. պատմական ժամանակաշրջանի սյուժեն, կերպարները:

Գրիգոր Զոհրապ. կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Զոհրապը նորավեպի /նովելի/ մեծ վարպետ: «Երջանիկ մահը», «Այինկա», «Զաբուղոն» նորավեպերը /ևս երեք նովել` դիմորդի ընտրությամբ/:

Հովհ. Թումանյան. կյանքը, ստեղծագործության ժանրային բազմազանությունը: Բանաստեղծությունները /»Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Բարձրից»/, քառյակները /8-10 հատ/, պոեմները և բալլադները /»Հառաչանք», «Անուշ», «Փարվանա», «Թմկաբերդի առումը»/, արձակը /»Գիքորը», «Քաջ Նազար»/:

Ավ. Իսահակյան. կյանքը, ստեղծագործության ժանրային բազմազանությունը: Բանաստեղծությունները. «Գիշերն եկավ, զով հովն ընկավ», «Մի մրահոն աղջիկ տեսա», «Պանդուխտ որդին», «Ախ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ», «Մեր պատմիչներն ու գուսանները», «Ռավեննայում», «Հայրենիքիս», «Հայրենի հողը», «Աբու-Լալա Մահարի» պոեմը, «Համբերանքի չիբուխը» պատմվածքը:

Միսաք Մեծարենց. կյանքը, պոեզիայի ընդհանուր բնութագիրը: «Սիրերգ», «Ձմրան պարզ գիշեր», «Արևին», «Աքասիաներու շուքին տակ», «Ջրտուք», «Հյուղը» բանաստեղծությունները:

Դանիել Վարուժան. կյանքը, բանաստեղծական շարքերի համառոտ բնութագիրը: «Հարճը» պոեմը, «Ձոնը», «Ցորյանի ծովեր» /ևս 3-4 բանաստեղծություն` դիմորդի ընտրությամբ/:

Լևոն Շանթ. «Հին աստվածներ» դրաման. սյուժեն, կերպարները:

Վահան Տերյան. կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Տխրություն», «Հրաժեշտի գազել», «Աշնան մեղեդի», «Fatum», «Գարուն», «Իջնում է գիշերն անգութ ու մթին», «Որպես Լաերտի որդին...» /ևս 4-5 բանաստեղծություն` դիմորդի ընտրությամբ/:

Եղիշե Չարենց. կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Վահագն», «Հարդագողի ճամփորդները», «Տաղարան» շարքից երկու տաղ /»Էլի գարուն կգա...», «Ես իմ անուշ Հայաստանի...»/, «Թուղթ բանաստեղծ բարեկամիս` NN-ին, գրված Երևանից», «Անվերնագիր», «Իմ մահվան օրը...» բանաստեղծությունները, «Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված», «Դեպի լյառն Մասիս», «Պատմության քառուղիներով» պոեմները, «Գանգրահեր տղան» չափածո նովելը:

Դերենիկ Դեմիրճյան. ստեղծագործության ժանրային բազմազանությունը: «Վարդանանք» պատմավեպը. պատմական ժամանակաշրջանը, սյուժեն, կերպարները, Ավարայրի ճակատամարտի նշանակությունը:

Ակսել Բակունց. կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը. «Մթնաձոր», «Մթնաձորի չարքը», «Միրհավ», «Ալպիական մանուշակ», «Ծիրանի փողը», «Խոնարհ աղջիկը» /ևս 3-4 պատմվածք` դիմորդի ընտրությամբ/:

Շահան Շահնուր. ընդհանուր տեղեկություններ կյանքի և ստեղծագործության մասին. «Նահանջը առանց երգի» վեպը:

Կոստան Զարյան. կյանքի և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Նավը լեռան վրա» վեպը:

Գուրգեն Մահարի. կյանքը և ստեղծագործության բնութագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպակը:

Նաիրի Զարյան. «Արա Գեղեցիկ» ողբերգությունը, «Երկու հանճարեղ գլուխ» բանաստեղծությունը:

Հովհաննես Շիրազ. «Թագադրում», «Հայ ժողովրդի երգը», «Մայրս», «Կուզեի նստել մի քարի վրա» /ևս 3-4 բանաստեղծություն` դիմորդի ընտրությամբ/:

Համո Սահյան. ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Չես ասի ոչ մի բառով», «Անտառում», «Քարափը», «Մասրենի», «Անունդ տալիս» «Ինչո՞ւ հիշեցրի»:

Պարույր Սևակ. ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, ժողովածուները: «Անլռելի զանգակատուն» պոեմը, «Վարք մեծաց» բանաստեղծությունը:

Հրանտ Մաթևոսյան. ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: «Աշնան արև» վիպակը:

 

ԱՆԳԻՐ ԱՍԵԼ`

 

Առասպելներից` «Վահագնի ծնունդը»:

Մովսես Խորենացի` հատվածներ «Հայոց պատմությունից» /»Թեպետև եմք ածու փոքր...»` 4-5 տող, «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...»` 10-15 տող/:

Գրիգոր Նարեկացի` «Տաղ Վարդավառի», «Մատյան ողբերգության» /հատված/:

Ֆրիկ` «Գանգատ» /»Մեկն ի պապանց պարոնորդի...» հատվածից/:

Սայաթ-Նովա` «Աշխարս մե փանջարա է»:

Միքայել Նալբանդյան` «Ազատություն», «Իտալացի աղջկա երգը» /հատված/:

Պետրոս Դուրյան` «Տրտունջք», «Լճակ»:

Հովհ. Թումանյան` «Անուշ» /»Նախերգանք»/, «Թմկաբերդի առումը» /»Նախերգանք»/, «Փարվանա» /հատված/, քառյակներ /դիմորդի ընտրությամբ/:

Ավ. Իսահակյան` «Գիշերն եկավ, զով հովն ընկավ», «Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում», «Աբու-Լալա Մահարի» պոեմի 3-րդ սուրահը /ևս 2-3 բանաստեղծություն` դիմորդի ընտրությամբ/:

Միսաք Մեծարենց` «Սիրերգ», «Արևին»:

Դանիել Վարուժան` «Ցորյանի խովեր», «Ձոն»:

Լևոն Շանթ` «Հին աստվածներ»-ից «Իջե՛ք, իջե՛ք, երազներ» հատվածը:

Վահան Տերյան` «Տխրություն», «Հրաժեշտի գազել» /ևս 2-3 բանաստեղծություն` դիմորդի ընտրությամբ/:

Եղիշե Չարենց` «Վահագն», «Էլի գարուն կգա», «Անվերնագիր» /ևս 2-3 բանաստեղծություն` դիմորդի ընտրությամբ/:

Պարույր Սևակ` «Անլռելի զանգակատուն» /հատված/:

Հովհ. Շիրազ` «Թագադրում», «Հայ ժողովրդի երգը» /ևս 2-3 բանաստեղծություն` դիմորդի ընտրությամբ/:

Համո Սահյան` «Մասրենի», «Անունդ տալիս»:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Հ. Բախչինյան, Ս. Սարինյան, Հ. Թամրազյան, «Հայ գրականություն», դասագիրք 9-րդ դասարանի համար, Եր., 2000թ.:

2. Հ. Թամրազյան, Դ. Գասպարյան, Ժ. Քալանթարյան, «Հայ գրականություն», դասագիրք 10-րդ դասարանի համար, Եր., 2000թ.:

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՏՈՄՍԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Հարցատոմսերը կազմվում են ընդունելության համար «Հայոց լեզու և գրականություն» առարկաների նախապես հաստատված ծրագրերից քաղված հարցերով` ընդգրկելով ամբողջ դպրոցական ծրագիրը:

Յուրաքանչյուր հարցաթերթիկ բաղկացած է չորս հարցից. երկու հարց գրականությունից, երկուսը` լեզվից: Գրականության հարցերը ընտրում են այնպես, որ մեկը լինի 9-րդ, մյուսը 10-րդ դասարանի ծրագրից: Հնարավոր դեպքում` մեկը արձակագրի, մյուսը` բանաստեղծի մասին: Հայոց լեզվի հարցերից մեկը տեսական է, մյուսը` նախադասության վերլուծություն:

Հարցաթերթիկը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով /դրական գնահատական է համարվում 8 միավորը/, յուրաքանչյուր հարցը` 5 միավոր /բացարձակ չիմացության դեպքում` 0, ապա` 1,2 և այլն/: Գրականության կամ լեզվի երկու հարցերից անբավարար /մինչև 3 միավոր/ գիտելիքի դեպքում, անկախ մյուս հարցերի պատասխանից, դիմորդը գնահատվում է անբավարար /8-ից ցածր/:

 

Քննական թերթիկի երկու նմուշ

 

Քննական թերթիկ 5

 

1. Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը. պատմական ժամանակաշրջանը, սյուժեն, գաղափարը, կերպարները

2. Ե. Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելը /արտասանել չորս բանաստեղծություն/

3. Բայածանցների տեսակները: Սոսկածանցավոր բայերի խոնարհումը

4. Նախադասության վերլուծություն /ձևաբանական և շարահյուսական/

Դուռը բացեց մազերը շաղ տված, շտապելուց շրջազգեստը անկարգ հագած մի ջահել կին, որի կաթնագույն դեմքի վրա աչքի էին ընկնում սև հոնքերը, որ համարյա միացած էին:

 

Քննական թերթիկ 7

 

1. Սայաթ-Նովա. կյանքը և ստեղծագործությունը /արտասանել 2-3 բանաստեղծություն/

2. Շահան Շահնուրի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը

3. Դերանուն: Անձնական և ցուցական դերանուններ

4. Նախադասության վերլուծություն /ձևաբանական և շարահյուսական/

Ամբողջ քաղաքն անսովոր մարդու վրա թողնում էր երկաթուղու կայանի տպավորություն, ուր ամենքը շտապում են` վախենալով փախցնել գնացքը, որը նրանց տանելու է ցանկալի հեռուները:

 

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (2005 թ).

 

ԲՈՒՅՍԵՐ, ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ

 

Բույսերի բազմազանությունը (ծառատեսակներ, թփեր, խոտաբույսեր, միամյա, երկամյա, բազմամյա բույսեր):

Արմատ: Առանցքային և փնջաձև արմատային համակարգեր: Արմատի աճը: Արմատի գոտիները (հատվածները): Ջրի կլանումը արմատի կողմից: Արմատի ձևափոխությունները:

Ընձյուղներ և բողբոջներ: Բողբոջների կառուցվածքը և տեսակները: Ընձյուղի աճը երկարությամբ: Տերևաթիթեղի բջջային կառուցվածքը: Ջրի գոլորշիացումը բույսերի կողմից: Ցողունի կառուցվածքը և ֆունկցիաները: Ցողունի աճը հաստությամբ, տարեկան օղակներ: Կոճղարմատ, պալար, սոխուկ:

Ծաղիկ: Ծաղկի կառուցվածքը: Ծաղկաբույլեր: Ծաղկավոր բույսերի բեղմնավորումը: Պտուղների և սերմերի առաջացումը: Երկշաքիլ բույսերի սերմերի կառուցվածքը: Միաշաքիլ բույսերի սերմերի կառուցվածքը:

Բուսական հյուսվածքներ:

Միաշաքիլ և երկշաքիլ բույսերի դասերի բնութագիրը:

Բակտերիաներ: Բակտերիաների կառուցվածքն ու կենսագործունեությունը: Բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում: Հիվանդաբեր բակտերիաներ:

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

 

Նախակենդանիներ: Հողաթափիկ ինֆուզորիա (կենսամիջավայրը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները):

Աղեխորշավորների տիպ: Քաղցրահամ ջրերի պոլիպ հիդրայի արտաքին և ներքին կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: Հիդրայի բազմացումը:

Տափակ որդերի տիպ: Սպիտակ պլանարիա և եզան երիզորդ (կենսամիջավայրը, արտաքին և ներքին կառուցվածքի, սննդառության, բազմացման և զարգացման առանձնահատկությունները):

Կլոր որդերի տիպ: Մարդու ասկարիդ (կենսամիջավայրը, արտաքին կառուցվածքը, մաշկամկանային պարկը, մարմնի խոռոչը, մարսողության օրգանները, բազմացումը և զարգացումը):

Օղակավոր որդերի տիպ: Անձրևորդ (կենսամիջավայրը, արտաքին կառուցվածքը, մաշկամկանային պարկը, մարմնի խոռոչը, մարսողության օրգանները, արտաթորության, արյունատար, նյարդային համակարգերը, բազմացումը):

Հոդվածոտանիների տիպ:

Միջատներ: Կենսակերպը և արտաքին կառուցվածքը: Միջատների ներքին կառուցվածքը (մարսողական, արյունատար, շնչառական, արտաթորության, նյարդային և սեռական համակարգերը): Միջատների բազմացումը և զարգացումը:

Քորդավորների տիպ: Քորդավորների հիմնական առանձնահատկությունները:

Գլխաքորդավորներ: Նշտարիկի կենսակերպը և արտաքին կառուցվածքը, քորդան, մարսողությունը, շնչառությունը, արյունատար, արտաթորության և նյարդային համակարգերը:

Ձկներ: Ձկների կենսակերպը և արտաքին կառուցվածքը: Ձկների ներքին օրգանները: Ձկների բազմացումը և զարգացումը:

Երկկենցաղներ: Երկկենցաղների կենսակերպը և արտաքին կառուցվածքը: Երկկենցաղների կմախքը և մկանունքը: Երկկենցաղների ներքին օրգանները: Երկկենցաղների բազմացումը և զարգացումը:

Սողուններ: Սողունների կենսակերպը և արտաքին կառուցվածքը: Սողունների ներքին կառուցվածքը (կմախքը, մարսողական, շնչառական, արյունատար, արտաթորության համակարգերը, նյարդային համակարգը և զգայարանները): Սողունների բազմացումը:

Թռչուններ: Թռչունների կենսակերպը և արտաքին կառուցվածքը: Թռչունների կմախքը և մկանունքը: Թռչունների ներքին օրգանները (մարսողական, շնչառական համակարգերը, արյան շրջանառությունը, արտաթորությունը): Թռչունների նյարդային համակարգը և զգայարանները: Թռչունների բազմացումը և զարգացումը:

Կաթնասուններ: Կաթնասունների կենսակերպը և արտաքին կառուցվածքը, կաթնասունների կմախքը և մկանունքը: Կաթնասունների ներքին օրգանները: Կաթնասունների բազմացումը և զարգացումը:

 

ՄԱՐԴ

 

Հյուսվածքներ, օրգաններ և օրգանների համակարգեր:

Ֆիզիոլոգիական ֆունկցիաների նյարդահումորալ կարգավորումը:

Հումորալ կարգավորում, նյարդային կարգավորում, նյարդահումորալ կարգավորում:

Նյարդային համակարգ և նրա բաժինները:

Նեյրոնների կառուցվածքը, հատկությունները և տեսակները: ՈՒղեկից բջիջներ: Նյարդային համակարգի բաժինները: Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ: Ողնուղեղի կառուցվածքն ու ֆունկցիաները: Գլխուղեղի բաժինները, ուղեղաբուն, ուղեղիկ: Գլխուղեղի մեծ կիսագնդերի կառուցվածքը, մեծ կիսագնդերի կեղևի գոտիները:

Վեգետատիվ նյարդային համակարգ:

Սիմպատիկ նյարդային համակարգ: Պարասիմպատիկ նյարդային համակարգ:

Ներզատական գեղձեր:

Օրգանիզմի ներքին միջավայրն ու նրա նշանակությունը:

Արյուն: Հյուսվածքային հեղուկ: Ավիշ: Արյան կազմը, արյան պլազման և նրա բաղադրությունը: Արյան մակարդում: Էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ: Արյան խմբեր:

Իմունիտետ:

Օրգանիզմի պաշտպանական հատկությունները: Իմունիտետի տեսակները:

Արյան շրջանառություն:

Արյունատար անոթների կառուցվածքը և ֆունկցիաները: Արյան շրջանառության մեծ և փոքր շրջանները: Սրտի կառուցվածքը: Սրտի աշխատանքը և կարգավորումը: Արյան ճնշում: Անոթազարկ: Արյան հոսքի արագությունը: Արյան շարժման առանձնահատկությունները երակներում:

Շնչառություն:

Շնչառության օրգաններ, կառուցվածքը և նշանակությունը: Շնչառական շարժումներ և դրանց կարգավորումը: Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում:

Մարսողություն:

Մարսողության նշանակությունը: Մարսողության համակարգի ֆունկցիաները: Մարսողության օրգանների կառուցվածքը: Մարսողությունը բերանի խոռոչում: Մարսողությունը ստամոքսում: Ենթաստամոքսային գեղձի, լյարդի և աղիքային գեղձերի դերը մարսողության գործընթացում: Մարսողությունը աղիներում: Ներծծում:

Վիտամիններ:

Վիտամինների նշանակությունը: Վիտամինների տեսակները:

Արտազատություն:

Արտազատության օրգանների կառուցվածքը: Միզագոյացում: Միզարձակում:

Մաշկ:

Մաշկի ֆունկցիաները և կառուցվածքը: Օրգանիզմի ջերմաստիճանի կայունությունը: Մաշկի ջերմակարգավորիչ դերը:

Հենաշարժիչ համակարգ:

Հենաշարժիչ համակարգի նշանակությունը: Ոսկրերի կառուցվածքը և աճը: Ոսկրերի միացման տեսակները: Մարդու կմախքը:

Մկաններ, կառուցվածքը և ֆունկցիաները:

Զգայական համակարգեր:

Շրջապատող միջավայիր ընկալումը: Վերլուծիչի կառուցվածքը: Ընկալիչների դասակարգումը և հարմարումը: Տեսողական վերլուծիչ: Լսողական վերլուծիչ: Անդաստակային վերլուծիչ: Մաշկային և մկանային զգայություն: Հոտառություն և ճաշակելիք:

Վարքի ռեֆլեքսային տեսություն:

Ոչ պայմանական ռեֆլեքսներ: Պայմանական ռեֆլեքսներ:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Բջջաբանության հիմունքները:

 

Բջջի քիմիական բաղադրությունը: Անօրգանական նյութեր (ջուր, աղեր): Սպիտակուցների քիմիական բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները և ֆունկցիաները: Ածխաջրեր, ճարպեր: Նուկլեինաթթուներ` ԴՆԹ, ՌՆԹ (նուկլեինաթթուների կենսաբանական դերը, ԴՆԹ-ի կառուցվածքը, կրկնապատկումը, ՌՆԹ-ի կառուցվածքը, ֆունկցիաները): Բջջաթաղանթի կառուցվածքն ու ֆունկցիաները (բջջաթաղանթ, պլազմային թաղանթ, ֆագոցիտոզ, պինոցիտոզ): Ցիտոպլազման և նրա օրգանոիդները: Բջջակորիզ: Պրոկարիոտ բջիջներ: Կյանքի ոչ բջջային ձևեր` վիրուսներ:

Նյութերի փոխանակությունը, ԱԵՖ (նյութերի փոխանակության ֆունկցիաները, ԱԵՖ-ի դերը բջջի էներգետիկ և պլաստիկ փոխանակություններում): Էներգետիկ փոխանակությունը բջջում: ԱԵՖ-ի սինթեզը (գլիկոլիզ, թթվածնային ճեղքում):

Պլաստիկ փոխանակություն: Սպիտակուցի կենսասինթեզը (սպիտակուցի կենսասինթեզի նշանակությունը, ԴՆԹ-ի գաղտնագիրը, տրանսկրիպցիա, փոխադրող ՌՆԹ, մատրիցային սինթեզի ռեակցիաներ, տրանսլյացիա, ֆերմենտների դերը, էներգետիկան): Ֆոտոսինթեզ (լուսային և մթնային փուլերը, նշանակությունը կենդանի բնության համար): Քեմոսինթեզ:

Օրգանիզմների բազմացումը և անհատական զարգացումը:

Բջջի բաժանումը: Միտոզ: Օրգանիզմների բազմացման ձևերը (անսեռ, սեռական բազմացում, սեռական բջիջների զարգացումը): Մեյոզ: Բեղմնավորում (կրկնակի բեղմնավորում, պարթենոգենեզ): Օրգանիզմների անհատական զարգացումը` օնտոգենեզ (սաղմի զարգացումը, հետսաղմնային զարգացումը):

 

Գենետիկայի հիմունքները:

 

Գենետիկան որպես գիտություն օրգանիզմների ժառանգականության և փոփոխականության մասին: Ժառանգականության ուսումնասիրության հիբրիդոլոգիական մեթոդը:

Հիբրիդների առաջին սերնդի միակերպությունը: Մենդելի առաջին օրենքը: Ժառանգման միջանկյալ բնույթը (ճեղքավորման օրենքի վիճակագրական բնույթը):

Ժառանգման օրինաչափությունների բջջաբանական հիմունքները (գամետների մաքրության վարկածը և նրա բջջաբանական հիմունքները, ալելային գեներ): Երկհիբրիդային խաչասերում: Մենդելի երկրորդ օրենքը: Երկհիբրիդային ճեղքավորման բջջաբանական հիմունքները: Շղթայակցված ժառանգման երևույթը և սեռի գենետիկան: Գեների փոխներգործությունը: Գեների բազմակի ներգործությունը: Մարդու գենետիկան (ուսումնասիրման մեթոդները) և դրա նշանակությունը բժշկագիտության և առողջապահության համար:

Մոդիֆիկացիոն փոփոխականություն (ռեակցիայի նորմա, մոդիֆիկացիոն փոփոխականության վիճակագրական օրինաչափությունները):

Մուտացիոն փոփոխականություն (գենային, քրոմոսոմային, սոմատիկ մուտացիաներ, մուտացիաների հաճախությունը և դրանց պատճառները): Ցիտոպլազմային ժառանգականություն:

 

Էվոլյուցիոն ուսմունք:

 

Դարվինի ուսմունքի հիմնական դրույթները:

Տեսակ: Տեսակի չափանիշները: Պոպուլյացիան` էվոլյուցիայի միավոր:

Ժառանգականություն և փոփոխականություն (ոչ ժառանգական կամ մոդիֆիկացիոն փոփոխականություն, ժառանգական փոփոխականություն):

Գոյության կռիվ (բազմացման ինտենսիվությունը, գոյության կռվի ձևերը):

Բնական ընտրություն (բնական ընտրության էությունը, ընտրությունը պոպուլյացիաների մեջ, բնական ընտրության ստեղծագործական դերը, բնական ընտրության ձևերը):

Օրգանիզմների հարմարվածությունը և դրա հարաբերականությունը (հարմարվածության բազմազանությունը, հարմարվածության առաջացումը, հարմարվածության հարաբերականությունը):

 

Օրգանական աշխարհի զարգացումը:

 

Օրգանական աշխարհի էվոլյուցիայի գլխավոր ուղիները (արոմորֆոզ, իդիոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա, էվոլյուցիայի տարբեր ուղիների հարաբերակցությունը):

 

Էկոլոգիայի հիմունքները:

 

Էկոլոգիական գործոններ: Գործոնների ազդեցությունը օրգանիզմի վրա: Սահմանափակող գործոն: Միջավայրի հիմնական աբիոտիկ գործոնները և դրանց նշանակությունը կենդանի բնության համար (լույս, ջերմաստիճան, խոնավություն):

Էկոլոգիական համակարգեր (կենսաերկրացենոզ, սննդային կապեր, էներգիայի կորուստները սննդային շղթաներում):

 

Կենսոլորտի վերաբերյալ ուսմունքի հիմունքները:

 

Կենսոլորտը և նրա սահմանները: Կենդանի նյութի հատկությունները: Նյութերի շրջապտույտը: Միկրոօրգանիզմների դերը նյութերի շրջանառության մեջ:

 

Գրականություն

 

1. Ս. Սիսակյան, Տ. Թանգամյան, Ա. Գասպարյան, «Կենսաբանություն. բույսեր», դասագիրք հանրակրթական դպրոցների 5-րդ դասարանի համար, Երևան, «Առերեսում»-Անի հրատ., 1999:

2. Ս. Սիսակյան, Տ. Թանգամյան, Ա. Գասպարյան, «Կենսաբանություն. բույսեր, բակտերիաներ, սնկեր, քարաքոսեր, կենդանիներ», դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Երևան, «Առերեսում»-Անի հրատ., 1999:

3. Կ. Ջիվանյան, Ֆ. Դանիելյան, Ռ. Ռուխկյան, Է. Յավրույան, «Կենսաբանություն. կենդանիներ», դասագիրք միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի համար, Երևան, «Մակմիլան-Արմենիա» հրատ., 2000:

4. Ս. Մինասյան, Ծ. Ադամյան, Հ. Հովհաննիսյան, «Կենսաբանություն. մարդ», դասագիրք միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի համար, Երևան, «Մակմիլան-Արմենիա» հրատ., 2000:

5. Յու. Ի. Պոլյանսկի, Ա. Դ. Բրաուն, Ն. Մ. Վերզիլին և ուրիշներ, «Ընդհանուր կենսաբանություն», դասագիրք միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանների համար, Երևան, «Աստղիկ-59» հրատ., 2000:

6. Յու. Ի. Պոլյանսկի, Ա. Դ. Բրաուն, Ն. Մ. Վերզիլին և ուրիշներ, «Ընդհանուր կենսաբանություն», դասագիրք միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանների համար, Երևան, «Լույս» հրատ., «Աստղիկ-5» հրատ., 2000:

7. Գ. Գ. Սևոյան, «Կենսաբանության խնդիրների ժողովածու», խնդրագիրք միջնակարգ դպրոցի 8-10-րդ դասարանների համար, Երևան, «Տիրաստ» ՊՓԲԸ, 1999:

8. Է. Ս. Գևորգյան, Ա. Հ. Եսայան, Ֆ. Դ. Դանիելյան, Գ. Գ. Արծրունի, «Կենսաբանություն». բուհերի ընդունելության քննությունների քննատոմսերի տեստերի շտեմարան, Երևան, 1998 (մաս 1, 2, 4,5,6):

9. Շտեմարան, Կենսաբանություն: ԲՈՒՀ-ի ընդունելության քննության տեսական հարցերի և թեստերի, Է. Գևորգյանի և Կ. Ջիվանյանի խմբագրությամբ, Երևան, «Զանգակ» հրատ., 2001 (մաս 1, 2, 4, 5, 6):

10. Ս. Մ. Մինասյան, Ծ. Ի. Ադամյան: Կենսաբանություն: Մարդ: Հանրակրթական դպրոցի և բուհերի ընդունելության քննությունների քննատոմսերի թեստային հարցերի շտեմարան, «Զանգակ» հրատ., Երևան, 2004:

 

2005 թ. քննատոմսերում ընդգրկվելիք խնդիրների համարներն ըստ Գ. Գ.

Սևոյանի «Կենսաբանության խնդիրների ժողովածու»-ի միջնակարգ դպրոցի

8-10-րդ դասարանների համար, Երևան, «Տիրաստ», 1999 թ.:

 

Մեկ միավոր - 2, 3, 4, 5, 10, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 58, 59, 60, 61, 62, 127, 146, 147, 148, 149, 150, 151, 152, 153, 154, 155, 156, 158, 159, 160, 161, 162, 163, 164, 188, 194, 195, 196, 197, 198, 199, 200, 201, 202, 203, 204, 209, 211, 230, 231, 232, 246, 247, 248, 262, 302, 303, 304, 305, 306, 307:

 

Երկու միավոր - 48, 49, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 109, 110, 111, 112, 113, 114, 115, 117, 118, 119, 120, 121, 122, 123, 124, 157, 166, 167, 168, 169, 170, 171, 177, 178, 179, 180, 205, 208, 212, 213, 214, 215, 216, 219, 220, 223, 224, 225, 226, 234, 256, 264, 266, 267:

 

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Գրավոր քննության տևողությունը 4 ժամ է:

 

1. Տեսական հարցերը գնահատվում են առավելագույնը մեկ նիշով, ընդ որում գնահատման քայլը 0,25 է, այսինքն, պատասխանի ճշգրտությունից կախված, դիմորդը կարող է ստանալ 0, 0,25, 0,50, 0,75 կամ 1.00 նիշ:

2. Քննատոմսում զետեղված է լինում երկու խնդիր. մեկը` բարդ /գնահատվում է առավելագույնը երկու նիշ/, մյուսը` համեմատաբար հեշտ /գնահատվում է առավելագույնը մեկ նիշ/: Խնդիրների գնահատման մեջ նույնպես կիրառվում է 5-նիշանի համակարգ, այսինքն, բարդ խնդրի լուծման ճշգրտությունից կախված դիմորդը կարող է ստանալ 0, 0,50, 1,00, 1,50 կամ 2,00 նիշ, իսկ հեշտ խնդրի լուծման համար` 0, 0,25, 0,50, 0,75 կամ 1,00 նիշ:

3. Թեստային հարցերից յուրաքանչյուրը գնահատվում է 0,5 նիշով: Քննատոմսի տեստերը միօրինակ են, կազմված չորս պատասխաններից, որոնցից դիմորդը պետք է նշի միայն մեկը, ընդ որում, գրելով քննատոմսի թեստերի աղյուսակում թե՛ պատասխանի լատիներեն տառը և թե՛ հայերեն պատասխանը: Յուրաքանչյուր թեստ գնահատվում է միանշանակ. կամ 0 /եթե դիմորդը չի նշել միակ ճիշտ պատասխանը/, կամ էլ 0,50 /եթե նշված է ճիշտ պատասխանը/: Թեստերի աղյուսակի լրացման կարգի մասին գրված է քննատետրի համապատասխան մասում, այդ մասին մանրամասն տեղեկություն է տալիս նաև քննական հանձնաժողովի նախագահը` քննությունից անմիջապես առաջ:

Բոլոր հարցերի ճիշտ պատասխանների գումարային գնահատականը կազմելու է 20 միավոր:

 

ՀԱՐՑԱՏՈՄՍԻ ՆՄՈՒՇ

 

Տեսական հարցեր

1. Ո՞րն է բնական ընտրության էությունը: Սահմանեք բնական

       ընտրություն հասկացությունը:                              1 միավոր

    2. Ո՞րն է նուկլեինաթթուների կենսաբանական նշանակությունը:    1 միավոր

3. Նկարագրեք ֆոտոսինթեզի լուսային փուլը և նշեք դրա

       վերջնական արդյունքները:                                  1 միավոր

4. Նկարագրեք Մենդելի կատարած երկհիբրիդային խաչասերումը և

       դրանից ստացված արդյունքները:                             1 միավոր

5. Նկարագրեք նեյրոնների կառուցվածքը, հատկությունները և

       տեսակները:                                               1 միավոր

    6. Մարսողությունը հաստ աղիքում:                             1 միավոր

7. Նկարագրեք սպիտակ պլանարիայի նյարդային համակարգը և

       բազմացումը:                                              1 միավոր

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Մորու վարդագույն ծաղիկները ստացվում են որպես միջանկյալ հատկանիշ, երբ խաչասերում ենք կարմիր և սպիտակ ծաղիկներով առանձնյակները: Բաժակի ձևը կարող է լինել նորմալ` որոշվող ոչ լրիվ դոմինանտ գենով, տերևանման` որոշվող նրա ռեցեսիվ ալելով: Հետերոզիգոտ բույսերում հանդես է գալիս միջանկյալ ձևի բաժակ: Երկու զույգ գեները գտնվում են տարբեր քրոմոսոմներում: Որոշել վարդագույն պտուղներով միջանկյալ ձևի բաժակով բույսերի խաչասերումից ստացված

սերնդի հնարավոր գենոտիպերը և  ֆենոտիպերը:                      (2 միավոր)

2. Գտնել նուկլեոտիդներից յուրաքանչյուրի տոկոսային պարունակությունը մարդու սոմատիկ (մարմնական) բջիջների ԴՆԹ-ի մոլեկուլում, եթե Ա+Թ / Գ+Ց

քանակական հարաբերությունը հավասար է 1,5-ի:                     (1 միավոր)

 

Թեստային հարցեր /յուրաքանչյուրի ճիշտ պատասխանը` 0.5 միավոր/

 

1. Կյանքի ոչ բջջային ձևեր են համարվում.

A-բակտերիաները, B-վիրուսները, C-կապտականաչ ջրիմուռները, D-նշված բոլորը:

2. Բջջում գտնվող հիդրոֆիլ նյութերից են.

A-հանքային աղերը և ածխաջրերը, B-ԱԵՖ-ը և հանքային աղերը, C-ածխաջրերը և ԱԵՖ-ը, D-ճիշտ են բոլոր պատասխանները:

3. Ֆոտոսինթեզի լուսային փուլում պրոտոնային պոտենցիալը կրիտիկական մակարդակի հասնելիս ԱԵՖ-սինթետազի անցքուղու միջով անցնում են.

A-պրոտոնները` գրանների թաղանթի ներքին կողմից դեպի արտաքին կողմ, B-պրոտոնները` գրանների թաղանթի արտաքինից դեպի ներքին կողմ, C-էլեկտրոնները` գրանների թաղանթի ներքին կողմից դեպի արտաքին կողմ, D-էլեկտրոնները` գրանների թաղանթի արտաքինից դեպի ներքին կողմ:

4. Մենդելի երկրորդ օրենքը կարելի է անվանել նաև.

A-գամետների մաքրության վարկած, B-գեների անկախ բաշխման օրենք, C-ժառանգման միջանկյալ բնույթի օրենք, D-հիբրիդների երկրորդ սերնդի միակերպության օրենք:

5. Ըստ տվյալ հատկանիշի հետերոզիգոտ են անվանում այն օրգանիզմները.

A-որոնց սերնդում նկատվում է ճեղքավորում, B-որոնք տալիս են գամետների մեկ տեսակ, C-որոնք ունեն միևնույն ալելային գեներ, D-ճիշտ են A և B պատասխանները:

6. Քրոմոսոմային մուտացիաներին առավել բնորոշ է.

A-քրոմոսոմների որոշակի հատվածների դիրքի փոփոխումը, B-ԴՆԹ-ում մեկ նուկլեոտիդի մյուսով փոխարինումը, C-ԴՆԹ-ից մի քանի նուկլեոտիդների դուրս ընկնելը, D-նոր նուկլեոտիդների ներդրումը ԴՆԹ-ի մեջ:

7. Խաչաձև փոշոտվող բույսերի պոպուլյացիաների խառնվելուն խոչընդոտում են.

A-ծաղկափոշու ծլման արագության տարբերությունները, B-ծաղկման ժամկետների տարբերությունները, C-փոշոտման ժամկետների տարբերությունները, D-ճիշտ են բոլոր պատասխանները:

8. Քրոմոսոմների տրամախաչումը մեյոզի ժամանակ տեղի է ունենում.

A-առաջին բաժանման պրոֆազում, B-երկրորդ բաժանման մետաֆազում, C-երկրորդ բաժանման պրոֆազում, D-առաջին և երկրորդ բաժանումների պրոֆազում:

9. Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է.

A-սիրտը, B-լյարդը, C-երիկամները, D-ճիշտ պատասխանը բացակայում է:

10. Շնչառության կարգավորմանը մասնակցում է.

A-երկարավուն ուղեղը, B-ողնուղեղը, C-մեծ կիսագնդերի կեղևը, D-ճիշտ են բոլոր պատասխանները:

11. Միջաձիգ զոլավոր մկանները գտնվում են.

A-մաշկում, B-անոթների պատերում, C-կմախքում, D-ճիշտ են A և C պատասխանները:

12. Ոչ պայմանական ռեֆլեքսները.

A-ձեռք են բերվում կյանքի ընթացքում, B-չեն ժառանգվում, C-չեն պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում, D-ճիշտ պատասխանը բացակայում է:

13. Աչքի գույնը պայմանավորված է.

A-գունակի քանակով, B-գունազգաց ընկալիչներով, C-գունակի տեղաբաշխումով, D-ճիշտ են A և C պատասխանները:

14. Կենդանիների տիպերից ճառագայթային համաչափություն (սիմետրիա) ունեն.

A-օղակավոր որդերը, B-փափկամարմինները, C-հոդվածոտանիները, D-աղեխորշավորները:

15. Եզան երիզորդի թրթուրը ֆինայի է փոխարկվում.

A-թոքերում, B-լյարդում, C-մկաններում, D-աղիքում:

16. Հոդվածոտանիների մարմինը.

A-ծածկված է խիտինով, B-կազմված է առանձին օղակներից, C-ունի հատվածավորված վերջավորություններ, D-ճիշտ են բոլոր պատասխանները:

17. Թռչունների աջ նախասրտում կա.

A-երակային արյուն, B-զարկերակային արյուն, C-խառը արյուն, D-երակային արյուն` արտաշնչման, զարկերակային արյուն` ներշնչման ժամանակ:

18. Բազմամյա են լինում.

A-խոտաբույսերը, B-թփերը և ծառերը, C-ծառերը, D-խոտաբույսերը, թփերը և ծառերը:

19. Ծաղկի ծաղկապատյանը կազմված է.

A-ծաղկակոթից, B-ծաղկակալից, C-առէջներից ու վարսանդից, D-բաժակից ու պսակից:

20. Այն բակտերիաները, որոնք սնվում են կենդանի օրգանիզմների օրգանական նյութերով կոչվում են.

A-սապրոֆիտներ, B-ցիանաբակտերիաներ, C-մակաբույծներ, D-կաթնաթթվային բակտերիաներ:

 

ՔԻՄԻԱ

 

2005 թ. բուհական ընդունելության քննության ծրագիր

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԻՄԻԱ

 

Ատոմամոլեկուլային ուսմունքը: Ատոմ, քիմիական տարր, մոլեկուլ: Պարզ և բարդ նյութ: Քիմիական նյութի բանաձև: Այն արտահայտելու տարբեր ձևեր: Ալոտրոպիա: Զանգվածի ատոմական միավոր: Հարաբերական ատոմային և մոլեկուլային զանգված: Ավոգադրոյի թիվ: Մոլը որպես նյութի քանակի միավոր: Ավոգադրոյի օրենքը և գազի մոլային ծավալը: Գազային նյութի հարաբերական խտություն: Գազային նյութի մոլեկուլային զանգվածի որոշումն ըստ նրա հարաբերական խտության:

Խառնուրդներ և քիմիական միացություններ: Բաղադրության հաստատունության օրենքը: Միացության մեջ քիմիական տարրի զանգվածային բաժինը: Հաշվումներ ըստ նյութի բանաձևի: Քիմիական ռեակցիա: Էներգիայի և զանգվածի պահպանման օրենքը: Նշանակությունը քիմիայում: Քիմիական հավասարում:

Ատոմի կառուցվածքը. միջուկ, էլեկտրոն: Ատոմի միջուկի բաղադրությունը. պրոտոն, նեյտրոն: Իզոտոպներ: Ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը (մակարդակ, ենթամակարդակ, օրբիտալ): Էլեկտրոնային բանաձև: Մակարդակների և ենթամակարդակների պատկերումը բջիջների տեսքով:

Քիմիական տարրերի հատկությունների փոփոխության պարբերական բնույթը: Պարբերականության օրենքի ժամանակակից ձևակերպումը: Քիմիական տարրերի հատկությունների պարբերականությունն արտահայտող համակարգը. պարբերություն, խումբ, ենթախումբ: Տարրերի հատկությունների կախումը համակարգում դրանց գրաված դիրքից: Ատոմի շառավիղ: Էլեկտրաբացասականություն:

Քիմիական կապ: Քիմիական կապի առաջացումը էլեկտրոնային զույգի ընդհանրացումով: Կովալենտ կապ. ոչ բևեռային և բևեռային: Կովալենտ կապի առաջացման դոնորակցեպտորային մեխանիզմը: Կովալենտ կապի հատկությունները: Իոնական, մետաղական և ջրածնային կապ: Վալենտականություն և օքսիդացման աստիճան: Միջմասնիկային կապերի բնույթը բյուրեղներում. ատոմական, մոլեկուլային, իոնական բյուրեղներ, բյուրեղներ մետաղական կապով: Բյուրեղային նյութերի հատկությունները:

Քիմիական ռեակցիաների դասակարգումը. միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, իզոմերացման: Օքսիդա-վերականգնման ռեակցիաներ: Քիմիական ռեակցիաների ջերմային էֆեկտը: Ջերմաքիմիական հավասարումներ:

Քիմիական ռեակցիայի արագությունը: Արագության կախումը փոխազդող նյութերի բնույթից, կոնցենտրացիայից և ջերմաստիճանից: Կատալիզ և կատալիզատոր: Դարձելի քիմիական ռեակցիաներ: Քիմիական հավասարակշռություն և դրա տեղաշարժի պայմանները: Հավասարակշռության տեղաշարժը կախված ջերմաստիճանից, ռեակցող նյութերի կոնցենտրացիայից, ճնշումից:

Լուծույթներ: Լուծիչ և լուծված նյութ: Չհագեցած, հագեցած և գերհագեցած լուծույթներ: Լուծելիություն: Կախումը լուծվող նյութի բնույթից, ջերմաստիճանից: Գազային նյութի լուծելիության կախումը ճնշումից: Լուծույթում լուծված նյութի զանգվածային բաժինը (%): Լուծույթի մոլային կոնցենտրացիա:

Էլեկտրոլիտային դիսոցում: Էլեկտրոլիտային դիսոցման տեսության դրույթները: Դիսոցման աստիճան: Թույլ և ուժեղ էլեկտրոլիտներ: Թթուները, հիմքերը և աղերը ըստ էլեկտրոլիտային դիսոցման տեսության: Իոնափոխանակային ռեակցիաներ: Ռեակցիաների իոնական հավասարումներ:

Էլեկտրոլիզ: Էլեկտրոլիզը որպես օքսիդա-վերականգնման ռեակցիա: Ջրային լուծույթների և հալույթների էլեկտրոլիզը: Կատոդի և անոդի վրա ընթացող պրոցեսներ: Մետաղների էլեկտրաքիմիական լարվածության շարքը, կիրառական նշանակությունը:

Օքսիդներ: Թթվային, հիմնային և ամֆոտեր օքսիդներ: Օքսիդների անվանակարգումը, ստացման եղանակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները:

Թթուներ: Սահմանումը, դասակարգումը, անվանակագումը, ստացման եղանակները, ընդհանուր հատկությունները: Թթուների հայտնաբերման որակական ռեակցիաները:

Հիմքեր: Սահմանումը, անվանակարգումը, ստացման եղանակները, հատկությունները: Ալկալիների ստացումը, հատկությունները, հայտնաբերման որակական ռեակցիաները:

Աղեր: Սահմանումը, դասակարգումը, անվանակարգումը, ստացման եղանակները, հատկությունները: Աղերի հիդրոլիզը:

 

ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱ

 

Ջրածին: Ատոմի և մոլեկուլի կառուցվածքը, տարածվածությունը բնության մեջ, ստացման լաբորատոր և արդյունաբերական եղանակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Կիրառումը:

Ջուր: Մոլեկուլի կառուցվածքը, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Բյուրեղահիդրատներ:

Հալոգենների ընդհանուր բնութագիրը: Ֆտորի, բրոմի և յոդի հատկությունների համեմատումը քլորի հատկությունների հետ: Հալոգենների միացությունները բնության մեջ, կիրառությունը:

Քլոր: Ատոմի և մոլեկուլի կառուցվածքը: Քլորը բնության մեջ, ստացման լաբորատոր և արտադրական եղանակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Քլորի և դրա միացությունների կիրառությունները: Քլորաջրածին. ստացումը և հատկությունները: Աղաթթու. քիմիական հատկությունները և կիրառությունը: Աղաթթվի աղերը և դրանց կիրառությունը: Քլորիդ իոնի հայտնաբերման որակական ռեակցիան:

Պարբերական համակարգի 6-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Թթվածին. ատոմի կառուցվածքը: Թթվածինը բնության մեջ, ստացման լաբորատոր և արտադրական եղանակները, ալոտրոպիան, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Թթվածնի դերը բնության մեջ և կիրառությունը տեխնիկայում:

Ծծումբ: Ատոմի կառուցվածքը, բնական միացությունները, ալոտրոպիան, ֆիզիկական և քիմիական հատկությունները, կիրառությունը: Ծծմբաջրածին. ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Ծծմբական թթու. հատկությունները: Ծծմբական թթվի արտադրության հիմքում ընկած քիմիական ռեակցիաները: Ծծմբական թթվի աղերը, կիրառությունը: Սուլֆատ-իոնի հայտնաբերման որակական ռեակցիան:

Պարբերական համակարգի 5-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Ազոտ. ատոմի և մոլեկուլի կառուցվածքը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, կիրառությունը: Ամոնիակ. մոլեկուլի կառուցվածքը, ստացման լաբորատոր և արտադրական եղանակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Ամոնիումային աղեր: Ամոնիում-իոնի հայտնաբերման որակական ռեակցիան:

Ազոտի (II) և (V) օքսիդները, ստացումը և հատկությունները: Ազոտական թթու. ստացումը և հատկությունները: Ազոտական թթվի քիմիական հատկությունների առանձնահատկությունները: Ազոտական թթվի աղերը: Ազոտական պարարտանյութեր:

Ֆոսֆոր: Ատոմի կառուցվածքը, բնական միացությունները, ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, կիրառությունը: Ֆոսֆորի (V) օքսիդ. ստացումը և հատկությունները: Օրթոֆոսֆորական թթու. ստացումը և հատկությունները: Ֆոսֆորական պարարտանյութեր:

Պարբերական համակարգի 4-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Ածխածին. ատոմի կառուցվածքը, ալոտրոպիան, քիմիական հատկությունները: Ածխածնի (II) և (IV) օքսիդները. ստացումը և հատկությունները: Ածխաթթուն և դրա աղերը: Կարբոնատ-իոնի հայտնաբերման որակական ռեակցիան:

Սիլիցիում: Ատոմի կառուցվածքը, ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Սիլիցիումի (IV) օքսիդ: Սիլիցիումի բնական միացությունները, դրանց կիրառությունները տեխնիկայում:

Մետաղներ: Տեղը պարբերական համակարգում, ստացման եղանակները (պիրո, հիդրո և էլեկտրամետալուրգիա), ֆիզիկական և քիմիական հատկությունները: Մետաղների կոռոզիան և դրա կանխումը:

Ալկալիական մետաղներ: Ընդհանուր բնութագիրը ըստ պարբերական համակարգում դրանց գրաված դիրքի և ատոմի կառուցվածքի: Նատրիումի և կալիումի ստացման եղանակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Նատրիումի և կալիումի բնական միացությունները, կիրառությունները: Կալիումական պարարտանյութեր:

Պարբերական համակարգի 2-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Կալցիումի. ատոմի կառուցվածքը, բնական միացությունները, ստացման եղանակը, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Ջրի կոշտությունը, այն վերացնելու եղանակները:

Ալյումինը և դրա միացությունները: Ալյումինի օքսիդ և հիդրօքսիդ, ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, ամֆոտերությունը: Ալյումինի և դրա միացությունների կիրառությունները:

Երկաթ: Ատոմի կառուցվածքը, բնական միացությունները, ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Երկաթի (II) և (III) օքսիդները և հիդրօքսիդները, ստացումը և հատկությունները: Թուջի և պողպատի ստացման հիմքում ընկած քիմիական ռեակցիաները: Երկաթի և դրա համաձուլվածքների դերը տեխնիկայում:

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱ

 

ՈՒսումնասիրության առարկան: Օրգանական միացությունների դասակարգումը: Դրանց հատկությունների կախումը կառուցվածքից: Բուլտերովի տեսության հիմնական դրույթները: Իզոմերիա: Քիմիական կապի բնույթը օրգանական միացություններում: Կապի ճեղքման տեսակները (ռադիկալային և իոնական): Գաղափար ազատ ռադիկալների մասին:

Հագեցած ածխաջրածիններ: Հագեցած ածխաջրածինների (ալկանների) հոմոլոգիական շարքը, դրանց էլեկտրոնային և տարածական կառուցվածքը (sp3 հիբրիդացում): Ալկանների անվանակարգումը և իզոմերիան: Ֆիզիկական և քիմիական հատկությունները, կիրառությունը: Հագեցած ածխաջրածինները բնության մեջ: Մեթան:

Էթիլենային ածխաջրածիններ (ալկեններ), sp2 հիբրիդացում, o և Pi կապերը: Անվանակարգումը և իզոմերիան: Էթիլենի ստացման եղանակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները, կիրառությունը:

Ընդհանուր գաղափար բարձրամոլեկուլային միացությունների մասին: Մոնոմեր, պոլիմեր, պոլիմերման աստիճան, տարրական օղակ: Պոլիէթիլեն: Գաղափար դիենային ածխաջրածինների մասին: Բնական կաուչուկ, կառուցվածքը, քիմիական հատկությունները, կիրառությունը: Սինթետիկ կաուչուկ:

Ացետիլեն: Կառուցվածքը: sp հիբրիդացում, եռակի կապ: Ստացման եղանակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները, կիրառությունը:

Բենզոլ: Էլեկտրոնային կառուցվածքը, քիմիական հատկությունները: Բենզոլի ստացման եղանակները, կիրառությունը:

Ածխաջրածինների բնական աղբյուրները: Նավթ, բնական և ուղեկցող գազեր: Նավթի թորումը: Նավթի կրեկինգը:

Սահմանային միատոմ սպիրտներ: Կառուցվածքը, անվանակարգումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Էթանոլ, ստացումը, հատկությունները և կիրառումը: Երկատոմ և եռատոմ սպիրտներ (էթիլենգլիկոլ, գլիցերին):

Ֆենոլ: Կառուցվածքը, մոլեկուլում ատոմների փոխադարձ ազդեցությունը: Ֆենոլի քիմիական հատկությունները, դրանց համեմատությունը սպիրտների հատկությունների հետ: Ֆենոլի կիրառությունը:

Ալդեհիդներ: Կառուցվածքը, անվանակարգումը և քիմիական հատկությունները: Մրջնալդեհիդի և քացախալդեհիդի ստացումը և կիրառությունը: Ալդեհիդների հայտնաբերման որակական ռեակցիան: Պոլիկոնդենսացում:

Կարբոնաթթուներ: Կարբօքսիլ խմբի կառուցվածքը: Կարբոնաթթուների ստացման եղանակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Միահիմն կարբոնաթթուներ, մրջնաթթու (առանձնահատկությունները): Քացախաթթու, ստեարինաթթու, օլեինաթթու:

Էսթերներ: Կառուցվածքը, ստացումը և քիմիական հատկությունները: ճարպերը որպես էսթերներ: ճարպերը բնության մեջ, դրանց քիմիական վերամշակումը: Օճառներ:

Ածխաջրեր: Գլյուկոզ, մոլեկուլի կառուցվածքը, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Գլյուկոզը բնության մեջ, կարևորությունը: Սախարոզ, հատկությունները, սախարոզի հիդրոլիզը, կիրառությունները: Օսլա և թաղանթանյութ: Քիմիական հատկությունները: Դրանց դերը բնության մեջ և կիրառությունը տեխնիկայում:

Ամիններ: Ամինները որպես օրգանական հիմքեր, նրանց փոխազդեցությունը ջրի և թթուների հետ: Անիլին, ստացումը և հատկությունները:

Ամինաթթուներ: Կառուցվածքը, ստացումը և քիմիական հատկությունները: Ալֆա-ամինաթթուները որպես սպիտակուցների կառուցվածքային միավորներ: Սպիտակուցների կառուցվածքը և կենսաբանական նշանակությունը: Գաղափար արհեստական և սինթետիկ մանրաթելերի մասին: Կապրոն:

Բոլոր թեմաների վերաբերյալ առաջարկվում են վարժություններ և խնդիրներ:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Լ. Սահակյան, Վ. Ադամյան, Քիմիա (7,8), «Արևիկ», Երևան 2001 թ.

2. Ա. Ավետիսյան, Լ. Խաչատրյան, Քիմիա (9), «Միտք», Երևան 2001 թ.

3. Ա. Խաչատրյան, Ֆ. Գրիգորյան, Քիմիա (10), «Միտք», Երևան 2001 թ.

4. Լ. Սահակյան, Ա. Խաչատրյան, Ն. Բեյլերյան, Վ. Սարգսյան, Քիմիայի շտեմարան, «Զանգակ - 97», Երևան 2001 թ.

5. Լ. Սահակյան, Ռ. Ասատրյան, Կ. Ավետիսյան «Քիմիա» մաս 1, «Զանգակ-97», Երևան 1999 թ.

 

«Քիմիա» առարկայի քննական տոմսի կառուցվածքը և

գնահատման չափանիշները

 

Քննական տոմսը ներառում է.

 

1. Տասը տեստային հարցեր, որոնք գնահատվում են մեկական միավոր /0.25 միավոր քայլով, կախված պատասխանի լրիվության աստիճանից/, որոնցից հինգը վերցված են «Քիմիայի շտեմարանի» տեստերի տարբեր գլուխների առաջին բաժիններից, իսկ մնացած հինգը` երկրորդ և երրորդ բաժիններից (համապատասխանաբար` 2:3): Հաշվարկային բնույթի տեստերում, եթե ճիշտ է կատարվել մեկնաբանությունը և լուծման ընթացքը, սակայն թվաբանական սխալի պատճառով ճիշտ պատասխանը չի ստացվել, հարցը պետք է գնահատվի 0.75 միավոր:

 

Ընտրած պատասխանը հիմնավորել:

 

2. Փոխարկումների երկու շղթաներ` անօրգանական և օրգանական քիմիայից, յուրաքանչյուրը հինգը քայլից բաղկացած: Ամեն մի շղթան գնահատվում է մեկ միավոր: Յուրաքանչյուր ճիշտ գրված քիմիական ռեակցիայի հավասարումը` պայմանների նշումով` 0.2 միավոր: Ռեակցիաների ընթացքի պայմանները չնշելու դեպքում առավելագույն միավորներից հանել գումարային 0.15 միավոր:

3. Մեկ վարժություն շտեմարանից, որը գնահատվում է մեկ միավոր: Կախված ռեակցիաների թվից այն կարող է գնահատվել 0.2, 0.25, 0.35 միավոր քայլով:

4. Մեկ խնդիր շտեմարանի համապատասխան գլուխների առաջին բաժիններից /գնահատվում է 2 միավոր, 0.5 միավոր քայլով/: Մեկ խնդիր երկրորդ բաժիններից /գնահատվում է 2 միավոր, 0.5 միավոր քայլով/: Մեկ խնդիր երրորդ բաժիններից /գնահատվում է 3 միավոր, 0.5 միավոր քայլով/: Միայն թվաբանական սխալի դեպքում, որը չի ազդում խնդրի տրամաբանական վերջնահանգմանը, առավելագույն միավորներից հանել 0.5 միավոր:

 

Այսպիսով դիմորդին տրվում է առավելագույնը 20 միավոր գնահատվող հարցաթերթիկ, որոնցից առնվազն 10 միավորն ունի դժվարության այնպիսի աստիճան, որ դիմորդը իր բարեխղճորեն ձեռք բերած դպրոցական գիտելիքներով կարող է հաղթահարել ընդունելության անհրաժեշտ անցողիկ նվազագույն շեմը:

 

Քննական ժամաքանակը 240 րոպե:

 

Հարցաթերթիկները կազմելիս անհրաժեշտ է ընտրել հստակ ձևակերպված տեստային հարցեր, և միանշանակ լուծում ունեցող խնդիրներ:

Հարցաթերթիկներում չպետք է ընդգրկել շտեմարանի այն տեստային հարցերը և խնդիրները, որոնք երկիմաստ բնույթի են և չունեն լուծման միանշանակություն (Ցանկը կցվում է):

 

Ի գիտություն

«Քիմիա» առարկայից քննություն հանձնող դիմորդներին. 2001 թ. «Քիմիայի շտեմարան»-ից հանված ներքոբերյալ խնդիրները և թեստային հարցերը պարունակում են երկիմաստ բնույթ և չունեն լուծման միանշանակություն: Այդ իսկ պատճառով չեն կարող ընդգրկվել ընդունելության քննությունների հարցաթերթիկներում:

Խնդիրներ

1-ին գլուխ - 30, 43, 61, 64, 85, 97, 116, 117, 119, 127, 130

2-րդ գլուխ - 4

3-րդ գլուխ - 17, 58, 91, 120, 134, 138

4-րդ գլուխ - 55, 62, 66, 67, 83, 84, 86

6-րդ գլուխ - 57, 63, 65, 71

7-րդ գլուխ - 97

8-րդ գլուխ - 18, 29, 44, 99, 104, 122, 127, 130, 131, 133, 134

9-րդ գլուխ - 46, 53, 68, 69, 76, 85

10-րդ գլուխ - 6, 29, 86, 94, 97, 107, 110, 111, 121, 123, 143, 156

11-րդ գլուխ - 46, 47

12-րդ գլուխ - 15, 19, 73, 75, 84, 88, 96, 98, 99

13-րդ գլուխ - 24, 33, 34

14-րդ գլուխ - 53, 79, 90, 92

15-րդ գլուխ - 71, 79, 81

16-րդ գլուխ - 57, 62, 67

17-րդ գլուխ - 5, 59, 69

 

Թեստեր

1-ին գլուխ - 4, 54, 60, 67, 68, 81, 104, 107

2-րդ գլուխ - 7, 8, 18, 30, 31, 48, 70, 76, 77, 86, 87, 91, 93, 98, 99, 100, 102, 103, 104, 108, 110, 111, 119, 120, 124, 127

3-րդ գլուխ - 3, 5, 8, 13, 25, 26, 28, 38, 39, 42, 43, 49, 58, 59, 64, 65, 68, 85, 86, 88, 89, 95, 98, 99, 101, 102, 103, 104, 106, 112, 113, 114, 119, 120, 129, 148

4-րդ գլուխ - 20, 27, 31, 34, 39, 42, 44, 72, 77, 79, 112, 115

5-րդ գլուխ - 13, 23, 41, 63, 65, 71, 75, 88, 95, 122, 125, 137

6-րդ գլուխ - 41, 44, 47, 65, 66, 79, 83, 95, 101, 102, 111, 122, 131, 136, 141, 150

7-րդ գլուխ - 5, 16, 18, 19, 21, 31, 57, 72, 76, 86, 88, 107, 113, 119

8-րդ գլուխ - 8, 27, 39, 53, 66, 67, 83, 92, 99, 102, 122, 139, 140, 150, 167

9-րդ գլուխ - 15, 19, 24, 40, 66, 68, 115, 148

10-րդ գլուխ - 17, 19, 29, 69, 75, 101, 109

 

Տեստային հարցերի ընտրած պատասխանին տալ տեսական հիմնավորում, անհրաժեշտության դեպքում գրել քիմիական ռեակցիաների հավասարումները և կատարել պահանջվող հաշվարկները:

 

Նմուշ 1

 

1. Ֆիզիկական երևույթ է.

 

1. լուցկու այրումը,

2. պղտորության անհետացումը, երբ թարմ ստացված կալցիումի կարբոնատի սուսպենզիայի մեջ անցկացվում է ածխաթթու գազ

3. ծավալի ընդարձակումը` ջուրը սառույցի վերածվելիս

4. պինդ նատրիումի հիդրօքսիդի վերածվելը փոշու` օդում երկարատև մնալիս:

Թվարկվածներից ընտրել ճիշտ պատասխանը:

 

2. MgBr2 մոլեկուլում ցույց տալ մագնեզիումի ատոմի հիբրիդային վիճակը, եթե կովալենտային անկյունը 180օ է.

 

                1. հիբրիդացում չկա                 3. sp2

                2. sp                              4. sp3

 

3. Բարիումի քլորիդի 0.05 Մ լուծույթում (a=1) իոնների գումարային քանակն է (մոլ/լ).

 

               1. 0.05                            3. 0.15

               2. 0.1                             4. 0.2

 

4. Ավարտել ներքոբերյալ ռեակցիաների հավասարումները, ընտրել գործակիցները` էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով

Cu2S + HNO3(խիտ) __> H2SO4 + Cu(NO3)2 + NO2 + ... FeS2 + O2 __> ...

 

Պատասխանում երկու ռեակցիաների հավասարումների գործակիցների գումարն է.

 

                1. 50                              3. 59

                2. 49                              4. 69:

 

5. Ի՞նչ ծավալով ջրածին կանջատվի մեկ մոլ ջրի և մեկ մոլ միավալենտ մետաղի փոխազդեցությունից: Գրել ռեակցիայի հավասարումը և կատարել հաշվարկ:

 

               1. 48                              3. 22.4

               2. 33.6                            4. 11.2

 

6. Փակ անոթում T1 ջերմաստիճանում իրականացրել են ամոնիակի սինթեզ: Ստեղծվել է հավասարակշռություն, որում ազոտի, ջրածնի և ամոնիակի հավասարակշռական քանակները (մոլ) եղել են համապատասխանաբար a1, b1 և c1: Այնուհետև ջերմաստիճանը բարձրացրել են մինչև T2 ջերմաստիճան: Ստեղծվել է նոր հավասարակշռություն` նշված նյութերի նոր քանակներով a2, b2, c2: Նյութերի այդ քանակներն իրար նկատմամբ գտնվում են հետևյալ փոխհարաբերության մեջ:

 

    1. a1+b1+c1=a2+b2+c2               3. a1+b1+c1

    2. a1+b1+c1>a2+b2+c2               4. a1+b1+c1=2(a2+b2+c2)

 

7. 2 մոլ երկաթի վրա վերցրած աղաթթվով ազդելիս անջատվող ջրածնի ծավալը (լ) հավասար է.

 

               1. 11,2                            3. 33,6

               2. 22,4                            4. 44,8:

 

8. Ա նյութը ստանում են մի միացությունից, որը պատկանում է CnH2n-6 ընդհանուր բանաձևն ունեցող ածխաջրածինների դասին: Նշված նյութի պոլիմերացումից արդյունաբերությունում ստանում են պլաստմասսա: Գտնել Ա նյութի մոլեկուլում sp2 հիբրիդացման վիճակում գտնվող ածխածնի ատոմների թիվը` նկատի ունենալով, որ n < 9: Ճիշտ պատասխանը հետևյալն է.

 

                 1. 4                               3. 7

                 2. 6                               4. 8

 

Գրել ռեակցիաների հավասարումները:

 

9. Ո՞ր միացության օգնությամբ կարելի է քիմիական ճանապարհով գլիցերինը տարբերել էթիլ սպիրտից: Գրել ռեակցիայի հավասարումը:

 

              1. HCl                             3. Cu(OH)2

              2. NaCl                            4. Na

 

10. Սերինի և գլուտամինաթթվի հավասարամոլային խառնուրդը նատրիումի հիդրօքսիդով լրիվ չեզոքացումից հետո կարող է փոխազդել 2,3 գ նատրիումի հետ: Պատասխանում խառնուրդի հետ փոխազդած նատրիումի հիդրօքսիդի մոլերի թիվն է.

 

                1. 0.1                             3. 0.3

                2. 0,2                             4. 0.4

 

11. Գրել հետևյալ փոխարկումների իրականացման համար անհրաժեշտ ռեակցիաների հավասարումները, նշելով պայմանները.

ա) KMnO4 __> K2MnO4 __> MnO2 __> Cl2 __> KClO3 __> KClO4

բ) C2H6 __> ? __> C2H5OH __> ? __> CH3COOH __> CH4

գ) Կազմել ստորև բերված նյութերի միջև (զույգ առ զույգ) ջրային միջավայրում ընթացող ռեակցիաների մոլեկուլային և կրճատ իոնական հավասարումները (թթվային և հիմնային աղերի գոյացումն անտեսել):

 

Fe, CuSO4, HCl, Ba(OH)2

 

12. Ազոտի (II) օքսիդը խառնել են փոխազդեցության համար անհրաժեշտ քանակով օդին: Հաշվել թթվածնի ծավալային բաժինը (%) գազային խառնուրդում այն պահին, երբ փոխազդել է ազոտի (II) օքսիդի 75%:

 

13. Էթիլենային ածխաջրածնի 11.2 գ ավելցուկով կալիումի պերմանգանատի ջրային լուծույթով մշակելիս ստացվել է 18 գ սիմետրիկ կառուցվածքով երկատոմ սպիրտ: Որոշել ելային ածխաջրածնի կառուցվածքը:

 

14. Ապակե կափարիչով անոթի մեջ տեղավորել են մագնեզիումի սուլֆատի 400 գ հագեցած լուծույթ և 20 գ անջուր նատրիումի սուլֆատ: Ջրային գոլորշի կլանելու հետևանքով նատրիումի սուլֆատը փոխարկվում է Na2SO4 * 10H2O բյուրեղահիդրատի: Որոշել, թե քանի գրամ մագնեզիումի սուլֆատի բյուրեղահիդրատ MgSO4 * 7H2O կանջատվի լուծույթից` նատրիումի սուլֆատի հիդրատացումն ավարտվելուց հետո: Մագնեզիումի սուլֆատի լուծելիությունը 35,5 գ է 100 գ ջրում:

Տեստային հարցերի ընտրած պատասխանին տալ տեսական հիմնավորում, անհրաժեշտության դեպքում գրել քիմիական ռեակցիաների հավասարումները և կատարել պահանջվող հաշվարկները:

 

Նմուշ 2

 

1. 1,4 գ ազոտի և 4 գ արգոնի խառնուրդի ծավալը (լ) ն.պ. կլինի

 

                1. 2,24,                        3. 4,48,

                2. 3,36,                        4. 22,4:

 

2. Գրել ազոտական թթվի էլեկտրոնային բանաձևը: Որոշել ազոտի օքսիդացման աստիճանը, վալենտականությունը, դոնորակցեպտորային մեխանիզմով առաջացած կապերի թիվը:

Գտնել այն համարը, որի տակ նշված են թվարկված մեծությունների ճիշտ արժեքները` պահպանելով հարցադրումների հաջորդականությունը.

Բերված շարքերից մեկի բոլոր տարրերի առավելագույն օքսիդացման աստիճանները չեն համապատասխանում պարբերական համակարգում ունեցած դրանց խմբի համարին: Ո՞րն է այդ շարքը`

 

                1. + 4, 5, 0,          3. + 5, 5, 0,

                2. + 5, 4, 2,          4. + 5, 4, 1:

 

3. Ջրի որոշակի ծավալում լուծել են 5 գ պղնձարջասպ և լուծույթի ծավալը ջուր ավելացնելով հասցրել 500 սմ3-ի: Ստացված լուծույթում CuSO4-ի կոնցենտրացիան (մոլ/լ) հավասար է.

 

                1. 0,04,                3. 0,5,

                2. 0,05,                4. 1:

 

4. Նշված ռեակցիաներից որո՞նք են վերօքս ռեակցիաներ: Ընտրել այդ ռեակցիաները, նշել օքսիդիչը և վերականգնիչը:

 

1. FeSO4 + 2KOH = Fe(OH)2 + K2SO4,

2. H2 + I2 = 2HI,

3. Fe + CuSO4 = FeSO4 + Cu,

4. HCl + NaOH = NaCl + H2O,

5. 4HCl + MnO2 = MnCl2 + Cl2 + 2H2O

 

պատասխանում ընտրված ռեակցիաների համարների հաջորդականությունն է

 

5. Կոնտակտային ապարատ է մտել 10 ծավալ գազային խառնուրդ, որը պարունակում է ըստ ծավալի 8% ծծմբային գազ, 12% թթվածին, 80% ազոտ: Ի՞նչ ծավալ է զբաղեցնում այդ խառնուրդը կոնտակտային ապարատից դուրս գալուց հետո, եթե ծծմբային գազը օքսիդացել է լրիվ.

 

             1. 10,                    3. 9, 2,

             2. 9, 6,                  4. 9:

 

6. Գրել ֆոսֆորի արդյունաբերական ստացման ռեակցիայի հավասարումը (ֆոսֆորը ներկայացնել ոչ մոլեկուլային ձևով) և նշել դրան մասնակցող բոլոր նյութերի ստեխիոմետրական գործակիցների գումարը: Ճիշտ պատասխանը բերվում է ստորև.

 

              1. 9,                    3. 19,

              2. 13,                   4. 35:

 

7. Ջրի մեջ լուծել են 3,45 գ մետաղական նատրիում և ռեակցիան ավարտվելուց հետո ստացված լուծույթում լուծել են 6,25գ պղնձի (II) քլորիդ: Գրել ռեակցիաների հավասարումներ: Ին՞չ նյութեր են մնացել լուծույթում.

 

              1. NaOH,                 3. CuCl2 և  NaCl,

              2. NaCl,                 4. NaOH և  NaCl:

 

8. Բրոմածանցյալ է առաջանում պրոպենի և բրոմաջրածնի փոխազդեցությունից: Ռեակցիայի արգասիքի մոլեկուլում HCBr անկյունը մոտավորապես հավասար է

 

              1. 60օ,                   3. 109օ,

              2. 90օ,                   4. 120օ:

 

9. Մեկական մոլ էթանոլ, քացախաթթու և անհայտ կառուցվածքով ալդեհիդ պարունակող ջրային լուծույթն արծաթի օքսիդի ավելցուկով վերցված ամոնիակային լուծույթի հետ փոխազդելիս գոյանում է 4 մոլ մետաղական արծաթ: Գրել ռեակցիաների հավասարումները և պատասխանում տալ ալդեհիդի մոլեկուլում ջրածնի ատոմների թիվը.

 

              1. 8,                     3. 4,

              2. 6,                     4. 2:

 

10. Տրված է բենզոլի և անիլինի խառնուրդ: Ներքոբերյալ նյութերից որի՞ օգնությամբ կարելի է բենզոլն անջատել այդ խառնուրդից.

 

        1. նատրիումի քլորիդ,            3. նատրիումի հիդրօքսիդ,

        2. աղաթթու,                     4. ջուր:

 

11. Գրել հետևյալ փոխարկումների իրականացման համար անհրաժեշտ ռեակցիաների հավասարումները, նշելով պայմանները.

ա) N2_______>NH3_______>NO_______>N2O3_______>NaNO2_______>NaNO3

բ) բութան _______> էթեն _______> էթիլքլորիդ _______> բութան _______> 1,3-բութադիեն _______> կաուչուկ

գ) կազմել ստորև բերված նյութերի միջև (զույգ առ զույգ) ջրային միջավայրում ընթացող ռեակցիաների մոլեկուլային և կրճատ իոնական հավասարումները (թթվային և հիմնային աղերի գոյացումն անտեսել)

 

K2SO3, H2SO4, Mg(OH)2, MgO:

 

12. Քանի՞ գրամ կալցիումի հիդրօքսիդ պետք է ավելացնել 5% զանգվածային բաժնով կալցիումի հիդրոկարբոնատի 162 գ լուծույթին` չեզոք աղ ստանալու համար:

 

13. Սահմանային միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացումից ստացվել է 7,4 գ պարզ եթեր, իսկ նույն զանգվածով սպիրտի ներմոլեկուլային դեհիդրատացումից գոյացել է այնքան էթիլենային ածխաջրածին, որը կարող է միացնել 4,48 լ քլոր: Որոշել ելային սպիրտի կառուցվածքը և գոյացած դիքլորածանցյալի զանգվածը:

 

14. Ինչ-որ նյութի 2,88 գ զանգվածով նմուշը սենյակային ջերմաստիճանում ավելցուկով մետաղական նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է 448 մլ գազ: Նույն նյութի 54 մգ այրելիս ստացվել է 99 մգ ածխածնի (IV) օքսիդ և 27 մգ ջուր: Այդ նյութի 1,8 գ զանգվածով նմուշի գոլորշին զբաղեցրել է 0,56 լ ծավալ:

Գտնել նյութի բանաձևը և գրել խնդրի պայմանին համապատասխանող առնվազն երկու նյութի կառուցվածքային բանաձևը:

 

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ

 

---------------------------

ԻՐՏԵԿ - ռուսաց լեզվի ծրագիրը չի բերվում

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

2005 թ. բուհական ընդունելության քննության ծրագիր

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Աշխարհագրությունը որպես գիտություն, աշխարհագրության զարգացումը:

Աշխարհագրության ճյուղերը և դրանց փոխադարձ կապը, աշխարհագրության կապը մյուս գիտությունների հետ:

Աշխարհագրության արդի խնդիրները և գործնական նշանակությունը:

 

ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Գաղափար հորիզոնի և դրա կողմերի մասին:

Տեղանքում կողմնորոշվելու եղանակները: Ազիմուտ:

Մասշտաբ, դրա տեսակներն ու գործնական նշանակությունը:

Հատակագիծ և քարտեզ: Գլոբուս:

Աստիճանացանցը և դրա տարրերը: Երկրի պտտման երևակայական առանցք, բևեռներ, միջօրեականներ, զուգահեռականներ (հասարակած, արևադարձեր, բևեռային շրջագծեր):

Աշխարհագրական լայնություն և երկայնություն: Քարտեզի վրա կետի աշխարհագրական կոորդինատները որոշելը:

Քարտեզների և գլոբուսների մասշտաբները:

Աշխարհագրական քարտեզների տարբերակումն ըստ տարածքի ընդգրկման, բովանդակության:

Տեղանքի հատակագծի հիմնական տարբերությունները օդալուսանկարից և քարտեզից:

Քարտեզի պայմանական նշանները:

Հորիզոնականներ (իզոհիպսեր) և իզոբաթեր:

Տեղանքի կետերի բացարձակ և հարաբերական բարձրության, օվկիանոսների (ու ծովերի) խորության որոշումը բարձրությունների ու խորությունների սանդղակի օգնությամբ:

Քարտեզի նշանակությունը մարդու գործունեության մեջ:

 

ԵՐԿՐԻ ՁԵՎԸ, ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺՈՒՄԸ

 

Երկրի ձևն ու չափերը: Երկրի ձևի մասին պատկերացումներն անցյալում:

Ֆ. Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը և դրա աշխարհագրական նշանակությունը:

Երկրի գնդաձևության ժամանակակից ապացույցները:

Երկրի օրական պտույտը և դրա աշխարհագրական նշանակությունը: Ժամային գոտիներ:

Երկրի տարեկան պտույտը (շարժումը) և դրա աշխարհագրական հետևանքները: Տարվա եղանակների հերթափոխությունը:

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹԸ ԵՎ ԴՐԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Երկրագնդի թաղանթներն ու դրանց փոխադարձ կապը:

Հասկացություն աշխարհագրական թաղանթի մասին, դրա բաղադրամասերը:

Աշխարհագրական միջավայր: Մարդու դերը աշխարհագրական միջավայրում:

Երկրագնդի բնական զոնաները: Զոնաների հերթափոխությունն ըստ աշխարհագրական լայնության և ծովի մակարդակից ունեցած բարձրության:

Լայնակի զոնայականություն:

Հասարակածային խոնավ մշտադալար անտառների ու սավաննաների զոնաների բնութագիրը:

Անապատներ և կիսաանապատներ, դրանց բնութագիրը ու տարածումը:

Տափաստանների զոնայի բնութագիրը:

Բարեխառն գոտու անտառային զոնայի բնութագիրը:

 

ՔԱՐՈԼՈՐՏ

 

Երկրագնդի ներքին կառուցվածքը:

Երկրակեղևը և դրա կառուցվածքը: Երկրակեղևը կազմող ապարները: Պլատֆորմներ և գեոսինկլինալներ:

Մայրցամաքներ և օվկիանոսներ:

Երկրի մակերևույթը փոփոխող ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերը:

Հրաբուխներ և երկրաշարժեր, դրանց տարածման շրջանները: Հրաբուխների դերը ռելիեֆագոյացման մեջ:

Հողմահարություն: Քամու, հոսող ջրերի, սառցադաշտերի, ծովի ալեբախության աշխատանքը և դերը ռելիեֆի ձևավորման գործում:

Երկրի մակերևույթի ձևերը. հարթավայրեր (ցածրավայրեր, դաշտավայրեր, բարձրավայրեր, սարահարթեր), բլուրներ, լեռներ, լեռնաշղթաներ, լեռնազանգվածներ, լեռնաշխարհներ:

Ցամաքի մակերևույթի բացարձակ և հարաբերական բարձրությունը:

Լեռներ: Լեռների դասակարգումն ըստ բարձրության, հասակի և կառուցվածքի:

Ռելիեֆի ազդեցությունը մարդու տնտեսական գործունեության վրա:

 

ՋՐՈԼՈՐՏ

 

Գաղափար ջրոլորտի մասին: Ջրոլորտի բաղադրամասերը: Ջրի մեծ և փոքր շրջապտույտները, դրանց պատճառներն ու հետևանքները: Համաշխարհային օվկիանոսը և դրա մասերը (օվկիանոսներ, ծովեր, ծովածոցեր, նեղուցներ): Օվկիանոսի հատակի ռելիեֆը, հատակային նստվածքները: Օվկիանոսի ջրի ջերմությունը, աղիությունը: Սառցային երևույթներ: Ջրի շարժումը. օվկիանոսային հոսանքներ, ալիքներ, մակընթացություն և տեղատվություն, ցունամի:

Կղզիներ և թերակղզիներ, դրանց դասակարգումն ըստ ծագման (առաջացման պայմանների):

Համաշխարհային օվկիանոսի բուսական և կենդանական աշխարհը, հանքային հարստությունները: Ծովերի տնտեսական նշանակությունը:

Գետը և դրա մասերը: Գետերի սնումն ու ռեժիմը:

Գետերի աշխատանքը:

Գետի ավազան և ջրբաժան: Գետի անկում, թեքություն, ծախս, հոսք:

Գետերի օգտագործումը և վերափոխումը: Գետերի ջրի մաքրության պահպանումը:

Լճեր, ճահիճներ և սառցադաշտեր, դրանց տիպերը, տարածման շրջաններն ու տնտեսական նշանակությունը:

Ստորերկրյա ջրեր, դրանց առաջացումն ու օգտագործումը: Աղբյուրներ: Գեյզերներ: Ջրոլորտի պահպանման խնդիրները:

 

ՄԹՆՈԼՈՐՏ

 

Գաղափար մթնոլորտի մասին, մթնոլորտի նշանակությունը:

Արեգակնային ճառագայթում (ռադիացիա): Մթնոլորտի տաքանալը: Օդի ջերմաստիճանի չափումը:

Ջերմաստիճանի օրական և տարեկան ընթացքը:

Օդի ջերմաստիճանի փոփոխությունն ըստ աշխարհագրական լայնության և ծովի մակարդակից ունեցած բարձրության:

Մթնոլորտային ճնշում: Ցիկլոններ և անտիցիկլոններ: Օդային զանգվածներ:

Մթնոլորտային տեղումներ, տեղումների քանակի չափումը:

Տեղումների բաշխումը երկրագնդի վրա:

«Եղանակ» և «կլիմա» հասկացությունները: Եղանակի դիտումներ:

Կլիմայի կախվածությունը վայրի աշխարհագրական լայնությունից, ծովի մոտիկությունից, ծովային հոսանքներից, տեղանքի բարձրությունից և լեռնալանջերի դիրքադրությունից:

Քամիների առաջացումը և տեսակները (զեփյուռ, ծովազեփյուռ, լեռնահովտային քամիներ, մուսսոն, պասսատ):

Եղանակի և կլիմայի ուսումնասիրման նշանակությունը տնտեսության համար:

Երկրագնդի կլիմայական գոտիները և կլիմայի տիպերը:

 

ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐ

 

Եվրասիայի դիրքը, ափագիծը, ռելիեֆը և օգտակար հանածոները:

Եվրասիայի կլիման, գետերն ու լճերը: Եվրասիայի բնական զոնաները:

Աֆրիկայի դիրքը, ափագիծը, մակերևույթը և օգտակար հանածոները:

Աֆրիկայի կլիման, գետերն ու լճերը: Աֆրիկայի բնական զոնաները:

Հյուսիսային Ամերիկայի դիրքը, ափագիծը, մակերևույթը և օգտակար հանածոները:

Հյուսիսային Ամերիկայի կլիման, գետերն ու լճերը:

Հարավային Ամերիկայի դիրքը, ափագիծը, մակերևույթը և օգտակար հանածոները:

Հարավային Ամերիկայի կլիման, գետերն ու լճերը: Հարավային Ամերիկայի բնական զոնաները:

Ավստրալիայի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը:

Անտարկտիդայի հայտնագործումը և ժամանակակից ուսումնասիրությունները: Կլիման, բուսական և կենդանական աշխարհը:

 

ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխարհի քաղաքական քարտեզը: Ձևավորման փուլերը:

Եվրոպայի քաղաքական քարտեզը:

Ասիայի քաղաքական քարտեզը:

Աֆրիկայի քաղաքական քարտեզը:

Հյուսիսային Ամերիկայի քաղաքական քարտեզը:

Հարավային Ամերիկայի քաղաքական քարտեզը:

Աշխարհի բնակչությունը: Բնակչության թիվը, վերարտադրությունը: Մեխանիկական շարժը: Բնակչության կազմը:

Բնակչության տեղաբաշխումը աշխարհում: Բնակչության կուտակումների գլխավոր արեալները:

ՈՒրբանիզացիա, դրա գլխավոր հատկանիշները: Քաղաքային տարաբնակեցում: Աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիաները: Գյուղական տարաբնակեցում:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հասկացություն համաշխարհային տնտեսության մասին: Համաշխարհային բնական ռեսուրսներ: Հանքային ռեսուրսներ: Հողային ռեսուրսներ: Ջրային ռեսուրսներ. քաղցրահամ ջրի ռեսուրսները: Կենսաբանական ռեսուրսներ: Կլիմայական ռեսուրսներ: Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսներ:

Համաշխարհային տնտեսության ընդհանուր բնութագիրը: Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, դրանց ճյուղային կազմն ու տեղաբաշխումը: Տրանսպորտ: Տրանսպորտի գլխավոր տեսակները: Գլխավոր ծովային ուղիներն ու խոշոր նավահանգիստները:

Աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանում:

Միջազգային տնտեսական կապերը:

 

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները:

Հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների հիմնախնդիրը:

Ժողովրդագրական հիմնախնդիրը:

Պարենային հիմնախնդիրը:

Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրը:

Մթնոլորտի պահպանման հիմնախնդիրը:

 

ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Ռուսաստանի բնությունը, բնակչությունը, վարչաքաղաքական կառուցվածքը: Տնտեսության ընդհանուր բնութագիրը, գլխավոր ճյուղերը:

Վրաստան. բնությունը, բնակչությունը, տնտեսությունը:

Ադրբեջան. բնությունը, բնակչությունը, տնտեսությունը:

Թուրքիայի տնտեսաաշխարհագրական բնութագիրը:

Իրանի տնտեսաաշխարհագրական բնութագիրը:

ԱՄՆ-ի տնտեսաաշխարհագրական բնութագիրը:

Ֆրանսիայի տնտեսաաշխարհագրական բնութագիրը:

Ճապոնիայի տնտեսաաշխարհագրական բնութագիրը:

Չինաստանի տնտեսաաշխարհագրական բնութագիրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը: Մակերևույթը: Կլիման: Գետերը և լճերը:

ՀՀ աշխարհագրական դիրքը, վարչատարածքային կառուցվածքը, ռելիեֆի գլխավոր առանձնահատկությունները: Լեռնաշղթաները, սարահարթերը:

Օգտակար հանածոները: Կլիման: Ջրագրությունը: Սևանա լճի հիմնախնդիրը:

Հողերը: Բուսականությունը: Կենդանական աշխարհը:

ՈՒղղաձիգ (վերընթաց) լանդշաֆտային գոտիները:

Բնակչությունը: Թվաքանակը, վերարտադրությունը, մեխանիկական շարժը:

Բնակչության կազմը և աշխատանքային ռեսուրսները:

Բնակչության տեղաբաշխումը, տարաբնակեցումը:

Քաղաքները: Երևանի աշխարհագրական բնութագիրը:

ՀՀ տնտեսությունը: Ընդհանուր բնութագիրը, ճյուղային կառուցվածքը:

Արդյունաբերություն. ընդհանուր բնութագիրը, ճյուղային կառուցվածքը, արդյունաբերական հանգույցները:

Արդյունաբերության գլխավոր ճյուղերի բնութագիրը (էներգետիկա, լեռնահանքային և մետալուրգիական, քիմիական, մեքենաշինական, թեթև, սննդի, շինանյութերի արդյունաբերություն):

Գյուղատնտեսություն. ընդհանուր բնութագիրը: Ոռոգման նշանակությունը: Ճյուղային կառուցվածքը, գլխավոր ճյուղերի բնութագիրը (բուսաբուծություն, անասնապահություն):

Տրանսպորտը, ընդհանուր բնութագիրը, գլխավոր տեսակները:

ՀՀ մարզերի բնութագիրը (դիմորդի ընտրությամբ):

Հայաստանի Հանրապետության բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրները: Արտաքին տնտեսական կապերը:

ԼՂՀ ընդհանուր բնութագիրը: Բնությունը: Բնակչությունը: Տնտեսությունը:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Հ. Գաբրիելյան, Վ. Պողոսյան, «Աշխարհագրություն», դասագիրք 5-րդ դասարանի համար: Եր., 1996, 2000

2. Մ. Իսկանդարյան և ուր., «Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն», դասագիրք 6-րդ դասարանի համար: Եր., 1996, 2000

3. Հ. Գաբրիելյան և ուր., «Ռեգիոնալ աշխարհագրություն», դասագիրք 7-րդ դասարանի համար: Եր., 1996

4. Լ. Վալեսյան, Խ. Նազարյան, «Հայաստանի աշխարհագրություն», դասագիրք 7-րդ դասարանի համար: Եր., 1998, 1999

5. Ա. Ավագյան և ուրիշներ, «Ռեգիոնալ աշխարհագրություն», դասագիրք 8-րդ դասարանի համար: Եր., 1996

6. Լ. Վալեսյան, Խ. Նազարյան, «Հայաստանի աշխարհագրություն», դասագիրք 8-րդ դասարանի համար: Եր., 1998, 1999

7. Գ. Ավագյան և Ռ. Մարգարյան, «Աշխարհագրություն» 7-րդ դասարանի համար: Եր., 1999

8. Գ. Ավագյան և Ռ. Մարգարյան, «Աշխարհագրություն» 8-րդ դասարանի համար: Եր., 1999

9. Ս. Մելքումյան, «Լեռնային Ղարաբաղի աշխարհագրություն»: Եր., 1999

10. Ռ. Մկրտչյան, Լ. Վալեսյան, Ա. Գասպարյան, «Աշխարհագրություն (բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ)», դասագիրք 9-րդ դասարանի համար: Եր., 1996, 1999

11. «Աշխարհագրություն - 99» - բուհական ընդունելության քննության հարցարան: Եր. «Զանգակ-97», 1999

 

«ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

«Աշխարհագրություն» առարկայի քննական հարցաթերթիկների 15 հարցերից առաջին երեքը (երկու հարց` երեքական բալ, մեկ հարց` երկու բալ) պահանջում են տեսական գիտելիքների իմացություն, փաստերի համակարգված շարադրանք, երևույթների պատճառահետևանքային կապերի հիմնավորում:

Չորրորդ հարցը (մեկ բալ) վերաբերում է աշխարհագրական հարց-առաջադրանքներին: Հինգերորդ հարցը (մեկ բալ) ներկայացնում է աշխարհագրական հասկացությունների սահմանումներ և բացատրություններ: Վեցերորդ և յոթերորդ հարցերը (մեկական բալ) տեստային առաջադրանքներ են, ութերորդ և իններորդ հարցերը (մեկական բալ) պահանջում են բնական և հասարակական երևույթների զարգացման ու տեղաբաշխման օրինաչափությունների վերլուծություններ կամ հիմնավորումներ:

Տասներորդ և տասնմեկերորդ հարցերը (մեկական բալ) ընդգրկում են տեքստային շարադրանքով տրված և բաց թողած տեղերը լրացնելու պահանջով առաջադրանքներ: Տասներկուերորդ և տասներեքերորդ հարցերը (մեկական բալ) ներկայացնում են խնդիր-վարժություններ, իսկ տասնչորսերորդ և տասնհինգերորդ հարցերը (մեկական բալ)` ուրվագծային քարտեզների վրա կատարվող գործնական առաջադրանքներ:

Այսպիսով, քննական հարցաթերթիկի գնահատման առավելագույն գումարը 20 (քսան) բալ է, իսկ գնահատման քայլը 0.25 բալից է:

 

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ - 2005 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇ

 

1. Քամիների տեսակները ............................................. 3

ա) բրիզներ, մուսսոններ: Առաջացումը և տարածումը

բ) պասսատներ: Առաջացումը և տարածումը

գ) տեղական քամիներ

2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ .................................... 3

ա) աշխարհագրական դիրքը, տարածքը, սահմանները

բ) բնական պայմանները

գ) ռեսուրսները

3. ՀՀ անասնապահությունը ........................................... 2

ա) մասնագիտացումը

բ) տեղաբաշխումը

4. Ի՞նչ է գեոսինկլինալը ........................................... 1

5. Ի՞նչ է աշխատանքի աշխարհագրական բաժանումը ....................... 1

6. Ընտրել և դուրս գրել ՀՀ 3500մ-ից բարձր լեռնագագաթները.

ՈՒրասար, Արայի, Գոգի, Լալվար, Թեժլեռ, Կապուտջուղ, Վարդենիս,

Քաշաթաղ, Ծղուկ, Թեղենիս, Հալաբ, Աժդահակ ................. ...... 1

7. Ընտրել և դուրս գրել սլավոնական լեզվախմբին պատկանող ժողովուրդները.

իտալացիներ, ուկրաինացիներ, արաբներ, պարսիկներ, չեխեր, ռումինացիներ,

խորվաթներ, իսպանացիներ, շվեդներ, սլովակներ, վրացիներ, հույներ

................................................................ 1

8. Ինչո՞վ է պայմանավորված Ամազոնի ջրառատությունը .................. 1

9. Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ բնական շինանյութերով հարուստ

լինելը ......................................................... 1

10. Այն ուղին որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի ..... Այն

վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է ............

Հայկական լեռնաշխարհում գործող հրաբուխներ են ............ և ....

...................... : ...................................... 1

11. Ադրբեջանի գլխավոր հանքային հարստությունը ............ է, իսկ

երկաթաքարի պաշարներ կան ................. -ում: Ադրբեջանի տարածքով

հոսող խոշոր գետի` ................ վրա կառուցվել է .............

ջրամբարը ...................................................... 1

12. Լեռան գագաթին մթնոլորտային ճնշումը 400 մմ է, օդի ջերմաստիճանը -4օ,

իսկ ստորոտում` +10: Որոշել լեռան հարաբերական բարձրությունը և

մթնոլորտային ճնշումը նույն պահին ստորոտում .................... 1

13. Առաջին երկրում բնակչության խտությունը 60 մարդ/կմ2 է, երկրորդում`

110 մարդ/կմ2: Ո՞ր երկիրն է տարածքով ավելի մեծ, եթե հայտնի է, որ

առաջին երկրում բնակչությունը 4 մլն մարդ է, երկրորդում` 8 մլն

մարդ .......................................................... 1

 

---------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

14. Տետրում գրել թվերով նշված օբյեկտների անունները.

1,2 - լեռնագագաթ, 3,4 - գետ, 5,6 - ջրաէլեկտրակայան, 7,8 - քաղաք

 

---------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

15. Տետրում գրել թվերով նշված օբյեկտների անունները.

1,2 - ծով, 3,4 - անապատ, 5,6 - պետություն, 7,8 - մայրաքաղաք

 

«ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Ա. Աշխարհագրական-բնութագրական տեքստային շարադրանքի 1 (մեկ) բալանոց ենթահարցերից յուրաքանչյուրը գնահատվում է`

 

1 (մեկ) բալ, եթե`

ա/ ենթահարցին դպրոցական դասագրքի սահմաններում տրված է սպառիչ ու համոզիչ պատասխան: Մտքերը հիմնավորված են օրինակներով, անհրաժեշտության դեպքում` գծագրերով, թվերով,

բ/ շարադրանքի մեջ արտահայտված են աշխարհագրական օբյեկտների, ինչպես նաև երևույթների տեղաբաշխման սկզբունքներն ու օրինաչափությունները: Լուսաբանված են երևույթների պատճառներն ու հետևանքները:

 

0,75 բալ, եթե`

ա/ ենթահարցը շարադրված է տրամաբանորեն ճիշտ, բայց առանց մանրամասների,

բ/ տեսական գիտելիքների հիմնավորումը ոչ բոլոր դեպքերում է ուղեկցվում համապատասխան օրինակներով, փաստական տվյալներով,

գ/ հասկացությունների բացատրություններում բաց են թողնված որոշ ոչ էական բնութագրական հատկանիշներ:

 

0,5 բալ, եթե`

ա/ ենթահարցը շարադրված է ընդհանուր գծերով, թույլ տրված անճշտությունները էական չեն,

բ/ հիմնականում ճշգրտված տեսական գիտելիքները հիմնավորված չեն համապատասխան փաստերով և օրինակներով,

գ/ հասկացությունների բացատրություններում թույլ են տրված էական սխալներ:

 

0,25 բալ, եթե`

ա/ շարադրանքում կան բուն հարցին վերաբերող մասնակի, բայց ոչ հստակ մտքեր,

բ/ հարցի պատասխանը հիմնավորված չէ որևէ փաստական տվյալով կամ օրինակով,

գ/ բերված օրինակները հարցի հետ չեն առնչվում կամ սխալ են:

 

0 (զրո) բալ, եթե`

ա/ ենթահարցը շարադրված չէ,

բ/ շարադրվածը պահանջվող հարցի պատասխանը չէ:

 

Բ. Աշխարհագրական հասկացության սահմանման կամ երևույթի, օբյեկտի բնութագրման վերաբերյալ առաջադրանքի կատարումը գնահատվում է`

 

1 (մեկ) բալ, եթե`

հասկացության սահմանումը և երևույթի, օբյեկտի բնութագրումը հստակ են, ճիշտ, բերված են համապատասխան օրինակներ, անհրաժեշտության դեպքում նաև գծագրեր, սխեմաներ:

 

0,75 բալ, եթե`

հասկացության սահմանումը և երևույթի, օբյեկտի ընտրությունը հստակ է, ճիշտ, բայց չկան համապատասխան օրինակներ և անհրաժեշտ գծագրեր, սխեմաներ:

 

0,5 բալ, եթե`

տրված է հասկացության սահմանումը կամ երևույթի, օբյեկտի հիմնական բովանդակությունը մասնակի թերություններով:

 

0,25 բալ, եթե`

հասկացության մեջ կան բուն հարցին վերաբերող մասնակի, բայց ոչ հստակ մտքեր:

 

0 (զրո) բալ, եթե`

բացակայում է առաջադրանքի պատասխանը կամ այն տրված է սխալ:

 

Գ. Բաց թողած տեղերը լրացնելու առաջադրանքները գնահատվում են`

 

1 (մեկ) բալ, եթե`

լրացված են բոլոր չորս ճիշտ պատասխանները:

 

0,75 բալ, եթե`

լրացված է ցանկացած երեք ճիշտ պատասխան:

 

0,5 բալ, եթե`

լրացված է ցանկացած երկու ճիշտ պատասխան:

 

0,25 բալ, եթե`

լրացված է ցանկացած մեկ ճիշտ պատասխան:

 

0 (զրո) բալ, եթե`

չկա ճիշտ պատասխան:

 

Դ. Աշխարհագրական խնդիր-վարժության կատարումը գնահատվում է`

 

1 (մեկ) բալ, եթե`

ա/ առաջադրված ելակետային տվյալների հիման վրա ստացվել է ճիշտ պատասխան,

բ/ հաշվարկները և հարցերի պատասխանները հիմնավորված են համապատասխան բացատրություններով:

 

0,75 բալ, եթե`

հաշվարկներում և հարցերի պատասխաններում կան մասնակի թերություններ:

 

0,5 բալ, եթե`

կատարված հաշվարկներում, հարցերի պատասխաններում և հիմնավորումներում կան թերություններ և անճշտություններ:

 

0,25 բալ, եթե`

կատարված հաշվարկներում և հարցերի պատասխաններում կան էական թերություններ և անճշտություններ:

 

0 (զրո) բալ, եթե`

ա/ խնդիր-վարժությունը լուծված չէ:

 

Ե. Աշխարհագրական հարց-առաջադրանքը գնահատվում է`

 

1 (մեկ) բալ, եթե`

առաջադրանքին տրված է սպառիչ պատասխան:

 

0,75 բալ, եթե`

պատասխանը տրված է մասնակի թերություններով:

 

0,5 բալ, եթե`

պատասխանը տրված է ընդհանուր գծերով և որոշ սխալներով:

 

0,25 բալ, եթե`

կան բուն հարցին վերաբերող ոչ հստակ մտքեր և սխալներ:

 

0 (զրո) բալ, եթե`

բացակայում է պատասխանը կամ այն գրված է սխալ:

 

Զ. Աշխարհագրական տեստը գնահատվում է`

 

1 (մեկ) բալ, եթե`

ճիշտ են գրված պահանջվող բոլոր օբյեկտների անունները:

 

0,75 բալ, եթե`

ճիշտ են գրված պահանջվող օբյեկտների անունների Է- ը:

 

0,5 բալ, եթե`

ճիշտ են գրված պահանջվող օբյեկտների անունների զ- ը:

 

0,25 բալ, եթե`

ճիշտ են գրված պահանջվող օբյեկտների անունների Զ- ը:

 

0 (զրո) բալ, եթե`

չի կատարված կամ սխալ է կատարված առաջադրանքը:

 

Է. ՈՒրվագծային քարտեզի վրա կատարված առաջադրանքը գնահատվում է`

 

1 (մեկ) բալ, եթե`

ճիշտ է գրված պահանջվող օբյեկտների անունների Է- ից ավելին:

 

0,75 բալ, եթե`

ճիշտ են գրված պահանջվող օբյեկտների անունների զ- ից Է- ը:

 

0,5 բալ, եթե`

ճիշտ են գրված պահանջվող օբյեկտների անունների Զ- ից զ- ը:

 

0,25 բալ, եթե`

ճիշտ են գրված պահանջվող օբյեկտների անունների 1/5- ից Զ- ը ներառյալ:

 

0 (զրո) բալ, եթե`

աշխատանքը կատարված չէ կամ տրված չեն պահանջվող օբյեկտների անունների մինչև 1/5-ը:

 

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ

 

2005 թ. բուհական ընդունելության քննության ծրագիր

 

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

 

Ածանցում և բառաբարդում: Գերմաներենի ամենատարածված նախածանցներն ու վերջածանցները:

Գոյականական նախածանցներ` ge-, un-, er-, miss-;

գոյականակերտ վերջածանցներ` -er, -ler, -ner, -ling, -el, -or, -us, -ismus, -nom, -log, -ist, - ant, -ent, -at, -et, -it, -ot, -heit, -keit, -schaft, -tion, -ung, -ei, -ie, -ik, -ur, -sal, -nis, -um, -tum, -tel;

ածականական նախածանցներ ` un-, ur-, er-;

ածականական վերջածանցներ` -ig, -lich, -los, -bar, -haft, -en, -ern;

բայական նախածանցներ` ab-, an-, aus-, bei-, ein-, mit-, nach-, vor-, zu-, be-, ge-, er-, ver-, zer-, ent-, miss-;

բայական վերջածանց` -ier:

 

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

 

Հաստատական, ժխտական (nicht «kein բառերով) հրամայական և հարցական (հարցական բառերով և առանց դրանց) նախադասությունների գործածությունը: Բայական (նաև` անջատվող նախածանցներով) և անվանական ստորոգյալների գործածությունը ժամանակային պարզ և բաղադրյալ ձևերով:

Մոդալ բայերով և Infinitiv-a՛՛, խոնարհվող բայով «zu+Infinitiv-ով արտահայտված բաղադրյալ բայական ստորոգյալով նախադասությունների գործածությունը:

Բարդ ստորադասական նախադասությունների գործածությունը: Երկրորդական նախադասություններ` ուղիղ խնդիր երկրորդական նախադասություն, ժամանակի պարագա երկրորդական նախադասություն, պատճառի երկրորդական նախադասություն, որոշիչ երկրորդական նախադասություն: und, aber, denn, deshalb շաղկապներով բարդ համադասական նախադասությունների գործածությունը: man, es դերանուններով արտահայտված ենթակայով նախադասությունների գործածությունը:

 

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Գոյականների հոլովումը: Նախադասության մեջ գոյականների գործածությունը տարբեր հոլովներով:

Հոդ (արտիկլ): Որոշյալ հոդի գործածությունը: Անորոշ հոդի գործածությունը: Հոդի բացակայությունը:

Բայ: ՈՒժեղ և թույլ բայերի ժամանակային ձևերի կազմությունն ու գործածությունը Prasens, Imperfekt, Perfekt, Plusquamperfekt, Futurum ժամանակներով: Հրամայական ձևերի կազմությունը:

Ածական անուն: Ածականների շարահյուսական գործառույթները: Ածականների համեմատության աստիճանների կազմությունը: Ածականի հոլովումը:

Մակբայ: Մակբայների իմաստային և շարահյուսական գործառույթները:

Դերանուն: Անձնական, ստացական, ցուցական, հարցական և հարաբերական դերանուններն ու նրանց հոլովումը:

Նախդիրներ: Genitiv, Dativ, Akkusativ, «Dativ a՛օ~ Akkusativ պահանջվող նախդիրները:

Բուհ ընդունվողը ընթերցանության ժամանակ պետք է կարողանա գտնել ու մեկնաբանել

3/ Infinitiv-ի խմբերը «zu մասնիկի հետ Infinitiv-ի գործածության հիմնական դեպքերը,

u/ Prasens, Imperfekt, ժամանակային ձևերով դրված Passiv նախադասությունները,

./ haben + zu + Infinitiv «sein + zu + Infinitiv կառույցները,

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Ժ. Հասրաթյան և ուր. - Գերմաներեն լեզվի դասագիրք 5-րդ դասարանի համար, 1999 թ., «Մակմիլան-Արմենիա» հրատ.:

2. Գ. Վարդանյան և ուր. - Գերմաներեն լեզվի դասագիրք 6-րդ դասարանի համար, 1999 թ., «Մակմիլան-Արմենիա» հրատ.:

3. Ք. Աղայեկյան և ուր. Գերմաներեն լեզվի դասագիրք 7-րդ դասարանի համար, 1999 թ. «Մակմիլան-Արմենիա» հրատ.:

4. Ք. Աղայեկյան և ուր. - Գերմաներեն լեզվի դասագիրք 8-րդ դասարանի համար, 1999 թ. «Մակմիլան-Արմենիա» հրատ.:

5. Մ. Հարությունյան և ուր. - Գերմաներեն լեզվի դասագիրք 9-րդ դասարանի համար, 1995 թ. «Լույս» հրատ.:

6. Մ. Հարությունյան և ուր. - Գերմաներեն լեզվի դասագիրք 10-րդ դասարանի համար, 1996-98 թթ., «Լույս» հրատ.:

7. Մ. Հարությունյան - «Գերմաներենի քերականության համառոտ ձեռնարկ», 1999 թ.:

8. Գերմաներենի գրավոր քննության հարցաշարերի շտեմարան - 1999 թ., «ԵՊՀ», 1999 թ. Շտեմարանի հավելված, 2001 թ., «Նաիրի» հրատ.:

 

Լրացուցիչ գրականություն

 

Հարությունյան Մ., Առաքելյանի, «Կարդա՛ և խոսի՛ր գերմաներեն» զրուցագիրք, Երևան, 1998 թ.:

 

Գերմաներեն լեզվի գրավոր քննության

հարցատոմսի նմուշ

 

I. Լրացնե՛լ տեքստը համապատասխան քանակի բառերով:

 

Viele ... interessieren sich in der Freizeit ... die Leistungen, die ihre Kinder in der Schule haben. Der ... Sohn kommt nach Hause, und der Vater ... ihn zu kontrollieren. Er nimmt die Schultasche ... ..., findet das Rechenheft, ... darin. Es wird ihm ..., dass sein Sohn nicht zu denen ..., die in ... ... etwas lernen.

__________________________________________________________________________

beginnen, mude, der Lehrer, klar, fur, sein Sohn, schreiben, haben, die Schule, blattern, gehoren, der Vater

 

II. Ընտրե՛լ ճիշտ տարբերակը և լրացնե՛լ նախադասությունները:

 

1. Das Kind weint ... Schmerzen.

    a) mit                 b) vor              c) von

2. Wofur interessieren Sie ... denn eigentlich?

    a) sich                b) euch             c) ihnen

3. Die Mutter fragt den Sohn, ... er krank ist.

    a) dass                b) was              c) ob

4. Das sind Schuhe, ... man zum Tennisspielen anzieht.

    a) den                 b) die              c) denen

5. ... der Vater fernsieht, spielen die Kinder.

    a) seit                b) wahrend          c) als

6. Ich gehe jetzt ins Bett, ... ich morgen fruh aufstehen muss.

    a) wenn                b) um               c) weil

7. Das ist ein sehr ... Film.

    a) langweiligen        b) langweiliges     c) langweiliger

8. Ich fuhle mich schuldig ... gegenuber.

    a) den Jungen          b) dem Jungen       c) des Jungen

9. Seine Kindheit hat er in Bayern ... .

    a) verbracht           b) gebracht         c) verbringen

10. Im Umkleideraum ... die Schuler ihre Sachen auf die Banke.

    a) lagen               b) legten           c) gelegt

 

III. Տեղադրե՛լ կապը և հոդը:

 

1. Viele junge Kunstler nahmen ... ... Ausstellung teil.

2. Du brauchst ... ... Hund nicht zu erschrecken.

3. Leipzig gehort ... ... altesten Universitaten Mitteleuropas.

4. Ich mochte meiner Mutter ... ... Gartenarbeiten helfen.

5. Er schreibt einen Brief ... ... Freund.

 

IV. Փակագծերում տրված բառերը դնե՛լ ճիշտ հոլովով:

 

1. Er bietet (der Junge) eine Zigarette an.

2. Heute diktiert der Lehrer (die Schuler) die Regel.

3. Ich habe (mein Freund) vom Bahnhof abgeholt.

4. Der Vater schickt (seine Tochter) in die Kuche.

5. Wegen (die Ankunft) meines Vaters muss ich zu Hause bleiben.

 

V. ա) Տրված պարզ նախադասություններով և շաղկապներով կազմել երեք բարդ ստորադասական նախադասություն:

բ) Լրացնել նախադասությունները, օգտագործելով չորս և ավելի լիիմաստ բառ:

 

ա)

1. Du hast Schwierigkeiten.

2. Ich habe deinen Bruder nicht erkannt. weil

3. Ein wilder Sturm kam auf.

4. Du musst die Eltern um die Hilfe bitten. wenn

5. Die Matrosen waren auf hoher See. als

6. Er hat sich sehr geandert.

 

բ)

1. Ich erinnere mich daran, dass ...

2. Mein Bruder ubt viel, um ...

 

VI. ա) Կատարե՛լ հետևյալ փոխակերպումները:

բ) Լրացնե՛լ ածականների բաց թողնված վերջավորությունները:

 

ա)

1. Er schrieb einen Brief und warf ihn in den Briefkasten.

(Aktiv - Passiv)

2. Die Ausstellung wird von vielen Auslandern besucht.

(Passiv - Aktiv)

 

բ) Es war einmal ein jung... Madchen, das mit seinen lieb... Eltern in einem klein... Hauschen am Rande eines groB... Waldes lebte. Das Madchen hatte von seiner alt... GroBmutter ein rot... Kappchen bekommen.

 

VII. Տրված բառերով կազմե՛լ նախադասություններ:

 

1. sich verabschieden, sein Bruder, von, er, herzlich. (Prasens)

2. fur, der Vater, das Geschenk, danken, der Sohn. (Imperfekt)

3. essen, das Kind, mit, das Fruhstuck, groBer Appetit. (Perfekt)

4. dauern, eine Reise, wie lange, in, dieses Land, fern? (Futur)

5. nachschlagen, das Worterbuch, in, das Wort! (Imperativ Singular)

 

VIII. Թարգմանե՛լ գերմաներեն:

 

1. Ես կարծում եմ, որ նա գնացքից ուշանում է:

2. Փոքրիկ տղան իր ծննդյան օրվա առիթով մի գեղեցիկ նկար նվեր ստացավ:

3. Եթե վաղը դու մեզ մոտ գաս, հայրս կպատմի իր հետաքրքիր ճանապարհորդության մասին:

4. ՈՒ՞մ հետ է զրուցում քո նոր ընկերը:

- Ես այդ կնոջը չեմ ճանաչում:

5. Վերցրո՛ւ այս բանալին և բացի՛ր բնակարանի դուռը:

 

Գերմաներեն լեզվի գրավոր քննության գնահատման չափանիշները

 

1. Առաջին առաջադրանքի ընդհանուր գնահատականն է 3 միավոր: Յուրաքանչյուր ճիշտ տեղադրված բառ գնահատվում է 0,3 միավոր:

2. Երկրորդ առաջադրանքի ընդհանուր գնահատականն է 2 միավոր: Յուրաքանչյուր ճիշտ ընտրություն գնահատվում է 0,2 միավոր:

3. Երրորդ առաջադրանքի ընդհանուր գնահատականն է 2 միավոր: Յուրաքանչյուր ճիշտ կազմված նախադասություն գնահատվում է 0,4 միավոր: Սխալ տեղադրված կապի կամ հոդի դեպքում հանվում է 0,2 միավոր:

4. Չորրորդ առաջադրանքի ընդհանուր գնահատականն է 2 միավոր: Գոյականի կամ դերանվան յուրաքանչյուր ճիշտ հոլովում գնահատվում է 0,4 միավոր:

5. Հինգերորդ առաջադրանքի ընդհանուր գնահատականն է 3 միավոր: Յուրաքանչյուր ճիշտ կազմված նախադասություն գնահատվում է 0,5 միավոր: Ստորադասական շաղկապի սխալ ընտրության դեպքում հանվում է 0,3 միավոր: Սխալ շարադասության դեպքում հանվում է 0,2 միավոր: Գլխավոր և երկրորդական նախադասությունների սխալ ընտրության դեպքում հանվում է 0,5 միավոր:

6. Վեցերորդ առաջադրանքը գնահատվում է 2 միավոր: Սխալ փոխակերպման դեպքում հանվում է 0,4 միավոր, իսկ վերջավորության սխալ տեղադրման դեպքում` 0,2 միավոր:

7. Յոթերորդ առաջադրանքի ընդհանուր գնահատականն է 3 միավոր: Յուրաքանչյուր ճիշտ կազմված նախադասություն գնահատվում է 0,6 միավոր: Քերականական սխալի կամ ոչ ճիշտ ժամանակաձևի ընտրության դեպքում հանվում է 0,2 միավոր:

8. ՈՒթերորդ առաջադրանքը գնահատվում է 4 միավոր: Ճիշտ թարգմանված նախադասության համար տրվում է 0,8 միավոր: Քերականական սխալի կամ սխալ թարգմանված առանձին բառի դեպքում հանվում է 0,2 միավոր:

 

Գերմաներեն լեզվի բանավոր քննության թեմաներ

 

1. Republik Armenien

2. Jerewan - Hauptstadt von Armenien

3. Meine Heimatstadt (mein Heimatsdorf)

4. Deutschland

5. GroBstadte Deutschlands

6. Die Feste in Deutschland

7. Osterreich

8. Die Schweiz

9. Unsere Wohnung

10. Meine Freizeit

11. Wir gehen einkaufen

12. Wenn ich krank bin

13. Meine Zukunftsplane

14. Mein Freund (meine Freundin)

15. Meine Ferien

16. Jahreszeiten

17. Mahlzeiten

18. Auf der Post

19. Sport

20. Mein Lieblingsschriftsteller

21. Mein Lieblingskomponist

22. Die Reise

23. Mein Hobby

24. Meine Lehrer

25. Wir gehen ins Kino (Theater)

 

Գերմաներեն լեզվի բանավոր քննության պահանջները և

գնահատման չափանիշները

 

Բանավոր քննությունը նպատակ ունի ստուգել դիմորդի լեզվական գիտելիքները և կարողությունները` գնահատման հետևյալ չափանիշներով.

1. ընթերցանություն (0-3 միավոր)

2. թարգմանություն (0-5 միավոր)

3. ընթերցած տեքստի ընկալում (0-7 միավոր)

4. բանավոր հաղորդակցում (0-5 միավոր):

 

Քննական տոմսը բաղկացած է երկու հարցից`

1. Կարդալ, թարգմանել և պատասխանել հարցերին` տրված հատվածի սահմաններում:

2. Զրույց` առաջադրված թեմայով:

 

Հարցատոմսի առաջին առաջադրանքի համար նախատեսված նյութը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 8-10-րդ դասարանների տնային ընթերցանության գեղարվեստական գրքերի բովանդակության մակարդակին:

 

ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ

 

2005 թ. բուհական ընդունելության քննության ծրագիր

 

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ: Ընդհանուր տեղեկություն բառակազմության հիմնական միջոցների` բառածանցման և բառաբարդման մասին:

Ամենագործածական նախածանցների` re-, im-, in-, sur-, de՛s-, և վերջածանցների -age, -e՛e, -erie, -et, -ier, -ment, -esse, -eur, -teur, -ique, -ie`me, -tion, -ien, -al, -te՛ իմացություն և օգտագործում:

 

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ: Պարզ նախադասություն /բայական և անվանական ստորոգյալով/, e^tre բայը որպես հանգույց, շրջադասումով կամ est-ce que-ով կազմված հարցական նախադասություններ, ժխտական նախադասություններ և դրանց կազմությունը, հարցական բառերով կազմված նախադասություններ: Բարդ ստորադասական /տեղի, ժամանակի, պատճառի, պայմանի և որոշիչ երկրորդականով/ և բարդ համադասական նախադասություններ: ՈՒղղակի և անուղղակի խոսք:

 

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ: Սեռը, թիվը:

ՀՈԴ /արտիկլ/:

Որոշիչ և անորոշ հոդերի գործածությունը: Du, des, au, aux միաձույլ ձևերի գործածությունը: Du, de la, de l' մասնական հոդերի գործածությունը: Հոդի բացակայության դեպքերը:

ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ: Որակական ածականների սեռը, թիվը և համեմատության աստիճանները: Ցուցական, ստացական և անորոշ դերանվանական ածականներ:

ԹՎԱԿԱՆ ԱՆՈՒՆ: Քանակական թվականներ: Դասական թվականների կազմությունը:

ԴԵՐԱՆՈՒՆ: Բայակից /ոչ ինքնուրույն/ և ինքնուրույն անձնական դերանունների գործածությունը որպես ենթակա և լրացում: Ցուցական, հարաբերական և անորոշ դերանուններ: En, y դերանունների գործածությունը:

ԲԱՅ: I, II, III խմբերի բայերի Pre՛sent de l'indicatif, Imparfait, Passe՛ compose՛, Plus-que-parfait, Futur simple, Passe՛ simple, Futur imme՛diat, Passe՛ imme՛diat ժամանակների, ինչպես նաև Conditionnel pre՛sent-ի, Subjonctif pre՛sent-ի, Impe՛ratif-ի գործածությունը: Դերանվանական բայերի գործածումը հիշյալ ժամանակաձևերով: Կրավորական սեռ /voix ou forme passive/: Բայի անդեմ ձևերը` Infinitif, participe pre՛sent, participe passe՛, ge՛rondif:

ՄԱԿԲԱՅ: Մակբայների տեսակները: Ձևի մակբայների համեմատության աստիճանները: En-ի, y-ի գործածությունը մակբայաբար:

ՆԱԽԴԻՐ: Ամենագործածական a`, de, en, dans, par, pour, contre, entre, parmi, sur, sous, avec, sans, avant, apre`s, devant, derrie`re, depuis, vers, chez նախդիրները:

 

Բուհ ընդունվողը պետք է կարողանա տեքստի մեջ ճանաչել և հասկանալ ինֆինիտիվով, c'est...qui, c'est...que ուժգնացնող և ne...que սահմանափակող մասնիկներով կառույցները:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Ա. Աղավելյան, Վ. Ստեփանյան «Ֆրանսերեն 9», դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար, Երևան, «Մակմիլան-Արմենիա», 2000:

2. Վ. Ստեփանյան, Ա. Աղավելյան «Ֆրանսերեն 10», դասագիրք հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի համար, Երևան, «Մակմիլան-Արմենիա», 2000:

3. «Francais»-1999, ֆրանսերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարան - Երևան - 99 «Արտագերս»:

4. 1999թ. հրատարակված հարցաշարերի շտեմարանի հավելված, Երևան -2001 թ., «Լուսակն»:

5. Շտեմարանի հավելված N 2, Երևան 2005 թ.:

Լրացուցիչ գրականություն

Ժ. Սյուլահյան, Ա. Մուրադյան, Զ. Հրդիկյան, Manuel de francais, Երևան, «Լույս», 1987:

 

Ֆրանսերեն գրավոր առաջադրանքի գնահատման չափանիշները

 

1. Տեղադրեք ճիշտ տարբերակը:

Յուրաքանչյուր պատասխանի համար առաջարկվում է երեք տարբերակ: Ճիշտ ընտրությունը գնահատվում է 0,2 միավոր: Ընդհանուր գնահատականը 2 միավոր է:

 

2. Թարգմանեք հայերեն:

Ճիշտ թարգմանված յուրաքանչյուր նախադասություն գնահատվում է 0,4 միավոր: Ընդհանուր գնահատականը 2 միավոր է: Բառային կամ քերականական ցանկացած սխալի դեպքում հանվում է 0,2 միավոր: Երկու սխալի դեպքում նախադասությունը գնահատվում է 0 միավոր:

 

3. Ավարտեք նախադասությունը` ավելացնելով առնվազն 4 լիիմաստ բառ:

Ճիշտ ավարտված յուրաքանչյուր նախադասություն գնահատվում է 0,4 միավոր: Ընդհանուր գնահատականը 2 միավոր է: Որևէ լիիմաստ բառ պակաս օգտագործելու, ինչպես նաև բառաքերականական ցանկացած սխալի դեպքում հանվում է 0,2 միավոր: Անհեթեթ նախադասությունները գնահատվում են 0 միավոր:

 

4. Կատարեք պահանջվող փոխակերպումները:

Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 0,2 միավոր: Ընդհանուր գնահատականը 2 միավոր է: Քերականական բաղադրյալ /վերլուծական/ ձևերի որևէ մասում թույլ տրված ցանկացած սխալի դեպքում տվյալ պատասխանը գնահատվում է 0 միավոր:

 

5. ՈՒղղակի խոսքը դարձրեք անուղղակի` կատարելով քերականական և բառային անհրաժեշտ փոփոխությունները:

Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 0,6 միավոր: Ընդհանուր գնահատականը 3 միավոր է: Ցանկացած սխալի դեպքում /քերականական կամ բառային/ հանվում է 0,2 միավոր: Երկու սխալի դեպքում նախադասությունը գնահատվում է 0 միավոր:

 

6. Տրված 15 բառերից ընտրեք 10-ը և կետերը փոխարինեք այդ բառերի պահանջվող ձևերով:

Յուրաքանչյուր ճիշտ տեղադրված բառ գնահատվում է 0,3 միավոր: Ընդհանուր գնահատականը 3 միավոր է: Եթե բառը ընտրված է ճիշտ, սակայն տեղադրված է սխալ քերականական ձևով, տվյալ պատասխանի գնահատականը իջնում է 0,2 միավորով:

 

7. Թարգմանեք ֆրանսերեն:

Ճիշտ թարգմանված յուրաքանչյուր նախադասություն գնահատվում է 0,6 միավոր: Ընդհանուր գնահատականը 3 միավոր է: Բառային կամ քերականական ցանկացած սխալի դեպքում հանվում է 0,2 միավոր: Երկու սխալի դեպքում տվյալ նախադասության գնահատականը իջնում է 0-ի:

 

8. Տրված 6 բառերը օգտագործելով կազմեք նախադասություններ:

Հանձնարարությունը կատարելիս պետք է օգտագործել բոլոր 6 բառերը: Ճիշտ կազմված յուրաքանչյուր նախադասություն գնահատվում է 0,6 միավոր: Ընդհանուր գնահատականը 3 միավոր է: Որևէ բառ չօգտագործելու դեպքում նախադասությունը գնահատվում է 0: Նախադասությունները պետք է թե՛ տրամաբանորեն, թե՛ քերականորեն ճիշտ կառուցված լինեն: Անհեթեթ նախադասությունները գնահատվում են 0: Բառային կամ քերականական ցանկացած սխալի դեպքում հանվում է 0,2 միավոր: Երկու սխալի դեպքում նախադասության գնահատականը իջնում է 0-ի:

 

Ծանոթություն: ՈՒղղագրական 3 սխալի դեպքում հանվում է 0,1 միավոր:

 

Ֆրանսերեն գրավոր առաջադրանքի նմուշ

 

1. Տեղադրեք ճիշտ տարբերակը:

1. Je n'ai pas ... argent.

    a) de l'                   b) l'               c) d'

2. C'est ... qu'il s'adresse.

    a) eux                     b) a` eux           c) d'eux

3. Approche-toi ... ce banc.

    a) de                      b) a`               c) sur

4. Voila` l'homme avec ... je parle volontiers.

    a) que                     b) qui              c) quoi

5. Je pre՛fe`re ... l'avion.

    a) aller                   b) faire            c) prendre

6. J'ache`te un kilo ... sucre.

    a) le                      b) de               c) de la

7. ... de langues e՛trange`res parles-tu?

    a) Combien                 b) Quelles          c) Quels

8. ... appartement est grand.

    a) Cette                   b) C'est            c) Cet

9. Il est ... en France.

    a) ne՛                     b) nai^t            c) naquit

10. C'est la ... voiture.

    a) bon                     b) meilleure        c) mieux

 

2. Թարգմանեք հայերեն:

1. Je regrette, mais je n'ai pas le temps de vous accompagner

a` la gare.

2. Il y avait du brouillard et l'on ne voyait pas bien la route.

3. Nous sommes pre^ts a` vous e՛couter.

4. L'interpre`te a mal traduit le discours du pre՛sident.

5. Les fruits sont chers cette anne՛e.

 

3. Ավարտեք նախադասությունը` ավելացնելով առնվազն 4 լիիմաստ բառ:

1. J'ai entendu des pas ...

2. Je doute que ...

3. L'hiver approche et ...

4. Si tu veux ...

5. C'est mon ami qui ...

 

4. ա/ Ընդգծված գոյականները փոխարինեք խնդիր անձնական դերանուններով:

1. Je vais quitter la ville dans deux jours.

2. Francois avait attendu les vacances avec impatience.

 

բ/ Միացրեք երկու նախադասությունները` օգտագործելով պարզ կամ բարդ հարաբերական դերանուններ (pronoms relatifs):

1. Ce film attire tout le monde. Ce film est tre`s inte՛ressant.

2. Elle regarde la porte. Son pe`re vient de disparai^tre par

cette porte.

 

գ/ Փակագծերում տրված բայերը գրեք նշված ժամանակներով:

1. Elle (se re՛veiller, passe՛ compose՛) tre`s to^t.

2. Si je rentrais, je (revoir, conditionnel pre՛sent) mes copains.

 

դ/ Փոխակերպեք նախադասությունը` օգտագործելով ցուցական դերանունների (pronoms de՛monstratifs) պարզ կամ բարդ ձևերը:

1. Ces robes lui plaisent davantage que les robes de sa sԿur.

2. Nous avons dix textes a` pre՛parer; j'ai de՛ja` e՛tudier les cinq

premiers textes, mais il me reste encore les cinq derniers.

 

ե/ Ներգործական սեռի բայերով կազմված նախադասությունները դարձրեք կրավորական (forme passive):

1. Nos amis traduisent ces poe`mes.

2. On vous rendra cette somme demain.

 

5. ՈՒղղակի խոսքը դարձրեք անուղղակի` կատարելով քերականական և բառային անհրաժեշտ փոփոխությունները:

1. «Peux-tu me donner de l'argent pour acheter une glace?», a demande՛ l'enfant a` sa me`re.

2. Philippe a demande՛ a` son ami: «Qu'est-ce que tu offriras a` ta femme pour Noսl?»

3. Mon ami m'a e՛crit: «Envoie-moi de tes nouvelles!»

4. «Aujourd'hui j'ai une bonne note», a annonce՛ l'enfant a` ses parents.

5. J'ai promis aux enfants: «Je vous emme`nerai au zoo».

 

6. Տրված 15 բառերից ընտրեք 10-ը և կետերը փոխարինեք այդ բառերի պահանջվող ձևերով:

vie, se pencher, tout, to^t, pouvoir, qui, devoir, chercher, me, aller, heure, dire, dans, le, ou`

 

Un jeune garcon est en train de faire ses ... . Il demande a` son pe`re:

- ..., papa, ou` est ... Portugal?

- Le Portugal? Eh bien, nous ... chercher ensemble pour le savoir. Va ... chercher une carte de la re՛gion.

L'enfant rame`ne la carte et tous deux, ils ... dessus. Le pe`re ..., mais en vain:

- Mais ... est-ce que ca ... e^tre? Ca ne doit pas e^tre tre`s loin, puisque ... les matins, a` l'usine, Pe՛dro, qui est Portugais, il vient a` ve՛lo.

 

7. Թարգմանեք ֆրանսերեն:

1. Նրանք վատ են խաղում, որովհետև ամբողջ տարվա ընթացքում չեն մարզվել:

2. Նա որոշեց մնալ տանը և ֆուտբոլի խաղը նայել հեռուստատեսությամբ:

3. Բանաստեղծությունը մի քիչ երկար է, նրանք կկարողանա՞ն անգիր սովորել այն:

4. Նրանք պանիր չեն գնել, որովհետև մոռացել էին դրամ վերցնել:

5. Այս ամառ ծովափին շատ շոգ էր, և մենք լավ չհանգստացանք:

 

8. Տրված 6 բառերն օգտագործելով կազմեք նախադասություններ:

1. rencontrer, plaire, compartiment, jeune fille, train, joli.

2. enveloppe, frapper, main, facteur, porte, matin.

3. ho^tel, quitter, ville, curiosite՛, matin, belle.

4. pie`ce, joli, appartement, louer, deux, e՛tage.

5. enfance, se rappeler, grand-pe`re, souvent, ami, e՛cole.

 

Ֆրանսերեն լեզվի բանավոր քննության պահանջները և

գնահատման չափանիշները

 

Ֆրանսերենի բանավոր քննությունը ընդգրկում է.

 

ա/ ընթերցանություն /0-5 միավոր/,

բ/ թարգմանություն ֆրանսերենից հայերեն` 750 նիշի սահմաններում /0-5 միավոր/,

գ/ ընթերցված տեքստի ընկալում, որն ստուգվում է բովանդակությանը վերաբերող հարցերի միջոցով /0-5 միավոր/,

դ/ բանավոր զրույց դպրոցական ծրագրից դիմորդին ծանոթ որևէ թեմայի շուրջ /0-5 միավոր/:

Դիմորդին տրվող տեքստի ծավալը մոտավորապես մեկ էջ է: Այն համապատասխանում է միջնակարգ դպրոցի 9-10 դասարանների համար նախատեսված տնային ընթերցանության գրքերի մակարդակին:

Բանավոր քննության ընդհանուր գնահատականը կազմում է նշված չորս կարողություններին տրված միավորների հանրագումարը /0-20 միավոր/:

 

Բանավոր զրույցի համար նախատեսվում են հետևյալ թեմաները.

 

1. La Re՛publique d'Arme՛nie.

2. Ere՛van-capitale de la Re՛publique d'Arme՛nie.

3. La Re՛publique francaise.

4. Paris-capitale de la Re՛publique francaise.

5. Les grands hommes de la France, leurs oeuvres.

6. Faites le portrait physique et moral des membres de votre famille. Parlez de leurs occupations.

7. De՛crivez votre quartier et la maison ou` vous habitez.

8. Faites le portrait physique et moral de votre ami(e) et parlez de ses pre՛fe՛rences.

9. Parlez d'un e՛ve՛nement inoubliable.

10. Parlez de vos vacances d'hiver.

11. Parlez de votre ville natale (village natal).

12. Parlez de votre e՛cole, de vos e՛tudes et de vos professeurs.

13. Parlez de vos activite՛s quotidiennes et de vos loisirs.

14. Parlez d'un e՛crivain francais et de son oeuvre que vous pre՛fe՛rez.

15. Parlez des fe^tes et de celle que vous aimez le plus.

16. Parlez de vos vacances d'e՛te՛.

17. Au supermarche՛.

18. Parlez de vos distractions artistiques et de celle que vous pre՛fe՛rez (the՛a^tre, ope՛ra, cine՛ma, concert, te՛le՛vision).

19. Parlez d'un voyage ou d'une excursion.

20. Les sports.

21. Les repas.

22. De՛crivez les saisons de l'anne՛e dans votre ville ou village.

23. Parlez d'un anniversaire.

24. La jeunesse d'aujourd'hui, ses occupations, ses pre՛fe՛rences, ses loisirs.

25. Les bibliothe`ques et la lecture.

 

ԻՍՊԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ

 

Բառակազմություն

Բառակազմություն

Բառակազմության հիմնական միջոցները` բառածանցում և բառաբարդում:

Իսպաներենի ամենագործածական նախածանցները` contra-, sobre-, in- (im-, i-), inter-, re-, sub- և վերջածանցները` -ito, -illo, -uelo, -astro, -miento, -al, -ista, -dor, - dad, -able, - eri՛a, - ismo, -cio՛n:

 

Շարահյուսություն

Պարզ և բարդ նախադասություններ: Պատմողական, հարցական, հրամայական և ժխտական նախադասություններ: Բառերի շարադասությունը նախադասության մեջ: Բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունների կազմությունն ու գործածությունը: Երկրորդական նախադասություններ` ուղիղ խնդիր երկրորդական նախադասություն, ժամանակի, տեղի, պատճառի, պայմանի առաջին տիպի (պարագա) երկրորդական նախադասություններ: ՈՒղղակի և անուղղակի խոսք:

 

Ձևաբանություն

Գոյական անուն. սեռը, թիվը:

Հոդ . որոշիչ և անորոշ հոդերի գործածությունը: Հոդի բացթողման դեպքերը:

Ածական անուն. որակական և հարաբերական ածականներ: Ածականների սեռը, թիվը:

Որակական ածականների համեմատության աստիճանները:

Թվական անուն. քանակական և դասական թվականների կազմության և գործածության առանձնահատկությունները:

Դերանուն. անձնական դերանուններ: Խնդիր անձնական դերանունների գործածության առանձնահատկությունները: Ստացական, ցուցական, հարցական, հարաբերական, անորոշ, ժխտական դերանուններ:

Բայ. I, II, III խմբերի բայերի սահմանական եղանակի (Modo Indicativo), Presente, Prete՛rito indefinido, Prete՛rito imperfecto, Prete՛rito perfecto, Prete՛rito pluscuamperfecto, Futuro simple ժամանակաձևերի, ինչպես նաև Presente de Subjuntivo- ի, Potencial simple- ի և Imperativo-ի կազմությունն ու գործածությունը (Presente de Subjuntivo-ի գործածությունը խնդիր երկրորդական նախադասություններում): Անկանոն և դերանվանական բայերի գործածությունը հիշյալ ժամանակաձևերով: Կրավորական սեռ` Voz pasiva: Բայի անդեմ ձևերը` infinitivo, participio, gerundio: Ամենագործածական բայական կառույցները:

Մակբայ. մակբայների տեսակները, կազմությունը, գործածության առանձնահատկությունները: Ձևի մակբայների համեմատության աստիճանները:

Նախդիր. ամենագործածական a, ante, bajo, con, contra, de, desde, en, entre, hacia, hasta, para, por, segu՛n, sin, sobre, tras, cerca de, delante de, detra՛s de, junto a, debajo de, frente a, encima de, antes de նախդիրները:

 

Գրականություն

 

Իսպաներենի ընդունելության գրավոր քննության հարցաշարերի շտեմարան, Երևան, 2003:

N. G. Ferna՛ndez, J. S. Lobato. Espaրol 2000 (nivel elemental), Madrid, 1997.

L. Busquets y L. Bonzi. Curso intensivo de espaրol para extranjeros, Madrid, 1993.

III-X դասարանների համար պաշտոնապես նախատեսված բոլոր դասագրքերը:

 

ԻՍՊԱՆԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Բանավոր քննությունը ստուգում է դիմորդի ընթերցելու (բարձրաձայն), տեքստի ընկալման (ստուգվում է հարցերի միջոցով), գեղարվեստական թարգմանության (12-14 տող թարգմանել բառարանի օգնությամբ) և բանավոր զրույցի (առաջադրված թեման պատմելով ներկայացնելու և տրվող հարցերին պատասխանելու ձևով) կարողությունները, որոնք գնահատվում են հետևյալ չափանիշներով.

ընթերցանություն (0-3 միավոր)

թարգմանություն (0-5 միավոր)

ընթերցված տեքստի ընկալում (0-6 միավոր)

բանավոր հաղորդակցում (0-6 միավոր)

Քննական տոմսը բաղկացած է երկու հարցից.

1. Կարդալ, թարգմանել և պատասխանել հարցերին` տրված հատվածի սահմաններում

2. Զրույց առաջադրված թեմայով:

 

Հարցատոմսի առաջին առաջադրանքի համար նախատեսված նյութը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 8-10-րդ դասարանների տնային ընթերցանության գեղարվեստական գրքերի բարդության մակարդակին:

Բանավոր զրույցի համար ներկայացված են հետևյալ թեմաները.

 

    Republica de Armenia               Mi di՛a de descanso

    Ereva՛n, capital de Armenia        Mi di՛a de estudios

    Mi ciudad natal                    Las vacaciones

    Espan~a                            Correo

    Madrid, capital de Espan~a         Las estaciones del an~o

    Amռrica Latina                     Las comidas

    Personalidades famosas             En los Grandes Almacenes

    Mi familia                         El teatro

    Mi casa                            El cine

    Mi amigo (a)                       De viaje

    Mi aficio՛n                        Al me՛dico

    Mi escuela                         Un di՛a de cumplean~os

 

Այսպիսով, բանավոր քննությունը` ստուգելով դիմորդի վերոհիշյալ չորս կարողությունները` նրա պատասխանը պետք է գնահատի 0-20 միավորի սահմաններում:

Գնահատականի բողոքարկման դեպքում դիմորդին տրվում է 4-5 նախադասություն մայրենիից իսպաներեն թարգմանելու համար, որով և ստուգվում են նրա թե՛ քերականական և թե՛ բառապաշարային գիտելիքները:

 

Իսպաներենի գրավոր քննության պահանջները և գնահատման չափանիշները

 

I. Տրված 15 բառերից ընտրել 10-ը և բացթողումները լրացնել այդ բառերի համապատասխան ձևերով (0,3 x 10 = 3):

Յուրաքանչյուր ճիշտ տեղադրված բառ գնահատվում է 0,3 միավոր: Հանձնարարության ընդհանուր գնահատականն է` 3 միավոր: Եթե բառը ընտրված է ճիշտ, բայց տեղադրված է քերականական սխալ ձևով, գնահատականը իջնում է 0,1 միավորով: Բայական յուրաքանչյուր սխալի դեպքում հանվում է 0,2 միավոր: Բառի սխալ տեղադրման դեպքում գնահատականն իջնում է 0-ի:

 

II. Ընտրել և տեղադրել ճիշտ տարբերակը (0,2 x 10 = 2):

Առաջարկված երեք տարբերակներից ճիշտ կատարված ընտրությունը գնահատվում է 0,2 միավոր: Sվյալ հանձնարարության ընդհանուր գնահատականն է 2 միավոր:

Յուրաքանչյուր սխալ ընտրության դեպքում գնահատականն իջնում է 0-ի:

 

III. Փակագծերում տրված բայերը գրել նշված ժամանակներով (0,1 x 10 = 1):

Պահանջվող ժամանակաձևով տրված յուրաքանչյուր նախադասություն գնահատվում է 0,1 միավոր: Հանձնարարության ընդհանուր գնահատականն է 1 միավոր:

Յուրաքանչյուր սխալ ժամանակաձևի դեպքում գնահատականն իջնում է 0-ի:

 

IV. Ավարտել նախադասությունները` ավելացնելով առնվազն 3 լիիմաստ բառ (0,4 x 5 = 2):

Ճիշտ ավարտված յուրաքանչյուր նախադասություն գնահատվում է 0,4 միավոր: Ընդհանուր գնահատականն է 2 միավոր: Բառային կամ քերականական յուրաքանչյուր սխալի դեպքում հանվում է 0,1 միավոր, իսկ բայական յուրաքանչյուր սխալի դեպքում` 0,2 միավոր:

Անիմաստ նախադասությունները գնահատվում են 0 միավոր:

 

V. ՈՒղղակի խոսքը դարձնել անուղղակի` կատարելով քերականական և բառային անհրաժեշտ փոփոխությունները (0,6 x 5 = 3):

Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 0,6 միավոր: Ընդհանուր գնահատականն է 3 միավոր: Յուրաքանչյուր ոչ բայական սխալի դեպքում հանվում է 0,1 միավոր:

 

VI. Թարգմանել իսպաներեն (0,8 x 5 = 4):

Ճիշտ թարգմանված յուրաքանչյուր նախադասություն գնահատվում է 0,8 միավոր: Ընդհանուր գնահատականն է 4 միավոր: Բայական սխալի դեպքում գնահատականն իջնում է 0,2 միավորով, իսկ բառային կամ այլ քերականական սխալի դեպքում` 0,1 միավորով: Եթե կատարված սխալների քանակը անցնում է 0,4 միավորից, ապա գնահատականը իջնում է 0-ի:

 

VII. Տրված 6 բառերն օգտագործելով կազմել նախադասություններ (0,6 x 5 = 3):

Տվյալ հանձնարարությունը կատարելիս պետք է օգտագործվեն տրված 6 բառերը: Ճիշտ կազմված յուրաքանչյուր նախադասություն գնահատվում է 0,6 միավոր: Ընդհանուր գնահատականն է 3 միավոր: Որևէ բառ չօգտագործելու դեպքում հանվում է 0,1 միավոր: Նախադասությունները պետք է տրամաբանորեն և քերականորեն ճիշտ կառուցված լինեն: Անհեթեթ նախադասությունները գնահատվում են 0 միավոր: Քերականական կամ բառային յուրաքանչյուր սխալի դեպքում հանվում է 0,1 միավոր, իսկ բայական յուրաքանչյուր սխալի դեպքում` 0,2 միավոր: Եթե կատարված սխալների քանակը անցնում է 0,3 միավորից, ապա գնահատականը իջնում է 0-ի:

 

VIII. Կատարել հետևյալ հանձնարարությունները (0,2 x 10 = 2):

Տվյալ հանձնարարությունը բաղկացած է 5 ենթակետից (ընդամենը 10 նախադասություն)` ընտրված հետևյալ քերականական նյութից.

I. Ներգործական սեռի բայերով կազմված նախադասությունները դարձնել կրավորական (Voz Pasiva, ser + participio կառույցը).

II. Ընդգծված բառերը փոխարինել խնդիր անձնական դերանուններով.

III Տեղադրել համապատասխան անորոշ կամ ժխտական դերանունը.

IV. Կազմել ածականի բաղդատական կամ գերադրական աստիճանները.

V. ա) փակագծերում դրված բայերը փոխարինել estar + gerundio ձևով.

բ) փակագծերում դրված բայերը փոխարինել estar + participio ձևով.

գ) տեղադրել համապատասխան ստացական դերանունը.

դ) տեղադրել համապատասխան նախդիրը.

ե) տեղադրել համապատասխան հարցական դերանունը.

զ) տեղադրել ser կամ estar օժանդակ բայերը.

է) ընդգծված թվականները գրել տառերով:

 

Յուրաքանչյուր ճիշտ կատարված հանձնարարություն գնահատվում է 0,2 միավոր: Ընդհանուր գնահատականն է 2 միավոր: Սխալ կատարված յուրաքանչյուր հանձնարարություն գնահատվում է 0 միավոր:

Բոլոր հանձնարարություններում շեշտը չդնելու կամ սխալ դնելու դեպքում գնահատականն իջնում է 0,02 միավորով:

Ներկայացված բոլոր հանձնարարությունները պետք է բացառեն իսպաներենի Modo Indicativo-ի Futuro Perfecto և Prete՛rito Anterior, Modo Subjuntivo-ի անցյալ և ապառնի ժամանակները, ինչպես նաև Modo Potencial-ի եղանակային օգտագործումը:

 

Իսպաներեն լեզվի գրավոր քննության տարբերակ

 

I. Տրված 15 բառերից ընտրել 10-ը և բացթողումները լրացնել այդ բառերի համապատասխան ձևերով.

llevarme, tener, recogerla, hacer, contento, pedir, quedarse, brillar, llorar, correr, haber, divertirse, de, pasar, a

 

El sa՛bado pasado Antonio se levanto՛ temprano. Estaba ........... buen humor. Queri՛a ................. el di՛a en la playa con su amiga. A las nueve fue a................. en su coche. En la playa ............. ............. mucha gente. Aquel di՛a ................. mucho.

Se ban~aron y ................. por la arena . ................. bastante calor. El sol ................. en el cielo. Los jo՛venes ................. alli՛ hasta las ocho de la tarde.

Cuando volvieron a la ciudad, la muchacha le dijo a su amigo:

- Te pido que ................. otra vez a la playa el pro՛ximo sa՛bado.

- De acuerdo, - contesto՛ Antonio.

 

II. Ընտրել և տեղադրել համապատասխան տարբերակը.

1. - ................. dura el viaje a Pari՛s?

    a) cua՛ndo                 b) cua՛nto              c) co՛mo

2. La peli՛cula de anoche fue muy ................., nos rei՛mos mucho.

    a) aburrida                b) extraordinaria       c) divertida

3. Pedro es ................. distrai՛do como siempre.

    a) tanto                   b) tan                  c) tal

4. Las aguas del Atla՛ntico ................. las costas orientales del Brasil.

    a) ban~an                  b) forman parte         c) se ban~an

5. Doble՛ el papel y lo ................. en mi bolsillo.

    a) habi՛a metido           b) meti՛                c) metere՛

6. Ese sen~or vestido de manera ................. elegante es el director de nuestro teatro.

    a) tan                     b) tanto                c) tal

7. No conozco a ..... de estos jo՛venes.

    a) nadie                   b) alguien              c) ninguno

8. A veces Pedro ................. muy distrai՛do.

    a) es                      b) esta՛                c) era

9. No te olvides .......man~ana visitaremos el Museo del Prado.

    a) que                     b) de que               c) en que

10. He puesto ............telegrama a mis padres.

    a) una                     b) un                   c) la

 

III. Փակագծերում տրված բայերը գրել նշված ժամանակներով.

1. El dice que tu՛ (mentir).

(Presente de Indicativo)

2. Hace buen tiempo, por eso (abrir, e՛l) las ventanas.

(Prete՛rito Perfecto de Indicativo)

3. Aquella noche los nin~os (divertirse) mucho.

(Prete՛rito Indefinido de Indicativo)

4. Victoria estaba menos flaca que cuando la (ver) por u՛ltima vez.

(Prete՛rito Pluscuamperfecto de Indicativo)

5. Tuvimos que subir por la escalera porque el ascensor no (funcionar).

(Prete՛rito Imperfecto de Indicativo)

6. El pro՛ximo mes (vender, nosotros) la casa.

(Futuro Simple de Indicativo)

7. (Coger, Vd.) el autobu՛s que va al centro de la ciudad.

(Imperativo Afirmativo)

8. No (rei՛rse, tu՛) de lo que digo, estoy hablando en serio.

(Imperativo Negativo)

9. Le pido a Vd. que (servirse) el agua mineral.

10. - Quie՛n (poder) afirmarlo?

(Potencial Simple)

 

IV. Ավարտել նախադասությունները` ավելացնելով առնվազն 3 լիիմաստ բառ.

1. En el pasillo estaba muy oscuro y .................

2. Me acorde՛ de Mari՛a cuando .................

3. He cambiado de trabajo, pues..................

4. Carmen queri՛a explica՛rselo todo, pero .................

5. Si voy por este camino .................

 

V. ՈՒղղակի խոսքը դարձնել անուղղակի` կատարելով քերականական և բառային անհրաժեշտ փոփոխությունները.

«La mujer con quien hablo vive aqui՛ cerca», dice Dolores.

«Hace calor, me pasare՛ el di՛a en ban~ador», dijo Mari՛a.

«- Do՛nde empezaste a pintar?» pregunto՛ Enrique.

«- Ya has estado en el museo de arte contempora՛neo?» preguntaron los turistas.

«Jose՛, aprende ingle՛s para ir a Ame՛rica», aconseja Pablo.

 

VI. Թարգմանել իսպաներեն.

Նրան ոչինչ մի՛ խնդրիր, նա քեզ չի օգնի թարգմանելու այս հոդվածը:

Եթե գնացքից ուշանամ, կմեկնեմ ինքնաթիռով կիրակի օրը:

Տատիկը թոռնիկին մի շատ հետաքրքիր հեքիաթ էր կարդում, երբ սկսվեց կինոնկարը:

Երբ մարզադաշտ հասանք, խաղն արդեն սկսվել էր:

Ես ուզում եմ, որ բոլոր այս իրերը տեղավորվեն շագանակագույն ճամպրուկում:

 

VII. Տրված բառերը օգտագործելով կազմել նախադասություններ.

1. me՛dico, garganta, muchacha, examinar, enfermo, deber

2. despertarse, noche, nin~a, llorar, vario, vez

3. como, clase, levantarse, temprano, empezar, haber que

4. anochecer, empezar, casa, llegar, invitado, primer

5. internacional, mu՛sica, pai՛s, concurso, representante, participar

 

VIII.

I. Ներգործական սեռի բայերով կազմված նախադասությունները դարձնել կրավորական (Voz Pasiva, ser + participio կառույցը).

1. La polici՛a detuvo a los tres terroristas.

2. Los trabajadores eligieron a diez representantes.

 

II. Ընդգծված բառերը փոխարինել խնդիր անձնական դերանուններով.

1. No te pongas esas botas, te quedan grandes.

2. Quiero comprarle a Mari՛a un frasco de perfume.

 

III. Տեղադրել համապատասխան անորոշ կամ ժխտական դերանունը.

... de ustedes tendra՛ que recibir a la delegacio՛n.

Esto es ... nuevo para mi՛.

 

IV. Կազմել ածականի բաղդատական կամ գերադրական աստիճանը.

Este joven es ................. (hermoso) como su madre.

2. Estas faldas son .......... (corto) de todas.

 

V. Տեղադրել համապատասխան նախդիրը.

1. ... la lluvia no pudimos salir de casa.

2. Ultimamente pienso mucho ... mis asuntos.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

 

2005թ. բուհական ընդունելության քննության ծրագիր

 

Թվաբանություն, հանրահաշիվ և անալիզի հիմունքներ

 

Բնական թվեր (N), գործողություններ դրանց հետ: Պարզ և բաղադրյալ թվեր, ամենափոքր ընդհանուր բազմապատիկ, ամենամեծ ընդհանուր բաժանարար, դրանք գտնելու եղանակները: 2, 3, 5, 9, 10 թվերի վրա բաժանելիության հայտանիշները:

Ամբողջ թվեր (Z) և ռացիոնալ թվեր (Q), գործողություններ դրանց հետ: Ռացիոնալ թվերի համեմատումը: Թվի մասը և տոկոսը:

Իրական թվեր (R): Թվային առանցք, թվային միջակայքեր: Իրական թվի հակադիրը և բացարձակ արժեքը (մոդուլը), դրանց երկրաչափական իմաստները: Մեծություններ, դրանց չափման միավորները: Երկարության, մակերեսի, ծավալի, զանգվածի և ժամանակի մի միավորը մեկ այլ միավորով արտահայտելը: Համեմատականություններ, ուղիղ և հակադարձ համեմատականություններ:

Բնական, ամբողջ և ռացիոնալ ցուցիչով աստիճաններ: Իրական թվի n աստիճանի արմատը, արմատների հետ գործողությունները և դրանց հատկությունները: Կրճատ բազմապատկման բանաձևերը:

Թվային արտահայտություններ, հանրահաշվական արտահայտություններ, գործողություններ դրանց հետ: Նույնություններ:

Մեկ փոփոխականով բազմանդամ, դրա աստիճանը և արմատը: Գործողություններ բազմանդամների հետ:

Հավասարումներ: Հավասարման արմատը, լուծումների բազմությունը: Համարժեք հավասարումներ: Հավասարումների համակարգեր: Գծային հավասարում: Քառակուսային հավասարում և դրա արմատների բանաձևը: Վիետի ուղիղ և հակադարձ թեորեմները: Քառակուսայինի բերվող հավասարումներ: Քառակուսային եռանդամ, քառակուսային եռանդամի վերլուծումը գծային արտադրիչների:

Անհավասարություններ, դրանց հատկությունները: Անհավասարումներ: Անհավասարման լուծումները: Միջակայքերի եղանակը: Համարժեք անհավասարումներ: Անհավասարումների համակարգեր:

Հաջորդականություններ: Թվաբանական պրոգրեսիա, դրա բնութագրիչ հատկությունը, n-րդ անդամի և առաջին n անդամների գումարի բանաձևերը: Երկրաչափական պրոգրեսիա, դրա բնութագրիչ հատկությունը, n-րդ անդամի և առաջին n անդամների գումարի բանաձևերը: Թվաբանական միջին և երկրաչափական միջին: Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի անդամների գումարի բանաձևը: Խնդիրներ թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաների վերաբերյալ:

Ֆունկցիայի գաղափարը: Ֆունկցիայի որոշման տիրույթը և արժեքների բազմությունը: Ֆունկցիայի գրաֆիկը: Աճող, նվազող, զույգ, կենտ և պարբերական ֆունկցիաներ:

__

y=ax+b, y=ax2+bx+c, y=k/x, y=ax3, y=\/ x  ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները:

 

y=sinx, y=cosx, y=tgx, y=ctgx եռանկյունաչափական ֆունկցիաների հատկությունները և գրաֆիկները: Առնչություններ միևնույն արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաների միջև: Բերման բանաձևերը: Երկու անկյունների գումարի (տարբերության) սինուսի, կոսինուսի և տանգենսի բանաձևերը: Կրկնակի և կես անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը: sina+/-sinB և cosa+/-cosB արտահայտությունների ձևափոխությունը արտադրյալի: sinasinB, cosacosB, sinacosB արտահայտությունների ձևափոխությունը գումարի: a թվի արկսինուսը, արկկոսինուսը, արկտանգենսը, արկկոտանգենսը: sinx=a, cosx=a, tgx=a, ctgx=a հավասարումների լուծումները:

Աստիճանային (y=xn, n E Z), ցուցչային (y=ax; a>0, a<>1) և լոգարիթմական (y=logax; a>0, a<>1) ֆունկցիաների հատկությունները և գրաֆիկները: Տասնորդական և բնական հիմքով լոգարիթմներ: Արտադրյալի, քանորդի և աստիճանի լոգարիթմների բանաձևերը: Մի հիմքով լոգարիթմից մեկ այլ հիմքով լոգարիթմի անցնելու բանաձևը:

Բազմանդամների, փոփոխականներ պարունակող կոտորակների, ինչպես նաև աստիճանային, ցուցչային, լոգարիթմական և եռանկյունաչափական ֆունկցիաներ պարունակող արտահայտությունների նույնական ձևափոխությունները:

Իռացիոնալ, ցուցչային, լոգարիթմական, եռանկյունաչափական, բացարձակ արժեքներ և պարամետրեր պարունակող հավասարումների, անհավասարումների և դրանց համակարգերի լուծումները:

Հավասարումներ կամ հավասարումների համակարգեր կազմելու միջոցով խնդիրների լուծումը:

Ածանցյալ: Ածանցյալի երկրաչափական իմաստը: Ֆունկցիայի գրաֆիկի շոշափողի հավասարումը: y=xn (n E Z), y=ax (a>0, a<>1), y=lognx (a>0, a<>1) y=sinx, y=cosx, y=tgx ֆունկցիաների ածանցյալները: Երկու ֆունկցիաների գումարի, արտադրյալի և քանորդի ածանցյալները: f=(kx+b) տեսքի բարդ ֆունկցիայի ածանցման կանոնը:

Միջակայքում ֆունկցիայի աճման (նվազման) բավարար պայմանը: Ֆունկցիայի էքստրեմումի գաղափարը: Էքստրեմումի անհրաժեշտ պայմանը: Էքստրեմումի բավարար պայմանը: Ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները: Ածանցյալի գաղափարի օգտագործումը ֆունկցիայի աճումը, նվազումը, էքստրեմումները հետազոտելիս և ֆունկցիայի գրաֆիկը կառուցելիս: Ածանցյալի կիրառությամբ խնդիրների լուծումը:

 

Երկրաչափություն

 

ՈՒղիղ, ճառագայթ, հատված և դրա երկարությունը: Հատվածի միջնուղղայացը: Անկյուն, դրա աստիճանային մեծությունը: Սուր, ուղիղ, բութ և փռված անկյուններ: Կից և հակադիր անկյուններ: Անկյան կիսորդը և դրա հատկությունը:

Զուգահեռ և ուղղահայաց ուղիղներ: ՈՒղիղների զուգահեռության հայտանիշները:

Եռանկյուն: Եռանկյան միջնագիծ, կիսորդ, բարձրություն և միջին գիծ: Եռանկյան ներքին անկյունների գումարը: Եռանկյան արտաքին անկյունը, դրա հատկությունները: Եռանկյունների հավասարության հայտանիշները: Հավասարասրուն, հավասարակողմ եռանկյուն: ՈՒղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները: Թալեսի թեորեմը: Պյութագորասի ուղիղ և հակադարձ թեորեմները: Առնչություններ ուղղանկյուն եռանկյան կողմերի և անկյունների միջև: ՈՒղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրության հատկությունը: Համեմատական հատվածներ ուղղանկյուն եռանկյան մեջ: Եռանկյան կիսորդի հատկությունը: Սինուսների թեորեմը: Կոսինուսների թեորեմը: Եռանկյունների լուծումը: Քառանկյուն, զուգահեռագիծ, ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի, սեղան: Զուգահեռագծի, ուղղանկյան, շեղանկյան հատկությունները: Սեղանի միջին գծի հատկությունը:

Շրջանագիծ և շրջան: Կենտրոն, լար, տրամագիծ, շառավիղ: Հատվող լարերի հատկությունը: Շրջանագծի աղեղ և շոշափող: Շրջանագծի հատողի և շոշափողի հատկությունը: Սեկտոր և սեգմենտ: Շրջանագծի և դրա աղեղի երկարությունները, pi թիվը: Անկյան ռադիանային չափը: Կենտրոնային անկյուն: Ներգծյալ անկյուն և դրա չափը: Եռանկյան ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր: Քառանկյանը շրջանագիծ ներգծելու և արտագծելու պայմանները:

Բազմանկյուն, դրա կողմերը, գագաթները, անկյունները, անկյունագծերը, պարագիծը: ՈՒռուցիկ բազմանկյուն, դրա անկյունների գումարը: Ներգծյալ և արտագծյալ բազմանկյուններ: Կանոնավոր բազմանկյուններ: Կանոնավոր բազմանկյան կողմի երկարության արտահայտումը արտագծյալ և ներգծյալ շրջանագծերի շառավիղների միջոցով:

Բազմանկյան մակերեսը, մակերեսի հատկությունները: Եռանկյան, ուղղանկյան, զուգահեռագծի, շեղանկյան, քառակուսու և սեղանի մակերեսների բանաձևերը: Կանոնավոր բազմանկյան մակերեսի, նրա կողմերի, արտագծյալ և ներգծյալ շրջանագծերի շառավիղների հաշվման բանաձևերը: Շրջանի և սեկտորի մակերեսների բանաձևերը:

Համաչափություն կետի (կենտրոնի), ուղղի (առանցքի), հարթության նկատմամբ, զուգահեռ տեղափոխություն, պտույտ: Նմանություն, դրա գործակիցը: Նման պատկերներ, դրանց մակերեսների և գծային տարրերի հարաբերությունները: Եռանկյունների նմանության հայտանիշները:

Հարթություն, հարթությունների զուգահեռությունը: ՈՒղղի և հարթության զուգահեռությունը, ուղղահայացությունը: Տրված կետից հարթությանը տարված ուղղահայաց և թեք, թեքի պրոյեկցիան: Երեք ուղղահայացների մասին թեորեմը: Հարթությունների ուղղահայացությունը: Հարթությունների զուգահեռության և ուղղահայացության հայտանիշները: ՈՒղիղների կազմած անկյունը: ՈՒղղի և հարթության կազմած անկյունը: Երկու հարթությունների կազմած անկյունը (երկնիստ անկյուն), դրա գծային անկյունը: Հարթ պատկերի ուղղանկյուն պրոյեկցիան: Երկու կետերի հեռավորությունը, կետի հեռավորությունը ուղղից և հարթությունից, երկու զուգահեռ ուղիղների հեռավորությունը, ուղղի հեռավորությունը դրան զուգահեռ հարթությունից, երկու զուգահեռ հարթությունների հեռավորությունը:

Բազմանիստեր, դրանց գագաթները, կողերը, նիստերը և անկյունագծերը: ՈՒղիղ և թեք պրիզմա (հատվածակողմ): Կանոնավոր պրիզմա: Զուգահեռանիստ, դրա հատկությունները: ՈՒղղանկյունանիստ, դրա հատկությունները: Խորանարդ: Բուրգ, դրա հիմքը, գագաթը, բարձրությունը, կողմնային կողերը և կողմնային նիստերը: Կանոնավոր բուրգ, դրա հարթագիծը: Հատած բուրգ:

Պտտման մարմիններ: Գլան, դրա հիմքերը, բարձրությունը և առանցքը: Կոն, դրա գագաթը, հիմքը, ծնորդը, բարձրությունը, առանցքը: Հատած կոն: Գունդ, դրա կենտրոնը, տրամագիծը: Գնդի հարթ հատույթների հատկությունները: Գնդի մեծ շրջանը և շրջանագիծը:

Բազմանիստերի և պտտման մարմինների մակերևույթները, հարթ հատույթները: Գնդային մակերևույթ (սֆերա): Գնդային մակերևույթի շոշափող հարթություն: Պտտման մարմիններին ներգծած և արտագծած բազմանիստեր: Պրիզմայի, բուրգի, հատած բուրգի, գլանի, կոնի, հատած կոնի կողմնային և լրիվ մակերևույթների մակերեսների և ծավալների բանաձևերը: Գնդային մակերևույթի մակերեսի և գնդի ծավալի բանաձևերը:

 

Գրականություն

 

1. Վ. Հովհաննիսյան և ուրիշներ, Մաթեմատիկա 1,2,3, «Արևիկ», 2001թ.

2. Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 4,5, «Մակ-Արմենիա», 2000թ.

3. Հ. Միքայելյան, Հանրահաշիվ 6,7,8 և լրացուցիչ խնդիրներ. 6-րդ դասարան, «Հայ Էդիթ», 2000թ.

4. Գ. Գևորգյան, Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 9,10, «Էդիթ Պրինտ», 2001թ.

5. Լ. Աթանասյան և ուրիշներ, Երկրաչափություն 6,7,8, «Աստղիկ-59», 2000թ., Երկրաչափություն 9,10, «Աստղիկ գրատուն», 2001թ.

 

ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Հարցատոմսի յուրաքանչյուր խնդրի լուծում գնահատվում է մյուսներից անկախ:

Սևագրությունը չի ստուգվում և չի գնահատվում:

Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 0, 0,5, 1, 1,5, 2, 2,5 միավորով:

Խնդիրը գնահատվում է 2,5 միավոր, եթե ստացվել է ճիշտ պատասխան և բոլոր քայլերը հիմնավորված են: Ըստ էության լուծված խնդիրը գնահատվում է մեկ միավորից ոչ պակաս:

Թույլ տրված սխալների համար 2,5 միավորից հանվում է.

ա) խնդրի էության վրա չազդող թվաբանական սխալի համար հանվում է 0,5 միավոր,

բ) տրամաբանական սխալի համար հանվում է 0,5 կամ 1 միավոր (կախված նրա դերից):

Խնդիրը կարող է գնահատվել մինչև 1 միավոր, եթե այն ըստ էության լուծված չէ, բայց լուծման ուղղությամբ կատարված են ճիշտ քայլեր:

 

Նմուշ 1

 

1. Գտնել p-ն, եթե x2+px+1=0 հավասարման արմատների հարաբերությունը 4 է:

 

2. Լուծել հավասարումը. 3cosx-2=cos2x:

 

                                                   x       ____

3. Գտնել x-ի այն արժեքները, որոնց դեպքում  lg ___, lg\/x2-4, lg(x+2)

3 թվերը թվաբանական պրոգրեսիայի հաջորդական անդամներն են:

 

4. Շրջանագծին ներգծած է քառանկյուն, որի երկու կից կողմերը միմյանց հետ կազմում են 60o անկյուն և ունեն 7սմ, 15սմ երկարություն: Գտնել քառանկյան մյուս երկու կողմերը, եթե նրանց տարբերությունը 1սմ է:

 

5. Մեկ դետալ մշակելու համար առաջին բանվորը ծախսում է 7 րոպե քիչ ժամանակ, քան երկրորդը: Քանի՞ դետալ կարող է մշակել նրանցից յուրաքանչյուրը 6 ժամում, եթե այդ ընթացքում առաջին բանվորը մշակում է 42 դետալ ավելի, քան երկրորդը:

 

6. Դիցուք f ֆունկցիան աճող է: Ապացուցել, որ եթե f-ի բոլոր արժեքները

1 դրական են, ապա ___ ֆունկցիան նվազող է:

                f                 ______

7. Լուծել անհավասարումը. 3x+\/x2-8>0:

 

8. Բուրգի բարձրությունը 2դմ է, հիմքը 6դմ և 8դմ կողմերով ուղղանկյուն է, իսկ կողմնային կողերը միմյանց հավասար են: Գտեք հիմքի անկյունագծով տարված, կողմնային կողին զուգահեռ հատույթի մակերեսը:

 

Նմուշ 2

 

3

1. Հաշվել 25sin2a-ն, եթե cosa=-0,6 և pi

2

1

2. Գտնել f(x)=2x - ___ ֆունկցիայի գրաֆիկին նրա xo=-1 աբսցիս ունեցող

x կետում տարված շոշափողի հավասարումը:

_____

                            x-2           / x-2

    3. Լուծել հավասարումը. _____ + 9    /  _____ = 10:

                             4       \/      4

                                         

4. Գտնել ABCA1B1C1 ուղիղ պրիզմայի ծավալը, եթե /_BAC=120o, AB=5սմ, AC=3սմ, իսկ կողմնային նիստերի մակերեսներից ամենամեծը 35 սմ2 է:

 

5. 15%-անոց 60գ սպիրտի լուծույթից վերցրեցին որոշ քանակությամբ լուծույթ և տեղը լցրին նույն կշռով 20%-անոց սպիրտի լուծույթ, որից հետո ստացվեց 16%-անոց սպիրտի լուծույթ: Քանի՞ գրամ լուծույթ էին վերցրել:

 

6. Լուծել անհավասարումը. log0,5(2x-2)>=x-3:

 

7. Գտնել a պարամետրի այն արժեքները, որոնց դեպքում x2+(3a-4)|x|+7-3a=0

հավասարումն արմատ չունի:

 

8. ABC (AB<>AC) եռանկյան AB կողմի միջնակետով տարված է A անկյան կիսորդին զուգահեռ ուղիղ, որը հատում է AB ուղիղը D կետում, իսկ AC ուղիղը` E կետում: Ապացուցեք, որ BD=CE:

 

2005 թ. «Հայոց լեզու» առարկայից պետական բուհերի ընդունելության

քննական գրավոր աշխատանքների գնահատման չափանիշներ

 

1. Անսխալ կատարված գրավոր աշխատանքը գնահատվում է 20 միավոր:

2. Առաջադրանքները գնահատվում են հետևյալ կերպ.

1-ին բաժին (ուղղագրություն և կետադրություն` 3 ենթահարցով)` 6 միավոր

2-րդ բաժին (բառակազմություն` 2 ենթահարցով)` 3 միավոր

3-րդ բաժին (իմաստաբանություն` 2 ենթահարցով)` 3 միավոր

4-րդ բաժին (ձևաբանություն` 1 հարցով 4 նախադասություն)` 4 միավոր

5-րդ բաժին (շարահյուսություն` 2 ենթահարցով)` 3 միավոր

6-րդ բաժին (ոճաբանություն` 1 հարցով 4 նախադասություն)` 1 միավոր:

3. Առաջին բաժնում`

ա) ուղղագրական յուրաքանչյուր սխալի դեպքում հանվում է 1 միավոր, կետադրական սխալի դեպքում` 0.5 միավոր.

բ) միևնույն բառի մեջ թույլ տրված` ուղղագրական տարբեր կանոնների վերաբերող սխալները համարվում են տարբեր սխալներ.

գ) տարբեր բառերի մեջ ուղղագրական միևնույն կանոնին վերաբերող յուրաքանչյուր սխալ համարվում է առանձին սխալ.

դ) կրկնվող բառերում կամ արմատներում նույն կանոնին վերաբերող մեկից ավելի սխալները համարվում են մեկ սխալ.

ե) կետադրական որևէ կանոնին վերաբերող մեկից ավելի կետադրական նշանի սխալ գործածությունը կամ բացթողումը համարվում է մեկ սխալ.

զ) կետադրական սխալները չեն խմբավորվում:

4. Երկրորդ և երրորդ բաժիններում առաջադրանքի կատարման յուրաքանչյուր սխալի դեպքում հանվում է 0,5 միավոր:

5. Չորրորդ բաժնում բառերի ձևաբանական փոփոխությունների և տեղադրման յուրաքանչյուր սխալի դեպքում հանվում է 0,5 միավոր:

6. Հինգերորդ և վեցերորդ բաժիններում առաջադրանքի կատարման յուրաքանչյուր սխալի դեպքում հանվում է 0,5 միավոր: 5.2. ենթահարցում ուղղակի խոսքն անուղղակիի (և հակառակը) վերածելիս միավոր չի հանվում հավելուրդային դերանունների գործածության ու դրանց զեղչման, ստացական հոդը դերանունով փոխարինելու (և հակառակի), անուղղակի խոսքը հեղինակի խոսքին միացնող շաղկապի զեղչման, կոչականը բացահայտիչի փոխակերպելու, հրամայական բայաձևի փոխարեն ենթադրական ապառնի, իսկ արգելականի փոխարեն ըղձական ապառնիի ժխտական բայաձև գործածելու համար, եթե դրանք իմաստային տարբերություն չեն առաջացնում:

7. Առաջադրանքների կատարման, արտագրության ընթացքում թույլ տրված հարակից (առաջադրանքի պահանջի հետ ուղղակիորեն չկապված) ուղղագրական յուրաքանչյուր սխալի դեպքում հանվում է 1 միավոր, կետադրական սխալի դեպքում` 0.5 միավոր: Հարակից սխալները խմբավորվում են: Հարակից սխալների համար միավորներ հանվում են գրավոր աշխատանքի ընդհանուր գնահատականից:

8. Տողադարձի տարբեր դեպքերին վերաբերող յուրաքանչյուր սխալի դեպքում հանվում է 0,5 միավոր: Տողադարձի սխալը հարակից սխալ է: Սխալ չի համարվում իրար հաջորդող երկու ձայնավորանիշ տառերից մեկը թողնելը, մյուսը հաջորդ տող տանելը (օրինակ` հեքի-աթ, օվկի-անոս, լի-ություն, մի-ակ և այլն):

9. Երեքից ավելի վրիպակներից, լուծման արժեք ունեցող ուղղումներից, տեխնիկական թերացումներից յուրաքանչյուրի դեպքում հանվում է 0.5 միավոր: Վրիպակ են համարվում ուղղագրական որևէ կանոնի հետ չկապված տառասխալներն ու բացթողումները, ինչպես նաև մեկից ավելի անգամ ճիշտ գրված լինելու պարագայում մեկ անգամ սխալ գրված` ուղղագրական արժեքով բառերը: Տեխնիկական թերացում են համարվում հարցաթերթիկի և առաջադրանքների համարակալումների արտագրության հետ կապված սխալները, սյունակով գրված պատասխանների առաջին տողը փոքրատառով կամ մյուս տողերը մեծատառով սկսելը, սյունակը վերջակետով ավարտելը և այլն:

10. Ամեն մի բաժնի սխալների համար կարող են հանվել ոչ ավելի, քան 2-րդ կետում նշված համապատասխան չափերով միավորներ: Որևէ բաժնի նվազագույն գնահատականը 0-ից ցածր լինել չի կարող:

11. Ընդհանրապես չլուծված առաջադրանքները գնահատվում են 0 միավոր:

12. Կոտորակային թվերով ամփոփիչ գնահատականը չի կլորացվում:

13. Առաջադրանքների պահանջներն արտագրելը պարտադիր չէ:

14. Ստուգվում և գնահատվում է մաքրագիրը:

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

 

2005թ. բուհական ընդունելության քննության ծրագիր

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայերենը որպես հնդեվրոպական լեզու: Հայոց լեզվի գրավոր շրջանի զարգացման փուլերը. գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար: Արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ:

 

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

Հնչյուն և տառ: Հայերենի այբուբենը: Հայերենի հնչյունները: Ձայնավոր և բաղաձայն

հնչյուններ: Ձայնեղ, խուլ և շնչեղ բաղաձայններ: Վանկ (բաց և փակ), գաղտնավանկ: Տողադարձ: Շեշտ և հնչյունափոխություն: Է, Ե, Ի, ՈՒ ձայնավորների և յա, յու, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը:

 

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Բառ, բառի ուղղակի և փոխաբերական իմաստները: Բառի բազմիմաստությունը: Հոմանիշ, նույնանիշ, համանուն, հականիշ բառերը և դրանց գործածությունը խոսքի մեջ: Բառի կազմությունը: Արմատ և ածանց: Նախածանցներ և վերջածանցներ: Ածանցավոր բառեր: Պարզ և բարդ բառեր: Միացած բաղադրիչներով (հոդակապով, անհոդակապ) և անջատ բաղադրիչներով (կրկնավոր, հարադրական) գրվող բարդ բառերը, դրանց ուղղագրությունը և ուղղախոսությունը: Հնչյունափոխությունը բառերի բարդման և ածանցման դեպքում:

 

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Խոսքի մասեր

Գոյական անուն: Գոյականը որպես խոսքի մաս: Գոյականի կազմությունը, գոյականակերտ ածանցներ: Հատուկ և հասարակ գոյականներ: Գոյականի թիվը. եզակի և հոգնակի: Հոգնակի թվի կազմությունը և ուղղագրությունը:

Գոյականի հոլովումը: ՈՒղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովները, դրանց կազմությունը և կիրառությունը: Անձի և իրի առումների տարբերակումը: Հայերենի հոլովումները. արտաքին հոլովումներ (ի, ու, ան, վա, ց) և ներքին հոլովումներ (ա, ո): Այլաձև հոլովումներ: Որոշյալ և անորոշ առումներ: Ը և ն հոդերի գործածությունը և ուղղագրությունը: Ս, դ հոդերը, դրանց արտահայտած իմաստները, ուղղագրությունը և ուղղախոսությունը:

Ածական անուն: Ածականը որպես խոսքի մաս: Ածականակերտ ածանցներ: Ածականի տեսակները` որակական, հարաբերական: Որակական ածականների համեմատության աստիճանները` դրական, բաղդատական, գերադրական, դրանց կազմությունը և ուղղագրությունը: Ածականի շարահյուսական կիրառությունները:

Թվական անուն: Թվականը որպես խոսքի մաս: Թվականի տեսակները` քանակական, դասական, բացարձակ, բաշխական և կոտորակային, դրանց կազմությունը և ուղղագրությունը: Հայերեն տառերի թվային արժեքը:

Դերանուն: Դերանունը որպես խոսքի մաս: Դերանվան տեսակները` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական: Դերանունների հոլովման ու հոգնակիի կազմության յուրահատկությունները:

Բայ: Բայը որպես խոսքի մաս: Բայի կազմությունը` պարզ, ածանցավոր: Ածանցավոր բայերի տեսակները` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: Բայի սեռը: Ներգործական, կրավորական և չեզոք սեռի բայեր: Բայահիմքեր, դրանց տեսակները (անորոշ դերբայի և անցյալ կատարյալի հիմքեր): Պարզ և ածանցավոր բայերի անցյալ կատարյալի հիմքի կազմությունը: Բայի դիմավոր (եղանակային) և անդեմ (դերբայական) ձևերը, դրանց ընդհանուր և տարբերակիչ հատկանիշները:

Բայի անդեմ ձևերը. անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար, անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայներ, դրանց կազմությունը և կիրառությունը:

Բայի դեմքը, թիվը, ժամանակը, եղանակը:

Բայի խոնարհումը. ա և ե խոնարհումներ: Օժանդակ բայի խոնարհումը և ուղղագրությունը:

Պարզ բայերի խոնարհումը: Դրական խոնարհում:

Սահմանական եղանակ. ժամանակների և ժամանակաձևերի կազմությունը, դրանց անվանումները: Բաղադրյալ և պարզ ժամանակային ձևեր: Ներկա, անցյալ, ապառնի ժամանակների և անցյալ անկատար, անցյալ վաղակատար, անցյալ ապակատար, անցյալ կատարյալ ժամանակաձևերի կազմությունը, ուղղագրությունը և կիրառությունը:

Հրամայական եղանակ. դրա կազմությունը, ուղղագրությունը և կիրառությունը:

Ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակներ. դրանց ապառնի և անցյալ ժամանակաձևերի կազմությունը, ուղղագրությունը և կիրառությունը: Ժխտական խոնարհում.

ժխտական ձևերի կազմությունն ու ուղղագրությունը:

Ածանցավոր բայերի խոնարհումը. սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական բայերի կազմությունը և խոնարհումը:

Մակբայ: Մակբայը որպես խոսքի մաս: Մակբայների կազմությունը: Մակբայակերտ ածանցներ: Մակբայների ուղղագրությունը: Մակբայների տեսակներն ըստ իմաստի, տեղի, ժամանակի, ձևի, չափի, դրանց շարահյուսական կիրառությունները:

Կապ: Կապը որպես խոսքի մաս: Կապերի տեսակներն ըստ շարադասության (նախադրություններ, հետադրություններ, երկդրություններ): Կապական բառեր: Կապերի և կապական բառերի կիրառությունը: Կապերի հոլովառությունը:

Շաղկապ: Շաղկապը որպես խոսքի մաս: Շաղկապի տեսակները. համադասական և ստորադասական: Շաղկապների կազմությունը և ուղղագրությունը: Շաղկապների գործածության հետ կապված կետադրությունը:

Վերաբերական (եղանակավորող բառեր): Վերաբերականը որպես խոսքի մաս: Վերաբերականների տեսակներն ըստ իմաստի` գնահատողական, հաստատական, ժխտական, երկբայական, սաստկական, սահմանափակման, դրանց կազմությունը և կիրառության հետ կապված կետադրությունը:

Ձայնարկություն: Ձայնարկությունը որպես խոսքի մաս: Ձայնարկության տեսակները` զգացական, կոչական, բնաձայնական, դրանց կազմությունը և ուղղագրությունը: Ձայնարկությունների գործածության հետ կապված կետադրությունը:

 

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

 

Նախադասություն: Նախադասություն կազմող բառեր և նախադասության անդամներ: Նախադասության անդամների կապակցման միջոցները և եղանակները` համաձայնություն, խնդրառություն, առդրություն, դրանց դրսևորման քերականական միջոցները:

Նախադասության տեսակներն ըստ կազմության:

Պարզ նախադասություն:

Համառոտ նախադասություն: Ենթական և ստորոգյալը որպես նախադասության գլխավոր անդամներ: Ենթական և դրա արտահայտությունը: Ստորոգյալը և դրա արտահայտությունը, պարզ և բաղադրյալ ստորոգյալներ: Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը:

Ընդարձակ նախադասություն: Նախադասության երկրորդական անդամներ: Գոյականական անդամի լրացումներ` որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, բացահայտչի տեսակները (բուն, մասնական, մասնավորող պարագայական). բացահայտչի և բացահայտյալի համաձայնությունը և կետադրությունը:

Բայական անդամի լրացումներ. խնդիրներ և պարագաներ:

Խնդիրների տեսակները: ՈՒղիղ խնդիր և նրա ձևավորումը: Անուղղակի խնդիրներ. հանգման, անջատման, վերաբերության, միջոցի, ներգործող խնդիրներ, դրանց ձևավորումը հոլովներով և կապերով:

Պարագաներ, դրանց տեսակները (տեղի, ժամանակի, ձևի, պատճառի, հիմունքի, պայմանի, նպատակի, զիջման) և արտահայտման եղանակները:

Բազմակի անդամներ, դրանց կետադրությունը:

Նախադասության անդամների շարադասությունը, սովորական և շրջուն շարադասություն:

Տրոհվող անդամներ և դրանց կետադրությունը:

Դերբայական դարձված, դերբայական դարձված ունեցող նախադասության կետադրությունը:

Նախադասության անդամ չհանդիսացող բառեր: Կոչականը և դրա կետադրությունը: Միջանկյալ բառեր, բառակապակցություններ և նախադասություններ, դրանց կետադրությունը:

Միակազմ նախադասություններ, անենթակա նախադասություն, անդեմ նախադասություն (բայական և անվանական):

Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի. պատմողական, հարցական, հրամայական, բացականչական նախադասություններ, դրանց կետադրությունը:

Բարդ նախադասություն:

Բարդ նախադասության սահմանումը: Բաղադրիչ նախադասություն. նախադասության շարադասությունը: Բարդ ստորադասական նախադասության հնչերանգը և կետադրությունը: Ստորադաս նախադասության տեսակները. ենթակա, ստորոգյալի, գոյականական անդամի լրացում, բայական անդամի լրացում, ստորադասականներով բարդ նախադասություններ:

Համաստորադաս, ենթաստորադաս և տարաստորադաս նախադասություններ:

Բարդ ստորադասական նախադասության վերածումը պարզի:

Մեջբերվող խոսքի տեսակները` ուղղակի և անուղղակի խոսք: ՈՒղղակի խոսքի շարադասությունը: ՈՒղղակի խոսք ունեցող նախադասության հնչերանգը և կետադրությունը:

ՈՒղղակի խոսքի փոխակերպումը անուղղակի խոսքի, դրա հետ կապված կետադրությունը:

Հայերենի կետադրական նշանները, դրանց տեսակներն ու կիրառությունը:

 

ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Բառապաշարի շերտերը. համագործածական և հատուկ բառապաշար: Հատուկ բառապաշարի տեսակները` հնաբանություններ և նորաբանություններ, մասնագիտական բառեր և տերմիններ, օտարաբանություն և փոխառություն:

Պատկերավորման միջոցները. մակդիր, համեմատություն, փոխաբերություն:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Է. Աղայան, Հ. Բարսեղյան, «Հայոց լեզու», դասագիրք միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի համար, Եր., 1994 թ.:

2. Է. Աղայան, Հ. Բարսեղյան, «Հայոց լեզու», դասագիրք միջնակարգ դպրոցի 5-6-րդ դասարանների համար, Եր., 1994 թ.:

3. Ս. Աբրահամյան, «Հայոց լեզու», դասագիրք միջնակարգ դպրոցի 7-8-րդ դասարանների համար, Եր., 1994 թ.:

4. Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, «Հայոց լեզու. ոճաբանություն», դասագիրք 9-րդ դասարանի համար, Եր., 1999 թ.:

5. Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, «Հայոց լեզու. ոճաբանություն», դասագիրք 10-րդ դասարանի համար., Եր., 1999 թ.:

6. Ֆ. Խլղաթյան «Հայոց լեզու» 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանների համար, Եր., 1999 թ.:

 

Ծանոթություն

 

Հարցաթերթիկներում բացառել շտեմարանի 2.6., 4.2., 4.3., 5.5., 5.6.2. բաժինները, շարադրության վերաբերյալ պահանջը և սխալներն ու վրիպակները` տարբեր առաջադրանքներից:

 

1.1.-ից`  19, 23, 50, 92, 100, 105, 125, 132, 133, 138, 156, 164,

166, 169, 187, 191, 211-219:

1.2.-ից`  34, 39, 110, 115, 129, 149, 200:

1.3.-ից`  61, 92, 101, 142, 153, 159, 184, 195, 197:

2.1.-ից`  33:

2.3.-ից`  16:

2.5.-ից`  18:

2.7.-ից`  29, 45, 46:

2.8.-ից`  47, 48:

3.1.-ից`  187:

4.1.-ից`  156, 159, 368, 381, 529, 537, 549, 551, 546, 566, 567, 568:

5.1.-ից`  8, 19, 26, 31, 38, 46, 58, 77, 140, 114, 116, 128, 132,

169, 172, 177, 181, 189, 201, 202:

5.2.-ից`  16, 27, 28, 46, 74, 82, 171, 176, 184, 202, 205, 206:

5.3.-ից`  30, 37, 67, 69, 71, 77, 82, 83, 91, 98, 111, 108, 103,

113, 116, 128, 129, 131, 137, 139, 143, 147, 151, 154, 153,

158, 162:

5.4.-ից`  7, 10, 12, 26, 51, 56, 60, 69, 93, 103, 117, 118, 158-163:

5.6.1.-ից` 2, 18, 89, 131, 154, 160, 217, 229, 240, 241, 247, 253,

256, 257, 264, 274, 275, 276, 278, 279, 281, 283, 286, 289,

293, 294, 305, 306, 312, 313, 316, 321, 333, 369, 376, 378,

381, 383, 396, 397, 399, 407, 435, 440, 458, 467, 496, 520,

522, 530, 531, 532, 533, 534, 535, 556, 538, 539, 540, 542,

544, 545, 546, 547, 548, 553, 557:

 

ՏԱՐԲԵՐԱԿԻ ՆՄՈՒՇ

 

1.1 Լրացնել բաց թողած տառերը և կետադրել:

 

Գո-թն գավառը Հայոց աշխար-ի երգեցիկ լարն է: Ինչպես չի կարելի կտրել բամբի-ի լարը և ստիպել որ նա ձայն չհանի այնպես էլ չի կարելի Գո-թնը վերցնել ու տանել Արարատյան դաշտ կամ Աղձնիք Մեծ Հայ-ի նահանգներից մեկը որտեղ Տիգրան Մեծը կառուցել էր իր նոր մայրաքաղաք Տիգրանակերտը: Այդ լարը մեկընդմիշտ կպել էր Մեծ Հայ-ի Վասպուրական և Սյունիք նահանգների միջև տեղավորված գավառներից մեկին արաքսամերձ այս ձորահովտին և ժամանակի ընթացքում պրկվել նր-ացել: Հայոց քաջահմուտ գուսանները այդ երբ հավա-վեցին այդտեղ: Ով է Գո-թնը դար-րել երգի տոնի մշտական վայր:

Աշնան մի օր արքայից արքան գավառի բոլոր գուսաններին կանչում է Ոսկիողա պատմելու երբվանից և ինչու են Հայոց աշխար-ի գուսանները հայտնվել Գո-թնում:

Սկսվում է մրցույթը: Արքայից արքա Արտավազդն իր շքախմբով տեղավորվում է ապա-աժոտ պատվանդանների կո-քին: Գուսանները երկու մասի բաժանված մի քանի քայլ իրարից հեռու տեղեր են գրավում միմյանց դեմ հանդիման նստելով:

Տափարակի մյուս մասերում խառնիճաղան- բազմությունն է որ կ-կտուր քրթմնջ-ններով հիանում է արքայի ոսկեհուռ հանդեր-ներով խրո-տ սիգապան- հայացքով:

 

1.2 Արտագրել` մեծատառերը * թողնելով միայն անհրաժեշտ դեպքերում:

 

ՔԱՍԱՂ ԳԵՏԸ ՍԿԻԶԲ Է ԱՌՆՈՒՄ ՓԱՄԲԱԿԻ ԼԵՌՆԵՐԻՑ, ԻՋՆՈՒՄ ԱՊԱՐԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՑ, ՀՈՍՈՒՄ ԱՇՏԱՐԱԿԻ ՈՒ ՕՇԱԿԱՆԻ ՄԻՋՈՎ ԵՎ ՄԻԱԽԱՌՆՎՈՒՄ ՄԵԾԱՄՈՐ ԳԵՏԻՆ:

 

1.3 Փակագծերում տրված բաղադրիչը հանելով` բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով:

 

Երկաթ (ուղի), երևան (գալ), երկ (կենցաղ), եփող (թափող), զրուց (ընկեր):

 

2. ա. Կազմել 6 բարդ բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ:

 

                       Լեռնային           խառնուրդ

                       թոռնիկ             մուտքագրում

                       գարուն             աթոռակռիվ

                       նուռ               տիրակալ

                       թիկունք            գնացք

                       ամենաբարի          քարակարկառ

 

2. բ. Յուրաքանչյուր սյունակից մեկական նախածանց, արմատ և վերջածանց ընտրելով` կազմել 6 բառ:

                    Ենթ(ա)         աներես          եք

                    վեր            արժանի          իք

                    չ              ելուստ          ային

                    փոխ            բարեկամ         ություն

                    տար(ա)         կարծել          ք

                    առ             ստամոքս         ում

 

3. ա. Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով իրար մոտ (հոմանիշ) բառերը (ընդամենը 6 զույգ):

 

Պարտադրել, գժդմնել, բաղձալ, խրախուսել, առարկել, համեմատել, հեկեկալ, ստիպել, արտասվել, հերկել, խոժոռվել, բաղդատել, գոտեպնդել, տենչալ:

 

3. բ. Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով իրար մոտ (հոմանիշ) բառերը (ընդամենը 5 եռյակ):

 

Անարդար, անտաղանդ, անամոթ, անվեհեր, անօթևան, անագորույն, անզարմ, քաջ, կողմնակալ, անխաբ, դժխեմ, անապաստան, տնանկ, աչառու, անողորմ, լպիրշ, աներկյուղ, անպատկառ:

 

4. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ` ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

 

ա. Ոչինչ դույզն-ինչ ---. ամրոցում ամեն ինչ --- պես իր --- էր, ամեն ինչ կազմ ու պատրաստ էր, միայն խստադեմ --- չկային:

(տեղ, փոխել, պահապան, նախկին)

 

բ. --- յուրաքանչյուրն իսկույն ևեթ լարեց ---` ավելի լավ --- համար --- չարագուշակ կռինչը:

(ուշադրություն, բու, որսորդ, լսել)

 

գ. --- սրտի մրմունջները ---` նա ամեն գիշեր դշխոյական --- վառում էր ամրոցի բոլոր աշտանակները, որպեսզի արյունռուշտ թշնամին ---, թե բերդում դեռևս մարդիկ կան:

(խլանալ, կարծել, մղկտալ, հանգստություն)

 

դ. Երկու ձի --- աղեխարշ ---, և թանձր --- միջից մի պահ --- նրանց վիրավոր փորատակերը:

(փոշի, ծառս լինել, երևալ, վրնջալ)

 

5.1 Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզ նախադասության, իսկ դերբայական դարձվածով (պարզ) նախադասությունը` բարդ ստորադասական նախադասության:

 

ա. Մինչև վերջին րոպեն միամիտ ծերունին հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է:

բ. Տեղի հայությունը հեռացել էր, նախքան կհասներ գաղթականության ալիքը:

գ. Ես դրանում համոզվեցի հետագայում` առնչվելով թատրոնի և դերասաններից մի քանիսի հետ:

դ. Ես այլևս չէի տեսնելու մեր ազատած հայրենիքը:

 

5.2. ՈՒրիշի ուղղակի խոսքը վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը` ուղղակիի:

 

ա. __ Մի՛ հուսահատվիր, տղա՛ս. համոզված եմ` դու կկարողանաս քո առաջ ծառացած խնդիրները լուծել, __ ասաց ինձ հայրս:

բ. Անջատելով արդեն գործի գցած շարժիչը` վարորդը նրանց հարցրեց, թե մի՞թե նրանք, իրոք, դեռ չեն որոշել, թե ուր են գնալու, որպեսզի իրեն էլ մի որոշակի բան ասեն:

 

6. Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը և տեղադրել նախադասության մեջ:

 

ա. Հեծած սևաթույր (նժույգը, գրաստը), սարեր ու ձորեր կտրելով` սուրում էր սիգապանծ ասպետը:

բ. Իր լուրջ հայացքով (անդորր, հանդարտ) նայելով Վահանին` նա ունկնդրում էր այդ անսովոր պատմությունը:

գ. Որևէ խոսք (ասելու, արտահայտելու) փոխարեն` սուրհանդակը նամակը հանձնեց իշխանին:

դ. Վարդանը հաճույքով հիշեց, որ այլևս չկա իր քաղաքական ծրագրերի (հակառակորդը, ոսոխը):

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

2005 թ. բուհական ընդունելության քննության ծրագիր

 

1. ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍ

    - Միասնական պետության կազմավորումը                     (1,5 միավոր)

    - Եգիպտոսը հին և  միջին թագավորությունների շրջանում    (2 միավոր)

    - Եգիպտական պետության հզորացումն ու անկումը            (1,5 միավոր)

 

2. ԱՔԵՄԵՆՅԱՆ ԻՐԱՆԸ

- Կյուրոս Մեծի նվաճումները: Աքեմենյան տերության կազմավորումը.

      Դարեհ I                                                      (2)

    - Աքեմենյան Իրանի թուլացումն ու անկումը                        (1,5)

    - Հին Իրանի մշակույթը                                          (1,5)

 

3. ՔԱՂԱՔ - ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԱԹԵՆՔՈՒՄ ԵՎ ՍՊԱՐՏԱՅՈՒՄ

- Արիստոկրատիայի իշխանությունն Աթենքում: Դրակոնի օրենքները և

      Սոլոնի բարեփոխումները                                        (2)

    - Պիսիստրատի տիրանիան և  Կլիսթենեսի բարեփոխումները             (1,5)

    - Պետության առաջացումը Սպարտայում: Սպարտացիներ և  հելոտներ     (1,5)

 

4. ՀՈՒՅՆ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ԱԹԵՆԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ

    - Պատերազմի պատճառները, սկիզբը և  ընթացքը                      (2)

    - Աթենական ծովային միությունը և  պատերազմի ավարտը              (1,5)

    - Դեմոկրատիայի ծաղկումը Աթենքում. Պերիկլես                     (1,5)

 

5. ՀԵԼԼԵՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԾԱՂԿՈՒՄԸ Ք.Ա. V - IV ԴԱՐԵՐՈՒՄ

- Օլիմպիական խաղերը: Հունական թատրոնը: Ողբերգություն և

      կատակերգություն                                              (2)

    - Ճարտարապետությունը, քանդակագործությունը և  նկարչությունը     (1,5)

    - Կրթությունը և  գիտությունը                                   (1,5)

 

6. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՏՐՈՀՈՒՄԸ

    - Մակեդոնիայի հզորացումը                                       (1,5)

    - Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան  արշավանքը                    (1,5)

    - Ալեքսանդրի տերության առաջացումը և  տրոհումը                  (2)

 

7. ՀՌՈՄԻ ՎԵՐԱԾՎԵԼԸ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ

    - Պայքար Հռոմի և  Կարթագենի միջև.  պունիկյան պատերազմները      (2)

    - Հռոմեական նվաճումները Ք. ա. II դարում                        (1,5)

    - Հանրապետության վերածվելը աշխարհակալ տերության                (1,5)

 

8. ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ

    - Գայոս Մարիուսի բարեփոխումները: Սուլլայի դիկտատուրան          (1,5)

    - Սպարտակի ապստամբությունը                                     (1,5)

    - Առաջին եռապետությունը: Կրասոսի արշավանքը                     (2)

 

9. ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ՀՌՈՄՈՒՄ

    - Կեսարը և  Պոմպեոսը: Կեսարի դիկտատուրան                       (1,5)

    - Հանրապետականները և  կեսարականները                            (1,5)

- Օկտավիանոսը և Անտոնիոսը: Ակցիումի ճակատամարտը: Օգոստոսի

      միապետությունը                                               (2)

 

10. ՀԻՆ ՀՌՈՄԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ

    - Հռոմեական կրոնը                                              (1,5)

- Կրթությունը և դաստիարակությունը: Գիտությունը և

      գրականությունը                                               (2)

    - Ճարտարապետությունն ու արվեստը                                (1,5)

 

11. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՎ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

    - Քրիստոնեության տարածումը: Քրիստոնեության հավատո հանգանակը    (2)

    - Սուրբ գիրքը                                                  (1,5)

    - Եկեղեցին Արևելքում:  Եկեղեցու կառույցը                       (1,5)

 

12. ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ IV - VI ԴԱՐԵՐՈՒՄ

    - Բյուզանդիայի ծնունդը                                         (1,5)

    - Կայսերական իշխանությունը                                     (1,5)

    - Բյուզանդիայի ոսկեդարը Հուստինիանոս կայսեր օրոք               (2)

 

13. ԻՍԼԱՄԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ: ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆԸ

    - Մուհամեդը և  իսլամը: Արաբական նվաճումները                    (2)

    - Պառակտումն իսլամում: Շիաներ և  սուննիներ                     (1,5)

    - Խալիֆայությունը Օմայանների և  Աբբասյանների օրոք              (1,5)

 

14. ՖՐԱՆԿԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ VII-IX ԴԱՐԵՐՈՒՄ

    - Մերովինգների վախճանը: Կարլոս Մեծի պատերազմները               (2)

    - Աստծո ընտրյալ կայսրը: Վերդենի բաժանքը                        (1,5)

    - Կարոլինգյան վերածնունդը                                      (1,5)

 

15. ՀԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԵԼՔԸ

    - «Վարյագներից մինչև  հույներ»: Հին Ռուսիայի ծնունդը           (2)

    - Հին Ռուսիայի մկրտությունը                                    (1,5)

    - «Ռուսկայա պրավդա»                                            (1,5)

 

16. ԽԱՉԱԿՐԱՑ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԵՎ ԽԱՉԱԿՐԱՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ

    - Պապի կոչը: Խաչակրաց առաջին արշավանքը                         (2)

    - Երուսաղեմի թագավորությունը                                   (1,5)

    - Հոգևոր  - ասպետական միաբանություններ                         (1,5)

 

17. ՎԱՂ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՀՈՒՄԱՆԻԶՄԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ: ԲԱՐՁՐ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՐՎԵՍՏԸ

- Վերածնունդ հասկացությունը: Վերածնության նախադրյալները:

      Հումանիստներ                                                 (2)

    - Վերածննդի գրականությունը և  արվեստը                          (1,5)

    - Բարձր Վերածննդի արվեստը                                      (1,5)

 

18. ՌԵՖՈՐՄԱՑԻԱ

- Ի՞նչ է Ռեֆորմացիան: Թեզիսներ ինդուլգենցիաների վաճառքի դեմ:

      Ինդուլգենցիա, թե՞ հավատքով փրկություն                        (2)

    - Գյուղացիական պատերազմը Գերմանիայում                          (1,5)

    - Լյութերական եկեղեցու կազմավորումը                            (1,5)

 

19. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    - Քրիստափոր Կոլումբոս: Էնրիկե Ծովագնաց:                        (2)

    - Գաղութների հիմնումը: Իսպանացիները Նոր աշխարհում              (1,5)

- Հայտնագործությունները շարունակվում են: Հյուսիսային Ամերիկայի

      գաղութները                                                   (1,5)

 

20. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ԻՎԱՆ IV ԱՀԵՂԻ ՕՐՈՔ

    - Ցարական տիտղոսի ընդունումը                                   (1,5)

    - Օպրիչնինա                                                    (1,5)

    - Իվան Ահեղի արտաքին քաղաքականությունը                         (2)

 

21. 1640-1660 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

    - Հեղափոխության պատճառները                                     (1,5)

    - Քաղաքացիական պատերազմը                                       (2)

- Հեղափոխության ավարտը և Ստյուարտների իշխանության

      վերականգնումը                                                (1,5)

 

22. ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՐՈՍ I-Ի ԵՎ ԵԿԱՏԵՐԻՆԱ II-Ի ՕՐՈՔ

    - Պետրոս Մեծի բարեփոխումները                                   (1,5)

    - Հյուսիսային պատերազմը                                        (1,5)

    - Կայսրության հզորացումը Եկատերինա II-ի օրոք                   (2)

 

23. ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

    - Գաղութների ապստամբության պատճառները                          (1,5)

    - Անկախության համար պատերազմի սկիզբը, ընթացքը և  ավարտը        (2)

    - ԱՄՆ-ի Սահմանադրության ընդունումը                             (1,5)

 

24. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ՍԿԻԶԲԸ: ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

- Լուսավորական շարժումը: Հեղափոխության հասունացումը և սկիզբը (2)

    - Սահմանադրական միապետության ստեղծումը                         (1,5)

    - Հանրապետության առաջացումը                                    (1,5)

 

25. ԿՈՆՍՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

    - Կոնսուլությունից դեպի կայսրություն                           (1,5)

- Նապոլեոնի ներքին քաղաքականությունը: Քաղաքացիական օրենսգիրքը  (1,5)

    - Կայսրության հզորացումը                                       (2)

 

26. ԱՌԱՋԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ: ՎԻԵՆՆԱՅԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

    - Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան                                (2)

    - Առաջին կայսրության կործանումը                                (1,5)

    - Վիեննայի վեհաժողովը                                          (1,5)

 

27. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐՑԸ XIX ԴԱՐՈՒՄ

    - Արևելյան  հարցի էությունը                                    (1,5)

    - Ղրիմի պատերազմը և  նրա հետևանքները                           (1,5)

    - 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը: Բեռլինի վեհաժողովը    (2)

 

28. ԱՄՆ-Ը XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    - Տնտեսական զարգացումը և  տարածքային աճը                       (1,5)

    - Աբոլիցիոնիզմ                                                 (1,5)

- Քաղաքացիական պատերազմը 1861-1865 թվականներին: Հարավի

      վերակառուցումը                                               (2)

 

29. ԻՏԱԼԻԱՅԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ: ԻՏԱԼԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՎ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

- Երկրի միավորման սկիզբը: «Կարմիր շապկավորների հազարյակը»

      (Գարիբալդի)                                                  (1,5)

    - Իտալիայի միավորման ավարտը                                    (1,5)

    - Իտալական թագավորության պետական կարգը և  քաղաքական կյանքը     (2)

 

30. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ

    - Գերմանական կայսրության ստեղծումը                             (2)

    - Կայսրության պետական կարգը և  քաղաքական կյանքը                (1,5)

    - Արտաքին քաղաքականությունը                                    (1,5)

 

31. ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    - Առաջին աշխարհամարտի պատճառները և  սկիզբը                     (1,5)

- Պատերազմի գլխավոր ճակատները և ռազմական գործողությունները

      1914-1916 թթ.                                                (2)

- Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը: Առաջին

      աշխարհամարտի գլխավոր արդյունքները                            (1,5)

 

32. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 1917 ԹՎԱԿԱՆԻՆ: ՇՐՋԱԴԱՐՁ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

    - Ռազմաքաղաքական ճգնաժամը Ռուսաստանում                         (1,5)

    - Փետրվարյան հեղափոխությունը                                   (1,5)

    - Հոկտեմբերյան հեղափոխությունը                                 (2)

 

33. ՎԵՐՍԱԼ-ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ: ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

- Փարիզի հաշտության խորհրդաժողովը: Պատերազմի արդյունքների

      ամփոփումը: Սևրի  պայմանագիրը                                 (2)

    - Վաշինգտոնյան համաձայնագրերը                                  (1,5)

    - Ազգերի լիգայի ստեղծումը                                      (1,5)

 

34. ԽՍՀՄ-ի ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

    - ՈՒկրաինայի և  Բելոռուսիայի խորհրդայնացումը                   (1,5)

    - Անդրկովկասի և  Միջին Ասիայի խորհրդայնացումը                  (1,5)

    - ԽՍՀՄ-ի կազմավորումը                                          (2)

 

35. ՖԱՇԻԶՄԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ: ԳԵՐՄԱՆԻԱՆ 1933-1939 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Ֆաշիզմի առաջացումը                                           (2)

    - Երկիրը ֆաշիստական վարչակարգի ներքո                           (1,5)

    - Արտաքին քաղաքականությունը                                    (1,5)

 

36. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԱՄՆ-ՈՒՄ: Ֆ. ՌՈՒԶՎԵԼՏԻ ՆՈՐ ԿՈՒՐՍԸ

    - Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ԱՄՆ-ում                     (2)

    - Նոր կուրսի քաղաքականությունը                                 (1,5)

    - Ֆ. Ռուզվելտի արտաքին քաղաքականությունը                       (1,5)

 

37. ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ

ՓՈՒԼԸ (1939-1941 թթ.)

    - Պատերազմի պատճառները և  սկիզբը                               (2)

    - Իրադարձություններն Արևմտյան  Եվրոպայում                      (1,5)

    - Ֆրանսիայի անձնատուր լինելը                                   (1,5)

 

38. ԽՍՀՄ-ի ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ: ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԻ ԲԱՑՈՒՄԸ

    - Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա                (1,5)

    - Բեկում պատերազմի ընթացքում                                   (1,5)

- Թեհրանի խորհրդաժողովը: Երկրորդ ճակատի բացումը:

      Պատերազմի արդյունքները 1944 թ.                               (2)

 

39. ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    - Յալթայի խորհրդաժողովը                                        (1,5)

    - Գերմանիայի անձնատուր լինելը: Պոտսդամի խորհրդաժողովը          (2)

- Ճապոնիայի պարտությունը: Պատերազմի ռազմաքաղաքական

      արդյունքները                                                 (1,5)

 

40. ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

- 1978-1979 թթ. իրանական հեղափոխությունը և իսլամական

      հանրապետության հռչակումը                                     (2)

    - Իրանա-իրաքյան պատերազմը (1980-1988թթ.)                       (1,5)

- Իրանը 1990-ական թվականներին: Հայաստան-Իրան միջպետական

      հարաբերությունները                                           (1,5)

 

41. ԽՍՀՄ- Ի ՓԼՈՒԶՈՒՄԸ: ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ 1991-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

- Վերակառուցման կուրսը: Խորհրդային Միության անկումը և ԱՊՀ

      ստեղծումը                                                    (2)

    - Համագործակցության ուղիների որոնումներ                        (1,5)

    - Հայաստանը և  ԱՊՀ երկրները                                    (1,5)

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Ա. Վ. Քոսյան, Ա. Է. Խաչիկյան, Հին աշխարհի պատմություն, դասագիրք 5-րդ դասարանի համար, Երևան, 2000 (հարցեր 1-10):

2. Վ. Ա. Դիլոյան, Գ. Ս. Հարությունյան, Միջին դարերի պատմություն, դասագիրք 6-րդ դասարանի համար, Երևան, 2000 (հարցեր 11-20):

3. Վ. Գ. Ղլեչյան, Նոր պատմություն, դասագիրք 7-րդ դասարանի համար, Երևան, 2001 (հարցեր 21-32):

4. Ն. Հ. Հովհաննիսյան, Գ. Մ. Գեղամյան, Նորագույն պատմություն, դասագիրք 8-րդ դասարանի համար, Երևան, 2001 (հարցեր 33-41):

 

2005 Թ. ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՏՈՄՍԻ ՆՄՈՒՇ

 

    1. ՀԵԼԼԵՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԾԱՂԿՈՒՄԸ Ք.Ա. V - IV ԴԱՐԵՐՈՒՄ      (5 միավոր)

- Օլիմպիական խաղերը: Հունական թատրոնը: Ողբերգություն և

      կատակերգություն                                          (2)

- Ճարտարապետությունը, քանդակագործությունը և

      նկարչությունը                                            (1,5)

- Կրթությունը և գիտությունը

 

2. ԽԱՉԱԿՐԱՑ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԵՎ ԽԱՉԱԿՐԱՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

       ՀԻՄՆՈՒՄԸ                                                (5 միավոր)

    - Պապի կոչը: Խաչակրաց առաջին արշավանքը                     (2)

    - Երուսաղեմի թագավորությունը                               (1,5)

    - Հոգևոր  - ասպետական միաբանություններ                     (1,5)

 

    3. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐՑԸ XIX ԴԱՐՈՒՄ                              (5 միավոր)

    - Արևելյան  հարցի էությունը                                (1,5)

    - Ղրիմի պատերազմը և  նրա հետևանքները                       (1,5)

- 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը: Բեռլինի

      վեհաժողովը                                               (2)

 

    4. ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ             (5 միավոր)

    - Յալթայի խորհրդաժողովը                                    (1,5)

    - Գերմանիայի անձնատուր լինելը: Պոտսդամի խորհրդաժողովը      (2)

- Ճապոնիայի պարտությունը: Պատերազմի ռազմաքաղաքական

      արդյունքները                                             (1,5)

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

Դիմորդների գիտելիքները պարզելու նպատակով կազմվում են հարցատոմսերի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 4 հարց` հին, միջին, նոր և նորագույն ժամանակաշրջաններից: Յուրաքանչյուր հարց բաղկացած է երեք (3) ենթահարցերից: Գնահատումը կատարվում է 20-միավորանոց համակարգով:

Բոլոր հարցերը հավասարազոր են. յուրաքանչյուր հարցից դիմորդը կարող է վաստակել առավելագույնը 5 միավոր` տվյալ հարցի բոլոր երեք ենթահարցերի լրիվ պատասխանի առկայության դեպքում: Ընդ որում` ենթահարցերից երկուսը գնահատվում են առավելագույնը 1,5 միավոր, իսկ մեկը` առավելագույնը 2 միավոր:

Գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.

Ա. 1,5 միավորանոց ենթահարցին տրված գրավոր պատասխանը գնահատվում է`

1) 1,5 միավոր, եթե`

ա. ենթահարցին տրված է սպառիչ պատասխան, մտքերը շարադրված են տրամաբանորեն և ժամանակագրության պահպանմամբ.

բ. շարադրանքում տրված են երևույթների և իրադարձությունների պատճառներն ու հետևանքները:

2) 1 միավոր, եթե`

ա. ենթահարցն ամբողջությամբ շարադրված է տրամաբանորեն, բայց կան ժամանակագրական, փաստական և անունների ոչ էական բացթողումներ կամ վրիպակներ.

բ. ժամանակաշրջանի, իրադարձության, երևույթի և պատմական գործչի նկարագրության մեջ բաց են թողնված որոշ ոչ էական մանրամասներ:

3) 0,5 միավոր, եթե`

ա. ենթահարցը լուսաբանված է մակերեսորեն, շարադրանքից պարզ է, որ դիմորդը հստակ պատկերացում չունի ենթահարցի մասին.

բ. ենթահարցի շարադրանքում կան էական բացթողումներ, տրամաբանական, ժամանակագրական և անունների սխալներ:

4) 0 միավոր, եթե`

ա. ենթահարցի պատասխանը լիովին բացակայում է (ոչինչ գրված չէ).

բ. շարադրված նյութն ամբողջությամբ չի վերաբերում տվյալ ենթահարցին:

Բ. 2 միավորանոց ենթահարցին տրված գրավոր պատասխանը գնահատվում է`

1) 2 միավոր, եթե`

ա. ենթահարցին տրված է սպառիչ պատասխան, մտքերը շարադրված են տրամաբանորեն և ժամանակագրության պահպանմամբ.

բ. շարադրանքում տրված են երևույթների և իրադարձությունների պատճառներն ու հետևանքները:

2) 1,5 միավոր, եթե`

ա. ենթահարցը շարադրված է տրամաբանորեն, բայց կան ժամանակագրական, փաստական և անունների ոչ էական բացթողումներ.

բ. ժամանակաշրջանի, իրադարձության, երևույթի և պատմական գործչի նկարագրության մեջ բաց են թողնված որոշ ոչ էական մանրամասներ:

3) 1 միավոր, եթե`

ա. ենթահարցը հիմնականում պարզաբանված է, բայց կան ժամանակագրական, փաստական և անունների որոշ սխալներ.

բ. շարադրանքում պահպանված է տրամաբանական կապը, բայց առկա են էական բացթողումներ:

4) 0,5 միավոր, եթե`

ա. ենթահարցը լուսաբանված է մակերեսորեն, շարադրանքից պարզ է, որ դիմորդը հստակ պատկերացում չունի ենթահարցի մասին.

բ. ենթահարցի շարադրանքում կան էական բացթողումներ, տրամաբանական, ժամանակագրական և անունների սխալներ:

5) 0 միավոր, եթե`

ա. ենթահարցի պատասխանը լիովին բացակայում է (ոչինչ գրված չէ).

բ. շարադրված նյութն ամբողջությամբ չի վերաբերում տվյալ ենթահարցին:

Դիմորդի քննական գնահատականն առաջանում է տարբերակի չորս հարցերի բոլոր ենթահարցերից վաստակած միավորների գումարից: Օրինակ, եթե նա հարցատոմսի նմուշի 12 ենթահարցերից գնահատվել է այսպես` 1,5+1+1,5+1,5+0+1+2+1+1,5+1+1+1,5, այսինքն` ընդհանուր գումարը կազմում է 14,5 միավոր:

Դիմորդը պետք է պատասխանի իրեն ներկայացված տարբերակի բոլոր 4 հարցերին: Եթե 4 հարցերից ոչ մեկի պատասխանը տրված չէ, ապա դիմորդի աշխատանքը գնահատվում է «0» միավոր:

 

Ծանոթություն

 

1. Ընդհանուր պատմության բուհական ընդունելության քննության հարցաշարը և գնահատման չափանիշները մշակվել ու կազմվել են ՀՀ հանրակրթական դպրոցների «Ընդհանուր պատմություն» առարկայի 5-8-րդ դասարանների ծրագրի և դասագրքերի (վերջին` 2000 թ. 2001 թ. հրատարակության, Երևան, «Զանգակ-97») հիման վրա: Դիմորդների պատասխանները ստուգվում և գնահատվում են միայն հիշյալ դասագրքերի ուսումնական նյութի շրջանակներում:

2. Եթե քննական հարցի որևէ ենթահարցի վերնագիրը լիովին համապատասխանում է դասագրքի պարագրաֆի վերնագրին, ապա դիմորդից պահանջվում է շարադրել տվյալ պարագրաֆի բովանդակությունն ամբողջությամբ (բոլոր ենթապարագրաֆներով):

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2005 Թ. ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

I. Կարդալ տեքստը և պատասխանել հարցերին` ընտրելով առաջարկված տարբերակներից ճիշտը.

The Japanese have a strong sense of beauty: they beautify and decorate everything they touch. A sandwich in Japan is not just a sandwich; it is a work of art. It is cut into an artistic shape - it can be circular or star- shaped - and given a colour scheme with carefully placed bits of tomato and pickles. There is, as a rule a flag or some other decoration on top. Every dish is for the eye as well as for the mouth.

Every taxi-driver has a small vase in front of him, with a beautiful, fresh, dark-red or snow-white flower in it. Once I watched a man at the counter in a fish-restaurant.

The man was not bored with his somewhat monotonous job: he enjoyed every minute of it to the full. And when he put a freshly carved piece of raw fish on your plate, he probably felt as proud as Michelangelo in front of a freshly carved Madonna.

The Japanese are unable to touch anything without beautifying it, shaping it into something pretty and pleasing to the eye.

One evening I was walking in one of the suburbs of Tokyo and saw a heap of rubbish outside the backyard of a factory. It was an immense mountainside of rubbish, but it was not just thrown out as it came: all the boxes were put into a graceful pyramid, while the rubbish was placed on top as artistic and picturesque decoration. Someone must have spent a lot of time in changing the rubbish into a thing of beauty.

 

1. Sandwiches in Japan

a) are smaller in size than in any other country.

b) are less tasty but full of different spices.

c) are of any shape and with various ornaments.

 

2. Japanese dishes are good for the eye and for the mouth as

a) they are nice and easy to eat.

b) they are both tasty and beautifully decorated.

c) they make people feel happy.

 

3. Every taxi-driver in Japan has a vase with flowers because

a) he thinks it will bring him good luck.

b) every Japanese has a strong sense of beauty.

c) he wants to show his good taste.

 

4. A Japanese cook feels very proud as

a) he thinks his dishes are the best in the world.

b) he puts all his soul into his dishes.

c) he considers his job better than painting.

 

5. The rubbish was put into a pyramid in one of the suburbs as

a) it would be taken away more easily.

b) people in Japan like to make such piles everywhere.

c) the Japanese like to beautify anything they can.

 

II. Տրված բառերից ընտրել ճիշտը.

1. I hurried to the ticket-office. I ... .

    a) went there quickly  b) went there slowly    c) didn't go there

 

2. You'd better see your doctor ... .

a) as soon as possible b) so soon as possible c) possibly soon

 

3. Have you heard ... your brother recently? No, he doesn't like to write letters.

    a) from                b) -                    c) about

 

4. His speech ... a deep impression on everybody.

    a) did                 b) performed            c) made

 

5. For many years people have wondered ... exists elsewhere in the universe.

    a) that life           b) weather life         c) whether life

 

6. Ben has to go to a meeting which _____ at 10 o'clock.

    a) is beginning        b) begins               c) is begun

 

7. We aren't hungry. We _____ lunch.

    a) have just had       b) haven't just had     c) had just had

 

8. I can't buy her a present as I _____ little money.

    a) had got             b) have got             c) having got

 

9. Nobody _____ about your arrival.

    a) know                b) knows                c) have known.

 

10. The work _____ finished next year.

    a) is                  b) has                  c) will be

 

III. Փակագծում տրված բայերն օգտագործել ճիշտ ժամանակաձևով.

 

1. I (to understand) the text after I (to read) it several times.

2. When he (to reach) the village he (to walk) 1,500 miles.

3. You (to hear) the announcement that (to be made) on the radio?

4. When you (to get) your degree? - I (not to get) my degree yet. I'm still at the university.

5. After she (to do) her engineering degree, she (to begin) to specialize in computer technology.

 

IV. Տրված նախադասությունները դարձնել հարցական.

1. Kate has to go and see her doctor. (General)

2. George is taking his exam in June. (Special)

3. I am giving a party this week to all my friends. (Special)

4. The children will have cakes for tea today. (Alternative)

5. He doesn't sing as well as his brother.

 

V. ՈՒղղակի խոսքը դարձնել անուղղակի և հակառակը.

1. The doctor said to us, «He will have to stay in hospital for 3 weeks.»

2. They said to us, «Did you have a good time yesterday?»

3. He asked, «Why didn't Mary come to the party, George?»

4. The teacher said to his students, «Don't forget to do your homework.»

5. She asked them who they were and who had let them in.

 

VI. Տրված բառերով կազմել նախադասություններ.

1. the, book, enjoyed, Everybody, adventures, the, because, hero's, exciting, were.

2. good, Was, met, he, singer, when, him, you, ago, years, five, a?

3. at, like, night, listening, rain, the, to, sound, of, I.

4. them, can't, why, doesn't, I, want, understand, to go, Tom, boating, with.

5. had, bought, my, have, it, with, since, car, trouble, engine, I, I.

 

VII. Թարգմանել անգլերեն.

1. Քեթին գնաց փոստատուն, որպեսզի վերցնի Փարիզից ուղարկված ծանրոցը:

2. Երբ մենք նավ բարձրացանք, արդեն բոլորովին մութ էր, և շուրջը ոչ ոք չկար:

3. Նա չկարողացավ ավարտել թարգմանությունը, քանի որ տեքստում շատ նոր բառեր կային:

4. Վախենում եմ, որ երեխան այլևս չկարողանա կրել այս վերարկուն: Այն չափազանց փոքր է նրա համար:

5. Ես կարծում եմ, ժամանակն է ավարտել այսօրվա աշխատանքը, քանի որ չափազանց ուշ է:

6. Նրան կարելի է տեսնել զբոսայգում ցանկացած եղանակին:

7. Հետաքրքիր է, նա կկարողանա՞ մասնակցել այս մրցումներին մյուս ամիս:

8. Ոչ ոք չէր սպասում, որ նա կկարդա ուրիշի նամակը:

 

VIII. Տրված 15 բառերից ընտրել 10-ը.

 

Sir Isaac Newton, the English scientist and mathematician, was __ of the most important figures of the 177th century scientific revolution. One of his greatest achievements was the discovery of the three laws of motion, which still __ today. But he also had a very unusual personality. Some people would say he was actually mad.

His father died before he was born, and his mother soon remarried. The young Isaac hated his stepfather so much that he __ threatened that he __ his house when his stepfather and mother were still inside!

Isaac graduated from Cambridge. His first __ work was a theory of light and colour. When __ scientist wrote a paper __ this theory, Isaac became furious. The scientist responsible for the criticism was a man called Robert Hooke. He was head of the Royal Society, and one of the most respected scientists in the country. However, this made no difference __ Isaac, who refused to speak to him for over a year. The simple fact __ that Isaac found it impossible to have a calm discussion with anyone. As soon as someone said something that he disagreed with, he would lose his temper. __ this reason he lived a large part of his life isolated from other scientists.

(to / one / at once / to fire / to be / to approve / to do / publishing / once / for / to burn / to use / to criticize / published / another /)

Ծանոթություն` ուղղագրական երեք սխալի դեպքում գրավոր աշխատանքի ընդհանուր գնահատականից հանվում է 0,1 միավոր: Հարցաշարը կազմված է միջնակարգ դպրոցի ծրագրային պահանջներին համապատասխան:

 

Գրականություն

 

1. III-X դասարանների համար ԿԳՆ կողմից երաշխավորված դասագրքերը:

2. Անգլերեն լեզվի գրավոր քննությունների հարցաշարերի շտեմարաններ:

3. Թոքմաջյան Հ. Ժամանակակից անգլերենի քերականություն, Երևան, Փյունիկ 1995 թ.:

 

ՀՀ ԿԳ նախարարության

ԿԱԻ անգլերեն լեզվի առարկայական

    հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր`                    Ս. Գասպարյան

 

2005 թ. ընդունելության անգլերեն լեզվի բանավոր քննության

պահանջները և գնահատման չափանիշները

 

Անգլերեն լեզվի բանավոր քննությունը նպատակ ունի ստուգել դիմորդի լեզվական գիտելիքներն ու կարողությունները.

1. ընթերցանություն (0-3 միավոր)

2. թարգմանություն (0-5 միավոր)

3. ընթերցված տեքստի ընկալում (0-6 միավոր)

4. բանավոր հաղորդակցում (0-6 միավոր)

 

Քննական տոմսը բաղկացած է 2 հարցից

1. Կարդալ, թարգմանել և պատասխանել հարցերին տրված հատվածի սահմաններում:

2. Զրույց առաջադրված թեմայով:

Հարցատոմսի առաջին առաջադրանքի համար նախատեսված նյութը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 9-10-րդ դասարանների տնային ընթերցանության, գեղարվեստական գրքերի բարդության մակարդակին: Երկրորդ առաջադրանքը նպատակ ունի ստուգելու դիմորդի լեզվական գիտելիքներն ու հաղորդակցական հմտությունները:

Բանավոր զրույցի համար նախատեսվում են հետևյալ թեմաները.

1. The Republic of Armenia and Its Places of Interest

2. Yerevan, the Capital City of Armenia

3. My Native Town (Village)

4. The United Kingdom of Great Britain and Northern Ireland

5. London and the Major Cities of the United Kingdom

6. The United States of America

7. Washington and the Major Cities of the USA

8. My Family

9. My Flat

10. My Friend

11. My Hobby

12. My School

13. My Day

14. My Favourite Book

15. My Plans for the Future

16. My Summer and Winter Holidays

17. Season and Weather

18. English Weather

19. My Meals

20. English Meals

21. Shopping

22. Means of Communicatoin

23. At the Cinema/ Theatre /դիմորդի ընտրությամբ/

24. Travelling

25. Sports and Games

 

Այսպիսով, բանավոր քննությունը` ստուգելով դիմորդի վերոհիշյալ չորս կարողությունները, նրա պատասխանը պետք է գնահատի 0-20 միավորի սահմաններում:

Գնահատականի բողոքարկման դեպքում դիմորդին տրվում է 4-5 նախադասություն մայրենիից անգլերեն թարգմանելու համար, որով և ստուգվում են նրա թե՛ քերականական և թե՛ բառապաշարային գիտելիքները:

 

ՀՀ ԿԳ նախարարության

ԿԱԻ անգլերեն լեզվի առարկայական

    հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր`                    Ս. Գասպարյան

                   

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2005 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Գրավոր հարցաշարն ընդգրկում է ութ առաջադրանք

I. Կարդալ տեքստը և պատասխանել առաջադրված հարցերին` ընտրելով առաջարկված տարբերակներից ճիշտը: Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 0,4 միավոր: Ցանկացած սխալի դեպքում գնահատականն իջնում է 0-ի: Առաջադրանքի ընդհանուր գնահատականը 2 միավոր է:

II. Տրված տարբերակներից ընտրել ճիշտը:

Նախադասություններն ընտրվում են գործող շտեմարանի 2-րդ առաջադրանքի ա) և բ) կետերից յուրաքանչյուրից 5-ական նախադասություն: Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 0,2 միավոր: Ցանկացած սխալի դեպքում գնահատականն իջնում է 0-ի: Ընդհանուր գնահատականն է 2 միավոր:

III. Փակագծում տրված բայերն օգտագործել ճիշտ ժամանակաձևով:

Տրվում է հինգ նախադասություն: Յուրաքանչյուր ճիշտ նախադասություն գնահատվում է 0,4 միավոր, ցանկացած սխալի դեպքում գնահատականը իջնում է 0-ի: Ընդհանուր գնահատականն է 2 միավոր: Ժամանակների բոլոր հնարավոր ճիշտ զուգորդումները համարվում են ընդունելի:

IV. Չորրորդ առաջադրանքում ընդգրկված է շտեմարանի 4-րդ առաջադրանքի ա) կետը միայն: Տրված նախադասությունները դարձնել հարցական (ընդգրկված է 5 նախադասություն, յուրաքանչյուրը գնահատվում է 0,2 միավոր): Ցանկացած սխալի դեպքում գնահատականն իջնում է 0-ի: Ընդհանուր գնահատականն է 1 միավոր:

a) General question /1/

b) Special question /2/

c) Alternative question /1/

d) Disjunctive question /1/

V. Հինգերորդ առաջադրանքը շտեմարանի 4-րդ առաջադրանքի գ) կետից է ընդգրկված (ուղղակի խոսքը դարձնել անուղղակի և հակառակը): Առաջարկվում է 5 նախադասություն: Առաջադրանքը գնահատվում է 1 միավոր: Յուրաքանչյուր նախադասություն 0,2 միավոր է: Ցանկացած սխալի դեպքում գնահատականն իջնում է 0-ի:

VI. Վեցերորդ առաջադրանքում ընդգրկված է գործող շտեմարանի 5-րդ առաջադրանքը` տրված բառերով կազմել նախադասություններ: Ընդգրկվում է 5 նախադասություն: Յուրաքանչյուր ճիշտ նախադասություն գնահատվում է 0,4 միավոր: Ընդհանուր գնահատականը 2 միավոր է: Ցանկացած սխալի դեպքում գնահատականն իջնում է 0-ի:

VII. Թարգմանել անգլերեն: Այս առաջադրանքում ընդգրկվում է 8 նախադասություն, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1 միավոր: Առաջադրանքն ամբողջությամբ գնահատվում է 8 միավոր: Բայական ժամանակաձևի սխալի դեպքում գնահատականը նվազում է 0,4 միավորով: Այլ բնույթի քերականական կամ բառային սխալի դեպքում գնահատականն իջնում է 0,2 միավորով: Յուրաքանչյուր նախադասության նվազագույն գնահատականը 0,4 միավոր է:

VIII. ՈՒթերորդ առաջադրանքը` լրացնել բացթողումները համապատասխան ձևերով` տրված 15 բառերից ընտրել 10-ը: Ամբողջ աշխատանքը գնահատվում է 2 միավոր: Այս առաջադրանքում յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 0,2 միավոր: Ճիշտ ընտրված բառը սխալ քերականական ձևով տեղադրելու դեպքում գնահատականն իջնում է 0,1 միավորով:

ՈՒղղագրական երեք սխալի դեպքում գրավոր աշխատանքի ընդհանուր գնահատականից հանվում է 0,1 միավոր:

Հարցաշարը կազմված է միջնակարգ դպրոցի ծրագրային պահանջներին համապատասխան:

 

ՀՀ ԿԳ նախարարության

ԿԱԻ անգլերեն լեզվի առարկայական

    հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր`                    Ս. Գասպարյան

 

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

2005 թ. բուհական ընդունելության քննության ծրագիր

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ

    - Հայկական լեռնաշխարհը                                 (2 միավոր)

    - Գետերն ու լճերը                                      (1,5 միավոր)

    - Վարչական բաժանումները                                (1,5 միավոր)

 

2. ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ

    - Քարի դարը Հայաստանում                                        (2)

    - Բրոնզի հայտնագործումը                                        (1,5)

    - Նախնադարյան կարգերի քայքայումը: Երկաթի դարի սկիզբը           (1,5)

 

3. ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ՈՒՐԱՐՏՈՒ)

    - Վանի թագավորության կազմավորումն ու հզորացումը                (2)

    - Վանի թագավորությունը Արգիշտի I-ի և  Սարդուրի II-ի օրոք       (1,5)

    - Պայքար արտաքին ուժերի դեմ և  թագավորության անկումը           (1,5)

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԸ Ք.Ա. VI-III ԴԱՐԵՐՈՒՄ

    - Համահայկական պետության ստեղծումը                             (2)

    - Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և  Հայաստանը              (1,5)

    - Հայկական թագավորությունները և  Սելևկյան  տերությունը         (1,5)

 

5. ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: ԱՐՏԱՇԵՍ I

- Երվանդունիների դինաստիայի անկումը: Արտաշես I-ը և

      հայկական հողերի միավորումը                                   (2)

    - Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը                              (1,5)

    - Արտաշես I-ի բարենորոգումները                                 (1,5)

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅԻ ՀԶՈՐ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ: ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

    - Տիգրան Մեծի նվաճումները                                      (2)

    - Տիգրան Մեծի տերության տարածքը և  բնույթը                     (1,5)

    - Տիգրանակերտի հիմնադրումը                                     (1,5)

 

7. ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՕՐՈՔ

- Հռոմի առաջխաղացումը: Հայ-հռոմեական պատերազմի սկիզբը (2)

- Հռոմեական զորքի վտարումը Հայաստանից (1,5)

- Արտաշատի պայմանագիրը (1,5)

 

8. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՌՈՄԻ ԵՎ ՊԱՐԹԵՎՆԵՐԻ ՄԻՋԵՎ Ք.Ա. I ԴԱՐՈՒՄ

    - Հայաստանը երկու հզոր տերությունների միջև:  Արտավազդ II       (1,5)

    - Կրասոսի ու Անտոնիոսի արշավանքները և  Հայաստանը               (2)

    - Արտաշես II: Արտաշեսյան դինաստիայի անկումը                    (1,5)

 

9. ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԳԱՀԻՆ: ՏՐԴԱՏ I

    - Հայաստանը I դարի առաջին կեսին                                (1,5)

    - Տրդատ Արշակունին հայոց թագավոր                               (2)

    - Տրդատ I-ի գործունեությունը                                   (1,5)

 

10. ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ

    - Գյուղատնտեսություն, արհեստագործություն, առևտուր              (1,5)

    - Գյուղեր, դաստակերտներ, ագարակներ                             (1,5)

    - Պետական կարգը                                                (2)

                   

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ

- Հելլենիզմի դարաշրջանը և հելլենիստական մշակույթը: Նյութական

      մշակույթը                                                    (2)

    - Հայերի հեթանոսական կրոնը: Հեթանոսական նոր պաշտամունքը        (1,5)

    - Պատմական ավանդություններ և  թատրոն                           (1,5)

 

12. ԱՎԱՏԱՏԻՐԱԿԱՆ (ՖԵՈԴԱԼԱԿԱՆ) ԿԱՐԳԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    - Ավատատիրության սկզբնավորումը                                 (2)

    - Գործակալությունները` նախարարական տոհմերի սեփականություն      (1,5)

    - Ավատական իշխանությունները և  թագավորը: Քաղաքների վիճակը      (1,5)

 

13. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

    - Քրիստոնեության մուտքը Հայաստան                               (1,5)

    - Հայաստանը առաջին քրիստոնյա պետություն                        (2)

    - Հայոց եկեղեցին և  նրա դերը                                   (1,5)

 

14. ՊԱՅՔԱՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՐՇԱԿ II

    - Հայաստանը Խոսրով III-ի և  Տիրանի օրոք                        (1,5)

    - Արշակ II                                                     (2)

    - Հայ-պարսկական պատերազմը և  Արշակ II-ի մահը                   (1,5)

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՊԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ: ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ

    - Պապ թագավոր                                                  (2)

- Հայոց պետության թուլացումը: Հայաստանի բաժանումը Հռոմի և

      Պարսկաստանի միջև                                             (1,5)

    - Արշակունյաց թագավորության անկումը                            (1,5)

 

16. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

    - Մեսրոպ Մաշտոցի գործունեության սկիզբը                         (1,5)

    - Գրերի գյուտը                                                 (2)

    - Գրերի գյուտի նշանակությունը                                  (1,5)

 

17. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 450-451 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Կրոնափոխության հարկադրանքը և  ապստամբության սկիզբը           (2)

    - Շարժման ծավալումը                                            (1,5)

    - Ավարայրի ճակատամարտը                                         (1,5)

 

18. 481- 484 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ)

    - Հայերի նոր ընդվզումը: Ապստամբության սկիզբը                   (2)

    - Ներսեհապատի ճակատամարտը և  ապստամբության հետագա ընթացքը      (1,5)

    - Նվարսակի հաշտությունը                                        (1,5)

 

19. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ

    - Արևմտյան  Հայաստանը VI դարի սկզբին                           (1,5)

    - Հուստինիանոս I կայսեր վերափոխումները                         (2)

    - Ընդվզումներ բյուզանդական տիրապետության դեմ                   (1,5)

 

20. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ

    - Պարսից արքունիքի քաղաքականությունը                           (1,5)

    - 571-572թթ. ապստամբությունը                                   (2)

- Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի

      2-րդ բաժանումը                                               (1,5)

 

21. ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ VII ԴԱՐՈՒՄ

    - Արաբական արշավանքները Հայաստան                               (2)

    - Հայ-արաբական պայմանագիրը                                     (1,5)

    - Հայաստանի ինքնավարությունը                                   (1,5)

 

22. ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ

    - Վաղ միջնադարի հայ պատմիչները: Մովսես Խորենացի                (2)

    - Փիլիսոփայությունը, բնական գիտությունները                     (1,5)

    - Արվեստը                                                      (1,5)

 

23. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ VIII ԴԱՐՈՒՄ

- Հայերի առաջին ընդվզումը արաբական տիրապետության դեմ (703 թ.) (1,5)

    - Հակաարաբական ելույթները 748-750 թվականներին                  (1,5)

    - 774-775թթ. մեծ ապստամբությունը                               (2)

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

    - Հայ իշխանական տների հզորացումը                               (2)

    - 850-855թթ. ապստամբության սկիզբը                              (1,5)

- Բուղայի արշավանքը: Հայաստանի ներքին ինքնավարության

      վերականգնումը                                                (1,5)

 

25. ՊԱՎԼԻԿՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    - Շարժման առաջացումը և  ծավալումը                              (2)

    - Պավլիկյանների գաղափարները                                    (1,5)

    - Շարժման ճնշումը                                              (1,5)

 

26. ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

    - Հայկական պետականության վերականգնման նախադրյալները            (1,5)

    - Հայաստանի անկախության վերականգնումը                          (1,5)

    - Հայաստանի անկախության ճանաչումը: Աշոտ I                      (2)

 

27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ IX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ - X ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

- Սմբատ I-ի պայքարը միասնական հայկական պետություն ստեղծելու

      համար                                                        (1,5)

    - Արաբների ժամանակավոր հաջողությունը                           (1,5)

    - Աշոտ Երկաթը և  հայկական պետության ամրապնդումը                (2)

 

28. ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԵԼՔԸ (X ԴԱՐԻ 30-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ - XI ԴԱՐԻ ՍԿԻԶԲ)

- Երկրի խաղաղ բարգավաճումը Աբասի, Աշոտ III-ի և Սմբատ II-ի

      օրոք                                                         (1,5)

    - Անին` մայրաքաղաք                                             (1,5)

    - Անիի թագավորության հզորացումը. Գագիկ I                       (2)

 

29. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ (IX-XI ԴԱՐԵՐ)

    - Գյուղատնտեսությունը և  արհեստագործությունը                   (2)

    - Ներքին և  արտաքին առևտուրը                                   (1,5)

    - Կառավարման համակարգը                                         (1,5)

 

30. ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ

    - Ենթակա չորս թագավորությունների առաջացումը                    (2)

- Բյուզանդական նվաճումները: Բագրատունյաց թագավորության

      թուլացումը                                                   (1,5)

- Պայքար պետականության պահպանման համար, Անիի թագավորության

      անկումը                                                      (1,5)

 

31. ՍԵԼՋՈՒԿ-ԹՈՒՐՔԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ

    - Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում                   (1,5)

    - Սելջուկ-թուրքերի առաջին արշավանքները                         (2)

    - Մանազկերտի ճակատամարտը և  Հայաստանի նվաճումը                 (1,5)

 

32. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԶԻՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

- Հայ-վրացական զինակցության սկզբնավորումը և պայքարը Անիի

      համար                                                        (1,5)

    - Ազատագրական պատերազմները Հայաստանում                         (2)

    - Հայաստանը Զաքարյանների օրոք                                  (1,5)

 

33. ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    - Ռուբինյանների իշխանության առաջացումը                         (1,5)

- Ռուբինյանների իշխանության ընդարձակումը և պայքարը

      Բյուզանդական կայսրության դեմ                                 (2)

    - Հայոց պետության հետագա ամրապնդումը                           (1,5)

 

34. ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

    - Կիլիկյան Հայաստանի հզորացումը. Լևոն  II                      (1,5)

    - Թագավորության հռչակումը                                      (1,5)

    - Լևոն  II-ի ներքին և  արտաքին քաղաքականությունը               (2)

 

35. ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ XIII-XIV ԴԱՐԵՐՈՒՄ

    - Հեթումյանների արքայատոհմի հաստատումը                         (1,5)

    - Մոնղոլները և  Կիլիկյան Հայաստանը                             (1,5)

    - Թագավորության թուլացումն ու վերացումը                        (2)

 

36. ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    - Մոնղոլական առաջին արշավանքները                               (1,5)

    - Հայաստանի նվաճումը                                           (2)

    - Պայքար մոնղոլական լծի դեմ                                    (1,5)

 

37. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ X-XIV ԴԱՐԵՐՈՒՄ

    - Դպրոցը                                                       (1,5)

    - Պատմագրությունը, իրավագիտությունը և  գրականությունը          (2)

    - Ճարտարապետությունը և  մանրանկարչությունը                     (1,5)

 

38. ԹՈՒՐՔ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    - Հայաստանը թուրք-պարսկական բախումների թատերաբեմ               (2)

    - Շահ Աբասի արշավանքները և  հայ բնակչության բռնագաղթը          (1,5)

    - Հայաստանի նոր բաժանումը                                      (1,5)

 

39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻՆ

    - Էջմիածնի 1677 թ. ժողովը: Իսրայել Օրին Եվրոպայում             (1,5)

    - Անգեղակոթի ժողովը                                            (1,5)

    - Իսրայել Օրին Ռուսաստանում                                    (2)

 

40. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ 1722-1730 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Քաղաքական դրությունը Անդրկովկասում                           (2)

    - Հայկական զորքի կազմակերպումը Արցախում                        (1,5)

    - Պայքար թուրքական նվաճողների դեմ                              (1,5)

 

41. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 1722-1730 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Դավիթ Բեկ: Սյունիքի ազատագրումը                              (2)

    - Հալիձորի և  Մեղրիի ճակատամարտերը                             (1,5)

    - Ազատագրական պայքարի հետագա ընթացքը. Մխիթար Սպարապետ          (1,5)

 

42. ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԸ ԵՎ ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

    - Հովսեփ Էմինի գործունեության սկիզբը                           (1,5)

    - Էմինը Ռուսաստանում և  Վրաստանում                             (2)

    - Էմինը Արցախում                                               (1,5)

 

43. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ XVIII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ

    - Հայաստանի ազատագրության հնդկահայ կենտրոնը                    (2)

    - Մովսես Սարաֆյանի ծրագիրը                                     (1,5)

    - Հայ-ռուսական դաշնագրի երկու նախագծերը                        (1,5)

 

44 . ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ XIX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

    - Հայ ժողովրդի վիճակը XIX դարի սկզբին                          (2)

- 1804-1813թթ. ռուս-պարսկական և 1806-1812թթ. ռուս-թուրքական

      պատերազմները                                                 (1,5)

    - Գյուլիստանի պայմանագիրը                                      (1,5)

 

45. 1826-1828 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ: ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԱՎԱՐՏԸ

    - Պատերազմի սկիզբը, Շուշիի պաշտպանությունը                     (1,5)

    - Հայերի մասնակցությունը պատերազմին: Երևանի  գրավումը          (2)

    - Թուրքմենչայի պայմանագիրը: Պարսկահայերի գաղթը                 (1,5)

 

46. 1828-1829 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    - Ռազմական գործողությունների ընթացքը                           (2)

    - Բայազետի հերոսական պաշտպանությունը                           (1,5)

    - Ադրիանապոլսի պայմանագիրը: Արևմտահայերի  գաղթը                (1,5)

 

47. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ (1830-1850-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ)

- Հայկական մարզի ստեղծումը: Վարչական հետագա փոփոխությունները  (2)

    - 1836թ. եկեղեցական կանոնադրությունը                           (1,5)

    - Ցարիզմի գաղութային քաղաքականությունը                         (1,5)

 

48. ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ XIX ԴԱՐԻ 30-60-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Սոցիալ-տնտեսական պայմանները                                  (1,5)

    - Արևմտահայ  սահմանադրական շարժումը                            (1,5)

    - Զեյթունի 1862 թվականի ինքնապաշտպանությունը                   (2)

 

49. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ XVIII ԴԱՐՈՒՄ ԵՎ XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ

    - Հայկական մշակույթի կենտրոնները: Դպրոցը                       (1,5)

    - Գիտությունը                                                  (2)

    - Գրականությունը                                               (1,5)

 

50. 1877-1878 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

    - Մարտական գործողությունները 1877-1878 թվականներին             (2)

    - Սան Ստեֆանոյի պայմանագիրը                                    (1,5)

    - Բեռլինի կոնգրեսը և  Հայկական հարցը                           (1,5)

 

51. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1860-1880-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Ազատագրական շարժման վերելքը                                  (1,5)

- Արևելահայ ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները

      և  նրանց գործունեությունը                                    (2)

- Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները

      Արևմտյան  Հայաստանում                                        (1,5)

 

52. ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

    - Արմենական կուսակցություն                                     (1,5)

    - Հնչակյան կուսակցություն                                      (1,5)

    - Դաշնակցություն կուսակցություն                                (2)

 

53. ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

    - Ֆիդայական շարժման առաջացումը                                 (1,5)

    - Շարժման գործիչները                                           (2)

    - Շարժման նշանակությունը                                       (1,5)

 

54. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԵԼՔԸ XIX ԴԱՐԻ 90-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Սասունի 1894 թ. ապստամբությունը                              (1,5)

    - Բարենորոգումների Մայիսյան ծրագիրը                            (1,5)

    - Զեյթունի 1895 թ. ապստամբությունը                             (2)

 

55. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ XIX ԴԱՐԻ 90-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Արևմտահայերի  կոտորածները                                    (1,5)

    - Ինքնապաշտպանական մարտերը                                     (2)

    - Մեծ տերությունների դիրքորոշումը                              (1,5)

 

56. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ XIX ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԵՎ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

    - Գիտությունը                                                  (1,5)

    - Գրականությունը                                               (1,5)

    - Արվեստը (թատրոն, կերպարվեստ, երաժշտություն)                  (2)

 

57. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

    - 1903թ. հունիսի 12-ի հրամանագիրը                              (1,5)

    - Հայերի հակացարական ելույթները                                (1,5)

    - Հայ-թաթարական ընդհարումները 1905-1906թթ.                     (2)

 

58. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

    - Առաքելոց վանքի կռիվը                                         (2)

    - Սասունի ապստամբության նախապատրաստումը                        (1,5)

    - Սասունի 1904 թ. ապստամբությունը                              (1,5)

 

59. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 1912-1914 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Երիտթուրքերի հեղաշրջումը                                     (1,5)

    - Հայկական բարենորոգումները և  մեծ տերությունները              (2)

    - Հայկական բարենորոգումների խնդիրը և  Ռուսաստանը               (1,5)

 

60. ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

    - Առաջին աշխարհամարտի սկիզբը                                   (1,5)

    - Ռազմական գործողությունները կովկասյան ճակատում                (1,5)

    - Հայ կամավորական շարժումը                                     (2)

 

61. ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ

    - Հայերի բնաջնջման երիտթուրքական ծրագիրը                       (1,5)

    - Արևմտահայերի  զանգվածային տեղահանությունը և  ջարդերը         (2)

    - Մեծ եղեռնի հետևանքները                                       (1,5)

 

62. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ 1915 ԹՎԱԿԱՆԻՆ

    - Վանի հերոսամարտը                                             (2)

    - Ինքնապաշտպանական մարտերը Շապին-Գարահիսարում և  Սասունում     (1,5)

    - Մուսա լեռան և  ՈՒրֆայի ինքնապաշտպանությունը                  (1,5)

 

63. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

    - Ինքնակալության տապալումը և  Օզակոմի կազմակերպումը            (2)

    - Հեղափոխությունը և  Արևմտյան  Հայաստանը                       (1,5)

    - Արևելահայ  ազգային խորհրդի ստեղծումը                         (1,5)

 

64. ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    - Հոկտեմբերյան հեղափոխությունը և  Անդրկովկասը                  (1,5)

    - «Թուրքահայաստանի մասին դեկրետը»                              (1,5)

- Հայկական հարցը Բրեստ-Լիտովսկի բանակցություններում:

      Հաշտության պայմանագիրը և  Հայաստանը                          (2)

 

65. 1918 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

    - Թուրքական արշավանքը Արևելյան  Հայաստան և  Անդրկովկաս         (1,5)

    - Հայ ժողովրդի Մայիսյան հերոսամարտերը                          (2)

    - Հայաստանի Հանրապետության հռչակումը: Բաթումի հաշտությունը     (1,5)

 

66. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ (1918-1920 ԹՎԱԿԱՆՆԵՐ)

    - Իշխանության բարձրագույն և  տեղական մարմինների ձևավորումը     (1,5)

- Պետական լեզվի և խորհրդանիշների ընդունումը: Անկախ և միացյալ

      Հայաստանի հռչակումը                                          (1,5)

 

67. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Սոցիալ - տնտեսական դրությունը                                (2)

    - Մայիսյան ապստամբության նախապատրաստումը                       (1,5)

    - Ապստամբության ընթացքը և  պարտությունը                        (1,5)

 

68. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Կապերը Քառյակ միության երկրների հետ                          (1,5)

    - Հայ-վրացական հարաբերությունները                              (1,5)

    - Հայ-ադրբեջանական հարաբերությունները                          (2)

 

69. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՓԱՐԻԶԻ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ: ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

    - Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում               (1,5)

    - Սան Ռեմոյի կոնֆերանսը                                        (1,5)

    - Հայաստանն ըստ Սևրի  պայմանագրի                               (2)

 

70. 1920 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    - Քեմալա-բոլշևիկյան  հարաբերությունները և  Հայաստանը           (1,5)

    - Թուրք-հայկական պատերազմը                                     (2)

    - Ալեքսանդրապոլի պայմանագիրը                                   (1,5)

 

71. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ

    - Հայ-ռուսական հարաբերությունները                              (2)

- Քաղաքական ճգնաժամը Հայաստանում 1920թ. աշնանը: Հայ

      Հեղկոմի մուտքը Հայաստան                                      (1,5)

- 1920 թ. դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագիրը և

      Հայաստանի խորհրդայնացումը                                    (1,5)

 

72. 1921 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

- Զանգվածային բռնությունները և «ռազմական կոմունիզմի»

      քաղաքականությունը                                            (2)

    - Ապստամբության սկիզբը և  Երևանի  գրավումը                     (1,5)

    - Ապստամբության պարտությունը                                   (1,5)

 

73. ՊԱՅՔԱՐ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ 1920-1921 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Զանգեզուրի հերոսամարտը: Գարեգին Նժդեհ                        (2)

    - Ադրբեջանի Հեղկոմի 1920 թ. նոյեմբերի 30-ի որոշումը            (1,5)

    - Պայքար Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու համար         (1,5)

 

74. 1921 ԹՎԱԿԱՆԻ` ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

    - Ռուս-թուրքական բանակցությունները                             (1,5)

    - Մոսկվայի պայմանագիրը և  Հայաստանը                            (1,5)

    - Կարսի պայմանագիրը                                            (2)

 

75. ԱՆԴՐՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԽՍՀՄ-Ի ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

    - Խորհրդային Հայաստանի առաջին Սահմանադրությունը                (1,5)

    - Անդրֆեդերացիայի կազմավորումը                                 (2)

    - ԽՍՀՄ-ի կազմավորումը                                          (1,5)

 

76. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ 1921-1928 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Նոր տնտեսական քաղաքականությունը (նէպ)                        (1,5)

    - Միջոցառումներ հողային հարցի լուծման ուղղությամբ              (1,5)

    - Տնտեսության վերականգնումը                                    (2)

 

77. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Սփյուռքի առաջացումը                                          (1,5)

    - Հայկական հարցը 1921-1923 թթ.                                 (1,5)

    - Հայրենադարձությունը                                          (2)

 

78. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆԴՈՒՍՏՐԱՑՈՒՄԸ (1928-1940 ԹՎԱԿԱՆՆԵՐ)

    - Ինդուստրացման խնդիրները                                      (1,5)

    - Ինդուստրացման ընթացքը                                        (2)

    - Արդյունքները                                                 (1,5)

 

79. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԱՑՈՒՄԸ

    - Կոլեկտիվացման նպատակը                                        (1,5)

    - Ընթացքը                                                      (2)

    - Հետևանքները                                                  (1,5)

 

80. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Գրականությունը                                               (1,5)

    - Կերպարվեստը և  ճարտարապետությունը                            (1,5)

    - Երաժշտությունը, թատրոնը և  կինոն                             (2)

 

81. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

    - Հայրենական մեծ պատերազմի սկիզբը                              (1,5)

    - Հայկական դիվիզիաների կազմավորումը և  նրանց մարտական ուղին    (1,5)

    - Պատերազմի հայ զորահրամանատարները և  հերոսները                (2)

 

82. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1945 -1985 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    - Քաղաքական հալածանքները                                       (1,5)

    - Անհատի պաշտամունքի քննադատությունը                           (1,5)

    - Ազգային զարթոնքը                                             (2)

 

83. ՍՓՅՈՒՌՔԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՓՈՒԼՈՒՄ

    - Զանգվածային հայրենադարձությունը 1946-1948 թթ.                (2)

- Սփյուռքահայության տեղաշարժերը և նոր կենտրոնների առաջացումը  (1,5)

- Հասարակական-քաղաքական կյանքը. պայքար Հայոց ցեղասպանության

      ճանաչման համար                                               (1,5)

 

84. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

- Գիտությունների ակադեմիայի ստեղծումը: Հայագիտության

      զարգացումը                                                   (2)

    - Երաժշտությունը, թատրոնը և  կինոն                             (1,5)

    - Կերպարվեստը և  ճարտարապետությունը                            (1,5)

 

85. ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ (1988-1991 ԹՎԱԿԱՆՆԵՐ)

    - Արցախյան շարժման սկիզբը. սումգայիթյան ողբերգությունը         (2)

    - Ազգային-ազատագրական պայքարի վերելքը                          (1,5)

    - Իրավիճակը Ղարաբաղում. ԼՂՀ հռչակումը                          (1,5)

 

86. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ (1991 ԹՎԱԿԱՆ)

- 1990թ. խորհրդարանական ընտրությունները: Հայաստանի

      անկախության հռչակագիրը (1990թ. օգոստոս)                      (1,5)

- Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը

      (1991թ. սեպտեմբեր)                                           (2)

    - ԽՍՀՄ-ի փլուզումը և  ԱՊՀ-ի ստեղծումը                          (1,5)

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայոց պատմություն, դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի

համար, խմբագրությամբ` Վ. Բարխուդարյանի,

Երևան, 2000:

2. Հայոց պատմություն, դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի

համար, խմբագրությամբ` Վ. Բարխուդարյանի,

Երևան, 2000:

3. Հայոց պատմություն, դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի

համար, խմբագրությամբ` Վ. Բարխուդարյանի,

Երևան, 2000:

4. Հայոց պատմություն, դասագիրք հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի

համար, խմբագրությամբ` Վ. Բարխուդարյանի,

Երևան, 2000:

 

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՏՈՄՍԻ ՆՄՈՒՇ

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅԻ ՀԶՈՐ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ: ՏԻԳՐԱՆ ՄԵԾ  (5 միավոր)

    - Տիգրան Մեծի նվաճումները                                  (2)

    - Տիգրան Մեծի տերության տարածքը և  բնույթը                 (1,5)

    - Տիգրանակերտի հիմնադրումը                                 (1,5)

 

    2. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ X-XIV ԴԱՐԵՐՈՒՄ                       (5 միավոր)

    - Դպրոցը                                                   (1,5)

    - Պատմագրությունը, իրավագիտությունը և  գրականությունը      (2)

    - Ճարտարապետությունը և  մանրանկարչությունը                 (1,5)

 

    3. ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ                                        (5 միավոր)

    - Հայերի բնաջնջման երիտթուրքական ծրագիրը                   (1,5)

    - Արևմտահայերի  զանգվածային տեղահանությունը և  ջարդերը     (2)

    - Մեծ եղեռնի հետևանքները                                   (1,5)

 

4. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ

       ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ                                     (5 միավոր)

    - Հայրենական մեծ պատերազմի սկիզբը                          (1,5)

- Հայկական դիվիզիաների կազմավորումը և նրանց մարտական

      ուղին                                                    (1,5)

    - Պատերազմի հայ զորահրամանատարները և  հերոսները            (2)

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

Դիմորդների գիտելիքները պարզելու նպատակով կազմվում են հարցատոմսերի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 4 հարց` հին, միջին, նոր և նորագույն ժամանակաշրջաններից: Յուրաքանչյուր հարց բաղկացած է երեք (3) ենթահարցերից: Գնահատումը կատարվում է 20-միավորանոց համակարգով:

Բոլոր հարցերը հավասարազոր են. յուրաքանչյուր հարցից դիմորդը կարող է վաստակել առավելագույնը 5 միավոր` տվյալ հարցի բոլոր երեք ենթահարցերի լրիվ պատասխանի առկայության դեպքում: Ընդ որում` ենթահարցերից երկուսը գնահատվում են առավելագույնը 1,5 միավոր, իսկ մեկը` առավելագույնը 2 միավոր:

Գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.

Ա. 1,5 միավորանոց ենթահարցին տրված գրավոր պատասխանը գնահատվում է`

1) 1,5 միավոր, եթե`

ա. ենթահարցին տրված է սպառիչ պատասխան, մտքերը շարադրված են տրամաբանորեն և ժամանակագրության պահպանմամբ.

բ. շարադրանքում տրված են երևույթների և իրադարձությունների պատճառներն ու հետևանքները:

2) 1 միավոր, եթե`

ա. ենթահարցն ամբողջությամբ շարադրված է տրամաբանորեն, բայց կան ժամանակագրական, փաստական և անունների ոչ էական բացթողումներ կամ վրիպակներ.

բ. ժամանակաշրջանի, իրադարձության, երևույթի և պատմական գործչի նկարագրության մեջ բաց են թողնված որոշ ոչ էական մանրամասներ:

3) 0,5 միավոր, եթե`

ա. ենթահարցը լուսաբանված է մակերեսորեն, շարադրանքից պարզ է, որ դիմորդը հստակ պատկերացում չունի ենթահարցի մասին.

բ. ենթահարցի շարադրանքում կան էական բացթողումներ, տրամաբանական, ժամանակագրական և անունների սխալներ:

4) 0 միավոր, եթե`

ա. ենթահարցի պատասխանը լիովին բացակայում է (ոչինչ գրված չէ).

բ. շարադրված նյութն ամբողջությամբ չի վերաբերում տվյալ ենթահարցին:

Բ. 2 միավորանոց ենթահարցին տրված գրավոր պատասխանը գնահատվում է`

1) 2 միավոր, եթե`

ա. ենթահարցին տրված է սպառիչ պատասխան, մտքերը շարադրված են տրամաբանորեն և ժամանակագրության պահպանմամբ.

բ. շարադրանքում տրված են երևույթների և իրադարձությունների պատճառներն ու հետևանքները:

2) 1,5 միավոր, եթե`

ա. ենթահարցը շարադրված է տրամաբանորեն, բայց կան ժամանակագրական, փաստական և անունների ոչ էական բացթողումներ.

բ. ժամանակաշրջանի, իրադարձության, երևույթի և պատմական գործչի նկարագրության մեջ բաց են թողնված որոշ ոչ էական մանրամասներ:

3) 1 միավոր, եթե`

ա. ենթահարցը հիմնականում պարզաբանված է, բայց կան ժամանակագրական, փաստական և անունների որոշ սխալներ.

բ. շարադրանքում պահպանված է տրամաբանական կապը, բայց առկա են էական բացթողումներ:

4) 0,5 միավոր, եթե`

ա. ենթահարցը լուսաբանված է մակերեսորեն, շարադրանքից պարզ է, որ դիմորդը հստակ պատկերացում չունի ենթահարցի մասին.

բ. ենթահարցի շարադրանքում կան էական բացթողումներ, տրամաբանական, ժամանակագրական և անունների սխալներ:

5) 0 միավոր, եթե`

ա. ենթահարցի պատասխանը լիովին բացակայում է (ոչինչ գրված չէ).

բ. շարադրված նյութն ամբողջությամբ չի վերաբերում տվյալ ենթահարցին:

Դիմորդի քննական գնահատականն առաջանում է տարբերակի չորս հարցերի բոլոր ենթահարցերից վաստակած միավորների գումարից: Օրինակ, եթե նա հարցատոմսի նմուշի 12 ենթահարցերից գնահատվել է այսպես` 1,5+2+1,5+1,5+1+1+1,5+2+1,5+1,5+0+1,5, այսինքն` ընդհանուր գումարը կազմում է 16,5 միավոր:

Դիմորդը պետք է պատասխանի իրեն ներկայացված տարբերակի բոլոր 4 հարցերին: Եթե 4 հարցերից ոչ մեկի պատասխանը տրված չէ, ապա դիմորդի աշխատանքը գնահատվում է «0» միավոր:

 

Ծանոթություն

1. Հայոց պատմության բուհական ընդունելության քննության հարցաշարը և գնահատման չափանիշները մշակվել ու կազմվել են ՀՀ հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի 5-8-րդ դասարանների ծրագրի և դասագրքերի (վերջին` 2000 թ. հրատարակության, խմբագիր` Վ. Բարխուդարյան) հիման վրա: Դիմորդների պատասխանները ստուգվում և գնահատվում են միայն հիշյալ դասագրքերի ուսումնական նյութի շրջանակներում:

2. Եթե քննական հարցի որևէ ենթահարցի վերնագիրը լիովին համապատասխանում է դասագրքի պարագրաֆի վերնագրին, ապա դիմորդից պահանջվում է շարադրել տվյալ պարագրաֆի բովանդակությունն ամբողջությամբ (բոլոր ենթապարագրաֆներով):

 

2005թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՖԻԶԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ

 

1. ԿԻՆԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

1 (5 միավոր). Մեխանիկական շարժում: Մեխանիկայի հիմնական խնդիրը: Նյութական կետ (սահմանում, օրինակներ): Բացարձակ պինդ մարմին: Մարմնի համընթաց և պտտական շարժումներ: Պտտման առանցք: Մարմնի դիրքը տարածության մեջ: Հաշվարկման մարմին: Մարմնի դիրքի տրման կոորդինատային և վեկտորական եղանակները: Մարմնի դիրքի շառավիղ-վեկտորի և կոորդինատների կապը: Հաշվարկման համակարգ: Հետագիծ: Մարմնի դիրքը նշելու բնական եղանակը, դիրքաթիվ: Մեխանիկայի հիմնական խնդրի լուծումը` շարժման օրենք (շարժման հավասարում): Տեղափոխություն: Շարժման օրենքի արտահայտումը վեկտորական և կոորդինատային եղանակներով: Ճանապարհ: Շարժումների տեսակներն ըստ հետագծի և ըստ բնույթի:

2 (5 միավոր). ՈՒղղագիծ հավասարաչափ շարժում: ՈՒղղագիծ հավասարաչափ շարժման արագություն (սահմանումը, ֆիզիկական իմաստը): Մեխանիկայի հիմնական խնդրի լուծումը ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում: Արագության մոդուլը: Ճանապարհային արագություն (սահմանումը, բանաձևը): Արագության միավորը, միավորի սահմանումը: Մեխանիկայի հիմնական խնդրի լուծումը ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում, արտահայտված մարմնի կոորդինատի և արագության պրոյեկցիայի միջոցով: Արագության պրոյեկցիայի ֆիզիկական իմաստը: Մարմնի կոորդինատի և անցած ճանապարհի` ժամանակից կախումը պատկերող գրաֆիկները: ՈՒղղագիծ հավասարաչափ շարժման արագության պրոյեկցիայի և մոդուլի` ժամանակից ունեցած կախման գրաֆիկները: Այդ գրաֆիկներով սահմանափակված պատկերների մակերեսների ֆիզիկական մեկնաբանությունը:

3 (4 միավոր). Մարմնի դիրքի հարաբերականությունը (օրինակ): Դադարի և շարժման հարաբերականությունը (օրինակ): Միևնույն շարժման քննարկումը տարբեր դիտակետերից: Տեղափոխությունների գումարման բանաձևը: Արագությունների գումարման բանաձևը: Հարաբերական արագություն:

4 (4 միավոր). Անհավասարաչափ շարժում (սահմանում, օրինակներ): Անհավասարաչափ շարժման միջին արագություն (սահմանումը, ֆիզիկական իմաստը): Տեղափոխությունը` արտահայտված միջին արագության միջոցով: Միջին ճանապարհային արագություն, նրա ֆիզիկական իմաստը: Միջին ճանապարհային արագության հաշվարկը, երբ ա) իրար հաջորդող հավասար ժամանակամիջոցներում մարմինը շարժվել է հաստատուն արագություններով, բ) իրար հաջորդող հավասար ճանապարհները մարմինն անցել է հաստատուն արագություններով: Ակնթարթային արագություն (սահմանումը, ֆիզիկական իմաստը):

5 (5 միավոր). Հավասարաչափ արագացող շարժում (սահմանում, օրինակներ): Արագացում, նրա ֆիզիկական իմաստը: Արագացման միավորը, միավորի սահմանումը: Հավասարաչափ արագացող շարժման արագության` ժամանակից ունեցած կախման բանաձևը: Դադարի վիճակից հավասարաչափ արագացող շարժում, այդ շարժման հետագիծը, տեղափոխությունը (բանաձևի արտածումը), միջին արագությունը, արագության մոդուլը` արտահայտված արագացման և տեղափոխության մոդուլների միջոցով: Դադարի վիճակից հավասարաչափ արագացող շարժման արագության և տեղափոխության մոդուլների` ժամանակից կախումը պատկերող գրաֆիկները:

6 (4 միավոր). Սկզբնական արագությամբ հավասարաչափ արագացող շարժման տեղափոխության և միջին արագության բանաձևերը: Մեխանիկայի հիմնական խնդրի լուծումը հավասարաչափ արագացող շարժման դեպքում: Շարժումների անկախության սկզբունքը: ՈՒղղագիծ հավասարաչափ արագացող շարժման արագության պրոյեկցիայի` ժամանակից կախումն արտահայտող բանաձևը և գրաֆիկը: ՈՒղղագիծ հավասարաչափ արագացող շարժման տեղափոխության պրոյեկցիայի և կոորդինատի` ժամանակից կախումն արտահայտող բանաձևերը:

7 (4 միավոր). Ազատ անկում: Ազատ անկման արագացում (առանձնահատկությունը, այդ առանձնահատկությունը հաստատող փորձը և թվային արժեքը): Ազատ անկման կինեմատիկական հավասարումները (v(t) և r(t) կախման բանաձևերը): Ազատ անկում առանց սկզբնական արագության` ա) v(t) և y(t) կախման բանաձևերը, բ) մինչև գետին անկման բարձրությունը և տևողությունը հաշվելու բանաձևերը, գ) արագությունն անկման վերջում` արտահայտված անկման բարձրությամբ: ՈՒղղաձիգ դեպի վեր նետված մարմնի շարժումը` ա) vy(t) և y(t) կախման բանաձևերը, բ) թռիչքի առավելագույն բարձրության և թռիչքի տևողության որոշումը:

8 (4 միավոր). Կորագիծ շարժում (սահմանում, օրինակներ): Տեղափոխության հաշվարկը կորագիծ շարժման դեպքում: Արագությունը կորագիծ շարժման դեպքում: Արագության ուղղությունը (օրինակներ): Կորագիծ շարժման ակնթարթային արագացում (սահմանումը, ֆիզիկական իմաստը): Կորագիծ հավասարաչափ շարժում: Մարմնի անցած ճանապարհը և դիրքաթիվը կորագիծ հավասարաչափ շարժման դեպքում: Կորագիծ շարժման ներկայացումը որպես շրջանագծերի աղեղներով շարժումների վերադրում: Հավասարաչափ շրջանագծային շարժում: Մարմնի դիրքի որոշումը հավասարաչափ շրջանագծային շարժման դեպքում:

9 (5 միավոր). Հավասարաչափ շրջանագծային շարժման անկյունային արագություն (սահմանումը, ֆիզիկական իմաստը, միավորը, միավորի սահմանումը): Կապը գծային և անկյունային արագությունների միջև: Պտտման պարբերություն և հաճախություն (սահմանումները, միավորները), նրանց միջև կապը: Գծային և անկյունային արագությունների` պտտման պարբերության հետ կապն արտահայտող բանաձևերը: Հավասարաչափ շրջանագծային շարժման արագացման (կենտրոնաձիգ արագացման) վեկտորի ուղղությունը: Կենտրոնաձիգ արագացման մոդուլի բանաձևի արտածումը:

10 (4 միավոր). Կորագիծ հավասարաչափ արագացող շարժում, օրինակներ: Հորիզոնական ուղղությամբ նետված մարմնի ազատ անկումը որպես երկու անկախ շարժումների վերադրում, այդ անկման հիմնական կինեմատիկական հավասարումները: Հորիզոնական ուղղությամբ նետված մարմնի ազատ անկման` ա) ժամանակը, բ) թռիչքի հեռահարությունը, գ) արագությունը, արագության վեկտորի կազմած անկյունը հորիզոնի հետ, դ) հետագծի հավասարումը:

11 (5 միավոր). Հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժումը: Այդ շարժման հիմնական կինեմատիկական հավասարումները: Հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի` ա) շարժման հետագծի հավասարումը, բ) անկման ժամանակը (թռիչքի տևողությունը) և թռիչքի հեռահարությունը, գ) շարժման արագությունը գետնին ընկնելու պահին, դ) վերելքի և վայրէջքի ժամանակները, ե) թռիչքի առավելագույն բարձրությունը:

 

2. ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

12 (4 միավոր). Օրինակներ, որոնք պարզաբանում են մարմնի` Երկրի նկատմամբ առանց արագացման շարժվելու պայմանները: Ազատ (առանձնացված) մարմին: Իներցիա: Իներցիայի օրենքի Գալիլեյի ձևակերպումը: Հաշվարկման իներցիալ համակարգեր: Երկրին կապված հաշվարկման համակարգը իներցիալ համակարգ համարելու հիմնավորումը: Նյուտոնի առաջին օրենքը:

13 (4 միավոր). Փորձեր, որոնք պարզաբանում են, թե ինչ պայմաններում է մարմինը շարժվում արագացումով (Երկրի նկատմամբ): Մարմինների արագացումների մոդուլները միատեսակ արտաքին ազդեցությունների դեպքում (փորձի նկարագրությունը): Մարմինների իներտությունը: Զանգված: Զանգվածի չափումը: Զանգվածի միավորը: Զանգվածի ադիտիվությունը: Մարմնի խտություն (սահմանումը, ֆիզիկական իմաստը, միավորը):

14 (5 միավոր). ՈՒժի հասկացությունը: ՈՒժը որպես արագացման պատճառ: ՈՒժը որպես վեկտորական մեծություն: Միևնույն ուժի ազդեցությունը տարբեր զանգվածներով մարմինների վրա: Փորձի նկարագրությունը: Նյուտոնի երկրորդ օրենքը: Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, երբ մարմնի վրա ազդում են մի քանի ուժեր: Նյուտոնի երկրորդ օրենքի գրառումը սկալյար տեսքով: ՈՒժի միավորը, միավորի սահմանումը: Երկու մարմինների փոխազդեցության ուժերի համեմատումը: Նյուտոնի երրորդ օրենքը: Մարմինների փակ (մեկուսացված) համակարգ: Ներքին ուժեր:

15 (4 միավոր). Մարմինների դեֆորմացիան: Դեֆորմացիայի առաջացման պատճառը: Առաձգական և ոչ առաձգական (պլաստիկ) դեֆորմացիաներ: Առաձգականության ուժ, նրա առաջացումը և բնույթը: Զսպանակի (ձողի) երկարացման և առաձգականության ուժի կապը պարզաբանող փորձի նկարագրությունը: Փոքր դեֆորմացիաներ: Հուկի օրենքը (ձևակերպումը, մաթեմատիկական արտահայտությունը): Զսպանակի (ձողի) կոշտություն, նրա ֆիզիկական իմաստը, միավորը: Առաձգականության ուժի և երկարացման կապը պատկերող գրաֆիկը:

16 (4 միավոր). Տիեզերական ձգողության (գրավիտացիոն) ուժ: Արեգակի և մոլորակի միջև գործող գրավիտացիոն ուժի հաշվարկը: Տիեզերական ձգողության օրենքը: Տիեզերական ձգողության օրենքի կիրառումը վերջավոր չափերով մարմինների, համասեռ գնդերի և գնդոլորտների համար: Կենտրոնական ուժեր: Գրավիտացիոն հաստատուն, նրա ֆիզիկական իմաստը, միավորը: Գրավիտացիոն հաստատունի թվային արժեքը և փորձնական որոշումը:

17 (5 միավոր). Ծանրության ուժ, նրա ուղղությունը: Մարմնի վրա ազդող ծանրության ուժը Երկրի մակերևույթից h բարձրության վրա: Ազատ անկման արագացումը` ա) Երկրի մակերևույթից h բարձրության վրա, բ) Երկրի մակերևույթի մոտ: Մարմնի կշիռ (սահմանումը, առաջացման մեխանիզմը, բնույթը): Դադարի մեջ գտնվող մարմնի կշիռը: Արագացմամբ շարժվող մարմնի կշիռը: Մարմնի կշիռը, երբ արագացումն ուղղված է դեպի վեր, գերբեռնվածություն: Մարմնի կշիռը, երբ արագացումն ուղղված է դեպի ներքև: Անկշռություն: Օրինակներ: Երկրի շուրջը` նրա մակերևույթից h բարձրության վրա պտտվող արբանյակի արագությունը: Առաջին տիեզերական արագություն, նրա թվային հաշվարկը:

18 (5 միավոր). Դադարի շփման ուժ, նրա առաջացումը, ուղղությունը և մոդուլը: Դադարի շփման առավելագույն ուժ, նրա կախումը ճնշման ուժից, այդ կախման բանաձևը: Դադարի շփման գործակից: Սահքի շփման ուժ, նրա առաջացումը, ուղղությունը: Սահքի շփման ուժի կախումը հենարանի հակազդեցության ուժից: Սահքի շփման գործակից: Մարմինների հպման մակերևույթին զուգահեռ ազդող ուժից կախումը պատկերող գրաֆիկը և դրա բացատրությունը: Շփման գործակից: Գլորման շփման ուժ: Շփման ուժերի բնույթը:

 

3. ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՄԵԽԱՆԻԿԱՅՈՒՄ

 

19 (4 միավոր). Հաստատուն ուժի մեխանիկական աշխատանքը (սահմանումը, մաթեմատիկական արտահայտությունը): Հաստատուն ուժի աշխատանքը, երբ` ա) ուժը համուղղված է տեղափոխությանը, բ) ուժը հակուղղված է տեղափոխությանը, գ) ուժն ուղղահայաց է տեղափոխությանը: Հաստատուն ուժի աշխատանքի հատկությունները: Երկրի մակերևույթին մոտ շարժվող մարմնի վրա ազդող ծանրության ուժի աշխատանքի առանձնահատկությունը: Աշխատանքի միավորը, միավորի սահմանումը:

20 (5 միավոր). Փոփոխական ուժի աշխատանքը: Առաձգականության ուժի աշխատանքի հաշվարկը: Առաձգականության ուժի աշխատանքի առանձնահատկությունը: Պոտենցիալային ուժեր: Օրինակներ: Պոտենցիալային ուժերի առանձնահատկությունը:

21 (4 միավոր). Օգտակար աշխատանք: Լրիվ աշխատանք: Մեխանիզմի օգտակար գործողության գործակից` ՕԳԳ, նրա մեծացման ուղիները: Հզորություն, նրա ֆիզիկական իմաստը: Հզորության միավորը, միավորի սահմանումը: Ակնթարթային հզորություն, նրա կապն ակնթարթային արագության հետ: Քարշի ուժի կախումն արագությունից` շարժիչի հաստատուն հզորության դեպքում: Օրինակներ:

22 (4 միավոր). Էներգիա, կինետիկ էներգիա: Մարմնի վրա կիրառված ուժերի համազորի աշխատանքը և մարմնի շարժման արագության փոփոխությունը: Շարժվող մարմնի աշխատանքը ցուցադրող փորձի նկարագրությունը, այդ աշխատանքի հաշվարկը: Մարմնի կինետիկ էներգիայի ֆիզիկական մեկնաբանությունը: Կինետիկ էներգիայի թեորեմը:

23 (4 միավոր). Պոտենցիալ էներգիա: Ծանրության ուժի ազդեցությամբ մարմնի կատարած աշխատանքը ցուցադրող փորձի նկարագրությունը, և այդ աշխատանքի հաշվարկը: Մարմնի` ծանրության ուժով պայմանավորված պոտենցիալ էներգիայի ֆիզիկական մեկնաբանությունը: Պոտենցիալ էներգիայի զրոյական մակարդակ: Ծանրության ուժի աշխատանքը` արտահայտված մարմնի պոտենցիալ էներգիայի միջոցով: Առաձգականորեն դեֆորմացված մարմնի պոտենցիալ էներգիան: Կամայական պոտենցիալային ուժով պայմանավորված պոտենցիալ էներգիա: Պոտենցիալ էներգիայի թեորեմը:

24 (5 միավոր). Մարմնի լրիվ մեխանիկական էներգիա: Օրինակներ: Մարմնի լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը: Միմյանց հետ փոխազդող մարմինների համակարգի լրիվ մեխանիկական էներգիան: Համակարգի լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը: Աշխատանքի էներգիական մեկնաբանությունը: Ոչ պոտենցիալային ուժի ազդեցությանը ենթարկվող մարմնի լրիվ էներգիայի փոփոխությունը: Լրիվ մեխանիկական էներգիայի փոփոխության թեորեմը:

25 (5 միավոր). ՈՒժի իմպուլս, նրա միավորը: Մարմնի իմպուլս, նրա միավորը: Կապը ուժի իմպուլսի և մարմնի իմպուլսի փոփոխության միջև, երբ մարմնի վրա ազդող ուժը` ա) հաստատուն է, բ) փոփոխական է: Մարմինների համակարգի իմպուլսը: Ներքին և արտաքին ուժեր: Նյուտոնի II օրենքը մարմինների համակարգի համար: Փակ համակարգ: Իմպուլսի պահպանման օրենքը: Արագ ընթացող պրոցեսում ոչ փակ համակարգի իմպուլսի պահպանումը: Ռեակտիվ շարժում, օրինակ:

 

4. ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

 

26 (4 միավոր). Տատանողական շարժումներ (մեխանիկական տատանումներ): Օրինակներ: Ճոճանակ: Պարբերական տատանումներ: Պարբերություն: Հաճախություն (սահմանումը, ֆիզիկական իմաստը, միավորը, նրա սահմանումը): Ազատ տատանումներ: Ազատ տատանումների նկարագրությունը (զսպանակին ամրացված մարմնի տատանումների օրինակով): Ազատ տատանումների առաջացման անհրաժեշտ պայմանները: Հարկադրական տատանումներ:

27 (5 միավոր). Ներդաշնակ տատանումներ: Ներդաշնակորեն տատանվող մարմնի կոորդինատի` ժամանակից կախումը նկարագրող հավասարումը (առանց արտածման) և տատանումների գրաֆիկը: Տատանումների լայնույթ, փուլ և սկզբնական փուլ: Շրջանային (ցիկլային) հաճախություն, կապը պարբերության և հաճախության հետ: Ներդաշնակորեն տատանվող մարմնի արագության և արագացման պրոյեկցիաների` ժամանակից կախումը նկարագրող հավասարումները (առանց արտածման): Ներդաշնակորեն տատանվող մարմնի վրա ազդող ուժը (քվազիառաձգական ուժ), մարմնի շեղումից նրա կախումն արտահայտող բանաձևը (առանց արտածման): Քվազիկոշտություն: Ներդաշնակ տատանումների սեփական հաճախության և պարբերության բանաձևերը: Ազատ տատանումների ներդաշնակ լինելու պայմանները, և այդ տատանումների պարբերության որոշումը:

28 (4 միավոր). Էներգիայի փոխակերպումները ներդաշնակ տատանումների ընթացքում (զսպանակին ամրացված մարմնի տատանումների օրինակով): Տատանվող համակարգի լրիվ մեխանիկական էներգիան, նրա պահպանումը տատանումների ընթացքում: Լրիվ մեխանիկական էներգիայի նվազումը շփման առկայության դեպքում: Մարող տատանումներ: Մաթեմատիկական ճոճանակ, նրա տատանումներն առաջացնող ուժը, այդ ուժի կախումը շեղումից փոքր շեղման անկյունների դեպքում: Մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերության բանաձևը:

29 (5 միավոր). Տատանումների տարածման պրոցեսը պարզաբանող օրինակի քննարկում: Տատանումների տարածումն առաձգական միջավայրում: Մեխանիկական ալիքներ: Էներգիայի տեղափոխումն ալիքային պրոցեսում: Լայնական և երկայնական ալիքներ, նրանց առաջացման համար անհրաժեշտ պայմանները: Ալիքի տարածման արագություն: Ալիքի հավասարում: Ալիքի երկարություն, նրա ֆիզիկական իմաստը: Ալիքի արագության կապն ալիքի երկարության և տատանումների հաճախության հետ:

30 (4 միավոր). Ձայնի աղբյուրներ: Ձայնի աղբյուրից առաձգական տատանումների տարածման պրոցեսի քննարկումը: Ձայնային ալիքներ (ձայն): Ձայնի տարածման համար միջավայրի առկայության անհրաժեշտությունն ապացուցող փորձ: Ձայնային տատանումներ: Ինֆրաձայն: ՈՒլտրաձայն: Ձայնի արագություն: Ձայնի արագությունը տարբեր միջավայրերում: Երաժշտական ձայն և աղմուկ: Երաժշտական տոն: Տոնի ուժգնություն և տոնի բարձրություն:

 

5. ՀԵՂՈՒԿՆԵՐ ԵՎ ԳԱԶԵՐ

 

31 (4 միավոր). Ճնշման ուժ, նրա ուղղությունը: Ճնշում (սահմանումը, ֆիզիկական իմաստը): Ճնշման միավորը, միավորի սահմանումը: Ճնշման փոփոխության հաղորդումը հեղուկներով և գազերով: Պասկալի օրենքը հեղուկների և գազերի համար, այդ օրենքի փորձնական ստուգումը: Ջրաբաշխական մամլիչ (կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը): ՈՒժերի և մակերեսների կապը:

32 (4 միավոր). Ճնշումը հեղուկում և գազում: Հեղուկի ներսում ճնշման գոյությունը հաստատող փորձեր: Անոթի հատակին և պատերին անշարժ հեղուկի ճնշման հաշվարկը: Հաղորդակից անոթներ: Օրինակներ: Հաղորդակից անոթների օրենքը` ա) համասեռ հեղուկի համար, բ) տարբեր խտությամբ հեղուկների համար:

33 (4 միավոր). Օդի կշիռ ունենալը հաստատող փորձ: Մթնոլորտային ճնշում: Մթնոլորտային ճնշման գոյությունն ապացուցող փորձեր: Մթնոլորտային ճնշման չափումը (Տորիչելիի փորձը): Ճնշման արտահամակարգային միավոր` սնդիկի սյան 1 միլիմետր, կապը պասկալի հետ: Սնդիկային բարոմետր, բարոմետր-աներոիդ: Մթնոլորտային ճնշումը տարբեր բարձրությունների վրա:

34 (5 միավոր). Հեղուկից կամ գազից մարմինները դուրս հրող ուժի (արքիմեդյան ուժ) գոյությունը հաստատող փորձեր: Արքիմեդյան ուժի ուղղությունը: Արքիմեդյան ուժի մոդուլի բանաձևի արտածումը: Արքիմեդյան ուժի որոշումը փորձնական եղանակով: Արքիմեդյան ուժը` արտահայտված վակուումում և հեղուկում (կամ գազում) մարմնի կշիռների միջոցով: Հեղուկում մարմնի խորասուզվելու, հեղուկի ցանկացած տեղում հավասարակշռության մեջ գտնվելու և հեղուկի մակերևույթին լողալու պայմանները` կախված ա) մարմնի վրա ազդող ծանրության և արքիմեդյան ուժերի, բ) մարմնի ու հեղուկի խտությունների հարաբերակցությունից:

 

6. ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ, ՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

 

35 (5 միավոր). Մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնական խնդիրը: Մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնադրույթները և դրանց փորձնական ապացույցները (թվարկել մի քանիսը): Ատոմների և մոլեկուլների չափերի, թվի և զանգվածների գնահատումը: Հարաբերական մոլեկուլային զանգված: Ավոգադրոյի թիվ (հաստատուն): Նյութի քանակ, նրա միավորը: Մոլային զանգված, նրա միավորը: Մոլային զանգվածի և հարաբերական մոլեկուլային զանգվածի կապը: Նյութի քանակը` արտահայտված նյութի զանգվածի և մոլային զանգվածի միջոցով: Մոլային ծավալ:

36 (4 միավոր). Բրոունյան շարժում, նրա փորձնական դիտումը: Բրոունյան շարժման բացատրությունը: Բրոունյան մասնիկ: Բրոունյան շարժման ինտենսիվության կախումը ջերմաստիճանից: Դիֆուզիա: Դիֆուզիայի երևույթի փորձնական ուսումնասիրությունը: Դիֆուզիայի արագության կախումը նյութերի խտությունից, ագրեգատային վիճակից, ջերմաստիճանից: Դիֆուզիայի բացատրությունը մոլեկուլային-կինետիկ տեսության հիման վրա: Դիֆուզիայի երևույթի կիրառությունները:

37 (5 միավոր). Մոլեկուլների փոխազդեցության ուժերի (մոլեկուլային ուժերի) բնույթը: Մոլեկուլային ձգողության և վանողության բացատրությունը: Մոլեկուլային ուժերի կախումը մոլեկուլների միջև հեռավորությունից, այդ կախման գրաֆիկը: Մոլեկուլային ուժերի կարճազդու լինելը: Գազեր: Գազերի սեղմելիությունը և դրա հիմնավորումը: Գազի մոլեկուլների փոխազդեցությունը: Գազի ծավալ: Հեղուկներ: Հեղուկի մոլեկուլների շարժումը և փոխազդեցությունը: Հեղուկների հոսունությունը, դրա բացատրությունը: Պինդ մարմիններ: Պինդ մարմնի ատոմների (մոլեկուլների) շարժումը և փոխազդեցությունը:

38 (4 միավոր). Մակրոսկոպական (ջերմադինամիկական) պարամետրեր: Ջերմադինամիկական (ջերմային) հավասարակշռության վիճակ, նրա տարբերությունը մեխանիկական հավասարակշռության վիճակից: Ջերմաստիճանը որպես ջերմային հավասարակշռության վիճակի բնութագիր: Ջերմաստիճանի մոլեկուլային-կինետիկ մեկնաբանությունը: Իզոթերմ պրոցես: Թերմոստատ: Բոյլի փորձը: Բոյլ-Մարիոտի օրենքը, նրա գրաֆիկական պատկերումը: Գազի խտության կախումը ճնշումից հաստատուն ջերմաստիճանում: Բոյլ-Մարիոտի օրենքի կիրառելիության սահմանները:

39 (4 միավոր). Իզոբար պրոցես: Գեյ-Լյուսակի փորձը: Գեյ-Լյուսակի օրենքը: Գազի ծավալային ընդարձակման գործակից, նրա թվային արժեքը: Իզոբար պրոցեսի գրաֆիկը: Գեյ-Լյուսակի օրենքի կիրառելիության սահմանները: Իզոխոր պրոցես: Շառլի փորձը: Շառլի օրենքը: Գազի ճնշման ջերմաստիճանային գործակից, նրա թվային արժեքը: Իզոխոր պրոցեսի գրաֆիկը: Շառլի օրենքի կիրառելիության սահմանները:

40 (4 միավոր). Իդեալական գազ: Իդեալական գազի հասկացության ներմուծման հիմնավորումը: Իդեալական գազը որպես իրական գազի պարզագույն մոդել: Բացարձակ զրո ջերմաստիճան: Բացարձակ զրո ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի: Բացարձակ ջերմաստիճանային (Կելվինի) սանդղակ: Կապը բացարձակ ջերմաստիճանի և Ցելսիուսի սանդղակի ջերմաստիճանի միջև: Բացարձակ ջերմաստիճանի միավորը: Գեյ-Լյուսակի և Շառլի օրենքների գրառումը բացարձակ ջերմաստիճանի օգտագործմամբ, դրանց գրաֆիկական պատկերումները:

41 (4 միավոր). Վիճակի հավասարում: Կլապեյրոնի հավասարումը, նրա ստացումը գազային օրենքներից: ՈՒնիվերսալ գազային հաստատուն: Գազային վիճակի միացյալ հավասարումը (Մենդելեև-Կլապեյրոնի հավասարում): Բոյլ-Մարիոտի, Գեյ-Լյուսակի, Շառլի օրենքների ստացումը գազային վիճակի միացյալ հավասարումից:

42 (4 միավոր). Իդեալական գազի մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնական հավասարումը (առանց արտածման): Իդեալական գազի մոլեկուլների քաոսային շարժման միջին կինետիկ էներգիայի կախումը բացարձակ ջերմաստիճանից: Բոլցմանի հաստատուն: Գազի ճնշման կախումը բացարձակ ջերմաստիճանից և մոլեկուլների կոնցենտրացիայից: Մարմնի ներքին էներգիա: Լրիվ էներգիա: Ներքին էներգիայի կախումը մակրոսկոպական պարամետրերից: Իդեալական միատոմ գազի ներքին էներգիայի հաշվարկը:

43 (5 միավոր). Աշխատանքը մեխանիկայում և ջերմադինամիկայում: Ներքին էներգիայի փոփոխությունն աշխատանք կատարելիս (քննարկել գլանում` մխոցի տակ գտնվող գազի օրինակը): Աշխատանքի հաշվարկը գազի ընդարձակման և սեղմման ժամանակ: Գազի կատարած աշխատանքը և գազի նկատմամբ արտաքին ուժի աշխատանքը, նրանց միջև կապը: Աշխատանքի երկրաչափական մեկնաբանությունը: Ջերմադինամիկայում աշխատանքի առանձնահատկությունը:

44 (5 միավոր). Ջերմահաղորդում (ջերմափոխանակում): Ջերմաքանակ, նրա միավորը: Ջերմահաղորդման պրոցեսի բացատրությունը մոլեկուլային-կինետիկ տեսության հիման վրա: Մարմնի տաքացման (հովացման) համար անհրաժեշտ ջերմաքանակի հաշվման բանաձևը: Տեսակարար ջերմունակություն, նրա միավորը: Ջերմունակություն, նրա միավորը: Կապը ջերմունակության և տեսակարար ջերմունակության միջև: Մոլային ջերմունակություն, նրա միավորը: Մոլային և տեսակարար ջերմունակությունների կապը: Մարմնի տեսակարար ջերմունակության չափումը փորձի միջոցով: Ջերմային հաշվեկշռի հավասարումը: Շոգեգոյացում և խտացում: Շոգեգոյացման և խտացման ջերմաքանակների հաշվման բանաձևերը: Շոգեգոյացման տեսակարար ջերմություն, նրա միավորը: Հալում և պնդացում: Հալման և պնդացման ջերմաքանակների հաշվման բանաձևերը: Հալման տեսակարար ջերմություն, նրա միավորը: Վառելիքի այրման ջերմություն (ջերմարար ունակություն), նրա միավորը: Վառելիքի այրումից առաջացած ջերմաքանակի հաշվման բանաձևը:

45 (5 միավոր). Մեխանիկական էներգիան ներքին էներգիայի փոխակերպվելու օրինակներ: Աշխատանքի և ջերմաքանակի համարժեքությունը: Էներգիայի պահպանման օրենքի ընդհանուր ձևակերպումը: Ջերմադինամիկայի առաջին օրենքը: Ջերմամեկուսացված համակարգ: Ջերմադինամիկայի առաջին օրենքի կիրառումը ջերմամեկուսացված համակարգի համար: Առաջին սեռի հավերժական շարժիչ ստեղծելու անհնարինության հիմնավորումը: Մեկուսացված համակարգ: Ջերմադինամիկայի առաջին օրենքի կիրառումը մեկուսացված համակարգի համար: Ջերմաքանակի մեկնաբանումը ջերմադինամիկայի առաջին օրենքի հիման վրա:

46 (4 միավոր). Ջերմադինամիկայի առաջին օրենքի կիրառումը իզոխոր պրոցեսների համար: Ջերմադինամիկայի առաջին օրենքի կիրառումը իզոթերմ պրոցեսների համար: Համակարգի ջերմունակությունն անփոփոխ ջերմաստիճանում: Թերմոստատ: Ջերմադինամիկայի առաջին օրենքի կիրառումը իզոբար պրոցեսների համար: Գազային ունիվերսալ հաստատունի ֆիզիկական մեկնաբանությունը: Ադիաբատ պրոցես: Ջերմադինամիկայի առաջին օրենքը ադիաբատ պրոցեսների համար. օրինակ: Միևնույն սկզբնական վիճակից ադիաբատ և իզոթերմ պրոցեսները պատկերող գրաֆիկները ծավալի միևնույն փոփոխության դեպքում, գրաֆիկների տարբեր լինելու բացատրությունը: Ադիաբատ պրոցեսների կիրառումը տեխնիկայում:

47 (5 միավոր). Ջերմաշարժիչներ: Շրջանային պրոցես (ցիկլ): Գազի կատարած դրական արդյունարար աշխատանքով ցիկլեր: Ջերմաշարժիչի կառուցվածքը և գործողության սկզբունքը: Ջերմաշարժիչի կատարած օգտակար աշխատանքը: Ջերմաշարժիչի ՕԳԳ-ն: Ջերմաշարժիչի ՕԳԳ-ի առավելագույն արժեքը (առանց Կառնոյի ցիկլի քննարկման), նրա մեծացման ուղիները:

48 (4 միավոր). Հեղուկների և գազերի փոխադարձ փոխակերպումները` շոգեգոյացում և խտացում: Գոլորշացում: Գոլորշացման բացատրությունն ըստ մոլեկուլային-կինետիկ տեսության: Գոլորշացման արագության կախումը տարբեր գործոններից: Հեղուկի հովացումն ադիաբատորեն գոլորշանալիս: Էներգիայի կլանումը (անջատումը) հեղուկի իզոթերմ գոլորշացման (գոլորշու խտացման) պրոցեսում, այդ պրոցեսների բացատրությունն ըստ մոլեկուլային-կինետիկ տեսության: Ցնդում (սուբլիմում):

49 (5 միավոր). Անփոփոխ ջերմաստիճանում հեղուկ-գոլորշի համակարգի` հավասարակշռության վիճակին անցնելու եղանակը: Շարժուն (դինամիկ) հավասարակշռություն: Հագեցած գոլորշի, նրա ճնշման անկախությունը ծավալից: Չհագեցած գոլորշի: Հեղուկ-գոլորշի համակարգում ճնշման կախումը ծավալից պատկերող գրաֆիկը և դրա բացատրությունը: Հագեցած գոլորշու ճնշման կախումը ջերմաստիճանից, այդ կախումը պատկերող գրաֆիկը և դրա բացատրությունն ըստ մոլեկուլային-կինետիկ տեսության: Հագեցած գոլորշու ճնշման կախումը հեղուկի տեսակից:

50 (5 միավոր). Եռում: Եռման պրոցեսի բացատրությունը: Եռման ջերմաստիճան: Եռման ջերմաստիճանի կախումն արտաքին ճնշումից (փորձնական հիմնավորումը, բացատրությունը): Եռման ջերմաստիճանի կախումը հեղուկի տեսակից և նրանում առկա խառնուրդներից:

51 (4 միավոր). Բյուրեղային մարմիններ, նրանց ֆիզիկական հատկությունների կախումն ուղղությունից (անիզոտրոպություն): Օրինակներ: Անիզոտրոպության բացատրությունը մոլեկուլային-կինետիկ տեսությամբ: Բյուրեղային ցանցի հաստատուն: Բյուրեղի տարրական բջիջ: Միաբյուրեղներ և բազմաբյուրեղներ, դրանց ֆիզիկական հատկությունների տարբերությունները: Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը: Բյուրեղային մարմնի ջերմաստիճանի` հաղորդված ջերմաքանակից ունեցած կախումը պատկերող գրաֆիկը և դրա բացատրությունը մոլեկուլային-կինետիկ տեսությամբ:

52 (5 միավոր). Դեֆորմացիա: Պինդ մարմնի դեֆորմացիայի տեսակները` առաձգական դեֆորմացիա, պլաստիկ դեֆորմացիա: Դեֆորմացիայի առաձգական կամ պլաստիկ լինելու կախումն ուժից և նրա ազդման տևողությունից: Օրինակներ: Ձգման (սեղմման) դեֆորմացիա, այդ դեֆորմացիան բնութագրող մեծությունները: Մեխանիկական լարում, նրա ֆիզիկական իմաստը, միավորը: Հարաբերական երկարացման և մեխանիկական լարման միջև կապը փոքր դեֆորմացիաների դեպքում: Առաձգականության (Յունգի) գործակից, նրա միավորը: Ձողի կոշտության` ձողի երկրաչափական բնութագրերից և նյութի տեսակից ունեցած կախման բանաձևը, բանաձևի մեկնաբանությունը մոլեկուլային կինետիկ տեսության հիման վրա:

 

7. ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿԱ

 

53 (5 միավոր). Էլեկտրական լիցք: Երկու տեսակի լիցքեր: Լիցքավորված տարրական մասնիկներ: Լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը: Տարրական լիցք, դրա մեծությունը: Լիցքավորված մարմիններ: Մարմինների լիցքի որոշումը: Լիցքավորված մարմինների փակ համակարգ: Լիցքի պահպանման օրենքը, օրինակներ: Կետային լիցք: Կետային լիցքերի փոխազդեցությունը: Կուլոնի օրենքը (ոլորակշեռքի նկարագրությունը, փորձի ընթացքը, բանաձևը, ձևակերպումը): Կետային լիցքերի փոխազդեցության ուժերի ուղղությունը: Հավասարաչափ լիցքավորված գնդաձև մարմինների փոխազդեցությունը: Անկանոն ձև ունեցող լիցքավորված մարմինների փոխազդեցությունը: Էլեկտրական լիցքի միավորը, այդ միավորի սահմանումը: Կուլոնի օրենքն արտահայտող բանաձևի համեմատականության գործակցի ֆիզիկական իմաստը, նրա թվային արժեքը:

54 (5 միավոր). Մերձազդեցության տեսության էությունը: Էլեկտրական դաշտ, դրա հիմնական հատկությունը: Էլեկտրաստատիկ դաշտ: Էլեկտրական դաշտի լարվածություն (սահմանումը, բանաձևը, ֆիզիկական իմաստը, միավորը, միավորի սահմանումը): Համասեռ էլեկտրական դաշտ: Վակուումում կետային լիցքի էլեկտրական դաշտի լարվածությունը: Հավասարաչափ լիցքավորված գնդի (գնդոլորտի) էլեկտրական դաշտի լարվածությունը: Վերադրման սկզբունքը էլեկտրական դաշտի համար: Այդ սկզբունքի կիրառման օրինակ (երկու կետային լիցքերի համար): Էլեկտրական դաշտի ուժագծեր: ՈՒժագծերի խտության և լարվածության մոդուլի կապը: Կետային լիցքի էլեկտրական դաշտի ուժագծերը: Համասեռ էլեկտրական դաշտի ուժագծերը:

55 (4 միավոր). Հաղորդիչներ: Հաղորդիչների վարքը էլեկտրաստատիկ դաշտում: Էլեկտրաստատիկ մակածում, մակածված լիցքեր: Էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում և մակերևույթին: Լիցքի բաշխումը հաղորդչում: Էլեկտրաստատիկ պաշտպանություն:

56 (5 միավոր). Դիէլեկտրիկներ: Բևեռային և ոչ բևեռային դիէլեկտրիկներ: Էլեկտրական երկբևեռ (դիպոլ): Երկբևեռի վարքը էլեկտրական դաշտում: Բևեռային դիէլեկտրիկների բևեռացումը: Կապված լիցքեր: Ոչ բևեռային դիէլեկտրիկների բևեռացումը: Էլեկտրական դաշտը դիէլեկտրիկի ներսում: Համասեռ դիէլեկտրիկի դիէլեկտրական թափանցելիություն: Կետային լիցքի էլեկտրական դաշտի լարվածությունը համասեռ անվերջ դիէլեկտրիկի ներսում: Երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը համասեռ անվերջ դիէլեկտրիկում:

57 (4 միավոր). Լիցքի տեղափոխման աշխատանքը համասեռ էլեկտրաստատիկ դաշտում: Էլեկտրաստատիկ դաշտում լիցքի տեղափոխման աշխատանքի առանձնահատկությունը: Պոտենցիալային դաշտեր: Լիցքավորված մարմնի պոտենցիալ էներգիան էլեկտրաստատիկ դաշտում: Պոտենցիալ էներգիայի զրոյական մակարդակ:

58 (5 միավոր). Էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալ: Պոտենցիալների տարբերություն (լարում), դրա ֆիզիկական իմաստը: Պոտենցիալների տարբերության միավորը, միավորի սահմանումը: Էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալի սահմանումը լիցքի տեղափոխման աշխատանքի միջոցով: Համասեռ էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մոդուլի և պոտենցիալների տարբերության կապը: Էլեկտրաստատիկ դաշտի լարվածության ուղղության և պոտենցիալների փոփոխության կապը: Համապոտենցիալ մակերևույթներ: Կետային լիցքի էլեկտրական դաշտի և համասեռ էլեկտրական դաշտի համապոտենցիալ մակերևույթները:

59 (5 միավոր). Առանձնացված հաղորդչի լիցքի և պոտենցիալի կապը: Առանձնացված հաղորդչի էլեկտրաունակություն (սահմանումը, միավորը, միավորի սահմանումը): Կոնդենսատորներ: Կոնդենսատորի լիցքի և լարման կապը: Կոնդենսատորի էլեկտրաունակություն (ունակություն) (սահմանումը, միավորը, միավորի սահմանումը): Հարթ կոնդենսատոր, նրա ունակության կախումը կոնդենսատորը բնութագրող մեծություններից և այդ կախման բանաձևը (առանց արտածման): Լիցքավորված կոնդենսատորի էներգիան և կոնդենսատորը բնութագրող էլեկտրական մեծություններից նրա կախումն արտահայտող բանաձևերը: Էլեկտրական դաշտի էներգիայի խտությունը:

 

8. ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

 

60 (5 միավոր). Էլեկտրական հոսանք, հոսանքի ուղղությունը: Հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները: Հոսանքի ազդեցությունները, օրինակներ: Հաստատուն հոսանք, հոսանքի ուժ (սահմանումը, բանաձևը, ֆիզիկական իմաստը, միավորը, միավորի սահմանումը): Հոսանքի ուժի կախումը լիցքակիրների կարգավորված շարժման միջին արագությունից և կոնցենտրացիայից:

61 (5 միավոր). Հաղորդչի վոլտ-ամպերային բնութագիծը: Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար: Հաղորդչի դիմադրություն (սահմանումը, միավորը, միավորի սահմանումը): Հաղորդչի դիմադրության կախումը հաղորդչի երկրաչափական չափերից և նյութի տեսակից: Տեսակարար դիմադրություն, դրա միավորը, միավորի սահմանումը: Հաղորդչի դիմադրության կախումը ջերմաստիճանից: Դիմադրության ջերմաստիճանային գործակից, դրա ֆիզիկական իմաստը, միավորը:

62 (4 միավոր). Էլեկտրական շղթաներ: Հաղորդիչների հաջորդական միացում: Հոսանքի ուժը և լարումները հաջորդաբար միացված հաղորդիչներում: Տեղամասի ընդհանուր լարումը և դիմադրությունը հաղորդիչների հաջորդական միացման դեպքում: Հաղորդիչների զուգահեռ միացում: Հոսանքի ուժը շղթայի չճյուղավորված տեղամասում և զուգահեռաբար միացված հաղորդիչներում: Զուգահեռաբար միացված հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը և յուրաքանչյուր հաղորդչում հոսանքի ուժը:

63 (5 միավոր). Հոսանքի աշխատանքը: Հաստատուն հոսանքի աշխատանքը և հզորությունը շղթայի տեղամասում: Ջոուլ-Լենցի օրենքը: Կողմնակի ուժեր, դրանց բնույթը: Հոսանքի աղբյուր, դրա հիմնական բնութագիրը` էլեկտրաշարժ ուժ (ԷլՇՈՒ) (սահմանումը, ֆիզիկական իմաստը, միավորը): Օհմի օրենքը լրիվ շղթայի համար: Լարումը հոսանքի աղբյուրի սեղմակների միջև, երբ աղբյուրի դիմադրությունը շատ փոքր է շղթայի արտաքին դիմադրությունից: Կարճ միացում, կարճ միացման հոսանքի ուժ:

64 (5 միավոր). Էլեկտրոլիտներ: Էլեկտրոլիտային դիսոցում: Իոնների վերամիավորում: Դիսոցման աստիճան, նրա կախումը լուծված նյութի կոնցենտրացիայից, ջերմաստիճանից և լուծիչի դիէլեկտրական թափանցելիությունից: Էլեկտրահաղորդականության բնույթը էլեկտրոլիտների լուծույթներում: Էլեկտրոլիզ, նրա կիրառությունները: Ֆարադեյի օրենքը էլեկտրոլիզի համար, այդ օրենքն արտահայտող բանաձևի արտածումը: Էլեկտրաքիմիական համարժեք, դրա ֆիզիկական իմաստը, միավորը: Ֆարադեյի հաստատուն, դրա ֆիզիկական իմաստը, թվային արժեքը: Ֆարադեյի օրենքի փորձնական ստուգումը:

 

9. ՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԱԿԱԾՈՒՄ

 

65 (5 միավոր). Մագնիսական փոխազդեցություն, օրինակներ: Մագնիսական դաշտ, դրա հիմնական հատկությունը: Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր հաղորդչի վրա: Մագնիսական ինդուկցիայի վեկտորի մոդուլը: Մագնիսական ինդուկցիայի միավորը, դրա սահմանումը: Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի և մագնիսական սլաքի վրա: Մագնիսական ինդուկցիայի վեկտորի ուղղությունը: Մագնիսական ինդուկցիայի գծեր: ՈՒղիղ հոսանքակիր հաղորդչի մագնիսական դաշտի ուժագծերը, նրանց ուղղությունը: Համասեռ մագնիսական դաշտ, դրա ուժագծերի տեսքը: Վերադրման սկզբունքը մագնիսական դաշտի համար: Մրրկային դաշտեր: Մագնիսական դաշտը որպես մրրկային դաշտ:

66 (5 միավոր). Ամպերի ուժ: Ամպերի ուժի մոդուլը: Ամպերի ուժի ուղղությունը: Ձախ ձեռքի կանոնը: Լորենցի ուժ: Լորենցի ուժի մոդուլը: Լորենցի ուժի ուղղությունը, այդ ուղղության որոշումը ձախ ձեռքի կանոնով: Լորենցի ուժի առանձնահատկությունները:

67 (5 միավոր). Էլեկտրամագնիսական մակածման երևույթը: Մակածման հոսանք: Էլեկտրամագնիսական մակածման երևույթը լուսաբանող փորձեր: Համասեռ մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտորի հոսքը (մագնիսական հոսքը) փակ կոնտուրով սահմանափակված հարթ մակերևույթով, դրա ֆիզիկական իմաստը: Անհամասեռ մագնիսական դաշտի հոսքը փակ կոնտուրին հենված կամայական մակերևույթով: Մագնիսական հոսքի միավորը, այդ միավորի սահմանումը: Մակածման հոսանքի ուղղությունը: Լենցի կանոնը: Լենցի կանոնը որպես էներգիայի պահպանման օրենքի դրսևորում:

68 (5 միավոր). Էլեկտրամագնիսական մակածման ԷլՇՈՒ-ի մեծությունը մագնիսական հոսքի հավասարաչափ փոփոխման դեպքում: Մակածման ԷլՇՈՒ-ի նշանի որոշումը: Էլեկտրամագնիսական մակածման օրենքը, երբ մագնիսական հոսքը փոփոխվում է` ա) հավասարաչափ, բ) անհավասարաչափ: Մագնիսական հոսքի միավորի սահմանումը էլեկտրամագնիսական մակածման օրենքի միջոցով: Մակածման ԷլՇՈՒ-ն շատ գալար պարունակող կոճում: Մրրկային էլեկտրական դաշտ: Փակ կոնտուրով մակածման ԷլՇՈՒ-ի ֆիզիկական իմաստը: Մակածման ԷլՇՈՒ-ն շարժվող հաղորդչում:

69 (5 միավոր). Ինքնամակածման երևույթը: Ինքնամակածման երևույթը պարզաբանող փորձեր: Փակ հաղորդիչ կոնտուրում հոսանքի ուժի և այդ կոնտուրով անցնող մագնիսական հոսքի կապը: Կոնտուրի (հաղորդչի) ինդուկտիվություն: Ինքնամակածման ԷլՇՈՒ: Կոնտուրի ինդուկտիվության ֆիզիկական իմաստը: Ինդուկտիվության միավորը, միավորի սահմանումը: Ինքնամակածման և իներցիայի երևույթների համանմանությունը: Հոսանքի մագնիսական դաշտի էներգիան, դրա բանաձևը:

70 (5 միավոր). Էլեկտրամագնիսական տատանումներ: Տատանողական կոնտուր: Ազատ էլեկտրամագնիսական տատանումները կոնտուրում: Էներգիայի փոխակերպումները տատանումների ընթացքում: Մեխանիկական և էլեկտրամագնիսական տատանումների համանմանությունը: Մեխանիկական և էլեկտրամագնիսական համանման մեծություններ: Կոնտուրում ազատ տատանումների պարբերության (Թոմսոնի) բանաձևը (առանց արտածման): Կոնտուրում ազատ տատանումների ընթացքում լիցքի, լարման և հոսանքի ուժի` ժամանակից ունեցած կախման բանաձևերը (առանց արտածման):

71 (4 միավոր). Փոփոխական հոսանք: Պարբերական հոսանք: Սինուսոիդական հոսանք: Հաղորդչում չմարող սինուսոիդական հոսանքի առաջացման պայմանը: Փոփոխական (սինուսոիդական) լարման ստացումը: Փոփոխական հոսանքի պարզագույն գեներատոր: Պարզագույն գեներատորի շրջանակում մակածված ԷլՇՈՒ-ի` ժամանակից ունեցած կախման բանաձևը: Պարզագույն գեներատորի շրջանակին միացված սպառիչում փոփոխական հոսանքի ուժի` ժամանակից ունեցած կախման բանաձևը: Գեներատորի ռոտոր և ստատոր:

72 (4 միավոր). Փոփոխական հոսանքի շղթայում սպառվող ակնթարթային և միջին հզորություններ: Փոփոխական հոսանքի շղթայում սպառվող միջին հզորության հաշվարկը: Փոփոխական հոսանքի ուժի և լարման գործող արժեքներ, նրանց ֆիզիկական իմաստը:

73 (5 միավոր). Էլեկտրաէներգիայի հաղորդումը: Ջերմային կորուստների անխուսափելիությունն էլեկտրաէներգիայի հաղորդման ընթացքում: Կորուստների նվազեցման ուղիները: Փոփոխական հոսանքի լարման բարձրացման և ցածրացման անհրաժեշտությունը: Փոփոխական հոսանքի տրանսֆորմատոր (կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը): Տրանսֆորմատորի աշխատանքը պարապ ընթացքի ռեժիմում: Տրանսֆորմացիայի գործակից: Բարձրացնող և ցածրացնող տրանսֆորմատորներ: Տրանսֆորմատորի աշխատանքը բեռնավորման ռեժիմում:

74 (5 միավոր). Մաքսվելի վարկածը: Փոփոխական էլեկտրական դաշտը որպես մագնիսական դաշտի աղբյուր: Գաղափար էլեկտրամագնիսական դաշտի մասին: Ժամանակի ընթացքում չփոփոխվող էլեկտրական և մագնիսական դաշտերը որպես էլեկտրամագնիսական դաշտի առանձին դրսևորումներ: Փոփոխական էլեկտրամագնիսական դաշտ: Էլեկտրամագնիսական ալիք: Էլեկտրական դաշտի լարվածության և մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտորների տատանումներն էլեկտրամագնիսական ալիքում: Ալիքի երկարություն: Վակուումում էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագությունը:

75 (4 միավոր). Էլեկտրամագնիսական ալիքների առաջացումն արագացմամբ շարժվող լիցքից: Էներգիայի տեղափոխումն էլեկտրամագնիսական ալիքի տարածման ընթացքում: Էլեկտրամագնիսական ալիքի ինտենսիվություն (սահմանումը, ֆիզիկական իմաստը, միավորը): Էլեկտրամագնիսական ալիքի ինտենսիվության և հաճախության կապը (առանց արտածման):

 

10. ՕՊՏԻԿԱ

 

76 (5 միավոր). Լուսային ճառագայթ: Լույսի ուղղագիծ տարածման օրենքը, այդ օրենքի փորձնական ապացույցների օրինակներ (ստվերի և կիսաստվերի առաջացումը): Լույսի անդրադարձման երևույթը: Հայելային անդրադարձում, հայելային անդրադարձման անհրաժեշտ պայմանը, հարթ հայելի: Ցրիվ անդրադարձում: Լույսի անդրադարձման օրենքները (առանց ապացուցման ըստ Հյույգենսի սկզբունքի), այդ օրենքների փորձնական ապացույցները: Լուսային ճառագայթի շրջելիության հատկությունը: Պատկերի կառուցումը հարթ հայելում:

77 (5 միավոր). Լույսի բեկման երևույթը: Լույսի բեկման օրենքները (առանց ապացուցման ըստ Հյույգենսի սկզբունքի): Միջավայրի բեկման ցուցիչ, դրա ֆիզիկական իմաստը: Ճառագայթների ընթացքը հարթ զուգահեռ թիթեղում: Ճառագայթների ընթացքը եռանկյուն պրիզմայում: Լույսի լրիվ անդրադարձման երևույթը: Լրիվ անդրադարձման սահմանային անկյուն:

78 (4 միավոր). Ոսպնյակներ: Հավաքող և ցրող ոսպնյակներ, դրանց տեսակները: Ոսպնյակի օպտիկական առանցք, օպտիկական կենտրոն, կիզակետ, կիզակետային հեռավորություն, կիզակետային հարթություն: Ոսպնյակի օպտիկական ուժ, դրա միավորը, միավորի սահմանումը: Բարակ ոսպնյակ: Ճառագայթների ընթացքը հավաքող և ցրող բարակ ոսպնյակներում:

79 (5 միավոր). Պատկերի կառուցումը հավաքող ոսպնյակում, երբ առարկան գտնվում է` ա) ոսպնյակի և նրա կիզակետի միջև, բ) ոսպնյակի կիզակետի և կրկնակի կիզակետի միջև, գ) ոսպնյակի կրկնակի կիզակետից դուրս: Պատկերի կառուցումը ցրող ոսպնյակում: Բարակ ոսպնյակի բանաձևի արտածումը: Ոսպնյակի բանաձևից ստացվող մասնավոր դեպքեր հավաքող ոսպնյակի համար, երբ առարկան գտնվում է ա) ոսպնյակից շատ հեռու, բ) ոսպնյակի կրկնակի կիզակետային հեռավորության վրա, գ) ոսպնյակի կիզակետում: Ոսպնյակի խոշորացում, խոշորացման բանաձևը:

 

11. ՔՎԱՆՏԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ

 

80 (4 միավոր). Ջերմային ճառագայթում: Պլանկի վարկածը: Պլանկի հաստատուն, դրա արժեքը: Լույսի քվանտ` ֆոտոն, դրա էներգիան, իմպուլսը:

81 (5 միավոր). Ֆոտոէֆեկտ, դրա ուսումնասիրությունը: Ֆոտոէֆեկտի վոլտ-ամպերային բնութագիծը: Հագեցման ֆոտոհոսանք: Կասեցնող լարում: Ֆոտոէլեկտրոնների առավելագույն կինետիկ էներգիայի չափումը: Ֆոտոէֆեկտի օրենքները: Ֆոտոէֆեկտի կարմիր սահման:

82 (5 միավոր). Ֆոտոէֆեկտի դասական մեկնաբանման անհնարինությունը: Ելքի աշխատանք, դրա կախումը նյութի տեսակից: Այնշտայնի հավասարումը ֆոտոէֆեկտի համար: Ֆոտոէֆեկտի օրենքների բացատրությունը Այնշտայնի հավասարման հիման վրա: Ֆոտոէֆեկտի կարմիր սահմանի և ելքի աշխատանքի կապը:

 

12. ԱՏՈՄ ԵՎ ԱՏՈՄԻ ՄԻՋՈՒԿ

 

83 (4 միավոր). Ատոմի կառուցվածքն ըստ Թոմսոնի: Լույսի ճառագայթումը թոմսոնյան ատոմի կողմից: Ռեզերֆորդի փորձերը, դրանց արդյունքների բացատրությունը Ռեզերֆորդի կողմից: Ատոմի մոլորակային մոդելը: Ատոմի մոլորակային մոդելի և դասական ֆիզիկայի հակասությունը:

84 (4 միավոր). Բորի կանխադրույթները: Ատոմի էներգիական մակարդակներ (վիճակներ): Հիմնական և ոչ հիմնական վիճակներ: Լույսի ճառագայթումն ու կլանումը ատոմի կողմից: Բորի տեսության դժվարությունները:

85 (5 միավոր). Ատոմի միջուկի կառուցվածքը: Միջուկի զանգվածը` արտահայտված նուկլոնների զանգվածների միջոցով: Միջուկի զանգվածային թիվ: Իզոտոպներ: Ջրածնի իզոտոպները: Միջուկային ուժեր, նրանց ուժգնությունը և հատկությունները: Ատոմի միջուկի կապի էներգիան: Զանգվածի պակասորդ: Կապի տեսակարար էներգիա, դրա կախումը զանգվածային թվից, այդ կախման գրաֆիկը:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Այն խնդիրները, որոնց պատասխանները մնացել են անփոփոխ, տրված են առանց պատասխանների (դրանց պատասխանները բերված են Ռ. Հովհաննիսյան և ուրիշներ, «Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու, 9-10» խնդրագրքում): ՈՒղղված պատասխանները տրված են խնդրի համարից հետո, ուղիղ փակագծերում:

 

1.36, 1.76, 1.82, 1.85, 1.86, 1.87, 1.88, 1.89, 1.105, 1.147, 1.151 [2,5մ/վ2], 1.153, 1.171, 1.172, 1.178, 1.191, 1.197, 1.206, 1.207, 1.208, 1.209 [11,58մ/վ, arctg1,65], 1.214, 1.220, 1.226, 1.252, 1.270:

 

2.24, 2.33, 2.42, 2.49, 2.59 [14354վ], 2.65, 2.96, 2.99, 2.117, 2.118, 2.122, 2.126, 2.129, 2.146, 2.155, 2.160:

_______

                          օ                              mg\/2RH-H2

3.5 [arccos(9/16)=55,8 ], 3.38, 3.42, 3.48, 3.62 [F= ___________ ],

R-H 3.65:

 

4.16, 4.21, 4.29, 4.40, 4.77, 4.81, 4.93, 4.106, 4.112, 4.117, 4.119, 4.134, 4.145, 4.163, 4.165, 4.171, 4.174 [3920 Ջ, 5840,4 Ջ 67,1%], 4.201, 4.218, 4.220, 4.226, 4.233, 4.260 [-0,315Ջ]:

 

5.2, 5.14, 5.43 [19,6սմ], 5.64, 5.73, 5.82, 5.84, 5.87:

              23            10                         12

6.1 [12x10  ], 6.5 [6x10  մ], 6.8, 6.12, 6.15 [2x10  ], 6.16 [1,03],

            44                           25

6.23 [1,1x10  ], 6.24, 6.28, 6.31 [8,1x10  ], 6.32, 6.38, 6.43, 6.55, 6.57, 6.59, 6.68, 6.79, 6.80, 6.81 [163սմ], 6.83, 6.84, 6.86, 6.93, 6.94, 6.97, 6.99, 6.106, 6.109, 6.110, 6.111, 6.113, 6.120, 6.128, 6.129, 6.130, 6.167:

 

7.9, 7.10, 7.13 [4,84սմ], 7.18 [33,75%], 7.25 [10,96ր], 7.39, 7.40, 7.41, 7.45, 7.51, 7.69, 7.83:

 

8.9, 8.15 [56,9օC], 8.23 [1,131կգ], 8.25, 8.27 [2144վ], 8.29, 8.44 [660գ]:

 

9.11, 9.13, 9.22, 9.23, 9.40, 9.52, 9.53, 9.55, 9.58, 9.61, 9.64, 9.101, 9.103, 9.112, 9.125, 9.128, 9.134, 9.150, 9.161:

 

10.17, 10.37, 10.39, 10.57, 10.58, 10.64, 10.70, 10.97, 10.103, 10.115, 10.121, 10.122, 10.140, 10.148, 10.153:

 

                         -3 3                               9     

11.33, 11.35 [4.18x10  մ ], 11.41, 11.52, 11.53 [3,84x10  Կլ]:

 

12.27 [217 Ա], 12.30, 12.31, 12.50, 12.59, 12.60 [0,54մ], 12.81, 12.95, 12.99, 12.100, 12.106, 12.115, 12.116:

 

13.14, 13.16 [1,42վ], 13.21 [13,5Ջ; 4,5Ջ], 13.45, 13.47, 13.56, 13.61, 13.62, 13.63, 13.78, 13.79:

 

14.5, 14.6, 14.8, 14.12, 14.15, 14.18, 14.21, 14.24, 14.25, 14.26, 3 14.37, 14.38 [10 ռադ/վ], 14.39, 14.48, 14.58, 14.61, 14.63, 14.65, 14.72, 14.79:

 

15.6, 15.47, 15.54, 15.56, 15.57, 15.58, 15.63 [arcsin 0,785 = 51,7օ], 15.71, 15.81, 15.82, 15.89, 15.92, 15.95, 15.108, 15.115, 15.122 [4F2/{4(l-F)2-l2}], 15.123, 15.142 [85,7սմ]:

 

17.2 [4000], 17.10, 17.19, 17.42 [7,79Վ], 17.45 [2,9մԱ], 17.46, 17.47:

 

18.24, 18.25:

 

Ռ. Ավագյան և ուրիշներ խնդրագրքից բանկում չեն ընդգրկվել թթ. 576, 635, 677, 693, 1036, 1053, 1148 և 1149 խնդիրները:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Ստորև ներկայացված է ընդունելության քննությունների ֆիզիկայի ծրագրով պահանջվող լրիվ նյութը, որից կընտրվեն քննական տոմսերի տեսական հարցերը:

2. Ծրագրի հարցերի տրոհումը ենթահարցերի համապատասխանեցված է ՀՀ միջնակարգ դպրոցներում օգտագործվող «Ֆիզիկա - 9» (Ա. Կիրակոսյան, Ա. Մամյան, Երևան, Լույս, 2000) և «Ֆիզիկա - 10» (Գ. Մելիքյան, Ռ. Գաբրիելյան, Երևան, Լույս, 2000) դասագրքերում շարադրված նյութին:

3. Տեստային հարցերի բանկում, բացի «Ֆիզիկա. հարցերի և առաջադրանքների ժողովածու»-ից (Է. Մ. Ղազարյան և ուրիշներ, Երևան, Միտք, 1998), կներառվեն նաև «Ֆիզիկա - 9» և «Ֆիզիկա - 10» դասագրքերում բերված հարցերը:

4. «Ստատիկայի տարրերը» և «Հարաբերականության տեսության տարրերը» թեմաների հարցերը քննական տոմսերում կներառվեն միայն տեստային հարցերի և խնդիրների ձևով:

5. Քննական տոմսերի խնդիրների բանկը կազմում են` «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու բուհ ընդունվողների համար» (Ռ. Ավագյան և ուրիշներ, Երևան, Լույս, 1996) խնդրագիրքը և «Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու, 9-10 դաս.» (Ռ. Ա. Հովհաննիսյան և ուրիշներ, Երևան, Լույս, 2000) խնդրագրքից ընտրված 2, 3 և 4 միավորանոց 245 խնդիր, որոնց համարները տրված են ծրագրից հետո:

6. Տեստային հարցերին, անկախ հարցի արժեքից, տալ հիմնավորված պատասխաններ, չսահմանափակվելով «այո» կամ «ոչ» տիպի պատասխանով, և բացատրել օգտագործված տառային նշանակումները:

7. Քննական տոմսին պատասխանելիս անհրաժեշտ է միայն 3 և 4 միավորանոց խնդիրների լուծումներն ուղեկցել համառոտ բացատրություններով և գծագրերով:

 

ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՏՈՄՍԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Դասընթացի բոլոր թեմաները քննական տոմսերում հավասարապես ընդգրկելու նպատակով Ծրագրով նախատեսված նյութը բաժանված է հետևյալ վեց մասերի.

I. Կինեմատիկա և դինամիկա

II. Պահպանման օրենքները մեխանիկայում: Հեղուկներ և գազեր:

III. Մոլեկուլային ֆիզիկա: Ջերմային երևույթներ:

IV. Էլեկտրաստատիկա: Հաստատուն հոսանքի օրենքները:

V. Մագնիսական դաշտ: Էլեկտրամագնիսական մակածում: Տատանումներ և ալիքներ:

VI. Օպտիկա: Քվանտային ֆիզիկա: Ատոմի և միջուկի ֆիզիկա:

Քննական տոմսը պարունակում է երկու տեսական հարց (երկրորդը` տեստի ձևով), որոնց առավելագույն գնահատականը 20 միավորային համակարգով 9 միավոր է (5 + 4 կամ 4 + 5): Քննական տոմսը պարունակում է չորս խնդիր, որոնցից երկուսին կտրվի երկուական, իսկ մյուս երկուսին` համապատասխանաբար 3 և 4 միավոր (2 x 2 + 1 x 3 + 1 x 4 = 11):

Առաջին տեսական հարցում տրված են այն բոլոր ենթահարցերը, որոնց անհրաժեշտ է պատասխանել գրավոր աշխատանքում, մանրամասն շարադրելով պահանջվող նյութը: Բանաձևերի արտածումը պարտադիր է, եթե հարցում չի նշված «առանց արտածման» արտահայտությունը:

Գնահատման նվազագույն քայլը սահմանված է 0.25 միավոր: Թվային պատասխանի սխալի համար գնահատականից հանվում է 0.25 միավոր: 0.25 միավոր է հանվում նաև չափողականության սխալի համար:

Ստորև ներկայացված է քննական տոմսի նմուշօրինակ:

 

ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՏՈՄՍԻ ՆՄՈՒՇ

 

1 (5 միավոր)

Էլեկտրաէներգիայի հաղորդումը: Ջերմային կորուստների անխուսափելիությունն էլեկտրաէներգիայի հաղորդման ընթացքում: Կորուստների նվազեցման ուղիները: Փոփոխական հոսանքի լարման բարձրացման և ցածրացման անհրաժեշտությունը: Փոփոխական հոսանքի տրանսֆորմատոր (կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը): Տրանսֆորմատորի աշխատանքը պարապ ընթացքի ռեժիմում: Տրանսֆորմացիայի գործակից: Բարձրացնող և ցածրացնող տրանսֆորմատորներ: Տրանսֆորմատորի աշխատանքը բեռնավորման ռեժիմում:

 

2 (4 միավոր)

2a. Ո՞ր դեպքում է մարմնի տեղափոխության ժամանակ նրա վրա ազդող հաստատուն ուժի աշխատանքը հավասար զրոյի: (0,5)

2b. Ո՞ր էներգիան են անվանում պոտենցիալ էներգիա: (0,5)

2c. Ի՞նչ նշան ունի ծանրության ուժի կատարած աշխատանքը, երբ մարմինը թեք հարթությամբ սահում է դեպի ներքև: (0,5)

2d. Կախվա՞ծ է արդյոք կինետիկ էներգիայի արժեքը և նշանը մարմնի շարժման ուղղությունից: (0,5)

2e. Երկու նույնանուն լիցքեր էլեկտրական փոխազդեցության շնորհիվ սկսում են շարժվել: Ի՞նչ նշան ունի էլեկտրական ուժերի կատարած աշխատանքը: (1,0)

2f. Ինչպե՞ս է կախված հավասարաչափ շարժվող հրթիռի հզորությունը արագությունից, եթե օդի դիմադրության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է արագության քառակուսուն` F=ko2: (1,0)

 

3 (2 միավոր)

Երբ ատոմում էլեկտրոնը մի ստացիոնար ուղեծրից անցնում է մյուսին, ճառագայթվում է 0,6x10(-6) մ ալիքի երկարությամբ ֆոտոն: Ի՞նչ էներգիա է կորցնում այդ ժամանակ ատոմը:

 

4 (2 միավոր)

Նյութական կետը, հավասարաչափ շարժվելով 10մ շառավիղ ունեցող շրջանագծով, 10վ-ի ընթացքում անցնում է 50մ ճանապարհ: Որոշել այդ կետի կենտրոնաձիգ արագացումը:

 

5 (3 միավոր)

2,075x10(-3) կգ/մոլ մոլային զանգվածով իդեալական գազն իզոբար կերպով ընդարձակվում է այնպես, որ նրա ջերմաստիճանը բարձրանում է 100Կ-ով, և գազը կատարում 4x10(4) Ջ աշխատանք: Որոշել գազի զանգվածը:

 

6 (4 միավոր)

Հարթ կոնդենսատորի մեջ, նրա շրջադիրներին զուգահեռ, 4x10(6) մ/վ արագությամբ ներս է թռչում էլեկտրոնը: Կոնդենսատորի ներսում թռչելիս որքանո՞վ էլեկտրոնը կշեղվի իր շարժման սկզբնական ուղղությունից, եթե շրջադիրի երկարությունը 8x10(-2) մ է, իսկ կոնդենսատորի ներսում դաշտի լարվածությունը` 3x10(3) Վ/մ: Էլեկտրոնի ծանրության ուժն անտեսել:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Ա. Վ. Պյորիշկին, Ն. Ա. Ռոդինա, Ֆիզիկա-7, Երևան, Լույս, 1999:

2. Ա. Վ. Պյորիշկին, Ն. Ա. Ռոդինա, Ֆիզիկա-8, Երևան, Լույս, 1999:

3. Ա. Կիրակոսյան, Ա. Մամյան, Ֆիզիկա-9, Երևան, Լույս, 2000:

4. Գ. Գ. Մելիքյան, Ռ. Գ. Գաբրիելյան, Ֆիզիկա-10, Երևան, Լույս, 2000:

5. Է. Մ. Ղազարյան և ուրիշներ, Ֆիզիկա. հարցերի և առաջադրանքների ժողովածու, Երևան, Միտք, 1998:

6. Ռ. Մ. Ավագյան և ուրիշներ, Ֆիզիկայի խնդիրների ժողովածու բուհ ընդունվողների համար, Երևան, 1996:

7. Ռ. Հովհաննիսյան և ուրիշներ, Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու 9-10, Երևան, Լույս, 2000:

 

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
27.04.2005
N 191-Ա/Ք
Հրաման