Սեղմել Esc փակելու համար:
ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0585.250505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2005 թվականի N 585-Ա

 

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ոռոգման նպատակով 2005 թվականի ոռոգման շրջանում Սևանա լճից ջրառի չափաքանակը սահմանել մինչև 150.0 մլն խոր. մետր:

(1-ին կետը փոփ. 01.09.05 թիվ 1413-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և լճից մեխանիկական ոռոգման համակարգերին անհրաժեշտ ջրաքանակ ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակների և ժամկետների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի պլան-ժամանակացույցում ամիսների, ամսվա և տասնօրյակների կտրվածքով կատարել ծավալային ու ժամկետային փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել Սևանա լճից նախատեսված` Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգով ջրի բացթողման չափաքանակներում.

բ) Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2,0 խոր. մ/վրկ, և 2 ժամով հիմնական ելք` 5,0 խոր. մ/վրկ, ընդամենը` տարեկան 0,65 մլն խոր. մետր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2005
N 585-Ա
Որոշում