Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱՎՈ ...

 

 

040.0571.240505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2005 թվականի N 571-Ն

 

i

ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1060-Ն որոշմամբ հաստատված ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգի կիրարկումն ապահովելու և ջրային պետական կադաստրի վարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացումը մրցութային կարգով մասնավոր օպերատորին հանձնելու կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 571-Ն որոշման

 

ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով ու պայմաններով սահմանվում են ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացումը մրցութային կարգով մասնավոր օպերատորին հանձնելու և դրան առնչվող ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման պետական լիազորված մարմնի ու մասնավոր օպերատորի կողմից իրականացվող գործառույթների հետ կապված պայմանները:

2. Մասնավոր օպերատորը ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացման աշխատանքներում մրցութային կարգով ներգրավվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

3. Ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացման առաջադրանքը մշակում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման պետական լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 1060-Ն որոշմամբ հաստատված ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգի պահանջների համաձայն:

4. Ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացման աշխատանքներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 1060-Ն որոշմամբ հաստատված ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգի 2-րդ բաժնի պահանջների կատարման համար համապատասխան նյութերի և տեղեկատվության պատրաստումը, ինչպես նաև ցուցանիշների բնութագրերի մասին եռամսյակային, տարեկան և հնգամյա պարբերական հրատարակությունների ապահովումը,

բ) ջրային պետական կադաստրում տվյալների գրառման գրանցամատյանների ձևերի և դրանց վարման կարգով պահանջվող նյութերի (տեղեկատվության) պատրաստումը,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 1060-Ն որոշմամբ հաստատված ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգի պահանջների համաձայն սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված նյութերի (տեղեկատվության) տրամադրումը ջրային պետական կադաստրին:

5. Սույն կարգի ու պայմանների 4-րդ կետով նախատեսված աշխատանքներն իրականացվում են պայմանագրային կարգով` ապահովելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման պետական լիազորված մարմնի կողմից ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացմանը ներկայացվող պայմանները:

6. Ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացման պայմանները ներառում են`

ա) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման պետական լիազորված մարմնի կողմից սահմանված`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 1060-Ն որոշմամբ հաստատված ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգի 2-րդ բաժնի պահանջների կատարումն ապահովող ժամանակացույցը,

տվյալների հավաքագրման, մշակման և դասակարգման իրականացման սկզբունքները,

ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացման ընթացքի մասին տեղեկատվության ապահովմանը և հաշվետվություններին ներկայացվող պահանջները,

մասնավոր օպերատորին ներկայացվող` ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացմանն առնչվող այլ (իրատեսական) պահանջներ.

բ) ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացման աշխատանքների արդյունքում ստացված նյութերի նկատմամբ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման պետական լիազորված մարմնի իրավունքների պահպանումը,

գ) ջրային պետական կադաստրի տվյալների բազա մուտք գործող ցուցանիշների, դրանց համատեղելիության, չափման միավորների միասնականության ապահովումը.

դ) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման պետական լիազորված մարմնի կողմից մասնավոր օպերատորին հանձնման ենթակա ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացմանը վերաբերող տվյալների ու նյութերի ցանկը և ներկայացնելու ժամանակացույցը` հաստատված ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման պետական լիազորված մարմնի և մասնավոր օպերատորի կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2005
N 571-Ն
Որոշում