Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ...

 

 

600.0043.110505

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         05           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2005 թվականի N 43-Ն

 

i

ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

i

1.2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող կայանների կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման հարաբերություններում:

(1.2-րդ կետը փոփ. 13.12.17 թիվ 543-Ն, 12.12.2018 թիվ 455-Ն որոշումներ)

i

1.3. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված պայմանագրի օրինակելի ձևում ամրագրված Էլեկտրական էներգիա ընդունողին վերաբերող դրույթները կայանի բաշխման ցանցին միացման տեխնիկական բնույթի իրավահարաբերությունների մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման գործառույթի մասով` էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ:

(1.3-րդ կետը լրաց. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի ապրիլի 22-ի

N 43-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

    «___»___________ 200_ թվական               ք.__________________

 

__________________________________________________________________________

(արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության

լիցենզիա ունեցող ընկերության անվանումը) _________________________________________________________________________,

 

այսուհետ` Կառուցող, ի դեմս ___________________________________________

 

_________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, և _________________________________________________________________________,

(ընկերության անվանումը) այսուհետ` Էլեկտրական էներգիա ընդունող, ի դեմս _________________________ _________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, և էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձը _________________________________________,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ` Ծառայություններ մատուցող, ի դեմս _______________________________

__________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, համատեղ կոչվելով Կողմեր կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1 Կառուցողը կարգաբերման-գործարկման աշխատանքների կատարման ընթացքում արտադրվող էլեկտրաէներգիան առաքում է Էլեկտրական էներգիա ընդունողին, Ծառայություններ մատուցողը` հաշվառում է այն, իսկ Բաշխողը վճարում առաքված էլեկտրաէներգիայի համար` Պայմանագրով սահմանված կարգով:

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ընդունած իրավական ակտերով:

2.2 Կառուցողը պարտավորվում է.

ա) մինչև կարգաբերման-գործարկման աշխատանքները սկսելը տեղադրել տեխնիկական պահանջներին համապատասխան առևտրային հաշվառքի սարքեր` տեղեկացնելով Ծառայություններ մատուցողին.

բ) կարգաբերման-գործարկման աշխատանքների ծրագիրը համաձայնեցնել Էլեկտրական էներգիա ընդունողի հետ.

գ) էլեկտրաէներգիայի առաքումը իրականացնել Պայմանագրի 2.4 կետի ա) ենթակետում նշված ակտը կազմելուց հետո.

դ) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.

ե) Էլեկտրական էներգիա ընդունողի և Ծառայություններ մատուցողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Էլեկտրական էներգիա ընդունողի և Ծառայություններ մատուցողի լիազոր ներկայացուցիչների մուտքը իր տարածք` առևտրային հաշվառքի սարքերի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:

2.3 Էլեկտրական էներգիա ընդունողը պարտավորվում է.

ա) վճարել առաքված էլեկտրաէներգիայի համար` Պայմանագրով սահմանված կարգով.

բ) ապահովել Կառուցողի և Ծառայություններ մատուցողի լիազոր ներկայացուցիչների մուտքը իր տարածք` առևտրային հաշվառքի սարքերի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար, եթե Կառուցողին սեփականության իրավունքով պատկանող առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է իր տարածքում:

2.4 Ծառայություններ մատուցողը պարտավորվում է.

ա) Կառուցողի կողմից տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի վերաբերյալ կազմել տեխնիկական պահանջներին համապատասխանության ակտ` այն ներկայացնելով Էլեկտրական էներգիա ընդունողին.

բ) հաշվառել Կառուցողի առաքած էլեկտրաէներգիան:

 

3. Վճարման կարգը

 

i

3.1 Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում Կառուցողի առաքած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը Էլեկտրական էներգիա ընդունողը կատարում է կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին առաջին որոշումը և էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև հաջորդ հաշվարկային ամսվա 25-ը` կայանից երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին առաքվող էլեկտրական էներգիայի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվարկային ամսում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը:

(3.1-ին կետը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

5. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

5.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

5.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

6. Լրացուցիչ պայմաններ

 

6.1 Կառուցողը` Հանձնաժողովի կողմից տրված էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի որոշման պատճենը և առաքված էլեկտրաէներգիայի (հզորության) համար սակագնի սահմանման մասին որոշման պատճենը ներկայացնում է Էլեկտրական էներգիա ընդունողին:

6.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կառուցողը և Էլեկտրական էներգիա ընդունողը` Ծառայություններ մատուցողի մասնակցությամբ:

6.3 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Էլեկտրական էներգիա ընդունողը և Կառուցողը` իրենց տարածքում տեղադրված առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի խափանման դեպքում պարտավոր են տեղեկացնել միմյանց և Ծառայություններ մատուցողին: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կառուցողը և Էլեկտրական էներգիա ընդունողը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Ծառայություններ մատուցողին:

6.4 Եթե Կառուցողը կառուցում է 10 ՄՎտ և ավելին տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական կայան, ապա Պայմանագրի 2.2 կետի բ) ենթակետում նշված ծրագիրը պարտավոր է համաձայնեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի հետ:

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. Այլ պայմաններ

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

9. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Պայմանագրի 3.1 կետում նախատեսված պարտավորության կատարման ավարտը:

9.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

9.3 Հանձնաժողովի կողմից կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

9.4 Պայմանագիրը կազմված է 4 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:

 

10. Կողմերի գտնվելու վայրը և հաշվարկային համարները

 

    Կառուցող`                            Էլեկտրական էններգիա ընդունող`

    գտնվելու վայրը _______________       գտնվելու վայրը_________________

    Հ/հ __________________________       Հ/հ ___________________________

    Հեռախոս                              Հեռախոս

    Ֆաքս                                 Ֆաքս

    Գործունեության լիցենզիա N            Գործունեության լիցենզիա N

    Ղեկավար                              Ղեկավար

 

    _________________________________    _________________________________

    (ստորագրություն, անուն, ազգանուն)    (ստորագրություն, անուն, ազգանուն)

          Կ.Տ.                                 Կ.Տ.

 

Ծառայություններ մատուցող`

գտնվելու վայրը __________________

Հ/հ _____________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

 

._________________________________________________________________________.

|Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով|

|                                                                         |

|Գրանցված է            «___»_________________ 200 _____ թվական            |

|                                                                         |

|Գրանցման N ________                                 Կ.Տ.                 |

|                                                                         |

|Պատասխանատու  _________________________________                          |

|              (ստորագրություն, անուն, ազգանուն)                          |

._________________________________________________________________________.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
22.04.2005
N 43-Ն
Որոշում