Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0272.140797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«14» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 1997 թ. թիվ 272

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մի շարք անհետաձգելի միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներն ավելացնել 600,0 մլն դրամով` պակասեցնելով «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ձեռնարկությունների վնասները ծածկելու համար նախատեսված սուբսիդիաները` 200,0 մլն դրամով և ձեռնարկությունների ու բանկերի վերականգնման համար պետական աջակցության ծախսերը` 400,0 մլն դրամով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից ստացվող լրացուցիչ եկամուտներից 600,0 մլն դրամն ուղղելու սույն որոշման 1-ին կետով պակասեցված ծախսերի վերականգնմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.1997
N 272
Որոշում