Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԵՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0300.100797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 1997 թ. թիվ 300

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի հուլիսի 11-18-ը Երևանում երկրորդ համահայկական ուսանողական վեհաժողովի անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` երկրորդ համահայկական ուսանողական վեհաժողովի անցկացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճը տրամադրել «Պարմանի» ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամին, իսկ հյուրերի սպասարկման համար հատկացնել «Վոլգա» մակնիշի մեկ ավտոմեքենա:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկրորդ համահայկական ուսանողական վեհաժողովի անցկացման հետ կապված ծախսերի կատարման համար «Պարմանի» ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամին հատկացնել 3,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.07.1997
N 300
Որոշում