Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՖԻՆԱՆՍԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0301.100797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 1997 թ. թիվ 301

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի ծախսերը` 53,92 մլն դրամի չափով, իրականացվում են`

ա) կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության վարկային առաջին ծրագրի (SATAC - 1) մնացորդների հաշվին` 48,92 մլն դրամ.

բ) Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` 5 մլն դրամ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի գործունեության ֆինանսավորումը,

i

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը միջազգային կազմակերպությունների և առանձին երկրների դրամաշնորհների հաշվին կարող է ստանալ լրացուցիչ տեխնիկական և ֆինանսական միջոցներ, որոնք կօգտագործվեն խորհրդատվական ծառայությունների, մասնագիտական օգնության, աշխատանքի լրացուցիչ վարձատրության, գույքի և գրասենյակային տեխնիկայի ձեռքբերման և հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովող այլ վճարումների համար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.07.1997
N 301
Որոշում