Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵԼԱՎԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ...

 

 

041.0315.150797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 1997 թ. թիվ 315

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵԼԱՎԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի տարածքում 1997 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած սելավի հետևանքների վերացման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու և վառելիքաքսանյութեր ձեռք բերելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Գորիսի քաղաքապետարանին հատկացնել 50 մլն դրամ կանխավճար` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին,

բ) Գորիսի քաղաքապետարանի ներկայացրած մասնագիտական ակտերի և սահմանված կարգով կազմված նախահաշվային փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն առաջնահերթ աշխատանքների հետագա ֆինանսավորման ծավալների և աղբյուրների վերաբերյալ:

2. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.07.1997
N 315
Որոշում