041.0332.210797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 1997 թ. թիվ 332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հիմնական մոտեցումների, իրականացվող բարեփոխումների ընթացքի գնահատման և զարգացման հայեցակարգ մշակելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` մինչև 1997 թվականի օգոստոսի 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հիմնական մոտեցումների, իրականացվող բարեփոխումների ընթացքի գնահատման և զարգացման հայեցակարգը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, վարչություններին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին` մինչև 1997 թվականի հուլիսի 25-ը միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ ձմռան նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի
ԹԻՎ 332 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Դ. Զադոյան - Արարատի մարզպետ
Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին
տեղակալ
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին
տեղակալ
Լ. Գալստյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
քաղաքաշինության և աղետի գոտու
հարցերի վարչության բաժնի վարիչ
Կ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
տնտեսության օպերատիվ կառավարման
վարչության բաժնի վարիչ
Ն. Գրիգորյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահի
տեղակալ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության պետական բյուջեի ծախսերի
պլանավորման վարչության պետ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարության
գիտատեխնիկական վարչության պետ
Ա. Մարտիրոսյան - «Հայէներգո» ՊՁ-ի տնօրենի տեղակալ
Մ. Մինասյան - Երևանի Նոր Նորքի թաղապետ
Մ. Վարդանյան - Գյումրիի քաղաքապետ
Գ. Ոսկերչյան - Աբովյանի քաղաքապետ
Ս. Միքայելյան - Հրազդանի քաղաքապետ
Ա. Ալեքսանյան - Սևանի քաղաքապետ
Ռ. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
բնակարանային կոմունալ տնտեսության
հարցերի վարչության պետի տեղակալ
(հանձնաժողովի քարտուղար)