Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱ ...

 

 

040.0256.090797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«9» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 1997 թ. թիվ 256

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա/ «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի ջրմուղ-կոյուղու արտադրող-տեղափոխող տարածքային մասնաճյուղերի և քաղաքների ջրմուղ-կոյուղու իրացնող պետական ձեռնարկությունների:

«Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի տնօրինմանը և շահագործմանը թողնել ջրմուղ-կոյուղու համակարգերի գլխամասային կառուցվածքները, մայրուղի ջրատարները, մեկից ավելի բնակավայրեր սնուցող պաշարապահ ռեզերվուարները, խմելու ջրի և կոյուղու մաքրման կայանները, գլխավոր կոլեկտորները, լաբորատորիաները, պոմպակայանները և ախտահանման կայանները:

i

Համայնքների սեփականությանը և ենթակայությանը հանձնել քաղաքների ջրմուղ-կոյուղու իրացնող պետական ձեռնարկությունները` իրենց գույքով, ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրական կարգավորման-պաշարապահ ռեզերվուարները, ցանցում գործող պոմպակայանները և այլ կառուցվածքներ (բաշխման, կարգավորման հանգույցներ, դիտահորեր, հիդրանտներ).

բ/ համապատասխան համայնքների հետ համատեղ մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել քաղաքների ջրմուղ-կոյուղու իրացնող պետական ձեռնարկությունների գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

գ/ «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի հաշվեկշռում գտնվող գյուղական բնակավայրերի ինքնուրույն ջրամատակարարման համակարգերը, ներառյալ գլխամասային կառուցվածքները (եթե ջրաղբյուրներում բնակավայրերի հեռանկարային ջրապահանջներից ջրաքանակի ավելցուկ չկա), ջրմուղ-կոյուղու ներքին ցանցերը, օրական կարգավորման-պաշարապահ ռեզերվուարները, ցանցում գործող պոմպակայանները և այլ կառուցվածքներ (բաշխման, կարգավորման հանգույցներ, դիտահորեր, հիդրանտներ) մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը սեփականության իրավունքով հանձնել համապատասխան համայնքներին.

դ/ իրացնող պետական ձեռնարկությունները համայնքներին հանձնելու պահին 1997 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ծառայությունների համար առաջացած դեբիտորական պարտքերը (բացի տվյալ ձեռնարկության գործունեության հետևանքով առաջացած պարտքերից) հաշվեգրել «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի հաշվեկշռում.

ե/ մինչև 1998 թվականի հունվարի 1-ն ուսումնասիրել «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի և Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի սպասարկման ոլորտներում չընդգրկված բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի կրեդիտորական և դեբիտորական պարտքերի մարման վերաբերյալ:

i

3. Սահմանել, որ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար 1997 թվականի օգոստոսի 1-ից գործելու են մեծածախ և մանրածախ սակագներ:

i

Ջրամատակարարման և ջրահեռացման միասնական մեծածախ սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

Մինչև ջրմուղ-կոյուղու համապատասխան ձեռնարկությունները համայնքներին հանձնելը, ջրամատակարարման և ջրահեռացման մանրածախ սակագները հաստատում է «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

i

Ջրմուղ-կոյուղու իրացնող ձեռնարկությունները համայնքներին հանձնելուց հետո մանրածախ սակագները (վճարները) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած մանրածախ սակագների սահմանման կարգին համապատասխան հաստատում են տեղական ինքնակառավարման մարմինները:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել ջրամատակարարման և ջրահեռացման մանրածախ սակագների սահմանման կարգը:

5. Հաստատել ջրամատակարարման և ջրահեռացման օրինակելի պայմանագրի ձևը (կցվում է):

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա/ ջրի մեծածախ մատակարարումը համայնքներին իրականացնել համաձայն սույն որոշման 5-րդ կետով հաստատված օրինակելի պայմանագրի պայմանների.

բ/ մինչև 1997 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ջրամատակարարման և ջրահեռացման սակագնային քաղաքականության վերաբերյալ:

i

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման բարելավման միջոցառումների մասին» թիվ 163 որոշման 1-ին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 31-ի «Բնակչությանն իրացվող հացի մանրածախ գնի և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» թիվ 165 որոշման 6-րդ ու 7-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ձեռնարկությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագներ սահմանելու մասով:

/խմբ. 16.10.97 թիվ 436 որոշում/

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 256 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ

 

     Աբոնենտ թիվ ___________                     «___» _________ 199 թ.

 

քաղաքը ________________

 

«Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ն (այսուհետև` ձեռնարկություն) ի դեմս

 

ձեռնարկության գլխավոր տնօրեն _________________________________________,

(անունը, ազգանունը)

 

որը գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից և __________________

(իրավաբանական

 

__________________________________________ (այսուհետև` աբոնենտ) ի դեմս

(անձի անվանումը)

 

տնօրեն _______________________________________________________________,

(անունը, ազգանունը)

 

որը գործում է ______________________________________ հիման վրա, համատեղ

 

___________________________ ի դեմս ____________________________________

   (համայնքի անվանումը)             (համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

 

(այսուհետև` երաշխավոր), որը գործում է ________________________________

 

հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան.

 

1.1. Ձեռնարկությունը մատակարարում է աբոնենտին խմելու որակի ջուր և իրականացնում է կեղտաջրերի հեռացումը:

1.2. Աբոնենտը սահմանված կարգով օգտագործում է մատակարարված ջուրը, կեղտաջրերը լցնում է ձեռնարկության ջրահեռացման համակարգ և պայմանագրում նշված ժամկետում վճարում ծառայությունների համար:

1.3. Երաշխավորն ապահովում է աբոնենտի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը:

2. Կողմերի պարտավորությունները.

2.1. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և սույն պայմանագրի դրույթներով:

2.2. Ձեռնարկությունը պարտավորվում է.

2.2.1. Ապահովել աբոնենտի ամենօրյա ջրամատակարարումը ________________

 

հազ.խոր. մ/տասնօրյակ _______ հազ. խոր. մ/ամիս _______ հազ. խոր. մ/տարի խմելու որակի ջրով (համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված և «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի հաստատած սահմանաքանակի և սույն պայմանագրին կից ջրամատակարարման ժամանակացանկի):

2.2.2. Ընդունել աբոնենտից կոմունալ-կենցաղային և արտադրական կեղտաջրերը և հեռացնել ձեռնարկության ջրահեռացման համակարգով`

 

____________ հազ. խոր. մ/ամիս ___________ հազ. խոր. մ/տարի քանակությամբ:

2.2.3. Խմելու որակի ջրի և կեղտաջրերի հեռացման սակագների փոփոխման դեպքում 10 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել աբոնենտին:

2.2.4. Տեխնիկական օգնություն ցույց տալ աբոնենտին ջրաչափի տեղադրման աշխատանքներում:

2.3. Աբոնենտը պարտավորվում է.

2.3.1. Ձեռնարկությանը վճարել յուրաքանչյուր ամսվա ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների վարձը` մինչև հաջորդ ամսվա 10-ը:

2.3.2. Ապահովել իր ենթակայության տակ գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի, սարքերի, սարքավորումների պահպանությունը, ջրաչափական հանգույցի տեղադրումը, շահագործումը և անձեռնմխելիությունը:

2.3.3. Կազմակերպել խմելու ջրի արդյունավետ բաշխումը և դրա նպատակային ու խնայողաբար օգտագործումը:

2.3.4. Թույլատրել ձեռնարկության լիազոր ներկայացուցչի մուտքն իր տարածք` ջրաչափական հանգույցների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական շահագործման վիճակը համատեղ ուսումնասիրելու համար:

2.3.5. Ձեռնարկության ծառայությունից որպես աբոնենտ հրաժարվելու դեպքում այդ մասին երկու ամիս առաջ տեղյակ պահել ձեռնարկությանը:

2.4. Երաշխավորը պարտավորվում է.

2.4.1. Աբոնենտի կողմից պայմանագրով նախատեսված վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում պարտքերն ամբողջությամբ փոխհատուցել համայնքի բյուջեից անակցեպտ:

3. Հաշվառման կարգը.

3.1. Աբոնենտին տրված ջրի քանակը որոշվում է ջրաչափի ցուցմունքով:

3.2. Ջրաչափի բացակայության, անսարքության, կապարակնիքների խախտման և 2, 3, 4-րդ կետում նշված պահանջը չապահովելու դեպքերում տրված ջրի քանակը հաշվարկվում է ըստ ջրատարի թողունակության` հաշված վերջին փոխադարձ հաշվարկների օրվանից մինչև խախտման վերացումը:

3.3. Աբոնենտի կողմից հեռացվող կեղտաջրերի քանակը, որպես կանոն, ընդունվում է ծախսված ջրի քանակին հավասար: Չհամապատասխանելու դեպքում քանակը որոշվում է մինչև տվյալ ամսվա 25-ը` կողմերի համատեղ կազմած հաշվարկներով:

3.4. Կողմերը պարտավոր են յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կազմել փոխադարձ հաշվարկների ակտ: Ակտը կազմելու համար կողմերից մեկի ջրաչափական հանգույց չներկայանալու դեպքում կազմվում է միակողմանի ակտ և գրավոր ներկայացվում նրան: Երեք օրվա ընթացքում գրավոր առարկություն չստանալու դեպքում միակողմանի ակտը համարվում է ընդունված:

4. Վճարման կարգը.

4.1. Աբոնենտի կողմից ստացված ջրաքանակի և կեղտաջրերի հեռացման համար վճարումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հաստատած մեծածախ սակագների:

Պայմանագրի կնքման պահին գործում են հետևյալ սակագները`

 

1 խոր. մ խմելու որակի ջրի համար ______________ դրամ,

1 խոր. մ հեռացվող կեղտաջրի համար ______________ դրամ:

 

4.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխված

սակագների կիրառումը կողմերի համար պարտադիր է:

4.3. Եթե աբոնենտը յուրաքանչյուր ամսվա վճարումը մինչև հաջորդ ամսվա

10-ը չի կատարում, ապա վճարման պարտականություններն իր վրա է վերցնում

երաշխավորը: Վճարման յուրաքանչյուր ուշացրած օրվա համար հաշվարկվում է

տուգանք` չվճարված գումարի 0,25 %-ի չափով:

4.4. Մինչև հաջորդ ամսվա 10-ը նախորդ ամսվա վճարումը չկատարելու դեպքում

ձեռնարկությունը հաշիվ է ներկայացնում երաշխավորին` անառարկելի կարգով

վճարման համար:

4.5. Երկու ամսվա ընթացքում վճարումը չկատարելու դեպքում ձեռնարկությունը

դադարեցնում է ջրամատակարարումը և այն վերականգնում պարտքը մարելուց հետո:

4.6. Աբոնենտի ստացած խմելու ջրի և կեղտաջրերի հեռացման համար տարեկան

վարձը պայմանագիրը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ

վճարելու դեպքում սակագների հետագա փոփոխությունները նրա նկատմամբ չեն

կիրառվում:

5. Հեռացվող կեղտաջրերի ընդունման կարգը.

5.1. Աբոնենտի կողմից ձեռնարկության ջրահեռացման համակարգ լցվող

կեղտաջրերի կեղտոտվածության աստիճանը չպետք է գերազանցի Հայաստանի

Հանրապետության բնապահպանության նախարարության սահմանած թույլատրելի

չափաբաժինները:

 

6. Հատուկ պայմաններ

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

7. Կողմերի պատասխանատվությունը.

7.1. Սույն պայմանագրի պայմանների խախտման դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված կարգով.

7.2. Ձեռնարկությունը պատասխանատվություն չի կրում իրենից անկախ պատճառներով (տարերային աղետ, արտակարգ իրավիճակ և այլն) ջրամատակարարման դադարեցման դեպքում:

7.3. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու հետևանքով կողմերին պատճառված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.4. Ձեռնարկությունը սույն պայմանագրով նախատեսված ջրաքանակը պակաս մատակարարելու դեպքում աբոնենտին վճարում է տույժ պակաս տրված ջրաքանակի պայմանագրային արժեքի կրկնապատիկի չափով:

7.5. Աբոնենտը պայմանագրով նախատեսած ջրաքանակի գերածախսի դեպքում վճարում է տույժ ձեռնարկությանը` ավելի ջրաքանակի պայմանագրային արժեքի կրկնապատիկի չափով:

8. Ջրաչափական հանգույցների սարքավորումների և դրանցում տեղադրված կապարակնիքների պահպանման համար աբոնենտը հրամանով պատասխանատու անձ է

 

նշանակում ___________________________________________________________:

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

9. Սույն պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Պայմանագրի գործողության ժամկետը.

10.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է մեկ տարվա ընթացքում.

10.2. Սույն պայմանագիրը երկարացվում է ևս մեկ տարով, եթե պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կողմերից որևիցե մեկը գրավոր չի հայտնում այն դադարեցնելու կամ վերանայելու իր մտադրության մասին:

10.3. Տարվա ընթացքում ջրի պահանջարկի փոփոխման դեպքում պայմանագիրը ենթակա է վերանայման:

11. Լրացուցիչ պայմաններ.

11.1. Պայմանագրի կնքման պահին աբոնենտը ձեռնարկությանը պարտք է

 

__________ հազ. դրամ, որը պարտավորվում է մարել մինչև 199 թ. ________,

 

այդ թվում` ____________________________________________________________

 

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

11.2. Աբոնենտը ջրամատակարարման բնականոն աշխատանքն ապահովելու համար պետք է ունենա համապատասխան ծավալի օրվա կարգավորման ջրամբար:

12. Կողմերի իրավաբանական հասցեները և դրանց հաշվարկային հաշիվները.

 

12.1. Աբոնենտի _____________________________________________________

 

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

12.2. Ձեռնարկության ________________________________________________

 

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Սույն պայմանագիրը կազմված է երեք օրինակից:

 

        ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ                             ԱԲՈՆԵՆՏ

 

     ____________________                   ______________________

     ____________________                   ______________________

     ԿՏ                                     ԿՏ

 

ԵՐԱՇԽԱՎՈՐ

 

_____________________

                       _____________________

                       ԿՏ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.07.1997
N 256
Որոշում