040.0270.160797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 1997 թ. թիվ 270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԽԱՓԱՆ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ջրամատակարարման ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով անխափան էներգամատակարարումն ապահովելու, էներգամատակարար ձեռնարկությունների օգտագործած էլեկտրական էներգիայի և սպառողներից խմելու ջրի դիմաց վճարումները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ջրամատակարարման ձեռնարկությունների օգտագործած էլեկտրական էներգիայի դիմաց առաջացած պարտքի մի մասը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին տրամադրել բյուջետային վարկ` համաձայն ժամանակացույցի /կցվում է/:
2. Հաստատել ջրամատակարարման ձեռնարկությունների` խմելու ջրի դիմաց վճարումներից գոյացած միջոցների հաշվին օգտագործված էլեկտրական էներգիայի դիմաց ամենամսյա վճարումների (տոկոսներով) ժամանակացույցը /կցվում է/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 270 ՈՐՈՇՄԱՄԲ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(մլն դրամ)
__________________________________________________________________________
|Հու-|Հու-|Օգոս-|Սեպտեմ-|Հոկտեմ-|Նոյեմ-|Դեկտեմ-|Ընդամենը
|նիս |լիս |տոս |բեր |բեր |բեր |բեր |
__________________________________________________________________________
Երևանի
քաղաքապետարան 500 163 157 151 146 139 134 1390
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն 300 58 56 53 50 48 45 610
__________________________________________________________________________
Ընդամենը 800 221 213 204 196 187 179 2000
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 270 ՈՐՈՇՄԱՄԲ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ)
(մլն դրամ)
__________________________________________________________________________
|Հուլիս|Օգոստոս|Սեպտեմբեր|Հոկտեմբեր|Նոյեմբեր|Դեկտեմբեր
__________________________________________________________________________
Երևանի
քաղաքապետարան 8 10,5 13 15,5 18 20
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն 13 15,5 18 20,5 23 25
ՔԱՂՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
4 հուլիսի 1997 թ. թիվ 24
17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԽԱՓԱՆ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին` 1997 թվականի հուլիսի 1-ից` ամեն ամիս ամբողջությամբ ապահովել ջրամատակարարման ձեռնարկությունների օգտագործած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումները:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ջրամատակարարման ձեռնարկությունների (այդ թվում` բյուջետային վարկի հաշվին) նախորդ ամսվա չվճարումների մակարդակին` համապատասխան կրճատել էներգամատակարարումը` կնքվող երկկողմ պայմանագրերում նշելով այս պայմանը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ճշտել էներգամատակարարման դիմաց մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը կուտակված պարտքերի չափը և կարգավորել մարման հարցը` մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը այն հանելով էներգամատակարարող ձեռնարկությունների ֆինանսական հաշվեկշռից: