Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ԷՆԵՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ Ն ...

 

 

040.0271.160797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 1997 թ. թիվ 271

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ գներով ծառայություններ իրականացնելու հետևանքով առաջացած վնասները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հատկացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը 600 մլն դրամ, այդ թվում` «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ին` 350 մլն դրամ և «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի էլեկտրատրանսպորտի ձեռնարկություններին` 250 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 600 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 100 մլն դրամ, Երևանի քաղաքապետարանին` 100 մլն դրամ` 1997 թվականի պետական բյուջեի «Պետական աջակցություն սուբսիդիաների տեսքով ձեռնարկությունների և բանկերի վերակառուցման, ինչպես նաև վնասների ծածկման համար» հոդվածով նախատեսված գումարների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարներն ամբողջությամբ ուղղել օգտագործված էլեկտրաէներգիայի գծով առաջացած պարտքերի մարմանը:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հայեցակարգ 1997 թվականի երկրորդ կիսամյակում անվճար և զեղչ գներով ծառայություններ իրականացնելու հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.1997
N 271
Որոշում