Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՎ ՎԱՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0274.140797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«14» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 1997 թ. թիվ 274

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՎ ՎԱՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձաններ` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին, Նորատուս գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Դոփունց վանք), Ձորագյուղի Մասրուց Անապատ Սուրբ Կարապետ, Վարդանիկ գյուղի Իշխանավանք եկեղեցիները, Արծվանիստ գյուղի Վանեվանք, Մաքենիս գյուղի Մաքենյաց վանքերն անհատույց հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն` սեփականության իրավունքով:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված եկեղեցիների և վանքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Գեղարքունիքի մարզպետին` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմի հետ համատեղ երկամսյա ժամկետում ճշտել նշված եկեղեցիների և վանքերի հողատարածքները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.1997
N 274
Որոշում