Սեղմել Esc փակելու համար:
1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ՀՀ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ՀՀ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Տ ...

 

 

040.0277.150797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«15» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 1997 թ. թիվ 277

 

i

1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության «Երևանի ալրաղաց» դուստր ձեռնարկությանը 1997 թվականի հուլիսին 3,22 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով 14,0 հազար տոննա (1 տոննան` 230 ԱՄՆ-ի դոլար) պարենային ցորեն գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով պայմանագիր կնքել իտալական «Գրանդի մոլինի իտալիանի Ս.Պ.Ա» ընկերության հետ` պարենային ցորենը Հայաստանի Հանրապետությունում ստացվելու օրվանից դրա պայմանագրային արժեքն ընկերությանը 90 օրվա ընթացքում համամասնորեն վճարելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) սույն որոշման 1-ին կետին համապատասխան պայմանագրի կատարումն ապահովելու երաշխիքներ տրամադրել իտալական «Գրանդի մոլինի իտալիանի Ս.Պ.Ա» ընկերությանը.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության «Երևանի ալրաղաց» դուստր ձեռնարկության հետ սույն որոշման 1-ին կետին համապատասխան պայմանագրի կատարումն ապահովելու երաշխիքները տրամադրելու պայմանների վերաբերյալ կնքել համապատասխան պայմանագիր:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության «Երևանի ալրաղաց» դուստր ձեռնարկության և իտալական «Գրանդի մոլինի իտալիանի Ս.Պ.Ա» ընկերության միջև կնքված պայմանագրին համապատասխան սահմանված ժամկետներում նախատեսված վճարումներն ամբողջությամբ կատարելու նկատմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.1997
N 277
Որոշում