Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 400,000,000 ԻԵՆ ԳՈՒՄ ...

 

 

040.0280.160797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 1997 թ. թիվ 280

 

i

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 400,000,000 ԻԵՆ ԳՈՒՄԱՐՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՆԵՐԿՐՎԵԼԻՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 400,000,000 իեն գումարով դրամաշնորհի հաշվին ներկրվելիք պարարտանյութերի և հացահատիկահավաք կոմբայնների մատակարարման և այդ ապրանքների աճուրդային կարգով տեղաբաշխման կազմակերպման, անցկացման ու մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`

 

      Ս. Ստեփանյան            -   ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին

                                  տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

      Ի. Մարտիրոսյան          -   ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

      Մ. Երանոսյան            -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                  նախարարության պետական բյուջեի ծախսերի

                                  պլանավորման վարչության պետ

 

      Ա. Միքայելյան           -   ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                                  սպասարկումների և ծառայությունների

                                  վարչության պետ

 

      Ա. Պետրոսյան            -   ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                                  արտերկրի և միջազգային

                                  կազմակերպությունների վարչության պետ

 

      Ա. Թորոսյան             -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                  նախարարության պետական բյուջեի ծախսերի

                                  պլանավորման վարչության գլխավոր մասնագետ

 

      Մ. Վարդանյան            -   ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի

                                  և Աֆրիկայի երկրների վարչության երրորդ

                                  քարտուղար

 

2. Մրցութային հանձնաժողովին`

ա/ մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և հաստատել աճուրդի անցկացման և դրամաշնորհների հաշվին ձեռք բերվող ապրանքների տեղաբաշխման կարգը.

բ/ մրցույթի անցկացման մասին հայտարարել Ռուսաստանի Դաշնության 50,000-ից ավելի տպաքանակ ունեցող պաշտոնական մամուլի միջոցով` հրապարակման ծախսերը հետագայում փոխհատուցելով մրցույթի մասնակիցների միանվագ վճարներից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.1997
N 280
Որոշում