041.0281.040797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 1997 թ. թիվ 281
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, ինչպես նաև դրանց ենթակայության մարմինների տնօրինության տակ գտնվող ու իրենց կողմից զբաղեցրած վարչական շենքերի և տարածքների հաշվառումն ու օգտագործումը կարգավորելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին` Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել.
ա) մեկամսյա ժամկետում` իրենց տնօրինության տակ գտնվող և իրենց կողմից օգտագործվող վարչական շենքերի ու տարածքների, ինչպես նաև նշված շենքերում և տարածքներում այլ մարմինների օգտագործման տրված տարածքների վերաբերյալ տվյալներ (ձևը կցվում է).
բ) յուրաքանչյուր կիսամյակ` իրենց տնօրինության տակ գտնվող շենքերում և տարածքներում այլ մարմինների օգտագործման տրված տարածքների փոփոխությունների վերաբերյալ տվյալներ:
2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սույն որոշման 1-ին կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ամփոփել.
ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն ներկայացված տվյալները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված շենքերի և տարածքների նպատակային օգտագործման վերաբերյալ.
բ) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն ներկայացված տվյալները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
ՁԵՎ
___
ՏՎՅԱԼՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՄԱՍԻՆ
.________________________________________________________________________.
| | | | Այդ թվում` | | | |
|Թիվ| ՀՀ նախարարության,| Ընդհանուր |________________| Աշխա- |Շենքի|Ում |
|Թիվ| գերատեսչության, | մակերեսը |ընդհա- |սենյակ-| տողնե-|հաս- |տնօրի-|
|Ը/կ| մարզպետարանի, | (քառ.մ) |նուր |ների | րի |ցեն |նու- |
| | ինչպես նաև դրանց| |աշխա- |թիվը | թվաքա-| |թյան |
| | ենթակայության | |տանքային| | նակը | |տակ է |
| | մարմինների | |մակերեսը| | | |գտն- |
| | անվանումը | |(քառ.մ) | | | |վում |
| | | | | | | |շենքը |
| | | | | | | |(տա- |
| | | | | | | |րածքը)|
|___|__________________|___________|________|_______|_______|_____|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________________|___________|________|_______|_______|_____|______|
.________________________________________________________________________.