Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

050.0181.030797

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

03 հուլիսի 1997 թվականի թիվ 181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման սկզբունքները հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցների հաշվառման հետևյալ կարգը.

1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշիռ` դեբետագրելով «Հիմնական միջոցներ» և կրեդիտագրելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցներ» հաշիվները:

1.2. Մուտքագրումը կատարել`

ա) նվիրատվության փաստաթղթերում արտացոլված արժեքով, եթե այդպիսին առկա է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն արտասահմանյան երկրից մուտք լինելու դեպքում` մաքսային հայտարարագրում նշված գումարով, հայկական դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքը հաշվարկելով մաքսային հայտարարագրի լրացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթների հաշվարկային փոխարժեքներով.

բ) շուկայական գնով, եթե գինը փաստաթղթային հաստատում չունի:

1.3. Յուրաքանչյուր ամիս նվիրաբերված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների չափով դեբետագրել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցներ» պասիվային հաշիվը և կրեդիտագրել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եկամուտներ» հաշիվը:

1.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցները վերագնահատելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցների մնացորդային արժեքը վերագնահատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցներ» պասիվային հաշվի հետ:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` 1997 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցները վերաձևակերպել սույն որոշմամբ սահմանված սկզբունքով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.07.1997
N 181
Որոշում